Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Ռուս սահմանապահները ռազմակայանին ի՞նչ են հանձնել Պերմյակովից առաջ

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
    Իրավունք - 22 Հունվարի 2015,


    Գյումրիի ողբերգության քննության գործընթացում դեռ ներգրավված չէ տուժողի իրավահաջորդ, այդ հարցը դեռ չի քննարկվել: Այդ մասին հայտնել է Հայաստանի Քննչական կոմիտեն, որը ՌԴ Քննչական կոմիտեի հետ ստեղծել է հետաքննության համակարգող շտաբ: Հունվարի 12-ի ողբերգությունից անցել է 10 օրը, տուժողի իրավահաջորդ դեռ չկա, իսկ հայաստանցի քննիչները միայն նախօրեին էին մուտքի թույլտվություն ստացել Պերմյակովի մոտ, որը պահվում է Գյումրիի ռուսական ռազմակայանում: Հայաստանի քննիչները երեկ ցուցմունք են վերցրել նրանից, մեղադրանք են առաջադրել, Պերմյակովն էլ ընդունել է մեղադրանքը:

    Տեսնես Պերմյակովին երկա՞ր է հարկ եղել համոզել մեղադրանքն ընդունելու հարցում, թե ռուսական ռազմակայանում նրան մինչեւ ՀՀ Քննչական կոմիտեի մեղադրանքի առաջադրումն են ասել, որ հայերը կգան, մեղադրանք կառաջադրեն, հանգիստ ընդունիր, միեւնույն է դու դատվելու ես ռուսական դատարանում եւ ռուսական օրենքներով:

    Ողբերգության քննությունը ստանում է պարզապես զավեշտալի երանգներ: 7 մարդու՝ ամբողջ ընտանիքի սպանությունը քննում է հայկական իրավապահ համակարգը, մեղադրանք է առաջադրում, իսկ մեղադրյալը գտնվում է մեկ այլ համակարգի հովանու ներքո: Ավելին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն էլ հայտարարում է, որ նա դատվելու է ՌԴ օրենսդրությամբ, ՌԴ դատավարությամբ:

    Հայաստանի իրավապահներին այլ բան չի մնում, քան հայտարարել, որ այդ ամենը լինելու է Հայաստանի տարածքում: Ինչպիսի ահռելի ձեռքբերում, ինչպիսի նվաճում, ինչ լավ է, որ դատավարությունը ոչ թե ՌԴ կամ որեւէ չեզոք տարածքում է լինելու, այլ Հայաստանի: Նաեւ իհարկե ձեռքբերում է, որ հայ իրավապահներին թույլ են տալիս Պերմյակովի հետ շփվել ոչ թե ռուսական ռազմակայանի պարսպի վրայից, այլ ռազմակայանում:

    Շատերն ասում են, որ գործ ունենք իրավական կազուսի հետ: Իրականում կազուս չկա, զավեշտ է, որը Հայաստանի իշխանության անարժանապատիվ քաղաքականության հետեւանք է:

    Պերմյակովին հայ իրավապահները քննում են դեպքից մոտ տասը օր անց միայն, տուժողի իրավահաջորդ դեռ ներգրավված չէ, իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Էդվարդ Նալբանդյանը Բրուսելում հայտարարում է, թե ունեն գործի արագ բացահայտման հույս:

    Հույսեր տածելու փոխարեն, Էդվարդ Նալբանդյանը, որպես արտաքին գործերի նախարար, թերեւս ավելի լավ կանի օրինակ որքան հնարավոր է արագ պարզաբանի, թե ինչպե՞ս, հայ-ռուսական միջպետական հարաբերության այդ ո՞ր մի դրվագի հիմքով են հայ-թուրքական սահման հսկող ռուս սահմանապահները Պերմյակովին ձերբակալում եւ ոչ թե հանձնում Հայաստանի իրավապահներին, այլ տալիս են Ռուսաստանի ռազմակայանին:

    Էդվարդ Նալբանդյանի գործը, տվյալ իրավիճակում, դա է, ոչ թե հուսալը, որ հանցագործությունը կբացահայտվի արագ:

    Որովհետեւ խնդրի առանցքային դրվագը հենց դա է, եւ ոչ թե ռազմակայանի տեղակայման մասին միջպետական համաձայնագրերը կամ երկու երկրների Սահմանադրությունները: Դրանց հերթը գալիս է միայն այն հարցի պատասխանից հետո, թե իրավական ո՞ր հիմքով են ռուս սահմանապահները Պերմյակովին հանձնել ռուսական ռազմակայանին:

