Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Գյումրիի բախումների կազմակերպիչները քրեական պատասխանատվության կենթարկվեն,
      28.01.2015


      Հունվարի 15-ին՝ Ավետիսյանների ընտանիքի սպանված անդամների հուղարկավորությունից հետո, Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի առջեւ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումների կազմակերպիչները կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

      «Չի լինում էդպես, որ ինչ-որ մարդիկ կարող են մարդկանց տրամադրել նման երեւույթների, եւ կազմակերպիչներն անպատիժ մնան։ Նրանք, ովքեր կազմակերպել էին այդ ջարդը, նրանք, ում մտքով անցել էր, որ կարելի է ոստիկաններին քարերով ծեծել, այդ մարդիկ պետք է գտնվեն ու պատժվեն»,- ասաց նա։

      Անդրադառնալով փաստին, որ այդ օրվա բողոքի ակցիայի մասնակիցներին հերթով կանչում են ոստիկանություն, ոստիկանապետն ասաց, որ դա արվում է միայն բախումների կազմակերպիչներին բացահայտելու նպատակով։

      Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա:

      Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Ռուս զինծառայողն ընդունել է առաջադրված մեղադրանքը։

      Լուրեր Հայաստանից - NEWS.am

      - See more at: http://news.am/arm/news/249857.html#....VeoszIC6.dpuf

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        Դե Վաալ. Գյումրիի ողբերգությունը չի հանգեցնի Ռուսաստանից ռազմավարական հեռացման,
        30.01.2015


        Հայկական կողմի համար Ռուսաստանի հետ դաշինքը զգալի չափով պարտադրված ամուսնություն է, որին Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտությունում ռազմական պարիտետը պահելու նպատակներով։ Քարնեգիի Մոսկվայի կենտրոնի կայքում հրապարակված հոդվածում նման կարծիք է հայտնել վերլուծաբան Թոմաս դե Վաալը՝ ներկայացնելով Գյումրիի ողբերգության շուրջ ծավալված իրադարձություններն եւ դրանց հետեւանքները։

        Նրա խոսքով՝ այսօր քաղաքական վերնախավից եւ ոչ ոք կասկածի տակ չի դնում այդ փաստը. «Ներկայիս նախագահի եւ նրա նախորդների հետ կապ ունեցող երեք քաղաքական կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը՝ բոլորը հավատարմության երդում են տալիս Մոսկվային։ Հարաբերությունները խորացել են անցած տարի՝ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ։ Հայտնի հայ-ամերիկյան վերլուծաբանը հոկտեմբերին գրել է, որ Ռուսաստանի հետ մտերիմ հարաբերությունները հիմնված են «գոյաբանական ռազմավարական եւ տնտեսական իրողությունների վրա» եւ անիմաստ է քննադատել Հայաստանին Եվրասիական միությանը անդամակցելու համար», - նշել է նա։

        Վերլուծաբանի կարիծիքով, Գյումրիի ողբերգության առիթով բողոքի ցույցերը ցույց են տալիս, որ հայ հասարակությունը կարծիքների առավել լայն սպեկտր ունի, քան նրա քաղաքական առաջնորդները։ «Գյումրիի դաժան սպանդի քաղաքական հետեւանքները չեն հանգեցնի Ռուսաստանից ռազմավարական հեռացման, սակայն դրանք էլ ավելի կնվազեցնեն նախագահ Սարգսյանին եւ նրա կառավարությանը ցուցաբերվող հասարակական աջակցությունը», – գրել է Թոմաս դե Վաալը։

        Լուրեր Հայաստանից - NEWS.am

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          Պերմյակովից փորձանմուշները վերցրել են 10 օր անց
          «168 ժամ»
          31.01.2015


          «168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեից պատասխանելով մեր թղթակցի գրավոր հարցմանը՝ հայտնել են, որ Վալերի Պերմյակովից 2014 թ. Հունվարի 21-ին վերցվել են արյան եւ մեզի փորձանմուշներ, որոնց նկատմամբ նշանակվել են փորձաքննություններ:

          Ընդհանրապես արյան եւ մեզի փորձանմուշներով տոքսիկաքիմիական փորձաքննության արդյունքում հնարավոր է պատասխանել նաեւ հարցերին՝ արդյոք դրանցում ալկոհոլի կամ թմրանյութի առկայություն կա՞, թե՞ ոչ, եթե՝ այո, ի՞նչ քանակությամբ, արդյոք կոնկրետ ժամանակահատվածում անձը գտնվել է ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տա՞կ, թե՞ ոչ:

          Ինչպես հայտնի է, դեպքը տեղի է ունեցել հունվարի 12-ին, իսկ փորձանմուշները վերցվել են հունվարի 21-ին՝ 10 օր անց: Ուշագրավ է, որ դերասան Վարդան Պետրոսյանի գործով էլ արյան փորձանմուշները վերցվել էր վթարից 9 օր անց, եւ փորձագետն իր հետեւություններում նշել էր, որ «նշված ժամանակահատվածում» էթլի սպիրտի առկայությունն արյան փորձանմուշի մեջ չէր կարող պահպանվել, այդ իսկ պատճառով նրանից վերցված արյան փորձանմուշն ալկոհոլի առկայության համար փորձաքննության չի ենթարկվել:»։

          Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Իգոր Մուրադյան. Հնարավոր է վախեցել են հակառուսական ակցիայից
            Lragir.am
            Ներքին կյանք - 31 Հունվարի 2015,



            Քաղաքագետ Իգոր Մուրադյանն այսօր մասնակցել է Երեւանից Արցախ ավտոերթին: Ինչպես հայտնի է, այսօր հարձակվել ու ծեծի են ենթարկել թե Արցախ մեկնող ավտոերթի մասնակիցներին, թե Ստեփանակերտից նրանց ընդառաջ՝ դիմավորելու գնացածներին:

            Իգոր Մուրադյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ հնարավոր է՝ ԼՂՀ ղեկավարությունը վախեցել է, որ Ղարաբաղում կարող է տեղի ունենալ հակառուսական ակցիա, նկատի ունենալով, որ ինքն էլ է ավտոերթի մասնակիցների շարքում:

            - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....26eSzx7L.dpuf

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Բերձորի մոտ ծեծի են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցները

              Նաիրա Բուլղադարյան
              Հրապարակված է՝ 31.01.2015

              «Հիմնադիր խորհրդարանի»՝ դեպի Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցների վրա այսօր Բերձորի մոտ ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք են հարձակվել, ծեծի են ենթարկել նրանց, ջարդել մեքենաների ապակիները, պոկել դրոշները:

              Ըստ հաղորդագրության՝ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության մասին իրազեկող Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը և երթի մյուս մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ: Վիրավորվել է «Նոյան Տապան»-ի լրագրողը։

              «Հիմնադիր խորհրդարանը» հայտնել էր նաև, որ Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկել մի խումբ մարդկանց, ովքեր պետք է դիմավորեին Երևանից Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցներին։

              Այսօր «Ազատության» հետ զրույցում ավտոերթի մասնակից, ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանը պատմեց, որ Լաչինը չհասած ոստիկանները արգելել են մարդկանց մտնել Ղարաբաղ։

              «Ժիրայր Սեֆիլյանը ասում է՝ դե լավ, որ չենք կարող գնալ, հետ կգնանք Երևան, պտտվում է, որ գնա Երևան, սկսում են Ժիրայրին խփել։ Բանդիտական հարձակում էր։ Հարձակվեցին բոլոր մեքենաների վրա և աջ ու ձախ ջարդում էին մեքենաների ապակիները։ Չվնասվեցին միայն շարասյան վերջում գտնվող մեքենաները»,- պատմեց Խուդավարդյանը՝ մանրամասնելով, որ հարվածներ էին հասցնում ոստիկանները և հատուկ ջոկատայինի համազգեստով երիտասարդները։

              «Իսկ էդ ամեն ինչը ընթանում էր բարձունքում կանգնած, զինված խմբի ավտոմատային համազարկի ներքո»,- ասաց երթի մասնակիցը։

              Երթի մասնակիցը հայտնեց, որ վնասվածքներ ստացած լրագրողը Գորիսի հիվանդանոցում բուժօգնություն է ստացել։ Հարձակման ընթացքում կոտրվել են մասնակիցների տեսանկարահանող սարքավորումները։

              «Ծեծվածների թվում են Ժիրայր Սեֆիլյանը, նրա կինը և որդին, Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Իգոր Մուրադյան, Ալեք Ենիգոշմշյան և ևս մի 10-15 հոգի, որոնց գրպաններից հանել են հեռախոս, փող, անձնագիր։ Ավտոերթին մասնակցում էր մոտ 40 մեքենա»,- ասաց Խուդավերդյանը։

