Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Այս վճռով խորհրդային տարիներին զինվորագրված գործակալները հարվածեցին մեր պետության սուվերենությանը

     

    Comment


    • ԵՏՄ-Հայաստան թելը դարձյալ կտրվել է

      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

      25.08.2019












      Սպայկա ընկերությունը հայտարարություն է տարածել Վերին Լարսում դեղձով բեռնված իր բեռնատարների արգելակման մասին: Ըստ հաղորդագրության, բեռնատարները երեք օր է գտնվում են Վերին Լարսում, եւ չկա անհրաժեշտ ջերմային ռեժիմ, որը կապահովի արտահանվող դեղձի պահպանումը: Սպայկան հայտնում է, որ ռենտգենը բեռնատարներն անցել են դրական, սակայն հետո նշանակվել է անհասկանալի զննում:
      Վերին Լարսում բեռնափոխադրման խնդիրները հայկական ընկերությունների համար նոր չեն եւ այլեւս չեն զարմացնում որեւէ մեկին: Այդ խնդիրները պարբերաբար ստանում են ինչ որ բացատրություն, սակայն ընդհանուր իրավիճակը վաղուց թերեւս անբացատրելի է, կամ գուցե բացատրելի՝ մի քանի հանգամանքով: Վերին Լարսը Ռուսաստանի քաղաքականության գործիք է, որ կարող է կիրառվել թե Հայաստանի, թե Վրաստանի դեմ: Ընդ որում, Վրաստանի դեմ կիրառելիս տուժում են նաեւ հայերը:
      Վերին Լարսը նաեւ արտացոլում է ռուսական կառավարման վիճակը, եւ ամենաթողությունը միանգամայն բնորոշ է դրան:
      Մյուս կողմից, Վերին Լարսը Հայաստանի դեմ գործիք կարող է լինել նաեւ Վրաստանի համար, առնվազն տեսականում:
      Համենայն դեպս այն, որ Լարսում պարբերական խոչընդոտները տեւում են արդեն տարիներ, վկայում է, որ անցակետում կուտակված են բազմաշերտ քաղաքական խնդիրներ: Ռուսաստանին դրանք չեն հուզում, իսկ Հայաստանն ու Վրաստանը դեռեւս չեն կարողանում ձեւավորել Ռուսաստանին այդ անցակետում ընդհանուր որոշման բերելու եւ հարցերը հիմնարար լուծման ենթարկելու միասնական գործիքակազմ:
      Տեղից չի շարժվում նաեւ այլընտրանքի հարցը: Թվում է, որ Վրաստանն ու Ռուսաստանը առաջընթաց էին արձանագրում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով այլընտրանքային ճանապարհների գործարկման վերաբերյալ 2011-ի պայմանագիրն իրագործելու բանակցությանը, սակայն ռուս-վրացական վերջին լարվածությունը, որ բռնկվեց անհեթեթ թվացող կայծից, կարող է լուրջ վնաս հասցրած լինել նաեւ այդ գործընթացին:
      Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր, որ զբաղվում է խնդրով: Տարբեր քննարկումներում հպանցիկ շոշափվել է Լարսում Հայաստանի մշտական ներկայացուցիչ ունենալու հարցը: Դա կարող է բարձրացնել խնդիրների լուծման օպերատիվությունը, թեեւ ընդհանուր պատկերի փոփոխությունն անշուշտ գտնվում է քաղաքական բարձր մակարդակում, որին սակայն հարցն իբրեւ օրակարգային թերեւս չի մոտեցել:
      Մինչդեռ, ավելի ցածր մակարդակում առկա իրողությունները եւ կոռուպցիոն ռիսկերը հուշում են, որ այդ իրավիճակը կարող է տարբեր սաբոտաժների կամ շանտաժային քայլերի համար ծառայել առանձին խմբերի, քարոզչականից մինչեւ առավել նյութական շահագրգռությունների համատեքստում:

      Այդ ամենով հանդերձ, Լարսը Հայաստան-ԵՏՄ կապի անընդհատ կտրվող եւ քարկապերով միացող թելն է:
      Արդյոք Երեւանին արժե մտածել Լարսի հարցն այդ մակարդակներում առավել սուր դնելու մասին, թե՞ Երեւանը խուսափում է ավելորդ կոնֆլիկտային իրավիճակից, քանի որ այն հավելյալ բեռ կարող է լինել առանց այդ էլ զանազան հարցերում ներքին ու արտաքին միավորումներով հարվածի տակ գտնվող հետհեղափոխական իրավիճակի համար:


      Comment


      • Ռուսաստանի նվերը Թուրքիային հանրապետության 100-ամյակի առթիվ

        Lragir.am,
        28.08.2019








        Ռուսաստանի տիեզերական գործակալությունը՝ Ռոսկոսմոսը, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանին առաջարկել է թուրք տիեզերագնացի ուղարկել Միջազգային տիեզերակայան: Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը:
        Մենք հառաջարկ ունենք՝ թուրք տիեզերագնացի ուղարկել ուղեծիր՝ տոնելու հանրապետության հոբելյանը: Տիեզերագնացների պատրաստման կետնրոնը պատրաստ է աշխատել այս ուղղությամբ, ասել է Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը:
        Տեղեկացնենք, որ Էրդողանն այցով գտնվում է Մոսկվայում:
        Թուրքիան հանրապետության 100-ամյակը տոնելու է 2023 թվականին:


        Comment


        • Մոսկվայում ազդարարել են ռուս-թուրքական հարաբերություններին սպառնալիքի մասին

          ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
          27.08.2019









          Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն այսօր ժամանել է Մոսկվա Վլադիմիր Պուտինի հետ Իդլիբի հարցով բանակցելու համար: Անկարան շահագրգռված չէ սիրիական կառավարական զորքերի ու նրանց աջակցող Ռուսաստանի հետ բախմամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
          Հիշեցնենք, որ Սիրիայի Զինված ուժերի գլխավոր շտաբն օգոստոսի 23-ին հայտարարել է Համա նահանգում Խան Շեյխուն քաղաքն ազատագրելու, դեպի հյուսիս շարժվելու եւ երկրի ողջ տարածքն ազատագրելու մտադրության մասին:
          Ընդ որում, օգոստոսի 19-ին թուրքական զրահատեխնիկայի շարասյունը հատել է սիրիական սահմանը եւ շարժվել պաշարված քաղաքի ուղղությամբ՝ հնարավոր է, Անկարայի վերահսկողության տակ գտնվող խմբավորումներին աջակցելու համար:
          Սիրիական ու թուրքական զորքերի ուղիղ զինված բախումը, որն ավելի իրական է դառնում, կարող է հարվածի տակ դնել ռուս-թուրքական հարաբերությունները, գրում է ՌԻԱ Նովոստին:
          Մերձավոր Արեւելքում իրադարձությունները հիշեցնում են նոր կարգի ստեղծման գործընթացի եզրափակիչը, եւ ամեն երկիր փորձում է նոր օգուտներ ստանալ կամ էլ գոնե պահպանել ունեցած դիրքերը:
          Թուրքիան պատմության բերումով հայտնվել է այն կողմում, որը կարող է կորցնել նոր աշխարհակարգի պայմաններում: Անկարան ագրեսիվ ռազմական քայլեր ու դիվանագիտական հարձակումներ է իրականացնում: Բայց ինչ-որ բան փոխվում է, եւ եթե Մոսկվայի ու Անկարայի հարաբերություններն իրոք վատանան, Թուրքիան կարող է իր դիրքերի պահպանման կարեւոր թել կորցնել: Առավել եւս, որ տարածաշրջանում վաղուց խոսում են քաղաքակրթական բաժանարար գծերի մասին:
          Թուրքիան, ինչպես խոստովանում են այդ երկրի ղեկավարները, Մերձավոր Արեւելքում է հայտնվել մի քանի հարյուրամյակ առաջ եւ այդպես էլ չի մերվել տարածաշրջանին քաղաքակրթական խճանկարին:
          Պատմական հարաբերությունները եւ Հայաստանի ներկայությունը Մերձավոր Արեւելքում քաղաքակրթական նշանակություն ունի, ասել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Երեւանում դեսպանների հավաքի ժամանակ:
          Սիրիական ճգնաժամն անմիջական ազդեցություն ունի Հայաստանում և տարածաշրջանում հայկական ներկայության վրա և չի կարող մատնվել անտարբերության։ Սիրիայում գործող Հայաստանի մարդասիրական առաքելությունն իրականացվում է այս մտահոգությունները հասցեագրելու նպատակով, ասել է նախարարը՝ ավելացնելով, որ Հայաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները նաեւ Ծոցի երկրների հետ։

          Հայաստանը հայտարարում է Մերձավոր Արեւելքում նոր աշխարհակարգի կառուցմանը մասնակցելու մտադրության մասին: Շատ բան կախված է լինելու Մոսկվայի դիրքորոշումից՝ հերթական անգամ գործարքի կգնա՞ եղբայրական Թուրքիայի հետ՝ ի վնաս իր դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի շահերի:

          Comment


          • Ռուսաստանն ուզում է այստեղ մի քանի գործակալով աղբանոց սարքել. պետք է թիկունք կանգնենք վարչապետին

            ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
            04.09.2019









            Մեր զրուցակիցն է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը
            Պարոն Շիրինյան, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ ՌԴ-ում Հայաստանի վարորդական իրավունքների խնդրի հետ կապված Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ընդունել է խտրական օրենք։ Նա նաև հավելել է, որ արդեն երեք տարի է, որ այդ վերաբերմունքը ՌԴ-ն ցուցաբերում է։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և Մոսկվայի այս վերաբերմունքն ինչի՞ մասին է խոսում։
            Դա խոսում է այն անբարյացակամության մասին, ինչը թավշյա հեղափոխությունից հետո դրսևորվում է ՌԴ-ի կողմից։ Չմոռանանք, որ Պուտինն էլ շնորհավորեց իրենց զավակի՝ Ռոբերտ Քոչարյանի 65-ամյակը։ Ինձ թվում է` Ռուսաստանում արշավ են սկսել Հայաստանի հանդեպ վերաբերմունք ցույց տալու իմաստով։ Մի կողմից Պուտինի շնորհավորանքը, մյուս կողմից Կոլերովի խայտառակ հարցազրույցը, վերաբերմունք է, չեմ ուզում ասել պատժամիջոց, բայց դրա հոտն է գալիս։ Սա նշանակում է, որ մենք պետականաշինության ճիշտ ճանապարհի վրա ենք։
            Ռուսաստանը այդ խտրական վերաբերմունքով, ըստ էության, պատժամիջոց է կիրառում Հայաստանի նկատմամբ՝ չճանաչելով հայ վարորդների իրավունքը իր տարածքում։ Ռուսաստանը պարտավոր է ճանաչել հայ վարորդների իրավունքները։ Ռուսաստանը մի բանում սխալվում է՝ իր գործակալների իշխանությունն այստեղ այլևս չկա, և մենք կպաշտպանենք մեր վարչապետին։ Նրանք, հանձինս ՀՀ վարչապետի, Հայաստանի ինքնիշխանության դեմ են։ Վարչապետը պատրվակ է իրենց համար։ Այ, եթե Սերժ Սարգսյանին էլ պատժենք, այդ ժամանակ կհանգստանան։
            Իսկ հնարավո՞ր է, որ այդ խտրական վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ ռուսերենը Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ չունի, և նրանք դա են ակնարկում իրենց քայլով։
            Չի կարող, որովհետև իրենք ով են, որ պետք է այդպես լինի։ Ընդհանուրն այն է, որ արդեն մեկ տարի է, որ Հայաստանի հանդեպ անբարյացակամ վերաբերմունք են դրսևորում։ Սա նշանակում է, որ Քոչարյանին պետք է հնարավորինս արագ դատեն, Սերժին էլ հետը։ Ի՞նչ է նշանակում քրեական հանցագործության մեջ մեղադրվողին Մոսկվայից հայտարարեն սեփական ժողովրդի լավ քաղաքական գործիչ։ Հայ ժողովո՞ւրդն է գնահատողը, թե՞ ինքը։ Մեր փոխարեն ասում է՝ դուք հարգում եք Քոչարյանին։ Սա տարօրինակ չէ՞։ Կամ Կոլերովը հարցազրույցում բաց տեքստով ասում է՝ ռազմական արդյունաբերությո՞ւն եք ուզում ստեղծել, պետությո՞ւն եք ուզում ստեղծել։ Այո, ուզում ենք և դա անելու ենք։
            Վերջերս էլ Pravda.ru-ն էր գրել, որ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանը հիբրիդային պատերազմ է վարում։ Ռուսական մամուլի կողմից նման վերլուծականներն ի՞նչ նպատակ են հետապնդում։
            Դե կարող են ասել նաև, որ 1939 թվականին Հիտլերի հետ միասին Հայաստանն է հարձակվել Լեհաստանի վրա։ Հայաստանն իր ինքնիշխանության աստիճանը բարձրացնում է և պետք է գնա այդ ճանապարհով, բայց դրա համար պետք է արդյունաբերությունը վերականգնի՝ առանց նայելու, թե դա ում դուրը կգա, կամ չի գա։
            Կարծում եք՝ նման վերլուծականները հատո՞ւկ են գրվում Պուտինի Հայաստան այցից առաջ։
            Երևի չի գալու, դրա համար ֆոն են ստեղծում։ Ուզում է գա, ուզում է չգա։ Հակառակ դեպքում ի՞նչ է նշանակում այս տոնայնությունը դարավոր բարեկամի հանդեպ, որը 1941-1945 թվականներին Ռուսաստանի պաշտպանության համար 300 հազար զոհ է տվել։ Այն դեպքում, երբ իր հայրենիքի համար դրա անգամ 1 տոկոսը չի տվել։ Ի՞նչ, ուրեմն մենք մեր արդյունաբերությունը չստեղծե՞նք, մեր ինքնիշխանությունը չպահե՞նք։
            Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ վճիռը կարո՞ղ է հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդեցություն ունենալ։
            Արդեն ունի ազդեցություն։ Ռուսաստանի համար Քոչարյանն ընդամենը պատրվակ է, իրենք Քոչարյանի վրա էլ են թքած ունեցել, ինչպես ժամանակին Խանջյանի վրա են թքած ունեցել, որն իրենց մարդն էր, կոմունիստ էր։ Դա ընդամենը պատրվակ է Հայաստանի հանդեպ անբարյացակամություն ցուցադրելու համար։ Մի բան ակնհայտ է, որ արդեն 1,5 տարի Հայաստանը համառորեն փորձում է ամրապնդել իր պետականությունը։ Մոսկվան դրա դեմ է։ Թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ աշխարհքաղաքական ենթատեքստ չկա մեր հեղափոխության մեջ, սակայն իրենց ենթատեքստն էլ այն է, որ Հայաստանը չպետք է ինքնուրույն պետություն լինի։ Սա Ռուսաստանի դարավոր քաղաքականությունն է, բայց դե մենք մեր ճամփով գնում ենք, և դրա համար պետք է վարչապետին պաշտպանենք։ Մոսկվան պետք է իմանա, որ ամբողջ աշխարհով մեկ հայությունը պաշտպանում է իր վարչապետին։ Վարչապետն էլ իր հերթին պետք է ռեֆորմներ անի։ Եթե Մոսկվան ապրիլյան պատերազմով չկարողացավ որևէ արդյունքի հասնել, հիմա էլ չի հասնելու։
            Ռուսաստանն օր օրի մխրճվում է ճգնաժամի մեջ, լավ կլինի, որ իրենք իրենց հարցերը լուծեն։ Երբ մենք կայինք, Ռուսաստանը չկար, հետո մենք կայինք, Ռուսաստանը կա, հետո Ռուսաստան չի լինի, մենք էլի լինելու ենք։ Մենք ռուսներին ոչինչ պարտք չենք, իրենք են մեզ պարտք։ Ռուսները թուրքերի հետ գործակցության մեջ են մտել մեր հաշվին։ Մեր առաջին հանրապետությունը իրենք են ոչնչացրել։ Այս ամենի մեջ մի հատկանշական բան կա. պետականության կայացման և ամրապնդման գործը լավագույն մոդելներով պետք է արագացնել, քրեաօլիգարխիկ գողապետությունը պետք է ոչնչանա, որին Մոսկվան հովանավորում է։

