ԻՆՉՈ՞Ւ ՍՆԱՆԿԱՑԱՎ «ԱՐՄԱՎԻԱՆ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ովքե՞ր են վճարելու Միխայիլ Բաղդասարովի փոխարեն
«Արմավիա» ավիաընկերությունը երեկ իր սնանկացման մասին հետեւյալ հաղորդագրությունն է տարածել. «Ներկայիս դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ աշխատել այլեւս անհնար է: Այդ պատճառով որոշում է կայացվել դադարեցնել (ապրիլի 1-ից) թռիչքները եւ սկսել սնանկացման գործընթացը: Ընկերությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր ուղեւորներին, որոնց հետ աշխատել է 12 տարի, եւ մաղթում է նրանց հաջողություն»:
Ասել, թե այս տեղեկությունը պայթող ռումբի տպավորություն է թողել, չի կարելի իհարկե, քանի որ այսպիսի կամ նման իրադարձություն սպասելի էր: 2 օր առաջ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը հայտարարեց, որ ընկերությունը չունի ֆինանսական հնարավորություններ ազգային ավիափոխադրողի պարտավորությունները կատարելու համար, եւ չբացառեց նրա սնանկացման հնարավորությունը: Ընդամենը մեկ օր անց տարածվեց «Արմավիայի» վերոնշյալ հաղորդագրությունը: Սակայն միայն քաղավիացիայի գլխավոր վարչության պետի հայտարարությամբ չէ, որ սպասելի էր «Արմավիայի» այսպիսի ճակատագիրը: Ազգային ավիափոխադրող լինելու ամբողջ 12 տարիների ընթացքում «Արմավիան» անխուսափելիորեն գնում էր դեպի սնանկացում: Ընդ որում, այդ իրավիճակն առաջացել էր ոչ առանց պետության, ի դեմս քաղաքացիական ավիացիայի գլխավոր մեղավորության:
Տարիներ առաջ մերժվեց ՀԲ-ի առաջարկած «բաց երկնքի քաղաքականությունը»
Դեռեւս 8-9 տարի առաջ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում տեղի ունեցած քննարկման ժամանակ Համաշխարհային բանկի փորձագետ Դագ էնդրյուսը, ներկայացնելով ՀԲ-ի ուսումնասիրության արդյունքները, նշել էր, որ ազգային ավիափոխադրողի կողմից մատուցվում են ոչ լիարժեք ծառայություններ: Բացի Մոսկվայի չվերթից, տոմսերի գներն ավելի բարձր են, քան անհրաժեշտ է: ՀԲ եզրակացության համաձայն, կառավարության քաղաքականությունն այս ոլորտում սահմանափակող է, քանի որ պետությունը բացառիկ իրավունքների համաձայնագիր է կնքել «Արմավիայի» հետ, որը պետք է գործի մինչեւ 2013-ը: Համաշխարհային բանկն առաջարկում էր, որ կառավարությունը խուսափի «բացառիկ» գործարքներից եւ վերացնի գոյություն ունեցող սահմանափակումները, հնարավորություն տալով ազգային փոխադրողինՙ «Արմավիային», մրցակցելու նույն պայմաններով այլ ավիաուղիների հետ:
Սակայն քաղաքացիական ավիացիայի վարչության վերջին տարիների անփոփոխ պետ Արտյոմ Մովսիսյանը այդ քննարկման ժամանակ համաձայն չէր ՀԲ-ի ուսումնասիրության եզրակացությունների զգալի մասին: Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը հայտարարեց, որ իր ղեկավարած կառույցը չի պատրաստվում իրականացնել «բաց երկնքի քաղաքականություն»: «Արմավիային» բացառիկ որոշ իրավունքներ տալը Արտյոմ Մովսիսյանը բացատրում էր նրանով, որ մեր տարածաշրջանում իրավիճակի փոփոխության դեպքում այլ ավիաընկերությունները կարող են հրաժարվել չվերթերից, եւ Հայաստանը կհայտնվի սեփական ավիափոխադրող չունենալու վտանգի առջեւ: Դագ Էնդրյուն այն կարծիքին էր, որ ազգային փոխադրողի նկատմամբ հովանավորությունը վերացնելով նրան հնարավորություն կտրվի մրցակցելու այլ ընկերությունների հետ եւ առավել արդյունավետ դարձնելու իր գործունեությունը: Մինչդեռ, ՀԲ-ի փորձագետի եզրակացությամբ, քաղավիացիայի վարչությունը փորձում է ազգային փոխադրողին զարգացնել ուղեւորների հաշվին:
Չգիտենք, այս քննարկումն արդյոք հիշո՞ւմ է Արտյոմ Մովսեսյանը, թե՞ ոչ, բայց ակնհայտ է, որ ժամանակն ապացուցեց նրա տեսակետի սնանկ լինելը:
Անարդյունավետ մենեջմենտ եւ ուղեւորների հաշվին զարգանալու քաղաքականություն
