Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Շատ կարեւոր է դա հիշել. Հայաստանի հանդեպ ոտնձգության մեխանիզմը






    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
    20.05.2020









    Գազի գնի շուրջ հայ-ռուսական քննարկումներն ու Պուտինի փաստացի մերժումը, որ հնչել է ԵՏՄ տեսավեհաժողովի ընթացքում, Հայաստանում առիթ են տվել հիշել նաեւ 2013 թվականի գազային խայտառակ պայմանագրի հարցը: Դա անշուշտ կարեւոր հանգամանք է: Հայաստանը կապված է մի պայմանագրով, որը ոչ միայն գազային է, այլ խորքային առումով այն Հայաստանի ինքնիշխանությունը կաշկանդող պայմանագիր է:


    Պայմանագիրը կնքվեց 2013 թվականի դեկտեմբերին, փաստացի եզրափակելով Հայաստանի նորագույն պատմության համար առանցքային նշանակություն ունեցած տարին: Այն սկսել էր 2013-ի նախագահի ընտրությամբ: Մինչ այդ Հայաստանում սկսել էր ձեւավորվել այսպես ասած ոչիշխանական բեuեռը՝ ՀԱԿ-ԲՀԿ գործակցության առանցքով: Սակայն, այդ բեւեռը հրաժարվեց մասնակցել 2013-ի նախագահի ընտրությանը, հմուտ հաշվարկի արդյունքում: Բանն այն է, որ մասնակցելու, ըստ այդմ ժողովրդական որոշակի կապիտալ հավաքելու դեպքում այդ կապիտալն արագորեն մսխվելու էր, ինչպես մսխվել է նախագահի ընտրությանը պաշտոնապես պարտված որեւէ թեկնածուի դեպքում: Մինչդեռ, ոչիշխանական բեւեռը չէր ստեղծվել 2013-ին իշխանության գալու համար: Այն իր դերը պետք է կատարեր քիչ ավելի ուշ:

    Իսկ նախագահի ընտրությանը հանկարծ կրակեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Եթե ընտրության նախօրեին հանրապետությունում որեւէ մեկին հարցնեին, թե արդյոք Հովհաննիսյանը հաջորդ օրը կահավաքի մոտ 500 հազար ձայն, հազիվ թե որեւէ մեկը դա իրատեսական համարեր: Հետո իհարկե եղան այդ առնչությամբ տարբեր վարկածներ, սակայն ի վերջո ամեն ինչ հանգեց հայտարարության, թե գնում է Մոսկվա Վլադիմիրովիչից հաղթանակ բերելու: Հովհաննիսյանը բերեց հաղթանակ, բայց թերեւս Մոսկվայի հաղթանակը հայաստանյան քաղաքական դաշտի նկատմամբ, որտեղ փաստորեն տապալվեց իշխող ուժին հակակշիռ՝ եվրատլանտյան բեւեռ ձեւավորելու հեռանկարը:
    Մինչդեռ դա անհրաժեշտ էր Հայաստանի հանդեպ ուժգնացող ու եվրասոցացման գործընթացը արգելակող ռուսական ճնշումը հակակշռելու համար: Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահական կրակոցի պարպումից հետո դաշտում գերակա մնաց ոչիշխանական բեւեռը, որը չմասնակցելով նախագահի ընտրությանը՝ ոչ միայն չպարպվեց, այլ հակառակը՝ ավելի ամրացրեց դիրքը՝ այն ռուսական կամ եվրասիառուսական դիրքը, որով բեւեռը պետք է կատարեր կարեւոր առաքելություն:
    Այդ բեւեռը, որին հետո միացավ նաեւ Մոսկվայից հաղթանակ բերած Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունը, Հայաստանում փաստացի ստանձնեց եվրասիառուսական ռազմա-քաղաքական նախագծերի հանրային լեգիտիմացման դերը, միաժամանակ նաեւ փակելով ռուսական պահանջների հանդեպ Սերժ Սարգսյանի ճանապարհը:
    Որեւէ մեկի համար կասկած լինել չէր կարող, որ ռուսական պահանջներին հակադրվելու պարագայում՝ հանրային լեգիտիմությունից զուրկ Սերժ Սարգսյանը Հայաստանում կառավարած համակարգի շրջանակում ձեւավորված այդ երկրորդ բեւեռի միջոցով հեռացվելու էր իշխանությունից: Հետո արդեն իշխանության կարգավիճակում այդ ոչիշխանական բեւեռը իրագործելու էր այն, ինչը Ազատության հրապարակի հանրահավաքի հարթակից հայտարարել էր անշրջելի, Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգությունների դեմ ձայն բարձրացնողներին հռչակելով մարգինալ:
    Այդպիսով, Հայաստանին պարտադրվեց Եվրասոցացումից ամոթալի շրջադարձը՝ ռուսական իշխանությանը հատկապես էական էր հենց դրա այդ ձեւը, ոչ միայն պարզապես շրջադարձը, իսկ հետո պարտադրվեց գազային պայմանագիրը՝ դարձյալ ոչիշխանական ընդդիմության գործնական աջակցությամբ: Այդ գործընթացի մահաբեր գագաթնակետը եղավ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան 2016 թվականի ապրիլին:
    Գործընթացը հիշելը կարեւոր է, որովհետեւ Հայաստանի ինքնիշխանության հանդեպ ռուսական իշխանության նկրտումները ոչ միայն չեն վերացել, այլ, ինչպես վկայեց Պուտինի հայտարարությունը ԵՏՄ տեսակոնֆերանսում, դրանք կարող են թարմացվել: Ընդ որում, այստեղ թերեւս խնդիրն արդեն Պուտինն էլ չէ, որովհետեւ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում նա այժմ ավելի շատ խոսող գլուխ է, իսկ ռուսական իշխանության եւ ըստ այդմ քաղաքականության խնդիրը հայտնվել է բավական անկանխատեսելի մի փուլում, որը Հայաստանից պահանջում է զգոնություն:
    Կգտնի՞ Մոսկվայում որեւէ մեկը այս անգամ էլ Հայաստանում որեւէ մեկին, որը կարող է լեգիտիմացնել Հայաստանի ինքնիշխանության հանդեպ հավակնություն եւ ոտնձգություն:


    Comment


    • Մոսկվան ոլորում է Հայաստանի ու Բելառուսի ձեռքերը. Կրուտիխին






      Lragir.am,
      20.05.2020









      Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է Բելառուսի ու Հայաստանի համար գազի գին էժանացնել մինչև ԵԱՏՄ մասին համաձայնագրի սորագրումը: Նրա խոսքով, գազի փոխադրման միասնական սակագինը կարող է իրականություն դառնալ միայն միասնական շուկայի դեպքում, իսկ Եվրասիական տնտեսական միությունում նման ինտեգրացիա դեռ չկա: Ռուսաստանը նախ պահանջում է ինտեգրացիա, ապա՝ գազի ընդհանուր պայմաններ: Պուտինի խոսքով, քանի դեռ չեն հասել դրան, գազի գինը պետք է ձևավորվի շուկայական հիմքերով, հաշվի առնվեն մատակարարների ծախսերն ու ներդրումները, ինչպես նաև շահույթի հիմնավորված նորմա ապահովեն:




      RusEnergy խորհրդատվական գործակալության գործընկեր, ռուս հայտնի փորձագետ Միխաիլ Կրուտիխինը The Insider-ի հետ զրույցում նշել է, որ սա նախևառաջ քաղաքականություն է, այն տնտեսության ու կոմերցիոն հարցերի հետ ընդհանուր քիչ բան ունի: Հայաստանի համար բարդ է, որովհետև Հայաստանի գազային ոլորտը պատկանում է Գազպրոմին: Հայաստանն աստիճանաբար իր համակարգը հանձնել է Գազպրոմին նախկինում մատակարարված գազի դիմաց: Այսինքն, Գազպրոմը մինչև Հայաստանի սահման գազ է մատակարարում որոշակի գնով, իսկ հետո վաճառում իր ստորաբաժանմանը համեմատաբար ցածր գնով, որն օդից է վերցված: Հայաստանում գործող այս ստորաբաժանումը գազը վաճառում է իր իսկ սահմանած գնով: Դա որևէ կապ չունի շուկայի հետ: Սա ներգազպրոմյան առևտուր է, ասել է Կրուտիխինը:

      Նրա խոսքով, Ռուսաստանը Բելառուսին ու Հայաստանին ասում է, որ պատրաստ է զեղչել գազի գինը, եթե ընդունեն ինտեգրացիայի պայմանները: Քաղաքական պայմաններն ընդունելու դեպքում գազը կստանան այլ գնով: Այդ գինը ևս օդից վերցրած կլինի, որովհետև տնտեսության հետ որևէ կապ չի ունենա: Անհնար է մեկնաբանել գները, դրանք կամայական են սահմանված և կամայական էլ փոխվելու են քաղաքական գործիչների կամքով:
      Հայաստանն ընտրության հնարավորություն չունի, որովհետև երկրի գազային ոլորտը Գազպրոմի ներսում է: Դժվար է պատկերացնել, որ Գազպրոմի ստորաբաժանումը գազ գնի ոչ թե Գազպրոմից, այլ ուրիշից՝ Իրանի կամ Թուրքիայի տարածքով: Դա անհնար է:
      Ինչ վերաբերում է Բելառուսին, նրանք կարող են գազ ստանալ, օրինակ, Լեհաստանից, բայց դա էլ է քաղաքական որոշում լինելու, այլ ոչ թե տնտեսական: Բելառուսը կարող է պայմանավորվել Վարշավայի հետ, որը սեղմած գազ է ստանում, իսկ շուտով ստանալու է Նորվեգիայից՝ կառուցվող գազամուղով: Այդ պատճառով ներեվրոպական առևտուրը կարող է տեղի ունենալ նաև Բելառուսի մասնակցությամբ: Բայց այն, ինչ տեղի է ունենում հիմա, նման է այդ երկու երկրների ձեռքերը ոլորելուն, ասել է փորձագետը:


      Comment


      • Ինչու ենք արդարանում եւ ում առաջ






        Lragir.am,
        21.05.2020









        Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի բաց թողած և հետագայում Իլհամ Ալիևի կողմից ընդունած քարոզչական փոխանցումը Գարեգին Նժդեհի վերաբերյալ ոչ միայն չի մարում, այլ գնալով ավելի է թափ առնում: Ընդ որում ակնհայտ է, որ թեման`Իլհամ Ալիևի շուրթերով թարմացնում ու խաղարկում է Մոսկվան: Իսկ Երևանն էլ, ինչպես ասում են, այդ կուտն ուտում է, և բառացիորեն կաշվից դուրս է գալիս, որ ապացուցի երեք բան. ա/ որ Խորհրդային Հայաստանը չափազանց հավատարիմ է եղել Խորհրդային Միությանը, բ/ Խորհրդային Հայաստանը շատ ավելի հավատարիմ է եղել Խորհրդային Միությանը, քան Խորհրդային Ադրբեջանը, և գ/ ադրբեջանցիները ավելի շատ են համագործակցել հիտլերյան ռեժիմի հետ, քան հայերը:


        Իրոք, որն է իմաստը մտնել այդ բացահայտ կեխտոտ զուտ քարոզչական բնույթի բանավեճի մեջ և փորձեր անել ապացուցել բարձրագույն իրավարար ատյանին` հյուսիսային Տիզբոնին բաներ, որոնք ինքը ի վերուստ ծրագրավորված չի ցանկանում հավատալ, այլ, առհասարակ, լսել: Քանզի, կրկնում ենք, այդ ամենը ոչ մի առնչություն չունի պատմական իրականության հետ, այլ գտնվում է զուտ քաղաքական սպեկուլյացիաների նպատակային անմաքուր քարոզչության ոլորտում:

        Հայ ժողովրդի այն հատվածը, որն հանդիսացել է Խորհրդային Միության քաղաքացիներ, իր պարտքը այդ պետության հանդեպ կատարել ու գերակատարել է բազմապատիկ: Դրա վերաբերյալ կարծիք ու եզրակացություն պետք է կազմել ոչ թե զախարովաների և իլհամալիևների ասածներով, այլ պաշտոնական վիճակագրական տվյալների հիման վրա: Որոնք այստեղ ներկայացնելն իմաստ չենք տեսնում. դրանք հանրահայտ են: Եվ վերջ. մենք ներկայացնում ենք մեր ներդրումը և տերն ենք այդ ներդրման: Թեև, այսօր իմաստ ունի քննարկել, թե արդյոք արդարացված էին այդքան զոհերը և ինչ ստացավ իր հնարավորության շրջանակներում այդ գերմարդկային կորուստների դիմաց հայ ազգը: Բավականին կոմպետենտ անձանց փոխանցմամբ, օրինակ, երբ Հունգարիայում հակախորհրդային խռովությունը ճնշելուց հետո Համազասպ Բաբաջանյանին մտերիմ շրջանակում դրվատանքի խոսքեր են ասել գործողության հաջող ավարտի կապակցությամբ, ապա նա խիստ զայրացած հակադարձել է, թե հայ զորականին օգտագործեցին Հայրենական պատերազմում, իմա` Երկրորդ աշխարհամարտում, հիմա էլ` Հունգարիան ճնշելու, բայց հնարավորություն չտվին, որպեսզի այդ հայ զորականը կռվեր ու հասներ իր պատմական հայրենիքի ազատագրմանը: Ասում են, որ դա իրոք եղել է…
        Իսկ թե մյուս ազգերը որքանով են նպաստել, կամ էլ խոչըդոտել Խորհրդային պետության հախտանակին, դա իրենց գործն է և իրենք են այդ ամենի տերը, և դրանցից որևիցե մեկի հետ համեմատվելու և առավել հավատարիմ երևալու կարիք և խնդիր մենք չունենք: Իսկ այն հայ գործիչները, որոնք չեն հանդիսացել Խորհրդային միության քաղաքացիներ և այս կամ այն ձևով համագործակցել են նացիստական ռեժիմի հետ, նախ ոչ մի առնչություն չեն ունեցել և չունեն Հորհրդային Հայաստանի հետ, իսկ երկրորդը, այդ համագործակցության շրջանակներում նրանց առաջնային խնդիրը եղել է գերմանական գերության մեջ հայտնված հայ ազգի ներկայացուցիչների կյանքի փրկության համար ուղիներ փնտրելը: Եվ դա միանգամայն բնական է ու մարդկային, քան պահանջել, որ հայ ռազմագերիները բոլորն անխտիր պետք է զոհվեին` Ինտերնացիոնալ երգելով, կամ էլ Ստալինի անումը շուրթերին: Իսկ այդ գործունեությունը, թեկուզև ազգային լեգեոն ստեղծելու փաստերը ներկայացնել Խորհուրդների երկրին իրական վնաս բերող, արդեն անլուրջ է և նույնիսկ ծիծաղելի: Ավելի մեծաքանակ և իրոք լուրջ վտանգների մասին իրական տեղեկությունները նույնպես հանրահայտ են:
        Եվ կրկին գանք Նժդեհի կերպարին: Ասում ենք, պնդում ենք և անելու ենք դա մշտապես. Գարեգին Տեր Հարությունյանը` Նժդեհը ողջ հայության համար ազգային հերոս է: Քանզի, իր րազմական, մտավոր և ինտելեկտուալ կարողությունների շնորհիվ կարողացավ ջախջախիչ պարտության մատնել, Խորհրդային Ադրբեջանի, բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական զինված ուժերին և կասեցնել, որպեսզի Զանգեզուրը նույնպես չհայտնվի Նախիջևանի և Ղարաբաղի վիճակում: Հայությունը պարտական է Նժդեհին, որ Զանգեզուրը մնաց հայկական: Եվ դրա համար էլ հայ ազգա պաշտում է ու պաշտելու է նրան որպես ազգային հերոս: Իսկ թե ում դուր է գալիս, ում դուր չի գալիս, դա մեզ չպետք է հուզի: Իսկ ինչ վերաբերում է Նժդեհի գործունեությանը Երկրորդ աշխարհամարտի օրերին, ապա այն միայն գոհունակության է արժանի, քանզի այդ անձի բոլոր քայլերը թելադրված ու միտված են եղել միայն իր ազգի ծահերից: Մեզ, հայերիս համար, դա է գնահատելին, իսկ թե ում դուր չի գալիս, դա այլ հարց է: Բա ինչ էին ուզում, անկախ հայկական պետությունը կործանեին, մաս-մաս կիսեին, թուրքերի հետ միասին կազմակերպեին հայերի սպանդ և հայրենազուրկ ու վտարանդի հայ գործիչները արտերկրում կարմիր դրոշ պարզեին:
        Այնպես որ այսօր, եթե հանկարծ մենք թույլ տանք, որ Նժդեհի արձանից մի փշուր անգամ շարժվի ու պոկվի, ուրեմն մեր հետագա գոյությունը, որպես ազգ, այլևս արդարացված չէ: Մեր պետական ինքնիշխանության առաջնագիծը, որոշ առումներով, այսօր անցնում է նաև Նժդեհի արձանի պատվանդանով, և կրկին հենց ինքն է կանգնած որպես դիրքապահ:
        Հ.Գ. Ի դեպ, Խորհրդային Միության այն սիրահարներին, որոնք Նժդեհի արձանի տեղադրումը Երևանում շահարկում են, թե իբր նա ԽՍՀՄ դեմ անձ է եղել: Երևանի կենտրոնում տեղադրված է ակադեմիկոս Անդրեյ Սախարովի կիսանդրին: Եվ շատ ճիշտ է և շատ լավ է, որ տեղադրված է: Բայց… համաձայն այսօրվա ռուսաստանյան առավել հայտնի և Կրեմլին շատ մոտ կանգնած դերժավնիկ Ա.Դուգինի գնահատման, Անդրեյ Սախարովը եղել է Խորհրդային Միության ոխերիմ թշնամի և ամեն կերպ նպաստել է խորհրդա-ամերիկյան կոնֆրոնտացիոն գործընթացների ծավալմանը: Այսինքն` Խորհրդային Միության փլուզմանը:

        Ոնց է, որ Մոսկվան որևիցե ձևով չի ակնարկում այդ մասին, թե Երևանի կենտրոնում բերել տեղադրել եք ԽՍՀՄ փլուզման նպաստողներից մեկի արձանը: Ադրբեջանն էլ կարող է միանալ այդ բողոքին, քանզի, որքան հիշում ենք, Ադրբեջանի հանդեպ նույնպես, Սախարովը այնքան էլ ջերմ չի արտահայտվել:
        ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


        Comment


        • very very interesting
           

          Comment

          Working...
          X