Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Մոսկվայի պարտությունը Լելե-Թեփեի ստորոտին. Բաքվի հարվածն ու Հայաստանի օգնությունը

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

    04.07.2018


    Ռուսաստանցի մի փորձագետ՝ Վադիմ Եվսեեւը, ասում է, թե Ադրբեջան ռուս փորձագետների այցի, Լելե Թեփեյի ֆոնին լուսանկարվելու, հայտարարությունների մասին եթե Հայաստանը մտահոգվում է, ապա պետք է մտահոգվի նաեւ ՆԱՏՕ-ի հետ իր սերտ հարաբերությամբ, որը կարող է դուր չգալ Մոսկվային:

    Այլ կերպ ասած, Եվսեեւը ակնարկում է, որ եթե Հայաստանը չի ուզում Ռուսաստանից այդպիսի դրսեւորումներ, պետք է չտա դրանց առիթը, որպիսին դիտարկում է Արեւմուտքի կամ Եվրատլանտյան բեւեռի հետ հարաբերությունը սերտացնելու Երեւանի պատրաստակամությունը:

    Թվում է, որ Եվսեեւը արձանագրում է պարզ ու տրամաբանական մի կապ, ինչն, ընդ որում, արձանագրում են գուցե նաեւ երեւանյան շատ շրջանակներ: Իրականում սակայն խոսքը ոչ թե կապի, այլ մանիպուլյացիայի, նենգափոխման մասին է:

    Նախ, Հայաստանն Արեւմուտքի հետ իր սերտ հարաբերությամբ, այդ հարաբերությունն ավելի խորացնելու պատրաստակամությամբ հանդերձ կասկածի տակ չի դրել Ռուսաստանի հանդեպ եւ ոչ մի դաշնակցային, քաղաքական պարտավորություն՝ թե երկկողմ, թե բազմակողմ ֆորմատում: Ընդ որում, սկսած Եվրասոցացման գործընթացից: Եվ դա էլ այն դեպքում, երբ Ռուսաստանը շատ ավելի վաղուց է սկսել կասկածի տակ դնել Հայաստանի հետ իր դաշնակցային հարաբերությունը, ռազմա-քաղաքական սնուցման աղբյուր դառնալով Հայաստանին ակնհայտ պատերազմով սպառնացող սուբյեկտների համար:

    Ըստ այդմ, եթե հարցը դրվում է այդպես, ապա թերեւս պետք է սկսել Ռուսաստանի գործողություններից:

    Բայց, պետք է ընդհանրապես չտրվել հայ-ռուսական հարաբերությունը այդօրինակ պարզունակ տրամաբանությամբ դիտարկելու գայթակղությանը, հատկապես ապրիլյան քառօրյայից հետո, որը բացահայտեց մի շարք իրողություններ եւ առաջին հերթին հենց հայ-ռուսական հարաբերության բարոյա-քաղաքական կոռուպցիան ու մակաբուծությունը, որում թաթախվածների մեջ է նաեւ փորձագետների, տարբեր գործիչների, մեդիաշրջանակների մի ստվար բանակ:

    Այդ բանակը փող է աշխատում թե հայ-ռուսական, թե ռուս-ադրբեջանական հարաբերության վրա: Նրանցից շատերը փող են աշխատում երկու տեղում զուգահեռ, առավել սկզբունքային ու գաղափարականները իհարկե հստակ են իրենց դիրքերում: Կան նաեւ դիրքից դիրք անցած «դասալիքներ»:

    Կրեմլում այդ ամենին դեմ չեն: Շատ դեպքերում դա նրանց չի հետաքրքրում, շատ դեպքերում դեմ չեն, որ փորձագիտական մի ամբողջ պլեադա նստի օրինակ ոչ թե իրենց, այլ Ալիեւի վզին, որովհետեւ միեւնույն է այդ փորձագետները փախչելու տեղ չունեն՝ իրենցն են:

    Հայաստանին պե՞տք է մտահոգի այդ իրավիճակը: Մտահոգել՝ թերեւս ոչ, բայց ուշադրության ներքո պահել՝ անկասկած, որովհետեւ դա անհրաժեշտ է հայ-ռուսական հարաբերության վերակառուցման բարդ գործընթացին հնարավորինս ամբողջական տիրապետման համար: Այդ գործընթացը սկսել է հայկական զինուժն ու հասարակությունը 2016-ի ապրիլին: Այն պահանջում է լրջագույն աշխատանք ու ժամանակ, հաշվի առնելով մի կողմից Հայաստանի ներքին կարողությունն ու ոտքի տակի հողի ամրությունը, ինչպես նաեւ Ռուսաստանի իշխանության բնույթը, հոգեբանությունը, մտածողությունը, ընդհանրապես այդ երկրի կառավարման կառուցվածքն ու դրա էությունը:

    Այդ իմաստով, 2018-ի ապրիլ-մայիսին էապես լուծվել է Հայաստանի ներքին կարողության, ոտքի տակ եղած հողի ամրության հարցը: Սակայն դա գործի կեսն է, կարեւոր, բայց կեսը: Սակայն պետք է չշեղվել գործից, առավել եւս ռուսաստանցի ինչ որ փորձագետների լուսանկարների պատճառով: Պետք չէ կարեւոր նշանակություն տալ աքսեսուարներին, երբ Հայաստանն անկախ այդ ամենից ունի իր ռազմավարական խնդիրը Ռուսաստանի հետ հարաբերության վերակառուցման մասով, ինչը նվազագույն ըմբռնման արժանացել է Կրեմլում, այն խնդիրներից հետո, որ Մոսկվան ունեցավ ապրիլյան քառօրյայից հետո, եւ տեսավ՝ որ կարող է ունենալ Հայաստանում:

    Այդ իմաստով խիստ խորհրդանշական է դառնում նաեւ որոշ ռուսների լուսանկարները Լելե Թեփեի ստորոտին, որովհետեւ այդ լուսանկարները իբրեւ թե միտված լինելով խորհրդանշել Ադրբեջանի հաղթանակը Հայաստանի եւ Արցախի նկատմամբ, խորքային եւ իրական առումով խորհրդանշում էին Բաքվի հաղթանակը Մոսկվայի նկատմամբ:

    Ընդ որում, Մոսկվան տեսավ նաեւ առավել լայն, ռեգիոնալ խնդիրները, որ բերում էր իր քաղաքականությունը, եւ այդ իմաստով ակնառու դարձավ, որ անհնար է իրացնել ռեգիոնալ անվտանգության պատասխանատվությունն առանց Արեւմուտքի, մասնավորապես ԱՄՆ ու ՆԱՏՕ աջակցության: Իհարկե, Կրեմլը այդ հանգամանքը ամենեւին չի բարձրաձայնելու, ուղղակիորեն: Դա բարձրաձայնվում է Հայաստանի միջոցով, եւ այստեղ հայ-ռուսական շահի գործնական համընկման առանցքային օրինակ է, որն անհանգստացնում է թե Ադրբեջանին, թե հայ-ռուսական «հին» հարաբերության մակաբույծներին, որոնք փորձում են Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունը ներկայացնել «հակառուսականության» ծիրում, որովհետեւ այդ հարաբերությունն է խոշոր հաշվով լինելու Ռուսաստանի ամրության երաշխիքը թուրք-ադրբեջանական աքցանում:

    Comment


    • Well, at this moment I hope that west unanimously squeezes and chockes Russia into behaving correctly and with world standards only.

      Comment


      • Հայ-ռուսական հարաբերությունները դիվանագիտական, հոգեբանական և իրական առանցքներում

        ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մեկնաբան

        07.07.2018


        Փաշինյանի իշխանության գալով առաջնային խնդիր է դարձել հայկական սուբյեկտայնության վերականգնման հարցը մերձակա ու հեռավոր հարևանական հարաբերություններում։ Քանի որ արտաքին հարաբերությունների սպեկտրում կախվածությունների առյուծի բաժինը վերագրվում է Ռուսաստանին, ապա սույն հոդվածով ես կանդրադառնամ հիմնականում հայ-ռուսական խնդիրներին։

        Համատարած կարծիք կա մեզանում, որ “մենք” երբևէ հարց չենք որոշում, որ մեր փոխարեն, մեր դեմ, կամ մեր համար որոշողը ռուսներն են /Ռուսաստանը, կամ որ նույնն է՝ Պուտինը/։ Այս մտայնությունը երկու բևեռներ է ներառում՝ ծայրահեղ հակա և ծայրահեղ պրոռուսականություն։

        Ծայրահեղ պրոռուսականությունը կարծում է, որ ռուսը մեզ երբեք չի դավաճանի, որ ռուսին ձեռնտու է Հայաստանի գոյությունը և ռուսը միշտ էլ կհոգա մեր գոյության ու ինչ որ տեղ նաև անվտանգության հարցերը։ Եվ վտանգ չկա նրանում, որ ոչ թե մենք, այլ ռուսներն են որոշում մեր խնդիրները։

        Ծայրահեղ հակառուսականությունը ռուսներին դիտում է որպես բացարձակ թշնամի, որպես Գենոցիդի հրահրողներից ու մեղավորներից մեկը, և կարծում է, որ “ռուսը” կարող է մեզ ամեն պահի մի նոր արհավիրքի մեջ ներքաշել։ Ասենք հրահրել հայ-ադրբեջանական պատերազմ և իր ցանկութամբ կանգնեցնել, երբ կուզենա։ Կամ էլ ասիմետրիկ միջամտությամբ պատժել որևէ կողմին՝ ըստ իր ցանկության։

        Այսինքն ծայրահեղ հակառուսական թևը կարծում է, որ Ադրբեջանն էլ Հայաստանի նմանակով ոչ սուբյեկտային խամաճիկ մի գոյացություն է, որն անվերապահ շարժվում է Ռուսաստանի ցուցումներով։

        Զարմանալիորեն, այս երկու իրարամերժ, բևեռային թվացող ծայրահեղ կարծիքներն էլ հենված են նույն սկզբնակետային աշխարհայացքային դրույթի վրա՝ որ Հայաստանը բացարձակ ապասուբյեկտային է։ Մի դեպքում ռուսական ճնշման հետևանքով, մյուս դեպքում՝ ռուսական աշխարհքաղաքական “սիրո” արդյունքում։

        Որպես կանոն, հակառուսական թևը նաև արևմտամետ է, իսկ ռուսոֆիլ թևը՝ գրեթե չեզոք արևմուտքի հանդեպ։