            Ռուսաստանը պաշտպանում է գողապետությունը, որովհետև դա մեզ երբեք թույլ չի տալու զարգանալ։ Մենք պետք է ստեղծենք տնտեսություն, հարաբերությունների մի համակարգ, որ Ռուսաստանի կարիքն այդքան չունենանք, կախվածությունը պետք է նվազեցնել։ Պետք է տնտեսական անկախության քաղաքականություն վարենք։ Ռուսաստանն այսօր ուզում է, որ մեր աշխատուժն արտահանվի իր երկիր, այստեղ էլ մի քանի գործակալով աղբանոց սարքեն։ Ռուսաստանը, ըստ էության, մեզ համար քաղաքական սանիթեք է, որ այստեղ աղբանոց է ուզում սարքել։ Դրա համար մենք պետք է թիկունք կանգնենք մեր վարչապետին, իսկ նա էլ իր հերթին պետք է ռեֆորմներ անի, հեղափոխության բազան, հենարանը պետք է լայնացնի, որպեսզի իշխանությունը ամուր լինի։


            Comment


            • Ռուսաստանը միջուկային զենք կտա՞ Թուրքիային

              ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
              05.09.2019









              Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրն անընդունելի է որակել իրավիճակը, երբ Թուրքիան ու մյուս զարգացող երկրներն իրավունք չունեն միջուկային զենք ունենալ: Նա դժգոհել է, որ միջուկային զենք ունեցող պետություններն ակտիվ ճնշում են գործադրում մյուսների վրա, որ թույլ չտան ռազմական միջուկային տեխնոլոգիաների ձեռքբերում: Էրդողանը հիշեցրել է Իսրայելին, որին, նրա խոսքով, ոչ ոք չի կարող դիպչել, որովհետեւ միջուկային զենք ունի:
              Ո՞վ է Թուրքիային արգելում միջուկային զենք ունենալ: Էրդողանը նկատի ունի ԱՄՆ-ի՞ն, Իսրայելի՞ն, Եվրոպայի՞ն: Նա ցանկանու՞մ է օգտվել այն բանից, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հրաժարվում են սպառազինությունների վերահսկողության պայմանագրերից, ու միջուկային ռումբ ստանալ:
              Հիշեցնենք, որ Թուրքիան երկար տարիներ փորձում է հասնել Հայաստանի ատոմակայանի փակմանը, որը Թուրքիայի հետ սահմանին է գտնվում: Անկարան չի թաքցնում, որ ԱԷԿ-ն ընկալում է որպես միջուկային սպառնալիք իր անվտանգությանը: 1989 թվականի մարտին, Սպիտակի երկրաշարժիչ հետո, ՀԱԷԿ-ը փակվեց, սակայն 1995 թվականին հարկ եղավ վերականգնել աշխատանքները, երբ Թուրքիան փակել էր Հայաստանի հետ սահմանը՝ դնելով լիակատար շրջափակման մեջ:
              Պուտինը կօգնի՞ Թուրքիային միջուկային զենք ունենալ: Այսօր Վլադիվոստոկում ելույթի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի կարող արդյունավետ միջազգային կազմակերպություն (g7) պատկերացնել, որն աշխատում է առանց Հնդկաստանի, Չինաստանի, Թուրքիայի:
              Վերջերս Թուրքիայի նախագահ Էրդողանը զրուցում էր ինձ հետ (): Նա հարցրեց՝ ինչու՞ հարց չբարձրացրեցիր, որ Թուրքիան էլ լինի այդ կազմում: Կարծում եմ, որ հիմա, երբ c-400 ձեռքբերումից հետո Թուրքիան հուսալիորեն պաշտպանված է երկնքից, իհարկե, Թուրքիայի աշխատանքն այդ ձեւաչափում նույնպես պահանջված ու տեղին կլինի՝ նկատի ունենալով նրա դերը միջազգային գործերում եւ տարածաշրջանում, ասել է Պուտինը:
              Ռուսաստանը հուսալի պաշտպանել է Թուրքիայի երկինքը, մնում է միջուկային զենք տա, որ ընդգրկի համաշխարհային տերությունների ակումբում:


              Comment


              • Ռուսաստանը կարող է Թուրքիային տրամադրել միջուկային զենքի տեխնոլոգիաներ։ Ինչու է դա պետք Ռուսաստանին

                ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
                11.09.2019









                Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը
                Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ չի ընդունում միջուկային զենք ստեղծելու առիթով իր երկրի վրա դրված արգելքը: Նա անտրամաբանական է համարել այն, որ աշխարհի մի շարք երկրներ ունեն միջուկային մարտագլխիկով հրթիռներ, սակայն իր երկիրը չի կարող ունենալ: Որքանո՞վ է հավանական Թուրքիայի նկրտումների կյանքի կոչումը։
                Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայի միջուկային նկրտումները հայտնի էին դեռևս տարիներ առաջ։ Հստակ տեսնում ենք, որ Թուրքիան գնում է այնպիսի ճանապարհով, որ ժամանակին ունենա միջուկային զենք, որ կարողանա անհրաժեշտ պահի արտադրել այդ զենքը։ Ատոմակայան կառուցելը օգնության է հասնում այդ հարցում։ Առաջին ատոմակայանը Թուրքիայում կառուցում է Ռուսաստանը, և մեծ մտավախություններ կան, որ հենց Ռուսաստանը կարող է Թուրքիային տրամադրել միջուկային տեխնոլոգիաներ։
                Ինչու է դա պետք Ռուսաստանին. նախ նրա համար, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամեն կերպ շահագրգռված է Էրդողանի վարչակարգի պահպանմամբ, երկրորդ՝ Պուտինը ցանկանում է սկսել ՆԱՏՕ-ն մասնատելու գործընթաց, իսկ այդ առումով ամենահարմար երկիրը համարվում է Թուրքիան։ Այսինքն գործարք կարող է տեղի ունենալ, որպեսզի Ռուսաստանը միջուկային զենքի տեխնոլոգիաները տա Թուրքիային, պայմանով, որ Թուրքիան լքի ՆԱՏՕ-ն։ Ըստ էության, Թուրքիան ՆԱՏՕ-ի կարիքն այնքան էլ չի զգա, և Թուրքիան հմտորեն օգտագործում է այդ հանգամանքը՝ ասելով, թե ինչու Իսրայելը պետք է միջուկային զենք ունենա, իսկ ես ոչ։ Ո՞վ է ասել, որ ինձ արգելված է։
                Այս պայմաններում ինչպիսի՞ն պետք է լինի մեր դիրքորոշումը։
                Շատ բարդ հարց է. ակնհայտորեն միջուկային Թուրքիան որոշ առումով ավելի վտանգավոր է։ Համարժեքը կլիներ այն, որ մենք նույնպես ունենայինք միջուկային զենք, բայց դա դժվար իրականանալի է։ Կարծում եմ՝ պետք է շարունակել աշխատել գերտերությունների հետ, մասնավորապես, օրինակ, Գերմանիայի հետ, որպեսզի վերջինս վերջապես զբաղվի Հայաստանի անվտանգության ապահովմամբ։ Ինչու հենց Գերմանիան, որովհետև հիշում եք, որ 2012 թվականին Գերմանիան ընդունեց Հայոց ցեղասպանության հարցում իր հանցակցությունը, այսինքն պատասխանատվության իր մասը։ Հիմա կարելի է պատասխանատվության այդ մասի չափով Գերմանիայից պահանջել համապատասխան փոխհատուցում, այսինքն զբաղվել նաև մեր անվտանգության ապահովմամբ։ Իր հանցակցության չափով Գերմանիան պետք է մասնակցի մեր անվտանգության ապահովմանը։ Դա կլինի տարբեր տիպի տեխնոլոգիաների տեսքով, թե այլ նախագծերի ֆինանսավորմամբ, դա արդեն այլ հարց է։ Այսպիսի պահանջով առաջին հերթին պետք է հանդես գան Սփյուռքում, հետո երկրորդ փուլում կարող է խաղի մեջ մտնել Հայաստանը։
                Այսինքն` Հայաստանը պետք է բազմավեկտոր անվտանգության քաղաքականությո՞ւն վարի։
                Ընդհանրապես, բազմավեկտոր քաղաքականությունը ավելի նախընտրելի է, քան մեկ բևեռից կախված լինելը։ Թուրքիայի օրինակը ապացուցում է դա, երբ անհրաժեշտության դեպքում Թուրքիան շատ հմտորեն օգտագործում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առաջացած խնդիրները։ Իհարկե, մեր հնարավորությունները դա թույլ չեն տալիս, բայց կարելի է փորձել հասկանալ, թե Ռուսաստանում ինչ են մտածում, արդյոք իսկապես կա նման վտանգ, որ Մոսկվան կարող է միջուկային զենքի տեխնոլոգիաներ տրամադրել Թուրքիային։
                Որքանո՞վ են իրական այդ վտանգները։
                Իմ անձնական կարծիքն այնպիսին է, որ շատ հարցերում չեն համընկնում Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի շահերը, ինչպես չեն համընկնում Թուրքիայի և Էրդողանի անձնական շահերը։ Կան փորձագետներ, որ պնդում են, որ այսօր չկան Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններ, կան Պուտին-Էրդողան հարաբերություններ, և հենց դրանք են պայմանավորում կողմերի դիրքերը։ Էրդողանը գիտի, որ Պուտինն ամեն կերպ աջակցելու է իր վարչակարգի պահպանմանը, մինչդեռ ԱՄՆ-ի դերպքում վստահ չէ, որ այդպես կլինի։ Պուտինն էլ օգտագործում է Էրդողանին, փորձում է ամեն կերպ հաճոյանալ նրան, բավարարել նրա պահանջները և հասնել նրան, որ ի վերջո, Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից։ Պուտինի համար իդեա-ֆիքս է դարձել Թուրքիային ՆԱՏՕ-ից պոկելը, և դա հնարավոր է բացառապես այն դեպքում, եթե Թուրքիան ունենա միջուկային զենք։ Այլ դեպքում չեմ պատկերացնում, որ Թուրքիան համաձայնի դուրս գալ ՆԱՏՕ-ից, որքան էլ Մոսկվան իրեն սիրաշահի։
                Թուրքիայում ՏԻՄ ընտրություններից, մասնավորապես Ստամբուլի քաղաքապետի ընտրություններից հետո խոսվում էր Էրդողանի իշխանության դիրքերի թուլացման մասին։ Որքանո՞վ են իրական կանխատեսումները, որ Էրդողանը կարող է պարտվել հաջորդ ընտրություններում։

