Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • ԱՄՆ-ն բացեց Հայաստանի ճանապարհը. Ինչով կպատասխանեն ռուսները

    Lragir.am

    26.10.2018


    ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան եւ նրա հայտարարությունները բավական հագեցած էին նախեւառաջ Հայաստանին առաջարկների առումով, որոնք շոշափում են մեր երկրի ինքնիշխանության ու միջազգային դերակատարության ուժեղացման խնդիրները:

    Օրինակ, Բոլթոնը հայտարարել է, որ Հայաստանի համար հիմնարար հարցը ինքնիշխանության ամբողջական իրականացնումն ու արտաքին ազդեցությունից անկախությունն է։

    «Կարծում եմ, որ ժողովրդի համար կարեւոր է համաշխարհային հարթակում լայն հնարավորություններ ունենալ եւ կաշկանդված չլինել «պատմական կաղապարներով»։

    Բոլթոնը նաեւ անակնկալ հայտարարություն է արել Հայաստանին ամերիկյան զենքի վաճառքի մասով: «Ինչպես ասացի վարչապետին՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարում։ Այնպես որ, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավելը շատ բարձր առաջնահերթություն է Թրամփի վարչակազմի համար»։

    Այս ֆոնին, կարեւոր էր նաեւ Արցախի խնդրի մասով Բոլթոնի հայտարարությունը. «Խնդրի լուծումը բարդ է: Եթե այն հեշտ լիներ, արդեն վաղուց կարգավորված կլիներ: Ես իմ այցով չեմ եկել ազդարարելու ամերիկյան քաղաքականության փոփոխություն, կամ նոր լուծումներ առաջարկելու այս հարցում: Կողմերը պետք է աշխատեն միմյանց հետ, և ի վերջո նրանք պետք է կարողանան գտնել լուծումը», ասել է նա:

    Դա նշանակում է, որ պարտադրանք որպես այդպիսին չկա, եւ հաստատում է այն թեզը, որ ԱՄՆ-ն ճանաչել է իրողությունները Արցախի հարցում: ԱՄՆ-ում գիտեն, որ ցանկացած պարտադրանք Արցախի հարցում Հայաստանը դարձնում է ավելի կախյալ Ռուսաստանից եւ մեկուսացված միջազգային հանրությունից, բացի այդ՝ ուժեղացնում է պրո-ռուսական շրջանակների դիրքերը Հայաստանում:

    Ամերիկացի փորձառու պաշտոնյան նկատի է առել Հայաստանի իրավիճակի բոլոր նրբությունները եւ չի դնում Ռուսաստանից պոկվելու խնդիր, ընդհանրապես նման խնդիր եւ պահանջ ըստ էության գոյություն չունի: Միեւնույն ժամանակ, այս այցով ԱՄՆ-ն բացում է Հայաստանի ճանապարհը եւ ջնջում «պատմական կաղապարներից» մեկը եւ քաղաքական առումով թերեւս ամենակարեւորը, ըստ որի՝ հայերը գնալու տեղ չունեն:

    Սա առանցքային հանգամանք է, որը կարող է ունենալ շղթայական էֆեկտ այլ «պատմական կաղապարներով» եւս չկաշկանդվելու համար: Խնդիրը Հայաստանի ինչ որ տեղ գնալը չէ, այլ դատապարտվածության հոգեբանության վերացումը եւ միջազգային հարթակում ինքնիշխան դիրքերի ուժեղացումը:

    Հերթը Մոսկվայինն է, որի քաղաքականությունը Հայաստանի ուղղությամբ կառուցված է եղել հենց այդ կաղապարների ու վախերի վրա: Բայց բավական էր Հայաստանի նոր իշխանությունը հարաբերությունների հիմքում դներ հայկական պետական շահերի խնդիրը, եւ այդ քաղաքականությունը փաստորեն կանգնել է փլուզման առաջ: Գազի գնի եւ Ռուսաստանում ավելի շատ միրգ-բանջարեղեն վաճառելու շուրջ կենցաղային խոսակցությունները ցույց են տալիս, որ Մոսկվայում դեռ դուրս չեն եկել Հայաստանի հանդեպ կաղապարված մտածողությունից ու վերաբերմունքից:

    Որը կարող է լինել Մոսկվայի համարժեք առաջարկը Հայաստանին, կամ որը Հայաստանը կհամարի համարժեք: Նախեւառաջ՝ Հայաստանի հաշվին 100 տարի առաջ կնքված ռուս-թուրքական անօրինական պայմանագրերի չեղարկումը եւ հատուցումը Կարսի, Նախիջեւանի եւ Սուրմալու-Արարատի տեսքով: Հնարավոր է չափազանցված է հնչում, բայց հայերը հեղափոխություն չեն արել գազի գինը նվազեցնելու համար:

    Comment


    • «Եթե ՀՀ-ում իշխանափոխություն չլիներ, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում շատ կարևոր արդյունքներ կարձանագրվեին». Ալեքսանդր Դուգինը խոսել է «տարածքների վերադարձի» մասին

      30.10.18



      Ռուս հասարակական գործիչ, Եվրասիական շարժման ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը, մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, նշել է, որ ՀՀ նոր իշխանությունները կարգավորման գործընթացը կշարունակեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կառավարության օրոք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համաձայնեցված պայմանների հիման վրա, գրում է caucasus.artinews.ru-ն:

      Դուգինի կարծիքով՝ այն ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ենթադրում են Ադրբեջանին հինգ, իսկ այնուհետև յոթ «գրավյալ տարածքների վերադարձ», չափազանց կարևոր են հակամարտության լուծման սկիզբը դնելու համար:

      Դուգինը նկատում է, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը սկզբում հրաժարվում էր հետևել այդ պայմանավորվածություններին, բայց հիմա նա հակված է շարունակել բանակցային գործընթացը:

      Քաղաքագետն ընդգծում է, որ ներկայում Հայաստանը գտնվում է քաղաքական խիստ անկայուն վիճակում, և եթե իշխանափոխություն չլիներ, «հակամարտության կարգավորման հարցում շատ կարևոր արդյունքներ կարձանագրվեին»:

      Դուգինի խոսքով՝ նախորդ փուլում կողմերն արդեն համաձայնեցրել էին հակամարտության խաղաղ կարգավորման «ճանապարհային քարտեզը»:

