Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
«Եվ հետո մենք զարմանում ենք, թե ինչու մեզ շուրջ բոլորն ատում են». Բորիս Նեմցով
Փաստինֆո, Լրատվական գործակալություն
Քաղաքականություն - 17 Հունվարի 2015,
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը ֆեյսբուքյան իր էջում իր քննադատական ձայնն է բարձրացրել Գյումրիում եղեռնական սպանության հետ կապված որոշ բացասական զարգացումների դեմ:
«Երբ Հակամայդան կրեմլյան շարժումը Գյումրիում հայկական ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին հայտարարում է խղճի կալանավոր, ինչի՞ վրա են հույսները դնում: Հայ ժողովրդի սիրո վրա՞, թե՞ նրա վրա, որ ռուսներին անիծեն նույնիսկ ցայժմ բարեկամ Հայաստանի քաղաքացիները:
Նման է նրան, որ կրեմլյան սադրիչները հենց երկրորդի վրա էլ հույս են դնում: Իսկ Կրեմլը լռելյայն նրանց պաշտպանում է:
Մինչդեռ Ռուսաստանի ու Հայաստանի միջև գործում է Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի գտնվելու հետ կապված իրավասության և իրավական փոխօգնության հարցերով համաձայնագիր՝ ստորագրված դեռևս 1997թ.:
Համաձայնագրի 4-րդ հոդվածն ուղղակի հաստատում է, որ Պերմյակովը պետք է հանձնվի հայկական արդարադատությանը, այնպես որ Երևանում ու Գյումրիում ցուցարարները բացարձակապես օրինական են պահանջում Ռուսաստանից միջազգային պարտավորությունների անշեղորեն կատարում:
Սակայն Պերմյակովին չեն հանձնում, և անգամ նրան անվանում են խղճի կալանավոր...
Եվ հետո մենք զարմանում ենք, թե ինչու մեզ շուրջ բոլորը ատում են»,- գրառում է թողել Բ.Նեմցովը:

Comment