Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Hhhh
     

    Comment


    • Ռուս-թրքական նոր բաժանում եւ օկուպացիա. Ո՛չ #102 կայանին, ո՛չ ԱՊՀ, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ-ին

      Lragir.am,
      12.11.2020
      «Ռուսաստանին քննադատող որեւէ հայ պետք է կտրի իր կեղտոտ լեզուն», – Մարգարիտա Սիմոնյան, 11 հոկտ. 2020 |




      ezerk.am. Օրեր անցան եւ հայ դանդաղաշարժ միտքը կարծես տեղից ելավ: Մամլո եւ օրագրային գրառում-քննարկումների միջոցով, որ վաղուց ցանցային դյուրություններով են օժտված, միշտ կարելի է ապագայի հորիզոններ բացել: Բայց պետք է նախ աչքերը բացվեն՝ պարզվեն Արցախում պատահածի ակունքները: Ընդ որում, արագ

      Թրքական մամուլի վերնագրերն են՝ «Լավրովյան պլանը գործողության մեջ». Խոսքը միասնական պլանի մասին է

      Գործ ունենք մեր հայրենիքի հերթական բաժինը ոչնչացնելու ռուսական սցենարի իրականացման հետ: Ոչ թե թուրք-ադրբեջանական, ինչպես խոսքները մեկ արած պնդում են պաշտոնական, կառավարամետ եւ ընդդիմադիր գրեթե բոլոր լրատվամիջոցներն ու անձիք, այլ ռուսական: Խնդրի որոշ քաղաքական ասպեկտներին, հակառակ համընդհանուր շինծու մթագնությանը, կարելի է ծանոթանալ այստեղ [Լրագիր, 1]:

      Համոզվելու համար քաղաքական պատկերին ավելացնենք ռազմական կարեւոր դրվագները: Թրքական ԳՇ պատերազմական նախագծումներին ռուսական կողմի քաջատեղյակությունը [Կոմերսանտ, 2], ինչպես նաեւ Ստեփանակերտի օդակայանը Բաքվի կողմից չռմբակոծվելը վկայում են օպերացիայի շուրջ ռուս-թուրքական, համենայն դեպս, սերտ համագործակցության մասին: Հենց այդ օդակայանում են իջնում ռուս գեներալ Ռուստամ Մամեդովի զինվորներով լի ԻԼ-76 օդանավերը: Շուշիի «անկեցումը» եւ Արցախ մատակարարված ՀՕՊ համակարգերի անջատումը վճռական պահերին՝ ռազմական կամպանիայի կառավարելիության առավել քան պերճախոս վկայություններն են: Ընդհանուր նպատակը՝ կողմերի նյութական եւ մարդկային հնարավորինս մեծ կորուստներն էին, մեկի առավելության պահպանումով: Պատերազմի այսպիսի կառավարելի սցենարի տարբերակներ տարիներ առաջ քննարկվում էին ռուսական մամուլում: Շուշիի ենթաշրջանը դրանց մեջ Բաքվի ենթակայության տակ էր իբրեւ ռուսական զորքերի տեղակայման վարձ:

      Հայտարարությունների տեքստային վերլուծությունները, վիճակի իրավական եւ մարտավարական գնահատականները, անշուշտ, շատ կարեւոր են: Սակայն դրանք արժեք կունենան միայն ընդհանուր պատկերի ամբողջացման դեպքում:

      Որն է պատկերը

      Նախ եւ առաջ, 2015-ից ի վեր գործ ունենք Կովկասում գլխավոր դերակատար Ռուսաստանի հստակ թուրքահպատակ դիրքորոշման հետ: Թրքամետ չէ՝ թրքահպատակ, դա կարեւոր է ընդգծել: Նորագույն շրջանին, այսպիսի դիրքորոշումը առկա է դեռեւս 1919 թվականի գարնանից՝ երբ մոսկովյան բոլշեւիկները Մուստաֆա Քեմալ-փաշային առաջարկեցին Արեւմուտքում թրքական գերակայությունը ստանձնելու իրենց թեզերը:

      Դա ռուսական առաջարկ էր, ոչ թե թրքական պահանջ: Շուտով նախաստորագրվեցին ապագա Մոսկովյան պայմանագրի հիմնական դրույթները: Չպիտի լիներ Արեւմտյան Հայաստան, իսկ նախկին ռուսահպատակ հայերը պիտի ոչնչացվեին կամ տարագրվեին: Այդպես էլ եղավ, հայ բոլշեւիկների նպատակային օգտագործմամբ:

      1919-ի եւ 2015-ի դեպքում էլ Ռուսաստանի նպատակը նույնն էր. ոչնչացնել Հայաստանը առավելագույն չափով, թողնելով մի փոքր գործարքային «մերան»: Մերանի ֆունկցիան էր ապահովել հայության տեղային վերարտադրությունը՝ դրա վաճառքի հաշվին ապագայում թրքական գերակայությամբ Ռուսաստանը Արեւմուտքից պատնեշելու համար: Համեմատաբար փոքր երկիր Թուրքիայի նկատմամբ մեծ երկրի այսպիսի վարքը չպիտի տարակուսանքի առիթ տա:

      Սա ռուսական շարունակական պետական ավանդույթ է 12-րդ դարից ի վեր, երբ Ռուսաստանը ծնած Բյուզանդիայում նախ ֆրանսիացիների, ապա թուրքերի հարվածների տակ վերջնականապես ընկավ գաղափարա-կրոնական, ադմինիստրատիվ, տնտեսական եւ ռազմական քառադարյա հայկական հեգեմոնիան: Ռուսաստանը վերադառնում է իր ավանդական, բոլոր իմաստներով, ոչ միայն պատմական, հակահայ վիճակին:

      Պատմական համայնապատկերի ճշտումը միշտ անհրաժեշտ է. Պատմությունը զարգանում է կրկնության եւ ձեւափոխության հակադրությամբ

      Բյուզանդահայ եւ հակահայ պատկերները՝ այդ երկրի երկու կայուն վիճակներն են: Երրորդը՝ արեւմտամետը անկայուն է եւ լինում է համեմատաբար կարճատեւ: Հիմա երկիրը եւ մասնավորապես մայրաքաղաքը գտնվում են էթնիկ երանգավորված թյուրքական եւ ֆին-ուգրական վերահսկողության տակ: Դա ընդունում եւ ահազանգում են նույնիսկ իշխանամետ վերլուծաբանները, որոնք ահաբեկված են սլավոնական տարրի հետ դրանց հնարավոր բախումների հեռանկարով [Վեչեր, 3]: Այստեղ կարեւոր է նկատի ունենալ ֆին-ուգրերի դրեյֆը դեպի թյուրքականություն, ինչպես եղավ Հունգարիայում:

      Հայաստանը ոչնչացման օբյեկտ եւ, միաժամանակ՝ առեւտրի միջոց: Պետերբուրգի եւ Մոսկվայի հայկական քաղաքականության բանաձեւը

      Այս խառը ժամանակներում պիտի հստակ պատկերացնենք վերջին 200 տարիներին միլիոնավոր հայ մարդկանց կյանքը տարած իրադարձությունների ակունքը:

      Զոհերը իզուր դարձնելու քայլերն անընդունելի են: Խնդիրը միայն հողերի հանձնումը չէ, այլ արյան գնով ձեռք բերված հայկական քաղաքական սուբյեկտությունը ռուսական կոյուղի լցնելը: Ռուսապաշտությունը օրգանական արատ է, որ հետխորհրդային երկրներում հատուկ է միայն հայ քաղաքական մտածողությանը: Պատճառը ժամանակակից հայերին հատուկ ծայրահեղ մեկուսի՝ աշխարհագրական ու պատմական առումով չափազանց նեղ ընդհանուր աշխարհընկալումն է:

      Զարմանալի՞ է, որ այսպես կոչված կուսակցություններից ոչ մեկը հիմա չի առաջադրում Արցախի անկախությունը ճանաչելու կամ Միացման պահանջ: Չէ որ ոչ մի եռակողմ հայտարարություն չի կարող խոչընդոտել նման ակտին, որ կհավասարակշռեր Բաքվի դիրքը: Զարմանալի՞ է, որ որեւէ մեկը չի արտասանում «ռուս» բառը, 1921 թիվը, 102 թիվը: Ոչ, զարմանալի չէ: «Սհաթների» եւ «ոտքերի»՝ 200 տարվա կոտորվելու ավանդույթի շարունակության ցանկություն դեռ ունենք: Թե՞ վերջապես հագեցել է այդ հիվանդագին ծարավը:

      Մոսկվայում պետք է հստակ գիտակցեն, որ Լավրովյան տեսակի, այսինքն Արցախի ինքնորոշումը անտեսող, ռուսական որեւէ ծրագիր կարող է իրականացվել միայն #102 կայանի եւ դրա «պրիբամբաս» ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ գնով: Զենք ու զինամթերքը մնալու են Հայաստանին: Ռազմակայանի զինվորական անձնակազմի վարձու ծառայությունը ՀՀ Զինուժի շարքերում քննարկելի է: Հայաստանում ԱՄՆ զինվորական տեղակայման այլընտրանքը՝ նույնպես: Ռուսաստանը հիմա թրքականը կամ հայկականը ընտրելու պատմական անհրաժեշտության առջեւ է եւ ազատ է հեռանալու հայկական քաղաքակրթական արեալից՝ պահող չկա: Մեզ սպասում են ծանր եւ պատասխանատու ժամանակներ, եւ դրա գիտակցությունը պետք է հստակ լինի:

      Այս թեմայով կարդացե՛ք.

      Նոյեմբեր 9-ին Բաքվում սպանվել է Թալիշստանի ազատագրական շարժման առաջնորդը >>>

      Լավրովի պլան չէ՝ փրթած մածուն. Ազատագրական հարված >>>

      Comment


      • Ռուսաստանը 1820 թվականից սկսած մեզ այդ ճակատագրին է մատնել

        ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
        13.11.2020



        Մեր զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի որոշումով ՀՅԴ շարքերից հեռացված մտավորական, ՀՅԴ գաղափարախոս Նազարեթ Բերբերյանը

        Պարոն Բերբերյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությունը, որով 7 շրջանները, նաև Շուշին վերադարձվում են Ադրբեջանին:

        Այդ հայտարարությունը Ռուսաստանի կողմից հրամցված և մեր ճարահատ իշխանությունների կողմից ընդունված հայտարարություն է: Մենք, ըստ էության, պարտվեցինք, ոչ զենքն էր բավարար, ոչ մարդկային ռեսուրսը: Սա հայ-թուրքական պատերազմ էր Ռուսաստանի օրհնությամբ, իրենց միջև ներքին պայմանավորվածությամբ: Մենք արեցինք այն, ինչ կարող էինք: Ո՞վ է մեղավոր՝ Փաշինյանը, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը, որ իշխանությունն ինչ-որ ձևով փոխանցեց իր հաջորդին, այդ օրվանից գիտեր, որ այս օրը գալու է: Նա իր համար ավելի ապահով անկյուն գտավ:

        Իսկ ինչպե՞ս եք գնահատում 17 քաղաքական ուժերի, այդ թվում ՀՅԴ-ի, բողոքի ակցիաները Երևանում, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

