Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Problems related with the MFA of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Problems related with the MFA of Armenia

    Մեր սպաներն ու զինվորները դժգոհ են իրենց գլխին խաղացված այս չար խաղից

    ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
    Հարցազրույց - 16 Ապրիլի 2016,

    Մեր զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

    Պարոն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում քառօրյա պատերազմի արդյունքները

    Հակառակ այն հանգամանքի, որ առայժմ քառօրյա պատերազմի հատկապես ռազմական հետևանքներն են առավել քննարկելի, և ավելի շատ խոսվում է այն մասին, թե որ կողմն է ավելի շատ զոհեր տվել, քանի տանկ, ուղղաթիռ և ԱԹՍ է փոխադարձաբար ոչնչացվել, այդուհանդերձ, իմ համոզմամբ, այդ պատերազմի մեզ համար առավել կարևոր և խիստ բացասական արդյունքն այն է, որ Ադրբեջանին հաջողվեց զինուժի կիրառման միջոցով խախտել ավելի քան քսան տարի առաջ կնքված զինադադարի արդյունքում հաստատված տարածքային ստատուս քվոն: Այսինքն՝ իրականում այս պատերազմի արդյունքում Ադրբեջանի շահածը ոչ թե ընդամենը այն մի քանի հարյուր քառակուսի մետր տարածքն է, որն անցել է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ, այլ այն, որ նա հաջողությամբ կիրառեց տարածքներն ուժով ազատելու իր քաղաքական հիմնադրույթը, դրա համար նախ ստանալով պատերազմ սկսելու քարտ բլանշ, իսկ հետո էլ արտաքին, իսկ կոնկրետ՝ ռուսական միջամտության շնորհիվ կասեցրեց հայկական կողմի հակագրոհը, որի շնորհիվ էլ Բաքվին տրվեց այս արկածախնդրության տարածքային չնչին ձեռքբերումներին հսկայական քաղաքական ներուժ հաղորդելու հնարավորություն: Գիտեմ, որ քաղաքական խարդավանքների մեջ չներքաշված մեր սպաներն ու զինծառայողներն արդարացիորեն դժգոհ են իրենց գլխին խաղացված այս չար խաղից, և գնալով այդ դժգոհությունը խորանալու է:

    Առանց Արցախի ներկայացուցչի Մոսկվայում զինադադար հաստատելը Բաքվին ուղղված մեսիջ է, որը պետք է համոզի Ալիևին նրանում, որ Հայաստանը միանգամայն վերահսկելի է ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական տեսանկյունից, և ռուսաստանյան իշխանություններն ի զորու են երաշխավորել իրենց հայ գործընկերների հնազանդությունը, եթե ադրբեջանական կողմը համաձայնի Ռուսաստանի կողմից առաջարկվող պայմաններով հակամարտության կարգավորմանը, որը ենթադրում է «տարածքներ կարգավիճակի» դիմաց բանաձևի կիրառում այն պայմանով, որ Ռուսաստանը կվերականգնի իր լիարժեք ռազմական ներկայությունն Ադրբեջանում, և վերջինս ամբողջությամբ կհայտնվի ռուսական քաղաքական, ռազմական, տնտեսական և քարոզչական վերահսկողության տիրույթում:

    Հայաստանն ինչո՞ւ նոտա չի հղում Ռուսաստանին՝ զենքի վաճառքի հետ կապված: Բացի հորդորներից՝ մենք չենք տեսնում լուրջ քայլեր: Ինչո՞ւ։

