Re: Problems related with the MFA of Armenia
Հայաստանի ԱԳՆ-ն լուծարվում է
Նաիրա Հայրումյան
Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2013,
Հայաստանի ԱԳՆ-ն վերջապես հանդես եկավ Սիրիայի հարցով եւ ողջունեց ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները քիմիական զենքի ոչնչացման եւ խաղաղ կարգավորման հասնելու վերաբերյալ:
Սա Հայաստանի ԱԳՆ առաջին հայտարարությունն է Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո: Հայաստանի ԱԳՆ-ն նախկինում էլ աչքի չէր ընկնում նախաձեռնողականությամբ, սակայն արտաքին քաղաքական վեկտորների դիվերսիֆիկացիայի փորձերը Հայաստանին մանեւրի որոշակի տեղ էին թողնում: Սակայն սեպտեմբերի 3-ը շատերը գնահատեցին Հայաստանի կողմից արտաքին քաղաքականություն վարելու իրավունքի կորուստ:
Ներկայում Հայաստանը ստիպված է լինելու գնալ բացառապես ռուսական արտաքին քաղաքականության հունով: Սիրիայի վերաբերյալ հայտարարությունը դրա վկայությունն է:
Հայաստանի արտաքին քաղաքականությունն ունի իր անկրկնելի առանձնահատկությունները աշխարհում հայկական սփյուռքի առկայության կապակցությամբ, որը 2-3 անգամ գերազանցում է Հայաստանի բնակչությանը: Մի կողմից, սփյուռքը Հայաստանին տրամադրում է լոբբիստական, ֆինանսական եւ այլ միջոցներ արտաքին քաղաքականության համար: Սակայն այն նաեւ պետք է լինի երկրի արտաքին քաղաքականության օբյեկտ, որը պարտավոր է հետապնդել ազգային շահերը ողջ աշխարհում:
Դա վերաբերվում է նաեւ Սիրիային, Թուրքիային ու ողջ Մերձավոր Արեւելքին, որը կանգնած է լուրջ տրանսֆորմացիաների առաջ: Թուրքիայում ապրող հայերն իրենց սփյուռք չեն համարում, քանի որ ապրում են պատմական հայրենիքում: Սակայն նրանց պաշտպանությունը Հայաստանի պարտականությունն է: Ինչպես նաեւ ցեղասպանության զոհերի ժառանգների հանդեպ պատասխանատվությունը:
Թուրքիայում աննախադեպ իրադարձություններ են տեղի ունենում: Մասնավորապես Դիարբեքիրում բացվել է հայերի եւ ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան: Հուշարձանը բացել է Դիարբեքիրի քաղաքապետը: Մենք՝ քրդերս, ներողություն ենք խնդրում հայերից ու ասորիներից 1915 թ. մեր նախնիների կողմից արվածի համար: Մենք շարունակում ենք մեր պայքարը փոխհատուցման համար,- ասել է նա:
Հայաստանի ԱԳՆ-ն չի արձագանքել այս իրադարձությանը, ինչպես նաեւ Աղվան Հովսեփյանի հայտարարությանը, ով ըստ էության ազդարարել էր Թուրքիայի հանդեպ պահանջների իրավական գործընթացի մեկնարկը: Արդյոք այդ գործընթացը շարունակվելու է Մաքսային միություն մտնելուց հետո՝ հայտնի չէ: Սակայն ակնհայտ է, որ ԱԳՆ-ն չի կարողացել դրան տալ պետական կամ ազգային կարգավիճակ: Ավելին, Շավարշ Քոչարյանը ստիպված էր «մեղմել» այդ հայտարարությունն արտաքին ճնշման տակ:
Սոցիալական ցանցերում հայտնվել են միացյալ հայկական բանակ ստեղծելու կոչեր: Սակայն, մինչ այդ թերեւս արժե ստեղծել հայկական միացյալ ԱԳՆ, որը կմշակի ընդհանուր քաղաքականությունը, դիրքորոշումներ կհայտնի եւ կհետապնդի ազգային շահերը: Քանի որ Հայաստանի արտաքին քաղաքական մեկուսացումը հարվածի տակ է դնում ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ հայության շահերը: Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունն արդեն իսկ սպառնալիքի տակ է դրել թե պետական, թե ազգային շահը:
Իսկ մինչ այդ, Հայաստանի ԱԳՆ-ն պետք է լուծարել, քանի որ այն արդեն աշխատելու է այլ երկրի շահերի «ծիրում»: Առավել եւս, որ ԱԳՆ շենքն արդեն վաճառել են:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....0IxJShhu.dpuf

Comment