Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Նորից կանգնում ենք պատերազմի առջև. Վտանգավոր շրջափուլ է սկսվում

      • ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
      • Հարցազրույց - 24 Հունվարի 2018,


    Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

    Ռուսաստանը հերթական զինտեխնիկան է վաճառել Ադրբեջանին՝ ԲՏՌ-8210, մի զինատեսակ, որը հենց ապրիլյան պատերազմում ադրբեջանական կողմը կիրառում էր։ Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը և ինչո՞ւ որևէ պաշտոնական արձագանք չկա դրան։


    Ռուսաստանը այդպիսի քաղաքականություն է վարում, զինում է Ադրբեջանին Հայաստանի դեմ։ Դե Հայաստանից էլ պաշտոնական արձագանք չկա, որովհետև երևի գոհ են այս վիճակից։ Գոնե ԱԳՆ-ն պետք է խոսի, բայց չի խոսում։ Դա տնտեսական մաս էլ ունի։ Ռուսաստանը խեղդվում է արևմտյան պատժամիջոցներից։ Նրան օդ ու ջրի պես դոլար է պետք։ Ադրբեջանն էլ, իր ժողովրդին կեղեքելով, այդ դոլարը տալիս է ռուսներին ու զենք առնում։ Այդ դոլարի համար ռուսներն արդեն կյանք են տալիս, նրանց աչքին էլ ուրիշ ոչինչ չի երևում։ Հիմա Ադրբեջանի ժողովուրդը պետք է ապստամբի ու Ալիևին գցի Կասպից ծովը, որովհետև նա կեղեքում է իրենց ու փողը ծախսում է զենքի վրա՝ Հայաստանի դեմ։ Ռուսներն էլ հաճույքով տալիս են զենքը, որովհետև փողի կարիք ունեն։ Ինչքան երկարի տնտեսական անկումը Ռուսաստանում, այնքան դոլարի այդ պրոբլեմը սրվելու է ՌԴ ներսում։ Այսինքն՝ բաղադրիչները շատ են։ Բայց մեզ համար կարևորն այն է, որ նորից կանգնում ենք պատերազմի առջև, սա է կարևորը ու պետք է մտածել, թե ինչ ենք անելու։ ԱՄՆ-ը անհանգստանո՞ւմ է սրանով, թե ոչ։ Պիտի անհանգստանա։ Եթե իրենք ուզում են, որ ԽՍՀՄ-ը ինչ-որ այլ այլակերպությամբ չվերականգնվի, պետք է աջակցեն Հայաստանին, քանի որ Հայաստանը զգայուն օղակ է։ Ամերիկացիները պետք է մտահոգվեն այս հարցով։


    Կարելի՞ է ասել, որ Ռուսաստանը շարունակում է իր այդ քաղաքականությունը, որովհետև Հայաստանի կողմից չկա բավարար ճնշում։ Ի՞նչ կարող է անել Հայաստանն այս վիճակում։


    Հայաստանն արձագանքի-չարձագանքի, Ռուսաստանը դա անելու է։ Դժվարանում եմ ասել, թե դրա դեմ Հայաստանն ինչ պետք է անի, դաշնակից պետք է գտնել, պետք է ուժեղացնել պետությունն ու նրա ինքնիշխանությունը։ Եթե մի ժողովրդի քննարկման առարկան մեկ կգ կարտոֆիլի գինն է, այդ ժողովուրդն ի՞նչ հարց կարող է լուծել։ Ուրիշ ո՞ր ժողովուրդն է քննարկում, թե շաքարավազը այսքան թանկացավ, միայն այն ժողովուրդները, որոնք բացարձակապես աղքատ են։ Աղքատ երկիրն ինչպե՞ս կարող է դիմակայել, այն էլ այդպիսի «բարեկամի»։



    Առաջին հանրապետության կործանման պարագայում նույն կերպ Ռուսաստանը զինել է Թուրքիային։ Օգոստոսի 19-ի՝ ռուս-թուրքական պայմանագրի նախատիպ ստեղծելով Թիֆլիսում՝ տակից զինում էր Քեմալին, հետո կազմակերպեց հարձակում Հայաստանի դեմ։ Ես դրանից շատ եմ վախենում։



    Եթե դիմանանք մի հինգ տարի, Ռուսաստանն այդ պատժամիջոցներից կքամվի, կխելոքանան, բայց դիմանալ է պետք։ Ռուսները հիմա ցայտնոտի մեջ են և ամեն ինչ կարող են անել։


    Սակայն Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահող երկիր է և իրավունք չունի զինել հակամարտության կողմերին, մյուս կողմից էլ Հայաստանի ռազմավարական գործընկերն է ու խախտում է իր պարտավորությունները։ Հայաստանը չպե՞տք է արձագանքի դրան։


    Հիմա Հայաստանի իշխանություններին ամենից շատ հետաքրքրում է իշխանության մեջ վերադասավորումների հարցը, թե ով է լինելու նախագահ, ով վարչապետ ու նախարար։ Հարցը նաև այն է, թե Հայաստանն ինչպես կարող է ազդել Ռուսաստանի վրա։ Կարող է ազդել այնպիսի երկիր, որն ունի լավ կազմակերպված հասարակություն, կազմակերպված իշխանություն և անկախ քաղաքական կուրս։ Դա կարող է լինել մի դեպքում, եթե պետությունն ունի տնտեսություն, գիտություն, մշակույթ։ Հիմա Հայաստանի պոտենցիալը ո՞րն է, երբ հիմա լրիվ կախված են ռուսական զենքի մատակարարումից։ Բոլոր դեպքերում, ՀՀ իշխանությունները պետք է պայքարեն և որոնեն այլընտրանքներ՝ ԱՄՆ, եվրոպական կառույցներ։ Ես իշխանության մեջ չեմ, որ իմանամ այդ ուղղությամբ գործընթաց կա, թե ոչ, բայց առաջին տպավորությունն այն է, որ կարծես համակերպվել են իրենց ճակատագրի հետ։ ԱԳՆ-ն Արցախի հարցում պետք է ունենա նոր հայեցակարգ. Տեսնում ենք, թե Մինսկի խումբն ինչ է անում, դաշնակից համարվող պետությունն ինչ է անում, այդ բոլորը ձախողված քաղաքականության արդյունքներ են, պետք է նոր կուրս ունենալ։


    Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում նորություն կար, մասնավորապես, նշվեց, որ կողմերը համաձայնել են Կասպշիկի խմբի ընդլայնմանը։ Ինչպե՞ս եք գնահատում։


    Դրանք բոլորը թղթի կտորներ են։ Տեսնում եք, թե ռուս-թուրքական ընկերակցությունը ինչ արեց քրդերի գլխին։ Քրդերին ոտքի հանեցին ռուսները, հետո թուրքերի հետ գնացին գործարքի, և քրդերը կոտորվեցին։ Ստացվեց, որ «Գազպրոմի» երկրորդ խողովակաշարի թույլտվություն ստացան ռուսները։ Այսինքն Ռուսաստանը քրդերին օգնում էր, որ թուրքերը վախենան ու զիջում անեն։ Թուրքերն էլ ասացին՝ եկեք կառուցեք, մեզ էլ թողեք մորթենք քրդերին։ Հիմա քանի որ Հայաստանը հազարումի թելերով կախվել է Ռուսաստանից, որը չպետք է աներ, ու մեր քաղաքական էլիտան ավելի շատ ռուսերեն է խոսում, եթե գիտի, քան հայերեն։ Բայց որ մեր ԱԳՆ-ն պետք է հայտարարություններ անի, պահանջի, դա միանշանական է, բայց դրա համար պետք են մարդիկ, որոնք ուղնուծուծով նվիրված են հայրենիքի անկախության գաղափարին ու գործին։


    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերջերս խոսեց Արցախի խնդրի կարգավորման մասին, որ այս խնդրում փուլային մոտեցում է պետք։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։


    Ռուսաստանն ապրիլյան պատերազմում ինչ խնդիր որ դրել էր, չեն լուծել Ադրբեջանի ձեռքով, հիմա նորից նոր շրջափուլ է սկսվում։ Ամենավտանգավորը դա է։ Ապրիլին Ռուսաստանը ոչ մի խնդիր չկարողացավ լուծել։ Ճիշտ է, մենք զոհեր տվեցինք և 800 հա տարածքի կորուստ ունեցանք, բայց ռազմավարական առումով ոչ Ռուսաստանը, ոչ Ադրբեջանը ոչ մի խնդիր չլուծեցին։ Իմ տպավորությունն այն է, որ նոր շրջափուլ է սկսվում նորից նույն նպատակով։


    Տեսակետ կա, որ այս տարի սահմանին համեմատաբար խաղաղ վիճակը կպահպանվի, քանի որ թե Ադրբեջանում, թե Հայաստանում ընտրությունների են պատրաստվում։


    Խաղաղ վիճակը դրանով չի պայմանավորված։ Բոլոր դեպքերում, բանակում կան բանիմաց մարդիկ, որոնք սահմանային գոտին ամրացրել են։ Շատ բան է արվել հակառակորդի տեղաշարժերը հայտնաբերելու ուղղությամբ։ Այսինքն երբ աշխատում ենք, արդյունք ունենում ենք։ Այսինքն՝ այս վիճակը ոչ Մինսկի խմբի հետ է կապված, ոչ Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի հետ։ Դրանցից ոչ մեկը շահագրգիռ չէ հարցը լուծելու հարցում։ Նրանք ասում են կարգավորենք, իսկ դա նշանակում է դրսից կառավարել և դա էլ անում են, իհարկե մեր զոհողությունների հաշվին։


    Comment


    • Նալբանդյանը Բաքվին տրվող ռուսական սպառազինության մասին

      • Lragir.am
      • Քաղաքականություն - 29 Հունվարի 2018,


      Արտաքին գործերի նախարար Նալբանդյանը հունվարի 29-ի ասուլիսում անդրադարձել է Բաքվին մատակարարվող ռուսական սպառազինության վերաբերյալ հարցին: Նալբանդյանն ասել է, թե Ադրբեջանին մատակարարվող Ռուսաստանի սպառազինության խնդրին ոչ մեկ անգամ անդրադարձել են թե Սերժ Սարգսյանը, թե ինքը, եւ այժմ չի կարծում, որ կրկնելու կարիք կա:



      Միեւնույն ժամանակ, Նալբանդյանն ասել է, որ հայտնի է, թե ինչու է այդպիսի շեշտադրումներով թեման շահարկվում Ադրբեջանի քարոզչության կողմից: Նալբանդյանի խոսքով, Հայաստանն անում է ամեն ինչ հավասարակշռությունը պահելու համար, ներառյալ օգտագործելով այն հնարավորությունները, որոնք բխում են Ռուսաստանի հետ հարաբերությունից, օգտագործելով դաշնակցային իրողությունները:



      Նալբանդյանը հիշեցրել է նաեւ Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում 2010 թվականին արված փոփոխությունը՝ հինգերորդ արձանագրությունը, որն ըստ Նալբանդյանի վերաբերում էր նրան, որ Հայաստանի զինուժի հետ միասին Ռուսաստանը պարտավորվում է ստանձնել Հայաստանի անվտանգության դերակատարությունը, եւ պարտավորությունը՝ տրամադրել Հայաստանին զենք եւ ժամանակակից սպառազինություն, որ բխում է այդ դրույթից:



      Նալբանդյանը նաեւ ավելացրել է, որ ակնհայտ է եւ հայտնի է, որ Ռուսաստանը կարեւոր դերակատարություն ունի անվտանգության եւ կայունության մեջ տարածաշրջանում, ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

      Comment


      • Russia Picks Fight With Armenia Over Nazi Collaboration

        Armenians responded by vigorous defenses that mostly glossed over the liberation hero's alliance with the Third Reich.
        Joshua Kucera
        Feb 8, 2018

        A monument to Garegin Nzhdeh, a controversial Armenian hero, unveiled in Yerevan in 2016. Attacks on Nzhdeh from Russia have been mounting. (photo: yerevan.am)

        A historical dispute between Armenia and Russia over Armenia's liberation-hero-turned-Nazi-collaborator has reignited, injecting tendentious World War II politics into the two allies' uneasy relationship.

