Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
Ապտակ` Ռուսաստանին. Երևանն այլևս չի լռում
8 Ապրիլի 2016,
Քառօրյա ղարաբաղյան պատերազմից հետո սկսված նյարդային դիվանագիտության շրջանակներում Ռուսաստանի աննախադեպ ակտիվությունն իրական խնդիրները հայ-ադրբեջանական ճակատից տեղափոխել է հայ-ռուսական հարաբերությունների հարթություն։ Այդ հարաբերությունները հասել են եթե ոչ ճգնաժամի, ապա գոնե լրջագույն սրբագրումների նախաշեմին։ Երևանը որոշել է այլևս չթաքցնել բացահայտ հիասթափությունը Ռուսաստանից՝ դրսևորելով սեփական արժանապատվությունը պաշտպանելու` աննախադեպ համարձակություն։
Գերմանական «Դոյչե Վելե» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով լրագրողի այն ակնարկին, թե Ռուսաստանը, Հայաստանի ռազմավարական դաշնակիցը լինելով հանդերձ, զենք է վաճառում Ադրբեջանին, նախագահը հայտարարել է․ «Մենք Ռուսաստանի հետ ունենք դաշնակցային ռազմավարական համաձայնագիր։ Դրա հետ մեկտեղ մենք միշտ բացահայտ ասում ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն»։ Երևանում Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ նախագահն արդեն հրապարակավ և ուղղակի դրեց այդ հարցը․ «Վստահ եմ` գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ»: Առավել քան խոսուն էր այդ դժգոհությունը Մեդվեդևի կողմից անպատասխան թողնվելու հանգամանքը։
Սակայն փաստ է, որ Հայաստանն առաջին անգամ ամենաբարձր մակարդակով ուղղակիորեն կասկածի տակ է առնում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, դեռ ավելին՝ Ռուսաստանին բաց տեքստով ու ամենաբարձր մակարդակով մեղադրում է, ոչ ավելի, ոչ պակաս, Ադրբեջանին օգնելու մեջ։ Գերմանական հեռուստաալիքին տված հարցազրույցում այդ հիասթափությունն ընդգծելու ու, թերևս, նաև Մոսկվային ցավեցնելու ու ուշքի բերելու համար նախագահը գնացել է ավելի ծայրահեղ քայլի` համեմատության մեջ է դրել իրենց ռազմավարական դաշնակիցների հանդեպ Թուրքիայի և Ռուսաստանի պատասխանատվության որակները՝ ի վնաս վերջինիս: «Ռուսաստանը երբեք Հայաստանի համար այն դերը չի ունեցել, ինչպես Թուրքիան՝ Ադրբեջանի»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Բացի դրանից` վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետո վրդովմունք հայտնելով Երևանում այսօր նախատեսված ԵՏՄ վարչապետերի հանդիպումը հետաձգելու և Մոսկվա տեղափոխելու` Ղազախստանի նախաձեռնության կապակցությամբ՝ Սերժ Սարգսյանն ասել է․ «Ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երևան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ՝ դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է»:
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է հենց ներկայիս լարված իրավիճակում, երբ իր դաշնակցի հոգեբանական և քաղաքական աջակցության կարիքն ավելի շատ պետք է ունենար, Երևանը կոշտացրել է տոնայնությունը և Մոսկվայի առջև անուղղակի պահանջներ է դնում։
Նախօրեին` ուշ երեկոյան, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նաև հայտարարել էր․ «Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք չենք բացառում հերթական սադրանքը, քանի որ և՛ երեկ, և՛ այսօր լրատվական դաշտում այդ սադրանքները շարունակվում են։ Մենք, իհարկե, մեծ պատրանքներ չունենալով, ակնկալում ենք Մինսկի խմբի համանախագահներից և մեր դաշնակիցներից հասցեական հայտարարություններ և որոշակի գործողություններ, որովհետև երկրորդ փորձը, կարծում եմ, կբերի լայնամասշտաբ օպերացիայի, քանի որ հենց սկզբից մենք՝ որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի մասնակից երկիր, չէինք կարող մի կողմ մնալ այդ ամենից»: Եթե դիվանագիտական պաճուճանքներից թոթափենք նախագահի միտքը, ապա նա թափանցիկ կերպով հղում է հետևյալ ուղերձները։