      «Այո՛, Հայաստանը շարունակում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը մնալ, բայց դա չի նշանակում, որ Երևանը կարող է Մոսկվային մանիպուլյացիների ենթարկելու փորձեր ձեռնարկել: Չի կարելի Ռուսաստանի հետ գործընկերությունն օգտագործել Ադրբեջանի դեմ: Ռուսաստանը Հայաստանի ձեռքում չի դառնա Բաքվի դեմ ուղղված գործիք:

      Այժմ ՌԴ-ն ռազմավարական գործընկերություն է զարգացնում Ադրբեջանի հետ: Հայ-ռուսական հարաբերությունները երբեք էլ չեն եղել հակաադրբեջանական: Մոսկվան միշտ էլ ընդունել է Լեռնային Ղարաբաղի պատկանելիությունն Ադրբեջանին: Մենք Հայաստանի հետ դաշնակիցներ ենք, բայց այդ միությունն Ադրբեջանի դեմ ուղղված չէ: Եվ Ռուսաստանի ու Ադրբեջանի մերձեցումը որևէ կախում չունի Հայաստանի հետ հարաբերություններից»,-նշել է Դուգինը:

      Քաղաքագետը ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Անդրկովկաս կատարած այցին:

      Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը բացարձակապես հետաքրքրված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ և որ լարվածության ավելացումը հակաիրանական քաղաքականության համատեքստում ձեռնտու է ԱՄՆ-ին:

      «Հակամարտության կարգավորման կառուցողական երկխոսությանը վերադառնալու համար կարևոր է այն երկրների մասնակցությունը, որոնց վրա տվյալ հակամարտությունն անմիջականորեն ազդում է: Խոսքը Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի մասին է»,-շարունակել է Դուգինը, որի կարծիքով՝ միանգամայն անընդունելի է այն փաստը, որ «ԼՂ-ից ամբողջությամբ վտարվել են ադրբեջանցիները»:

      «Դա միանշանակ անընդունելի է, ու նման դրությունն անպայման պետք է փոխվի: Սակայն տվյալ դիրքորոշումն ուղղված չէ հայկական կողմի դեմ: Հայ-ռուսական կամ ռուս-ադրբեջանական հարաբերությունները չի կարելի դիտարկել ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում»,-եզրափակել է Դուգինը:

      Comment


      • Originally posted by Vrej1915 View Post
        «Եթե ՀՀ-ում իշխանափոխություն չլիներ, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում շատ կարևոր արդյունքներ կարձանագրվեին». Ալեքսանդր Դուգինը խոսել է «տարածքների վերադարձի» մասին


        30.10.18



        Ռուս հասարակական գործիչ, Եվրասիական շարժման ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը, մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, նշել է, որ ՀՀ նոր իշխանությունները կարգավորման գործընթացը կշարունակեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կառավարության օրոք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համաձայնեցված պայմանների հիման վրա, գրում է caucasus.artinews.ru-ն:

        Դուգինի կարծիքով՝ այն ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ենթադրում են Ադրբեջանին հինգ, իսկ այնուհետև յոթ «գրավյալ տարածքների վերադարձ», չափազանց կարևոր են հակամարտության լուծման սկիզբը դնելու համար:

        Դուգինը նկատում է, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը սկզբում հրաժարվում էր հետևել այդ պայմանավորվածություններին, բայց հիմա նա հակված է շարունակել բանակցային գործընթացը:

        Քաղաքագետն ընդգծում է, որ ներկայում Հայաստանը գտնվում է քաղաքական խիստ անկայուն վիճակում, և եթե իշխանափոխություն չլիներ, «հակամարտության կարգավորման հարցում շատ կարևոր արդյունքներ կարձանագրվեին»:

        Դուգինի խոսքով՝ նախորդ փուլում կողմերն արդեն համաձայնեցրել էին հակամարտության խաղաղ կարգավորման «ճանապարհային քարտեզը»:

        «Այո՛, Հայաստանը շարունակում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը մնալ, բայց դա չի նշանակում, որ Երևանը կարող է Մոսկվային մանիպուլյացիների ենթարկելու փորձեր ձեռնարկել: Չի կարելի Ռուսաստանի հետ գործընկերությունն օգտագործել Ադրբեջանի դեմ: Ռուսաստանը Հայաստանի ձեռքում չի դառնա Բաքվի դեմ ուղղված գործիք:

        Այժմ ՌԴ-ն ռազմավարական գործընկերություն է զարգացնում Ադրբեջանի հետ: Հայ-ռուսական հարաբերությունները երբեք էլ չեն եղել հակաադրբեջանական: Մոսկվան միշտ էլ ընդունել է Լեռնային Ղարաբաղի պատկանելիությունն Ադրբեջանին: Մենք Հայաստանի հետ դաշնակիցներ ենք, բայց այդ միությունն Ադրբեջանի դեմ ուղղված չէ: Եվ Ռուսաստանի ու Ադրբեջանի մերձեցումը որևէ կախում չունի Հայաստանի հետ հարաբերություններից»,-նշել է Դուգինը:

        Քաղաքագետը ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Անդրկովկաս կատարած այցին:

        Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը բացարձակապես հետաքրքրված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ և որ լարվածության ավելացումը հակաիրանական քաղաքականության համատեքստում ձեռնտու է ԱՄՆ-ին:

        «Հակամարտության կարգավորման կառուցողական երկխոսությանը վերադառնալու համար կարևոր է այն երկրների մասնակցությունը, որոնց վրա տվյալ հակամարտությունն անմիջականորեն ազդում է: Խոսքը Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի մասին է»,-շարունակել է Դուգինը, որի կարծիքով՝ միանգամայն անընդունելի է այն փաստը, որ «ԼՂ-ից ամբողջությամբ վտարվել են ադրբեջանցիները»:

        «Դա միանշանակ անընդունելի է, ու նման դրությունն անպայման պետք է փոխվի: Սակայն տվյալ դիրքորոշումն ուղղված չէ հայկական կողմի դեմ: Հայ-ռուսական կամ ռուս-ադրբեջանական հարաբերությունները չի կարելի դիտարկել ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում»,-եզրափակել է Դուգինը:

        3 or 4 years ago in the context of Ukraine vs Donbass, nationalists vs Russians conflict I was simphatysing with this idiot. But as this thread’s name correctly states “Russians make enemies of their friends”, he is going to succeed in fully alienating Armenia.
        Russian nationalists do not get it that a Turkic nation will never be true ally with them.
        But in the process of bartering on us, they will loose all they got in Caucasus.
        Without Artsakh, we don’t need russia at all.
        Last edited by Hakob; 10-30-2018, 09:30 AM.

