Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Ռուսաստանը կողմնորոշվեց Գյումրիի հարցում

      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
      Մեկնաբանություն - 20 Հունվարի 2015,


      Գյումրիի սպանությունից մեկ շաբաթ անց եւ ոճրագործության, սպանդի վերջին՝ 7-րդ զոհի մահվանից մեկ օր առաջ Ռուսաստանը բռնկվեց ողբերգության հանդեպ «ուշադրությամբ» եւ «եղբայր ժողովրդի» հանդեպ սրտացավությամբ: Մեկ շաբաթ շարունակ լռած Պուտինն ու ռուսական համապետական հեռուստաալիքները սկսեցին աշխուժորեն անդրադառնալ Գյումրիի միջադեպին: Այդ անդրադարձերն էլ սկսեցին աշխուժորեն ներկայացվել Հայաստանում, մեկնաբանելով, թե Ռուսաստանն առաջին օրերին ուղղակի չէր կողմնորոշվել արձագանքի հարցում, քանի որ բավական ծանր եւ մեծ բյուրոկրատական մեքենա է, իսկ հիմա եկել է կողմնորոշումը:

      Այն, որ կողմնորոշումն իսկապես եկել է, ակնառու դարձավ Գյումրիի սպանդի 7-րդ զոհի՝ վեցամսյա փոքրիկ Սերյոժայի մահվան կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանատան ցավակցության տեքստից, որտեղ առաջին անգամ խոսք է գնում «ոճրագործության թիկունքին կանգնածների» մասին:

      Պարզ է նաեւ, թե ինչ հարցում է կողմնորոշվել Ռուսաստանը: Կողմնորոշումն ըստ ամենայնի վերաբերում է ոչ այնքան արձագանքին, որքան ոճրագործության «վարկածին»: Արձագանքի հարցում ՌԴ կողմնորոշումն անխախտ է առաջին իսկ պահից՝ հանցագործ չի հայտնվի հայկական ենթակայության տակ: Վարկածի առումով կողմնորոշումը հստակվում է: Ռուսաստանի պաշտոնական քարոզչության «միջուկային զենք» հանդիսացող Դմիտրի Կիսելյովը տվել է ուղենիշը՝ ամերիկյան հետք:

      Արդեն երկու-երեք օր է, որ այդ ուղենիշը «սրբորեն» տարածվում է Ռուսաստանի եւ Հայաստանի տարբեր շրջանակներից, որոնք հայտնի են որպես ռուսական քարոզչության սպասավորներ: Նրանք աստիճանաբար լցնում են կայքերից ու թերթերից շատերի էջերը, հեռուստաեթերը, ասուլիսների սրահները եւ առաջ մղում վարկածը, որ կատարվածը «երրորդ կողմի» դավադրություն էր ընդդեմ հայ-ռուսական բարեկամության:

      Այդ վարկածը պահանջում է էմոցիոնալ ուժգին ֆոն, ինչն էլ ապահովելու համար Ռուսաստանի պաշտոնական քարոզչամիջոցները ձեռնամուխ են եղել «եղբայր ժողովրդի» հանդեպ սրտացավության սրտաճմլիկ հեռուստատեսարաններին, հեռուստամեկնաբանություններին, Մալախովին են գործուղում Հայաստան՝ հայ ժողովրդի աչքերից արտասուք կթելու: «Երրորդ կողմի» վարկածն առաջ տանելու համար էմոցիոնալ գերդոզավորումն ունի առանցքային նշանակություն, քանի որ վարկածն ինքը բնականաբար մնալու է առանց հիմնավոր եւ անհերքելի ապացույցների, ընդամենն այսպես ասած «քարոզչական թեորեմի» կարգավիճակով:

      Հետեւաբար, պետք է հնարավորինս հորդառատ էմոցիա, զգայական ուժգին ալիք՝ հասարակության գիտակցականն արգելափակելու եւ սպանդի հաջորդ օրն իսկ առաջացած միանգամայն հստակ, իրավական քաղաքացիական հարցադրումները խլացնելու համար: Եթե չկան դրանց տրվելիք նույնքան հստակ եւ իրավական պատասխաններ, ապա մնում է արգելափակել այդ ամենը, ինչի լավագույն եւ հայ ժողովրդի դեմ տասնամյակներով փորձված միջոցը զգայական գրոհն է:

      Թե «երրորդ կողմի» վարկածը հնարավոր կլինի բարեհաջող պատվաստել, թե կարող է ստացվել նաեւ ավելի մեծ էֆեկտ եւ հայ ժողովուրդը լինելով այդ զգայական եւ սրտաճմլիկ արձագանքների սպառողը, գուցե կսկսի նույնիսկ վատ զգալ իրեն՝ առաջին օրերին Ռուսաստանի վերաբերմունքի մասով հնչեցրած խիստ գնահատականների ու պահանջների համար, եւ գուցե նույնիսկ ներողություն կխնդրեն Ռուսաստանից:

      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....V2w0EWMu.dpuf

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        Պերմյակովը մենա՞կ է գործել
        «Հայկական ժամանակ»
        20.01.2015


        «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Չնայած Գյումրիի սպանդի հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվելը էականը խոչընդոտներ է ստեղծում նախաքննության համար, հայաստանյան քննչական մարմինները ունեն բավարար նյութեր մի քանի առանցքային հարցերի պատասխանելու համար: Հիմնական հարցերից մեկը, որ հենց սպանության առաջին օրից շրջանառվում է հանրության շրջանում, հետեւյալն է. արդյո՞ք Պերմյակովը միայնակ է գործել, այսինքն մենա՞կ է սպանել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին:

        Հայաստանի իրավապահ մարմինները ձեռքի տակ բավարար նյութեր ունեն այս ուղղությամբ առաջ շարժվելու համար: Նրանք դեպքի վայրում հայտնաբերել եւ առգրավվել են սպանության ենթադրյալ գործիքը Կալաշնիկովի ավտոմատը, որն ըստ ամենայնի պատկանում է Պերմյակովին: Եվ ուրեմն, դատաձգաբանական փորձաքննությունը կարող է պատասխանել մի շատ կարեւոր հարցի. Ավետիսյանների ընտանիքի բոլոր անդամները սպանվել են այդ նո՞ւյն ավտոմատից, թե ոչ: Եթե այո, դա կդառնա եւս մեկ հիմնավորում այն բանի, որ մարդասպանը միայնակ է գործել, եթե ոչ սա արդեն 180 աստիճանով կփոխի քննության տրամաբանությունը եւ կնշանակի, որ Պերմյակովի հետ եղել են այլ մարդիկ նույնպես: Նախօրեին Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այլոց շարքում նշանակվել է դատաձգաբանական համալիր փորձաքննություն: Սա նշանակում է, որ առաջիկայում մենք կունենանք այդ շատ կարեւոր հարցի պատասխանը, բոլորը սպանվել են նո՞ւյն զենքից, թե տարբեր:

        Շաբաթ օրը Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ եւս մեկ հետաքրքիր դրվագ կա. այնտեղ ասվում է, որ նախաքննության մարմինը բջջային օպերատորներից պահանջել է Ավետիսյանների ընտանիքի անդամների ելքային եւ մուտքային զանգերը, որովհետեւ տվյալներ կան, որ հանցագործությունից հետո Պերմյակովը կարող է օգտագործած լինել նրանց հեռախոսները: Ուսումնասիրվում են նաեւ Ավետիսյանների տան մերձակա փողոցներում տեսանկարահանող սարքերի առկայությունը եւ այլն: Այս ամենը նշում ենք ընդգծելու համար, որ Պերմյակովի բացակայությունը, չնայած մեծ խոչընդոտ է հայաստանյան իրավապահների համար, բայց քննչական աշխատանք իրականացնելու հսկայական դաշտ կա, եւ այս ուղղությունները կարող են բազմաթիվ կարեւոր հարցերի պատասխաններ տալ: Այս ամենը, սակայն, չի նսեմացնում Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու հարցի հրատապությունը»։

        Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          Դա այն կարմիր գիծն է, որից անդին այլ են դառնում 1915 տեսած հայերի ընկալումները


          Lragir.am
          Հասարակություն - 21 Հունվարի 2015,



          Հակառուսական տրամադրություններ կլինեն, քանի կան դրանք առաջացնող հակահայկական պատճառները
          Գյումրիի սպանդից հետո Հայաստանի իշխանությունը հայտնվել է մուրճի ու սալի միջեւ՝ մի կողմում Կրեմլն է իր ըստ էության հրաման-որոշմամբ, մյուս կողմում փոթորկված հայ հասարակությունը՝ այդ որոշումը չեղյալ անելու պահանջով: Գործնականում անհնար մի առաջադրանք հայ-ռուսական հարաբերություններում առկա իրողությունների համատեքստում:

          ՌԴ նախագահի հեռախոսազանգը փաստացի վերջակետ դրեց ոճրագործին ՀՀ իրավապահներին հանձնելու աղոտ սպասումներին, ու իշխանությունը հայտնվեց նոր՝ ռուսական ուղղակի թե անուղղակի տրված առաջադրանքի հանդիման՝ կասեցնել հասարակական ընդվզման ալիքը, չեզոքացնել հակառուսական տրամադրությունները:

          Բարեբախտաբար, գոնե մինչ այսօր բանը չի հասել իշխանություն-հասարակություն սուր առճակատման: Դա Մոսկվային հնարավորություն կտա փոխել հասարակական բողոքի հասցեատիրոջը եւ գլխավոր թիրախ դարձնել ժողովրդի ցասումն ու ընդվզումը չեզոքացնելուն այլընտրանք չունեցող ՀՀ իշխանություններին: (Ստիպված լինելու պատճառներն ավելի քան հայտնի են): Բավական է մեր իրավապահները մեկ անգամ ուժ կիրառեն բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ, օրակարգից ինքնին դուրս կմղվի ոճրագործին հայ իրավապահներին հանձնելու պահանջը, եւ իրավիճակը կփոխակերպվի հասարակություն-իշխանություն հերթական առճակատման, որի ելքի համար Մոսկվան առանձնապես մտահոգվելու կարիք չունի...

          Զարմանալի է, որ ռուսական կողմը չդիմեց իրավիճակի հանգուցալուծման հնարքի՝ գործը հանձնել հայ իրավապահներին, բայց հանձնելով նաեւ հասարակությանը ներկայացվելիք եղելության դրդապատճառների եւ դրա բացահայտման իր հղկած սյուժեն: Մերոնք այդ սյուժեն շրջանցելու հնարավորություն դարձյալ չէին ունենա, ինչպես որ չեն ունենալու հիմա՝ քննությունն ինչ-որ անհասկանալի ռուս-հայկական ձեւաչափով կատարելիս: Ռուսներին կմնար հանգիստ ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել՝ դուք եւ ձեր իրավապահները, գոհ եք, թե դժգոհ՝ ձեր գործն է:

          Այն, որ մինչ օրս Ռուսաստանը չի դիմել այս տարբերակին, թերեւս պայմանավորված է երկու հանգամանքով: Կամ մեծապետական հոգեբանությունն ու մտածելակերպը մի կողմ դնել չեն կարողանում, կամ ոճրի հետեւում այնպիսի իրողություններ են, որ դրանց հրապարակայնացման կամ արտահոսքի նվազագույն ռիսկի անգամ չեն ուզում դիմել, գուցե բացառելով անգամ, որ դրանք հասու դառնան միմիայն ՀՀ ղեկավարությանը:

          Արդեն ամիսներ շարունակ հայ-ադրբեջանական սահմաններում գրեթե ամենօրյա ռեժիմով խախտվող հրադադարը եւ զոհերը Ռուսաստանին ավելի անհոգ են դարձնում հայերի պահանջի հանդեպ: Ակնկալիքը՝ բավական է ռուսական քարոզչամեքենան արծարծի ռազմակայանը իբր թե հանելու թեման, Հայաստանում կրկին կթեւածի ռուսի օրհնված ոտքի իներցիոն պաշտամունքը եւ եղածին համակերպվելու պատրաստակամությունը:

          Այն, որ հասարակությունը համառում է գործի հետաքննությունը հանձնելու ՀՀ իրավապահներին՝ մի համակարգի, որին մեր առօրյա կյանքում մեծ հաշվով չի վստահում եւ հաճախ է գամում անարգանքի սյունին, վկայում է, որ մարդիկ ուզում են գոնե այս անգամ, թեկուզ եւ իրենց չվստահած իրավապահների միջոցով, հասնել բեկման՝ գոնե այս անգամ չլինել Ռուսաստանի հրովարտակի կատարածուն: Իսկ դա արդեն տարբեր առիթներով ձեւակերպված հասարակական պահանջ է, որի ներկա ինտենսիվությունը եւ համառությունը հայի ներելու, հաշտվելու կարողության սահմանագծի խախտումն է: Քնած մայր ու մանուկ խողխողելը Հայաստանին ԵՏՄ խցկել չէ, գազը թանկ վաճառել չէ, իր գործողություններում Հայաստանի ձեռուոտը կապկպել չէ... Դա այն կարմիր գիծն է, որից անդին այլ են դառնում 1915 տեսած հայերի ընկալումները...

          Մենք մեզ վարժեցրել ենք մտքին, թե մեր անվտանգության սպառնալիքը միայն թուրքերն ու ադրբեջանցիներն են: Անվտանգության ոչ պակաս սպառնալիք է քո շահերը մշտապես անտեսող դաշնակիցդ, ում հետ որոշողի ու կատարողի հարաբերությունների մեջ ես, ում հոգուդ խորքում վաղուց էլ չես վստահում, որ քո շահը չի վաճառի միջպետական քաղաքական որեւէ աճուրդում:

          Հիմա ականատեսն ենք մի իրավիճակի, երբ մեր ավանդական դաշնակից Ռուսաստանի եւ մեր ազգային անվտանգության ավանդական սպառնալիք Թուրքիայի գործողություններում դժվար է տարբերություն գտնել՝ Թուրքիան էլ նույն կերպ պաշտպանում է հարյուր տարի առաջ հայերի տուն ջուր խմելու գնացած իր պերմյակովներին, մեզ էլ առաջարկելում հայ-թուրքական համատեղ հանձնաժողով ստեղծել՝ պարզելու դեպքի հանգամանքները...
          Պետք չէ մարդկանց նախատել հակառուսական տրամադրությունների համար, դրանք պատճառներ ունեն եւ, բացի այդ էլ, հակաօրինական չեն՝ տրամադրությունները կարգավորող օրենք չունենք: Ինչքան էլ Հայաստանում եւ Ռուսաստանում ջանան հակառուսական տրամադրությունների «ցրիչները», տրամադրությունների շրջադարձ չի լինելու, մինչեւ շրջադարձ չլինի հարաբերություններում: Եւ որքան բաց ու անկեղծ արտահայտվեն կողմերը, այնքան մեծ կլինի հարաբերությունները վերակազմակերպելու հնարավորությունը:

          Իսկ մինչ այդ պետք է գոհ լինել, որ դրանք ընդամենը տրամադրություններ են եւ ոչ արմատացած համոզմունք:

          ԻՐԻՆԱ ՂՈՒԼԻՆՅԱՆ

          - See more at: http://www.lragir.am/index/arm/0/soc....8qkNIKwk.dpuf

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Live it up Vrej.. Lragir=BS
            Hayastan or Bust.

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Originally posted by Haykakan View Post
              Live it up Vrej.. Lragir=BS
              Kordz tchuness....., kone RTR i badmadz hekiatneren en.......
              Last edited by Vrej1915; 01-21-2015, 04:42 PM.

