Announcement

Collapse
No announcement yet.

National Industry

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #61
    Re: National Industry

    2017-ին Հայաստանից փայլաթիթեղի արտահանումը կգերազանցի 30 հազար տոննան. EAFA
    17.04.2017
    Եվրոպայի քարտեզին Հայաստանը դարձել է առաջատարներից մեկը՝ նրա արտահանումը կազմում է 2 տոկոս...


    2016-ին Հայաստանից փայլաթիթեղի արտահանման ցուցաբերած աճը Եվրոպայի միջինից բարձր էր։ Այս մասին ասվում է ĞAlcircleğ պարբերականում, որը վկայակոչում է Ալյումինե փայլաթիթեղի արտադրողների եվրոպական ասոցացիայի տվյալներին (EAFA)։

    Միջինում ԵՄ արտադրողները արտահանումը մեծացրել են 1,3 տոկոսով՝ 1-ին եւ 3-րդ եռամսյակներում վաճառքների շնորհիվ։ Եվրոպայի քարտեզին Հայաստանը դարձել է առաջատարներից մեկը՝ նրա արտահանումը կազմում է 2 տոկոս, նշում է պարբերականը։

    Նշենք, որ EAFA-ի տվյալները մի փոքր տարբերվում են Հայաստանի մաքսային վիճակագրությունից։ Եվրոպացիների տվյալներով՝ 2016-ին Հայաստանն արտահանել է 29826 տոննա փայլաթիթեղ՝ 88,1 մլն դոլարի։ Բնական արտահայտմամբ արտահանումն աճել է 1,1 տոկոսով, սակայն գումարային առումով նվազել է 5,3 տոկոսով։ Իսկ Հայաստանի կառավարական կոմիտեի մաքսային ծառայության տվյալներով՝ 2016-ին արտահանումը կազմել է 29003 տոննա։ 2017-ին EAFA-ն Հայաստանից արտահանման կտրուկ աճ է նախատեսել՝ մինչեւ 31792 տոննա՝ 108,1 մլն դոլարի։ EAFA-ի տվյալներով՝ Հայաստանից փայլաթիթեղի հիմնական գնորդներն են Բելգիան (6759,5 տոննա), Լեհաստանը (6698,4 տոննա), ԱՄՆ-ը (5737,7 տոննա), Գերմանիան (3837,6 տոննա), Նիդերլանդները (4305,3 տոննա)։

    Հայկական կողմի տվյալներով՝ փայլթիթեղի հիմնական գնորդն է Գերմանիան (10837,1 տոննա), ապա ԱՄՆ-ը (6843,6 տոննա), Լեհաստանը (6450,5 տոննա) եւ Նիդերլանդները (6450,5 տոննա)։ Այս տարբերության պատճառը կարող է լինել փայլթիթեղի՝ վերջնական հաճախորդներին վաճառելը։

    Comment


    • #62
       

      Comment


      • #63
        Հայաստանն ունի քարի արտադրության հուժկու պոտենցիալ ունի. Լեւոն Շիրինյան

         

        Comment


        • #64
          Հայաստանն աշխարհում քարի արտադրության մոնոպոլիստ դառնալու շանս ունի. Լևոն Շիրինյան (տեսանյութ)


          29.09.17



          Ըստ քաղաքագետ Լևոն Շիրինյանի՝ Հայաստանն աշխարհում քարի արտադրության մոնոպոլիստ դառնալու բոլոր հնարավորություններն ունի: Նրա կարծիքով՝ քարի արտադրությունը պետք է հայտարարվի գերակա ուղղություն, որը իր հետ միասին կվերականգնի գիտական և ինժեներական գործը: ĞՄենք ունենք քարի անսպառ պաշարներ: Իմ ասածի նպատակը ոչ թե քարը կտրել արտահանելն է, այլ քարի վերամշակման ադյունաբերություն ստեղծելն էğ,- ասաց Լևոն Շիրինյանը:

          -Պարո՛ն Շիրինյան, Հայաստանը դառնալու է քարի մշակման և արդյունահանման համաշխարհային լաբորատորիա: Ի՞նչ հիմքով եք դա ասում:

          - Այդ եզրակացությանը եկել եմ տարիների ընթացքի որոնումներով և միշտ ունեցել եմ մի նշանակետ, որ մենք կարող ենք ոչ միայն ապրել և զարգանալ, այլ ուղղակի հզոր և արդյունավետ երկիր դառնալ, եթե ունենք տեղական հենքի վրա կազմակերպվող մի բան: Ես տարբեր մասնագետների հետ եմ խոսել և եկել եմ այն եզրակացության, որ մենք ունենք բացառիկ հումք: Հայաստանն ինքը` որպես երիտասարդ լեռնազանգված, ունի քարի տեսակների ահռելի պաշարներ: Քարը ոչ գիտական տերմին է, ինժեներներն ասում են ոչ մետաղական արդյունաբերական հումք: Սա մեր ժողովուրդն էլ պետք է գիտակցի և դադարեցնի արտագաղթը, նվնվալը, իշխանությունն էլ անընդհատ ներկրումը խրախուսելը, տնտեսությունը վարի տալը: Քարի արդյունաբերության իմաստով մենք ունենք քարի անսպառ պաշարներ, զանազան տեսակի՝ գրանիտ, տուֆ, մարմար և այլն:

          -Ինչպե՞ս եք պատկերացնում այս ամենը, Ձեր առաջ քաշած տեսությունը ինչպե՞ս պետք է կյանքի կոչվի:

          -Նավթարդյունաբերությունը ինչպե՞ս եք պատկերացնում, իսկ Հայաստանում բաց երկնքի տակ քարի բազմազան տեսակներ կան: Արդյունահանվում է, գործարաններ են կառուցվում, գործարաններում քարի տարբեր տեսակները մշակվում են և արտահանվում: Իմ ասածի նպատակը ոչ թե քարը կտրել արտահանելն է, այլ քարի վերամշակման արդյունաբերությունը ստեղծելն է: Հայկական քարի վերամշակումից, տարբեր տեխնոլոգիական կիրառումներից հետո այն կարող է արտահանվել և՛ շինարարական, և՛ ռազմական նպատակներով:

          -Հասկանալի է, Հայաստանը պոտենցիալ ունի, բայց կարո՞ղ է դա օգտագործել:

          -Հայաստանում հումքային բազան կա, և որտեղ դա կա, պետք է գործարաններ կառուցել: Մենք ունենք շատ լավ համալսարաններ՝ պոլիտեխնիկական, ԵՊՀ ֆիզիկայի և քիմիայի բաժինները, այսինքն` ֆունդամենտալ գիտությունը վատ վիճակում չէ: Իմ ասածը ցիկլային բնույթ ունի, եթե գերակա ուղղություն հայտարարվի քարի արդյունաբերությունը, չեղավ, որ Հայաստանը կարող է այդ հումքի վրա դառնալ համաշխարհային լաբորատորիա: Ես ռազմավարական հարց եմ դնում. եթե մենք սա անում ենք, Հայաստանը դառնում է քարի վերամշակման համաշխարհային կենտրոն:

          -Իսկ այս ամենը պետությա՞ն կողմից պետք է արվի, թե՞ մասնավոր ներդրողների: Ընդհանրապես, պետության դերը որը՞ պետք է լինի:

          -Հայ ժողովուրդն իրավունք ունի բոլոր քաղաքական ուժերի առջև խնդիր դնել՝ եթե ուզում եք իշխանության ղեկին մնալ, ուրեմն քաղաքականությունը պետք է փոխեք: Այսինքն, ներկրումը պետք է կասեցվի: Այն ապրանքները, որոնք կարող են Հայաստանում արտադրվել, ուրեմն արտերկրից չպետք է բերվի: Ով ուզում է վարչապետ դառնալ՝ հստակ պետք է ասի, որ ես արդյունաբերական Հայաստան պետք է ստեղծեմ: Սրանով արտագաղթ չի լինի, տեխնոլոգիաները կզարգանան և այլ խնդիրներ կլուծվեն: Քարի արտադրությունը հայտարարում եմ գերակա ուղղություն, որը իր կողքից կտանի գիտության, ինժեներական գործի վերականգնման: Ես կառավարությունը խորհուրդ կտամ ուսումնասիրել Հարավային Կորեայի փորձը, այնտեղ էլ նույն Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Ծառուկյանի նման բիզնեսմենների նկատմամբ քաղաքականությունը փոխեցին:

          Մանրամասները՝ տեսանյութում:

          Comment


          • #65
            Հայաստանն ունի արդյունաբերական ապագա. փոխենք հենման կետն ու շուռ տանք աշխարհը

            Comment


            • #66
              Հայաստանն ունի արդյունաբերական ապագա. փոխենք հենման կետն ու շուռ տանք աշխարհը

               

              Comment


              • #67
                Արագածի հրաբխային ժայթքումը տվել է մեր փրկությունը, իշխանություններ, բացեք ձեր աչքերը

                 

                Comment


                • #68
                  Տիգրան Սարգսյանին Եվրադատարան եմ քարշ տալու․ Աշոտ Գրիգորյան

                   

                  Comment


                  • #69
                    Նիկոլ Փաշինյանի վիճակը շատ ծանր է․ նա պետք է կարողանա այս ամենի տակից դուրս գալ


                    1in.am LIVE
                     

                    Comment


                    • #70
                       

                      Comment

                      Working...
                      X