Իսկապես «Արմավիան» փորձում էր զարգանալ ուղեւորների հաշվին, փորձ անգամ չանելով իր ունեցած բացառիկ իրավունքների տարիներին հիմքեր ստեղծել` 2013-ին մրցակցային դառնալու համար: «Արմավիայի» տոմսերը մշտապես ավելի թանկ էին բոլոր ուղղություններով, սպասարկման որակն ու պայմանները զիջում էին այլ ավիաընկերություններին: Որպես ազգային ավիափոխադրող էլ «Արմավիան» իրեն խիստ բացասական ձեւով դրսեւորեց սիրիական ճգնաժամին` լրացուցիչ թռիչքներ իրանակացնելով միայն կառավարության միջամտությունից հետո, սիրիահայերի համար ճգնաժամային իրավիճակում տոմսերի գների ոչ միայն զեղչեր չանելով, այլեւ բարձրացնելով, տեղի չունեցած չվերթերի տոմսերի գումարների վերադարձն անընդհատ ձգձգելով եւ այլն: Մինչդեռ, հենց այսպիսի իրավիճակներում ազգային ավիափոխադրողը պետք է կատարեր իր պարտավորությունները: «Արմավիան» դա չարեց, որովհետեւ խոր ֆինանսական ճգնաժամի մեջ էր, որն արդյունք է ընկերության անարդյունավետ մենեջմենտի: Մի քանի ամիս առաջ «Արմավիայի» անարդյունավետ մենեջմենտի մասին էր նշել ռուսաստանյան RBK daily-ն: Թեեւ դա այնքան բացահայտ է, որ ամենեւին էլ պարտադիր չէ, որ այլ աղբյուրներից ասեն: Եթե մի ընկերություն, ունենալով բացառիկ իրավունքներ, ոչ միայն շահույթով չի աշխատել, այլեւ բանկերին, օդանավակայաններին եւ այլ տնտեսվարողներին մոտ 30 մլն դոլարի պարտք է կուտակել, ապա ընդհանրապես ի՞նչ մենեջմենտի մասին է խոսքը: Կարելի է ասել, որ այն պարզապես գոյություն չի ունեցել: Դա, չգիտես ինչու, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը եւ նրա պետը չէին տեսնում տարիներ շարունակ, կամ տեսնում էին, բայց չէին պահանջում արդյունավետ կառավարում իրականացնել, սպառնալով այլապես զրկել բացառիկ իրավունքներից: Թե ինչո՞ւ, մնում է միայն ենթադրություններ անել:
Ի՞նչ պատասխանատվություն կկրի Միխայիլ Բաղդասարովը
Վերջին ամիսներին ակտիվորեն շրջանառվում էին «Արմավիայի» հնարավոր վաճառքի լուրերը: Ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը դեռ մի քանի ամիս առաջ նույն RBK daily-ի թղթակցին ասել էր, որ բանակցություններ են ընթանում ընկերությունը վաճառելու ուղղությամբ, եւ ծրագրում է գործարքն ավարտին հասցնել 2-3 շաբաթվա ընթացքում: Սակայն դա տեղի չունեցավ ոչ 2-3 շաբաթվա, ոչ էլ 2-3 ամիսների ընթացքում: Հավանաբար ոչ մի գնորդ չի ցանկանում ձեռք բերել պարտքային այսպիսի ահռելի բեռով ընկերություն: Սա չի կարող մտահոգություն չառաջացնել: Խնդիրը միայն այն չէ, որ մենք այսօր արդեն չունենք ազգային ավիափոխադրող, տեղի չեն ունենալու նախապես ծրագրված չվերթեր, այլ այն, որ ներկայումս հնարավոր չէ պատկերացնել, թե ո՞վ եւ ի՞նչ պայմաններով ձեռք կբերի սնանկացող այդ ընկերությունը: Իսկ ֆինանսական պատասխանատվություն կկրե՞ն ավիաընկերությանն այս վիճակին հասցնող սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը եւ վարչական պատասխանատվության` քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Հավանական է, դա տեղի չի ունենա:
Միխայիլ Բաղդասարովի անտաղանդ կառավարման հետեւանքով սնանկացած ավիաընկերության հավանական գնողները, 30 մլն դոլար պարտքը ստանձնելու դիմաց, իրենց պայմանները կառաջադրեն` պահանջելով արտոնություններ կամ վաճառքի գնի իջեցում: Այսինքն, այդ պահանջները բավարարվելու են դարձյալ կամ ուղեւորների, կամ պետական բյուջե չստացվող մուտքերի հաշվին: Այլ խոսքով, վճարելու ենք մենք բոլորս, ոչ թե սնանկացման ուղղակի պատասխանատուները: Աշխարհում, եթե որեւէ ընկերություն սնանկանում է, ապա առաջին հերթին դա նշանակում է ընկերության սեփականատիրոջ սնանկացում, որն ընդհուպ իր անձնական ֆինանսական միջոցներով եւ գույքով է պատասխանատվություն կրում: Իսկ մեզ մոտ կարելի է 12 տարի ավիաընկերության սեփականատեր լինել, ստանալ անձնական եկամուտներ, ընկերությանը թողնել պարտքեր, բայց անձնական ոչինչ չկորցնել:
Զավեշտալի հրաժեշտ
Այս ամենի ֆոնին զավեշտալի է ընկերության շնորհակալությունը «իր բոլոր ուղեւորներին, որոնց հետ աշխատել է 12 տարի» եւ ամենավերջին ապացույցը ընկերությունում մենեջմենտի բացակայության մասին` «Արմավիայի» պաշտոնական կայքում երեկ այդպես էլ չտեղադրվեց ընկերության սնանկացման մասին հայտարարությունը: Փոխարենը «Գնեք ավիատոմս օն լայն եւ ստացեք զեղչ 2 տոկոս» կոչն է: Երեւի դեռ տեղյակ չե՞ն, որ իրենք արդեն սնանկացել են:

Comment