Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Originally posted by Joseph View Post
    Thank You:
    Indeed very interesting:
    with your permission I will post it back in Regional Geopolitics thread, seeming more relevant.

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Originally posted by Vrej1915 View Post
      Thank You:
      Indeed very interesting:
      with your permission I will post it back in Regional Geopolitics thread, seeming more relevant.
      Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
      Its about self interest at personal and national level often at odds with the above.
      Great politicians pursue the National interest and small politicians personal interests

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        ԱՄՆ-ն ճանաչել է Հայաստանի ու Արցախի իրավունքը

        ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
        Մեկնաբանություն - 19 Դեկտեմբերի 2014,


        ԱՄՆ փորձում է գործակցության շնորհիվ Հայաստանի համար նոր հնարավորություններ ապահովել բոլոր ոլորտներում, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, մատնանշելով նաեւ՝ «եւ նույնիսկ անվտանգության ոլորտում»: Հեֆերնը նաեւ հայտարարել է, թե նույնը կարող է ասել Եվրամիության անունից:

        Անվտանգության ոլորտը Հայաստանի համար ունի առանցքային նշանակություն: Անվտանգությունը փաստացի միակ փաստարկն էր, որով փորձ էր արվում հիմնավորել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին: Ու թեեւ այդ փաստարկը հիմնված էր առավելապես միֆական ընկալումների եւ քաղաքական-կուսակցական մանիպուլյացիաների վրա, այդուհանդերձ «անզեն աչքով» տեսանելի է, որ անվտանգությունը Հայաստանի համար չափազանց սուր հրամայական է՝ ելնելով մի շարք իրողություններից:

        Անվտանգության ոլորտը մշտապես համարվել եւ ընկալվել է որպես Ռուսաստանի մենաշնորհ: Անգամ այն բանից հետո, երբ Հայաստանը Ռուսաստանի հետ երկկողմ ու ՀԱՊԿ շրջանակի գործակցությանը զուգահեռ կարողացել է զարգացնել նաեւ ՆԱՏՕ հետ հարաբերությունը: Այդ հարաբերությունը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի զինուժի բարեփոխման, պաշտպանական ռազմավարության արդիականացման եւ ընդհանրապես Հայաստանի համակարգային վերափոխման համար:

        Բայց, չնայած այդ ոլորտում գործակցության սերտացմանը, այդուհանդերձ ընկալումն ու համարումը, որ ոլորտը Ռուսաստանի մենաշնորհն է, շարունակել է պահպանվել:

        Պատճառները պարզ են: Օրինակ, հայ-թուրքական սահմանի հարեւանությամբ Ռուսաստանի ռազմակայանն է, եւ հանրությունը կարծում է, որ այդ ռազմակայանն է իրեն պաշտպանում Թուրքիայից: Նույնը հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների մասով: Հավելյալ միֆն էլ, թե Արցախի հաղթանակը չէր լինի առանց Ռուսաստանի աջակցության՝ ձեզ նվեր:

        Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարներից մեկը հայտարարել էր, որ 1992 թվականին Ռուսաստանի զորքն է օգնել Ադրբեջանին գրավել Արցախի հյուսիսը, որը մինչ այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ է: Ռուսաստանի զորքի հակահայ գործողության մասին մի շարք հայտարարություններ են արել ազատամարտիկները, ովքեր ստիպված են եղել Գետաշենից, Շահումյանից, Մարտակերտի մի մասից նահանջել այդ զորքի ճնշման տակ: Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանն է հայտարարել այդ շրջանում հայկական ուժերի դեմ ռուսական 23-դ դիվիզիայի հատուկ գործողությունների մասին:

        Միեւնույն ժամանակ, հրապարակվում են նախկինում խնամքով թաքցված պատմական իրողություններ այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը իրականում հանձնել հայերին եւ հայկական տարածքները:

        Այդ հայտարարությունները եւ տեղեկություններն այժմ շատ բան փոխել են Հայաստանի հանրային պատկերացումներում, անվտանգության գործում ռուսական դերի վերաբերյալ ընկալումներում: Շատ բան փոխել է նաեւ փաստը, որ Ռուսաստանը միլիարդավոր դոլարների հարձակողական սպառազինություն է վաճառում Հայաստանին պատերազմով սպառնացող, պաշտոնական մակարդակով հայատյացություն քարոզող Ադրբեջանին, որտեղ հերոսացնում են հայ սպանողին, հային քնած վիճակում կացնահարողին էլ Ռուսաստանի օգնությամբ հետ ստանում Հունգարիայից եւ ազատ արձակում:

        Բայց անվտանգության վերաբերյալ հանրային պատկերացումների նժարը շարունակում է թեքված մնալ Ռուսաստանի կողմը, եւ խնդրի հանդեպ բեկումնային վերանայումն ու միֆազերծումն անկասկած պայմանավորված է լինելու այն առաջարկների կոնկրետությամբ, որոնք Հայաստանի հնարավորություններն ընդլայնելու համար պատրաստ է կամ պատրաստվում են անել ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն:

        Այդ իմաստով, կոնկրետացումը իսկապես տեսանելի է: Հայաստանին հակատանկային ՄԻԼԱՆ տեսակի զինատեսակների տրամադրումը՝ ընդ որում անվճար, հաջողվեց տեղեկատվական մոռացության մատնել: Ազատության հրապարակում այդ մասին արված Պարույր Հայրիկյանի հայտարարությունն օրինակ լայն չլուսաբանվեց՝ երեւի դրանում Հայրիկյանին ծաղրելու տարր չկար:

        Բայց չէր կարող նույն կերպ աննկատ մնալ այն աջակցությունը, որը ԱՄՆ ցուցաբերել էր Ադրբեջանի տարածքից Հայաստանի խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունները դուրս բերելու հատուկ գործողությանը: Այդ փայլուն գործողությունը, որն իրականացրել էին Հայաստանի զինուժի հատուկ ջոկատայինները, գուցե անհնար կլիներ կամ առանց կորստի չէր անցնի, եթե գերժամանակակից տեխնիկական աջակցություն ցուցաբերած չլիներ ԱՄՆ-ն:

        ԱՄՆ Պետդեպը հայտարարեց, որ հետեւել են հայկական զինուժի հատուկ գործողությանը: Իսկ դա նշանակում է հայտարարություն աջակցության մասին, որովհետեւ եթե հետեւել են, ապա հաստատ կարող էին նաեւ խափանել: Աջակցության հանգամանքը էլ ավելի հաստատեց Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, թե հիացած է հարցը լուծելու գործում Սեյրան Օհանյանի գործողություններով: Դա ուղղակի նշանակում էր հիացմունք Հայաստանի զինուժի հատուկ ստորաբաժանումների գործողությամբ:

