Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Սկանդալ Վոլինկինի շուրջ. Ռուսական երկաթուղիների հետ պայմանագիրը կվերանայվի՞

      • ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
      • Քաղաքականություն - 12 Ապրիլի 2018,


    Հարավկովկասյան երկաթուղիների արհմիության ղեկավար Աշոտ Խլղաթյանը Ժամանակ թերթին տված հարցազրույցում սկանդալային հայտարարություն է արել: Նա ասել է, որ տարիներ շարունակ երկաթուղիներում կատարված չարաշահումները միայն հիմա են բացահայտվում, որովհետեւ Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Իվան Վոլինկինը լքել է պաշտոնը:



    Վերջին օրերի գործողությունները կապված են Վոլինկինի հեռանալու հետ: Հենց Վոլինկինն էր Վալկոյի եւ մյուսների կնքահայրը: Մինչ այդ մեր իրավապահ մարմինները փորձում էին չխառնվել երկաթուղիների գործերին: Բազմիցս լսել եմ, որ քանի դեռ Վոլինկինն այստեղ է, ոչինչ անել չեն կարող: Մարտի 23-ին Վոլինկինը հեռացել է, իսկ մարտի 29-ին գործ են հարուցել, ասել է Խլղաթյանը:



    Իվան Վոլինկինը հեռացել է, եւ սկսել են բացահայտվել մեթոդները, որոնց օգնությամբ Ռուսաստանը Հայաստանին որոշումներ է պարտադրում:



    Փորձագետներն այդպիսի մեթոդներից մեկն են համարում Իվան Վոլինկինին: Անգամ պնդումներ կային, որ Հայաստանի իշխանությունների որոշումներին վերջին կնիքը օդիոզ ռուս դեսպանն է դնում: Նա շատ չէր շփվում մամուլի հետ, բայց առիթի դեպքում չէր թաքցնում կոպիտ ու անտաշ վարքը:



    Վոլինկինը Հայաստանում Ռուսաստանի ձեռքով կառավարումն էր, որի մասին նշում էին վերլուծաբանները: Հաճախ նա Հայաստանի իշխանություններին ի հեճուկս էր գործում, իսկ հետո վերջիններս ստիպված էին արդարանալ ու փակել բազարը:



    Այդպես էր, օրինակ, Պերմյակովի դեպքում, որին այդպես էլ չփոխանցեցին հայկական արդարադատությանը՝ հայ դատավորին ստիպելով աշխատել Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածքում: Այդ ժամանակ Շիրակի դատախազն ու գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ստիպված էին գրեթե մերկ ձեռքերով հետ պահել գյումրեցիներին ինքնադատաստանից:



    Մինչեւ Վոլինկինի հեռանալը Հայաստանի իշխանություններին եւս երկու անակնկալ է մատուցվել: Նախ պարզվել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանում է ձեւավորվել: Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ստիպված էր արդարանալ, որ այդ ստորաբաժանման ստեղծումն օրինական է, իսկ ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյանը հանգստացրեց, որ խոսքը 20-30 ոստիկանի մասին է: Հետո, սակայն, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը խոստովանեց, որ նրանք 200-ից շատ են լինելու: Պաշտպանության նախարարությունն էլ անուղղակի խոստովանեց, որ այդպիսի ստորաբաժանան ստեղծման համար օրենսդրական բազա դեռ չկա:



    Հետո տեղեկություն հրապարակվեց, որ Ռուսաստանը Հայաստանին զենքի երրորդ վարկը կտա, որով Իսկանդերի նոր դիվիզոն կգնվի: Դատելով Հայաստանում արձագանքից, իշխանությունների համար դա նույնպես որոշակի առումով անակնկալ էր:



    Վոլինկինի կառավարման շրջանում Հայաստանը մտել է Եվրասիական միություն, կուլ է տվել ապրիլյան պատերազմը, ռուսներին թույլ է տվել ներքին անձնագրերով գալ Հայաստան (այդ արտոնությունից հիմնականում օգտվում են Ռուսաստանի ուժային կառույցների աշխատակիցները): Միայն լեզուն է հաջողվել պահպանել:



    Եվ ահա, Վոլինկինի հեռանալուց հետո Հայաստանում բացահայտվում է երկաթուղիներում յուրացումների ու կոռուպցիայի գործը: Դեսպան Վոլինկինին էլ բացահայտ մեղադրում էին հանցագործությունը թաքցնելու մեջ: Կլինի՞ սա Հայաստանի իշխանությունների վրեժը օդիոզ դեսպանի նկատմամբ բազմաթիվ ստորացումների ու անակնկալների համար: Թե՞ սկանդալը միջազգային կդառնա, եւ Ռուսաստանի երկաթուղիների հետ կոնցեսիոն պայմանագիրը կվերանայվի:

    Comment


    • Սարգսյանի խնդրանքը, եւ ռուսական զորքերը Երեւանի փողոցներում կլինեն. Անդրեյ Զուբով

      • Lragir.am
      • Քաղաքականություն - 19 Ապրիլի 2018,


      Ռուսաստանում հայտնի պրոֆեսոր եւ այլախոհ Անդրեյ Զուբովը Ֆեյսբուքում հետեւյալ գրառումն է արել.


      Հայաստանում հեղափոխություն է: Սերժ Սարգսյանը հայերին հոգնեցրել է իր ստերով ու հավերժ կառավարմամբ, քրեական հեղինակությունների հետ իր կապերով: Հայերը չեն հավատում ոչ իշխանական կուսակցությանը, ոչ էլ նրան: Նրանք ցանկանում են վերականգնել ժողովրդավարությունը եւ իշխանությունում կուսակցությունների նորմալ ռոտացիան: Նրանք առաջին անգամ չէ, որ փողոց են դուրս գալիս եւ այս անգամ, կարծես թե, ժողովուրդը միասնական է, իսկ բողոքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չի վախենում հեղափոխությունը գունավոր եւ թավշյա անվանել:



      Պատկերացնում եմ, թե Կրեմլում ինչ սարսափով են հետեւում Հայաստանին: Չէ՞ որ այս զանգը նաեւ նրանց համար է հնչում: Հայաստանում ռուսական զորքեր կան: Սարգսյանի մեկ խնդրանք, եւ նրանք Երեւանի փողոցներում կլինեն: Կրեմլյան իմաստունների խելքը կհերիքի, ինչպես հերիքեց գրավել Ղրիմը չորս տարի առաջ եւ արգելել Տելեգրամը:



      Այդ դեպքում Ռուսաստանի հանդեպ ավանդաբար բարեկամաբար տրամադրված հայ ժողովուրդն այնպես կատի Իվանին, ինչպես երբեք: Հայաստանը երկար ժամանակով կդադարի բարեկամ երկիր լինելուց: Ռուսական զորքն էլ խայտառակությամբ կհեռանա: Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կբացառի վտանգը Թուրքիայի կողմից եւ Իրանից էլ պաշտպանված կլինի: Հայաստանը չլուծված տարածքային խնդիրներ չունի, Ղարաբաղը ֆորմալ առումով այլ պետություն է:



      Որքան կցանկանայի, որ Սարգսյանն օրինակ ծառայի կրեմլյան ղեկավարներին ու հրաժարական տա, այլ ոչ թե ռուս զինվորներին կանչի: Դա հնարավոր է: Իսկ եթե կանչի, Պուտինը հավանաբար կուղարկի զինվորներին:



      Հույս ունեմ, որ մենք ՝ ռուսներս, չենք օգտվի նոր հնարավորությունից եւ ընկերոջ փոխարեն եւս մեկ թշնամի ձեռք չենք բերի:

      Comment


      • Originally posted by Vrej1915 View Post
        Սարգսյանի խնդրանքը, եւ ռուսական զորքերը Երեւանի փողոցներում կլինեն. Անդրեյ Զուբով

        • Lragir.am
        • Քաղաքականություն - 19 Ապրիլի 2018,


        Ռուսաստանում հայտնի պրոֆեսոր եւ այլախոհ Անդրեյ Զուբովը Ֆեյսբուքում հետեւյալ գրառումն է արել.


        Հայաստանում հեղափոխություն է: Սերժ Սարգսյանը հայերին հոգնեցրել է իր ստերով ու հավերժ կառավարմամբ, քրեական հեղինակությունների հետ իր կապերով: Հայերը չեն հավատում ոչ իշխանական կուսակցությանը, ոչ էլ նրան: Նրանք ցանկանում են վերականգնել ժողովրդավարությունը եւ իշխանությունում կուսակցությունների նորմալ ռոտացիան: Նրանք առաջին անգամ չէ, որ փողոց են դուրս գալիս եւ այս անգամ, կարծես թե, ժողովուրդը միասնական է, իսկ բողոքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չի վախենում հեղափոխությունը գունավոր եւ թավշյա անվանել:



