Announcement

Collapse
No announcement yet.

Problems related with the MFA of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #21
    Re: Problems related with the MFA of Armenia

    Խեղճ Նալբանդյանը կարոտել է Հայաստանին

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
    Երկուշաբթի, 09 Հունիսի 2014,

    Գալուստ Սահակյանը գրեթե ընդունել է խորհրդարանի քառօրյա նիստերի օրակարգում Աստանայում տեղի ունեցածի եւ ՀԱՊԿ-ի հարցի առաջնային քննարկում անելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Փաշինյանն առաջարկել է, որ Աստանայից հետո Նախիջեւանում սահմանային միջադեպերի առիթով առաջ բերվի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցն ու քննարկմանը հրավիրվի նաեւ արտաքին գործերի նախարարy:
    Արտաքին գործերի նախարարը դեռեւս չի պատասխանել Աստանայում տեղի ունեցածի վերաբերյալ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հարցմանը, թեեւ Զոհրաբյանը նշել է, որ պատասխանելու ժամկետներն անցել են:
    Թեեւ, կարծես թե այն իրավիճակն է, երբ պատասխաններն արդեն ավելորդ են եւ այն, ինչ տեղի է ունենում, արդեն իսկ ինքնին բավական խոսուն է եւ ամեն ինչ դրանով էլ պարզ է: Ինչ ասի Հայաստանի արտաքին գործերի նախարարը, եթե Հայաստանի արտաքին գործերի վիճակն ամեն ինչ ասում է:
    Երբ ավարտվում է տարին, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը սկսում է վիճվարչության գործառույթներ իրականացնել ու հասարակությանը մատուցում է, թե ասենք քանի երկիր է այցելել Նալբանդյանը, քանի երկրի նախարար է Հայաստան այցելել, քանի նախագահ է այցելել Հայաստան, քանի երկիր է Սերժ Սարգսյանն այցելել, քանի հոդված է հրապարակվել Հայաստանի մասին, Նալբանդյանի քանի հարցազրույց, քանի հեռուստաելույթ: Երեւի մնում է թվերով ներկայացնել նաեւ, թե ինչքան է կարոտում Նալբանդյանը Հայաստանին, գտնվելով օտար երկրներում:
    Վիճակագրությունը մնում է Հայաստանի ԱԳՆ-ի վերջին հանգրվանը, որովհետեւ արդյունավետ գործունեության այլ ցուցիչ չկա: Եթե լինեն այլ, որակական ցուցիչներ, ապա վիճակագրության կարիք չի լինի, որովհետեւ հասարակության մոտ էլ հարց չի լինի, թե ինչով է զբաղված ԱԳՆ-ն:
    Իսկ մինչ ԱԳՆ-ն զբաղված է տարին թվերի վերածելով, Հայաստանը վերածվում է տարածաշրջանային եւ համաշխարհային հետնապահներից մեկի, դադարում է լինել միջազգային քաղաքականության սուբյեկտ, օրակարգում են հայտնվում հակամշակութային նախաձեռնություններ, որոնք Հայաստանի հասարակությանը սկսում են ադապտացնել խորհրդային «կարոտալի» անցյալին, երեւի ի կատարումն այն խորհրդակցությունների, որ Մոսկվայում ունենում է Հայաստանի արտգործնախարարը վիճակագրությունից ազատ ժամանակ եւ քննարկում Ռուսաստանին կից Հայաստանի տարատեսակ հեռանկարները:
    Ինչ է ասելու կամ անելու Նալբանդյանը խորհրդարանում, վիճակագրությունից բացի: Մյուս կողմից, սակայն, ենթադրենք խորհրդարանը լսեց Նալբանդյանին, իսկ ի՞նչ է անելու խորհրդարանը: Եթե Հայաստանում խորհրդարան լիներ, ապա այն վաղուց ինչ որ բան արած կլիներ, կամ ավելի շուտ՝ շատ կարեւոր բաներ արած չէին լինի: Օրինակ, եթե Հայաստանում խորհրդարան լիներ, ապա այդ խորհրդարանը չէր վավերացնի ՀԱՊԿ-ի համաձայնագիրը, որով Հայաստանին արգելվում է երրորդ երկրների հետ ռազմական ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումն առանց ՀԱՊԿ երկրների հավանության:
    Այսինքն, օրինակ Նազարբաեւը, որ Ալիեւի «հոգեւոր հոր» դերում է հայտնվել, պետք է հավանություն տա, թե Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ որեւէ բան անելու է, թե չի անելու: Եվ առանց Նազարբաեւի հավանության, Հայաստանը չի կարող որեւէ բան անել երրորդ երկրների հետ ռազմական ենթակառուցվածքային ծրագրերի տեսանկյունից:
    Եվ այդ համաձայնագրին կողմ է քվեարկել ոչ միայն խորհրդարանի մեծամասնությունը, այլ ոչիշխանական այն փոքրամասնությունը, որն այսօր հարցեր ունի Նալբանդյանին: Մինչդեռ, Նալբանդյանին լսելու փոխարեն, խորհրդարանը շատ ավելի կարեւոր գործ արած կլինի, եթե նախաձեռնի ՀԱՊԿ-ի այդ համաձայնագրի վերանայումը, առնվազն պայմանով, քանի դեռ ՀԱՊԿ-ը հանդես չի եկել Ադրբեջանի գործողությունների հստակ դատապարտումով եւ չի հայտարարել, որ Հայաստանի տարածքի դեմ Ադրբեջանի որեւէ հաջորդ ոտնձգություն կարժանանա արդեն ՀԱՊԿ պատասխանին:
    Հայաստանի արտաքին քաղաքականության բեռը մնացել է բանակի վրա: Հայաստանն օրերս վերհաստատեց իր հանձնառությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին մեր ստորաբաժանումների մասնակցության մասով: Հայաստանը պատրաստվում է Իտալիայի միավորման կազմում ներգրավվել նաեւ Լիբանանում խաղաղապահ ծառայության մեջ: ՆԱՏՕ աջակցությամբ ստեղծված խաղաղապահ զորագունդը երեւի թե մնացել է Հայաստանի արտաքին քաղաքականության հավասարակշռող վերջին նժարը: Պատահական չէ, որ ռուսները ցանկանում էին Քեսապի առիթն օգտագործել այդ նժարը վերացնելու համար եւ փորձում էին գեներացնել միտքը, թե հայ խաղաղապահներին Աֆղանստան կամ այլ տեղեր ուղարկելու փոխարեն թող Հայաստանն ուղարկի Քեսապը պաշտպանելուն: Այդ ավանտյուրան բարեբախտաբար աջակցություն չգտավ հայկական բանակում:
    Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների հավաքին: Մեղմ ասած տարօրինակ կլինի, եթե Օհանյանն այդ հավաքին չբարձրացնի ՀԱՊԿ-ի ադեկվատության հարցը Ադրբեջանի գործողությունների մասով: Մյուս կողմից, երբ պետությունը զրկված է արտաքին քաղաքականության կամ ավելի ճիշտ ընդհանուր պետական քաղաքականության օրգանական ամբողջությունից, դժվար է այդ առումով բանակից սպասել դիվանագիտական ձեռքբերումներ: Առավել եւս, որ բանակի խնդիրը դիվանագիտական ձեռքբերումներին աջակցող գործոն լինելն է, ոչ թե արտգործնախարարությանը փոխարինելը: Հայկական բանակը սակայն ստիպված հայտնվել է այդ բարդ իրավիճակում:
    Մոսկվայում Օհանյանին զգալի աջակցություն կլիներ Հայաստանի խորհրդարանում ՀԱՊԿ-ի համաձայնագրի վերանայման հարցի բարձրացումը: Բայց, Հայաստանի խորհրդարանը «չարություն» չի անի, որովհետեւ մանկավարժ Գալուստ Սահակյանը լավ գիտե, թե ինչքան կբարկանա Պուտինը: Այնպես որ, բոլորը խելոք կսպասեն Սեյրան Օհանյանի վերադարձին, հուսալով, որ նա կկարողանա գոն հանգստացնող մի որեւէ «կոնֆետ» բերել Մոսկվայից, թեկուզ այն լինի ժամկետանց:
    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....ees9AqF1.dpuf

