Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
Կառավարությունը ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելու անհրաժեշտություն չի տեսնում
Սարգիս Հարությունյան
Վերջին թարմացում. 12.06.2014
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի փոխանցմամբ` Հայաստանի կառավարությունը անհրաժեշտություն չի տեսնում մեր երկրում ռուսաց լեզվին շնորհել պետական կարգավիճակ:
Այսօր գործադիրի նիստին հետևած ճեպազրույցում Աշոտյանն այսպես արձագանքեց Պուտինի վարչակազմի խոսափողը համարվող «Россия сегодня» լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովի` երեկ Ազգային ժողովում արած սկանդալային հայտարարությանը, թե Հայաստանում պետք է ավելացնել ռուսական դպրոցների թիվը, փոխել «Լեզվի մասին» օրենքը, այլապես դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա. - «Հայաստանը ունիկալ երկիր է եվրասիական տարածքում, որովհետև նաև Հայաստանում ռուսաց լեզուն պետական լեզու չէ, չունի սահմանադրական կարգավիճակ: Այն ունի սահմանադրական կարգավիճակ Բելառուսում և Ղազախստանում: Մենք չենք տեսնում անհրաժեշտություն, ես անձամբ չեմ տեսնում անհրաժեշտություն ռուսաց լեզվին տալ սահմանադրական կարգավիճակ Հայաստանում: Որովհետև Հայաստանի բնակչությունը մոնոէթնիկ է, որովհետև Հայաստանում մեր պետական լեզուն հայերենն է»:
Միևնույն ժամանակ, Աշոտյանը նշեց, թե քաղաքական կամք կա` Հայաստանում տարածելու ռուսաց լեզուն. - «Որովհետև ռուսաց լեզուն նախևառաջ մեզ համար անվտանգության տեսակետից, ռազմաքաղաքական դաշինքի մեջ լինելու պարագայում, ռուսական արտադրության զինտեխնիկայից օգտվելու համար բացառիկ միջոց է: Երկրորդը, ռուսաց լեզուն միջազգային շփման լեզու է. և’ ԱՊՀ տարածքում է այդպես, և’ Եվրասիական տնտեսական միության տարածքում է այդպես: Եվ երրորդը, ռուսաց լեզուն բանալի է հսկայական մշակութային ժառանգության»:
Հատկանշական է, որ որպես առաջին հիմնավորում Հայաստանի կրթության և գիտության նախարարը ներկայացրեց ճի՛շտ այն, ինչ երեկ Ազգային ժողովում բերեց մեր երկրում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն. ռուսերենը մեզ պետք է, որպեսզի գլուխ հանենք ռուսական սպառազինությունից:
Կովալենկոն, հիշեցնենք, երեկ նաև հայտարարեց, թե ցանկանում է, որ Հայաստանում ռուսերենը դառնա երկրորդ պետական լեզուն:
Դիտարկմանը, որ Ռուսաստանը սպառազինություն է մատակարարում նաև այլ երկրներին, օրինակ, Եգիպտոսին, և հարցին, թե կարելի է իր հիմնավորումից ենթադրել, որ այդ սպառազինությունից օգտվելու համար պետք է ռուսական դպրոցներ բացվեն նաև Եգիպտոսում, Արմեն Աշոտյանը արձագանքեց, թե ի տարբերություն Եգիպտոսի, հայկական բանակը ավանդաբար գործ ունի Խորհրդային Միությունից եկած սպառազինության հետ՝ առանց մանրամասնելու, թե ի՞նչն է խանգարում սպառազինության օգտագործման կանոնները թարգմանել հայերեն:
Ի դեպ, անդրադառանալով երեկ Ազգային ժողովում Կիսելյովը մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին՝ Աշոտյանը ասաց. - «Մեր ռուս գործընկերները, ընկերները, պաշտոնյաները, երբ որ գալիս են Հայաստան, պետք է ճիշտ խոսեն հայ հասարակության հետ»:

Comment