        A senior Russian lawmaker wrote a piece in the newspaper Nezavisimaya Gazeta, published February 6, headlined “The Return of Nazism from the Baltics to Armenia.” The theme is not a new one for Russia, which has in recent years made great efforts to delegitimize nationalist fighters who collaborated with Germany in World War II in the cause of liberating their countries from Soviet rule.

        But while that has become an old story in the Baltics and Ukraine, it's a new one in Armenia. Armenia, unlike those other states, is a close ally of Russia and until recently has been spared criticism for its heroes' dabbling in Nazi collaboration.

        That may now be changing. “Armenia, a strategic ally of Russia, has erected a monument in the center of Yerevan to the Third Reich collaborationist Garegin Nzhdeh,” the lawmaker, Lyudmila Kozlova, wrote. Nzhdeh, she wrote, “has the blood of thousands of our grandfathers and great grandfathers on his hands.”

        That followed an event in January at Russia's Duma, a roundtable discussion on “The Fight Against Valorization of Nazism and the Return of Neo-Nazism: Legislative Aspects,” at which the participants called on Armenia to take down the statue of Nzhdeh, which was put up in 2016.

        These salvoes reopened a battle that appeared to have resulted in a ceasefire last year, when a Russian military television station aired a program making many of the same allegations against Nzhdeh. After Armenia vociferously complained that time, Russia quickly backed down, removed the program from the TV station's website and issued an apology. This time, though, the accusations are coming from higher up the power structure, and Russia has not apologized.

        Nzhdeh, like any other historical figure, is complex. Over a period of decades, he fought all Armenia's foes, including Ottoman Turkey and early Soviet Russia, and is credited in Armenia for his efforts in securing Zangezur, the southernmost part of Armenia, which the Soviets had wanted to award to Azerbaijan. But when World War II broke out, Nzhdeh threw his lot in with Germany, offering Germany his assistance and providing evidence that the Armenians were an Aryan people.

        Ideally, an assessment of Nzhdeh's legacy would take all of that into account. But there's no room for nuance in the black-and-white, zero-sum game of post-Soviet World War II politics. And the attack on Nzhdeh was parried vigorously by Armenians across the political spectrum.

        Eduard Sharmazanov, the spokesman for the ruling Republican Party of Armenia, used one of Russia's favorite tactics against it: whataboutism. “To those who attempt to tie Nzhdeh to fascists, I respond: if someone collaborated with fascists, then so did the entire Soviet leadership led by Molotov and Stalin from 1933-41 with the non-aggression pact with Nazi Germany led by Adolf Hitler,” he said.

        “Of course, neither will Russians be able to take down the monument of Nzhdeh, nor will we be able to bury Lenin from Yerevan, but at least in Russia they should realize that it will not be possible to return to the regime under which the Armenian people suffered,” added pro-Western opposition politician Stepan Safaryan.

        Foreign Minister Eduard Nalbandian implied that Armenia's foe, Azerbaijan, was pulling the strings behind the scenes. “This is speculation from several enemies, and their reasons are completely obvious. This is being done intentionally, and it is not worth falling into the trap,” he said.

        Azerbaijan's traces can in fact be found behind some of the anti-Nzhdeh movement from Russia. But not all. “Notice that in the Kozlova case, our leadership can not claim that we're dealing with some 'experts' or personal opinions, because the upper chamber the Russian parliament [in which Kozlova serves] is made of people who have been 'filtered' several times before reaching the Kremlin, where the candidates are examined with a microscope,” one worried commentator, Sargis Artsruni, wrote. “The Russians clearly don't have a problem with Gagerin Nzhdeh, or with his monument, but with [President] Serzh Sargsyan and the Republican Party of Armenia.”

        Most of the rebuttals did not attempt to justify Nzhdeh's collaboration with the Nazis. But the anti-Russian-propaganda website run by the pro-Western NGO Union of Informed Citizens and funded by the European Union, sut.am, went there.

        “First of all, we should note that the [Nzhdeh-led unit] Armenian Legion was part of Wehrmacht, and not SS,” the Union wrote, in bold contravention of the rule of thumb that if you start to argue about the precise nature of Nazi collaboration, you've pretty much lost the argument. They went on: “Few people know that the aim of the creation of the Armenian Legion in the Wehrmacht was mitigation of the Turkish threat.”

        Meanwhile, the Nzhdeh fight is set to become further internationalized: a statue of the controversial hero is to be erected in Bulgaria. Buckle up.

        Comment


        • Ռուսաստանին զգուշացրին Ղարաբաղով. Չարժեր այդքան «լիզել թուրքերի համապատասխան տեղերը»

          • Lragir.am
          • Քաղաքականություն - 19 Փետրվարի 2018,


          Վլադիմիր Ժիրինովսկին հաստատել է ավելի վաղ համաշխարհային ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունը, ըստ որի ԱՄՆ ավիահարվածների հետեւանքով զոհվել են հարյուրավոր ռուս վարձկաններ: Նա նշել է 300 զոհվածների մասին: ՌԴ պաշտոնական շրջանակները մինչ այժմ խոսում են մի քանի զոհի մասին, համառորեն չհրապարակելով իրական թիվը:



          Հասկանալի է, որ դա արվում է Ժիրինովսկու միջոցով:



          Փետրվարի 7-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիան ավիահարված էր հասցրել Սիրիայի ընդդիմադիր ուժերի դիրքերի վրա գրոհող խմբավորմանը, որում մեծ թվում ռուս վարձկաններ են եղել: Ընդ որում, հարձակումից առաջ ԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստանին, բայց ռուսներն ասել են, որ իրենք այդ տարածքում զինվորականներ չունեն:



          Զոհվածները պաշտոնապես զինվորականներ չեն, այլ մասնավոր ռազմական կազմակերպության վարձկաններ, որոնք պարզվում է մասնակցում են տնտեսական օբյեկտների «ազատագրմանը»՝ ստանալով ավարի մի մասը: Այլ խոսքով, ռուսական «կանաչ մարդուկները» զբաղված են դիակապտությամբ:



          Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությունը խոշոր հաշվով դիակապտություն է: Ռուսները գցել են Ասադին, քրդերին, սեփական զինվորականներին, խախտել ամերիկացիների հետ պայմանավորվածությունները: Միակը, ում ռուսները հավատարիմ են, թուրքերն են:



          Հիշվում է՝ ռուսական օդանավը խոցելուց հետո Պուտինը թուրքերին մեղադրում էր ամերիկացիների «համապատասխան տեղերը լիզելու» մեջ: Թուրքերի հանդեպ Մոսկվայի պահվածքը լիովին տեղավորվում է այս տրամաբանության մեջ: Ռուսաստանը այս տարվա սկզբից Սիրիայում անընդհատ հարվածներ է ստանում, ընդ որում՝ երեւում է հենց թուրքերի հանդեպ իրենց պահվածքի պատճառով: Ընդ որում, որքան շատ են ստանում, այնքան շատ են «լիզում»: Ինչ ասես արժե միայն թուրքերին արդարացնելը թե խոցված ինքնաթիռի եւ ուղղաթիռի, թե Աֆրինի գործողության համար:



          Այս իրադարձությունների ֆոնին հրապարակվեց ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցը, որում անդրադարձ կար նաեւ Ղարաբաղի հակամարտությանը: Դրանում ավելի շատ ուշադրություն դարձվեց Ղարաբաղում հնարավոր լայնածավալ պատերազմի վերաբերյալ պնդմանը, սակայն փորձագետներից ոմանք ուշադրություն հրավիրեցին այդ զեկույցի թերեւս ամենակարեւոր կետին: Դրանում նշվում էր, որ Ռուսաստանը լայնածավալ պատերազմի դեպքում ստիպված է լինելու պաշտպանել իր դաշնակցին: Այսինքն՝ Հայաստանին:



          Սիրիայում Ռուսաստանի պահվածքի ֆոնին սա ուշագրավ արձանագրում է: Բանն այն է, որ Ռուսաստանը լիովին հակառակ գործառույթն է կատարում Ղարաբաղում: Օրինակ, 1990-ականների սկզբին ռուսական զորքը տեղահանում էր հայկական բնակավայրերը եւ ամեն կերպ աջակցում ադրբեջանական բանակին: Իսկ ապրիլյան պատերազմի իրողությունները բոլորի աչքի առաջ է:



          Քաղաքագետ Մանվել Սարգսյանը, անդրադառնալով Երեւանի ու Զանգեզուրի մասին Ալիեւի հայտարարությանը եւ խոսելով թուրքերի էթնո-հոգեբանական պահվածքի մասին, նշում է, որ թուրքերն առանց թիկունքում որեւէ մեկին ունենալու երբեք հարձակման չեն անցնում: «Թուրքն առաջ է գնում՝ միայն ստանալով հրավերը, ինչպես նաեւ համոզված լինելով, որ իր կոնկրետ հակառակորդի ձեռքերն ինչ-որ մեկի կողմից կապկպված են», ասում է նա:



          Ղարաբաղում երկու պատերազմներն այս թեզի հաստատումն են: Ըստ էության, նույնը կատարվում է Սիրիայում, որտեղ Թուրքիան ռազմական գործողություններ է վարում՝ թիկունքում ունենալով Ռուսաստանի «հրավերը»:



          ԱՄՆ հետախուզության զեկույցն այս առումով զգուշացում է առաջին հերթին հայերին՝ եթե ոչ սեփական, ապա Սիրիայի փորձով հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում եւ ինչ արժե «ռազմավարական դաշնակցի» հետ հույսեր կապելը:



          Առավել եւս մի ժամանակաշրջանում, երբ տեղի ունեցող իրադարձությունները փաստացի կոտրում են մեր տարածաշրջանում ռուս-թուրքական հարյուրամյա ստատուս-քվոն: Այս ֆոնին, զեկույցը զգուշացում է նաեւ Ռուսաստանին, թե ինչ իրավիճակ կարող է ստեղծվել, երբ նա «ստիպված կլինի պաշտպանել իր դաշնակցին»:

          Comment


          • «Ապրիլյան պատերազմից հետո հասկացանք, որ ռուսները թշնամի են». Արկադի Կարապետյան, Երկրի հարցը

             

            Comment


            • Թեհրանն էլ զգուշացրեց Բաքվին. Երեւանին տարածություն է տրվել

                • ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
                • Մեկնաբանություն - 21 Փետրվարի 2018,


              Իրանի պաշտպանության նախարարն այցելել է Ադրբեջան, որտեղ հանդիպել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերության հարցեր, իրանցի նախարարը ասել է, որ Թեհրանը մեծ ուշադրություն է դարձնում հարեւանների հետ հարաբերությանը:



              Թեհրանը նախարարի այցով ըստ երեւույթին փորձել է հասկանալ, թե հյուսիսային հարեւանն ինչու որոշեց հոկտեմբերին ծրագրված նախագահի հերթական ընտրությունը տեղափոխել ապրիլ: Թեհրանի հետաքրքրությունը գուցե հատկապես մեծացրել է այն, որ ընդունելով Մինսկի խմբի համանախագահներին, Ալիեւը հենց հաջորդ օրը հայտարարում էր Երեւանի նկատմամբ հավակնության մասին:



              Իրանը զգայուն է Ադրբեջանի ռազմական դիվանագիտության հարցում: Մի քանի ամիս առաջ Իրանի պաշտպանության նախարարը Թեհրանում բավական թափանցիկ տեքստով զգուշացրեց Ադրբեջանի նախարար Հասանովին, որպեսզի Բաքուն ձեռնպահ մնա ռազմական լարման մտադրությունից: Իրանցի նախարարը ընդունելով ադրբեջանցի գործընկերոջը, ասել էր, թե Իրանը հույս ունի, որ Ադրբեջանն ու Հայաստանը արցախյան խնդրում չեն անի քայլեր, որոնք կտան տարածաշրջան երրորդ ուժի մուտքի առիթ:



              Դա այն է, ինչ անհանգստացնում է Թեհրանին, մինչդեռ կասկած չկա, որ ռազմական լայնամասշտաբ գործողության եւ պատերազմի դեպքում արցախյան գոտում, այսինքն Իրանի սահմանին կտեղակայվեն օտար զորքեր՝ ամենայն հավանականութամբ խաղաղապահների տեսքով, ամենայն հավանականությամբ ռուս խաղաղապահների տեսքով, թեեւ Թեհրանի համար սկզբունքորեն չունի նշանակություն, թե ինչ «երրորդ ուժ» կլինի սահմանին:



              Այդ իմաստով, Իրանի նախարարի այցը Բաքու թերեւս նաեւ որոշակի նախազգուշական մեսիջ է, այն դեպքի համար, երբ Ալիեւը արտահերթ ընտրություն է նախաձեռնել դրանից հետո Արցախի խնդրում ռազմական քայլերի համար ձեռքերն ազատելու նպատակով:



              Բաքվի համար թերեւս դժվար կլինի չլսել Թեհրանին: Կասկած չկա, որ Ադրբեջանը բացարձակապես ունակ չէ հարց լուծել բլից-կրիգով, եթե իհարկե ունակ է ռազմական հաջողության հասնել նույնիսկ տեւական պատերազմի դեպքում: Բաքուն գուցե չի պարտվի այնպես, ինչպես առաջին պատերազմում, սակայն հազիվ թե ունի հաղթանակի իրատեսական շանս: Գործոնները բազմաթիվ են, այդ թվում այն, ինչ Բաքվին նախազգուշական նպատակով մատնացույց արեց նաեւ ԱՄՆ հետախուզությունը՝ նշելով, թե պատերազմի դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի պաշտպանել Հայաստանին:



              Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ հետախուզության այդ զեկույցից առաջ Վաշինգտոն էր այցելել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը, թերեւս հնարավոր է ասել, որ ԱՄՆ հետախուզության զգուշացումը հենց այդ հանդիպումներից արված եզրակացության հիման վրա կատարված, այսինքն պրակտիկ զգուշացում է:



              Միեւնույն ժամանակ, նաեւ բավական շոշափելի է, թե ինչու նոր պատերազմի դեպքում Ռուսաստանը ստիպված է լինելու պաշտպանել Հայաստանին: Բանն այն է, որ հակառակ դեպքում Մոսկվան պարզապես կորցնելու է Հայաստանը, ունենալով ապրիլի քառօրյայի նախադեպը: Երկու տարի առաջ ապրիլին Ադրբեջանը «մսխեց» Ռուսաստանի չեզոքության, իրականում Ադրբեջանին աջակցության հնարավորությունը: Մոսկվան առնվազն տեւական ժամանակ զրկված է երկրորդ հնարավորությունից, եթե իհարկե ընդհանրապես կա այդպիսին վերստեղծելու կարողություն:



              Դրանից հետո փաստորեն Բաքուն ստանում է նոր նախազգուշացում՝ Թեհրանից: Այստեղ Ալիեւի համար իրավիճակը գուցե ավելի բարդ է: Բանն այն է, որ խնդիրը ոչ միայն աջակցություն չստանալն է, այլ պատերազմի տեւականության դեպքում Ադրեջանում կարող է կտրուկ աճել իսլամական գործոնի վրա խարսխված հանրային դժգոհությունը: Գործոն, որը գտնվում է Իրանի շոշափելի ազդեցության ներքո, եւ միայն խաղաղությունն է Ալիեւին օգնում զսպել այդ գործոնն ու դրա հետեւանքը:



              Կասկածից վեր է անշուշտ, որ Երեւանը չի կարող հանգստանալ Ադրբեջանին ուղղված այդ նախազգուշացումների «դափնիների» վրա: Հակառակը, դրանք Երեւանի համար բացում են տարածություն եւ ժամանակ, որը պետք է լցնել պետական արդիականացման եւ էֆեկտիվության աճի միտված ինտենսիվ աշխատանքով: Բացվող տարածությունն ու ժամանակը անսահմանափակ չեն, եւ խնդիրը այդ աշխատանքի միջոցով որակապես այլ սուբյեկտություն ձեռք բերելն է, ռեգիոնալ իրավիճակը սկզբունքային փոփոխության ենթարկելու համար, ինչը կազմում է Բաքվին ուղղված զգուշացումների չբարձրաձայնված «կոնսենսուսային» հիմքը:



              Ուժային կենտրոնները Կովկասը դիտարկում են բոլորովին այլ ապագայագիտական ռեժիմում, թեկուզ հաճախ նույնիսկ արմատապես հակադիր շահերի պաշարով: Բանն այն է, որ ներկայիս փակուղին եւ դեստրուկցիան խանգարում է բոլորին, անգամ շահերի իրարամերժության պայմաններում: Եվ այստեղ նոր ռեժիմի գալու հիմնարար գործոնը Հայաստանի լայն որակական վերափոխումն ու արդյունավետության նոր աստիճանի գալն է, որի համար նկատելիորեն փորձում են բացել հարաբերականորեն ազատ տարածություն եւ ժամանակ:

              Comment


              • Ռուսական 4-րդ բանակը կրակում էր մեզ վրա, 7-րդ բանակն էլ դասալիք էր

                  • ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
                  • Հարցազրույց - 06 Մարտի 2018,