    Որովհետեւ դրանից հետո նաեւ հարց է առաջանում, թե այս ընթացքում հայ-թուրքական սահմանում հայտնաբերված է՞լ ինչ կամ է՞լ ում են նրանք հանձնել ռուսական ռազմակայան, Հայաստանին հանձնելու փոխարեն:



    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/rig....Unghwj2F.dpuf

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Որևէ սահմանախախտի պետք է հանձնել ՀՀ ԱԱԾ-ին, ինչո՞ւ Պերմյակովին հանձնեցին ռուսական կողմին. Խ. Հարությունյանը՝ Գ. Կոստանյանին
      22.01.15







      «Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումներին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանը խնդրեց պարզաբանել, թե ՌԴ բազան արդյոք Ռուսաստանի տարածք է նշանակում: Այնուհետև նա հարցրեց, թե ուսումնասիրել են արդյոք Պերմյակովի հանձնման ու սահմանապահների գործողությունները: «Որևէ սահմանախախտի նախևառաջ պետք է հանձնել ՀՀ անվտանգության ծառայությանը, ի՞նչն է պատճառը որ որոշել են հանձնել ռուսական կողմին»,- հարցրեց նա:

      Գլխավոր դատախազը նշեց, որ իրենք գործ ունեն երկու իրավազորության հետ, և միջազգային իրավունքն է հարցը կարգավորում: «ՀՀ տարածք է, բայց անկախ նրանից դա ՀՀ- տարածք է, թե՝ ոչ, պետական և իրավապահ իրավազորությունը ՀՀ -ինը չէ: Այդտեղ գործում է ՌԴ օրենսդրությունը՝ ըստ միջպետական պայմանագրի, այսինքն՝ գոնե այդ իրավական հարթության մեջ տարակարծություն չի կարող լինել»,- ասաց նա:

      Ինչ վերաբերում է գործի վարույթը հանձնելուն, ապա, ըստ նրա, դրանք տարբեր ռեժիմներ են: «Անձի հանձնման, էքստադիցիայի բոլոր հարաբերությունները տարբեր պայմանագրերով են, իսկ քրեական գործքի վարույթի հարաբերությունները՝ այլ իրավական միջազգային ակտով: Այդ հայտարարությունները չի կարելի հակադրել կամ համադրել, դրանք փոխլրացնող են»,- ասաց նա և հավելեց, թե անձի հանձման հարցերը քննելիս իրենք չեն կարող հաշվի չառնել ՌԴ օրենսդրությունը: «Նման հարցերը կարգավորում են Մինսկի և Եվրոպական կոնվենցիաներով»,- ասաց նա:

      Սահմանապահ ծառայության մասին հարցի վերաբերյալ նկատեց. «Այո՛ սահմանապահը, որը պարտավոր էր ՀՀ իրավապահներին հանձնել, թույլ է տվել հանցագործություն, սա ևս միջազգային պայմանագրի առարկա է և, բնականաբար, սրան ևս գնահատական պետք է տրվի: Հարցը քրեական գործի քննություն է համարվում»:

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        Սուգ չհայտարարելը «դիվանագիտական վրիպում էր»

        Նանե Սահակյան
        Հրապարակված է՝ 21.01.2015

        Մի ամբողջ ընտանիքի սպանությունից հետո արդեն ավելի քան մեկ շաբաթ է անցել, բայց Հայաստանում այդպես էլ սգո օր չհայտարվեց՝ չնայած բազմաթիվ հորդորներին ու սոցիալական ցանցերում հնչող պահանջներին։

        Իշխանությունները պաշտոնապես չբացատրեցին, թե որն էր պատճառը, բայց փորձագետները վստահ են՝ ողբերգական առիթը կար։ Քաղաքական և բարոյական առումով ճիշտ կլիներ սգո օր հայտարարելը, կարծում է դեսպան Արման Նավասարդյանը։

        «Դա կլիներ սիմետրիկ տեղի ունեցած ողբերգությանը»,- ասաց Նավասարդյանը։

        Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ամբիոնի վարիչ Արման Նավասադյանը հավելում է, որ սգո օր հայտարարելու մասին գրավոր կարգավորում չկա, որոշումը կայացնում են երկրի իշխանությունները, երբ անհրաժեշտ են համարում։

        Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում օրեր առաջ նշել էր՝ սգո օր չհայտարարվեց, որովհետև Հայաստանում այդ մշակույթը չկա։ Սակայն նախկինում Հայաստանում առնվազն 5 անգամ սուգ հայտարարվել է. երկու անգամ բարձրաստիճան պաշտոնյայի մահից հետո, երկու անգամ վթարված ինքնաթիռների զոհերի հիշատակը հարգելու համար, 1999 թվականին էլ սգո օրեր էին հոկտեմբերի 27-ին հաջորդած երկու օրերը։