        Եթե մի կողմ դնենք ազգայնականներին, որոնք աշխարհքաղաքականից գրեթե անտեղյակ են, ապա կա նաև բարալիկ հայամետ շերտը, որը հայկական պետականության հարցերը տեսնում է հիմնականում որպես հայության իրավասության խնդիր և խուսանավելով հակա և պրոռուսական թևերի միջև, փորձում է ինքնահաստավել որպես պետական սուբյեկտայնությանը սատարող քաղաքական հոսանք։

        Ի դեպ, նույն թեզերով է ներկայանում նաև վարչապետը, ով պարբերաբար կրկնում է, որ ինքը ռուսամետ, արևմտամետ կամ որևէ մետ, կամ հակամետ չէ, այլ հայանպաստ է՝ պրոհայկական է։

        Ասվածի կոնտեքստում փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում պրոհայկականությունը Հայաստանի իրական աշխարհքաղաքական դրվածքներում։

        Նման թշնամական հարևանության և գերուժերի կիզակետային տարածքում պրոհայկականությունը ենթադրում է որոշակի չեզոքություն՝ թե մենք գործ չունենք շրջապատում կատարվողի հետ՝ “Մենք ենք՝ մեր սարերը”:

        Բայց, մյուս կողմից էլ, Գյումրիում ռուսական ռազմաբազա կա, հայ-ադրբեջանական ծխացող պատերազմ կա, Նախիջևանն է “տարօրինակ” վիճակում՝ իբր ադրբեջանական ինքնավարություն է, բայց փաստացի արդեն վաղուց թուրքական ռազմական խորհրդատվական ենթակայության տակ է։ Հարևան իրանական Ադրբեջանը կա, Վրաստանի սահմաններին հիմնականում ադրբեջանաբնակ տարածքներ են, Թուրանի կերտման գաղտնի ընթացող պրոցեսը կա։ Հայաստանով է անցնում Միջին Արևելքում քրիստոնեություն-մահմեդականություն սահմանը։

        Այսինքն, Հայաստանը գերբարդագույն աշխարհքաղաքական մի հանգույցում է, ուր չեզոքությունը գրեթե անհնար թվացող կարգավիճակ է։

        Սակայն այս նեգատիվների կողքին նաև պրոհայկական դրականներ կան՝ Գենոցիդի վահանը կա, որով երկու կողմից թուրքերը քիչ թե շատ զսպված են մեր հանդեպ նոր սանձարձակությունների գնալու հարցում։

        Թուրանի դեմ ռուսական, չինական ու երևի բոլոր գերուժերի միասնությունը կա։

        Ռուսական բազան ոչ միայն նեգատիվ է, այլև ռուսների հետ նորովի բանակցելու շատ մեծ դրական գործոն է, որովհետև այն շատ ու շատ անգամ ավելի կարևոր է ռուսների, քան Հայաստանի համար։ Եթե Գյումրու բազան չլինի, Ռուսաստանն անմիջապես կորցնում է իր դիրքերը որպես ռեգիոնալ գերուժ։ Նմանապես, եթե չլինի բազան, ապա Թուրանի կերտումը, որն աներկբա Ռուսաստանի շահերին դեմ է, շատ ավելի է հեշտանում։

        Ռուսաստանը նաև տիրացել է հայկական կենսական ենթակառուցվածքներին։ Եթե վտանգ սպառնա Հայաստանին, ապա ռուսները կկորցնեն դրանք ևս, քանի որ նույնիսկ թեթև պատերազմով դրանք շարքից դուրս կգան։ Ռուսները միայն մեկ դեպքում կշահեն այդ ունեցվածքից, եթե տարածքը հայաթափվի, և այդ դեպքում ունեցածը վաճառեն նոր նվաճողին։ Մնացած բոլոր տարբերակներում ռուսական ունեցվածքը լծակ է, որը “մերոնք” նաև մեր օգտին կարող են օգտագործել։

        Բացի նշվածը, Հայաստանի սուբյեկտության վերահաստատմամբ շահագրգիռ են նաև հեռակա գերուժերը, որոնց ձեռնտու է քրիստոնյա Հայաստանի կայունությունը ռեգիոնում։

        Ի նկատի ունենալով արտաքին ուժերի ու ռեգիոնալ միտումների այս կոնֆիգուրացիան, անկախության սկզբից ի վեր, թուրքերն ու ադրբեջանցիք հետամուտ են եղել ամեն կերպ Հայաստանը հայաթափելու գործին։

        Այս կոնտեքստում Ղարաբաղի և Հայաստանի հարցերը սկզբնական փուլերում առանձին էին դիտվում՝ որ Ղարաբաղն իրենցն է ու վերջ։ Իսկ Հայաստանն էլ իրենցը կլինի հետագայում։ Բայց հրադադարից հետո, Ադրբեջանն ակնհայտորեն փոխել է իր ռազմավարությունը՝ շեշտը դնելով ամբողջ տարածքի հայաթափման վրա։

        Ղարաբաղյան հարցով ցանկացած բանակցություն Ադրբեջանի կողմից ձախողման է տարվել։ Կազանում առաջարկվող համաձայնություններում մերոնք պատրաստ էին փաստացի բոլոր շրջանների վերադարձին ու Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին։ Բայց դա էլ մերժեց Ալիեվը, որովհետև նրա նպատակն ամբողջ Հայաստանն է։

        Իհարկե, նվաստացուցիչ է նման հարցեր քննարկելը, բայց խոսքը թշնամու մտադրություններին է վերաբերում, և քաղաքագիտական անալիզը պետք է հաշվի նստի տհաճ փաստերի հետ ևս։