                Մեր զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը

                Պարոն Արշակյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե միջուկային զենք կիրառվի իր կամ իր դաշնակիցների դեմ, իրենք անհապաղ կարձագանքեն։ Նաև նշել է, որ Ռուսաստանում կարևորագույն խնդիրը հետամնացությունն է։ Ինչպե՞ս եք գնահատում այս ելույթը։


                Դեռևս 1970-ական թվականներին ԽՍՀՄ-ում հետաքրքիր բան տեղի ունեցավ. Պոլիտբյուրոյի անդամ Ուստինովը դարձավ ռազմարդյունաբերական համակարգի տնօրեն, նա ձեռնարկեց այն, ինչ այսօր Պուտինը ցույց է տալիս։ Այսինքն՝ դա սկսվել է 1970-ական թվականներին։ Սա Ուստինովի ծրագիրն էր, որին ԱՄՆ նախագահ Ռեյգանը պատասխանեց աստղային պատերազմներով։ Այսինքն՝ սա նորություն չէ, հին պատմություն է, և այդ ծրագիրը Խորհրդային Միության կործանման պատճառներից մեկն է դարձել։ Տեղյակ մարդիկ գիտեն, որ այդ փոցխը մի անգամ արդեն տրորել է Ռուսաստանը և մեծ կապտուկ է ստացել իր ճակատին, որ կոչվում է ԽՍՀՄ քայքայում։ Որպեսզի պատկերացնեք, թե Ուստինովն ինչ մարդ է եղել, ինչ ծրագրեր ու ինչ հեղինակություն է ունեցել, մի հետաքրքիր փաստ կա. երբ Լեոնիդ Բրեժնևը, որ մեքենաների սիրահար էր, ուզում էր «Ֆիատ» ընկերությունից մեքենա գնել, Ուստինովը դրան դեմ էր և կարծում էր, որ ռազմարդյունաբերական համալիրի տեխնիկական կազմը և տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ մենք մեր սովետական մեքենան ունենանք։ Բրեժնևը հանձնարարեց Ուստինովին և առևտրի նախարարին, որ պատրաստեն սովետական «Ժիգուլին», իսկ նա էլ առնի իտալականը։ Սովետական Ժիգուլին կոչվում էր «Մոսկվիչ-408», որը «Ֆիատ»-ի մրցակիցն էր։ Այդ մարդը նաև ատոմային ակումուլյատորը մշակեց։ Պուտինի այս ամբողջ հայտարարության մեջ գլխավոր նորությունը հասարակության համար ատոմային ակումուլյատորն էր, որն ատոմային ռումբ էր հենց արտադրողի, կրակողի համար։ Եվ սա անհեթեթություն է, նույնիսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ նման բաներ ասելը սխալ է։ Դա հին ու մաշված է, և սա փոցխ է Ռուսաստանի ճակատին։



                Ինչ վերաբերում է Պուտինի վարքագծին, նա իր քաղաքականությամբ Ռուսաստանը տարավ մեկուսացման, կտրեց արտաքին աշխարհից ու դարձրեց բորոտ։ Պատերազմը Վրաստանում, Ուկրաինայում, Սիրիայում հեռացրեց ու մեկուսացրեց Ռուսաստանին, կտրեց ֆինանսներից, աշխարհի տնտեսությունից, տեխնոլոգիաներից, գիտությունից, մարդկային հարաբերություններից։ Հիմա, որպեսզի ինքը նորից աշխարհ մտնի, շանտաժ է անում, ասում է՝ ինձ ընդունեք, այլապես ինքնասպան կլինեմ ձեր վրա կրակելով։ Սա սովորական շանտաժ է, անկյուն քշված մոլագարի շանտաժ։ Նա միջուկային պատերազմով սպառնացող մոլագար է, որը բոլորի կողմից հալածված է։ Պուտինը երբեք չէր պատկերացնում, որ մնալու է մենակ։ Նրա գործընկերները լինելու են իր գուբերնատորները՝ Նազարբաևը, Լուկաշենկոն, Սերժ Սարգսյանը, և նրանց հետ կարող է նստել ու միջազգային հարցեր լուծել։ Մեծ խնդիրներ լուծող, մեծերի հետ նստող-վեր կացող է ուզում լինել, բայց իր բաժինը Լուկաշենկոն, Նազարբաևն ու Սերժ Սարգսյանն են։


                Հայաստանը կարո՞ղ է վերանայել իր քաղաքականությունը։ Պուտինի հայտարարությունը, թե իր և իր դաշնակիցների դեմ միայն միջուկային հարձակման դեպքում հակահարված կտա, չի՞ հուշում, որ ըստ էության, չենք կարող հույս դնել ՌԴ-ի վրա որպես դաշնակցի, քանի որ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան միջուկային զենք չունեն։


                Իրականում Պուտինի խոսքը միջուկային զենքն օգտագործելու իրավունքի մասին է։ Ռուսաստանը չի հրաժարվում իր դաշնակցային պարտականությունից, բայց մենք գիտենք, թե դա ինչ արժե։ Սրանից ուղիղ 100 տարի առաջ, այս օրերին Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը կնքվեց, որտեղ Հայաստանը ամբողջությամբ հանձնեցին։ Ոչ մի պարտավորություն, ոչ մի եղբայրություն, ոչ մի օրհնված սհաթ, ոչ մի հումանիզմ, ոչ մի երախտապարտություն, մինչդեռ 150 հազար հայ կռվում ու Ռուսաստանին էր պաշտպանում եվրոպական ռազմաճակատում։ Դրանից երեք ամիս առաջ, ռուս գեներալ Յուդենիչը հանձնեց Արևմտյան Հայաստանը։ Ռուսական բանակը դասալիք եղավ, հանձնեց զենքը, սպառազինությունը, պարենը Օսմանյան Թուրքիային, նստեց գնացքն ու գնաց տուն։ Այ դա է Ռուսաստանը, որը ցույց է տալիս, թե ինչ արժե Ռուսաստանի խոսքը։ Յուդենիչի բանակի դասալքությունը, Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, ապա նաև 1921 թվականի ռուս-թուրքական Լենին-Աթաթուրք պայմանագիրը մեզ համար դաս են։ Ովքեր ուզում են իմանալ, թե ինչ արժեն Ռուսաստանը, ԱՊՀ-ն, ԵՏՄ-ն ու Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությունը, թող հանրագիտարանում բացեն կարդան իմ նշած պայմանագրերը։ Կան Յուդենիչի հուշերը, թե ինչպես կառավարությունը նրան հրամայում էր մնալ ու պաշտպանել այդ տարածքները, բայց նա դասալիք եղավ, 70 հազարանոց բանակի հետ միասին հեռացավ Հայաստանից՝ հանձնելով մեզ ոսոխին։ Հաջորդը ռուս-թուրքական պայմանագիրն է՝ Լենին-Աթաթուրք դաշինքը, որտեղ Հայաստանը նորից հանձնեց Թուրքիային, Ղարաբաղն էլ՝ Ադրբեջանին։