        Արման Նավասադյանի կարծիքով՝ Գյումրիում տեղի ունեցածից հետո սգո օր չհայտարարելը դիվանագիտական վրիպակ էր.- «Ես չեմ հասկանում, թե ինչու դա չի արվել, անպայման պետք է արվեր։ Սա, իհարկե, համարում դիվանագիտական վրիպում»։

        Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը նույնպես նշում է, որ նախագահը պետք է սպանություններից հետո ցավակցական ուղերձ հղեր ու հայտարարեր սգո օր։

        «Բայց դրա համար պետք է ցուցաբերել անհրաժեշտ առաջնորդություն կամ հաղորդակից լինել այդ մարդկանց վշտի հետ։ Պարզապես մարդը եթե զգում է, թե ինչպես է իր երկիրը ալեկոծվում, Գյումրիում ինչ ալիք է բարձրանում... և անհաղորդակից մնալը, մեկ շաբաթ լռելը հատուկ է միայն Հանրապետական կուսակցության ղեկավարությանը»,- ասաց Կարապետյանը։

        Եթե Հայաստանում հայտարարվեր սգո օր, երկրի բոլոր դեսպանություններում պետք է բացվեին սգո մատյաններ, դրոշները իջեցվեին, հետաձգվեին տոնական միջոցառումներն ու հաղորդումները։ «Ազատության» հարցին, թե արդյոք Հայաստանի իշխանությունները միջազգային աղմուկից խուսափելու համար չդիմեցին այդ քայլին, Վլադիմիր Կարապետյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ բացատրությունները բազմապիսի կարող են լինել։

        «Պատճառները կարող են բազմազան լինել, բայց այն, որ ոչ մի պետական ինստիտուտ համապատասխան պրոֆեսիոնալիզմ չի ցուցաբերել, ոչ մի պետական ինստիտուտ չի գործել այնպես, որ ժողովուրդը հասկանար, որ ղեկավար կա և հաղորդակից է իր վշտին, ակնհայտ է»,- կարծում է ՀԱԿ-ի ներկայացուցիչը։

        Դեռ 2008-ին նախագահ Սերժ Սարգսյանը իր բլոգում բացատրել էր, թե ինչու մարտի 1-ի հաջորդ օրը, երբ պարզվեց, որ երկրում 10 զոհ կա, սուգ չհայտարարվեց, նա գրել էր, որ «սովորաբար սուգ հայտարարում են այն դեպքերում, երբ հասարակությունը միանշանակ գնահատական է տալիս տեղի ունեցածին, երբ տեղի ունեցածը որևէ շահարկման հնարավորություն չի թողնում»:

        Արձագանքելով նախագահի այդ դիտարկմանը՝ փորձագետները նկատում են, որ գոնե Գյումրիի դեպքում հասարակությունը միանշանակ գնահատական էր տվել՝ երկում ողբերգություն էր տեղի ունեցել։ Մարդիկ ոչ միայն ծաղիկներ էին տեղադրում երկրի տարբեր քաղաքների հրապարակներում, այլև արձագանքում էին սոցցանցում։

        «Համացանցում ինքնաբուխ սգո օր էր»,- նկատում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը.- «Հայաստանի «Ֆեսյբուք»-ի օգտատերերի համարյա 80 տոկոսը փոխել էր իր նկարը՝ փոխարենը տեղադրելով սև վանդակ»։

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          Որպեսզի Գյումրու ողբերգությունը նախադեպ չդառնա
          20.01.2015

          Հայաստանյան իրավապահ մարմինները և հատկապես` Ազգային Անվտանգության ծառայությունը, որը վերջին շրջանում ամբողջությամբ անցել է ընդհատակ, համառորեն որևէ բացատրություն չեն տալիս, թե ինչպես հայկական ընտանիքի սպանդի մեջ կասկածվող Վալերի Պերմյակովը հայտնվեց ռուս սահմանապահների ձեռքում, հետո փոխանցվեց 102-րդ ռազմաբազային:

          Մինչդեռ` իրականում հենց այս հարցի պատասխանից է կախված՝ որքանո՞վ է իրավական առումով հիմնավոր ոչ միայն Պերմյակովի՝ ռազմաբազայում գտնվելու, այլ նաև նրան հայաստանյան արդարադատությանը չհանձնելու` ռուսական կողմի դիրքորոշումը:

          Ռուսական կողմի հիմնավորումն այն է, որ ՌԴ Սահմանադրությունն արգելում է իր տարածքում գտնվող իր քաղաքացուն հանձնել այլ պետության: Այսինքն` Պերմյակովը հանձնումը հայկական կողմին համարվում է ՌԴ Սահմանադրության խախտում:

          Մինչդեռ` Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման հետ կապված գործերում իրավասության և փոխադարձ իրավական օգնության վերաբերյալ` 1997թ. կնքված հայ-ռուսական պայմանագրով նախատեսված է, որ եթե ռազմաբազայի ներկայացուցչի կողմից հանցագործություն է կատարվում Հայաստանի տարածքում, և այն ուղղված չէ Ռուսաստանի, ռազմաբազայի կամ դրա մեկ այլ ներկայացուցչի դեմ, ապա գործի քննությունն անցկացնում է հայկական կողմը` Հայաստանի օրենսդրությամբ:
          Եթե ոճրագործությունն իսկապես Պերմյակովն է իրականացրել, ապա ստացվում է, որ, մի կողմից, նա, ըստ հայ-ռուսական միջպետական այդ պայմանագրի, պետք է փոխանցվեր հայաստանյան իրավապահներին՝ անկախ նրանից` ում կողմից է ձերբակալվել և որտեղ է ձերբակալվել, իսկ մյուս կողմից` չի կարող փոխանցվել, քանի, անկախ կատարած հանցագործության ծանրությունից, գտնվում է 102-րդ ռազմակայանի, այսինքն՝ ՌԴ-ի տարածքում և ՌԴ Սահմանադրության պաշտպանության ներքո:

          Ռուսական կողմը փորձում է տպավորություն ստեղծել, թե ռազմաբազայի մասին հայ-ռուսական վերոնշյալ պայմանագիրը հակասում է ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետին:
          Եվ քանի որ Սահմանադրությունը միջազգային պայմանագրերի նկատմամբ ունի գերակա իրավաբանական ուժ, ապա այլ բան չի մնում, քան Պերմյակովի հարցում առաջնորդվել դրանով:
          Այսինքն` ստացվում է, որ ՌԴ կառավարությունը ոչ միայն հաջողեցրել է Հայաստանի հետ հակասահմանադրական պայմանագիր ստորագրել, իսկ Պետդուման էլ՝ այդ պայմանագիրը վավերացնել, այլև անցած 17 տարիների ընթացքում Ռուսաստանում ոչ ոք չի նկատել, որ այն հակասում է երկրի Հիմնական օրենքին:

          Իրականում, սակայն, ամեն ինչ կախված է իրավական ակտերի և դրանց փոխառնչությունների մեկնաբանումից և մեկնաբանողից:

          Հակասության մասին տպավորությունն ստեղծվում է բացառապես այն պատճառով, որ Ռուսաստանը միտումնավոր անտեսում է սահմանապահ ուժերի կողմից Պերմյակովի ձերբակալման և ռազմաբազային հանձնելու օրինականության հանգամանքը:

          Իսկ Հայաստանի կառավարությունը, փոխանակ կառչելու իր համար այս գործում միակ առաջնորդող դեր ուեցող պայմանագրից, ակտիվորեն լծվել է ռուսական կողմի այդ մեկնաբանությունը տիրաժավորելու անշնորհակալ գործին և դա անում է ռուսներից շատ ավելի մեծ էնտուզիազմով:

          Բայց եթե անգամ հավատանք, որ իսկապես հայ-ռուսական վերոնշյալ պայմանագիրը հակասում է ՌԴ Սահմանադրությանը, ապա դա ինքնաբերաբար հանգեցնում է կա'մ ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու, կա'մ, որ ավելի հավանական է, այդ պայմանագրի պարտադիր վերանայման անհրաժեշտության:

          Ի վերջո, չի կարելի հայտարարել, թե պայմանագիրը հակասահմանադրական է, և շարունակել այն թողնել ուժի մեջ:


          Այս թնջուկը վաղ, թե ուշ հստակ կանգնելու է կողմերի առջև, և խնդիրը դառնալու է այն, թե նրանցից որ մեկն է փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը վերցնելու իր վրա:

          Եթե դա անելու է ռուսական կողմը, ապա, հայաստանյան իշխանության ներկայիս կրավորական վարքագծից ելնելով, պայմանագիրը փոփոխելու է այնպես, ինչպես շահավետ է իրենց:

          Սակայն Գյումրու այս ողբերգությունը ուղղակի պարտադրում է ՀՀ կառավարությանը՝ ոչ միայն բանը չհասցնել դրան, այլև Ռուսաստանի առջև օր առաջ դնել այդ պայմանագիրը վերանայելու պահանջը:

          Եվ դա ունի ինչպես քաղաքական, այնպես էլ զուտ իրավական հիմք:

          Քաղաքականն այն է, որ դա կլինի Ռուասատանի կողմից Պերմյակովին չհանձնելու որոշմանը հարաբերությունների վերանայման նախաձեռնությամբ պատասխանելու, դրանով հստակ քաղաքական վերաբերմունք ցուցաբերելու դրսևորում:

          Հայաստանը դրանով ցույց կտա, որ հնարավոր չի համարում այլևս նման իրավիճակների հանգեցնող նախկին կամ գործող պայմաններով այդ ռազմակայանի հետագա գործունեությունը:

          Խնդրի իրավական կողմը կամ հիմքը շատ ավելի կոնկրետ է` վերջապես պետք է հասկանալ, թե որտեղ են ավարտվում 102-րդ ռազմակայանի և ռուս սահմանապահների իրավասության շրջանակները Հայաստանի տարածքում:

          Սա նոր խնդիր չէ:

          Այն իր ողջ ծանրությամբ դրսևորվեց, երբ 2013թ. սեպտեմբերին ռուս սահմանապահները Սյունիքում` երկրի ներսում, ավտոճանապարհի վրա կանգնեցրին «Ժառանգություն» կուսակցության ավտոմեքենան և սկսեցին զննություն կատարել՝ չներկայացնելով նման արտոնություն ունենալու որևէ հիմք:

          Եվ ինչպես այն ժամանակ ԱԱԾ-ն և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որևէ կապակցված բացատրություն չտվեցին, հիմա էլ չեն տալիս այն հարցին, թե եթե իսկապես Բայանդուր և Երազգավորս գյուղերի հատվածում Պերմյակովին ձերբակալել են ռուս սահմանապահները, ապա ի՞նչ հիմքով են դա արել` ըստ նրանց, սահմանից 2 կմ դեպի Հայաստանի տարածք հեռավորության վրա, և ի՞նչ հիմքով են նրան հայաստանյան իրավապահներին փոխանցելու փոխարեն հանձնել 102-րդ ռազմակայանին:

          Եթե պատճառը ոչ թե ռուսներին վերաբերող հարցերում հայկական կողմի անփոփոխ կամակատարությունն է, այլ այս դաշտում իրավահարաբերությունների չկարգավորվածությունը, սողանցքների առկայությունը, ապա Հայաստանի իշխանություննները, առաջին հերթին պետական անվտանգության նկատառումներից ելնելով, անհապաղ պետք է քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ:

          Որովհետև այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, նման բարձիթողի վիճակի և ռուս սահմանապահների ինքնագործունեության պատճառով կարող է դառնալ նախադեպ: Չի կարելի երաշխավորված լինել, որ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող ցանկացած ռեցիդիվիստ, սերիական մարդասպան կամ պարզապես դիվերսիա իրականացնելու նպատակ ունեցող հերթական ստահակ չի որոշելու գալ Հայաստան, խելքին փչած հանցագործությունն անել և, ռուս սահմանապահներին հանձնվելով, փրկվել հայաստանյան արդարադատությունից ու ավտոմատ հայտնվել ՌԴ Սահմանադրության պաշտպանության տակ:

          Գևորգ Աղաբաբյան

          Մանրամասները` yerkir.am կայքում:

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Originally posted by Vrej1915 View Post
            Kordz tchuness....., kone RTR i badmadz hekiatneren en.......
            This shows exactly how wrong you are. I have never watched a single show on RTR but you on the other hand have replaces your brain (if you ever had one) with Lragir garbage. You are the typical Raffi Hovanessian with only anti Russian propaganda and absolutely no answers to any of Armenias problems let alone the problems which would arise if we leave Russian orbit. At this point I am willing to bet that you are a spy just like Raffi whose sole role is to undermine Armenian interests. Now do like Raffi and go to England, usa, Israel ..and ask them how to respond to this post.
            Hayastan or Bust.

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Originally posted by Haykakan View Post
              This shows exactly how wrong you are. I have never watched a single show on RTR but you on the other hand have replaces your brain (if you ever had one) with Lragir garbage. You are the typical Raffi Hovanessian with only anti Russian propaganda and absolutely no answers to any of Armenias problems let alone the problems which would arise if we leave Russian orbit. At this point I am willing to bet that you are a spy just like Raffi whose sole role is to undermine Armenian interests. Now do like Raffi and go to England, usa, Israel ..and ask them how to respond to this post.
              Needless to waist time with someone who proved time and again, his inability to argue on hard facts....
              Just for the sake of a smile: can you just explain what's the difference between a westen "spy", and a russian, like yourself ????