    Հետաքրքիր հարց է, իհարկե: «Բողոքի նոտա հղել» բառակապակցությունը շարքային քաղաքացու մոտ կարող է խորհրդավոր սարսափի զգացողություն առաջացնել, սակայն դա պարզապես ինչ-ինչ հարցերի վերաբերյալ դժգոհություն արտահայտելու դիվանագիտական պրակտիկայում ընդունված ձև է, այդ նոտան էլ ընդամենը հատուկ տիպային շարադրանք պարունակող պաշտոնական նամակ է իրենից ներկայացնում: Երբ պետությունը չունի արտաքին քաղաքականություն՝ ուզում ես նոտա հղիր, ուզում ես մի հղիր, դրանից ոչինչ չի փոխվի: Կարևոր է, որ, վերջապես, թե մեր իշխական դասը, թե մեր քաղաքացիները հասկանան, որ արդյունավետ արտաքին քաղաքականությունը պաշտոնական նամակագրության վիճակագրական ցուցանիշներից կախված չէ: Դրա արդյունավետությունը կախված է բացառապես նրանից, թե երկրի իշխանությունը որքանով է տիրապետում իրավիճակին արտաքին քաղաքական միջավայրում, որքանով է կարողանում այդ միջավայրի հետ ունեցած փոխազդեցությունների դաշտում սեփական երկրի անվտանգության, տնտեսական բարգավաճման և բազում այլ հարցերի լուծման համար նպաստավոր պայմաններ ստեղծել: Ռուսաստանին բողոքի նոտա չհղվեց, Իսրայելին բողոքի նոտա, կարծես հղվեց, սակայն երկու դեպքում էլ արդյունքը նույնն է՝ Ադրբեջանին զենքն ԱՐԴԵՆ ՎԱՃԱՌՎԵԼ Է:

    Նամակներ են հղվում առ այն, որ պետք է վերականգնել ԼՂ պետական սահմանները: Հիմա ԼՂ իշխանությունները արդյոք պատասխանատո՞ւ չեն:


    Պատասխանատու են բոլորը և առաջին հերթին պատասխանատու են բանակցային գործընթացի քաղաքական ձախողման համար: Քաղաքական անգործությունն ու անգործունակությունն ավելի շատ զոհերի պատճառ են, քան բուն պատերազմները:


    Ըստ Ձեզ՝ այս համեմատական դադարը որքա՞ն կտևի, արդյոք կլինեն լայնամասշաբ գործողություններ:


    Ես կարծում եմ, որ, հավանաբար, առաջիկա մեկ-երկու ամիսները հարաբերականորեն հանգիստ կլինեն, սակայն եթե այդ ընթացքում հայկական կողմերը նոր, մասնագիտորեն հիմնավորված խելամիտ քաղաքական ծրագիր չգործարկեն, ապա մեզ հնարավոր է քաղաքական լիակատար կապիտւլյացիա պարտադրվի: Հատուկ ընդգծում եմ՝ մեզ հենց ծրագիր է անհրաժեշտ, այլ ոչ թե առանձին և առաջին հայացքից համարձակ ու նպատակային թվացող քաղաքական ջղաձգումներ, որոնց արդյունքում երկիրը միայն էլ ավելի կընկղմվի հուսահատ անգործունակության և միջազգային մեկուսացման ճահիճը:

    Արդյոք ԼՂՀ խնդրի կարգավորման նոր հանգրվանում ենք: Այս փուլում կարելի՞ է ակնկալել ԼՂՀ-ի՝ բանակցային գորընթացում ներգրավելը։


    Մենք, անշուշտ, բանակցային նոր հանգրվանում ենք, և մեզ այլևս թույլ չեն տա վերադառնալ այն հին ու հարմարավետ դիրքին, որում սեփական բացառիկ քաղաքական-դիվանագիտական անգործությունը ներկայացվում էր որպես գերբնական քաղաքական հեռատեսություն: Այժմ գերնպատակը ոչ թե ընդամենն Արցախի՝ բանակցային սեղանին վերադարձնելն է, այլ, առաջին հերթին, պաշտոնական Ստեփանակերտի քաղաքական սուբյեկտության վերականգնումը: Արցախի ներկայացուցչին հենց վաղը կարող են նստեցնել բանակցային սեղանի մոտ և պարտադրել ստորագրել այն փաստաթուղթը, որով պաշտոնական Ստեփանակերտն ինքը կհամաձայնի տարածքներ հանձնել հակառակորդին և ինքնավարության կարգավիճակով Ադրբեջանի կազմում հայտնվել: Հասկանում եմ, որ գուցե բարդ եմ շարադրում մտքերս, սակայն մեր իրողությունները ևս բարդ են, և պարզունակ լուծումներն էլ որքանով գայթակղիչ են թվում նախապես, այնքանով էլ վնասակար կլինեն ապագայում:
    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....Uid1RBUT.dpuf