                Այդքանից հետո մենք ասում ենք՝ Հայաստանն ի՞նչ հույսեր պետք է ունենա պատերազմի ժամանակ։ 2016 թվականի ապրիլին պատերազմ եղավ, տեսանք, 1990-ականների սկզբին պատերազմ եղել է, երբ ռուսական 4-րդ բանակը կրակում էր մեզ վրա, 7-րդ բանակն էլ դասալիք էր ու մեզ չէր պաշտպանում։ Ի դեպ, չմոռանանք 1920թ. ռուս-թուրքական հարձակումը Հայաստանի վրա։ Այդքան բան հանրագիտարանում կարդալուց հետո, եթե որևէ մեկը մտածում է, որ Հայաստանին Ռուսաստանը պաշտպանելու է, ռուս զինվորն արյուն է թափելու Հայաստանի համար, արդեն հարկավոր է դիմել բժշկի։


                Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով 2015-ին Սերժ Սարգսյանի խոստումներին, որ չի հավակնում ոչ ԱԺ նախագահի, և ոչ էլ վարչապետի պաշտոնին, ասել է, որ տղամարդու խոսքը քաղաքականության մեջ չեն գնահատում, իր ապրած տարիներով են գնահատում, իսկ երբ քաղաքականությունը վերածենք տղայական խոսքերի, այդ ժամանակ քաղաքականությունը վերանում է այդպիսին լինելուց։ Նա հորդորել է ուսումնասիրել Չերչիլի կենսագրությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այս մեկնաբանությունները։


                Ճիշտն ասած, ես չգիտեմ՝ Սերժ Սարգսյանին ի՞նչ չափով են հարգում իր կուսակիցները։ Քաղաքականության մեջ կա նաև գործընկերոջ նկատմամբ հարգալից վերաբերմունքի խնդիր։ Եթե գործընկերը հայտարարում է, որ ծովը խմելու է, այդ եզոպոսները, որ գալիս ասում են՝ գետերը, առուները, կոյուղիները փակեք, դա արդեն սխոլաստիկա է, հանելուկ, խաչբառ լուծել է։ Մարդն ասել է, որ ծովը խմելու է, բա թողեք խմի։ Գնացեք օգնեք, որ ծովը խմի, մտածեք՝ ինչպես անենք, որ մարդուն ստախոս չհամարեն, կամ ասում են՝ քաղաքականության մեջ խոսքը պարտադիր չէ։ Քաղաքականությունը հենց խոսքն է ու խոսքի արվեստն է, իսկ պատերազմը զենքի արվեստն է։ Կարելի է բառարանում նայել, թե ինչ է քաղաքականությունը։ Քաղաքականությունը ստախոսների միությո՞ւն է։ 10 պատվիրաններում արդեն կա չէ՞, որ ստախոսությունն արգելված է, դա մեղք է, և եթե կան կազմակերպություններ, որտեղ ստախոսների միություն է, պետք է համբերել մինչև ապրիլի 1-ը և այդ ժամանակ նրանց ելույթները լսել ու զվարճանալ։ Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն իր խոսքի տերն է, որովհետև դա խոսք չի, դա քաղաքական ուղերձ էր Սահմանադրությունը հաստատելու, Սահմանադրության նկատմամբ վստահություն ունենալու։


                Իսկ եթե Սերժ Սարգսյանն, այնուհանդերձ, դրժի՞ խոսքը...


                Դա նշանակում է, որ Սահմանադրության գլխավոր երաշխավորը ստախոս է, այդպես է ստացվում։ Նրա խոսքի իմաստը դա էր՝ ես գրավ եմ դնում իմ քաղաքական ապագան ու հնարավոր պաշտոնները՝ հանուն Սահմանադրության։ Եթե ոչ, նշանակում է՝ Սահմանադրության անցնելը սխալ է, պետք է չեղյալ համարվի։ Եվ այսօր գոյություն ունեցող Սահմանադրությունն առ ոչինչ է։



                Հիմա Սերժ Սարգսյանը գրա՞վ էր դրել իր կարիերան, թե ոչ։ Հիմա դա իսկակա՞ն գրավ էր, թե՞ կեղծ գրավ։


                Comment


                • ԳԱՐԵԳԻՆ ՂՌՈՅԱՆ
                  (ԿԱՐՆԵՑԻ ԳԱՐԵԳԻՆ)