              PS: For the eternal debate on the media outlet, see this thread:
              Last edited by Vrej1915; 01-22-2015, 11:04 PM.

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Ռուսաստանը Հայաստանից ադրբեջանցի դիվերսանտի՞ն է պահանջում

                22.01.2015

                Հայաստանյան լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով երեկ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստվում է ԼՂՀ-ում նախորդ տարի կալանավորված ադրբեջանցի դիվերսանտներից մեկի՝ ՌԴ քաղաքացի Դիլհամ Ասքերովի հարցը քննարկել հայկական կողմի հետ:
                Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության, ԼՂՀ ոստիկանության կողմից 2014 թվականի հուլիսին ԼՂՀ Շահումյանի շրջանի տարածքում հայտնաբերված և ձերբակալված երկու անձանցից մեկին, ով ԼՂՀ դատարանի վճռով դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով լրտեսության, առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդ առևանգելու, ազգային ատելության շարժառիթով սպանություն գործելու մեջ:

                Գյումրիում Ավետիսյան ընտանիքի եղերական սպանդի և հատկապես` դրա մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայաստանյան արդարադատությանը չհանձնելու` Ռուսաստանի դիրքորոշման ֆոնին այս տեղեկատվությունը իսկական ռումբի ազդեցություն ունի:
                Ստացվում է, որ Հայաստանի տարածքում ծանրագույն հանցագործություն կատարած իր քաղաքացուն պաշտպանության տակ առնելու պարագայում՝ Ռուսաստանը համարձակվում է Հայաստանից պահանջել վերադարձնել ադրբեջանցի դիվերսանտին: Եվ դա անում է մի փուլում, երբ հայաստանյան հասարակության նյարդերը պրկված են պայթելու աստիճանի: Սա ոչ միայն կարող է Հայաստանի պետականության և ինքնիշխանության հանդեպ տարրական հարգանքի բացակայության հերթական դրսևորում լինել, այլև բացահայտ ցինիզմ և անտակտություն՝ հայ ժողովրդի ցավի նկատմամբ:
                Սակայն ասուլիսի սղագրությունը, որը զետեղված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում, թույլ է տալիս ասելու, որ Լավրովի հայտարարություններն իրականում այնքան միանշանակ չեն, որքան ներկայացվում են հայկական լրատվամիջոցներում: Հայտարարությունը Լավրովն անում է ադրբեջանցի լրագրողի հնչեցրած պրովոկացիոն հարցադրմանը պատասխանելիս: Լրագրողը ոչ միայն նշում է, թե Ասեքերովը ձերբակալվել է Ադրբեջանի օկուպացված տարածքում, այլ նաև պնդում է, թե նա գտնվում է Հայաստանի բանտում: Լավրովի պատասխանը բառացիորեն հնչում է հետևյալ կերպ. «Ինչպես Դուք ասացիք, նա Ռուսաստանի քաղաքացի է և ձերբակալվել է հայկական կողմից: Այդ պատճառով տվյալ հարցը մենք կքննարկենք նրա հետ:
                Մենք ոչ քիչ քաղաքացիներ ունենք, ովքեր ձերբակալվել են աշխարհի տարբեր երկրներում: Նրանց ճակատագրերով մենք հետաքրքրվում են մշտապես:
                Հաշվի առնելով նրանց ձերբակալման պատճառների մասին տեղեկատվության ստացման անհրաժեշտությունը, գնահատելով մեր քաղաքացիներին առաջադրված մեղադրանքների ծանրությունը, հասկանալով, թե ինչ պայմաններում են նրանք կալանավորվել, նրանց կալանավորած երկրներն ինչ պլաններ ունեն Ռուսաստանի քաղաքացիների առնչությամբ՝ մենք ընդունում ենք համապատասխան որոշումներ այն միջոցներով, որոնք այդ նպատակների համար առկա են համապատասխան երկրների հետ Ռուսաստանի երկկողմ հարաբերություններում»:

                Լավրովի հայտարարությունից ուղղակիորեն չի հետևում, որ Ռուսաստանն անպայման Հայաստանին դիմելու է այդ հարցով, քանի որ խոսում է ոչ թե կոնկրետ Հայաստանի, այլ «հայկական կողմի» մասին (ուշագրավ է, որ այս բառակապակցությունն օգտագործելուց առաջ Լավրովը համեմատաբար երկար պաուզա է վերցնում):