        Դաշնակցությունը իր անունի հետ կապ չունեցող քաղաքական կազմակերպություն է այսօր Հայաստանի մեջ: Արտասահմանում կա սերնդեսերունդ մնացած, պահպանված Դաշնակցության կազմակերպությունը: Խոսքը Հայաստանում գոյություն ունեցող Դաշնակցության մասին է, որը միայն անունով կա: Իսկ այդ քաղաքական ուժերը դեռ պատերազմը չսկսած, սեպտեմբերի 27-ից առաջ մեկ բան էին ուզում, որ իշխանափոխություն լինի, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, և իրենք իշխանությունը վերցնեն: Թե ով կվերցներ, ինչպես կվերցներ, դա էլ անհայտ է: Թերևս եթե Ռուսաստանից ավելի կոնկրետ առաջարկություն ստանային, կորոշեին, թե իրենցից ում առաջ մղեն: Ռուսաստանն այդ հույսերն էր ներշնչում, 3-4 սցենարներ ընթացքի մեջ էր դնում, որպեսզի հասնի ի վերջո այս 27 տարվա պայմանավորվածության իրագործմանը, այսինքն՝ ԼՂԻՄ-ը ռուսական ազդեցության տակ ավելի ինքնավար դարձնելուն, որն իրեն հնարավորություն կտա Ադրբեջանի և Հայաստանի վրա իր ազդեցությունը բանեցնել՝ մեկ այս կողմ, մեկ մյուս կողմ թեքելով, մեկ մեկին զինելով, մեկ մյուսին զինելով: Այս խաղը Ռուսաստանն ուրիշ տեղեր էլ է խաղացել: Մեզ դրանով ճնշելու է, քանի որ սա մեր ճակատագրի հարցն է:

        Բարեբախտաբար, միջազգային կոնսենսուսը, որը ի վնաս Հայաստանի է գոյացել, խնդրո առարկա չի դարձել նաև Հայաստանի պետական գոյության իրավունքը, և Արցախի ինքնիշխան իրավունքի հիմքը: Մենք փառք պիտի տանք մեր ժողովրդին, որ ոտքի կանգնեց պայքարի, զոհաբերությունների գնաց, դրանով մենք պարտադրեցինք ամբողջ աշխարհին, որ այսօր Հայաստանի պետական գոյությունը, անկախությունը, Արցախի ինքնիշխան գոյությունը միջազգային կոնսենսուսը խնդրո առարկա չի դարձնում: Եթե հետ գնանք 1988-ից առաջ, պիտի ընդունենք, որ այսօրվա այս պայմանագրով, որ դեռ չգիտենք, թե այս հողերից որն է անցնելու կամ չի անցնելու Ադրբեջանին, կամ որքանով երկար են նրանք կարողանալու այդտեղ մնալ, այդ երաշխիքները ոչ ոք չունի, Թուրքիան ու Ադրբեջանն էլ չունեն: Իրենց համար նպաստավոր ժամանակը եկավ, և իրենք օգտվեցին դրանից: Արաբները մի ասույթ ունեն, ասում են՝ ամեն մի դեպքի առիթով խոսակցություն է լինում, այսինքն՝ ինչ-որ պատահում է, դրա մասին միշտ ասելիք կա: Հիմա սպասենք, տեսնենք, թե այս պահի կոնսենսուսը՝ Արցախն ու Հայաստանը պարտվածի այս վիճակին մատնելու ուղղությամբ, մեկ ամիս, մեկ տարի, առավել ևս 5 տարի հետո ինչ է լինելու:

        Տեսեք, այս ամբողջ խոսակցության ընթացքում մենք չենք ուզում անդրադառնալ, որ ռազմաքաղաքական առումով, աշխարհի մեծ պետությունների առումով Հայաստանը սահմանամերձ պատվար է, պատնեշ է Ռուսաստանի Դաշնության համար: Թուրքիայի հետ իրենց առևտրի մեջ, գործարքների մեջ ռուսներն իրենց մութ հաշիվներն ունեն, որոնց մասին մենք իրազեկ չենք: Բայց իմ ժողովրդի պատմության փորձառությամբ գիտեմ, որ ռուս-թուրքական գործարքների մի ամբողջ պատմություն ունենք 1820 թվականից սկսած: Կարող եմ բերել Կարնո օրինակը, որ Կարինն ազատագրել են, պարպել ու հայությանը հեռացրել:
        100 տարվա ընթացքում երեք անգամ մեզ այդ ճակատագրին են մատնել: Հետևաբար այդքան դյուրին չէ այսօրվա կացությունը, թե որքանով մնայուն կլինի այս կացությունը հայերի համար: Այո, մենք ճակատամարտը պարտվեցինք, պետք է նայենք, թե ինչպես շահենք պատերազմը, որովհետև պատերազմը դեռ առջևում է, պատերազմի առումով դեռ ոչինչ չի փոխվել: Այն մարդիկ, որոնք ասում են, թե հայ-թուրքական պատերազմն ավարտվել է, թող պատրաստվեն ավելի ծանր ողբերգության: Հայ-թուրքական պատերազմը խաղաղության մեջ շատ ավելի ուժեղ պետք է շարունակվի, քան պատերազմի ընթացքում: 1920 թվականից հետո, այս 100 տարվա ընթացքում Թուրքիան պատրաստվում է այս պատերազմին: Մենք ոչինչ չենք արել, որ թուրքական պետությունը երեխայական ինչ-որ նկրտումներից ներշնչված ուզում էր Բաքու հասնել: Նավթահորեր կան, համաթուրքական սուլթանական հավակնություններ կան, որոնք պատահականորեն չէ, որ արթնացել են Էրդողանի մոտ:
        Last edited by Vrej1915; 11-13-2020, 12:22 PM.

        Comment


        •  

          Comment


          •  

            Comment


            • Ռուսաստանն ավարտում է «Կոլցո» գործողությունը. 1991 թ․ դա արագացրեց ԽՍՀՄ հոգեվարքը, ինչ է լինելու հիմա

              ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
              22.11.2020






              Շատերը հարց են տալիս, թե ինչու Ղարաբաղում ռազմական գործողությունները զարգացան Հադրութ-Շուշի ուղղությամբ, ինչու Ռուսաստանը պատերազմը կանգնեցրեց հենց այդտեղ եւ ինչու Պուտինն ամսից ավելի զբաղված է Ղարաբաղով:

              Ռուսական հեռուստաընկերությունները նոյեմբերի 9-ից նորությունների թողարկումներն սկսում ու ավարտում են Ղարաբաղով: Ղարաբաղում «առաքելությանը» ոչ պակաս ժամանակ է հատկացվում, քան 2014 թվականին Ղրիմին: Վլադիմիր Պուտինը, չնայած Մյունխենյան ելույթից հետո բազմաթիվ գործերին, ամենօրյա խորհրդակցություններ է անցկացնում Ղարաբաղի մասին, իսկ օրերս կառավարության կեսին ուղարկել էր Հայաստան ու Ադրբեջան:

              Ինչու՞ են Մոսկվայում այսքան կենտրոնացել Ղարաբաղի խնդրի վրա: Արդյոք փորձ է արվում Ղարաբաղը դարձնել «պետականաստեղծ» գաղափար, ինչպես եղավ 2014 թվականին Ղրիմի հետ, իսկ 2017 թվականին՝ Սիրիայում:

              Ղարաբաղում Ռուսաստանի «առաքելությունը» ներկայացվում է որպես քրիստոնյա բնակչության փրկություն, ընդ որում ԱԳ նախարար Լավրովը Շուշիի հայկական հուշարձանների պաշտպանության համար օգնության է կանչում ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում այդ հուշարձաններին սպասում է սիրիական Պալմիրայի ճակատագիրը:

              Վլադիմիր Պուտինն օրերս հայտարարել է, որ Ռուսաստանը Ղարաբաղում լուծում է իր «ներքին խնդիրները»: Դա իրոք այդպես է, եթե հիշենք Ղարաբաղի սակրալ նշանակությունը Ռուսաստանի նոր եւ նորագույն պատմությունում:

              Պուտինը ԽՍՀՄ ու Վարշավայի պայմանագրի փլուզումը համարում է «20-րդ դարի աղետ»: Ռուսական պաշտոնական լրատվամիջոցներում չեն դադարում հիշեցնել, որ «աղետը» սկսվեց, երբ խորհրդային ղեկավարությունը չկարողացավ գրագետ լուծել Ղարաբաղի հարցը:

              ԽՍՀՄ փլուզման շեմին Ղարաբաղում խաղաղ հանրահավաքներ սկսվեցին, պահանջելով միացում Հայաստանի հետ: Խորհրդային ղեկավարության պատասխանը երկու «Կոլցո» գործողություններն էին, որի հետեւանքով հայաթափվեց Դաշտային Ղարաբաղը եւ Լեռնային Ղարաբաղի մի քանի տասնյակ գյուղեր Հադրութի եւ Շուշիի շրջաններում: Շրջափակման մեջ հայտնված մարդկանց այլ բան չէր մնում, քան պայքարել ու կռվել՝ կանխելով աղետը։

              1991 թվականի դեկտեմբերին, երբ ռուսական զորքը հեռացավ Ղարաբաղից, հայկական ուժերին հաջողվեց ազատագրել Օղակի ժամանակ գրավված գյուղերը Հադրութում եւ Շուշիում: Հետո սկսվեց հայկական ուժերի հաղթական երթը:

              2020 թվականին Ռուսաստանն Ադրբեջանի հետ փաստացի ավարտին հասցրեց Կոլցո գործողությունը, եւ դրանում համոզվելու համար բավական է հետեւել հարձակման «երթուղուն», որը գրեթե ամբողջությամբ համընկնում է: Մոսկվայում, հավանաբար, համարել են, որ այդպես կարող են ուղղել խորհրդային ղեկավարության «սխալը» եւ վերականգնել կայսրությունը:

              Բայց պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Կա արժանապատվության դեմ ճնշման լիմիտ, եւ ինչպես 1991 թվականին Կոլցոն արագացրեց ԽՍՀՄ հոգեվարքը, 2020 թվականին դա կարող է նոր ու անդառնալի զարգացումների սկիզբ դառնալ: Որովհետեւ Ռուսաստանն անցել է ճնշման լիմիտը:

              Comment


              • The same old propaganda, now we must thank 'savior' Motherfker russia


                +++++++++++++++++++++++++++++++++++
                Պուտինը նորից խոսեց Ղարաբաղի ճանաչման մասին


                Lragir.am,
                22.11.2020



                Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելության հարցը:

                «Չէ որ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Դա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և Լեռնային Ղարաբաղը, և դրան հարող բոլոր շրջանները եղել և հանդիսանում են Ադրբեջանի հանրապետության տարածքի անբաժանելի մասը», – ասել է Ռուսաստանի նախագահը։

                Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցության պայմանները Ռուսաստանին չեն պարտավորեցրել ներքաշվել հակամարտության մեջ։

                «ՀԱՊԿ-ի պայմանագիրը նախատեսում է փոխադարձ օգնություն այդ պայմանագրի մասնակից երկրի տարածքի նկատմամբ ագրեսիայի դեպքում։ Հայաստանի Հանրապետության տարածքի վրա ոչ ոք ոտնձգություն չի կատարել, եւ դա մեզ ոչ մի իրավունք չի տվել ուղղակի մասնակցել մարտական գործողություններին», պարզաբանել է նախագահը։

                Ընդ որում, Մոսկվան ամբողջությամբ կատարել է պարտավորությունները Երեւանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում, հավելել է նա: «Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանն իրեն լքված, մոռացված չի զգացել։ Եվ Ռուսաստանն ամեն ինչ արել է, որպեսզի դա չլինի», — ասել է նա։