                Էրդողանը նորից նախագահ ընտրվելու, ըստ էության, ցմահ նախագահ մնալու մեծ շանսեր ունի, եթե ֆորսմաժորներ չլինեն։ Նա կարող է անընդհատ վերընտրվել մինչև 2033 թվականը։ Ճիշտ է, վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Էրդողանի և նրա կուսակցության հեղինակությունը նվազել է, բայց ամեն դեպքում Թուրքիայում բոլորը պատրաստվում են 2023 թվականին կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին։ Այդ տարի լրանում է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը, և Էրդողանը, ըստ ամենայնի, կցանկանար, որ 2023 թվականին Թուրքիան արդեն լինի որպես միջուկային զենք ունեցող երկիր։ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ առաջիկայում կունենան նոր Թուրքիա։ Ըստ ամենայնի, նա նկատի ունի միջուկային զենք ունենալը։


                Comment


                • Հայաստանը հավասարազոր պատասխան քայլ է արել Ռուսաստանի ակնհայտ խտրականությանը

                  ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
                  12.09.2019








                  Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխությունները, որով օտարերկրյա վարորդական իրավունքներով կարելի է ավտոմեքենայով մտնել Հայաստան, իսկ բիզնես գործունեությամբ զբաղվելն արգելվում է, բացի միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող վարորդներից:
                  Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ասել է, որ բացառություն է արվելու Եվրասիական միության երկրների համար փոխադարձության սկզբունքով, եթե նրանք նույն կերպ ճանաչեն հայկական վարորդական իրավունքները:
                  Հիշեցնենք, որ Ռուսաստանն արգելել է հայկական վարորդական իրավունքներով իր տարածքում աշխատելը՝ ի հեճուկս ԵԱՏՄ՝ աշխատուժի ազատ տեղաշարժման նորմի:
                  Հայաստանը կարեւոր քայլ է ձեռնարկել Ռուսաստանի հետ իրավահավասար հարաբերությունների հաստատման ճանապարհին: Հովհաննես Քոչարյանն ընդգծել է, որ եթե Ռուսաստանում մեր վարորդական իրավունքները ճանաչվեն, օրինակ, տաքսու վարորդների համար, ապա փոխադարձության սկզբունքով նույնը կանենք ռուս վարորդների համար: Քոչարյանը նշել է, որ եթե Ռուսաստանը ԵԱՏՄ շրջանակում կարգավորում անի, Հայաստանն էլ նույնը կանի:
                  Սոցցանցերում սկեպտիկ հայտարարություններ են հնչում, որ ռուսական վարորդական իրավունք ունեցողները դժվար թե Հայաստան գան տաքսի վարելու, եւ սա անհամարժեք քայլ է: Չնայած, ծառայությունների մատուցումը միայն տաքսին չէ: Ի վերջո, Հայաստանում երկու ռուսական ռազմաբազա, սահմանապահ ուժեր, բազմաթիվ բիզնես հաստատություններ կան, որոնք, հնարավոր է, օգտվում են ռուսական վարորդական իրավունք ունեցող վարորդների տրանսպորտային ծառայություններից:

                  Բայց բանն անգամ այն չէ, որ Երեւանում կսկսեն բռնել ռուսական ռազմական մեքենաներ կամ վարորդների, որոնք մատակարարումներ են անում երկաթուղու կամ Գազպրոմի համար: Բանն այն է, որ Հայաստանը հավասարազոր պատասխան քայլ է արել Ռուսաստանի կողմից ակնհայտ խտրականությանը: Սա Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների փոփոխության ցուցիչ է՝ ոչ թե վատթարացման, այլ կարգավորման:


                  Comment


                  • Պրո-հայկական փորձագետների սենսացիոն բացահայտումը

                    Lragir.am,
                    20.09.2019








                    Ռուսաստանի մեդիա-փորձագիտական դաշտը եւ Հայաստանի նախկին վարչակարգին հարող շրջանակները վերջին շրջանում քարոզչության հիմնական թեմաներից մեկը դարձրել են հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը: Նշվում է, որ Կրեմլը կասկածանքով է վերաբերվում Հայաստանի կառավարության եւ մասնավորապես վարչապետի քաղաքականությանը:

                    Նկատելի է, որ այդ քարոզչությունը կոնկրետություն գրեթե չի պարունակում, եւ ավելի շատ տպավորություն է, որ կարծես մեկ կենտրոնից հրահանգված է անընդհատ կրկնել այդ թեզերը, մոտավորապես խի՞ գլխարկ չես դրել հայտնի անեկդոտի մոտիվներով:
                    Հայաստանը շարունակում է մասնակցել պրո-ռուսական բլոկներին, միջազգային կառույցներում շարունակում է քվեարկել Ռուսաստանի օգտին, կատարում է պայմանագրային բոլոր պարտավորությունները: Ընդ որում, դրանք վերանայելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չկան:
                    Եվ հարց է առաջանում, թե ի՞նչն է պատճառը: Այս հարցին հայաստանյան թերթերից մեկին տված հարցազրույցում վերջապես պատասխանել է Ռեգնումի խմբագիր Մոդեստ Կոլերովը, նշելով երկու պատճառ.
                    Գլխավոր սխալ քայլը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Սահմանադրական դատարանի վճիռը չընդունելն ու անտեսելն էր։ Մյուս քայլը վերաբերում է Հայաստանի կողմից սպառազինության շուկա դուրս գալու վերաբերյալ հայտարարություններին։ Դա նշանակում է, որ դուք Ռուսաստանից սպառազինություն եք ստանում, ապա ցանկանում եք դրա հետ մտնել սպառազինությունների շուկա, ասել է նա։
                    Քոչարյանի պարագան հասկանալի է, անձնական տիրույթում, եւ այդ հանգամանքը Ռուսաստանի նախագահի պարագայում ավելի ընդգծված բնույթ ունի:
                    Բայց երկրորդ պատճառը պարզապես ցնցող է: Ստացվում է՝ Հայաստանը չպետք է ունենա ռազմարդյունաբերություն: Ռազմարդյունաբերություն ստեղծելու մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, նրանից առաջ էլ՝ Սերժ Սարգսյանը: Ընդ որում, Սերժ Սարգսյանը Մոսկվային առաջարկել էր համատեղ ռազմարդյունաբերական համալիր ստեղծել Գյումրիում: Ի պատասխան՝ Մոսկվայից խորհուրդ էին տվել ավելի շատ միրգ-բանջարեղեն արտադրել:
                    Ավելորդ է ասել, որ ռազմարդյունաբերությունը տնտեսության զարգացման, անվտանգության խնդիրների լուծման, այսինքն՝ երկրի ինքնիշխանության հարց է:
                    Տվյալ դեպքում արժե նշել, որ Ռուսաստանը վերջին տարիներին լծվել է Թուրքիայի հետ ռազմարդյունաբերական համագործակցությանը: Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային փոխանցել անգամ միջուկային ու տիեզերական տեխնոլոգիաներ:
                    Մենք հիմա Թուրքիայի հետ ենք, հայկական թերթերից մեկին տված հարցազրույցում ասել էր պրո-հայկական մեկ այլ փորձագետ՝ Ստանիսլավ Տարասովը: Պետք է ենթադրել, որ ներկայում պրո-հայկական փորձագետների խնդիրն այս կապակցությամբ Ռուսաստանի քաղաքականության հիմնավորումն է հայկական մեղավորության կանխավարկածով, թեեւ դա նոր բան չէ: Պարզապես դա գնալով ավելի ընդգծված է դառնում, Ռուսաստանի միջազգային ու ներքին իրավիճակի դեգրադացմանը ուղիղ համեմատական:


                    Comment


                    • ՌԴ ԱԳՆ-ն ձայնակցեց Ալիեւին. Ինչն է անհանգստացրել Մոսկվային

                      Lragir.am,20.10.2019






                      ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին անդրադարձել է Գարեգին Նժդեհին հարցին: Ճեպազրույցի ժամանակ նա պատասխանել է ՌԴ Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակի մասին հարցին, որտեղ տեղի բնակիչները պահանջում են հայկական եկեղեցուց հանել Նժդեհի պատվին դրված հուշատախտակը, եւ նրանց այդ հարցում խոստացել է աջակցել ՌԴ Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը։
                      Զախարովան նշել է, որ տեղյակ չէ հենց այդ կոնկրետ իրավիճակից։ Եթե այդ հարցն ավելի գլոբալ ուսումնասիրենք, ապա, իմ կարծիքով, անհրաժեշտ է այն պատմական տեսակետից դիտարկել։ Մենք արդեն այդ մասին մեր կարծիքը հայտնել ենք։ ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշմանը կարելի է ծանոթանալ հաստատության կայքում տեղադրված համապատասխան զեկույցում։ Այդ գնահատականն արդիական է, նշել է նա։
                      ՌԴ ԱԳՆ բացասական գնահատականը եղավ այն բանից հետո, երբ Երեւանում տեղադրվեց Նժդեհի արձանը: Համարվում է, որ նա համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ եւ ստեղծել հայկական լեգեոն:
                      Պետական-գաղափարախոսական ճգնաժամում գտնվող Ռուսաստանում ներկայում տեղի է ունենում Հայրենական պատերազմի սակրալացման ու այդ վակուումը լցնելու փորձ: Ընդ որում, Մոսկվայում գրեթե խուսափում են Երկրորդ աշխարհամարտ եզրից, ինչը հասկանալի է: Երկրորդ աշխարհամարտի համար Խորհրդային Միությունը հավասարապես պատասխանատու է նացիստական Գերմանիայի հետ: Այն սկսվեց Մոլոտով-Ռիբենտրոպ պակտից, որին ՌԴ ԱԳՆ-ում ծիծաղելի արդարացում-բացատրություն են տվել՝ իբր այդպիսով կանխել կամ հետաձգել են Գերմանիայի հարձակումը, խուսափելով մեծ զոհերից:
                      Սա ոչ միայն ծիծաղելի բացատրություն է, այլեւ լիովին հակասում է իրականությանը: Բանն այն է, որ գերմանական բանակի ստեղծման հարցում Մոսկվան ունեցել է վճռական դեր՝ մատակարարելով ոսկի, մետաղ, սննդամթերք, իր բազաները տրամադրելով գերմանացիներին: Գերմանացի օդաչուներն ու այլ ռազմական մասնագետներ պատրաստություն էին անցնում Խորհրդային Միությունում: Գերմանացիներին նաեւ հայտնի էին դառնում խորհրդային բանակի իրական վիճակն ու կարեւորագույն օբյեկտների տեղաբաշխումը, ինչը հետագայում հեշտացրեց հարձակումը:
                      Ծանոթ իրավիճակ է, անցյալ դարի 20-ական թվականների սկզբից, երբ Ռուսաստանը նույնկերպ օգնում էր Առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիային, որին էլ նվիրաբերվեցին հայկական տարածքները 1921 թ. պայմանագրերով:



                      Реклама 01










                      Հայտնի փաստ է, եւ արժե նշել, որ Հիտլերը մինչեւ Երկրորդ աշխարհամարտի թեժացումը լայն համակրանք էր վայելում Եվրոպայում՝ Մադրիդից մինչեւ Լոնդոն, Անկարայից մինչեւ Մոսկվա:
                      Նժդեհի թեման Աշգաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքին բարձրացրեց Ալիեւը, որին կոշտ հակադարձեց Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես ասաց, որ Նժդեհը կռվել է թուրքերի դեմ: Կարելի էր նաեւ հիշեցնել, որ թուրքերը նացիստական Գերմանիայի դաշնակիցն էին:
                      Թվում է՝ հենց այստեղ է խնդրի մեկ այլ, մեզ համար թերեւս խորքային կողմը: Բանն այն է, որ վերը հիշատակված երկու դաշինքները՝ 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերն ու 1939 թ. սովետա-գերմանական պակտը խոշոր տարածքային (առաջին դեպքում) ու մարդկային կորուստներ արժեցան հայերին:
                      Հատկանշական է, որ այս երկու դրվագում էլ ուղիղ կամ անուղղակի առկա է Նժդեհի անունը, ով կազմակերպել է Զանգեզուրի պաշտպանությունը ռուս-թուրքական բանակների հարձակումից: ԱՊՀ վերոհիշյալ հավաքից հետո Ալիեւն արդեն Բաքվում, թյուրքալեզու երկրների հավաքին խոսել է Զանգեզուրի մասին: Զանգեզուրի հանձնումը Հայաստանին` աշխարհագրական տեսակետից պառակտեց թյուրքական աշխարհը: Այդ տեսակետից Թյուրքական խորհուրդ ստեղծելու մասին որոշման ընդունումը Նախիջեւանում խորհրդանշական իմաստ ունի ողջ թյուրքական աշխարհի համար, ասել է նա:
                      Այս ֆոնին, հետաքրքիր է, որ ՌԴ Պետդումայի՝ ադրբեջանամետ հայացքներով հայտնի պատգամավոր Կալաշնիկովը խոստացել է հայկական եկեղեցուց հանել Նժդեհի հուշատախտակը: Հիշվում է՝ տարիներ առաջ Սոչիում թույլ չտվեցին տեղադրել Զորավար Անդրանիկի արձանը: Եվ հարց է առաջանում՝ արդյոք միակ խնդիրը Նժդեհի նացիստական գործունեության հանգամանքն է, որից փորձում է օգտվել Ալիեւը, թե խնդրի արմատն ավելի խորն է՝ ռուս-թուրքական պակտի անկատարությունը Զանգեզուրի պատճառով:


                      Comment

                      Working...
                      X