Առաջին՝ եթե միջազգային հանրությունը չի ցանկանում ավելի լայնածավալ պատերազմ և դրանում նորանոր երկրների ներգրավման հեռանկար, ապա պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որ այն ոչ միայն ռազմական արկածախնդրության դիմելուց, այլև ԼՂ հարցում իր ներկայիս մաքսիմալիստական պահանջներից հրաժարվի։
Երկրորդ՝ եթե միջազգային հանրությունը և հատկապես` Ռուսաստանը, որպես դաշնակից և որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, չցանկանան զսպել Ադրբեջանին, ապա երկրորդ և ավելի մասշտաբային պատերազմը դառնալու է անխուսափելի, քանի որ Հայաստանը ստիպված է լինելու միջամտել՝ ԼՂ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։
Եվ երրորդ` թերևս ամենակարևոր ուղերձը Մոսկվային՝ Ռուսաստանն այդ դեպքում ստիպված կլինի ընտրություն կատարել իր ստանձնած՝ Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու պայմանագրային պարտավությունները կատարելու կամ չկատարելու երկընտրանքի առջև, քանի որ այլևս չի կարողանալու թաքնվել այն հիմնավորման ստվերում, թե ԼՂՀ-ն հայ-ռուսական ռազմաստրատեգիական պայմանագրի «հովանոցի ներքո» չի գտնվում։
Նախագահի այս ուղերձներն ուղղված էին` փշրելու հակամարտության գոտու կայունացումը հայկական կողմին զիջումների գնալ պարտադրելու միջոցով ապահովելու` Մոսկվայի հնարավոր պատրանքները։ Պետք է ուշադրություն դարձնել նաև երեք այլ կարևոր հանգամանքի վրա։
1. ՀՀ նախագահը ԵԱՀԿ դեսպանների հետ իր նստավայրում ապրիլի 3-ին կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր․ «Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները «չեն ազատագրել», և այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում և մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչև մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ»: Այսինքն` հայկական ուժերի նպատակը եղել է հետագայում բանակցային դիրքերն ուժեղացնելու համար մարտական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի տարածք։ Եվ Մոսկվան հենց դա թույլ չի տվել։
2. Միայն Երևանին ու Բաքվին ներգրավելով կրակի դադարեցման նախաձեռնությունում՝ Մոսկվան հայկական դիվանագիտությանը զրկեց ԼՂՀ-ին բանակցությունների ձևաչափ վերադարձնելու հնարավորությունից։ Մոսկվան շարունակում է կարգավորման խնդիրը քննարկել միմիայն Երևանի և Բաքվի հետ՝ չտեսնելու տալով Ստեփանակերտին, որին անգամ ՄԽ-ն է ընդունում։
3. Չնայած Երևանի` բացահայտ դեմ արտահայտվելուն՝ Ռուսաստանը չի դադարեցնում զինտեխնիկայի մատակարարումները։ Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։ Սա այն դեպքում, երբ ռուսական կողմը դեռ Հայաստանին չի տրամադրել 200 մլն դոլար վարկային պայմանագրով գնված զինտեխնիկան։ Ներկայիս պայթյունավտանգ իրավիճակում նման հայտարարությունն այլ կերպ չի կարելի մեկնաբանել, քան Երևանին ինչ-որ բան հասկացնելու ձև և Ադրբեջանի պատերազմական քաղաքականության խրախուսում։
Նման պայմաններում Երևանի արձագանքը թե' ադեկվատ էր և թե' խիստ անհրաժեշտ։ Այն պետք է հետևանքներ ունենա։
Գևորգ Դարբինյան

Comment