        Եվ հանրության աչքից թերեւս վրիպեց նաեւ այդ հայտարարություններում մեկ այլ առանցքային գիծ: ԱՄՆ իր գնահատականով եւ աջակցության մասին բացահայտ, շատ թափանցիկ ակնարկներով փաստացի հաստատեց Արցախում Հայաստանի պաշտպանական գործողությունների իրավունքը, այլ կերպ ասած Արցախում հայկական զինուժի գործողությունների լեգիտիմությունը:

        Դա իսկապես անվտանգության հարցում գործնական աջակցության դրսեւորում է, շատ հստակ, կոնկրետ եւ տեսանելի արդյունքով դրսեւորում, որն ընդ որում հանգեցրել է Հայաստանի զինուժի աննախադեպ, համաշխարհային բանակների էլիտային բնորոշ արդյունավետ գործողության: Ահա այդ կոնկրետությունն է, որ հասարակության մտապատկերում կատարելու է բեկումնային վերանայումները, եւ ցրելու է անվտանգության հարցում միֆական ընկալումները՝ Հայաստանին ընձեռելով իրական անվտանգության նոր հնարավորություններ:

        - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....vYfgRHJK.dpuf

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          The appointment of this traitor is of course part of the overall turkish strategy to fool everybody, us first, and pass the 2015 cap.
          We should assume he speaks as a turkish propagandist, and certainly not as anything remotedly Armenian.
          Yet his messages do shed light on the enemie's strategy.
          Here for example, he confirms the 'russian strategy' of Turkey, already claimed by some since 2008.
          The fact that the enemy confirms this point must close once for all the mouth of the last hopeless vassals of moskwa among us....


          ------


          Էթիեն Մահչուփյան. Հայ-թուրքական հարցում Մոսկվան կարող է դեր խաղալ,
          26.12.2014



          Թուրքիան եւ Հայաստանը չպետք է ակնկալեն, որ հայերի զանգվածային սպանությունների 100-ամյա տարելիցին կլուծեն Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած այդ ողբերգության շուրջ վաղեմի վեճը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթիեն Մահչուփյանը:

          «GlobalPost»-ը, վկայակոչելով France-Presse գործակալությանը, գրում է, որ Էթիեն Մահչուփյանը որը հանդիսանում է Թուրքիայում հայկական փոքրամասնության անդամ, AFP-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ 2015թ.-ը տարելիցի պատճառով կլինի «դաժան տարի»:

          «Ես կարծում եմ, որ այդ տարի որոշ խորհրդանշական քայլեր կարվեն եւ ավելի էմոցիոնալ հարաբերություններ կհաստատվեն: Սակայն, իմ կարծիքով, քաղաքական եւ պատմական հարցերը կփոխանցվեն հաջորդ տարիներին, եւ այդ ժամանակ ավելի հեշտ կլինի», - նշել է վարչապետ Դավութօղլուի գլխավոր խորհրդականը:

          Մահչուպյանը, ով պետական պաշտոն զբաղեցրած քիչ հայերից է, ասել է, որ ապագայի համար առաջնահերթ խնդիր կլինի Հայաստանի, ինչպես նաեւ բազմամիլիոնանոց սփյուռքի հետ (որի ներկայացուցիչները խոր ատելությամբ են լցված Թուրքիայի նկատմամբ) հարաբերությունների հաստատումը: «Չեմ կարծում, որ 100 տարի անց մենք պետք է շտապենք: Այն ինչ տեղի կունենա ավելի ուշ, պետք է որ ավելի լավ բան լինի», - ասել է նա:

          Բացի այդ, մատնանշելով վերջին ամիսներին Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում հատկանշական «մերձեցումը»՝ Մահչուպյանը նշել է, որ Մոսկվան կարող է դեր խաղալ, «որը կթեթեւացներ այդ հարցը»:


          Լուրեր Հայաստանից - NEWS.am

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Film on Levon Hayrapetyan screened in 9 major cities
            15:41, 27.12.2014 Region: Armenia, Russia Theme: Politics

            The foreign screenings are continuing of the documentary film entitled “Levon Hayrapetyan: Arrested Freedom,” which was premiered recently and which is about Russian-Armenian businessman and benefactor Levon Hayrapetyan, who is under house arrest in Moscow.

            Between Wednesday and Friday, it was shown in London, New York, Madrid, Berlin, Saint Petersburg, Milan, Vienna, Stockholm, and Rome

            The documentary presents Hayrapetyan’s life story and his contribution to the development of Nagorno-Karabakh, and it also sheds light on some circumstances in the criminal case involving him.

            Levon Hayrapetyan was detained in a Moscow airport on July 15 and subsequently arrested. On July 24, the Russian Federation Investigation Committee brought two criminal charges against him: embezzlement or misuse, and money laundering. On September 12, the Russian-Armenian businessman was charged with fraud, too. On October 3, however, a Moscow district court ruled in favor of releasing Hayrapetyan from prison and placing him under house arrest. Even though Levon Hayrapetyan has health problems, he was kept in prison for a long time. On December 10, Hayrapetyan’s pre-trial detention period was extended for four more months until April 15, 2015.
            The documentary presents the life story of this Russian-Armenian businessman and benefactor, who is under house arrest in Moscow, and his contribution to the development of Nagorno-Karabakh…

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Ինչից է սկսվել լրտեսական սկանդալը Հայաստանում

              ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
              Մեկնաբանություն - 28 Դեկտեմբերի 2014,


              Մինչեւ 2015 թվականի ապրիլի 24-ի սակրալ ամսաթիվը քիչ ժամանակ է մնացել: Որքան մոտենում է այն, այնքան ավելի ակնհայտ են դառնում այդ օրվա գլխավոր նպատակը համահարթելու փորձերը:

              Գլխավորը նպատակը հասկանալի է բոլորին. ցեղասպանության արդյունքում հայրենիքից զրկված հայերը պետք է կոնկրետ պահանջներ ներկայացնեն Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիային:

              Այդ նպատակի իրագործմանը փորձում են խանգարել արդեն 100 տարի: Եվ այն, որ ցեղասպանության 100-ամյակի նախօրեին հայկական գիտական միջավայրում անհասկանալի գործընթացներ, լրտեսության ու այլ մեղադրանքներ են սկսվել, խոսում է այն մասին, որ խանգարելու փորձերը հասնում են իրենց նպատակին:

              Մոտ 2 տարի առաջ Հայաստանում նախագահին կից հանձնաժողով է ստեղծվել Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, որը պետք է Թուրքիայի նկատմամբ պահանջների իրավական փաթեթ պատրաստեր: Իր ելույթում Աղվան Հովսեփյանը սենսացիոն հայտարարություն էր արել, որ հայերը մտադիր են սեփականության հարցով հայց ներկայացնել Թուրքիային: Խոսքը թե եկեղեցապատկան, թե համայնական անշարժ գույքի, թե միլիոնավոր հայերի սեփականության մասին է:

              Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հաստատել է Թուրքիայի հանդեպ հայերի պահանջներին նպաստելու մտադրությունը, սակայն ընդամենը մի քանի ամիս է մնացել, իսկ իրավական փաթեթի մասին դեռ խոսք չկա: Ավելին, սփյուռքում տագնապալի կարծիքներ են հնչում, որ այդ թղթապանակը կարող է մոռացվել, իսկ ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները կվերածվեն լուսանկարներով անատամ շոույի:

              Ինչի՞ հետ է կապված սփյուռքի մտահոգությունը: Նախեւառաջ ռուսական Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությամբ, որի անդամներից առնվազն երկուսը՝ Ռուսաստանն ու Ղազախստանը, Թուրքիայի բարեկամ ու դաշնակից երկրներն են:

              Բանն այն է, որ Թուրքիայի նկատմամբ Հայաստանի ցանկացած պետական պահանջ անխուսափելիորեն ուղղվելու է նաեւ Ռուսաստանին, քանի որ Հայոց ցեղասպանությունից ու Օսմանյան կայսրության փլուզումից հետո հայկական հողերի ու սեփականության բաժանումը տեղի է ունեցել ռուս-թուրքական պայմանագրերով: Հայաստանից Թուրքիային պահանջների ներկայացումն անհնար է առանց Կարսի ու Մոսկվայի պայմանագրերը չեղյալ հայտարարելու:

              Ռուսաստանը, ինչպես հայտնի է, մտադիր չէ հրաժարվել այդ պայմանագրերից: Ավելին, մի քանի օր առաջ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունների լավագույն տարիներն Աթաթյուրքի օրոք էին: Հենց այդ տարիներին են կնքվել հակահայկական այդ պայմանագրերը: Այնպես որ, ոչ ոք չպետք է զարմանա, որ Մոսկվան խոչընդոտելու է «ցեղասպանության ճանաչման» գործընթացը, առավել եւս, որ Մոսկվան դրա բոլոր հնարավորություններն ունի. Հայաստանն այժմ ԵՏՄ անդամ է:

              Ցեղասպանության 100-ամյակի նախօրերին Հայաստանում «լրտեսական սկանդալի» բռնկումը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր պարտավոր են կամ ցանկանում են հասնել ցեղասպանության ճանաչման գլխավոր նպատակին, բախվում են հզոր դիմադրության: Նրանց, ովքեր դիմադրում են, մեղադրում են թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ: Սակայն նրանք իրականում, առավել հավանական է, կապ չունեն թուրքական հատուկ ծառայությունների հետ, այլ պարզապես գործում են «Ռուսաստանի հետ համաձայնեցման» քաղաքականության շրջանակում, ինչը ենթադրվում է հայ-ռուսական ու ԵՏՄ պայմանագրերով:

              Հայաստանում ցանկացած պետության հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը դավաճանություն է համարվում, բացի Ռուսաստանի ՖՍԲ-ի հետ համագործակցությունից, որը պաշտոնապես ներկայացված է Հայաստանում: Հայաստանի սահմանների պաշտպանությունն իրականացնում են ՌԴ ՖՍԲ սահմանապահ զորքերը, իսկ Հայաստանի ԱԱԾ աշխատակիցները, ինչպես մամուլում են գրում, թոշակ են ստանում Ռուսաստանի ՖՍԲ-ից: Անցյալ տարի, օրինակ, Հայաստանի ԱԱԾ-ն տոնել է իր 90-ամյակը, չնայած Հայաստանն ընդամենը 23 տարեկան է:

              Հայաստանում ռուսական ազդեցության գործակալներին ու լրտեսներին չեն կարող մեղադրել լրտեսության մեջ, որովհետեւ Թուրքիան Հայաստանում իր գործերն անելու համար կարիք չունի որեւէ մեկին հավաքագրելու, բավական է օգտվել ռուսական գործակալական ցանցից ու ռուսամետ տրամադրություններից:

              Հայ հասարակությանը ցնցել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հայտարարությունը լրտեսական սկանդալի մասին: ԱԱԾ-ին նույնիսկ հորդորել են պարզել, թե արդյոք Դեմոյանի նշած անձինք համագործակցում են թուրքական հատուկ ծառայությունների հետ: Գլխավոր դիսկուրսը, սակայն, առանց քննարկման է մնացել:

              Ի՞նչ կլինի, եթե պարզվի, որ այդ անձինք կապ չունեն թուրքական հատուկ ծառայությունների հետ եւ պարզապես Ռուսաստանի քաղաքականությունն են վարում՝ ուղղված Թուրքիայի նկատմամբ պահանջների վնասազերծմանը:

              Հայաստանը Ռուսաստանին է հանձնել գրեթե ամեն ինչ: Մի քանի սակրալ դիրքեր կան, սակայն, որոնց հանձնումը կնշանակի ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ողջ հայ ազգի վերջը: Դրանք են բանակը, Ղարաբաղն ու Թուրքիայի նկատմամբ պահանջները:

              - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....lbkOCGmH.dpuf

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Կրկնակի ագրեսիայի ծրագիր Հայաստանի դեմ. Ինչպես խուսափել դրանից

                ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
                Մեկնաբանություն - 01 Հունվարի 2015,


                «Սակրալ» քաղաքականություն

                Իր պահվածքով Ռուսաստանն ավելի ու ավելի է Հայաստանը դուրս մղում իր պատասխանատվության գոտուց: Դա հեշտ է բացատրել ում ասես, բայց ոչ հայերին, որոնք ծարավի են ոչ թե հեղափոխության, այլ ոստիկանության հետ տեղային բախումների:

                Ռուսաստանն այլեւս չի ցանկանում եւ ի վիճակի չէ կատարել ինքնիշխան երկրի անվտանգության երաշխավորի դերը, այլ կցանկանար ինքնիշխանությունից զրկել պետություններին արտաքին սպառնալիքի պատրվակով:

                Ռուսաստանը հարավային ուղղությամբ հաշվի է նստում միայն Թուրքիայի հետ, որն արդեն հասցրել է դառնալ ՆԱՏՕ-ի հակառակորդը եւ պատրաստ է Ռուսաստանի հետ «հեղհեղուկ» դաշինքի ինտրիգին:

                Ռուսական հասարակությանը հասցրել են ապամիլիտարացնել եւ բարոյալքել, եւ նա չի ցանկանում ոչ կռվել, ոչ էլ ձեւ անել, թե կարող էր կռվել: Ժամանակակից ռուսները կարող են հակամարտության մեջ մտնել միայն այնպիսի ապակազմակերպված ազգի հետ, ինչպիսին պատկերացվում են ուկրաինացիները: Ասում են, ուկրաինացիների մոտ ամեն ինչ կարգին է, եւ խնդիրն ուկրաինական պետությունն է: Հնարավոր է, դա ցույց կտա ժամանակը:

                Ինչ վերաբերվում է Հարավային Կովկասին, այստեղ ռուսների համար այլ դաշնակիցներ կգտնվեն, եւ Մոսկվայի հույսն այն երկրներն են, որոնք հանգեցվել էին թշնամիների կարգավիճակին:

                Վրաստանը, որը վաղուց դարձել է Ռուսաստանի թշնամին, ներկայում ԱՄՆ ուշացած քաղքականության արդյունքում շրջված է Ռուսաստանի կողմը: Վրաստանում իշխում է բոլորի համար անհասկանալի էլիտա, որը պացիֆիզմը նկատի է առնում որպես արտաքին քաղաքական հայեցակարգ:

                Ադրբեջանը, դառնալով ռուսների «լավագույն գործընկերը», պատրաստ է շատ պայմաններ կատարել, քանի որ իրեն փակված է զգում Արեւմտյան հանրության կողմից: Սակայն ԱՄՆ-ն Ադրբեջանին ոչ Ռուսաստանից, ոչ էլ Իրանից կտրելու խնդիր չունի:

                Ռուսները հիանալի հասկանում են, որ այդ ամենը ժամանակավոր նշանակություն ունի, եւ նրանց համար Հայաստանը ոչ ընկեր է, ոչ էլ երկիր, որը պատրաստ է զոհել իր տարածքները հանուն Ռուսաստանի բարեկեցության: Հայաստանում չկա որեւէ էլիտա, որը կարողանար առանց պատժվելու Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին:

                Դա միշտ զայրացնում է Ռուսաստանին, որը Ղարաբաղը մշտապես դիտարկել է որպես հակառուսական նախագիծ, որպես ժամանակավոր երեւույթ ու թյուրիմացություն:
                Հայաստանը Մոսկվայում դիտարկվում է որպես ժամանակավոր ինքնիշխան տարածք, որը Թուրքիայի օգնությամբ կդառնա Ռուսաստանի մասը: Հայաստանում նման հեռանկարը շատերին է ձեռնտու, այն բազմաքանակ դեգեներատներին, որոնք միշտ շատ են եղել բոլոր ժամանակներում:

                Սակայն նախ պետք է, որ Հայաստանն ինքը հրաժարվի ինքնիշխանությունից, իսկ դրա համար անհրաժեշտ է պայմանավորվել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, շրջանցելով ԱՄՆ-ին Սեւ ծովի ու Կովկասի հարցերում:

                Սակայն այս ողջ քաղաքական-օպերացիոն կառուցվածքը պետք է ունենա կատալիզատոր, այլապես այն ժամանակ ձգելու դեպքում կարող է եւ չաշխատել:

                Կատալիզատոր կարող է դառնալ Հայաստանն այն երկրների շարքից դուրս մղելը, որոնք պարտավորություններ ունեն Ռուսաստանի հետ, այն պայմաններում, երբ Ռուսաստանն արդեն Ադրբեջանին մատակարարել է ահռելի գումարների սպառազինություն:

                Հիասթափված Հայաստանը կշտապի ընկերանալ ՆԱՏՕ-ի հետ եւ այդպիսով կցուցադրի Ռուսաստանից բաժանվելու պատրաստակամությունը:

                Սպառազինությունը, որը Ռուսաստանը կուտակել է Հարավային Կովկասում, նոր քաղաքականության գործոն է, պատերազմի ու տարածաշրջանում նոր հավասարակշռության հաստատման գործոն:

                Շատ բան կարող է կախված լինել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի արձագանքից: Ռուսաստանը կփորձի ՆԱՏՕ-ում իր բարեկամների հետ պայմանավորվել չմիջամտելու մասին, ինչպես նաեւ խաղադրույք է արվում ամերիկյան իզոլյացիոնիզմի ու չմիջամտելու վրա:

                Մոսկվայում գտնում են, որ եթե Ուկրաինան՝ եվրոպական պետությունը, այդքան երկար ժամանակ պահանջեց միջամտելու համար, ապա Հարավային Կովկասը կպահանջի ավելի շատ ժամանակ ու ջանքեր:

                Իսկապես, Հարավային Կովկասն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի համար զգալիորեն ավելի մեկուսացված տարածաշրջան է, քան Ուկրաինան, եւ հարկ կլինի ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ տարածաշրջանում շատ հարցերի լուծման համար:

                Արդյոք այդ պայմանավորվածությունների գինը չափազանց բարձր կլինի, եւ արդյոք ԱՄՆ հարկադրված քայլերը չափազանց ռիսկային կլինեն՝ ցույց կտան ժամանակը եւ իրավիճակը:

                Ռուսաստանի ու նրա արբանյակների առջեւ կանգնած են հարավային ուղղությամբ դիմակայության խնդիրներ, ընդ որում՝ մինչ այժմ անհասկանալի է, թե որ կողմից է պետք սպասել հիմնական հարձակումը՝ Մերձավոր Արեւելքից, թե Աֆղանստանից:

                Ռուսաստանը մտահոգությամբ եւ այնուամենայնիվ որոշակի հույսերով է սպասում դրան, քանի որ Հարավի կողմից գործողությունը կնշանակի, որ առաջանում է ԱՄՆ-ի հետ որոշակի պայմանավորվածությունների հասնելու հեռանկար, որի համար ամեն ինչ չէ, որ այդքան միանշանակ է:

                ՀԱՊԿ-ը ոչ թե պարզապես ուշացել է, այն չպետք է ժամանակին ուժ հավաքեր, այլ միշտ մնար անվտանգության հարցերում Ռուսաստանից կախված վիճակում:

                Առայժմ Ռուսաստանը փորձում է ցուցադրել այն, ինչը չկա եւ չի կարող լինել՝ ինչ որ ռազմական բլոկի գոյությունը: Նախեւառաջ, Ռուսաստանն ինքն է խափանում ՀԱՊԿ-ի հնարավորությունները, ոչինչ չանելով այդ բլոկի ինքնաբավության համար եւ դրա մասնակից երկրներին դատապարտելով արբանյակի վիճակին:

                Հարավային Կովկասում Ռուսաստանը փորձում է խաղարկել մի խաղ, որին ընդունակ չէ իր ներկայիս վիճակով: Ռուսաստանին թվում է, թե ունի հին ու ավանդական դաշնակիցների հետ հարաբերությունները «փակելու» գնով նոր դաշնակիցներ ձեռք բերելու հեռանկար:

                Ամերիկյան ձեւով քննարկելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռության թեման, ռուս քաղաքական գործիչները չեն հասկանում, որ հավասարակշռությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ առավել հասկանալի գործընկերը քիչ ինչ ուժեղ է, ընդ որում՝ լիովին վերահսկելի ուժեղ:

                Ամեն ինչ տապալվել է, եւ Ռուսաստանին ոչինչ չի մնում, քան դառնալ ենթարկված տերություն, այսինքն՝ վերջապես իրավիճակը հանգել է Արեւմտյան հանրության բազմամյա փորձերի ու դասավորությունների ծրագրերին:

                Եվ դա նույնպես, իսկ ավելի ճիշտ՝ «սակրալ» քաղաքականությունն է, որն ուներ արտաքին սպառնալիքների ու ռիսկերի կարիք: Դրանք առաջացել են, եւ Արեւմուտքը երբեք բաց չի թողնի իր պատմական շանսը:

                Հայաստանի ԱԳՆ-ում ստացվում են որոշ ոչ այնքան մասնավոր ուղերձներ այն հաստատություններից, որոնք կոչվում են Հայաստանի դեսպանատներ Մերձավոր Արեւելքում, որոնցից կարելի է պարզել, որ պետք է լիովին վստահել Ռուսաստանի հրահանգներին: Այլապես հայ դիվանագետները կարող են կորցնել իրենց աշխատանքը:

                Ամենայն հավանականությամբ, Հայաստանին կստիպեն ավելի ակտիվ լինել մերձավորարեւելյան ուղղությամբ, ի հեճուկս Ռուսաստանի շահերի:

                Միջազգային մեկուսացումն ունի երկու հիմնական գործոն՝ էկզոգեն ու էնդոգեն: Տվյալ դեպքում առկա են երկու գործոնները, երբ Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի մեկուսացմանը, եւ երբ Հայաստանի քաղաքականությունն ուղղված է ինքնամեկուսացմանը:

                Ռուսաստանի ագենտուրան Հայաստանում քիչ բան չի արել, որպեսզի երկիրը մեկուսացներ ինքն իրեն: Ամեն ինչ պատրաստ է իրադարձությունների զարգացման հանգուցային պահի համար:

                Առայժմ հասկանալի չէ այլ բան: Որքանով է Ռուսաստանը կարողացել Վրաստանին ու հատկապես Ադրբեջանին պատրաստել այդ գործողությանը: Բայց կասկած չկա, որ այդ ծրագիրը գոյություն ունի:

                Ինչպե՞ս խուսափել այս իրավիճակից, որն արդեն եկել է: Չի կարելի Ռուսաստանին թույլ տալ, որ նա մնա այդ իրադարձություններից դուրս, պետք է նրան ներքաշել ռազմական գործողությունների մեջ, ընդ որում՝ որքան մասշտաբային, այնքան լավ: Ռուսաստանը պետք է հասկանա, որ ստիպված է լինելու մասնակցել պատերազմին եւ այդպիսով հաջողությամբ ցուցադրել գործընկեր լինելու հարցում իր անկարողությունը:

                Մյուս գործունեությունը կդառնա ՆԱՏՕ-ի հետ շուտափույթ ինտեգրումն այն հիմունքներով, որոնք տրամադրում են դաշինքի ծրագրերը: Դա բավարար կլիներ երկրի ինքնիշխանությունը պահպանելու եւ Հայաստանի դեմ կրկնակի ագրեսիան նախազգուշացնելու համար:

                - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....u5irX5va.dpuf

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Մոսկվան ձեռնամուխ է եղել Հայաստանի վերջին երեք արժեքների վերացմանը

                  ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
                  Մեկնաբանություն - 11 Հունվարի 2015,

                  ՆԱՏՕ-ի խնդիրները Եվրասիայում եւ Հայաստանը

                  ՆԱՏՕ-ի տարածաշրջանային քաղաքականությունն ակտիվորեն ձեւավորվում է ու դառնում դաշինքի հիմնական խնդիրներից մեկը: ՆԱՏՕ-ի առաքելության փաստացի ընդլայնումն էլ հենց տարածաշրջանային քաղաքականություն է նշանակում:

                  Զարմանալի չէ, որ որոշ փորձագետներ նշում են, որ «ՆԱՏՕ-ի տարածաշրջանային քաղաքականություն»-ը կոռեկտ ձեւակերպում չէ: Իսկապես, ՆԱՏՕ-ի ոչ մի փաստաթղթում այդ ձեւակերպումը չի օգտագործվում, այնուամենայնիվ Արեւմուտքի առաջատար պետությունների արտաքին քաղաքականությունը ներառում է նախեւառաջ նրանց քաղաքականությունը տարբեր տարածաշրջաններում, այսինքն՝ ՆԱՏՕ-ի ու Եվրոպական միության սահմաններից դուրս:

                  Ներկայում տարածաշրջանային առավել ակնհայտ խնդիրը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությունն է, եւ Աֆղանստանի վերաբերյալ վերջնական որոշման կապակցությամբ ՆԱՏՕ-ի ուժերի ակտիվության կարեւոր տարածաշրջան կդառնա Կենտրոնական Ասիան: Դաշինքի այդ նպատակների ու խնդիրների կապակցությամբ կարելի է գնահատել նաեւ Հարավային Կովկասի հեռանկարները:

                  ԱՄՆ-ն եւ եվրոպական առաջատար պետությունները փորձում են կրճատել ռազմական ծախսերն ու իրենց ռամական ներկայությունը տարբեր շրջաններում, ԱՄՆ-ն փորձում է ինչ որ չափով գցել պատասխանատվությունը մի շարք տարածաշրջանների անվտանգության հարցում: ԱՄՆ-ն հրաժարվել է Սեւ ծովում իր ներկայությունն ուժեղացնելու մտադրությունից, ինչն արտահայտվել է Հարավային Կովկասի հանդեպ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ուշադրության վրա:

                  Հնարավոր է Ռուսաստանի ԶԼՄ-ներում չափից ավելի սուր են ընդունում ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության զարգացումը, եւ իրականում էլ Ռուսաստանը չի կարող մտահոգություն չունենալ այդ կապակցությամբ: Սակայն, իրականում առավել պրագմատիկ ռուս քաղաքական գործիչները գտնում են, որ անհանգստության լուրջ պատճառներ չկան, քանի որ Հայաստանը չի դնում ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելու հարց:

                  Կարելի էր ըմբռնումով վերաբերվել անվտանգության հարցերում ՆԱՏՕ-ի եւ տնտեսական հարցերում Եվրամիության աջակցությունն ստանալու Հայաստանի ցանկությանը, սակայն ներկայում առայժմ վաղ է գնահատական տալ այդ քաղաքականությանը, քանի որ արդյունքները կպարզվեն ավելի ուշ: Կարեւոր է հասկանալ ոչ միայն Հայաստանի նպատակներն ու շահերը, այլեւ Հայաստանի հանդեպ Արեւմտյան հանրության նպատակներն ու շահերը:

                  Արեւմուտքը հասկանում է, որ Հայաստանը Ռուսաստանի գործընկերն ու դաշնակիցն է, կարեւոր դեր է խաղում Հարավային Կովկասում անվտանգության ու պաշպանության գործում: Հայաստանի դիրքորոշումից է շատ բանով կախված աշխարհքաղաքական իրավիճակը, եւ ոչ միայն Հարավային Կովկասում:

                  Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի ու ՀԱՊԿ այլ գործընկերների հետ տնտեսական ու քաղաքական համագործակցությամբ: Մոսկվայում դժվար թե որեւէ մեկը կասկածում է, որ Հայաստանը կցանկանար պահպանել Ռուսաստանի ու Արեւմուտքի հետ հարաբերությունների պայմանները:

                  Մինչեւ սեպտեմբերի 3-ի աղետը Մոսկվայի առավել պրագմատիկ գործիչները խնդիրը դիտարկում էին հետեւյալ կերպ՝ «Հնարավոր է Հայաստանը վստահ է, որ կարող է հետեւողականորեն վարել այդ քաղաքականությունը, սակայն որքանո՞վ է դա հնարավոր, քանի որ Հայաստանը գործնականում կատարել է Եվրոպական միության պահանջը հարաբերությունների զարգացման բացառապես արեւմտյան վեկտորի վերաբերյալ եւ մերժել է մտնել Եվրասիական միություն: Ներկայում, չնայած ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացմանը, առայժմ Հայաստանի անվտանգության միակ գործոնն իրական պայմաններում մնում է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ: Կարելի է ընդունել ՆԱՏՕ-ի դերի ու դիրքորոշման նշանակությունը, սակայն դաշինքը չի մշակել մոտեցումներ ու գործողություններ Հայաստանի անվտանգության երաշխիքների համար»:

                  Իսկապես այդպես է, սակայն դրա հետ մեկտեղ պետք է նկատի առնել, որ ընդհուպ 2000-ականների սկիզբը ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի նրա գործընկերները շարունակում էին խաղադրույք կատարել Թուրքիայի ու նրա արբանյակ Ադրբեջանի վրա, փորձելով նաեւ Թուրքիայից հեռացնել Ադրբեջանին, ինչը չի ստացվել: Այս հանգամանքն ավելի է մեծացրել Հայստանի կախվածությունը Ռուսաստանից, ինչը հանգեցրել է երկրի վասալացմանը, ինտելեկտից ու քաղաքացիական պատասխանատվությունից զուրկ քաղաքական էլիտայի օգնությամբ:

                  Հայաստանի առջեւ կանգնած է սեփական շահերը ՆԱՏՕ-ում ու Եվրոպական միությունում առաջ մղելու խնդիրը, քանի որ Հայաստանի հարեւաններն ակտիվ քաղաքականություն են վարում Արեւմուտքի հետ եւ դա ամրապնդում տնտեսական հնարավորություններով: Արեւմտյան էլիտաները շահագրգռված են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմամբ, որոնք տնտեսական նշանակալի հնարավորություններ ունեն ու առաջ են քաշում նոր նախաձեռնություններ:

                  Միեւնույն ժամանակ, Թուրքիան ու Ադրբեջանը պարբերաբար պահանջներ են դնում, որոնք անընդունելի են Արեւմուտքի պետությունների համար: Այդ պատճառով, հնարավոր է Հայաստանը դիտարկվում է որպես հավասարակշռությունը պահպանելու կարեւոր տարր, համենայնդեպս Հարավային Կովկասի շրջանակներում: Սակայն Հայաստանի համար ավելի տրամաբանական կլիներ հանդես գալ որպես ուժերի հավասարակշռության գործոն Ռուսաստանի հետ սերտ գործընկերությամբ:

                  Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը նվեր էր Թուրքիայի ու Ադրբեջանի համար, եւ նրանք ներկայում կարող են հասնել երկար սպասվածին՝ հայկական հարցի լիակատար չեզոքացմանը թուլացած ու թուրք-ադրբեջանական աջակցության կարիքն ունեցող Ռուսաստանի միջոցով:

                  Մոսկվայում լավ հայտնի էր, որ Հայստանի հանդեպ ՆԱՏՕ-ի ու Եվրոպական միության հետաքրքրությունը շատ բանով պայմանավորված էր Ռուսաստանի հետ նրա սերտ ռազմական ու քաղաքական հարաբերություններով: Սակայն Արեւմուտքի համար ավելի ընդունելի կլինեին Հայաստանի ու ՀԱՊԿ այլ անդամների ավելի ինքնուրույն որոշումները:

                  ՆԱՏՕ-ում փորձում են ՀԱՊԿ-ը տեսնել հենց նման ձեւաչափով, երբ այդ կազմակերպության անդամներն ավելի ինքնուրույն են: Ռուսաստանը չի կարող այդպիսի դիրքորոշումը համարել բարեկամական:

                  Ներկայում, ուկրաինական իրադարձություններից հետո, Արեւմուտքի ոչ մի պետություն չի ուզում գործ ունենալ ՀԱՊԿ-ի հետ եւ կցանկանար, որ այդ ռազմա-քաղաքական բլոկն ընդհանրապես գոյություն չունենար: ՀԱՊԿ-ը չի կարող մնալ նախկին վիճակում, եւ Արեւմուտքում պարզել են, որ դա անգործունակ կազմակերպություն է, դեկորատիվ միություն, որը կփլվի առաջին իսկ լուրջ հակամարտության դեպքում:
                  Ի դեպ, ռուսները շատ են վախենում ՀԱՊԿ-ը որեւէ հակամարտության մեջ մտցնելուց, քանի որ դա ցույց կտա խոր հակասություններն ու միասնության բացակայությունը:

                  Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի հակասությունների կապակցությամբ ռուսները գտնում են, որ կասկած չկա, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները չեն վերադառնա նախկին ժամանակներին, եւ դա չի կարող չանդրադառնալ Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա: Թուրքիան նորանոր պահանջներ է առաջ քաշում, փորձելով օգտվել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի աջակցությունից:

                  Թուրքերը Ռուսաստանին մեղադրում են այն բանի համար, որ նա չի «պատասխանել» դիրքորոշումները մերձեցնելու ինչ որ առաջարկների: Սակայն Թուրքիան գործնականում ոչինչ չի առաջարկել եւ խոսել է միայն մտադրությունների մասին, Ռուսաստանն էլ հասկացել է, որ թուրքերը մտադիր են Արեւմուտքին այլընտրանք ցուցադրել: Ռուսաստանը սպասել է, եւ ճիշտ է արել, նման կերպ է վարվել նաեւ Իրանը, քանի որ թուրքական քաղաքականության «շրջադարձի» հենց սկզբից կասկածներ կային Թուրքիայի «նոր» քաղաքականության կապակցությամբ:

                  ԱՄՆ-ն ու Թուրքիան պահպանում են երկարաժամկետ բնույթի որոշակի պարտավորություններ, սակայն դա չի բացառում հակասությունների առաջացումը: Տպավորություն է, որ ԱՄՆ-ն ու եվրոպական պետությունները կորցնում են համբերությունը Թուրքիայի պահանջների կապակցությամբ: Ցանկացած տարածաշրջանային ճգնաժամ հանգեցնում է թուրքական նոր պահանջների, որոնք անընդունելի են դառնում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ Եվրոպական միության համար:

                  Ռուսաստանը, հայտնվելով քաղաքական ու տնտեսական բարդ իրավիճակում, Թուրքիայի հետ հարաբերության զարգացման հույսեր ունի եւ հասկանում է, որ Թուրքիան ինքն է հայտնվել նման իրավիճակում: Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստ են պայմանավորվել շատ հարցերի շուրջ, եւ հենց դրանով է պայմանավորված Ռուսաստանի ցանկությունը՝ թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը, ԼՂՀ վերահսկողությունը վերադարձնել Ադրբեջանին եւ Հայաստանին զրկել ինքնիշխանությունից:

                  Այսինքն, Ռուսաստանի պահվածքը հնարավոր չէ կոչել գործընկերային, այն դավաճանական է թվում: Արդեն հիմա այս կապակցությամբ հայ հասարակության կարծիքը ոչ ոք չի հարցնելու: Հայ հասարակությունն ինքզինքը դրսեւորել է որպես դեգեներատիվ հասարակություն, ինչը կապված է հայկական էլիտայի առաջնահերթությունների հետ:

                  Այսինքն, Հայաստանը գործնականում վերցված է խնամքի տակ, եւ կան երեք արժեքներ, որոնք դեռ ունի Հայաստանը՝ իքնիշխանություն, հայկական զինված ուժեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Կան որոշ այլ արժեքներ, օրինակ «ցանցային կառույցը» սփյուռքի, Հայ եկեղեցու տեսքով, սակայն դա երկրորդական նշանակություն ունի: Հայ հասարակությունը սեփական պետականությունը հասցրել է անկման ու դեգեներացման:

                  Արեւմուտքի ու Ռուսաստանի համերաշխ գործողությունները սպառնալիքների հանդեպ, որոնք առաջանում են Մեծ Մերձավոր Արեւելքում եւ այլ շրջաններում, առավել եւս Թուրքիայի հանդեպ, բավական էկզոտիկ ու նուրբ առաջարկներ են թվում: Այնուամենայնիվ, փորձագետները համաձայն են, որ Թուրքիայի պահվածքն ավելի ու ավելի անորոշ է դառնում, եւ Հայաստանը պետք է ավելի ճիշտ հաշվարկի իր գործողություններն արտաքին քաղաքականության մեջ:

                  Սակայն Ռուսաստանը չցանկացավ Արեւմուտքի հետ գործակցել Թուրքիայի էքսպանսիան զսպելու հարցում, ընդհակառակը, Թուրքիային համարում է գործընկեր ընդդեմ Արեւմուտքի մտադրությունների: Ներկայում Ռուսաստանն ու Թուրքիան միջազգային ասպարեզում ձեռք են բերել մեկուսացված պետությունների բավական նույնական կարգավիճակ: Ռուսները դա շատ լավ են հասկացել, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները դարձել են գործընկերային այն չափով, որը կցանկանար Ռուսաստանը:

                  ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին չի հետաքրքրում Ռուսաստանի որեւէ մասնակցությունը Կենտրոնական Ասիայում ու Մերձավոր Արեւելքում գործողություններին:

                  Ռուսաստանն անցել է մեկուսացման հաջորդ փուլ:
                  Եթե մի կողմ թողնենք տուսովկայի բնույթի հնարավոր բոլոր հայտարարություններն ու փաստարկները, իրականում Ռուսաստանը բավական մտահոգ է Հայաստանի մտադրությունների հարցում, եւ նրան բավական հետաքրքրում են հետեւյալ թվում է պարզ հարցերը.