                Comment


                • Մոսկվային դա բավական չէր. հատուկ գործողություն Հայաստանում

                  Lragir.am,

                  23.11.2020

                  Մենք երախտագիտություն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը և հատուկ շնորհակալություն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին, Երեւանում հայտարարել է Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը։ Նրա հայտարարությունն ամբողջովին նվիրված է Ռուսաստանին, նրա նախագահի մեծահոգությանը, հոգատարությանը բնակչության ու եկեղեցիների հանդեպ, հայտարարության մեջ նա մի քանի անգամ երախտագիտություն է հայտնում Պուտինին:

                  Այսպիսով, Արայիկ Հարությունյանը միացավ Նիկոլ Փաշինյանին ու Արմեն Սարգսյանին, ովքեր Լավրովի այցին իրենց երախտագիտությունը հայտնեցին Ռուսաստանին: Լավրովի այցը դրա համար էր՝ Երեւանում Փաշինյանի ու Սարգսյանի մակարդակով ընդունել կապիտուլյացիան, որի համար հայերը պետք է երախտագետ լինեն: Լավրովը դա հատուկ արձանագրեց իր ասուլիսում:

                  Զուգահեռ Մոսկվայում շարունակվում է ողջ պատասխանատվությունը հայերի վրա տեղափոխելու նպատակային քարոզչությունը: Անձամբ նախագահ Պուտինը մի քանի անգամ արդեն նշել է, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը, դրա համար էլ այն համարվում է Ադրբեջանի տարածք, իսկ ՀԱՊԿ-ը որեւէ պատասխանատվություն չի կրում Հայաստանի հանդեպ Ղարաբաղի մասով:

                  Իսկ Ղարաբաղի նախագահի պաշտոնը զբաղեցնողի խորհրդականը Ստեփանակերտում հայտարարել է, որ Արցախի միջազգային ճանաչումը հակասում է Ռուսաստանի շահերին եւ դավադրություն է՝ ուղղված նրա դեմ:

                  Ըստ ամենայնի, Մոսկվան, որ ըստ տարբեր փորձագետների՝ Թուրքիայի հետ համատեղ մշակել եւ իրականացրել է Լավրովյան ծրագրի իրականացման սեպտեմբերյան պատերազմը, ներկայում պետք է ջանք չխնայի հայերին շահագործելու իր «փրկչի իրավունքը» այլ ուժային կենտրոններից պաշտպանելու համար:

                  Մոսկվան այսպիսով այլընտրանք չի թողնում Երեւան-Անկարա ուղիղ երկխոսությունից բացի, առանց այդ երկրի՝ ՆԱՏՕ-ին պատկանելու հանգամանքի վրա ուշադրություն դարձնելու: 2020 թ. սեպտեմբերի պատերազմից հետո Հայաստանի համար ՀԱՊԿ գոյություն չունի:

                  Այս իրավիճակը հայ էլիտաների՝ երեք տասնամյակ քաղաքականության հետնախորշերում մակաբուծելու հետեւանք է, երբ միացումը դարձավ նախ զիջում՝ «փոխզիջում կարգավորման միջոցով» անճարակությամբ, ապա՝ անջատում՝ «հանուն փրկության»՝ առանց որեւէ իրավունքների ու կարգավիճակի: Եվ Հայաստանի ղեկավարները ղարաբաղյան խեղկատակի ձայնակցությամբ երախտագիտություն են հայտնում «փրկչին», Մայր Աթոռում պատերազմի հազարավոր հայ զոհերի հոգեհանգստյան արարողության ֆոնին:

                  Comment


                  • VORLIZUTYUN

                    ++++++++++++++++++++++++++++++++++++

                    Հատուկ շնորհակալություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին


                    2020-11-23

                    Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության գո րծադրած ջանքերի և իրականացրած գործողությունների շն որհիվ հաջողվեց կանգնեցնել արյունահեղությունն ադրբե ջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում։ Այս մասին իր ֆեյ սբուքյան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարություն յանը:

                    Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության գո րծադրած ջանքերի և իրականացրած գործողությունների շն որհիվ հաջողվեց կանգնեցնել արյունահեղությունն ադրբե ջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում։ Մենք երախտագիտու թյուն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը և հատուկ շնորհակալություն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլա դիմիրի Պուտինին՝ իրավիճակի կայունացմանն ուղղված մի ջնորդական ջանքերի և կրակի դադարեցման ու պատերազմի կանգնեցման, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայո ւնության վերականգնման գործում ցուցաբերած աջակցությ ան համար։



                    Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրի համաձայն ՝ մեր հանրապետության տարածքում տեղակայվել են ռուսա կան խաղաղապահ ուժերը։ Այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմն արդեն ավարտել է տեղակայման գործընթացը և անցել իր առջև դրված խնդիրների իրականացմանը՝ դառնա լով կայունացման կարևոր գործոն հանրապետության շուրջ ստեղծված բարդ իրավիճակում։

                    Արդյունավետ համագործակցություն է հաստատվել Լեռնայի ն Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատ արական կազմի հետ՝ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ։ Խաղաղո ւթյան, կայունության և մեր քաղաքացիների անվտանգությ ան պահպանմանն ուղղված հիմնական խնդիրների լուծումը խաղաղապահ զորակազմի անձնակազմից պահանջում է բարձր արհեստավարժություն և տոկունություն, որը երբեմն կար ող է վտանգ ներկայացնել կյանքի համար։ Ուզում եմ մեր ժողովրդի անունից երախտագիտություն հայտնել իրավիճա կի կայունացման, խաղաղության հաստատման և պահպանման համար նպաստավոր պայմանների ստեղծմանն ու տարբեր խնդ իրների լուծմանն ուղղված աշխատանքի և գործադրած ջանք երի համար։

                    Բարձր գնահատելով Ռուսաստանի Դաշնության ներդրումն ո ւ ջանքերն՝ ուղղված իրավիճակի կայունացմանը՝ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Արցախի բնակիչնե րի ճակատագրի նկատմամբ դրսևորած սրտացավ վերաբերմուն քի, ցուցաբերած հումանիտար աջակցության և Արցախի Հան րապետության վերկանգնման ու զարգացման գործում ակտիվ մասնակցության համար։ Հումանիտար խնդիրների լուծման ը նպաստելու և քաղաքացիական ենթակառուցվածքները վերա կանգնելու նպատակով ստեղծվում է Հումանիտար արձագանք ման միջգերատեսչական կենտրոն։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հրամանով՝ Լեռնային Ղարաբաղ ում հումանիտար բոլոր խնդիրների համալիր լուծման համ ար Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում ձևավորվում են հինգ հավելյալ կենտրոններ։ Ռ ուս զինծառայողներն ուղեկցում են մեր քաղաքացիներին, որոնք մինչ այդ տարհանվել են իրենց բնակավայրերից, ապահովում են հումանիտար բեռնափոխադրումների անվտանգ ությունը։ ԱԻՆ առաջին հումանիտար շարասյունն արդեն ժ ամանել է Լեռնային Ղարաբաղ։

                    Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին անձնական ակտիվ ջանքերի համար՝ ուղղված Արցախի Հանրապետության տարածքում գտնվող պա տմամշակութային կոթողների, հոգևոր սրբավայրերի պաշտպ անությանը, որոնք կարևոր նշանակություն ունեն ինչպես մեր ժողովրդի համար, այնպես էլ համաշխարհային ժառան գության մեջ տարբեր մշակույթների ինքնակայության պահ պանման գործում»։

                    Comment


                    •  

                      Comment

                      Working...
                      X