    Comment


    • Re: Problems related with the MFA of Armenia

      Comment


      • Re: Problems related with the MFA of Armenia

        17.04.2016 12:54
        Մենք բուշլաթներով հաղթեցինք, հանկարծ կոստյումներով մեզ չդավաճանեք

        Garik Petrosyan
        Հոդվածի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ․
        Զինվորը չսասանվեց, ժողովուրդը մի մարդու պես կանգնեց զինվորի կողքին, զինվորի թիկունքին:


        (Մաս 2-րդ)

        10 օր առաջ գրեցի այս նյութը՝ հույս ունենալով, որ գոնե այս անգամ հրաշք կկատարվի, բայց... Գտնվեցին մարդիկ, որոնք վստահեցնում էին, որ այս անգամ իշխանությունները հաստատ արժանի կլինեն զինվորին և հասարակությանը: Իսկ հիմա ստիպված եմ գրել նյութիս շարունակությունը:
        Վերջին 10 օրերի ընթացքում մեզ ավելի շատ համոզում են, որ որևէ մի բարձրաստիճան այր մեղավորություն չունի կատարվածի մեջ, որ որևէ մեկը պատասխան չի տալու, պաշտոնանկություններ չեն լինելու, իսկ կոստյումավոր համրերը շարունակելու են Վանուատույի նման հուժկու գործընկերների հետ մշակութային կապերի խորացմանը ուղղված լայնածավալ աշխատանքները:

        ՈՒրեմն հիշենք: 94-ից հետո, ավելի քան 20 տարի, ազերիների կողմից խնդրված զինադադարի պայմաններում մեր կողմը ունեցել է բազմաթիվ զոհեր: (ՈՒ այս պահին ինձ բացարձակ չի հուզում, որ թշնամին ունեցել է տասնապատիկ ավել կորուստներ: Այս ինֆոն պահեք ձեզ)
        Վերջին 10 օրերի ընթացքում, կրկին ազերիների կողմից խնդրված զինադադարի ընթացքում, մեր կողմը կրկին զոհեր ունի:
        Վերջին 20 տարիների ընթացքում դիվանագիտական կորպուսը պարտավոր էր օրնիբուն աշխատել միմիայն սահմանային հարցերին վերջնական լուծում տալու համար; (իմ համար լրիվ երկրորդական է, որ մի քանի երկրներ, կամ նրանց վարչական միավորները ճանաչեցին ցեղասպանությունը, եթե այսօր սահմանում զոհվում են մեր զավակները):
        ալիևները կրակել են ու կրակելու են, ու եթե որևէ պաշտոնյա դրանում համոզվեց միայն ապրիլի 2-ին, ուրեմն այդ պաշտոնյաին պետք է ուղարկել Վանուատու՝ որպես քյաբաբ սարքող:
        Նրա հետևից Վանուատու պետք է ուղարկել այն պաշտոնյաներին, որոնք անպատեհ հայտարարում են, որ մենք տիրապետում ենք 23-րդ դարի զին տեխնիկայի, բայց այն պահում ենք, որ էլիտար հարսանիքների վերջում օդ կրակենք (սալյուտը դրսում)

        Իհարկե՝
        Փամփուշտները խելքից դուրս շատ են եղել,,,
        Իհարկե,տանկերի մեջ վառելիքը չի պակասել, ոչ մարտի սկզբից, ոչ էլ ընթացքում...
        Իհարկե,Կանսերվի բանկաները ավելի արդյունավետ են քան նկարահանող ու զգուշացնող սարքերը...
        Իհարկե սահմանին մեզ օգնող շներն էլ սովորական չեն, ռոբոտներ են՝ 23-րդ դարից...
        Իհարկե, պոստում ծառայած յուրաքանչյուր զինվոր գիտի, որ, երբ ալիևը կրակում է իր վրա, ինքը ևս իրավունք ունի համաչափ ու համարժեք պատասխան տալու,,,
        Իհարկե, միայն ապրիլի 6-ին պիտի ազգովի փող հավաքեինք, որ զենք զինամթերք գնենք, իսկ կովի պտուկներ լվանալիս, բիոզուգարաններ գնելիս ու նմանատիպ հազարավոր անասուն գործարքների համար գումարները փոշիացնելու ժամանակ, այդ մասին չէինք մտածում...
        Իհարկե ոչ ոք պատասխան չի տալու, ոչ մեկ մեղավոր չի,,, դե մաքսիմում գուցե մի անկապ ու միամիտ ժեկի պետ, բայց դե, եկեք չմանրանանք...