    Comment

    • #22
      Re: Problems related with the MFA of Armenia

      Originally posted by Vrej1915 View Post

      Why are some parts missing from this? Before getting to Nalbandian, Badalian was talking about his neighbor's wife and what a xxxxx she is(everybody still remembers in neighborhood how she declared that Samvel Alexanian, whom people call "Lfik", has as big of a manhood as his nose is). Then Badalian complained about bad coffee the neighborhood store was selling, and one more time proved behind any doubt that the purest coffee would be possible to drink only after joining Europe . Then he got to the latest sensation. The appearance of Arsham Babik's gost in Lusik's bedroom for the third time, and how it was somehow connected with foreign policies of this government. Later, after putting down his brilliant article above, and exposing foreign minister Nalbandian, in the gazebo downstairs, after asking digin Hranush to check his blood pressure, Badalian had a smashing 3-0 success in nardi game (tavle) against known Russophile and people's enemy Kachal Lendrik(who according to the bet he lost had to go down on all four and yell "I am a slave" 3 times ) and thus proved to people the inevitable victory of the just and democratic struggle against Russian imperialism. Then he went to see some people around opera house, who were debating if the excessive time spent laying down on asphalt in protests meant that one needs to have a colonoscopy at least once a year, and joined by few of the progressive patriots, proposed and unanimously passed a declaration of "after pre-parliament, but before parliament(APPBBP)" party boycotting the latest resolution passed in parliament about rejection of IMF proposal to finance free colonoscopies and acceptance of a shady deal with Russians for providing free endoscopies in Armenia. Why is this all not in lragir?
      Last edited by Hakob; 06-09-2014, 08:22 AM.

      Comment

      • #23
        Re: Problems related with the MFA of Armenia

        Originally posted by Hakob View Post

        My Dear, I suggest, you spent 5 minutes of your life, talking with Nalbantoghlu.
        You would be ashamed, you ever tried to defend that bastard.
        Or else, try to find ANY normal Armenian having spent 5 minutes with him......
        But you can`t find that in Armenia, you need to look after him anywhere, apart Armenia.
        Most of the time in Moskwa or Paris.
        Last edited by Vrej1915; 06-09-2014, 10:32 AM.

        Comment

        • #24
          Re: Problems related with the MFA of Armenia

          Originally posted by Vrej1915 View Post
          My Dear, I suggest, you spent 5 minutes of your life, talking with Nalbantoghlu.
          You would be ashamed, you ever tried to defend that bastard.
          Or else, try to find ANY normal Armenian having spent 5 minutes with him......
          But you can`t find that in Armenia, you need to look after him anywhere, apart Armenia.
          Most of the time in Moskwa or Paris.
          I don't give a f u k about Nalbandian or Nalbandov. Armenians say "if you pile all of them and set fire, there would not be even a decent smoke from them". But at least you should understand the reasons of my satiric post. I hope that it made you lough though. There is no harm in that.
          Last edited by Hakob; 06-09-2014, 11:27 AM.

          Comment

          • #25
            Re: Problems related with the MFA of Armenia

            Originally posted by Hakob View Post
            I don't give a f u k about Nalbandian or Nalbandov. Armenians say "if you pile all of them and set fire, there would not be even a decent smoke from them". But at least you should understand the reasons of my satiric post. I hope that it made you lough though. There is no harm in that.
            My Dear, You are wrong.
            You should.
            This post is normally as important as the post of President, for a country like us.

            The total inadequacy of this jerk costs us lives every day.

            And I must admit, that when it comes to the loss of life, I loose my humor.....

            Comment

            • #26
              Re: Problems related with the MFA of Armenia

              This seriousness should be from all the sides. Opposition as well

              Comment

              • #27
                Re: Problems related with the MFA of Armenia

                Originally posted by Hakob View Post
                This seriousness should be from all the sides. Opposition as well
                Where do you see an opposition?