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Լավրովն ո՞ւմ հետ է քննարկելու Ասկերովի ճակատագիրը ,
                21.01.2015


                Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանում ՌԴ-ի դեսպանատան կողմից առավել վաղ հնչեցրած հայտարարությանը հակասող հայտարարությամբ է հանդես եկել:

                Այսպես, հունվարի 21-ին կայացած 2014թ. արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողի կողմից հարց է հնչեցվել, թե ինչու Ռուսաստանը չի հետաքրքրվում իր քաղաքացու՝ Դիլհամ Ասկերովի ճակատագրով՝ այդ առիթով ոչ մի հայտարարություն չտալով:

                Ի պատասխան՝ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «նա ձերբակալվել է հայկական կողմից, ուստի այդ հարցը մենք կքննարկենք հայկական կողմի հետ»:

                Մասնավորից անցնելով ընդհանուրին՝ ՌԴ-ի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանի մեծ թվով քաղաքացիներ են ձերբակալված աշխարհի տարբեր երկրներում: Նրա խոսքով՝ ՌԴ-ի իշխանությունները մշտապես հետաքրքրվում են նրանց ճակատագրով, պահելու պայմաններով, ձերբակալող կողմի ծրագրերով: «Ելենլով ստացված տեղեկություններից՝ մենք որոշումներն ընդունում ենք կոնկրետ պետության եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների շրջանակներում», - հստակեցրել է նախարարը:

                Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, Ադրբեջանում Ռոսւաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինի՝ Միլի Մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովային ուղղված նամակում հայտարարվել էր, որ հայերի կողմից գերեվարված ադրբեջանցիների շարքերում ՌԴ-ի քաղաքացիներ չկան:

                Բացի այդ, անհասկանալի է՝ այդ ո՞ւմ հետ է քննարկումներ վարելու Լավրովը. Ասկերովը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության տակ:

                Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ 22 տարվա ազատազրկման:

                Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։

                Լուրեր Հայաստանից - NEWS.am

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Ութ խնդիր և ութ լուծում հայ-ռուսական հարաբերություններում
                  Lragir.am
                  Մեկնաբանություն - 21 Հունվարի 2015,


                  Պետք է խոսել և ձևակերպել, դրանում է քաղաքականության իմաստը: Եթե ես լինեի ՀՀ իշխանությունների կամ առաջատար քաղաքական ուժերի տեղը, ես հրապարակայնորեն կդիմեի Ռուսաստանի իշխանություններին ու հասարակությանը, կձևակերպեի առաջացած խնդիրներն ու անհամաձայնությունները, նաև կառաջարկեի լուծումներ, հետո չասեն՝ գող-գող էկավ, Պետդեպը սենց, Ռոթշիլդները նենց: Եվ ուրեմն, հարգելի ռուսաստանցի պարոնայք, մեր երկրների միջև առաջացել են հետևյալ խնդիրները.

                  1. Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներն ու ձեռնարկությունները պատկանում են Ռուսաստանին, ռուսական կապիտալին: Սակայն, չնայած բազմաթիվ խոստումներին, բացակայում է այդ ոլորտների զարգացումը, բացակայում են ներդրումները, արդյունքում հայ հասարակության մոտ տպավորություն է ստեղծվում որ Ռուսաստանը միտումնավոր կասեցնում ու սահմանափակում է Հայաստանի տնտեսական զարգացումը: Առաջարկում ենք՝ ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որը կսահմանի համատեղ հակամենաշնորհային քաղաքականություն այդ ոլորտում, որի արդյունքում կվերագանգնվի ազատ մրցակցային տնտեսական դաշտը, ինչպես նաև կհստակեցվի ռուս ընկերությունների ներդրումային պատասխանատվությունը ու իրենց պատկանող ոլորտների ու ձեռնարկությունների զարգացման չափանիշները:

                  2. Ռուսաստանը հայտարարում է, որ իրականացնում է Հայաստանի գազամատակարարումը արտոնյալ գնով /185 դոլարով/, սակայն Ռուսաստանին պատկանող գազամատակարարող ցանցը գազը վաճառում է սպառողներին կրկնակի ավելի թանկ, ինչը վերացնում է հայտարարված արտոնյալությունը: Առաջարկ՝ համատեղ իրականացնել այդ հարցի կարգավորումը, որպեսզի գինը սպառողների համար կամ դառնա իսկապես արտոնյալ, կամ՝ վերացվի ռուսական ընկերության մենաշնորհը:

                  3. Ռուս սահմանապահներն իրականացնում են Հայաստանի սահմանների վերահսկողությունը: Դա աննախադեպ է միջազգային պրակտիկայում, և չունի ոչ մի տեսանելի իմաստ: Առաջարկ՝ իրականացնել որոշակի ժամկետում սահմանների վերահսկողության փոխանցումը հայաստանցի սահմանապահներին, դուրս բերել Հայաստանի տարածքից ռուս սահմանապահներին:

                  4. Հստակեցնել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործառույթները, մասնավորապես՝ ինչից և որ դեպքում է այն պաշտպանում Հայաստանը, ինչպես նաև՝ ստանալ երաշխիքներ Հայստանի ներքին գործերին չխառնվելու և Հայաստանի տարածքից ագրեսիան բացառելու վերաբերյալ:

                  5. Հնարավոր է, որ նման հստակեցումներ կան ռուսական ռազմաբազայի մասին պայմանագրում, սակայն մենք տեսնում ենք, Պերմյակովի դեպքում մասնավորապես, որ այդ պայմանագրի դրույթները փաստացի չեն կատարվում՝ «դա հակասում է Ռուսաստանի սահմանադրությանը» հիմնավորումով: Ուրեմն, ռուսական ռազմաբազայի մասին պայմանագիրը պետք է վերանայվի և վերաստորագրվի, ի դեպ, վերանայվի նաև դրա անհրաժեշտությունն առհասարակ:

                  6. Ռուսաստանի կողմից իրականացվող Ադրբեջանի ակտիվ զինամատակարարումը մեծ անհանգստություն է առաջացնում Հայաստանում, քանի որ խախտում է երկրների միջև եղած ռազմական հավասարակշռությունը: Առաջարկվում է ստեղծել հայ-ռուսական ռազմական հանձնաժողով, որը կգնահատի Հայաստանի ու Ադբեջանի միջև Ռուսաստանի գործողությունների արդյունքում առաջացած անհամաչափությունը և շուտափույթ կվերականգնի այն այս կամ այն միջոցներով:

                  7. 1996 թվականի հայ-ռուսական բարեկամության ու համագործակցության մասին այսպես կոչված Մեծ պայմանագրում կա դրույթ, ըստ որի մեր երկները պարտավորվում են համաձայնեցնել իրենց արտաքին քաղաքականությունը և կոնսուլտացիաներ անցկացնել վճռական քայլեր ձեռնարկելուց առաջ: Սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանը չի համաձայնեցրել Հայաստանի հետ իր վերջին տարիների քաղաքականությունը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, Եվրամիության, Վրաստանի և Ուկրաինայի հետ կոնֆլիկտների գնալու որոշումը: Առաջարկվում է՝ շուտափույթ սկսել նման բանակցությունները, առկա պայթյունավտանգ իրավիճակը մեղմելու, լուծումներ գտնելու նպատակով: Կամ՝ կասեցնել Մեծ պայմանագիրը, իբրև չգործող:


                  8. Հայ հասարակությունը տեսավ, թե ինչպես Ռուսաստանը ստիպեց Հայաստանին հրաժարվել Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումից և հարկադրեց ստորագրել Եվրասիական միության պայմանագիրը: Դա ընկալվեց իբրև ոչ բարեկամական, Հայաստանի շահերից չբխող քայլ, բռնարարք: Առաջարկվում է՝ նախորդ կետի շրջանակներում, անցկացնել հայ-ռուսական բանակցություններ հայ-ռուսական և հայ-եվրոպական հարաբերությունների ու պայմանագրերի այնպիսի համատեղման վերաբերյալ, որը թույլ կտա հաշվի առնել երկու երկրների կենսական շահերը:
                  Այսքանը եթե արվի՝ մեր երկների միջև կառաջանան նորմալ քաղաքական հարաբերություններ, եթե չարվի՝ կառաջանա կոնֆլիկտ:

                  ԱՐԱ ՆԵԴՈԼՅԱՆ, Հրապարակախոս


                  - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....5m7ufm67.dpuf

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    Գյումրիի ռուսական ռազմաբազայում նախկինում ծառայած ռուս տղաները` Գյումրիի սպանության մասին

                    Հունվար 22 2015

                    Սփյուռիք ոչ ռուսախոս հայերի համար vk.com էջում Գյումրիի ռուսական ռազմաբազայում նախկինում ծառայած և արդեն տուն վերադարձած ռուս տղաները գրում են Գյումրիի սպանության դեպքի հետ կապված

                    Ռոդիոն Կոմով
                    Շատ տարօրինակ է, որ մեր ՎԱԽԵՑԵԼ է այն բանից, որ իրեն հայերը տեսել են, նույնիսկ ավտոմատով:
                    Գյումրիում ռուսական զինվորը շատ սովորական բան է, նրան բոլորը վարժվել են: Հաճախ է պատահում, որ զինվորները շարասյունով քայլեն կամ քաղաքում, կամ՝ գյուղերով:
                    «Քաղաքացիական» հագուստի համար մենք գնում էինք քաղաքի շուկա և տեղացիների հետ երբեք կոնֆլիկտ չի եղել: Հիշում եմ զինվորական շարասյուների ետևից հաճախ երեխաներ էին վազում և խնդրում էին իրենց քուղեր տալ, նրանք մեր մեջ երբեք սպառնալիք չեն տեսել:
                    Ես Սիվերսկից /զորագնդի կայանավայրի անունը-Հ.Խ./ վազում էի մինչև Արափի գյուղը, երկու կիլոմետր է, հանդիպող հայերին ողջունում էի որպես հին ծանոթների և նրանք նույն կերպ էին պատասխանում, շատ սիրալիր մարդիկ են: Ես Պերմյակովի նման համազգեստով էի, բայց գյուղում ոչ մեկի մտքով չէր անցնում ինձ զորամաս հանձնել, ցույց էին տալիս խանութի տեղը, և ես հայերի մեջ ինձ լիովին անվտանգ էի զգում:
                    Երբ մենք գնում էինք Կամխուդ կրակելու, գյուղերից մեկում (հավանաբար Մարմաշենում) հայ կանայք դուրս էին գալիս փողոց և ռուս զինվորներին հաց էին տալիս: Այնպես որ կարծում եմ այս գործը մութ գործ է, նա /Պերմյակովը-Հ.Խ./ նրանց /ավետիսյաններին-Հ.Խ./ չէր գնդակահարի իրեն տեսած լինելու համար:

                    Իվան Զելենսկի

                    Այո, ծառայությունը Հայաստանում արմատապես փոխել է իմ կարծիքը հայերի մասին, ես միշտ կարծել եմ, որ նրանք, կովկասյան հանրապետությունների մեծ մասի նման, ատում են ռուսներին:
                    Շատ էի զարմանում օտար երկրում մեծահասակների վերաբերմունքից, իսկ վերաբերվում էին յուրայինների նման… Հիշում եմ և կոնյակ էին բերում, մի անգամ էլ պահակ էի, մի փոքրիկ թխված բերեց, անվճար, տաքսիստները 50 դրամով ողջ քաղաքով պտտեցնում էին, հետո մեր փոխարեն իրենք էին խանութ մտնում, որպեսզի սպաները մեզ չնկատեն… շատ բաներ են եղել…