        Մենք գիտենք, որ պատերազմը չի ավարտվել, իսկ դուք գիտե՞ք:

        Մենք գիտենք, որ զոհվելու են հենց Մեր զավակները,

        Իսկ, եթե դուք գիտեք, որ պատերազմը չի ավարտվել, ուրեմն այս պահից սկսած փոխեք ձեր ապրելու ու աշխատելու ռեժիմը: Խաչ քաշեք 21-րդ դարին համահունչ ապրելակերպի վրա, և առաջնային խնդիրը համարեք պատերազմի վերջնական ավարտը:

        Այո, ձեր պաթոսախեղդ ելույթները որևէ որդեկորույս ծնողին չի ոգեշնչում: Այդ ելույթները պահեք ձեր ընտանիքների ու շրջապատի համար, որ այնտեղ էլ հերոսներ ծնվեն:

        21-րդ դարում 18 տարեկան պատանին պիտի չզոհվի մարտի դաշտում

        Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petro...unseen-section

        Comment


        • Re: Problems related with the MFA of Armenia

          Originally posted by Vrej1915 View Post
          Kocharyan is correct

          Self reliance is the right policy

          Are the anti-Russia campaigners in Armenia who say they want to be independent basing their campaign on self reliance, or imagined external support from NATO?

          NATO (we should remember) did not condemn the Turkish invasion of Cyprus.

          Is Greece protesting to the USA each time there are weapons deliveries to Erdogan? The US weapons strengthen the Turkish military presence in Cyprus and strengthen the Turkish military presence near Armenia and Nakhichevan

          Comment


          • Re: Problems related with the MFA of Armenia

            Originally posted by lampron View Post
            Kocharyan is correct

            Self reliance is the right policy

            Are the anti-Russia campaigners in Armenia who say they want to be independent basing their campaign on self reliance, or imagined external support from NATO?

            NATO (we should remember) did not condemn the Turkish invasion of Cyprus.

            Is Greece protesting to the USA each time there are weapons deliveries to Erdogan? The US weapons strengthen the Turkish military presence in Cyprus and strengthen the Turkish military presence near Armenia and Nakhichevan
            Kocharian is not paid to teach us we need to rely on ourselves.
            He is supposed to be a diplomat, who's N1 job is to make sure we do not just rely on ourselves.
            I do not say his job is easy, since his supposed boss is an enemy of ours, yet he is not the one who is supposed to tell that message... unless we must understand a second degree, that is, do not count on us, people you do not have MID.....

            Concerning Greece/Nato.
            Comparison is not reason.
            To begin with, just as NKR is not supposed to count on Russian alliance, Cyprus was not a Nato member....
            Not a single shell did hit a greek village in Greece, without a Nato backing.
            Nato does arm its members in quite parity, since all 2 are Nato members... yet Greece did receive huge amounts of modern armaments, protecting his highly vulnerable terrain...., etc....

            Comment


            • Re: Problems related with the MFA of Armenia

              18.04.2016
              Վատ դիվանագիտությունը զինվորի կյանք արժե

              Մխիթար Նազարյան

              Լավ դիվանագետը բժշկի պես կարևոր գործ է անում: Եթե բժիշկները վիրավոր զինվորների կյանքն են փրկում, լավ դիվանագետները կարող են առողջ զինվորների կյանքը փրկել:

              Դրա համար ենք ասում՝ վատ դիվանագիտությունը զինվորի կյանք արժե: Հասկացեք էլի, գոնե մի անգամ ցույց տվեք, որ հասկանում եք...

              Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nmdmush/pos...14609239289192

              Comment


              • Re: Problems related with the MFA of Armenia

                Մամլո ասուլիսը ցույց տվեց, թե ինչ խայտառակ իրավիճակ է տիրում ԱԳՆ-ում, որը պարզապես անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց մամուլի նկատմամբ, մյուս կողմից՝ մամուլը դա կուլ տվեց, քանի որ ասուլիսը վերածվեց պիոներների հանդեսի, թե ով ինչի մասին պետք է հարց տա, ընդ որում՝ հարցեր, որոնք որևէ մեկի բացարձակապես չեն հետաքրքրում. «Մի նկարովի, ողորմելի պատկեր, որի գլխավոր ռեժիսորն ԱԳ նախարարությունն էր»։


                ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
                Ապրիլ 23 2016

                Ինչպես ԱԳՆ-ն փրկեց Լավրովին



                Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանում ստեղծված լարված մթնոլորտում ավարտվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական աղմկահարույց այցը Երևան։

                Չնայած հասարակության շրջանում գլուխ բարձրացրած հակառուսական տրամադրություններին, ավանդույթը չխախտելով, հայկական կողմը, մասնավորապես՝ ՀՀ ԱԳ նախարարությունը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն ու «Ռոսսոտրուդնիչեստվան», Հայաստան ժամանած ռուսական պատվիրակությանն ու լրագրողական համայնքին արքայավայել ընդունելության արժանացրին։ Ամենաուշագրավն այն է, որ այցի կազմակերպիչները փորձեցին ռուսական պատվիրակությունից թաքցնել նույնիսկ այն, ինչ նրանք արդեն վաղուց գիտեին և տեսնում են։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո Հայաստանում Ռուսաստանի վարած քաղաքականության նկատմամբ դժգոհություններն արտահայտվեցին նաև բարձր մակարդակով, և այդ մասին այս օրերին բազմիցս գրեցին ռուսական ԶԼՄ-ները ևս։

                Այնինչ, մեր տեղեկություններով, Ռուսաստանից ժամանած լրագրողներին հատկապես զարմացրել է «Ռոսսոտրուդնիչեստվայի» հայաստանյան ներկայացուցչի պահվածքը։ Վերջինս երեկ առավոտյան, պատասխանելով նախօրեին Հայաստանում անցկացված «Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթ»-ի մասին ռուս լրագրողների հարցին՝ այն ներկայացրել է՝ որպես ոչ նշանակալի մի ակցիա՝ փոքրաթիվ մարդկանց մասնակցությամբ՝ փորձելով լրագրողներին վստահեցնել, որ Հայաստանում դժգոհ չեն Ռուսաստանի վարած քաղաքականությունից՝ և «հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ լավ է»։

                Այնուամենայնիվ, այս գործում մրցակցությունից դուրս է ՀՀ ԱԳ նախարարությունը, որն արեց առավելագույնը, որպեսզի Նալբանդյան-Լավրով մամլո ասուլիսի ժամանակ ռուսական պատվիրակության համար տհաճ հարցեր չհնչեն։ Այդպես էլ եղավ, չհնչեցին հայաստանյան հանրությանն ու փորձագիտական հանրությանը հետաքրքրող ամենակարևոր ու սուր հարցերը ԼՂ հակամարտությունում ռուսական դիրքորոշման մասին ապրիլյան ողբերգական իրադարձություններից հետո։ Միայն երեք լրատվամիջոցի տրվեց հարցի հնարավորություն, ընդ որում, միակ տեղին հարցը ԼՂ հակամարտության վերաբերյալ հնչեց «Րիա-նովոստի» գործակալության լրագրողի կողմից, իսկ հայկական մյուս ԶԼՄ-ների հարցերն աչքի ընկան իրենց անդեմությամբ, պարզունակությամբ, իսկ հարց տալու հնարավորության բոլոր այլ դիմումները մերժվեցին։