        Այս ծանրագույն վիճակին մեզ հասցրել են նախորդ բոլոր երեք իշխանությունները, որոնք տարված սեփական իշխանության վերարտադրման խնդիրներով, ամբողջապես Ռուսաստանին են զիջել հայկական սուբյեկտությունը, փոխարենը ստանալով ռուսական քաղաքական տանիքն ու ներսում բեսպրեդել անելու քարտ բլանշը։

        Իհարկե, դա արդյունք է այդ իշխանավորների ապաշնորհության, արժանապատվության բացակայության, քաղաքական տհասության ու կարճատեսության, որովհետև Հայաստանի աշխարքաղաքական դրական տարրերն այն ժամանակ նույնիսկ ավելի խստորեն էին առկա, և դրանք դրվեցին ի սպաս այդ չկայացած մարդկանց քաղաքական խամաճիկության, ի սպաս տհասների բեսպրեդելի, որի արդյունքում արտագաղթեցվեց կես Հայաստանը։

        Ինչևէ, այսօր ունենք նոր, լեգիտիմ իշխանություն՝ ի դեմս վարչապետի, և ինչ որ առումներով Հայաստանին տրված է աշխարհքաղաքական նոր էջ սկսելու հնարավորությունը։

        Ի նկատի ունենալով այս անմերժելի շանսը, փորձենք հասկանալ, թե ինչն է հնարավոր և ինչն է անհնար վարչապետին՝ արտաքին հարաբերություններում։

        Նախ շեշտենք, որ վարչապետի, կամ նրա անունից բանակցողի անելիքը զուտ դիվանագիտական է։ Իսկ դիվանագիտական հմտության հզորությունը կայանում է նրանում, որ սուբյեկտային բանակցողն իր պետության պոտենցիալներն ու դիրքերը համոզեցուցիչ կերպով ներկայացնում է որպես ավելի գերակա ու հզոր, քան այն պատկերացվում է դիմացինի կամ հակառակորդի կողմից։ Բացի այդ, ներկայացվում են այն պայմաններն ու զոհողությունները, որին կգնա պետությունը, եթե հանկարծ այս կամ այն քայլն արվի իր հանդեպ։

        Այսինքն, դիվանագիտությունը մի կողնից հոգեբանություն է, մյուս կողմից քաջություն ու պատասխանատվություն, մյուսից՝ մանևերելու-մոլորեցնելու-տպավորություն ստեղծելու արվեստ։ Դիվանագիտությունը նաև նախաձեռնություն է, հանդուգնություն ու բարդ հաշվարկ, նախատեսված դիմացինին խճճելու և ստիպելու զիջումների գնալու։

        Ես հիշում եմ Էրդողանի ու Պերեսի Դավոսյան հանդիպումը, որը վարում էր մեր ազգակից Դավիթ Իգնատուսը։ Էրդողանը հանդիպում էր աշխարհի հզորներից մեկի հետ և չկորցրեց շանսը նրան որպես թիրախ օգտագործելու՝ շանտաժելու, մեղադրելու և դրանով իսկ, իր վարկը որպես միջազգային խաղացողի՝ կտրուկ բարձրացնելու։ Հաշվարկը նրբագույն էր ու ունեցավ իր ահռելի էֆեկտը։ Պերեսը զարմացած էր Էրդողանի անսպասելի հանդգնության ու լկտիության վրա։

        Այդ օրվանից Էրդողանը մի քանի կարգով վեր մագլցեց միջազգային քաղաքական հարթակում և վեր բարձրացրեց Թուրքիային ևս։

        Նման քայլ էր նաև ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը, որով Թուրքիան ներկայացավ որպես Ռուսաստանին խոցող ու նրան հավասար ռեգիոնալ գերուժ։ Այստեղ հաշվարկված էին ոչ միայն միջազգային մեծ արձագանքը, այլև Պուտինի խեղճությունն ու անճարակությունը։ Եվ զարմանալիորեն Պուտինը չհանդգնեց նույնիսկ մինիմալ վրեժի, այլ հակառակը, ամեն ինչ արեց Էրդողանի բարյացակամությունը շահելու համար։

        Ասածս այն է, որ բոլոր նման դիվանագիտական ու սուբյեկտային անսպասելի քայլերն իրենց մեջ ունեն հանդգնություն, ռիսկ և նուրբ հաշվարկ, որոնք իրենց հետևանքներով ամենամանրակրկիտ կերպով հաշվարկված են և արվում են հանուն երկրի ու գործիչի նպատակների։

        Վերադառնալով հայկական սուբյեկտության վերականգնման խնդիրներին, կտրականապես մերժելով հակա և պրո ռուսականությունները, վարչապետը ոչ թե պետք է ամեն անգամ հայտարարի, այլ ներկայացնի դա որպես օրակարգ դիմացիններին՝ ներառյալ նաև Պուտինին։

        Պետք է ասվի, որ փոխադարձ հարաբերություններում մենք չենք կարող այլևս շարունակել հին սկզբունքներով՝ ես չեմ կարող զիջել հայկականը հանուն իմ հանդեպ Ձեր տանիքը ստանալուն, ոնց նախորդներն էին անում։ Ես լեգիտիմ եմ, և իմ երկիրն էլ պետք է ստանա իրենը թե Ձեզանից, և թե մյուսներից։ Մենք լուրջ ենք տրամադրված մեր սուբյեկտայնության վերականգնման հարցերում, և սրանք են մեր կողմից վերանայման կետերը՝ կուզեք, կբանակցենք, չեք ուզենա, ոնց Էրդողանը Պերեսի հետ հանդիպմանը՝ ես գնացի։