        Պատկերացնում եմ, թե Կրեմլում ինչ սարսափով են հետեւում Հայաստանին: Չէ՞ որ այս զանգը նաեւ նրանց համար է հնչում: Հայաստանում ռուսական զորքեր կան: Սարգսյանի մեկ խնդրանք, եւ նրանք Երեւանի փողոցներում կլինեն: Կրեմլյան իմաստունների խելքը կհերիքի, ինչպես հերիքեց գրավել Ղրիմը չորս տարի առաջ եւ արգելել Տելեգրամը:



        Այդ դեպքում Ռուսաստանի հանդեպ ավանդաբար բարեկամաբար տրամադրված հայ ժողովուրդն այնպես կատի Իվանին, ինչպես երբեք: Հայաստանը երկար ժամանակով կդադարի բարեկամ երկիր լինելուց: Ռուսական զորքն էլ խայտառակությամբ կհեռանա: Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կբացառի վտանգը Թուրքիայի կողմից եւ Իրանից էլ պաշտպանված կլինի: Հայաստանը չլուծված տարածքային խնդիրներ չունի, Ղարաբաղը ֆորմալ առումով այլ պետություն է:



        Որքան կցանկանայի, որ Սարգսյանն օրինակ ծառայի կրեմլյան ղեկավարներին ու հրաժարական տա, այլ ոչ թե ռուս զինվորներին կանչի: Դա հնարավոր է: Իսկ եթե կանչի, Պուտինը հավանաբար կուղարկի զինվորներին:



        Հույս ունեմ, որ մենք ՝ ռուսներս, չենք օգտվի նոր հնարավորությունից եւ ընկերոջ փոխարեն եւս մեկ թշնամի ձեռք չենք բերի:
        Xelaci Mard

        Comment


        • Երբ բացահայտվեց շարժմանը գցելու գործողությունը, զարմանքը անցավ

            • ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
            • Հարցազրույց - 25 Ապրիլի 2018


          Մեր զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը

          Պարոն Ենոքյան, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։ Կարո՞ղ եք ասել, որ գործընթացը մտել է փակուղի՞։


          Կա ճգնաժամ, որը պայմանավորված է շարժման մեջ անհետևողականությամբ, շարժման մեթոդաբանության վայրիվերումներով։ Հռչակելով հեղափոխություն, Նիկոլ Փաշինյանը ստիպված վերադարձավ սահմանադրականության դաշտ, իրադարձություններին իրավական ձևակերպումներ տալու համար։ Մինչդեռ անգամ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն էր նրան զգուշացրել, որ իրենք խորհրդարանում ունեն ընդամենը 7%։ Եթե գնում ես խորհրդարան, ապա ստիպված ես ենթարկվել այդ 7%-ի տրամաբանությանը։ Հենց այս պատճառով էլ Կարեն Կարապետյանը փորձում է գցել հեղափոխությանը։



          Նման գցոցին հանրապետականների հայտնի բիզնես մեթոդաբանությունն է, նրանք պրոֆեսիոնալներ են, այստեղ նրանց դեմ անհնար է պայքարելը։ Նիկոլ Փաշինյանին բերելով իրենց մասնագիտական դաշտ, նրանք անկասկած կհաղթեն։



          Սակայն մի քանի օր առաջ հարթակից արդեն իսկ ներկայացվել է իրավիճակը հաղթահարելու գործիքը, դա այսպես կոչված հեղափոխական կոմիտեներն են։ Իհարկե, դրանք սահմանադրական մարմիններ չեն, բայց հեղափոխությունը պարտավոր չէ հաշվի նստել սահմանադրության հետ, մանավանդ որ մեր երկրում սահմանադրությունը ունի պինգվինի թևերի կարգավիճակ՝ կա, բայց չի աշխատում։


          Շարժումը չունի արտաքին քաղաքական օրակարգ:


          Հայաստանում քաղաքական զարգացման ձգտումը չի կարող խուսափել արտաքին քաղաքական օրակարգից, դա հասկանում է Արևմուտքը, և շատ ավելի լավ է հասկանում Մոսկվան։ Կարծում եմ, որ Շարժումը նույնպես հստակ գիտակցում է դա։ Իսկ արտաքին քաղաքական գերակայություններ չհռչակելը ունի մարտավարական նշանակություն՝ որպեսզի իրենց դեմ չհանեն արտաքին ուժերին։