              Գնահատելով կատարվածը՝ ազատամարտիկը ասաց.- «Եթե քաղաքական տեսանկյունից նայես, ոնց որ ղարաբաղյան ներկայացուցչությունը ցույց տվեց, որ սահմանագիծ ունի Հայաստանի հետ, որ Հայաստանի բնակիչները իրավունք չունեն գնալու Ղարաբաղ»։

              Խուդավերդյանը հերքեց նաև իրենց՝ զինված լինելու մասին տեղեկությունները։

              «Մեր մեջ զենքով մարդ չկար, կանայք, երեխաներ... խաղաղ երթ էր»,- ասաց նա։

              Կատարվածի մասին հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունը՝ տեղեկացնելով, որ «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթը «բացասական արձագանք է ստացել ԼՂ հանրության լայն շրջանակներում և նրա մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Ղարաբաղ»։

              «Հաշվի առնելով նշված հանգամանքները և հասարակական կարգի հնարավոր խախտումները՝ ԼՂՀ ոստիկանությունը վերակարգեր է սահմանել Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու որոշ հատվածներում։ Հանդիպելով ավտոերթի մասնակիցներին` ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում։ Սակայն, ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների և շարունակել սադրանքները նաև ոստիկանության նախազգուշացումներից հետո»,- հայտնում է ոստիկանությունը՝ առանց մանրամասնելու «հակաօրինական գործողությունների» բնույթը։

              «Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունն ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողությունների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Հարցաքննվել են Պերմյակովի ծառայակիցներն ու հրամանատարները
                Lragir.am
                Իրավունք - 30 Հունվարի 2015,


                Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ
                ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

                Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ տուժողների մերձավոր ազգականներից 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ եւ հարցաքննվել` դեպքի առնչությամբ իրենց հայտնի հանգամանքների վերաբերյալ:

                Քննության շրջանակներում ակտիվ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ են իրականացվում` առաջ քաշված բոլոր վարկածները համակողմանի ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։
                Հարցաքննվում են մեղադրյալ Վալերի Պերմյակովի համածառայակիցները, հրամանատարական կազմը, 2015թ. հունվարի 12-ի պահակային ծառայության վերակարգի պետերը, պատասխանատուները, պահակադիրը և այլ անձինք:
                Քննությամբ պարզվել է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի մոտ ձերբակալության պահին հայտնաբերված 3 հեռախոսները պատկանել են տուժողներին։
                Բջջային հեռախոսի օպերատորից պահանջվել են տվյալ հեռախոսահամարների ելքային ու մուտքային հեռախոսազանգերի վերծանումները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

                - See more at: http://www.lragir.am/index/arm/0/rig....5DfFGIgT.dpuf

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Armenia: Eight Things That Don’t Add Up About Gyumri Murders
                  January 26, 2015 ,
                  by Marianna Grigoryan

                  Many questions remain unanswered in the recent murder of seven Armenians by a Russian conscript. (Photo: Video Frame Grab)

                  Two weeks after the killing of a family in the northern Armenian town of Gyumri, there are more questions than answers concerning the actions and motives of the individual accused of committing the mass murder, 18-year-old Russian army private, Valery Permyakov.

                  Some answers may seem straightforward, while others, given the case’s sensitivity, may never be disclosed by Armenian and Russian investigators.

                  According to the official charges against him, Permyakov entered the Avetisian household in Gyumri in the early morning of January 12, supposedly seeking a drink of water. He allegedly shot or stabbed to death all seven members of the family; supposedly from fear that the Avetisians would inform the 102nd Russian army base in Gyumri that he had deserted. Six died on the spot; the seventh victim, six-month-old Seryozha Avetisian, died on January 19.

                  A Russian military tribunal in Armenia will try Permyakov, but the name of his lawyer -- a Russian citizen who lives in Armenia -- has not been disclosed, according to the Russian news service Interfax.

                  Both countries have set up parliamentary commissions to monitor investigators’ work, and officials from both countries have repeatedly pledged that justice will be served. But the Armenian public remains skeptical: protesters again took to the streets on January 26 in the Armenian capital, Yerevan, to demand that Permyakov face trial in an Armenian court. Given the public wariness, the lingering questions surrounding the criminal investigation could become a political liability for the Armenian government.

