Հայաստանում ՌԴ դեսպանի տապալումը. չոր հայտարարություն
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
01.11.2019
Հայտարարություն է տարածել Հայաստանում ՌԴ դեսպանատունը, որով «արեւմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ներին եւ ԶԼՄ-ներին» մեղադրում է հայ-ռուսական հարաբերությանը վնասելու, կապը խզելու ջանքի համար: Թե հատկապես ինչ կառույցների եւ ԶԼՄ-ների նկատի ունի ՌԴ դեսպանատունը, հայտարարության մեջ մանրամասնված չէ: Դեսպանատունն անընդունելի է համարում, որ այդ ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները քննարկում են հայ-ռուսական հարաբերության հարցը, ռազմակայանի հարցը եւ այլն:
Հայտարարությունը տարածվել է Հայաստան ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի այցի համատեքստում, սակայն Շոյգուն ըստ երեւույթին առիթն է, իսկ պատճառը թերեւս ավելի խորն է, եթե դեսպանատունը որոշել է ձեռնամուխ լինել այդօրինակ բաց հայտարարության եւ փաստացի հավակնել Հայաստանի ներքին գործերին միջամտելուն:
ՌԴ դեսպանատան այդ հայտարարությունը հուշում է Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինի «փափուկ ուժի» տեխնոլոգիայի տապալման մասին: Որովհետեւ, եթե դեսպան Կոպիրկինի այդ տեխնոլոգիան աշխատեր, ապա հազիվ թե ՌԴ դեսպանատունն ունենար այդօրինակ չոր հայտարարության անհրաժեշտություն:
Մյուս կողմից, Կոպիրկինի «փափուկ ուժի» մեթոդաբանությունը կամ տեխնոլոգիան տապալվում է նախ Ռուսաստանում: Այն չի էլ հասնում, ու թերեւս չի էլ կարող հասնել Հայաստան: Այն մնում է խցանված օրինակ Վերին Լարսում: ՌԴ դեսպանատան տարածած այդ հայտարարությանը զուգահեռ, մեկ այլ հայտարարություն տարածել էր օրինակ Սպայկա ընկերությունը: Ընկերությունը դժգոհում էր, որ ՌԴ մաքսային մարմինները խոչընդոտում են հայկական պանրի եւ գյուղմթերքի արտահանմանը: Վերին Լարսում ռուսական մաքսավորների պահվածքից դժգոհում է ոչ միայն Սպայկան, եւ հայ գործարարների դժգոհոթյունները պարբերական են: Դժգոհությունների մի ամբողջ շարք է նաեւ հենց Ռուսաստանում՝ վարորդական վկայականների հարցից սկսած, որն ըստ Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի՝ ՌԴ տարիներ ի վեր խտրական վերաբերմունքն է Հայաստանի նկատմամբ:
«Փափուկ ուժի» կոպիրկինյան քաղաքականությունը փլուզվում է նաեւ ռուսական մեդիադաշտում, որտեղ պարբերաբար հեռարձակվում են հակահայկական երանգներով եւ բովանդակությամբ հեռուստահաղորդումներ, անդրադարձեր, հրապարակումներ եւ այլն, որոնցում այդ թվում հայկական ազգանուններով անձինք Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխությունը գնահատում են իբրեւ «արեւմտյան դավադրություն», թեեւ այդ հակահայկականությունը ՌԴ մեդիափորձագիտական դաշտում առկա էր նաեւ հեղափոխությունից առաջ գոյություն ունեցած իշխանության ու իրավիճակի նկատմամբ:
Ավելորդ է ասել, թե «փափուկ ուժի» վրա ինչպես է «կրակում» Ադրբեջանին մատակարարվող ռուսական սպառազինությունը:
Ահա, Հայաստան-Ռուսաստան հարաբերության հանդեպ ռուսական ոտնձգությունների այդ շքերթի պայմաններում դեսպան Կոպիրկինը որոշել է դժգոհել Հայաստանում ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների գործունեությունից: Մյուս կողմից, նրան այլ բան չի էլ մնում, այլապես ստիպված պետք է լինի դժգոհել Հայաստանի հանդեպ սեփական երկրի քաղաքականությունից:
Այստեղ սակայն, կա թերեւս բավական հետաքրքիր մի պահ, եւ դեսպանատան հայտարարությունը գուցե հենց Հայաստանի հանդեպ ՌԴ քաղաքականությունից դժգոհության դրսեւորում է: Տարօրինա՞կ է: Այո, եթե դիտարկենք ընդունված չափումների համակարգում:
Հայ-ռուսական հարաբերությունը դանդաղ, աստիճանաբար, սակայն դուրս է գալիս այդ համակարգից, այդ թվում նաեւ աշխարհակարգային փոփոխությունների բերումով: Եվ դրա որոշակի վկայություն էր նաեւ ռուսական Կոմերսանտին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, իր մի շարք էական ձեւակերպումներով, որոնք մի կողմից թվում է հայ-ռուսական հարաբերության ավանդական տրամաբանության մեջ են, մյուս կողմից պարունակում են ՌԴ-ն պատասխանատվության առաջ դնելու շեշտադրումներ եւ միաժամանակ նաեւ խորքային անդրադարձ այն հանգամանքին, որ Հայաստանը Ռուսաստանին դիտարկում է որպես Եվրոպա, եվրոպական քաղաքակրթության մաս:
Ի՞նչ է մտածել Պուտինը, որ բավական լոյալ է Հայաստանում տեղի ունեցողի հանդեպ՝ համենայն դեպս առերեւույթ, որ անձնապես շնորհակալություն է հայտնում Փաշինյանին ԵՏՄ-ն ընդլայնելուն ուղղված ջանքի համար, եւ ինչպե՞ս է Հայաստանի վարչապետը համարձակվում պատասխանատվության առաջ դնել Ռուսաստանին: Այդ հարցը ռուսական իսթեբլիշմենտին «տանջում» է Հայաստանում հեղափոխությունից հետո, եւ ավելի ու ավելի «տանջող» առիթներով: ՌԴ դեսպանության հայտարարությունն այդ դրվագներից մեկն է, որը խորքային առումով շփոթված հարց է Պուտինին, որն իր հերթին մի կողմից չի արգելափակում Հայաստանի դեմ այդօրինակ գրոհները, մյուս կողմից աշխատում է Փաշինյանի հետ:

Comment