                Քառօրյա պատերազմից հետո վերջապես մամլո ասուլիսով է հանդես գալիս ՀՀ ԱԳ նախարարը՝ ՌԴ ԱԳ նախարարի հետ, այս լարված մթնոլորտում, և նրանց հարցեր են ուղղվում ԼՂ հակամարտությունում թուրքական դիրքորոշման, Նալբանդյանին ուղղված քննադատությունների, Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումին մասնակցության, սիրիական բանակցությունների մասին։ Ավելին՝ Սերգեյ Լավրովին հարց է ուղղվում, թե ո՞ր կողմն է դեմ եղել Կազանի փաստաթղթին, քանի որ ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ երկու կողմն էլ դեմ են եղել։

                Մամլո ասուլիսի արդյունքներից դատելով՝ ընդհանրապես այս հանդիպումը լրագրողների հետ կարելի էր չկազմակերպել, քանի որ ռուսական մամուլն ու ՌԴ ԱԳՆ-ն հասցրել էին բացահայտել այս ասուլիսի ողջ բովանդակությունը՝ Կազանի փաստաթուղթ և 1994-1995թթ. Հրադադարի մասին պայմանագիր։ Հիշեցնենք, որ ապրիլի 21-ի երեկոյան ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել 1994-1995թթ. Հրադադարի մասին պայմանագրի պահպանման կարևորության մասին, իսկ ռուսական առաջատար բոլոր ԶԼՄ-ներն իրենց հոդվածներում հիշեցնում էին Կազանի փաստաթղթի մասին։

                Նրանք նշում էին, որ 2011թ. Կազանում՝ այդ ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզ, որը նախատեսում էր ազատագրված Ջեբրաիլի, Զանգելանի, Ղուբաթլուի և Քելբաջարի, ինչպես նաև՝ մասամբ՝ Ֆիզուլիի, Աղդամի և Լաչինի շրջանների վերադարձ Ադրբեջանին, խաղաղապահների տեղակայում և Լաչինի միջանցքի ստեղծում, որը ցամաքային կապ կապահովի Հայաստանի և Արցախի միջև: Բուն Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվելու էր առաջիկա մի քանի տարիների ընթացքում՝ հանրաքվեի միջոցով, այն բանից հետո, երբ կլուծվեր փախստականների խնդիրը։ Այդուամենայնիվ, լրատվամիջոցի փոխանցմամբ, վերջին պահին կողմերին չհաջողվեց համաձայնության գալ այս առաջարկների շուրջ։

                Ի պատասխան հարցի, թե ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ի՞նչ քայլերի մասին են պայմանավորվել նախարարներն իրենց հանդիպման ընթացքում, Լավրովը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Եվ, ըստ նրա, 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրի կատարումն ու պահպանումն առաջնահերթություն է։ Ռուս նախարարի որակմամբ, դրանք անժամկետ են, ուստի պետք է պահպանվեն։

                «Ներկայումս հարգելով հրադադարի պայմանագրերը՝ պետք է անել հնարավորինը, որպեսզի գործնական հիմքի վրա դրվեն փոխադարձ վստահության, անվտանգության ապահովման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ առաջարկները, որոնք համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ռուսաստանի միջնորդությամբ 2011թ., և որոնց կյանքի կոչման ուղղությամբ աշխատել է ԵԱՀԿ-ն»,- ասաց Լավրովը։

                Նաև հավելեց, որ ՌԴ միջնորդությամբ վերջին տարիներին քայլեր են մշակվել՝ վստահության, անվտանգության միջոցներ, մեխանիզմներ։ Ըստ նրա՝ 5 տարի առաջ ԵԱՀԿ-ն ճանապարհային քարտեզ էր պատրաստել, թե ինչպես է պետք շարժվել այդ ուղղությամբ գործնականում։ «Ուստի ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությունը, որը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հակամարտության կարգավորման հարցում, պետք է զբաղվի և կենտրոնանա այս հարցի վրա։ Մենք աջակցելու ենք, որպեսզի Բեռլինը գիտակցի իր պատասխանատվությունը»,- ասաց Լավրովը։