                  The central, unanswered questions surrounding Permyakov’s actions are:

                  1. Why Desert with Only a Gun and Bullets?

                  Armenian investigators say that Permyakov left the 102nd army base in Gyumri at 4am on January 12 with an AK-74 rifle. Permyakov himself is reported as saying he went “to take a stroll.” Yet many question why Permyakov would choose to abandon his post with no supplies other than a gun and bullets. According to the government’s weather service, ArmHydMed, area temperatures on January 12 fell to 17 to 20 degrees Celsius below zero – a frigid low even for a Siberian native like Permyakov.

                  2. How Did Permyakov Enter the Victims’ House?

                  The Avetisians lived in a gated, private house in the center of Gyumri, some three to four kilometers from the 102nd army base. Neighbors have told reporters that the family usually left the gate unlocked. A new, stronger door was purchased for the house two days before the murders.

                  Armenia’s special investigation service claims that Permyakov broke a window to enter the house. The defendant says only that he wanted to drink water. He claims that he did not know the family, nor do the Avetisians’ relatives know of any previous ties. Investigators, though, have not disclosed any hypothesis as to why he chose this particular gated house in his alleged search for water.

                  3. If Permyakov Wanted Water, Why Not Just Ask?

                  To many locals, long accustomed to sharing food and cigarettes with Russian soldiers, this is the strangest question. Permyakov was a recent arrival, but those posting on the 102nd base’s page on the Russian social network VKontakte speak openly about Gyumri traditions of hospitality toward soldiers in need.

                  4. Did Permyakov Encounter Resistance?

                  In a January 17 interview with Aysor.am, Armenian attorney, Tamara Yayloian, who initially attended Permyakov’s interrogations, claimed that the soldier said that he had shot the first Avetisian, a man, when he reached for the phone after waking up, seeing him, and yelling.

                  After hearing voices in an adjacent room, Permyakov alleges that he entered and killed two people there. He then supposedly moved into the third adjoining room, and shot dead three of its occupants and, when his gun misfired, stabbed six-month-old Seryozha Avetisian with his bayonet. A corridor connects all three rooms. To many, that raises the expectation that the occupants of the other rooms would have awoken at the sound of gunfire, and tried to stop the intruder, who would not have known his way in the house in the dark.

                  Video from the crime scene, however, shows six of the seven family members dead in their beds. Some openly question if Permyakov acted alone, but no evidence exists to support such speculation.

                  5. Why Did No One Hear the Shots?

                  The Avetisians lived in the center of Gyumri, a city of 146,355 people, on a street not far from the city hall and train station. Neighbors’ houses were just meters away. Yet, surprisingly, though investigators say they have interviewed 30 witnesses, no information exists about anyone who reported hearing gunshots or other commotion.

                  In a country where people take a keen interest in their neighbors’ activities, this also arouses suspicions. Armenian investigators estimate that the killings occurred at about 6am – a time of day when, people could hear a pin drop in a neighbor’s residence, criminologist Sergei Galoian told a January 14 news conference. The Avetisians’ next-door neighbor, Rita Petrosian, a relative of the family, only discovered the murders around noon when she went to the house for a usual coffee. Official reports make no mention of a silencer.

                  6. Did Someone Tamper with the Crime Scene?

                  Official reports state that military boots with Permyakov’s name in them, an AK-74 rifle with 5.45-milimeter bullets, a cartridge with 30 bullets and one with a single bullet were found scattered at the scene. Permyakov’s uniform was found carefully folded in the house. According to the official story, Permyakov left the Avetisians’ house dressed in the clothes of the owner’s son, Armen. An explanation as to why the suspect would be so careless as to leave behind such evidence remains unclear.

                  7. Why Did Nobody Notice Permyakov on the Run?

                  While Gyumri may not be bustling in the early morning, a Russian man xxxxxing solo by foot through the winter countryside toward the Turkish border is likely to have attracted someone’s notice. Yet no details have been given about the exact location of Permyakov’s arrest, how Russian border-guards recognized him, nor how, with a newcomer’s knowledge of the area, he made it to the border on his own. In Armenia, where coverage of crime scenes is video-rich, this absence of information appears anomalous.