          Միաժամանակ, անկախ շարժման այդ շուստրիությունից, Մոսկվան չի կարող բացասական վերաբերմունք չունենալ մեր հեղափոխության նկատմամբ նախևառաջ այն պատճառով, որ այն իշխանությունից հեռացնում է իր դրածոներին։ Մոսկվայի չեզոք վերաբերմունքը այս օրերին, մեր զարմանքն էր հարուցում, բայց երբ բացահայտվեց գցման գործողությունը և բացահայտվեց այդ գործում տաշիրյան ծագմամբ ռուսահայ օլիգարխների, ուրեմնև՝ Կրեմլի դերը, զարմանքը անցավ։ Կարծում եմ, որ ժողովրդից իշխանությունը գողանալու գաղտնիքի բացահայտումից հետո Կրեմլի կտրուկ հակազդեցությունը սպասել չի տա, Շարժմանը հրելով դեպի Արևմուտքի դաշտ։



          Ի՞նչ զարգացումներ են հնարավոր առաջիկայում։ Կարեն Կարապետյանը դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Ո՞ր տարբերակն է ամենառացիոնալը։



          Այս տարբերակը բացարձակ անհեթեթ է, ոչ մի տեղ չտանող, իրավիճակին ոչ համարժեք։ Նիկոլ Փաշինյանը պետք է չհանձնի իր հիմնական լեգիտիմությունը՝ Հրապարակը, և բոլոր պահանջները ներկայացնի հենց այդ դիրքերից։

          Comment


          • Ռուսաստանը հասկացավ. Ինչ է կատարվել սահմանին այս օրերին

              • ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
              • Մեկնաբանություն - 25 Ապրիլի 2018


            Հայաստանում արդեն երկրորդ շաբաթն է հրապարակներում եւ փողոցներում ծավալվում են ներքաղաքական բուռն իրադարձություններ, որոնք սկսվել են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ: Փաշինյանը սկսեց Իմ քայլը շարժումը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, որը աստիճանաբար սկսեց թափ հավաքել եւ վերածվել քաղաքացիական անհնազանդության զանգվածային ակցիաների: Դրանք արդեն հասել են վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականին: Այժմ իշխանությունից ՀՀԿ հեռացման գործընթացն է:



            Այդ ամենին զուգահեռ հնչում է Հայաստանի համար զգայուն հարցը՝ արդյոք ներքին լարված ու ապակայուն վիճակը Ադրբեջանի մոտ չի առաջացնի Արցախում ռազմական ճանապարհով հարց լուծելու գայթակղություն: Դրանից բացի, իշխանությունն էլ Հայաստանում մշտապես փորձել է վտանգը օգտագործել որպես հանրությանը զսպող հաղթաթուղթ, որ Հայաստանում որեւէ լարվածություն անմիջապես կազդի առաջնագծի վրա եւ կգայթակղի ռազմատենչ Ադրբեջանին:



            Այս անգամ էլ, զանգվածային շարժման թափ հավաքելուն զուգահեռ, ապրիլի 21-ին Արցախի պաշտպանության նախարարությունը տարածեց տեղեկություն, որ Ադրբեջանը առաջնագծի որոշ հատվածներում իրականացնում է մարդուժի եւ զինտեխնիկայի աշխույժ շարժեր եւ ինտենսիվացրել է հրադադարի խախտումները: Հաջորդ առավոտյան տարածվեց տեսանյութ: Բայց դա չնվազեցրեց համաժողովրդական բողոքի թափը: Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը ներկայացրեց հրաժարական:



            Ժամեր անց տարածվեց առաջնագծում վիճակի մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի, ամերիկացի եւ ռուսաստանցի համանախագահների հայտարարությունը եւ կոչը կողմերին. Տարածաշրջանում վերջին զարգացումների լույսի ներքո և հաշվի առնելով շփման գծում լարվածության աճի հնարավորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդգծում են կողմերի կողմից հրադադարի պահպանման խիստ կարևորությունը այս կարևոր ժամանակահատվածում, մասնավորապես, ծանր հրետանին պահելով առաջնագծից հեռու: Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ...:



            Միեւնույն ժամանակ, ապրիլի 24-ին Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ է հայկական կողմի առողջ ուժերի հետ շարունակել ղարաբաղյան բանակցությունները: ԱԽ բանաձեւերի հիման վրա: Դեռեւս շաբաթներ առաջ Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարեց, որ Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրություններից հետո սպասում է ղարաբաղյան խնդրով ինտենսիվ բանակցությունների:



            Հայաստանը խոշոր հաշվով չի արձագանքել այդ հայտարարություններին: Անուղղակի արձագանք թերեւս կարող էր համարվել ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի ելույթը խորհրդարանում, որպես վարչապետի թեկնածու, որտեղ նա հայտարարեց, որ բանակցությունը ներկայում կանգ է առել եւ շարունակելու համար Ադրբեջանը պետք է հասկանա, որ պետք է ակնկալի ոչ միայն հայկական կողմի զիջում, այլ ինքն էլ պատրաստ լինի զիջման: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանն անուղղակի մերժեց ինտենսիվ բանակցությունների ակնկալիքը:



            Այժմ Սերժ Սարգսյանը չկա, միաժամանակ դեռ պարզ չէ, թե անցումային փուլից հետո ինչ իշխանություն է լինելու Հայաստանում, ինչ ուժ է գլխավորելու Հայաստանը եւ ինչ քաղաքականություն է որդեգրելու ղարաբաղյան խնդրում: Համենայն դեպս ստեղծվում է մի իրավիճակ, երբ ակնհայտ է դառնում, որ Հայաստանն առաջիկա ամիսներին ունենալու է առավելագույնը ժամանակավոր կառավարություն, ինչը նշանակում է, որ այդ կառավարությունը չի կարող սկզբունքային պատասխանատվությամբ մտնել որեւէ բանակցության մեջ: Հետեւաբար, հայաստանյան իրադարձությունները բանակցային գործընթացը կարծես թե տեղափոխում են առնվազն մի քանի ամսով:



            Ինչպե՞ս կմոտենա դրան Ադրբեջանը: Հայտարարությունը, որ Բաքուն պատրաստ է շարունակել բանակցությունները, կարծես թե հուշում է, որ Բաքուն պատրաստ է սպասել: Հատկանշական է, որ այդ հայտարարությունը հնչեց այն ժամանակ, երբ Բաքվում էր ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, որը հանդիպել է Ալիեւի հետ եւ անվտանգության երկկողմ հարցերից բացի, քննարկել ռեգիոնալ անվտանգության հարցը:



            Դրան զուգահեռ, հայաստանյան իրադարձությունների մասով Ռուսաստանը Կրեմլի խոսնակ Պեսկովի մակարդակով մի քանի անգամ հայտարարեց, որ տեղի ունեցողը Հայաստանի ներքին գործն է: Այն, որ ռեգիոնալ անվտանգության համար գերակա պատասխանատու Ռուսաստանը իրավիճակը Հայաստանում գնահատում էր այդպես եւ չէր խոսում ռեգիոնալ անվտանգության եւ կայունության սպառնալիքների մասին, հուշում է, որ Մոսկվան հոգ էր տանում Բաքվի մոտ որեւէ գայթակղություն զսպելու մասին:



            Ցանկության դեպքում Մոսկվան ունի այդ կարողությունը: Մյուս կողմից, Հայաստանում համոզված են, որ առանց Մոսկվայի Ադրբեջանը դժվար թե գնա սադրանքների, եւ դրա պատասխանատվությունը կրում է Մոսկվան:

            Comment


            • Թավշյա հեղափոխության առաջնորդը չի կարող չլինել վարչապետ, դա կբերի քաղաքական ճգնաժամի

               

              Comment


              • Այսօր ռուսական պետական օդանավ է եկել Հայաստան

                Վահե Սարուխանյան

                18:54, 25 ապրիլի, 2018

                Այս պահին Երեւանից Մոսկվա է վերադառնում ռուսական Իլ-96-300 օդանավը (գրանցման համարը՝ RA-96018): Այն Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից Հայաստան էր ժամանել այսօր՝ 16:20-ի սահմաններում: Այս մասին տեղեկանում ենք թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com կայքից: Արդեն 17:10-ի հատվածում ՌԴ կառավարական ինքնաթիռը մեկնել է Երեւանից:

                RA-96018-ը պատկանում է ՌԴ նախագահի գործերի կառավարման վարչության Ռոսիա հատուկ թռիչքային ջոկատին: Այս ջոկատը սպասարկում է ՌԴ պետական պաշտոնյաներին: Թե ով է Հայաստան ժամանել ինքնաթիռով, հայտնի չէ:

                Հիշեցնենք, որ այս օրերին Հայաստանում էր նաեւ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը, ով սերտ կապերի մեջ է իշխող ՀՀԿ-ի ու, մասնավորապես, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Ս. Կարապետյանի մասնավոր օդանավը, որը ժամանակին սպասարկել է նաեւ Կ. Կարապետյանին, ՀՀ է ժամանել ապրիլի 23-ին: Այսօր այն պատրաստվում է մեկնել Մոսկվա: Թռիչքը նախատեսված է ժամը 20:00-ին:


                Comment


                • Պուտինը միջամտեց. Մոսկվայում շոկի մեջ են Հայաստանի իրադարձություններից

                    • ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
                    • Մեկնաբանություն - 26 Ապրիլի 2018

                  Մի քանի օր շարունակ Հայաստանի ներքին հարցերին չխառնվելու վերաբերյալ հավաստիացումներից հետո Պուտինը զանգել է Կարեն Կարապետյանին:



                  Կրեմլի կայքում եւ ՀՀ կառավարության կայքում տեղադրված է հետեւյալ հաղորդագրությունը. Ընդգծվել է, Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը:



                  Այս ձեւակերպումն արդեն ուղիղ միջամտություն է Հայաստանի ներքին իրավիճակին: Ճիշտ է, անորոշ է մնում, թե ով է ասել, սակայն Կրեմլի կայքում նման ձեւակերպման տեղադրումը հանում է այս հարցը: Միեւնույն ժամանակ, հաղորդագրության մեջ շեշտվում է ՀՀ ԱԺ ապրիլի 2-ի ընտրության արդյունքը, ինչը ուղիղ աջակցություն է ՀՀԿ-ի թեկնածուին:



                  Երեկ տեղեկություն տարածվեց, որ Հայաստան է այցելել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Հետաքրքիր է, որ դրանից հետո ՀՀԿ-ն, որ մինչ այդ բավական անորոշ իրավիճակում էր, հստակեցրեց իր դիրքորոշումը. Կուսակցությունը քննարկելու է վարչապետի թեկնածու առաջադրելու հարցը, որից հետո միաձայն քվեարկելու է: Իր հերթին, Սերժ Սարգսյանը հավաքել է կուսակիցներին, նրանց հանգամանալից բացատրել, թե ինչու է հրաժարական տվել, ու փաստացի հայտարարել, որ թողնելու է կուսակցության ղեկավարի պաշտոնը:



                  Կարեն Կարապետյանն, իր հերթին, այս օրերին ակտիվ քննարկումներ ու հանդիպումներ էր անցկացնում: Մոսկվա էր մեկնել փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ով ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարների հետ: Հատկանշական է, որ Պուտինի խոսնակը չէր հաստատել այդ լուրը: Բայց դրանից ժամեր անց տեղի է ունենում Պուտին-Կարապետյան հեռախոսազրույցը: Մոսկվա էր մեկնել նաեւ Էդվարդ Նալբանդյանը:



                  Այսօրվա հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը չի խոսել այս հեռախոսազանգի մասին: Ընդհանրապես, 2 օր Հայաստանում ծավալվում էր հակահեղափոխությունը, եւ շարժման ակտիվիստները բաց թողեցին այդ պահը:



                  Հայկական թավշյա հեղափոխությունը մեծ արձագանք էր գտել Ռուսաստանում ու Արեւմուտքում: Իսկ Ռուսաստանում, դատելով ԶԼՄ-ների ու քաղաքական-փորձագիտական շրջանակների արձագանքներից, իսկական շոկ է եղել: Հայերից թերեւս նման բան չէին սպասում, միեւնույն ժամանակ նկատելի էր մտահոգություն, որ հայկական շարժման անթերի տեխնոլոգիաները կարող են մտնել Ռուսաստան: Բացի այդ, անհանգստություն էր առաջացնում շարժման դրական արձագանքները Արեւմուտքում:



                  Բացի այդ, Պուտինը լուրջ խնդիրներ ունի Ռուսաստանում, եւ դա երեւաց նրա խոսնակի վերջին օրերի արձագանքներից: Հայաստանի իշխանափոխությունը լուրջ հարված կլիներ նրա վարկին, առավել եւս նա չէր կարող թույլ տալ դա ռուսական ընդդիմության՝ առաջիկա օրերին սպասվող ակցիաների նախօրեին:



                  Այսպիսով, նա իր անձնական շահը բարձր դասեց Ռուսաստանի ռազմավարական հեռանկարից, քանի որ Կարեն Կարապետյանի ընտրության դեպքում Ռուսաստանի վարկը Հայաստանում անդառնալի կորուստ կկրի, ռեգիոնալ ծայրագույն հետեւանքներով:



                  Ապրիլյան պատերազմից հետո սա կլինի վերջին կաթիլը հայ հասարակության համար:



                  Հայկական շարժումը հաղթեց, այն քաղաքակրթական հզոր հայտ էր: Դա չէր կարող չանհանգստացնել թե Ռուսաստանին, թե բոլոր նրանց, որոնց ձեռնտու չէ Հայաստանի ուժեղացումը: Բայց դա անկասելի է, եւ ռուսական իշխանությունը Հայաստանում մի կողմից ընկալվելու է օտար եւ օկուպացիոն, մյուս կողմից ուժեղացնելու է անկախ պետականության ձգտումն ու համոզմունքը Հայաստանում:

                  Comment


                  • Անկախության համար բանտերով անցած Նավասարդյանի կուսակցությունը դրսի ուժերի սպառնալիքով է իշխանությունը պահում

                    09:47, 27 ապրիլի, 2018

                    Վահան Իշխանյան

                    Կարեն Կարապետյանը իշխանություն պահելու համար անում է այն, ինչ չի արել ոչ մեկը, նույնիսկ Սերժ Սարգսյանը։

                    Թեև Մեծ տերություները, մասնավորապես` ԱՄՆ֊ն և Ռուաստանը բազմիցս ցույց են տվել իրենց լոյալությունը, այսուհանդերձ, այս լարված միջազգային հարաբերությունների ժամանակներում Կարեն Կարապետյանն ամեն ինչ անում է, որ նրանց ներգրավելով Հայաստանի ներքին գործերի մեջ՝ սպառնա ժողովրդին։

                    Ընդ որում՝ դրսի բոլոր ուժերին՝ որն ստացվի։ Այսպես.

                    Ապրիլի 25֊ին կառավարությունը հաղորդագրություն տարածեց, թե իբր Հայաստանում ԱՄՆ֊ի դեսպան Ռիչարդ Միլսը Կարեն Կարապետյանի հետ զրույցի ժամանակ ասել է.

                    Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, եւ կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ։

                    Նույն օրը Հանապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի ելույթից պարզվեց, որ ԱՄՆ֊ի դեսպանին նա ասել է, որ կհանդիպի նրա հետ մի պայմանով, եթե նա այս տեղեկության վերաբերյալ հստակություն մտցնի, որից հետո կառավարական կայքից հանվել է այդ հաղորդագրությունը։ Հստակ է, որ ԱՄՆ֊ի դեսպանատունը բողոքել է դեսպանի խոսքը խեղաթյուրելու համար։ Պարզ կեղծիք՝ ԱՄՆ֊ով ժողովրդին ահաբեկելու համար։

                    Մյուս կողմից, Կարապետյանը ջանքեր է թափում՝ ներգրավելու համար Ռուաստանի և՛ կապիտալի, և՛ քրեական, և՛ պետական իշխանություններին։ Ռուսաստանից քրեական հեղինակություններ է հրավիրել ու նաև բերել է Ռուսաստանի միլիարդատեր Սամվել Կարապետյանին, որի հետ հանդիպումը լուսաբանում է մամուլը որպես մտերիմ ընկերոջ այց։

                    Սակայն նրա գլխավոր նպատակը Ռուսաստանի պետական իշխանություններին ներգրավելն է։

                    Ռուսաստանի նախագահի և արտգործնախարարի մամուլի խոսնակները բազմիցս հայտարարեցին, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, այդ երկրի ներքին գործն է։

                    Բայց Կարեն Կարապետյանը 5 օր ջանքեր է թափում, որ Ռուսաստանից իրեն աջակցության ինչ-որ խոսք պոկի, Մոսկվա է ուղարկել արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանին, ով հայտնի է կառավարությունում Ռուսաստանի հետ ջերմ կապերով։ Թեև նա հենց հեղափոխության թեժ պահին Լավրովի հետ ասուլիս է տալիս ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ, սակայն դեռևս դա որպես աջակցություն սաղացնելը բարդ է։

                    Ապա Մոսկվա է գործուղում փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանին և հաղորդագրություն տարածում, թե նա հանդիպել է Պուտինի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Այդ ե՞րբ է եղել, որ հաղորդագրություն տարածվի, թե հայ նախարար կամ փոխվարչապետ հանդիպել են նախագահի աշխատակազմի հետ, բնական է, նպատակն է, թե՝ տեսեք, Պուտինը մեզ աջակցում է, սակայն այս լուրն էլ շատ դժվար է որպես աջակցություն սաղացնելը։