                ՌԴ ԱԳ նախարարը, ի պատասխան հարցի, թե ի՞նչ կասի հրապարակումների վերաբերյալ, որ հայաստանյան ու ադրբեջանական կողմերը մերժել են Կազանի փաստաթուղթը, ասաց, որ Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել։ Իր հերթին՝ Նալբանդյանը հաստատեց, որ Ադրբեջանը մերժել է բոլոր առաջարկները՝ լինեն դրանք Կազանո՞ւմ, Սոչիո՞ւմ, Մոսկվայո՞ւմ, թե՞ տասը տարի առաջ՝ Փարիզում։ Հիշեցնենք, որ վերջին օրերին թե՛ ռուսական «Կոմերսանտը», թե՛ «Իզվեստիան», թե՛ «Նեզավիսիմայա Գազետան» գրել էին Կազանի փաստաթղթի մասին, այն որակելով՝ որպես կարգավորման «Ռուսական ծրագիր», իսկ ապրիլի 21-ի երեկոյան ՌԴ ԱԳ նախարարության կայքէջը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ պետք է պահպանվի 94-95թթ. կնքված Հրադադարի մասին պայմանագիրը։

                Ուշագրավ կարելի է համարել նաև Լավրովի հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ «Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք։ Դրա համար էլ ինձ համար չափազանց կարևոր է Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց։ Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե Դուք ներկայացնեք Ձեր պատկերացումը»,- ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ասել է Սերժ Սարգսյանը ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպմանը, որին ի պատասխան՝ վերջինս նշել է, թե ինքը չի կարող Հայաստանի, Ադրբեջանի կամ ղարաբաղցիների փոխարեն որոշել՝ ինչո՞ւ իրավիճակը հայտնվեց նման ճգնաժամային կետում։ «Ես հասկանում եմ՝ ինչ էիք Դուք ասում, Սե՛րժ Ազատի, իհարկե, այն մասին, որ հիմա դժվար է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

                Իրավիճակը պետք է փոքր-ինչ հանդարտվի, և մարդիկ պետք է մի փոքր հանգստանանգ Բայց ես կարծում եմ, որ, եթե մեզ հաջողվեր քաղաքական գործընթացում առաջ շարժվել, թեկուզ մի փոքր, եթե մենք թեկուզ նախանշեինք ընդհանուր սկզբունքներ, որոնք կողմերը գոնե հիմք կընդունեին արդեն իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթերի մշակման, նախապատրաստման համար, իհարկե, դա ոչ միայն կարևոր դեր կխաղար բանակցությունների վերսկսման համար, այլ նաև զսպող գործոն կհանդիսանար բռնության բռնկումներ թույլ չտալու համար։ Բայց, կրկնում եմ, լուծման կարող են հասնել միայն իրենք՝ կողմերը։ Մենք փորձել ենք, փորձում ենք և կփորձենք օգնել համանախագահների՝ ամերիկացիների, ֆրանսիացիների հետ միասին»,- նշել է Սերգեյ Լավրովը։

                Ruben Mehrabyan«168 Ժամի» հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ վերլուծելով այցն ու նախարարների տված ասուլիսը, ասաց, որ հատկապես մամլո ասուլիսը ցույց տվեց, թե ինչ խայտառակ իրավիճակ է տիրում ԱԳՆ-ում, որը պարզապես անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց մամուլի նկատմամբ, մյուս կողմից՝ մամուլը դա կուլ տվեց, քանի որ ասուլիսը վերածվեց պիոներների հանդեսի, թե ով ինչի մասին պետք է հարց տա, ընդ որում՝ հարցեր, որոնք որևէ մեկի բացարձակապես չեն հետաքրքրում. «Մի նկարովի, ողորմելի պատկեր, որի գլխավոր ռեժիսորն ԱԳ նախարարությունն էր»։

                Ըստ Մեհրաբյանի՝ տեղի ունեցան մի քանի զարգացումներ, որոնք, բարեբախտաբար, չեզոքացրին այն բոլոր վտանգավոր մտահղացումները, որոնք Կրեմլում ի հայտ էին եկել և պետք է «փաթաթվեին ՀՀ-ի պարանոցին»։ «Այդ պլանները, առաջին հերթին, չեզոքացրեց հայ զինվորը, որը թույլ չտվեց, որպեսզի սկզբունքորեն որևէ փոփոխություն տեղի ունենա ստատուս-քվոյում։ Երկրորդ՝ այո, ՀՀ հասարակության միահամուռ մերժումը ցանկացած ստոր գործարքների, որի համար եկել էր Լավրովը, դրանք լինելու բան չէին։ Երրորդ գործոնը՝ խիստ կարևորում եմ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթի քայլը, նա տեղին և ժամանակին հանդիպում ունեցավ Կարասինի հետ՝ քննարկելով Ղարաբաղի հարցը։