                  8. Why Was Permyakov Not Tested Earlier for Mental Illness?

                  On January 24, the Russian news agency Interfax cited an unnamed source who reported that tests will be run “in the nearest future” to assess Permyakov’s mental health, as well as to compare DNA samples. The tests will be conducted at the 102nd army base, according to the source. Reasons for waiting more than two weeks after the suspect’s arrest to perform such analyses were not provided.

                  *Correction: Through an editorial mistake, this story earlier stated that two Avetisian children had been stabbed with a bayonet. In reality, only one, Seryozha Avetisian, was wounded this way. Two-year-old Hasmik Avetisian was killed by gunfire. The story has been ammended.

                  Editor's note: Marianna Grigoryan is a freelance reporter based in Yerevan and editor of MediaLab.am.

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    «Այո, հնարավոր է, որ Պերմյակովը մենակ 7 հոգու սպաներ».արցախյան պատերազմի մասնակից

                    Հունվար 31 2015

                    Aravot.am-ը արևելագետ, արցախյան պատերազմի մասնակից, ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի նախկին պատասխանատու Արտակ Ավետիսյանից կարծիք հարցրեց, թե ո՞րն էր Գյումրիի գլխին եկած դժբախտության պատճառը. այս քաղաքի նկատմամբ իշխանությունների անտարբեր, սառը վերաբերմո՞ւնքը, թե՞ ռուսների` այստեղ իրենց տիրոջ պես պահելը: «Եթե շատ խորը նայեք պատճառը փոքր ազգ, փոքր ժողովուրդ լինելու դժբախտությունն է . 21-րդ դարում ավելի են սրվել քաղաքական խնդիրները ու ինչքան փոքր ես, ինչքան թույլ ես, այնքան ավելի անպաշտպան ես, անտեր ես քաղաքական մեծ չափի մեջ:

                    Եթե մենք այնքան թույլ չլինենք, որ ռուսական զորակայանի առկայությունը Հայաստանում չլիներ, այդ տականքը չէր լինի այստեղ, չէր լինի ողբերգությունը: Եթե սա անձնավորենք ռուսի հետ, ռուսի կատարած արարքի, բայց մյուս կողմից մենք կարող է ունենայինք հզոր, լավ երկիր, գար էստեղ մի ռուս տուրիստ ու կատարեր այդ հանցագործությունը», -ասաց Արտակ Ավետիսյանը: Որպես արցախյան պատերազմի մասնակից, զենք-զինամթերք օգտագործած անձ` Արտակ Ավետիսյանը չի բացառում, որ Պերմյակովը կարող էր ինքնաձիգով մենակ միանգամից 7 հոգու սպանել:

                    «Այո, կարող էր, ես ավելի քան վստահ եմ: Լեգենդներ, կարծիքներ են շրջանառվում անհնարինության մասին, մանավանդ ինչ-որ նախկին պատգամավորներ են այս մասին կարծիքներ հնչեցնում, որոնք կյանքում բանակ չեն եղել, ավտոմատի ետն ու առաջը չգիտեն: 30 քառակուսի տարածք չի՞ եղել, քնած մարդ, հատկապես խոր քնի ժամանակ մարդու ամենահոգնած վիճակն է, քնած տեղից մարդը ի՞նչ կարող էր անել: Եվ եթե մեկը ելել է, փորձել է ինչ-որ բան անել, մյուսը փոքր երեխա, կին, վախից չեն շարժվել, զենքը պահել է վրեքը, ասել` չշարժվեք, թե չէ կկրակեմ, մարդիկ էլ տեղների մեջ հույսով, որ չշարժվելու դեպքում չի կրակի, չի սպանի, լուռ պառկել են:

                    Հնարավոր է և երկու հոգու սպանել է, հետո մտել է մյուս սենյակ, ասել` չշարժվեք, թե չէ ձեզ էլ կսպանեմ, մարդիկ վախից չեն շարժվել, բայց օգուտ չի տվել: Չնայած ես չեմ բացառում, որ թափթփուկը մենակ չի եղել, այլ եղել են 2-3 հոգով, չեմ ուզում վարկածաշինության մասնակցել, անիմաստ, անշնորհակալ, հիմար գործ է , բայց որ նա կարող էր մենակ այդքան մարդ սպանել, ես չեմ կասկածում:

                    Չեմ բացառում ոչ մի տարբերակ , թե դրա մենակ լինելը, և թե մի քանի հոգով: Կարող է պարզվի ինքն էլ չի եղել կամ ինքն է եղել, հետը ևս մի քանի հոգի, բայց բոլոր դեպքերում զբաղվել ենթադրություններով, թե ամերիկյան հետք կա , ռուսները դիտմամբ արեցին, հատկապես աղանդավոր, արևմտամետ ուժերը, անհեթեթ են: Ցավալի է, որ ով ասես այս դեպքի շուրջ վերլուծություններ չի անում, ամեն մեկը փորձում է ասպարեզում երևալ մեր դժբախտության հաշվին, կան մարդիկ, որոնց լրագրողները տարվա մեջ ընդհանրապես չեն անդրադառնում, բայց ասուլիսներ տվեցին էս առիթով, էս դեպքը դարձել է նրանց PR-ի միջոցը:

                    Լիքը տականքներ կան, որոնց համար հակառուսականություն դրսևորելու միջոց դարձավ,ասենք` ի՞նչ գործ ունի այստեղ ռուսական ռազմաբազան, թող տանեն այստեղից, մյուսները ռուսասիրություն քարոզելու միջոց դարձրեցին, թե չի կարող ռուս, եղբայրասեր ազգը այսպիսի բան անել…Մի ողբերգություն այս դեպքն է, մյուս ողբերգությունը թափթփուկների ասպարեզ իջնելն է », -ասում է արևելագետը:

                    Մեր զրուցակցի ասելով, հակառուսական հիստերիաներ չկան Գյումրիում, զինվորական թաղամասը զինվորական մեքենաներով ու ոստիկանական պարետային խմբերով շրջապատելու կարիք էլ չկա:

                    «Իբր ռուսներին մեզանից են պաշտպանում, եթե նայենք էդ տրամաբանությամբ արարքը մեր դեմ էր ուղղված, մեր ժողովրդի մեջ պտտվեք, որ էլ ուրիշ հարբած ռուս չգա, մտնի ժողովրդի մեջ ու մեզ սպանի: Մնում է կողքից նկարեն, ցույց տան, թե հայ-ռուսական իրավիճակը լարված է, մեր ժողովուրդը էն ժողովուրդը չէ , որ ռուս սպանի կամ ռուս երեխա սպանի, որ մեր էրեխու վրեժ լուծի, մենք նման բանի ընդունակ չենք: Հարյուր առիթներ կարող եմ թվարկել, թե ռուսները հարբած ինչեր են արել:

                    Իսկ որպես մարդ` ես տեսել եմ զորամասից փախած լիքը ռուսների, մեր տունը զինվորական թաղամասի հարևանությամբ է եղել 20 տարի, երեկոյան ժամի թաղամասը վխտում էր ռուս զինվորներով, որոնք հաց էին ուզում, ջուր էին ուզում, կոնյակ էին խնդրում, հեռախոս էին խնդրում, էդ խնդիրը կարող է ր առաջանալ ցանկացած ռուս զինվորի հետ այս 22 տարիների ընթացքում », -ասում է Արտակ Ավետիսյանը:

                    Ըստ նրա, ինքը դեմ է, որ մարդասպանին այրեն խարույկի վրա կամ հրապարակում կախեն: «Պետք չէ այդ անասունությանը ուրիշ այլ անասունությամբ պատասխանել, թե Հայաստանում, թե Ռուսաստանում սրանց նմանների համար առավելագույն պատիժ է սահմանված:

                    Թե՛ Հայաստանի, և թե Ռուսաստանի քրեակատարողական հիմնարկներում ինքնամաքրման, ինքնադատաստանի կարգերով են առաջնորդվում, կոնկրետ այս դեպքում ոչ հայ, ոչ ռուս քրեակատարողական հիմնարկներում սրան չեն ների, տարեք բանտ, սրան կսատկացնեն», -համոզված է մեր զրուցակիցը: Իսկ ժողովրդի այն պահանջը, որ հայ իրավապահները պետք է սրան դատեն, ըստ մեր զրուցակցի, ամեն մարդ բնականաբար իրավունք ունի կասկածելու, որ ռուսները համապատասխան պատժի չարժանացնեն իրենց «անասունին», սակայն մյուս կողմից, նրա ասելով, մեր երկիրը որոշակի պայմանագրերով ի սկզբանե չպիտի բացառեր այս տարբերակները:

                    «Ես ավելի քան վստահ եմ, որ Ռուսաստանում` որպես Խորհրդային միության ժառանգորդի, իրավահաջորդի մարդու արժեքը զրո է, գրոշի արժեք ունի, ռուսները հանուն իրենց քաղաքական շահի,պատրաստ են հարյուրներով, հազարներով մարդկանց զոհաբերել: Այս պահին Ռուսաստանի շահը պահանջում է, որ էս անասունին մաքսիմալ դաժան վերաբերմունքի արժանացնեն և այնպիսի վերաբերմունքի, որ հնարավոր է և մերոնց երևակայությունը չների:

                    Ինձանից ավելի ռուսներին չսիրող ու չընդունող մարդ չլինի, բայց ես սառն եմ նայում, ռուսը ինձ համար մնում է իմ երկիրը քանդող, իմ անկախությունը թուրքին ծախող , Ցեղասպանության մեջ գերմանացիներին հավասար մեղավոր, ես չեմ կարող ներել 18-20 թվականների հանրապետության կորուստը, լիքը բաներ, որոնք կատարվել են ռուսի ձեռքով, բայց կարծում եմ, որ ելնելով իր քաղաքական շահերից` սրա հետ շատ դաժան կլինի»:

                    Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

                    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/01/31/537764/

                    © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Ծպտված հայերը մի փոքր իրենց դիմակը բացեցին

                      ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
                      Հարցազրույց - 01 Փետրվարի 2015,


                      Մեր զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը

                      ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու որոշմանը Հայաստանը ձեռնպահ քվեարկեց, դրանով փաստորեն առաջին անգամ դեմ չեղավ ՌԴ-ին պատժելուն: Արդյոք սա չի՞ շարժի Ռուսաստանի զայրույթը:

                      Ռուսաստանի զայրութն, իհարկե, կշարժվի, բայց Ռուսաստանի գլուխը հիմա շատ խառն է, շատ լուրջ հոգսեր ունի: Ընդհանրապես գալիս է մի ժամանակ, երբ Մոսկվայի համար շատ վստահելի, Ռուսաստանի կատարած սելեկցիայի արդյունքում ընտրված մարդիկ՝ իր յուրայինները, լքելու են նրան:
                      Ռուսաստանը մնալու է մենակ ու լքված:
                      Սա այդ նշաններից մեկն է:
                      Մեր պատմության մեջ շատ դեպքեր են եղել. օրինակ բոլորովին վերջերս բոլշևիկ հայերը պարզվեց, որ ձևականորեն են նվիրված բոլշևիզմին ու ռուսական իմպերիային, բայց, ըստ էության, նրանք մնացել են հայեր, հայրենասերներ ու ծառայել են իրենց հայրենիքին:
                      Ես շատ կուզենայի, որ այս փոքրիկ ակցիան ԵԽԽՎ-ում հենց այդպիսի մի բան լիներ: Փաստորեն, ծպտված հայերը մի փոքր իրենց դիմակը բացեցին, շատ կուզեի, որ այդպես լիներ, բայց ենթադրում եմ, որ իսկական պատճառն այն էր, որ նրանց հրահանգ տրված չէր կողմ կամ դեմ քվեարկելու:
                      Փաստորեն, անորոշ իրավիճակում նրանք համարձակություն ստացան և դրսևորեցին անկախության ինչ-որ նշաններ:
                      Բայց ես համոզված եմ, որ եթե լիներ լուրջ ցուցում ու հրահանգ, ապա կենթարկվեին դրան: Նրանք մի քանի անգամ ապացուցել են իրենց քվեարկությամբ, որ իրենք չէին գնա նման քայլի, դա իրենց համար արկածախնդրություն կլիներ: Նրանք դրական իմաստով արկածախնդիր չեն, «արկածախնդիր» մարդիկ չեն հայտնվում Ազգային ժողովում, «արկածախնդիր» մարդիկ վաղուց դուրս են մղվել քաղաքականությունից, որոշում կայացնելու իրավունքից, ձայնի իրավունքից:
                      Կեցցե քաոսը, որի արդյունքում մարդիկ կարողանում են «քաջություն» ու «սխրանք» գործել: Այսինքն, ձայնի իրավունք ունեցող քաղաքական գործիչների մականունը «ճիշտ այդպես» է: Հիմա նրանք «ճիշտ այդպես» չեն արել, որովհետև հրահանգ չեն ունեցել:

                      Ինչո՞վ եք բացատրում այն փաստը, որ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները ներկա չգտնվեցին ԵԽԽՎ նստաշրջանին: Կա կարծիք, որ դրանով նրանք չցանկացան իրենց քվեարկությամբ Մոսկվայի աչքին վատամարդ լինել:

                      Ես կարծում եմ՝ նրանց համար գոյություն չունի Ռուսաստանին վատություն անելու, կամ Հայաստանին լավություն անելու արժեք:
                      Նրանք պարզապես չուզեցին իրենք իրենց վտանգել:
                      Նրանց առաջին խնդիրն իրենք են՝ իրենց համար դա վտանգավոր է, թե ոչ: Նրանց բոլոր քայլերի գլխավոր սկզբունքը, դրդապատճառն ու մոտիվացիան հետևյալն է՝ դա իմ բարեկեցությունը, քաղաքական կարիերան վտանգո՞ւմ է, թե ոչ: Նրանց համար միևնույն է՝ որևէ տեղ ջրհեղեղ կլինի, թե ոչ, կարևորն իրենց տանը ջուրը չկաթի: Հենց դրա համար են նրանք այնտեղ, որովհետև տեսակով իրենց մասին մտածող են:

                      Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս քվեարկությունից հետո Մոսկվան Հայաստանի առջև ԵԽԽՎ-ում մնալ-չմնալու, այսպես կամ այնպես քվեարկել-չքվեարկելու խնդիր դնի:

                      Հիմա այնքան բարդ խնդիրների առջև է կանգնած Ռուսաստանը, որ Հայաստանի այո կամ ոչ ասելը, անգամ Հայաստանի գոյությունը նրանց համար օրակարգից դուրս է: Եթե Ռուսաստանը կարողանա կարգավորել իր կենսական խնդիրները, դուրս գա «նոր պերեստրոյկայից», ցանկանա իր ուզած ձևով հարցերը լուծել, անշուշտ Հայաստանը կպատժվի: Փոքրերին ծեծելու, պատժելու, սպառնալու «հրաշալի» դարավոր ավանդույթներ ունի Ռուսաստանը և դա վարպետորեն կանի: Աստված պահպանի մեր երկիրը, և թող Ռուսաստանն իրական պերեստրոյկայի ենթարկվի, որ այլևս մեզ չուզենա պատժել, ինչպես նաև մյուս փոքր հարևաններին:

                      Ձեր կարծիքով, Գյումրիի սպանդից հետո Ռուսաստանն իր քայլերով ի՞նչ է ուզում մեզ ապացուցել, և արդյոք մենք համարժեք պատասխան կարողանում ենք տալ, մեր պահանջները առաջ քաշել:

                      Ես կարծում եմ, որ մենք մեր պահանջներն առաջ քաշող չունենք: Ովքեր այդ պահանջներն առաջ են քաշում, մենք այդ մի քանի հոգուն գիտենք, բայց նրանք, որոնք ի պաշտոնե պիտի դա անեին, նրանք հենց այդ պաշտոնին են, որովհետև պահանջ առաջ քաշելու պոտենցիալ ու մոտիվացիա չունեն: Նրանք դրա համար չեն հայտնվել այնտեղ:

                      Իսկ ընդհանուր առմամբ, Ռուսաստանի վարքագիծն ինքնավնասարարություն է: Ոչ ոք չէր կարող այդքան վնաս տալ Ռուսաստանին, գոնե հայ ժողովրդի աչքում, ինչ արեց ինքը՝ Ռուսաստանը: Տեսեք, թե ինչքան լուրջ վնասարարներ կան Ռուսաստանի իշխանություններում:

                      Գյումրիում տեղի ունեցածը քրեական գործ է, և հարկավոր էր հանձնել մեղադրյալին, ներողություն խնդրել, ցավակցել, կարեկցել, վշտակցել: Նրանք պետք է գային, նեղողություն խնդրեին և իրենք սուգ հայտարարեին, որպեսզի գոնե մի քիչ մեղմվեր այդ հանցագործության ազդեցությունը: Բայց իրենք ընտրեցին ինքնասպանության տարբերակը, քիչ էր Պերմյակովի արածը, մի հատ էլ իրենք իրենց վրա կրակեցին:


                      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....eFrYofFs.dpuf

                      Comment

                      Working...
                      X