                    Վիկտոր Մամոնով
                    Նստել կարդում եմ ու խոսքեր չեմ գտնում… քարեր են նետվում բազայի վրա, ինչ որ սադրանք է… Ես այնտեղ յոթ ամիս ծառայել եմ, ընդհանրապես գերազանց ենք ապրել… Ազնվորեն: Կուզենայի հիմա հանդիպել այն մարդկանց, ովքեր ինձ խնձոր ու լովաշ էին տալիս ուտելու, երբ շրջափակման մեջ կանգնած էինք և այնքան ուտել էինք ուզում:
                    Այն մարդկանց, ովքեր մեզ կարտոֆիլ, պոմիդոր էին բերում Ալագյազի գյուղերից մեկում, մեկ ամիս մնացինք և ճաշարանում չէին կերակրում… Ես ողջ կյանքումս գյումրեցիների նման բարեկամաբար տրամադրված մարդկանց չեմ տեսել:
                    Պետք չի սադրանքներ անել և գրել չտեսախ բաների մասին… երբ քեզ ողջունում են մարդիկ, ձեռքով են անում մեքենայով տեղափոխությունների ժամանկ … ապրելն ու ծառայելն էլ հաճելի են դառնում… Մի բան կուզեի ավելացնել… հույս ունեմ մեղավորը կպատժվի… մենք ողջ երկրով ողբում ենք անմեղ մահացածների համար… Նյութի աղբյուր՝


                    Սփյուռիք ոչ ռուսախոս հայերի համար http://vk.com/club14347137?offset=5&own=0#posts էջում Գյումրիի ռուսական ռազմաբազայում նախկինում ծառայած և արդեն տուն վերադարձած ռուս տղաները գրում են Գյումրիի...


                    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2015/01/22/447220.html
                    © 168 Ժամ առցանց լրատվական կայք

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Բացառված չէ, որ Պերմյակովի հանցակիցները՝ կազմակերպիչները, դրդողները, օժանդակողները, նույնպես զինվորականներ են

                      Հունվար 21 2015

                      Ռուսաստանի Դաշնության քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից Պերմյակովի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը եւ Դաշնության օրենսդրությամբ դատավարական գործողություններ իրականացնելը՝ քրեական գործի հարուցում, կալանավորում, մեղադրանք առաջադրել եւ այլն, օրինական է, բխում է հատուկ միսիայի սկզբունքից, ինչպես նաեւ ՌԴ եւ ՀՀ միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում զորքի տեղակայման պայմանագրի դրույթներից:

                      Բանը նրանում է, որ Պերմյակովը զորքի դիսլոկացիայի տեղում ինքնակամ լքել է զորամասը, այսինքն՝ կատարել է ՌԴ շահերին ուղղված կամ զինվորական ծառայության դեմ հանցագործություն՝ դասալքություն զենքով:

                      Հաջորդը՝ դասալքության գործով, կարծում եմ, կմեղադրվեն զինվորական ծառայության ներքին կանոնադրությունը խախտած այլ զինվորականներ, բացառված չէ, որ Պերմյակովի հանցակիցները՝ կազմակերպիչները, դրդողները, օժանդակողները, նույպես զինվորականներ են:

                      Այս պարագայում նույնպես գործելու է ՌԴ օրենսդրությունը, ուստի քրեական գործով համատեղ քննություն կատարելու գաղափարը ճիշտ է, դրանով կապահովվի քննության օբյեկտիվությունը եւ բազմակողմանիությունը (օրինակ, արտաքուստ թվում էր, որ Պերմյակովը հանցանքը կատարել է թմրամիջոցների կամ ալկոհոլ օգտագործած վիճակում կամ հոգեպես խանգարված է, սակայն երբ ռուսական կողմը նրա ծննդավայրում հարցաքննեց հարազատներին, ընկերներին, մտերիմներին, պարզվեց, որ նա լավ էլ ֆիզիկական մեղսունակ անձ է: Այս հանգամանքի ճշտումը հիմք է տալիս ենթադրելու, որ հանցագործության դրդապատճառն ու նպատակը այլ են եւ գործ ունենք ծրագրված հանցագործության հետ (բացառված չէ, որ օտարերկրյա ծառայությունները նրան հավաքագրել են ՌԴ-ում եւ Հայաստանի Հանրապետություն ուղարկել նպատակային, այս հանգամանքները կարող է բացահայտել ռուսական կողմը):

                      ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ իրավաբան, Մոսկվա Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում

                      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/01/21/534495/

                      © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

                      Comment

                      Working...
                      X