                Չորրորդ՝ Դավիթ Տոնոյանը հրավիրվեց ՆԱՏՕ, Հայաստանի Պաշտպանության փոխնախարարը բարձրագույն ընդունելության արժանացավ Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում՝ հանդիպում ունենալով Ալեքսանդր Վերշբոուի հետ, կարևոր էր նաև Վերշբոուի հայտարարությունը, ինչպես նաև՝ Տոնոյանի հայտարարությունն այն մասին, որ ԼՂ ժողովուրդն ունի ինքնապաշտպանության իրավունք, որը և պետք է իրականացնի, եթե կա համապատասխան սպառնալիք։ Սրանք շատ կարևոր գործոններ են, որոնք, փաստորեն, չեզոքացրին Լավրովի այցից ակնկալիքները, որն ուներ Մոսկվան, և որը, անշուշտ, ուներ նաև Բաքուն, քանի որ այսօր Մոսկվան և Բաքուն նույն շահերից են ելնում»,- մեկնաբանեց Ռուբեն Մեհրաբյանը։

                Ինչ վերաբերում է Կազանի փաստաթղթին, ապա, Մեհրաբյանի խոսքով, այն արխիվային է։ Ըստ նրա՝ այսօր կա Մինսկի խմբի համաձայնեցրած առաջարկությունների փաթեթ, որով պետք է առաջ շարժվել։ «Կազանի փաստաթուղթը ռեանիմացիայի հնարավորություն չունի»,- ասաց նա։ Վերջինիս կարծիքով՝ այս պահին ռուսական ծրագրերի վտանգը չեզոքացված է, բայց խաղաղապահների տեղակայման ու տարածքների վերադարձի իրագործման վտանգը միշտ լինելու է։

                Axas1Բոլորովին այլ կարծիքի է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։ Նա նշեց, որ 1994-1995թթ. պայմանագրերը միակ պայմանագրերն են, որոնք ստորագրվել են երեք կողմի մասնակցությամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի։ «Դա, ըստ էության, միակ առկա փաստաթղթային հիմքն է այսօրվա հրադադարի համար։ Իսկ Կազանի փաստաթուղթն այն փաստաթուղթն է, որին ցանկանում են հասնել, Լավրովը, ըստ էության, ասել է, որ հայկական կողմը դեմ չէ այդ փաստաթղթին, փաստորեն՝ ցույց տալով կարգավորման ճանապարհը 94-95թթ. պայմանագրերից մինչև Կազանի փաստաթուղթ, որը կարծես պետք է վերջնանպատակը լինի ռուսական միջնորդության։ Լավրովի առաջարկները կարծես այդ փաստաթղթի շրջանակներում են»,- նման տեսակետ հայտնեց Ենոքյանը։

                Վերջինիս համոզմամբ, եթե ռուսական նախաձեռնությամբ նախագահների հանդիպում կազմակերպվի, ապա կլինի հենց Կազանի փաստաթղթի տրամաբանության ներքո։ Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների տեղակայման ու տարածքների վերադարձի մտահոգություններին՝ Ենոքյանն ասաց, որ այդ վտանգները չեն չեզոքացվել, քանի որ այդ հարցը չի քննարկվել ասուլիսի ժամանակ։

                «Կազանի փաստաթղթում կա խաղաղապահների խնդիրը, և իմ կարծիքով՝ Ռուսաստանի համար դա առաջնահերթ խնդիրն է, որին նա ցանկանում է հասնել այս տարածաշրջանում»,- ասաց Ենոքյանը։

                Comment


                • Re: Problems related with the MFA of Armenia

                  Comment


                  • Re: Problems related with the MFA of Armenia

                    Comment

                    Working...
                    X