        Comment


        • Հայաստանը «պայթեցրեց» ՀԱՊԿ-ը. Ծերակույտն անակնկալի է եկել

          Lragir.am

          10.11.2018


          ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների Աստանայի վեհաժողովում Հայաստանը բացահայտեց այդ կառույցի բազային ու քաղաքական ողջ մերկությունը: Հայաստանի «մեղքով» առաջացած սկանդալը միաժամանակ կուլիսներից բաց դաշտ հանեց խնդիրների ու հակասությունների մի ողջ համալիր, ինչն անկասկած մեծ հնարավորություններ է տալիս մեր երկրին սլավոնա-թյուրքական այդ դաշինքում սեփական շահերն ու պահանջներն առաջ քաշելու տեսակետից:

          Որոնք են նոր իրավիճակի հատկանշական կողմերը:

          Նոր գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ զարգացումները փաստորեն Հայաստանի վրայից հանեցին բոլոր «պարտավորությունները», քանի որ բլոկում փաստորեն չեն հարգվում Հայաստանի իրավունքները, մասնավորապես մինչեւ 2020 թ. հայկական քվոտայի պահպանման մասով:

          Հայաստանը, իր հերթին, մյուս անդամներին՝ Ռուսաստանին, Ղազախստանին ու Բելառուսին դնում է «պարտքի տակ»: Ներկայում նրանք չեն կարող պահանջներ դնել Հայաստանի առաջ Աստանայում տեղի ունեցածի արդյունքում, փոխարենը Երեւանի «լեզուն երկարում» է գործընկերների հետ հարաբերություններում:

          Հայաստանն այս առումով ազատ է իր պահվածքում, միաժամանակ ստանալով մանեւրի լայն հնարավորություն: Մանեւրի դաշտը կարող է ներառել առաջարկների ու պահանջների բազմազան ու լայն դիապազոն, սկսած ՀԱՊԿ-ին Հայաստանի հետագա անդամակցության նպատակահարմարությունից (ԱՄՆ-ն արդեն զենք է առաջարկել Հայաստանին, իսկ ՀԱՊԿ-ի իմաստը Հայաստանի համար հանգում է միայն ՌԴ-ից էժան զենք գնելուն), վերջացրած ամենաանսպասելի՝ նույն Ադրբեջանին, որի լոբբինգով են զբաղված Աստանան եւ Մինսկը, հայկական «հովանու» տակ վերցնելուց՝ համապատասխան պայմաններով:

          Հայաստանն անկասկած կօգտվի այս պատեհ իրավիճակից, առավել եւս, որ այս իրավիճակում դարձել է ոչ միայն ՀԱՊԿ-ի նյուս-մեյքեր, այլեւ փաստորեն Երեւանի ձեռքում է այդ մարգինալ բլոկի ճակատագիրը: Առավել եւս, որ Աստանան ու Միսնկը միացել են նաեւ ընդդեմ Ռուսաստանի թեկնածուի:

          Ինչ վերաբերվում է գլխավոր քարտուղարի հարցին, դա Հայաստանի համար ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ այդ բլոկը սեփական շահերին ու պահանջներին «ենթարկելու» համար: Երեւանում կարծես թե բռնել են այս շանսից:

          Վեհաժողովից հետո երկրների ղեկավարների նյարդային պահվածքը հուշում է, որ ծերակույտը չէր սպասում նման ելք, հատկապես Հայաստանի կոշտ անհամաձայնությունը:

          Comment


          • Ռուս-թուրքական հնարավոր «գործարք»՝ Ղարաբաղյան հակամարտության գոտո՞ւմ
            «168 ժամ»

            24.11.2018


            «168 ժամ» թերթը գրում է. «Էրդողանի խոսնակի նմանատիպ հայտարարությունները ցույց են տալիս այն, ինչի կասկածը շատերն ունեցել են` ռուս-թուրքական համագործակցություն՝ տարբեր փուլերում Հայաստանին զիջումներ պարտադրելու նպատակով: Սակայն կարծում եմ` այս դեպքում խոսքը 2008 թվականի Ցյուրիխյան գործընթացի կամ ֆուտբոլային դիվանագիտության եւ դրանից ենթադրվող՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում առաջընթացի մասին էր: Այդ փուլում, եթե հիշում եք, Ռուսաստանը բավականին ակտիվ էր, թեեւ ֆուտբոլային դիվանագիտությունը ռուսական նախաձեռնություն չէր: Սակայն այս հայտարարությունից պարզ է դառնում, որ բուն հայ-թուրքական գործընթացին զուգահեռ՝ եղել են այլ պայմանավորվածություններ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է թուրք քաղաքական վերլուծաբան Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի անակնկալ դիտարկումներին:

            Իր հերթին՝ ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին ասել է, որ ռուս-թուրքական «գործարք» Ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր է, թեեւ դա դեմ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափին: Նրա խոսքով, նման գործարքների հաջողությունն է՛լ ավելի իրատեսական կդառնա տարածաշրջանում Արեւմուտքի` ԱՄՆ-ի, ԵԱՀԿ ՄԽ ազդեցության եւ ներկայության թուլացման, հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների պարագայում:

            Սթրոնսկու համոզմամբ, նման պայմանավորվածությունների մասին խոսակցությունները սովորաբար ակտիվացել են հենց նման շրջաններում:

            «Հայաստանի պարագայում ներկայումս վերանայման փուլ է արտաքին քաղաքականության ոլորտում, որը փաստեցին նաեւ ԱՄՆ նախագահի խորհրդականի հայտարարությունները եւ հանդիպումները Երեւանում, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունները ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ: Դրա մասին են խոսում նաեւ այն խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում եւ ՀԱՊԿ-ում: Կան հույսեր, որ փոփոխություններ կլինեն ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում, որը կունենա անդրադարձ նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Չէ՞ որ Ջոն Բոլթոնը հույս հայտնեց, որ ՀՀ-ում ընտրություններից հետո հնարավորություն կստեղծվի ԼՂ հակամարտության գոտում առաջընթացի համար»,- ասել է նա»:

            Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

            Comment


            • Լուկաշենկոն կոտրվեց. Հայաստանը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի առաջարկներին

              ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

              19.01.2019 | Մեկնաբանություն



              Եվրասիական տարածքում հետաքրքիր գործընթաց է ուրվագծվում. Ռուսաստանն ու Բելառուսը կարող են միավորվել:

              Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հնարավոր է համարում Ռուսաստանի հետ միավորումը միասնական արժույթի եւ ներդաշնակեցված օրենսդրության ներդրմամբ, սակայն պայմանով, որ բելառուսները կպահպանեն «սեփական բնակարանը»:

              «Միություն՝ խնդրեմ: Միավորում՝ խնդրեմ, բայց դա մարդիկ պետք է որոշեն, ոչ թե մենք: Մենք չենք հրաժարվում ոչ մի թեզից: Եթե ինչ-որ մեկն սկսում է ինձ պատմել միավորման մասին, ապա նորից՝ եկեք ընդհանուր արժույթ սահմանենք: Մենք դեմ չենք ընդհանուր արժույթին, բայց դա պետք է ընդհանուր արժույթ լինի, այլ ոչ թե Ռուսաստանի Կենտրոնական բանկի արժույթը: Պետք է հավասար պայմաններով ստեղծված էմիսիոն կենտրոն լինի», – հայտարարել է Լուկաշենկոն Բելառուսի արտաքին գործերի ներկա եւ նախկին նախարարների հետ հանդիպմանը:

              Բելառուսի նախագահը նշել է, որ դեմ չէ հարկային ու մաքսային օրենսդրությունների միասնականացմանը, բայց պայմանով, որ դա արվի երկու երկրների փորձից լավագույնը վերցնելու սկզբունքով:

              Լուկաշենկոն արդեն մի քանի ամիս պարբերաբար ակնարկում է, որ իրեն համոզում են համաձայնել Ռուսաստանի հետ միավորմանը, բայց ինքը դեռ պահպանում է Բելառուսի ինքնիշխանությունը: Սակայն Բատկայի վերջին հայտարարությունն ավելի մեղմ է հնչում: Հավանաբար, Բատկայի զիջողականությանն ավելացել են խոստումները Մոսկվայից, որոնք, հնարավոր է, վերաբերում են Լուկաշենկոյի քաղաքական ապագային:

              Հայաստանում հեղափոխությունը գործընթացների կատալիզատոր դարձավ ինչպես եվրասիական տարածքում, այնպես էլ այլ տարածաշրջաններում: Սերժ Սարգսյանի ճակատագիրը եվրասիական առաջնորդների համար վատ երազ է դարձել: Նրանցից յուրաքանչյուրը մտածում է, թե ինչպես կդասավորվի սեփական ճակատագիրը իշխանությունից հեռանալուց հետո: Մուսուլմանական երկրները՝ Ղազախստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանն առանց քաշվելու իրենց «սուլթանների» համար ցմահ կառավարում են ապահովել: Բայց Ռուսաստանում ու Բելառուսում այդ ուղղումները չեն մտցվել Սահմանադրություն՝ չնայած «երկար» կառավարման հնարավորությունը պահպանվում է:

              Ռուսաստանում ակտիվ քննարկումներ են, որոնք հասնում են ընդհուպ միապետությունը վերականգնելու կոչերին: Ակտիվ է «Ռուսաստանը Պուտինից հետո» խոսույթը, որը ոչ մի լավ բան չի խոստանում Ռուսաստանի առաջնորդին, առավել եւս, որ նրա վարկանիշը ռեկորդային նվազել է:

              Լուկաշենկոն նույնպես հասկանում է, որ իր իշխանությունը մոտենում է ավարտին, իսկ որդին՝ Կոլյան, դեռ չի մեծացել: Թե Պուտինի, թե Լուկաշենկոյի համար իշխանությունը պահպանելու տարբերակը Ռուսաստանի ու Բելառուսի միավորումն է՝ նոր սահմանադրություն, հնարավոր է, նոր արժույթ ու վարչական բաժանում ընդունելով: Օրինակ, Բելառուսն ու Թաթարստանը հնարավորություն կստանան պահպանել նախագահական կառավարման մոդելը Ռուսաստանի Դաշնության կազմում: Իսկ Պուտինը հնարավորություն կստանա կրկին առաջադրել իր թեկնածությունը եւ «փոխհատուցել» Ուկրաինայի, Վրաստանի ու մյուսների կորուստը «սպիտակ Ռուսիայով»:

              Ռուսաստանը հավանաբար կփորձի այդ գործընթացում ներգրավել նաեւ այլ եվրասիական երկրներ, այդ թվում՝ Հայաստանը: Որոշակի շանտաժ արդեն կա տնտեսությունում եւ էներգետիկայում, բայց այդ քայլերը ցանկացած պահի կարող են անցնել քաղաքական հարթություն: Հայաստանը պետք է պատրաստ լինի մերժելու Ռուսաստանի առաջարկը:

              Comment


              • Ալիեւը հանձնվե՞ց. Հայաստանի հարցը ՀԱՊԿ-ում

                ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

                22.01.2019


                Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է, թե Բաքուն հետաքրքրված է ռուսական սպառազինությամբ, Ռուսաստանն արդիական զինտեխնիկայի հուսալի մատակարար է, իսկ թե ինչ սպառազինության մասին է խոսքը՝ կհամաձայնեցվի համապատասխան գերատեսչությունների հետ: Ադրբեջանի նախագահն այդ մասին ասել է ռուսական ՌԻԱ Նովոստիին:

                Ալիեւը գայթակղու՞մ է Մոսկվային նոր միլիարդներ վճարելու պատրաստ հաճախորդության հեռանկարով, թե՞ Ալիեւը հայտնում է Մոսկվային հաճախորդ լինելու պատրաստակամություն՝ դրա դիմաց չպահանջելով սպառազինությունն Արցախի եւ Հայաստանի դեմ օգտագործելու քաղաքական իրավունք:

                Տարիներ շարունակ Ռուսաստանն ադրբեջանական սպառազինության թիվ մեկ մատակարարն էր եւ իրականացրել է 5 միլիարդ դոլարից ավելի մահաբեր զենքի մատակարարում: Դրան զուգահեռ, սակայն, Մոսկվան Բաքվին էր «մատակարարում» այդ զենքը կիրառելու «քաղաքական իրավունք»: Դա արվում էր գրեթե բացահայտ հակահայկական քաղաքականությամբ, երբ Ռուսաստանն ավելի շուտ թողնում էր Ադրբեջանի, քան Հայաստանի դաշնակցի տպավորություն:

                Այդ ամենը հասունացրեց 2016-ի ապրիլյան քառօրյան, քայլ առ քայլ: Ադրբեջանը գլխավորապես այդ քաղաքական իրավունքի համար էր մատակարար ընտրել Ռուսաստանին, հաշվի առնելով հենց այն, որ Մոսկվան Հայաստանի ֆորմալ դաշնակիցն էր: Այդ պայմաններում կարելի է պատկերացնել, թե քաղաքական ինչ ազդեցություն է ունենում, երբ ֆորմալ դաշնակիցը բացահայտ պատերազմով սպառնացող պետությանը մատակարարում է ավելի մեծ քանակությամբ եւ արդիական տեխնիկա, քան դաշնակցին:

                Դա փաստացի խոստովանեց նաեւ Սերժ Սարգսյանը՝ ապրիլյան քառօրյայից հետո, ապրիլի 6-ին, Բեռլինում Մերկելի հետ ասուլիսում, նշելով 80-ականների սպառազինության եւ «հզոր հովանավորներ» չունենալու մասին:

                Մինչ հետապրիլյան իրողությունը, հատկանշական էր օրինակ, որ 2015 թվականին Բաքուն Հայաստանի Տավուշի մարզի՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ինտենսիվ հրետանակոծում եւ հրթիռակոծում սկսեց ՌԴ արտգործնախարար Լավրովի Բաքու կատարած այցից անմիջապես հետո: Իսկ Լավրովը Բաքվում հույս էր հայտնել, որ Ադրբեջանը աշխուժորեն կմասնակցի Ռուսաստանում սպասվող ռազմատեխնիկական ցուցահանդեսին: Այսինքն, արտգործնախարարի մակարդակով Մոսկվան սպառազինության նոր քանակ գնելու առաջարկ էր արել Բաքվին: Դա ապրիլյան գրոհից մի քանի ամիս առաջ էր՝ 2015-ի սեպտեմբերի 1-ին: Սեպտեմբերի 2-ից Բաքուն սկսեց Տավուշի ինտենսիվ հրետանակոծումը, որը դադարներով շարունակվեց գրեթե ամբողջ սեպտեմբերի ընթացքում եւ հանգեցրեց անգամ խաղաղ բնակչի մահվան՝ Նոյեմբերյան քաղաքից: Ընդ որում, Ադրբեջանը հրետանակոծում էր փաստորեն ոչ միայն սահմանին մերձ բնակավայրերը, այլ նաեւ զգալի հետ գտնվող Նոյեմբերյան քաղաքը:

                Հետո եղավ արտահոսքը ռուսական մամուլում, թե ինչ զենք պետք է ստանար Հայաստանը, բայց չի ստացել:

                Մի քանի ամիս անց եղավ ապրիլյան գրոհը: Ապրիլյան քառօրյայում հայկական բանակը շատերի համար գուցե անսպասելի կանգնեցրեց Ադրբեջանին եւ առնվազն ստիպեց կնքել հրադադար, վերականգնելով տարիներ շարունակ խախտված ռազմա-քաղաքական հավասարակշռությունը: Ռուսաստանն արեց հետեւություններ, բախվելով մի կողմից հայկական բանակի դիմադրությանը, մյուս կողմից՝ Հայաստանի հանրության:

                Շոշափելով լրջագույն խնդիրները, Մոսկվան որոշակիորեն արգելակեց Բաքվին նոր սպառազինության մատակարարումը, իսկ Հայաստանը ստացավ Իսկանդերը:

                Ինչ է ուզում Ալիեւն այժմ, կամ Մոսկվան: Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահը սպառազինության գնման մասին դարձյալ խոսում է մի կողմից Լավրովի հայտնի հայտարարության ֆոնին՝ արցախյան խնդրում հանգուցալուծում գտնելու Բաքվի կառուցողականության մասին, մյուս կողմից Բաքվում ընդդիմության բավական մեծ հանրահավաքի:

                Բաքվի կառուցողականության մասին Լավրովի հայտարարությունը Հայաստանում ընդունեցին տագնապով, բայց տագնապի առիթն ըստ երեւույթին ավելի շուտ Բաքվի համար էր, քանի որ այլ բան, քան Բաքուն «խելոք» է, դա չէր նշանակում: Ի՞նչ է ուզում ասել Ալիեւը դրանից հետո, հայտնելով ռուսական սպառազինությամբ հետաքրքրվածություն: Որ «խելոք» չէ՞, թե՞ որ Մոսկվայից խնդրում է «խելոք չլինելու» թույլտվություն, պատրաստ լինելով ռուսական ռազմարդյունաբերությանը վճարել նոր միլիարդներ: Թե՞ Մոսկվան մի ձեռքով «խելոք» համարելով Բաքվին, մյուս ձեռքով փորձում է Բաքվի պատրաստակամությամբ Երեւանին «սանձել»:

                Կբարձրացնի՞ Հայաստանը Ադրբեջանին սպառազինության վաճառքի հարցը ՀԱՊԿ առաջիկա քննարկումներում:

                Comment


                • Անկանխատեսելի իրավիճակ

                  Lragir.am

                  01.02.2019 | Մեկնաբանություն



                  Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում անհրաժեշտ են կանխատեսելիություն, կայունություն, հրապարակայնություն եւ միմյանց մտադրությունների ըմբռնում, Երեւանում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

                  Հայաստանում նոր կառավարության օրոք շատ է խոսվում հայ-ռուսական հարաբերություններում եւ եվրասիական բլոկներում առաջացած խնդիրների, անվստահության մասին: Հատկապես դժգոհում են ռուսները, եւ դա հասկանալի է: Եվ Գրիգորի Կարասինի ակնարկն էլ ուղղված է Հայաստանին, դրանում կասկած չկա: Ռուսաստանում համարում են, որ Հայաստանը անկանխատեսելի է դարձել, թեեւ Երեւանը հայտարարել է, որ արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն չի լինելու, պարզապես բաց ու հրապարակային քննարկելու են եղած խնդիրները:

                  Բայց այս անմեղ ցանկությունն իսկ Մոսկվայում ընկալվում է որպես անկանխատեսելիություն, եւ պատճառն էլ առավել քան պարզ է՝ նախորդ տասնամյակներում Ռուսաստանը Հայաստանից ստացել է այն ամենը, ինչ ցանկացել է, իսկ հիմա, օրինակ, գազի գնի շանտաժի դիմաց Երեւանը հայտարարում է, որ ոչինչ չի զիջելու:

                  Փոխարենը, վերջին տասնամյակների փորձը հայ հանրության համար լիովին կանխատեսելի է դարձրել Ռուսաստանը եւ հայ-ռուսական դարավոր բարեկամության բնույթը: Ռուսաստանը թուրքերի հետ իր հարցերը կարգավորել է հայկական տարածքների ու շահերի հաշվին, երկու անգամ թույլ չի տվել Ադրբեջանի պարտությունը Արցախյան պատերազմներում, կազմակերպելով եւ իրականացնելով հայերի զանգվածային տեղահանությունը, զինել է Հայաստանի հակառակորդին ու տվել նաեւ այդ զենքը հայերի դեմ կիրառելու իրավունք:

                  Ռուսաստանը միջազգային քաղաքականության ասպարեզում Հայաստանի հակառակորդների աջակցությամբ վարել է Հայաստանը շրջափակելու եւ մեկուսացնելու, արտաքին հարաբերությունները սահմանափակելու քաղաքականություն:

                  Այս ամենը տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ: Հիմա, երբ դրվել է հայ-ռուսական հարաբերությունը գործընկերային ու իսկապես դաշնակցային, միմյանց ներքին գործերին չխառնվելու խնդիրը, ի վիճակի՞ է Ռուսաստանը դառնալ քիչ ինչ «անկանխատեսելի», այն առումով որ ընդունի այդ խնդիրը: Հարաբերությունների նախկին բնույթը, պարզվեց, լուրջ խնդիրների առաջ է դրել ոչ միայն Հայաստանին, այլեւ առաջին հերթին Ռուսաստանին:

                  Comment


                  • Հայկական բանակը կասեցրեց. Ռուսաստանի գայթակղությունը

                    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

                    02.02.2019


                    Ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը կարծիք է հայտնել, որ Հայաստանին մատակարարվող Սու 30ՍՄ ռուսական բազմաֆունկցիոնալ կործանիչը Երեւանին կօգնի վերականգնել հավասարակշռությունն օդում եւ որակապես հակակշռել Ադրբեջանին: Նրա խոսքով, անգամ 4 օդամավը բավարար է, որպեսզի հայկական կողմը կարողանա հակակշռել մինչ այժմ եղած ադրբեջանական օդային առավելությունը: Ըստ նրա, Սու 30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներն իրենց հատկանիշներով տալիս են այդ հնարավորությունը:

                    Ռուսաստանցի փորձագետը դրանց մատակարարումը մեկ հարթության մեջ է դիտարկում Իսկանդերի հետ, ասելով, որ այդ մատակարարումներով Մոսկվան կատարում է իր դաշնակցային պարտավորությունն ու ապահովում ռազմա-քաղաքական բալանսը, որի խախտման հետեւանքով սկսվել էր ապրիլյան քառօրյան:

                    Փորձագետն անշուշտ իրավացի է, եւ բազմաթիվ առիթներ է եղել գրել նաեւ ապրիլյան քառօրյայից առաջ, կանխատեսելով, որ Ադրբեջանի հետ ռազմա-տեխնիկական միլիարդավոր դոլարների գործարքները խախտում են բալանսը թե ռազմական, թե քաղաքական իմաստով, ին9ը մեծացնում է պատերազմի վտանգը: Այդ ժամանակ դրա մասին գրում էին եզակի փորձագետներ, լրագրողներ ու լրատվամիջոցներ:

                    Միաժամանակ, Ռուսաստանի այդ քաղաքականությունը մեծ հավանականությամբ պայմանավորված էր կազանյան պլան կոչվածի ռազմական իրականացման հաշվարկով, ինչի վտանգի մասին եւս գրվել է:

                    Հասկանալի էր, որ իրատեսական չէր այդ պլանի քաղաքական իրագործումը, մի շարք պատճառներով: Այդ պատճառով զուգահեռ խախտվում էր ռազմական եւ քաղաքական բալանսը, Ադրբեջանի աջակցությամբ, իսկ Հայաստանի հանդեպ վերադասային կոշտ քաղաքականությամբ:

                    Ակնկալիքն այն էր, որ հավասարակշռության խախտումը կհանգեցնի այնպիսի իրավիճակի, երբ Ադրբեջանի գրոհի դեպքում Հայաստանը չի կարող պաշտպանվել եւ ստիպված կլինի դիմել Ռուսաստանի խաղաղարար օգնությանը:

                    Բայց, մի կողմից հայկական բանակն ու հանրությունը դիմադրեցին, մյուս կողմից Միացյալ Նահանգները հրադադարի մեխանիզմների հարցում ճնշում բանեցնելով Բաքվի վրա` արագացրին պատերազմի նախապատրաստումն ու փաստորեն ստիպեցին գնալ ֆալստարտի, թույլ չտալով նախապատրաստել այդ պատերազմը եւ դրա միջոցով կազանյան պլանի իրականացումը:

                    Հետեւանքը եղավ այն, որ Ադրբեջանը սպառեց իր ռազմական դիվանագիտությունը՝ մինչեւ վերջ չհասունացրած, իսկ Ռուսաստանն էլ բախվեց իր հակահայ քաղաքականությանը եւ ստիպված էր արդարանալ Իսկանդերով, որը Հայաստան մատակարարվեց միջազգային եւ ռեգիոնալ ուժային կենտրոնների կոնսենսուսով ու աջակցությամբ, այդպիսով ցույց տալով, որ Ռուսաստանը Կովկասում կարող է միջազգայնորեն լեգիտիմ քաղաքականություն վարել միայն Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունը կատարելու պարագայում, որ դա է Ռուսաստանի ռեգիոնալ դերի այն շրջանակը, որը պատրաստ է ճանաչել Արեւմուտքը:

                    Մոսկվայի համար այստեղ իհարկե կան մի շարք անհարմարություններ, սակայն խորքային իմաստով իհարկե Կրեմլը անշուշտ լավ է պատկերացնում, որ Կովկասում աշխարհաքաղաքական դիմակայության կոշտացումը կլինի արդեն վերջի սկիզբը:

                    Ավելին, այդ դիմակայությունը կա, պարզապես ոչ թե Արեւմուտքի, այլ թյուրքական գործոնի դեմ: Ընդ որում, դրա դեմ Ռուսաստանն ուղղակի անզոր է, որովհետեւ այդ գործոնը խոշոր հաշվով արդեն նաեւ ռուսական թիկունքում է: Եվ այստեղ կարող է օգնել միայն Արեւմուտքը, ընդ որում առաջին հայացքից պարադոքսալ դասավորությամբ՝ ՌԴ ներսում դիմակայությամբ, Կովկասում՝ կոնսենսուսով, ինչի մասին Երեւանում հայտարարեց Գրիգորի Կարասինը:

                    Հայաստանի խնդիրն է այդ կոնսենսուսը պահելը, ինչի համար անհրաժեշտ է ռեգիոնալ անվտանգության տեսանկյունից պատասխանատվության տակ պահել Ռուսաստանին: Այդ իմաստով դեռեւս նախորդ ամռանը վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ չի կարող Ադրբեջանը դիմել ռազմական ագրեսիայի, եթե դա չցանկանա Ռուսաստանը: Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությանը հավատարիմ լինելու եւ հետեւողական խորացնելու մասին հայտարարություններին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը դրել է դրանց հստակ գինը, ինչը սակայն միայն Հայաստանի անվտանգության գինը չէ, այլ նաեւ հենց Ռուսաստանի, պարզապես մասշտաբից բխող տարբեր չափումներով:

                    Այդ համատեքստում հատկանշական է ռազմական հարաբերությունը խորացնելու պատրաստակամության մասին Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախարարի օգնականի տեղակալ Լորա Քոպերի հայտարարությունը, որը փաստորեն նախորդ տարի աշնանը Երեւանում Ջոն Բոլթոնի արած հայտարարության շարունակությունն էր: Պենտագոնի պաշտոնյան հայտարարել է Հայաստան այցի մասին, որպեսզի տեղում քննարկի ռազմական գործակցությունը խորացնելու հեռանկարը:

                    Դա հույժ կարեւոր գործընթաց է, Ռուսաստանին դաշնակցային, ու միջազգայնորեն լեգտիմի ռեգիոնալ քաղաքականության ռեժիմի հանդեպ պատասխանատու պահելու համար, որպեսզի Երեւանին Սու 30ՍՄ մատակարարելուց հետո, նույնիսկ դեռ պատվերի կատարման ընթացքում, Մոսկվան «սովորության» համաձայն չսկսի բանակցել Ադրբեջանի հետ ավելի նոր սերնդի օդանավերի վաճառքի համար: Հատկապես, որ նախորդ տարի ռուսական մեդիայում հնչեցին կարծիքներ, որ Երեւանի հետ օդանավային գործարքը սկսում են, Բաքվին «գայթակղելու» համար: Ռուսաստանի մոտ այդ քաղաքականության գայթակղությունը կպահպանվի դեռ շատ երկար՝ ի վերջո թյուրքական գործոնն արդեն թիկունքում է, նույնիսկ սրտի կամ արյան մեջ, ըստ այդմ պետք է անընդհատ համալիր քաղաքականություն պատասխանատվության հարցը մշտապես պահելու համար:

                    Comment


                    • Սեփական ժողովրդին խաբելը վատ բան է․Սամվել Բաբայանի գրասենյակի պատասխանը` Արայիկ Հարությունյանին





                      2019-02-07


                      «Սամվել Բաբայան. Արցախը և հերոսները» ֆեյսբուքյան էջում տարածվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակի արձագանքը՝ Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի գրառման վերաբերյալ.










                      «Հատուկ պարոն Արայիկ Հարությունյանի և երեկվա Սամվել Բաբայանի հարցազրույցիցցայտնոտի մեջ ընկածների համար. համոզված եմ` ծանոթ եք Կազանյան փաստաթղթին. հանդիպումը եղել է ոչ թե ապրիլ, հունիս, կամ հուլիս ամիսներին, այլ եղել է տարվա վերջում, քննարկումը եղել է կազանյան փաստաթղթի շուրջ, որտեղ դեմ են հանդես եկել Ռազմիկ Պետրոսյանը և էլի մի քանի հոգի, մնացածդ լուռ լսել եք։ Լուռ լսել եք որ Արցախի ժողովուրդը էլ բան չի որոշելու, որ ռեֆերենդում չի լինելու, որ Արցախը ունենալու է միջանկյալ կարգավիճակ, որ 7 շրջանների վերադարձն առաջին ու երկրորդ փուլերի էիք բաժանում, իսկ հետագայի անվտանգությունն էլ պիտի պահպանեին ՀԱՊԿ-ի ուժերը` արցախցուն զրկելով սեփական հողում խոսքի իրավունքից կամ որ Շուշի-Լաչինի շրջանում պետք է վերաբնակեցվեին տեղահանված ադրբեջանցիները։ Դա հերթական հանդիպում չի եղել, դա եղել է հստակ պահանջ՝ կամ պատերազմ, կամ այս փաստաթուղթը։ Պարոն Հարությունյան սեփական ժողովրդին խաբելը վատ բան է։ Խոսակցությունը եղել է այս շրջանակում, և հիմա ասել, թե սա սովորական քննարկում է եղել, ուղղակի ամոթ է։ Ավելի շատ չեմ տարածվում, թող բոլորը իմանան ճշմարտությունը։ Իսկ եթե Արցախի ժողովուրդը սա պետք է ընդունի, ապա էլ ոչինչ չկա անելու։ Իսկ էտ ճանապարհները առանձին թեմա է, ճանապարհի կառուցումը իր բացատրությունն ունի, բայց դա հաջորդ դասին, ստորև ներկայացնում եմ կազանյան փաստաթուղթը․