                Comment

                • #28
                  Re: Problems related with the MFA of Armenia

                  Originally posted by Vrej1915 View Post
                  Where do you see an opposition?
                  I thought the Lragir articles you post are opposition articles.

                  Comment

                  • #29
                    Re: Problems related with the MFA of Armenia

                    Բելգիայում Հայաստանի դեսպանը մաքսանենգությա՞մբ է զբաղված
                    Lragir.am
                    Քաղաքականություն - Չորեքշաբթի, 25 Հունիսի 2014,

                    Չորրորդ իշխանություն թերթի տեղեկություններով, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մտահոգված են Բելգիայի Թագավորությունից ստացված գրությանը հարմար պատասխան գտնելու հարցով: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ բանը կարող է հասնել նրան, որ Բելգիայի ներկայիս դեսպան Ավետ Ադոնցը, որին պատրաստվում են գործուղել Իսպանիա, ամենևին էլ չնշանակվի Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, քանի որ առայժմ թաքուն պահված այս սկանդալային պատմությունը կապված է անձամբ նրա հետ:

                    Գաղտնիք չէ, թե ինչու են շատ պաշտոնյաներ երազում դիվանագիտական ծառայության մասին: Մեր երկրի պետբյուջեի հաշվին գնում, տարիներով բարեկեցիկ ապրում են, բացի դա՝ օգտվում են նաև այն երկրի բյուջեից, որտեղ անցնում են դիվանագիտական ծառայության: Բանն այն է, որ Եվրոպայում գործում է. օրենք, րստ որի՝ դիվանագետները 300 եվրոն գերազանցող գնում կատարելիս հենց խանութում հետ են ստանում վճարված գումարի 21 տոկոսը: Բոլորն էլ լայնորեն օգտվել և օգտվում են այդ կարգից: Սակայն դիվանագիտական ամբողջ կորպուսից «համը հանել» և բացահայտվել է հենց դեսպանը՝ Ավետ Ադոնցը: Լուրեր կան, որ նա իր տիկնոջ հետ միասին այդ եղանակով այնքան Rolex ժամացույցներ, ինչպես նաև բարձր կարատանոց ադամանդյա քարեր է բերել Հայաստան, որ գրավել է բելգիական հատուկ ծառայությունների ուշադրությունը:

                    Դեսպանի մերձավոր շրջապատից ճշտված տեղեկության համաձայն՝ Բելգիայի հատուկ ծառայություններից հարցում են ուղարկել Հայաստանի ԱԳՆ և ԱԱԾ՝ խնդրելով պարզել, թե ինչպես է հնարավոր պետական աշխատավարձով տարեկան մի քանի տասնյակ Rolex և 30-50 հազար եվրոյանոց ադամանդյա քարեր գնել և անարգել տանել Հայաստան:

                    Ինքնին հասկանալի է, որ բելգիական հատուկ ծառայություններին բոլորովին չի մտահոգում այն փաստը, որ բացի 21 տոկոսը հետ ստանալը՝ Ադոնցը իր գնումները անարգել, առանց մաքսազերծման անցկացնում է Հայաստան, նրանց հետաքրքրում է իրենց երկրի բյուջեն, որի հաշվին ճարպիկ դիվանագետը բազմապատկում է իր ունեցվածքր:

                    Նման խոշոր գնումների ղեպքում 21 տոկոսր պատկառելի թիվ է կազմում, իսկ բելգիացիներն ամենևին մտադիր չեն իրենց բյուջեի գամարներր քամուն տալ:

                    «ՉԻ» տեղեկություններով՝ եթե բելգիացիները հետևողական լինեն և պահանջեն իրենց հարցապնդման պատասխաններ, հնարավոր է, որ Իսպանիան չհաստատի Ավետ Ադոնցի «ագրեմանը»՝ խուսափելով մաքսանենգության մեջ կասկածվող դեսպանի հետ առնչվելուց։

                    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....pB4567Hi.dpuf

                    Comment

                    • #30

                      Working...
                      X