                    Կարապետյանն, ի վերջո, հասնում է նրան, որ այն նույն օրը, երբ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը կրկին ընդգծում է՝ Սա Հայաստանի ներքին գործն է, հաղորդագրություն է տարածվում, թե Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ ասվել է. Ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը։ Այսինքն՝ ենթատեքստը պարզ է, ապրիլի ընտրություններով վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է։

                    Այն, ինչ տապալվեց ԱՄՆ֊ի դեսպանի միջոցով՝ ահաբեկելը, ինչ որ չափով հաջողեցրեց Պուտինով։ Այս անգամ շատ ավելի բարդ է պարզել, թե Պուտինը իրո՞ք այդպես անգիր գիտի Հայաստանի բոլոր ընտրությունների տարին, օրն ու ժամը, մասնավորապես, որ 2017֊ի ապրիլին ԱԺ ընտրություն է եղել։

                    Արմեն Գևորգյա՞նն է շատ խնդրել Կրեմլի պատերի տակ, թե՞ Կարեն Կարապետյանն է իր՝ վարչապետի աթոռի դիրքը չարաշահելով, ի վերջո հեռախոսազրույց արձանագրել Վլադիմիր Պուտինի հետ։ Նույն երկրի երկու ղեկավարների հետ ամեն օր խոսելու կարիք հաստատ չուներ Պուտինը, չէ ո՞ր նախորդ օրը նա հեռախոսազրույց էր ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ ու հաստատել չեզոքությունը որ բոլոր գործընթացները պետք է ընթանան Սահմանադրության պահանջների շրջանակում:

                    Կարծում եմ՝ սա ու մեկ էլ ռուսական մի շարք թերթերում Նիկոլ Փաշինյանին վարկաբեկող հրապարակումներն առավելագույնն էր, որ նա կարող էր ստանալ Ռուսաստանից։

                    Եթե նույնիսկ Կարեն Կարապետյանն ու իր էմիսարները առավոտից իրիկուն Ռուսաստանի իշխանությունների առաջ զրպարտեին Նիկոլ Փաշինյանին, մեկ է՝ Ռուսաստանը չի խառնվելու Հայաստանի ներքին գործերին, մանավանդ այս զգայուն միջազգային հարաբերությունների պայմաններում։

                    Սակայն Կարեն Կարապետյանի ջանքերը բացահայտեցին նրա իրական դեմքը, որ Հայաստանի իշխանությունն ուզում է յուրացնել մեկը, ով պատրաստ է իշխանութան ու փողի համար դրսի ուժեր բերել Հայաստանի վրա։

                    Կարեն Կարապետյանի գործունեության ֆոնին ճիշտ է ասում Շարմազանովը, որ Սերժ Սարգսյանը պետական գործիչ է. այո, նա իր հակառակորդի դեմ օգտագործեց բազմաթիվ միջոցներ՝ սպառնալիքներ, կալանավորում, ցուցարների ջարդ, բայց երբեք փորձ չարեց արտաքին ուժերին ներգրավել։

                    Սարգսյանը ղարաբաղյան շարժման հետ կապված վերջին պետական գործիչն էր և իշխանությունը պահելու մի սահման ուներ, որը չանցավ։ Սակայն նա հեռանալով՝ վերջին վնասը տվեց Հայաստանին՝ իշխանությունը թողնելով մեկին, ով իշխանությունը պահելու ճանապարհին սահման չունի, երկրի պետականությունն էլ է պատրաստ առևտրի առարկա դարձնել, ու նաև այն կուսակցության ղեկին, որն հիմնադրել է Հայաստանի անկախության համար 11 տարի բանտերում տառապած Աշոտ Նավասարդյանը։

                    Իսկ անկախության համար բանտ նստած մյուս գործչի՝ Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգարյանն էլ ամեն ինչ անում է, որ այս մարդն իշխանությունը վերցնի։

                    Ահա թե ով է ուզում իշխանությունը զավթել. 3 միլիոնանոց երկում ընդամենը 69 պատգամավորի աջակցությունն ունեցող ու այդ 3 միլիոնին դրսի ուժերով սպառնացող մեկը։

                    Իսկ մյուս կողմում ժողովուրդն է ու նրա թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ով խորը մտահոգությամբ ամեն ինչ անում է, որ հանկարծ երկիրը չդառնա արտաքին ուժերի ձեքին գործիք։

                    Comment


                    • Կարապետյանը Սարգսյանից մեծ սպառնալիք է, նա պատրաստ է Հայաստանում արտաքին կառավարում հաստատել

                       

                      Comment

                      Working...
                      X