                Բացի այդ` Լավրովի պատասխան հարցադրումներից տպավորություն է, թե նա անուղղակիորեն լրագրողին հասկացնում է, որ եթե խոսքը Ռուսաստանի քաղաքացու մասին է, ապա նրա հարցը քննարկման առարկա է ոչ թե լրագրողի կամ որևէ երրորդ երկրի հետ, այլ՝ հայկական կողմի:
                Եվ վերջապես` Լավրովի խոսքից ուղղակի չի հետևում, թե եթե անգամ իրենք դիմելու են հայկական կողմին, ապա դա անելու են անպայման Ասքերովին իրենց հանձնելու պահանջով:
                Հայաստանի ռազմավարական դաշնակիցը համարվող երկրի արտաքին գերատեսչության ղեկավարն, իհարկե, կարող էր ավելի հստակ ձևակերպել իր մտքերը՝ կոնկրետացնելով հարցի հետ կապված` Ռուսաստանի հետագա հնարավոր անելիքները, թեկուզ` տարընթերցումների տեղիք չտալու համար:
                Հենց սա է, թերևս, ավելի շատ կասկածելու տեղիք տալիս: Առաջին անգամը չէ, որ Լավրովը նման դիվանագիտական մանևրումներ է կատարում ԼՂ հակամարտության շրջանակում հայ-ադրբեջանական հարաբերություններին որևէ կոնտեքստով անդրադառնալիս:

                Եթե իսկապես Ռուսաստանում կա Ասքերովի հարցով երբևէ հայկական կողմին դիմելու ցանկություն, ապա էմոցիաներից դուրս դա միանգամից մի քանի հարցադրումների տեղիք է տալիս:

                Նախ՝ «հայկական կողմ» ասելով` ո՞ւմ նկատի ունի Լավրովը` Հայաստանի՞ն, թե՞ ԼՂՀ-ին: Եթե Հայաստանին, ապա Ասքերովը ձերբակալվել, կալանավորվել է ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից, ցմահ ազատազրկման է դատապարտվել ԼՂՀ դատարանի կողմից և իր պատիժը կրում է ղարաբաղյան քրեակատարողական հիմնարկում:
                Դրանց վրա Հայաստանը որևէ իրավազորություն չունի և չի կարող ռուսական կողմի հետ ինչ-որ սեպարատ համաձայնությունների գնալ, եթե, իհարկե, Երևանը նաև ԼՂՀ-ին ռուսահպատակության ճիրանները ներքաշելու փորձ չկատարի:
                Իսկ եթե Լավրովը նկատի ունի ԼՂՀ-ին, ապա դա նշանակելու է, որ նրան դիմելու դեպքում Մոսկվան ուղղակիորեն ճանաչելու է ԼՂՀ-ի ինքնիշխանությունը և նրա իրավասու պետական մարմինների օրինականությունը:
                Այդ դեպքում ի հայտ է գալիս երկու երկրների միջև իրավապայմանագրային հարաբերությունների բացակայության հարցը: Իսկ առանց դրանց՝ նման ծանր հանցագործությունների համար դատապարտված անձին Ռուսաստանին հանձնելու իրավական հիմք չկա:

                Այս տարբերակն, իհարկե, ամենաանհավանականն է:

                Երկրորդ՝ Ռուսաստանի կողմից Ասքերովին վերադարձնելու հարց բարձրացնելը նշանակելու է պատասխանատվություն ստանձնել նրա կողմից ապօրինի կերպով ԼՂՀ տարածում հայտնվելու, դիվերսիոն գործողություններ և սպանություններ կատարելու համար: Ստացվելու է, որ Ռուսաստանը փորձում է ինչ-որ կերպ պաշտպանության տակ առնել իր ռազմավարական դաշնակցի նկատմամբ Ադրբեջանի կողմից ակնհայտ թշնամական գործողություններ կատարած անձին, հետևաբար, չի կարող խուսափել նաև դավադրության անուղղակի մասնակիցը լինելու հնարավոր մեղադրանքներից:

                Եվ երրորդ՝ ինչո՞ւ պետք է Ռուսաստանն այս հարցը բարձրացներ Հայաստանի համար այս չափազանց նուրբ իրավիճակում, երբ ցանկացած չկշռադատված քայլ, հայտարարություն կարող է Հայաստանում հակառուսական տրամադրությունների նոր ալիք բարձրացնել և վերջնականապես փչացնել հայ-ռուսական` առանց այն էլ խարխլված հարաբերությունները: Եթե իսկապես Ասքերովի հարցը Ռուսաստանի օրակարգում է, ապա դա այդ երկրի անադեկվատության, իրականությունից կտրվածության ուրույն մի դրսևորում է, կամ էլ Ռուսաստանը մեզ անծանոթ, բայց լուրջ մարտահրավերներ պարունակող ինչ-որ նոր պրոցես է սկսել տարածաշրջանում, որից պետք է առնվազն զգուշանալ: Գևորգ Աղաբաբյան