                      Կազանի փաստաթուղթ
                      Տարածքներ
                      Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:
                      Վերադարձի մանրամասները կողմերը համաձայնեցնում են Խաղաղության համաձայնագրով:
                      Առաջին փուլում վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանները:
                      Հետագայում վերադարձվում են Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները:
                      Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Նախքան շրջանի վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ, այնտեղ թույլատրվում է հայկական սահմանափակ զորամիավորում՝ մինչև խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Հայկական սահմանափակ զորամիավորման տեղակայվելու վայրը որոշելու է Միջազային անցումային հանձնաժողովը: Քելբաջարի շրջանը, նախքան Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձը, ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով գտնվելու է Միջազգային անցումային հանձնաժողովի դիտարկման տակ: Հանձնաժողովում ներառվելու են հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Միջանկյալ ժամանակահատվածում խրախուսվելու է, որպեսզի Քելբաջարի շրջանի հայ բնակչությունը հեռանա այնտեղից: Ադրբեջանի ներքին տեղահանված անձանց թույլ է տրվում վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց:
                      Լաչինի շրջանի այն հատվածները, որոնք դուրս են Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքից, Ադրբեջանի վերահսկողության տակ են վերադարձվում Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:
                      Անվտանգության երաշխիքներ
                      Հայկական ուժերի կողմից վերահսկվող ադրբեջանական շրջաններից դուրս բերվելուց հետո այնտեղ տեղակայվում են խաղաղապահ ուժեր՝ ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով: Խաղաղապահ ուժերը ձևավորում են պետությունները՝ կամավոր հիմունքներով: Խաղաղապահների ընտրությունը իրականացվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Յուրաքանչյուր կողմը ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա:
                      Կողմերը պարտավորվում են միմյանց դեմ ուժ չկիրառել Լեռնային Ղարաբաղում և նրան հարակից շրջաններում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, խորհրդակցելով Հայաստանի և Ադրբեջանի հետ, մշակում են երկկողմ և համատեղ անվտանգության երաշխիքներ և հավաստիացումներ՝ համաձայնության կատարմանը և Հարավային Կովկասում ընդհանուր անվտանգությանը սատարելու վերաբերյալ:Ադրբեջանը պարտավորվում է չուղարկել ռազմական անձնակազմ և սպառազինություններ ներկայիս շփման գծից այն կողմ, բացառությամբ ոստիկանական ստորաբաժանումների և ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով գտնվող սահմանապահ զորքերի:
                      Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ
                      Մինչև Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը, Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը նրա բնակիչներին տալիս է որոշակի իրավունքներ և արտոնություններ: Դրանք շարադրվելու են Խաղաղության համաձայնագրում, մասնավորապես՝
                      Լեռնային Ղարաբաղի բնակիչները ունենում են ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական ու տնտեսական կենսագործունեությունն ու անվտանգությունը պաշտպանելու և վերահսկելու իրավունք: Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգվում են:
                      Լեռնային Ղարաբաղի բնակչությունը՝ միջանկյալ շրջանում Լեռնային Ղարաբաղը կառավարելու նպատակով, իրավունք է ստանում ընտրել իշխանության մարմիններ, որոնք իրականացնում են օրենսդիր և գործադիր իշխանություն Լեռնային Ղարաբաղի ներքին հարցերում: Արդարադատություն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղը իրավունք ունի հիմնել դատարաններ: Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները արտաքին շփումներ իրականացնելու լիազորություններ կունենան այն ոլորտներում, որոնք սահմանվում են Խաղաղության համաձայնագրով:
                      Լեռնային Ղարաբաղի միջանկյալ իշխանությունները կարող են ունենալ դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը նախապայման չէ:
                      Լեռնային Ղարաբաղն իրավունք է ունենում ստանալ արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն՝ պայմանով, որ այդ օժանդակությունը նախատեսված լինի մարդու իրավունքների, խաղաղ տնտեսական և ժողովրդավարական զարգացման, մշակութային և առևտրային կապերի համար կամ հիմնական մարդասիրական պահանջների բավարարմանը:








                      Ազատ կամարտահայտություն
                      Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը որոշվում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով: Քվեարկության ժամկետներն ու մանրամասները կողմերը համաձայնեցնում են ապագա բանակցություններում:
                      Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով հասկացվում է 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Քվեարկության ժամանակ ապագա կարգավիճակի հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:
                      Լաչինի միջանցք
                      Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է Լեռնային Ղարաբաղը կապի Հայաստանի հետ: Մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր իշխանություննների վերահսկողության տակ:
                      Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո, միջանցքի օգտագործման գործընթացը կկարգավորվի`հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը:
                      Փախստականներ
                      Բոլոր ներքին տեղահանված անձինք և փախստականները ունեն կամավոր վերադարձի իրավունք այն պահից, երբ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարը կհայտարարի, որ նախկին բնակավայրի անվտանգությունն ապահովված է:
                      Իրենց բնակավայրեր վերադարձած անձինք օգտվում են մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից՝ առանց որևէ խտրականության:
                      Ապաշրջափակումներ
                      Կողմերի միջև բաց և անարգել տրանսպորտային և հաղորդակցային կապերը խրախուսվում են ողջ տարածաշրջանում՝ ներառյալ Ադրբեջանի ուղիղ և անարգել ցամաքային կապը Նախիջևանի հետ, բոլոր սահմանների բացումը և հաղորդակցային ուղիների վերագործարկումը։
                      Դոնորների խորհրդաժողով
                      Միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից հրավիրված միջազգային դոնորների խորհրդաժողովը, համագործակցելով համանախագահող երկրների հետ, ստեղծում են հիմնադրամ՝ ռազմական գործողություններից տուժած շրջաններում և Լեռնային Ղարաբաղի ներսում ականազերծման և ենթակառուցվածքների վերականգնման համար։
                      Հանձնաժողովներ
                      Կողմերը, համագործակցելով համանախագահող երկրների հետ, ձևավորում են առանձին հանձնաժողովներ։ Այդ հանձնաժողովները գործում են կոնսենսուսի հիմունքներով և զբաղվում են Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հանրաքվեի մանրամասների ու ժամկետների հստակեցմամբ, Լաչինի միջանցքին վերաբերող տեխնիկական մանրամասների և Քելբաջարի շրջանը ԵԱՀԿ հանձնաժողովի միջազգային մշտադիտարկումից Ադրբեջանի վարչական վերահսկողության ներքո փոխանցելու մանրամասների մշակումով»:


                      Կարդացեք նաև՝
                      Սերժ Սարգսյանը միշտ բաց է եղել Արցախի իշխանության հետ. ԱրայիկՀարությունյան
                      Այն ժամանակ բլբլայիք, երբ Սերժ Սարգսյանը եկել էր ձեզ հետ զիջումների մասին խոսելու.Բաբայանը` Արցախի իշխանություններին
                      2016թ. Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Երևանի և Ստեփանակերտիդիրքորոշումներն ավելի են կոշտացել. Աշոտ Ղուլյան
                      Սերժ Սարգսյանը ակտիվի հետ զիջումների մասին զրույց է ունեցել, իսկ արդենառավոտյան եղել է ՊՊԾ գնդի գրավումը. Բադասյան
                      Last edited by Vrej1915; 02-08-2019, 01:08 AM.

                      Comment

                      Working...
                      X