        Սա խոսակցության շատ մոտավոր սցենար է և այն պետք է ներառվի դիվանագիտական լեզվի շրջանակների մեջ։ Բայց հիմնականում նման ոճով խոսում են բոլորը՝ Լուկաշենկոն և Նազարբաեվը, Թրամփն ու Մերկելը, Էրդողանն ու Ալիեւը։

        Ըստ էության, կառավարությունն աստիճանաբար պետք է վերանայի հայկական բոլոր արտաքին կեցվածքներն ու պարտավորությունները և համաձայնեցնի դրանք սուբյեկտության պահանջներին։

        Ակնհայտ է, որ դիմացինները շատ ավելի հզոր դիվանագիտականի են տիրապետում և կփորձեն տեղում իսկ սաստել մերոնց նման քայլերը։ Բայց, ամեն դեպքում, իմ կարծիքով հայկական աշխարհքաղաքական ռեսուրսները տասնյակ անգամ ավելի հզոր են, քան մենք պատկերացրել ենք մինչ այժմ, և դրանք օգտագործելով հնարավոր է վերանայել շատ ու շատ նվաստացուցիչ պայմանագրեր ու դրվածքներ մեր հանդեպ։

        Իհարկե, նպատակային դաշտում Հայաստանը պետք է ձգտի ռեգիոնալ խաղաղության ու ազգ-բանակ իրացրած կոնցեպտով պարտադրի իր չեզոքությունը շրջապատին՝ ինչպես Շվեյցարիան է անում։ Շվեցարական պետական-ռազմական մոդելը ցանկացած անկլավ երկրի գոյության բանաձև է, և այն անհնար է մերժել։ Բայց մինչև այդ, դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու։

        Հիշենք, որ պետություն ունենալու համար տարածքն ու բնակչությունը բավարար չեն: Խելք, քաջություն, հզոր դիվանագիտական, արարման ու հաղթելու կիրք, ազնվություն ու նաև արդարության զգացում է պետք ունենալ:

        Թվում է թե Նիկոլն այդ ամենն ունի։

        Comment


        • «Հայաստանը Ռուսաստանի հաճախորդը չէ, այլ ինքնիշխան պետություն». Գևորգ Մելիքյան, Երկրի հարցը


          Yerkir Media TV
           

          Comment


          • Արմեն Գրիգորյանը չի համարձակվել առարկել Պատրուշեւին. Հրապարակ

            Lragir.am

            10.07.2018

            Հրապարակը գրում է. «Հուլիսի 6-ին ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պատմական հանդիպում ունեցավ ՌԴ ԱԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ։ Պատմական՝ քանի որ Գրիգորյանի անձի հետ կապված՝ ռուսական կողմը վերապահում ունի՝ որպես ակնհայտ արեւմտամետի։ Սակայն հանդիպումը, ինչպես տեղեկացանք, հարթ չի ընթացել։

            Պատրուշեւը հայտարարել է, որ Ռուսաստանը ԼՂ հարցում փուլային տարբերակի կողմնակիցն է, իսկ Արմեն Գրիգորյանը չի համարձակվել առարկել ավագ գործընկերոջը։ Արդյունքում ՌԴ ԱԱԽ-ն հաղորդագրություն է տարածել՝ գրելով, որ Ռուսաստանը տարածաշրջանում կայունության եւ ԼՂ խնդրի «խաղաղ փուլային կարգավորման» կողմնակիցն է։ Այն տարածելուց հետո հայկական կողմը գերջանքեր է գործադրել այն սրբագրելու՝ «փուլային կարգավորում» բառերը տեքստից հանելու համար։ Սքրինշոտները մեր տրամադրության տակ են»։

            Comment



            • Ռուս երեք փորձագետ, որոնք այժմ նախկին ազդեցությունը չունեն Կրեմլի վրա, հիսթերիայի մեջ են

              Ստյոպա Սաֆարյան (Styopa Safaryan)


              13 հուլիս 2018






              Ռուս երեք փորձագետներ, որոնք, հարկավ, այժմ նախկին ազդեցությունը չունեն Կրեմլի քաղաքականության վրա, հիսթերիայի մեջ են:

              Դուգինն ու Շևչենկոն Վարազասարի ստորոտին հայտարարում են, որ թավշյա հեղափոխությունը խաթարել է ղարաբաղյան հարցով պայմանավորվածությունների կատարումը Հայաստանի կողմից /ես միանգամայն այլ կարծիք ունեմ Սերժ Սարգսյանի վարած ղարաբաղյան քաղաքականության մասով, որը միշտ խնդրահարույց եմ համարել ռիսկայնության առումով, այն իմաստով, որ ֆորմալ դաշտում կողմ էր արտահայտվում, իսկ ոչ ֆորմալ դաշտում իրականում 2015-ի վերջից դեմ գնաց ռուսական պլանին, որի համար պատժվեց և ապրիլյան պատերազմով, և իշխանափոխությամբ/, իսկ Կոլերովն էլ հիսթերիայի մեջ է, թե չգիտեն՝ ԱԳ նախարարի, թե վարչապետի դիրքորոշումն է պաշտոնական:

              Ըստ որում, այդ նույն հիսթերիայի մեջ մատնում է, որ վարչապետի ասածն է ճիշտ, ու անուղղակի բացասական գնահատական է տալիս Սերժ Սարգսյանի քաղաքականությանը: Ինքս էլ այն կարծիքին չեմ, թե Մնացականյանի հայտարարությունը հակասում է Փաշինյանի հայտարարությանը. այս առումով Կոլերովը սրիկայություն է անում ու այդպես ներկայացնում:

              Նրան իրականում զայրացրել է, որ Մնացականյանն ակնարկել է Երևանի կողմից նախկին գիծը շարունակելը, որը պարզ ասած ռուսական պլանին չհամաձայնելն էր, ու այս առումով շարունակելու է մնալ մանյորվրերի դաշտում, այդ թվում նրբորեն խաղալով Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների հետ: Ահա, հենց դա է զայրացրել Կոլերովին, ու քանի որ հրապարակավ չեն ասի Հայաստանին՝ փոխեք ձեր ազգային շահերն ու դիրքորոշումները այս կարևոր խնդրով, բացառապես խաղացեք Մոսկվայի հետ ու համաձայնեք նրա բոլոր ասածներին, այս կերպ են հասկացնում, թե Հայաստանը պետք է էլի բան փոխի արցախյան դիրքորոշման մեջ:

              ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի դեպքում դա այլ կերպ արեցին՝ ստիպելով Փաշինյանին վերախմբագրել իր նախկին մոտեցումները: Այժմ անհանգստացած են, որ Փաշինյանը մի կողմից նոր ֆորմատ է բերում բանակցություն, որը ռուսական կողմի համար բարդացնում է խաղը /երկու բանակցողի հետ խաղալն ու նրանց վրա ճնշելը անհամեմատ բարդ է/, իսկ Մնացանականյանն էլ ակնարկում է, որ շարունակվելու է Սերժ Սարգսյանի գիծը ռուսական պլանին չհամաձայնելու ուղղությամբ:

              Ու սա էլ կրկնակի է բարդացնում Ռուսաստանի վիճակը, ով չի կարողանում շարունակել Բաքվի հետ սիրախաղը: Ահա և դրա պատճառով էլ սարսափեցնում են պատերազմով: Բայց, դարավոր բարեկմաներ ու դաշնակիցներ ջան, դուք լիքը կարմիր գծեր ունեք, չմոռանաք: Առաց այն էլ ապրիլյան պատերազմը ձեզ դրա մոտ կանգեցրած է պահում:

              Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safa...00631696808998

              Comment


              • Նոր վտանգավոր սադրանք. Իրավիճակը կարող է պայթյունավտանգ դառնալ

                Lragir.am

                18.07.2018


                Երեկ Գյումրիի ռուսական բազայի զինվորական շարասյունը ներխուժել է Փանիկ գյուղ, ռուս զինվորականները սկսել են կրակել, պայթեցնել պայթուցիկներ: Գյուղի բնակիչները շրջափակել են շարասյունը եւ վրդովված հարցեր տվել հրամանատարին: Գյուղացիների հարցերին շարասյան հրամանատարն այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չի տվել: Իսկ մարդիկ հարցնում էին՝ արդյոք ռուսները «կայֆի տակ» էին, կամ հարբած, մոլորվե՞լ են, ինչո՞ւ չեն կրակել պոլիգոնում, այլ գյուղում: Նրանք հրամա՞ն են կատարել, թե ինքնագլուխ են արել:

                Հրամանատարը նաեւ չի ներկայացել: Նա ասել է, թե դա վարժանք է, սակայն անհասկանալի է, թե ինչու գյուղի տարածքում: Իսկ եթե այս միջադեպը վերածվեր բախմա՞ն:

                Դա՞ է ռուսների նպատակը, ինչո՞ւ են նրանց զինվորները ներխուժում գյուղ ու այնտեղ անցկացնում իրենց «վարժանքը»: Փորձարկվում է հայկական բնակավայրերի վրա հարձակումների պլա՞ն: Թե՞ Պերմյակովով հայերին սարսափացնելու անհաջող փորձից հետո որոշել են արդեն անցնել նոր սխեմայի:

                Այսպես թե այնպես, տեղի է ունեցել հերթական սադրանքը: Ռուսական բազայում խնդիրներն այդպես էլ չեն կարգավորվում, եւ երեւում է նման խնդիր դրված էլ չէ: Ավելին, կարծես թե դրված է այլ խնդիր՝ պարբերաբար դիմել սադրանքների, հայերին ինչ որ բան «հիշեցնելու» համար:

                Բազայի խնդիրը պետք է դրվի շատ հստակ՝ այն կամ կատարում է իր խնդիրները, կամ դուրս է բերվում Հայաստանից: Դա աշխարհի միակ բազան է, որի համար վճարում է «հյուրընկալող» երկիրը: Բազայի շուրջ ստեղծված իրավիճակի համար միարժեք պատասխանատու է Ռուսաստանը:

                Comment


                • Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունը. սադրիչներ ռուսական ռազմակայանում

                  ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

                  19.07.2018

                  Պաշտոնական Երեւանը վարչապետի մակարդակով անդրադարձել է Փանիկ գյուղում ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողների մասնակցությամբ հայտնի միջադեպին, ասելով, որ դա սադրանք է հայ-ռուսական բարեկամական հարաբերության եւ Հայաստանի ինքնիշխանության դեմ:

                  Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

                  Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարն էր հանդիպել ռազմակայանի ղեկավարության, Ռուսաստանի դեսպանության ռազմական կցորդի հետ եւ պահանջել ներկայացնել մանրամասներն ու հորդորել հետագայում առավել սերտ գործակցել թե Հայաստանի պետական կառույցների, թե տեղական ինքնակառավարման մարմինների հետ, այդօրինակ միջադեպեր թույլ չտալու համար:

                  Պաշտոնական Երեւանը համարժեք արձագանքեց տեղի ունեցածին, պաշտպանության նախարարի մակարդակով տալով գերատեսչական արձագանք, իսկ հետո արդեն վարչապետի մակարդակով տալով իրավիճակի քաղաքական գնահատականն ու դնելով մեղավորների պատասխանատվության խնդիրը, ընդ որում Հայաստանի ինքնիշխանության եւ հայ-ռուսական հարաբերության դեմ գործողության համատեքստում:

                  Փաստացի, Նիկոլ Փաշինյանը կապակցել է երկու խնդիրները՝ Հայաստանի ինքնիշխանությունն ու հայ-ռուսական հարաբերությունը, որովհետեւ միայն ինքնիշխան Հայաստանը կարող է միջպետական հարաբերություն ունենալ Ռուսաստանի հետ, եւ այդ հարաբերությունը կարող է լինել փոխադարձ, ոչ թե միակողմանի դաշնակցային:

                  Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նրբորեն ակնարկել է, քաղաքական գնահատական տալով տեղի ունեցածին, որ այն կրել է քաղաքական ենթատեքստ: Այդ միջադեպը եղել է նպատակային, թե ոչ, դա այլ հարց է, սակայն Փաշինյանը փաստորեն հարցը դրել է քաղաքական համատեքստով, այդպիսով թեկուզ կանխարգելիչ ազդակ-ուղերձ հղելով, որ հեռանկար չունի ոչ միայն նոր իշխանության պարագայում հայ-ռուսական հարաբերության վրա ազդելու, այլ նաեւ որեւէ պարագայում Հայաստանի նոր իշխանության հետ այդօրինակ լեզվով խոսելու որեւէ փորձ:

                  Իսկ այն, որ նոր իշխանության ու Կրեմլի հարաբերությունը փչացնելու ուղղությամբ աշխատում է ներքին ու արտաքին՝ հայ-ռուսական, եւ ընդհուպ թուրք-ադրբեջանական շահառուների մի մեծ լեգեոն, ակնառու է անզեն աչքով:

                  Այդ իմաստով, Հայաստանում ռուսական ռազմակայանը պոտենցիալ գործիք է, թեեւ հնարավոր է ասել նաեւ պրակտիկ գործիք, քանի որ միջադեպերն այնտեղ կրում են պարբերական բնույթ: Դրանցից ամենաողբերգականն իհարկե 2015 թվականին տեղի ունեցած Պերմյակովի ոճրագործությունն էր, որը վերաճեց նաեւ հայ-ռուսական հարաբերության շուրջ մեծ աղմուկի, թե իրավական, թե քաղաքական:

                  Ընդ որում, Ռուսաստանն ինքն էլ տեղի ունեցածը դիտում էր սադրանք իր դեմ, չվստահելով նաեւ Հայաստանին, ինչով պայմանավորված թերեւս անմիջապես փորձեց «պատսպարել» Պերմյակովին: Ինչ պարզեց ու հասկացավ Մոսկվան, պարզ չեղավ: Բայց տեղի ունեցած միջադեպը հուշում է, որ խոշոր հաշվով Մոսկվան ոչինչ էլ չի հասկացել կամ պարզել եւ չի արել որեւէ առանցքային հետեւություն, թեեւ դա իհարկե զգալիորեն կախված էր Երեւանի պահվածքից, որը մեղմ ասած այդ ժամանակ շատ քիչ կապ ունեցավ պետական արժանապատվության ու ինքնիշխանության հետ:

                  Ըստ այդմ, այժմ առանցքային նշանակություն ունի, որ այդօրինակ միջադեպերով հայ-ռուսական հարաբերությանն ուղղված հարվածը Նիկոլ Փաշինյանը դիտարկում է Հայաստանի ինքնիշխանության պայմանով, այսինքն ինքնիշխանությունն է դիտարկում այդօրինակ հարվածներից հայ-ռուսական հարաբերությունը զերծ պահելու գրավական:

                  Եվ այստեղ արդեն Պերմյակովի ոճրագործությանը հաջորդած զարգացումները Փաշինյանի համար այդ պատճառահետեւանքային կապի ծանրակշիռ փաստարկ է, որն անկասկած պետք է ներկայացնել Մոսկվային՝ խնդրին առավել խորքային լուծում տալու համար, որից կախված է ոչ միայն հայ-ռուսական միջպետական հարաբերությունը, այլ նաեւ ռեգիոնի կայունության ու անվտանգության համար պատասխանատվությունը, որում եւս մեկ տապալման դեպքում՝ ինչպես եղավ 2016-ի ապրիլին, Ռուսաստանը կվճարի պարզապես ռեգիոնում ներկայության կորստով:

                  Comment


                  • Ուժգին հակահարված շանտաժին. Նիկոլ Փաշինյանը փաստի առաջ դրեց Մոսկվային

                    Lragir.am

                    21.07.2018


                    Նիկոլ Փաշինյանի դեմ ռուսական մեդիա-փորձագիտական շրջանակներում արշավ է ծավալվել Բրյուսել կատարած այցից հետո: Հեգնական տոնից մինչեւ սպառնալիքներ, հատուկ ծառայությունների պրանկերների սադրանք, ովքեր փորձել են պարզել Բրյուսելում զրույցների մանրամասները:

                    Հայաստանին սպառնում են Ուկրաինայի օրինակով, եւ ենթադրվում է՝ նկատի ունեն սահմանին ռազմական գործողությունների վերսկսումն Ադրբեջանի կողմից:

                    Իսկ Բրյուսելից հետո տեղի ունեցավ Փանիկի միջադեպը, երբ ռուս զինծառայողները վարժանքի անվան տակ ներխուժել էին գյուղ ու կրակել ու պայթեցումներ արել: Նիկոլ Փաշինյանն այդ միջադեպը որակեց որպես հայ-ռուսական բարեկամության ու Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված սադրանք:

                    Ռուսական այս շրջանակների արշավը նոր բան չէ, նախկինում նման դրսեւորումներ նույնպես եղել են, հատկապես Հայաստանի ԵՏՄ անդամակցության եւ ԵՄ հետ համաձայնագրի ստորագրման ժամանակաշրջանում: Սակայն ներկայում կան որոշակի առանձնահատկություններ:

                    Ռուսաստանում նկատելի է շփոթվածություն Հայաստանի վերջին ամիսների իրադարձությունների կապակցությամբ: Ռուսները չմիջամտեցին հեղափոխական գործընթացներին, այն համարելով Աստծո եւ հայ ժողովրդի կամքը, մյուս կողմից, չնայած հայկական հեղափոխության արտաքին կողմնորոշման հենքի բացակայության մասին հայտարարություններին ու հավաստիացումներին, ռուսական այդ շրջանակներում գեներացվում է Հայաստանի հանդեպ որոշակի վերաբերմունք:

                    Անորոշությունը խորանում է նաեւ նոր իշխանության պահվածքից, որը կոտրում է դիվանագիտական ձեւականությունները եւ փորձում հաստատել պարտավորեցնող հարաբերություններ եւ պատասխանատվություն արտաքին հարաբերություններում, ինչն անսովոր է ռուսական էլիտաների համար:

                    Նախորդ վարչակարգը այլ ոճ էր որդեգրել, որը ենթադրում էր արտաքին հարաբերություններում խնդիրների «կոծկումը»: Արմեն Աշոտյանը արտաքին քաղաքականության վերաբերյալ իր ակտիվ գրառումներում հենց դա է խորհուրդ տալիս նոր իշխանությանը՝ «մի կաթիլ մեղր չսարքել», խնդիրները փորձել կարգավորել «տակից» եւ այլն:

                    Այս ոճը հանգեցրել էր ոչ միայն Հայաստանի ներքին իրավիճակի, այլեւ արտաքին, հատկապես հայ-ռուսական հարաբերությունների այլասերման, երբ Հայաստանը փաստացի ծառայություններ էր մատուցում արտաքին գործընկերներին ու Ադրբեջանին՝ բանակցային հայտնի մեթոդաբանությամբ, ներսում իշխելու «յառլիկի» դիմաց:

                    Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում կտրուկ «հանգուցալուծեց» այս իրավիճակը, պատասխանելով ռուսական կողմից բուն ու անուղղակի կրակոցներին. «Կարծում եմ՝ բոլորս ենք հասկանում, որ ՌԴ-ն, որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում, և ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար»:

                    Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել առանց ռուսական երաշխիքների, նույնիսկ եթե ինքնուրույն կամ այլ գերտերության հորդորով սկսի այն: Դա միանշանակ է, եւ դա պարզ դարձավ ապրիլյան պատերազմի օրերին:

                    Նիկոլ Փաշինյանն այսպիսով փորձում է կանխել հնարավոր սադրանքները քաղաքական ու ռազմական գործողությունների մասով, ուղիղ պատասխանատվության տակ դնելով Ռուսաստանին: Ընդհանրապես, Մոսկվային պատասխանատվության դաշտ բերելն ի վերջո անխուսափելի էր, նկատի ունենալով թե Հայաստանի ուղղությամբ Ռուսաստանի ավանդական քաղաքականությունը, որը ենթադրում էր հայկական շահերի պարբերաբար հանձնումը, թե այդ քաղաքականությունից հրաժարվելու ցանկության բացակայությունը:

                    Դա անվերջ չէր կարող շարունակվել, ընդ որում՝ խիստ օբյեկտիվ պատճառներով, եւ դա տեղի ունեցավ: Ավելորդ է ասել, որ սա լիովին փոխում է իրավիճակը թե հայ-ռուսական հարաբերության, թե Հայաստանի արտաքին քաղաքականության հեռանկարի իմաստով:

                    Comment


                    • Պատերա՞զմ. այս անգամ թող թուրքերը մտածեն. «Quo Vadis» կամ ուր ես գնում, Հայաստա՛ն


                      ԼՐԱՏՎԱԿԱՆ ՌԱԴԻՈ FM106.5
                       

                      Comment

                      Working...
                      X