                  1. Ի՞նչ է սպասում Հայաստանը ՆԱՏՕ-ի ու Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացումից, արդյոք այդ սպասումները կապված են ավելի շատ տնտեսական, քան պաշտպանության ու անվտանգության հարցերի հետ:

                  2. Ինչպիսի՞ն է Հայաստանում քաղաքական ու հասարակական ուժերի դասավորությունը ՆԱՏՕ-ի ու ԵՄ հետ մերձեցման հարցում, ինչպե՞ս են վերաբերվում քաղաքական դասն ու հասարակությունը Եվրասիական միության գաղափարին:

                  3. Որքանո՞վ է սպասելի Հայաստանի ու Թուրքիայի միջեւ կարգավորման նոր փուլը, ի՞նչ նոր առաջարկներ ու մոտեցումներ կարող են լինել:

                  4. Ինչպե՞ս կարձագանքի Իրանը Հայաստանի ու ՆԱՏՕ-ի մերձեցմանը:

                  5. Վստա՞հ է արդյոք Հայաստանը, որ իրեն կհաջողվի պահպանել Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը զուգընթաց, կարո՞ղ է արդյոք փոխվել Հայաստանի դիրքորոշումը Եվրասիական միության հանդեպ:

                  6. Ինչպե՞ս է Հայաստանի ակտուալ քաղաքական ղեկավարությունը դիտարկում մասնակցությունը ՀԱՊԿ-ին ու Եվրասիական միությանը:

                  7. Որքանո՞վ է Հայաստանը պատրաստ զոհել սեփական հավակնությունները, այդ թվում Ղարաբաղը, հանուն Ռուսաստանի հետ հարաբերություններ պահելու:

                  Այսպիսով, Ռուսաստանի համար անընդունելի է Հայաստանի հավասար հեռավորությունը Ռուսաստանից ու Արեւմուտքից, Հայաստանի չեզոք իրավիճակ ձեւակերպումը նկատի ունի Հայաստանի ավելի սերտ հարաբերությունները Արեւմուտքի հետ եւ չի կարող ձեռնտու լինել Ռուսաստանին: Ռուսաստանը բավական մտահոգ է Հայաստանի արտաքին քաղաքականության հարցում, եւ Մոսկվայում չեն կարողանում հասկանալ նման պահվածքի մոտիվները:

                  Ռուսաստանը նպատակ է դրել Հայաստանը զրկել ինքնիշխան պետականությունից եւ Ղարաբաղը վերադարձնել այն վիճակին, որը գոյություն ուներ Խորհրդային միության ժամանակ:


                  ՆԱՏՕ-ն ներկայում չի պատրաստվում շատ ջանքեր գործադրել Եվրասիայում նոր դիրքեր ձեռք բերելու համար եւ գերադասում է այդ սուպեր-տարածաշրջան մտնել եզրերից, հետեւելով Ռուսաստանի աճող խնդիրներին եւ կառավարելով իրադարձությունները: Միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի ակտիվությունը Հարավային Կովկասում մշտապես աճելու է, այդ կապակցությամբ կան կոնկրետ որոշումներ:

                  Հարավային Կովկասը ձեռք է բերել նոր գեո-ռազմավարական ու աշխարհքաղաքական գործառույթներ, երբ ռիսկերն ու սպառնալիքները դարձել են առավել բարձր, իսկ Ռուսաստանը գերադասում է էքսպանսիան իրականացնել ավելի կոշտ ձեւերով:

                  Հարավային Կովկասը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի բախման ասպարեզ, ըստ ամենայնի դա տեղի կունենա, հարցն այն է՝ ինչ ձեւով:

                  Հայաստանը հնարավորություն ուներ խուսափել առավել մեծ լարվածության գոտում հայտնվելուց, սակայն թույլ է տվել սեպտեմբերի 3-ի ռազմավարական սխալը, ինչը դեռ շատ երկար է զգացնել տալու երկրի ճակատագրի վրա:
                  - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....HqLvyctH.dpuf

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    Սպանություն Գյումրիում. ռուս զինվորականը սպանել է հայ ընտանիքի 6 անդամներին


                    Հունվար 12 2015

                    Aravot.am-ին հասած տեղեկություններով, այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրու Արցախի թաղամասում, Պեգաս խանութի դիմաց: 102-րդ ռազմաբազայում դեկտեմբեր ամսին ծառայության անցած ռուս զինվորականը, դիմելով փախուստի զորամասից, գնացել և սպանել է հայ ընտանիքի 6 անդամներին: Մեր այս տեղեկությունը հաստատեցին Շիրակի մարզային ոստիկանությունում:

                    Մանրամասները քիչ անց:

                    Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

                    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/01/12/531211/

                    © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

                    ------

                    The poor Armenian driver involved in a truck accident in Russia, where the real guilt was the truck owner's, for absence of mechanical maintenance.... was humiliated on live tv before all Russia, dressed in a lady dress for weeks... with him all the Armenians where insulted, humiliated, without a protest from official Yerevan.
                    The aim was just that, let us us know our place....

                    Now we will see, how many days this chakal, who massacres a whole family knowingly, by an AK, will remain in an Armenian jail... he will probably be given to the russians, as a russian citizen....
                    Last edited by Vrej1915; 01-12-2015, 02:06 AM.

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Ընտանիքի սպանված 6 անդամներից մեկը 1,8 տարեկան է. մանրամասներ

                      12.01.2015

                      Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս գիշեր դաժան սպանության դեպք է արձանագրվել Գյումրիում: Մուսայելյան փողոցի սեփական տներից մեկում սպանել են Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին:

                      Ինչպես տեղեկացնում է ԳԱԼԱ-ն, սպանվածների թվում է 1,8 տարեկան երեխա, իսկ 6 ամսական փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց: Ըստ տեղեկությունների, գործել է հանցագործների խումբ, որոնցից մեկին հայտնաբերել են Գյումրի-Երեւան ավտոճանապարհին:

                      Հանցագործության վայրը շրջափակված է, տեղում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները: Կան նաեւ տեղեկություններ, որ նշված ընտանիքը ապրում է սովորական կենցաղավարությամբ, ոչնչով աչքի չեն ընկել:

                      Առաջինը զոհերին նկատել է հարեւանությամբ ապրող ընտանիքի դուստրը, ով սուրճ խմելու նպատակով այցելել էր հարազատներին: Նա նկատել է տան դուռը բաց, պատուհանները՝ կոտրված, այնուհետ անկողնու մեջ սպանված է գտել ընտանիքի անդամներին, իսկ սեղանի տակ՝ զենք:

                      Նշվում է, որ բոլորին սպանել են գլխին արձակված կրակոցներով:

                      Նշենք, որ կան տեղեկություններ, որ հանցավոր խմբի անդամները ռուսներ են, ինչը դեռեւս չի հաստատվում:

                      Նշենք նաեւ, որ սպանվել են՝ հայրը, մայրը, դուստրը, որդին, որդու կինը, վերջիններիս երեխան: Վերադառնալ

                      Մանրամասները` yerkir.am կայքում:

                      Comment

                      Working...
                      X