                  Արհեստով` երկաթագործ, բարձրահասակ, լայնաթիկունք:
                  Երիտասարդ տարիքից անդամագրվել է ՀՅԴ-ին: Կյանքըվտանգելով` Կարինից անցնում է ռուսական սահմանը, հասնում Կարս` դառնալու համար իր երազած ջանֆիդային: Ահաբեկել է Էրզրումցի թուրք բեյին, որը հաճախակի տեղեկություններ էր տալիս ռուս հրամանատարությանը և տեղեկություններով վերադառնում Թուրքիա:
                  1904-ին, Սասունի ժողովրդին օգնելու նպատակով` մտնում է Թումանի խումբը:Հունիսի 4-ի լուսաբացին խումբը անցնում է սահմանը և մտնում թուրքական հող: Սակայն նկատվում է ռուս սահմանապահների կողմից, որոնք իսկույն լուր են տալիս թուրք պահակներին: Սկսվում է կատաղի կրակահերթ: Գարեգինը դուրս է գալիս իր դիրքից` փորձելով նոր դիրք գտնել: Կռվի ամենաթեժ պահին ռուսները օգնության են հասնում թուրքերին: Խումբը ընկնում է երկու կրակի մեջ: Գարեգինը զոհվում է անհավասար կռվում` ռուսների գնդակներից:

                  Comment


                  • ՍԱՐԳԻՍ ԿՈՒԿՈՒՆՅԱՆ
                    (1866-1914)





                    Սարգիս Կուկունյանը (Ավետիսյան) ծնվել է Նիժ գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Կուտակաշենի շրջանում), մի չքավոր ընտանիքում:Հայ ազգայնական խմբակի կենտրոնական դեմքերից է:
                    1890թ., կիսատ թողնելով ուսումը, մեկնում է Թիֆլիս: Գրիգոր Արծրունու հետ տեսակցելուց հետո, 100-150 հոգանոց զինված խմբով, չենթարկվելով նորաստեղծ ՀՅԴ կենտրոնի այլ առաջարկին, անցնում է Արևմտյան Հայաստան:
                    Սահմանին Կուկունյանի խումբը ընդհարվում է ռուս սահմանապահների հետ:
                    Խմբի մեծ մասը ձերբակալվում է և Սարգիս Կուկունյանի հետ միասին աքսորվում Սախալին:
                    1905թ. ներում է ստանում, և 1906թ.-ին վերադառնում Կովկաս, ուր նորից նվիրվում է ազգային-ազատագրական պայքարին: Մի քանի տարի հետո դարձյալ ձերբակալվում է:
                    Նահատակվում է 1914թ. նոյեմբերին` Օրյոլի բանտում:

                    Comment


                    • Ռուսական նողկալի երեսպաշտություն. Հայերի կարիքն են զգացել

                      • Lragir.am
                      • Ներքին կյանք - 15 Մարտի 2018,


                      ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը Երեւանում հայտարարել է, որ Ռուսաստանը չի շարունակի նույն մասշտաբներով սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, որը կար մինչև 2016թ. ապրիլյան պատերազմը: Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Կոսաչովը նշել է, որ Ռուսաստանն իրականացնում է այն պայմանագրերը, որոնք Ադրբեջանի հետ կնքվել են մինչև 2016թ. ապրիլ:



                      «Մենք պարտավոր ենք անել դա այդ պայմանագրերին համապատասխան: Սակայն իմ ունեցած տեղեկատվությամբ դա չի լինի այն մասշտաբներով, որը կար 2016թ. ապրիլի դրությամբ: Անկասկած, մենք արձագանքում ենք իրավիճակին, որը տեղի ունեցավ 2016թ. ապրիլին», ասել է Կոսաչովը:



                      Լրագրողները նրան հիշեցրել են, որ ՌԴ նախագահ Պուտինը, մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը, անընդունելի էր համարել հակամարտող երկրին զենք վաճառելը, սակայն միևնույն ժամանակ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին:



                      «Վլադիմիր Պուտինը խոսել է այն երկրների մասին, որտեղ հակամարտությունը թեժ փուլում է, որտեղ իսկապես կրակում են, իսկ Ուկրանիայում իսկապես կրակում են: Լեռնային Ղարաբաղում, բարեբախտաբար, այս պահին այդպիսի իրավիճակ չկա», ասել է Կոսաչովը:



                      Տիպիկ ռուսական երեսպաշտություն: Կոսաչովի պատասխանը նաեւ այդ երկրի ներկայիս նվաստ իրավիճակն է մատնում:



                      Մինչեւ ապրիլյան պատերազմը Ռուսաստանն աննախադեպ ծավալի սպառազինություն էր մատակարարում Ադրբեջանին: Ընդ որում, պիկը 2014-2015 թվականներն էին, երբ Ադրբեջանը շփման գծում մեծացրեց լարվածությունը, անցնելով «դիվերսիոն պատերազմի»: Այսինքն, Ադրբեջանի ագրեսիան սահմանին համընկավ զենքի լայնածավալ մատակարարմանը:



                      Ընդ որում, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, Ադրբեջանը Մոսկվայից զենքի հետ միասին ստանում էր նաեւ դրա կիրառման իրավունքը:



                      Ընդ որում, այդ նույն ժամանակ ուշացվում էր Հայաստանին պայմանագրով մատակարարվելիք զենքը, որի համար հայկական կողմն արդեն վճարել էր: Ի տարբերություն Ադրբեջանի, որի հետ պայմանագիրը, ինչպես խոստովանում է Կոսաչովը, Մոսկվան սրբորեն իրականացնում է: Այսինքն, դա պարզապես բիզնես չէր, այլ ռուս-ադրբեջանական քաղաքական ծրագիր:



                      Հիմա, շարունակելով մատակարարումներն Ադրբեջանին, արդյոք Ռուսաստանը չի իրականացնում նույն քաղաքականությունը:



                      Ապրիլին ռուս-ադրբեջանական ծրագրի տապալումից հետո հայերի լեզուն քիչ ինչ երկարեց: Դա է վկայում Երեւանում տեղի ունեցած հայ-ռուսական նիստը: Արմեն Աշոտյանը Կոսաչովի հետ ասուլիսին բազմանշանակ հայտարարություն էր արել, թե ռուսները սովորել են նաեւ լսել հայերին: Դա քիչ չէ իհարկե, բայց պետք է միշտ աչքի առաջ ունենալ, թե երբ է Ռուսաստանն ունենում հայերի կարիքը: Երեւում է՝ հիմա այդ փուլն է:

                      Comment

                      Working...
                      X