                Մանրամասները` yerkir.am կայքում:

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Ռոբերտ Քոչարյանը Գյումրիի ոճրագործության ու տնտեսական վիճակի մասին
                  Lragir.am
                  Հարցազրույց - 23 Հունվարի 2015,


                  Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան ոչ պաշտոնական էջը հարցազրույց է հրապարակել Գյումրու դեպքերի եւ տնտեսական հարցերի շուրջ


                  Պարոն նախագահ, առաջին հերթին անդրադառնանք Գյումրու ողբերգությանը: Բառացիորեն այն պահից, ինչ մարդասպանին կալանավորեցին, Գյումրիում դժգոհության մեծ ալիք բարձրացավ: Զգացմունքային ծայրահեղ լարվածության մթնոլորտում բախումներ տեղի ունեցան ոստիկանական ուժերի հետ: Հայտնի է, որ այդ ամենի, ինչպես և հիմա անընդհատ ահագնացող դժգոհության պատճառը երկու անպատասխան հարցերն էին. ո՞ր երկրի օրենքներով պետք է դատվի մարդասպանը և ո՞ր պետության տարածքում պետք է կրի իր պատիժը: Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անեին իշխանությունները այդ իրավիճակում:

                  Գյումրիում կատարված ոճրագործությունը, որ ցնցեց ամբողջ Հայաստանը, ապշեցնում է իր դաժանությամբ: Ակնհայտ էր, որ մարդկանց վրդովմունքը կարող է վերածվել զանգվածային գործողությունների՝ անկանխատեսելի հետևանքներով: Դա կանխելու համար անհրաժեշտ էին իշխանությունների կայծակնային առաջանցիկ գործողությունները: Եվ առաջին հերթին՝ միանշանակ հավաստիացումներն առ այն, որ ոճրագործությունը կհետաքննվի հայաստանյան իրավապահ մարմինների կողմից ու հանցագործը կկանգնի ՀՀ դատարանի առաջ (առավել ևս, որ մենք ունենք նման որոշման նախադեպ՝ 1999 թվականին):

                  Վստահ եմ, որ դա ուղղակի անհրաժեշտ էր ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմին, քանի որ այդպիսով կկանխվեին բոլոր փորձերը դիտարկելու հայ-ռուսական հարաբերությունները՝ կոնկրետ ողբերգական դեպքի համատեքստում: Մեր պաշտոնյաների լղոզված, իրարամերժ և շփոթված հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա, և առանց այդ էլ լարված իրավիճակին ազգային նվաստացման երանգ հաղորդեցին:

                  Իսկ դա արդեն պայթյունավտանգ համադրություն էր և, ցավոք, մարդկանց զայրույթը թափվեց հայ ոստիկանների վրա:

                  Այսպես թե այնպես, Գյումրիում տեղի ունեցածը սարսափելի ողբերգություն էր: Ես և իմ ընտանիքը խորապես ցնցված ենք և կիսում ենք բոլորի վիշտը:
                  -------



                  - See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....azpoYqfZ.dpuf

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    Originally posted by Vrej1915 View Post
                    Needless to waist time with someone who proved time and again, his inability to argue on hard facts....
                    Just for the sake of a smile: can you just explain what's the difference between a westen "spy", and a russian, like yourself ????

                    PS: For the eternal debate on the media outlet, see this thread:
                    http://forum.hyeclub.com/showthread....llowed-to-read
                    That was a truly amazing response Vrej! Did the CIA help you with that? O wait it was Mossad wasn't it. No no wait I am hot now it was that Muradyan idiot..yes yes that is it! Maybe Lragir can write a article about your glorious victory in arguing which never happened and never will but hey unlike you lragir is creative and will make up stuff as it wants but all you can do is post its fantasies. I guess every man has his limitations..
                    Hayastan or Bust.

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Originally posted by Haykakan View Post
                      That was a truly amazing response Vrej! Did the CIA help you with that? O wait it was Mossad wasn't it. No no wait I am hot now it was that Muradyan idiot..yes yes that is it! Maybe Lragir can write a article about your glorious victory in arguing which never happened and never will but hey unlike you lragir is creative and will make up stuff as it wants but all you can do is post its fantasies. I guess every man has his limitations..
                      Once again, you just showed your inability to argue.
                      Please do answer.
                      Whats the difference?????

                      Comment

                      Working...
                      X