Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Եթե Պուտինը ապրիլի 24-ին Հայաստան չգա...
    23.03.2015

    Ֆրանսիական France-24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ապրիլի 24-ին Երևանում անցկացվելիք Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր այցին անդրադառնալիս նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Ռուսաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է: Եթե ապրիլի 24-ին Ռուսաստանի ղեկավարը չլինի հայ ժողովրդի հետ, անհնար կլինի դա հասկանալը»:

    Սերժ Սարգսյանի այս մոտեցումն ավելի շատ կասկածներ, քան համոզվածություն է ներշնչում ապրիլի 24-ին Պուտինի՝ Հայաստանում գտնվելու հնարավորության կապակցությամբ: Եթե այդ հարցը երկու երկրների միջև վերջնականապես որոշված լիներ, ապա նախագահն իր ռուս գործընկերոջ՝ այդ օրը հայ ժողովրդի կողքին չլինելը չհասկանալու մասին ռեպլիկ թողնելու խնդիր չէր ունենա: Դեռ մարտի 19-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, թե հստակեցվում են Պուտինի՝ Հայաստան այցելության ժամկետները: Եթե Պուտինը Հայաստան պետք է գա Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, ապա պարզ է, որ դրա համար ժամկետներ ճշտելու անհրաժեշտություն չկա. խոսքը վերաբերում է կոնկրետ օրվա՝ ապրիլի 24-ին: Պուտինը կա'մ այդ օրը գալիս է Հայաստան, կա'մ չի գալիս: Խոսքն այլ տիպի այցի հետ, օրինակ՝ պետական կամ պաշտոնական, կապ չունի: Որովհետև այդ մասին որևէ տեղեկատվություն չկա: Եթե դիվանագիտական պաճուճապատանքից ազատնեք Պեսկովի հայտարարությունը, ապա նա ընդամենը ասում էր, որ դեռ պարզ չէ՝ Պուտինը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ գալո՞ւ է Հայաստան, թե՞ ոչ:

    Մինչդեռ մարտի 12-ին ՌԴ և ՀՀ նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, ըստ դրա մասին պաշտոնական հաղորդագրության, նշվում էր բառացիորեն հետևյալը. «Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակներում»: Այսինքն` գոնե մարտի 12-ի դրությամբ հստակ է եղել, որ ՌԴ նախագահը մասնակցելու է ապրիլի 24-ին Երևանում նախատեսված միջոցառումներին:

    Հենց այս ֆոնին են Պեսկովի հայտարարությունը և Սերժ Սարգսյանի արած ռեպլիկը դառնում հետաքրքրական: Հարց է առաջանում՝ այդ ի՞նչ էր տեղի ունեցել նախագահների հեռախոսազրույցից հետո` մինչև մարտի 19-ին Պեսկովի կողմից այդ հայտարարության հնչեցումը, որը փոխել է ՌԴ նախագահի տրամադրվածությունը Հայաստան այցելության հարցում: Ժամանակագրության դիտարկումը ցույց է տալիս, որ այդ ընթացքում հրապարակային մակարդակով արձանագրվել է հայ-ռուսական օրակարգին առնչվող երկու երկու գործոն: Նախ՝ մարտի 17-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել հեռախոսազրույց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Այս մասին Կրեմլի հրապարակած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ նախագահները հիմնականում քննարկել են տարածաշրջանային ակտուալ խնդիրները, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համատեղ նախագծերը, այդ թվում` նաև «Թուրքական հոսքը»: Մինչդեռ, ըստ թուրքական Anadolu գործակալության, 30 րոպե ձգված զրույցի ընթացքում Էրդողանը հասցրել է խոսել նաև Հայոց ցեղասպանության թեմայով՝ շեշտելով, որ Հայաստանը չի ընդառաջում Թուրքիայի` խաղաղության կոչերին: Փաստորեն, ստացվում է, որ Հայոց ցեղասպանության թեմատիկան քննարկվել է ռուս-թուրքական էներգետիկ նախագծերի, մասնավորապես` «Թուրքական հոսքի» համատեքստում, ինչը, ինչպես ասում են, ամեն ինչ կարծես իր տեղն է գցում:

    Բանն այն է, որ «Թուրքական հոսք» գազատարի շինարարության նախագիծը, որի կառուցման շուրջ քաղաքական համաձայնությունը ձեռք էր բերվել 2014թ. դեկտեմբերին, և որը պետք է փոխարիներ ԵՄ-ի ջանքերով տապալված «Հարավային հոսք» գազատարին, թուրքական կողմի պատճառով կանգնել է փակուղում հայտնվելու վտանգի առջև: Ինչպես հայտնի է, Անկարան այդ նախագծի իրականացմանը համաձայնել էր միայն այն պայմանով, որ «Գազպրոմ»-ը ոչ միայն 3 մլրդ խմ-ով ավելացնելու է Թուրքիայի ներքին սպառման համար նախատեսված գազի ծավալը, այլև ստացված գազի համար վճարելու է զգալի, ավելի քան 10 տոկոս զեղչված գնով: Բայց ահա թուրքական «Բոթաշ» ընկերությունը լրացուցիչ պայմաններ է առաջադրել, ըստ որոնց՝ այդ զեղչը պետք է կիրառվի գազի բազային գնից, ինչը բացարձակապես ձեռնտու չէ ռուսական կողմին: Անկարայի հարուցած այս բարդության պատճառով ռուսական կողմը չի կարողանում գազատարի ստորջրյա հատվածի կառուցումն սկսելու նպատակով Անկարայից ստանալ Սև ծովի՝ Թուրքիայի ջրային տարածքներում հետազոտություններ անցկացնելու թույլտվություն, և շինանյութով բեռնված ռուսական նավերը, բանվորներն արդեն 4 ամիս է՝ գտնվում են Վառնայի նավահանգստում, որոնց համար ռուսական կողմը ստիպված է անիմաստ ծախսեր կատարել: Ամենայն հավանականությամբ, Էրդողանն ու Պուտինը հենց այս թնջուկն են քննարկել: Եվ չի բացառվում, որ եթե ոչ ուղղակի, ապա անուղղակիորեն Էրդողանը կարող էր Պուտինին հասկացնել, որ այնքան էլ ոգևորված չէ ապրիլի 24-ին Երևան այցելելու` նրա մտադրությունից, ինչը Կրեմի համար կարող էր ընկալվել որպես «Թուրքական հոսք»-ի կառուցման առջև կանաչ լույս վառելու քաղաքական նախապայման: Եվ քանի որ պրագմատիկորեն այդ նախագծի շուտափույթ իրականացումը հիմա Մոսկվայի համար կենսական նշանակություն ունի իրենից էներգետիկ կախվածությունը Տրանսանատոլական գազատարի շինարարությամբ չեզոքացնելու` ԵՄ-ի պլանները խափանելու տեսանկյունից, Պուտինը կարող է նաև հանուն այդ նպատակի «զոհաբերել» իր այցելությունը Հայաստան` որպես ժեստ Թուրքիային: Եվ Պեսկովի հայտարարությունն այս իմաստով առավելապես ուղղված կարող էր լինել Անկարային՝ հասկացնելու, որ Երևան այցելելու որոշումը վերջնական չէ և կարելի է այն վերանայել, եթե Անկարան զիջումների գնա գազատարի շինարարության հարցում:

    Երկրորդ գործոնը, որը տեղ գտավ այդ ընթացքում, բայց որը կարող էր ընդամենը ֆոնային, երկրորդական էֆեկտ ունենալ, մարտի 18-ին, այսինքն` Պեսկովի հայտարարության ճիշտ նախօրեին, Երևանում կայացած միջազգային մեդիաֆորումի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի արած այն կոշտ հայտարարությունն էր, թե պետք է լուծել Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զինտեխնիկա վաճառելու հարցը, քանի որ դա կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Մոսկվայում, իհարկե, հասկանում են, որ, բացի «նվնվալուց», Երևանը ոչինչ չի կարող անել այս հարցում: Սակայն ինքնին բոլոր հարցերում հլու-հնազանդ Երևանից նման տոնայնությամբ հայտարարությունը կարող էր նյարդայնության տեղիք տալ և դրդել Կրեմլին, Պուտինի այցելության հարցն առկախելով, մի թեթև մատ թափ տալ հայաստանյան իշխանությունների վրա:

    Բայց հետաքրքրականն այստեղ այն էր, որ Սերժ Սարգսյանն, ըստ էության, խոսում է Պուտինի՝ ապրիլի 24-ին չգալու հնարավոր իրողությունը Երևանի կողմից հասկանալուց հրաժարվելու, նույնն է, թե դրա համար որևէ հիմնավորում չընդունելու մասին: Սա ակնարկ է առ այն, որ նման քայլը Երևանը կարող է համարել նույնիսկ ոչ թե ռազմավարական գործընկերոջ կարգավիճակին անհամարժեք, այլև դավադրական: Սա զուտ զգացական խնդիր չէ: Եթե իսկապես Պուտինն իր այցը պայմանավորում է Անկարայից հնչող ազդակներով, ապա դա ուղղակի ցուցիչ է առ այն, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում իր «ռազմավարական գործընկերոջ» շահերին և թե ինչ հեշտությամբ կարող է այդ շահերը զոհաբերել իր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային շահերին:

    Ապրիլի 24-ին Երևան այցելելու` Պուտինի որոշումն այս իմաստով քաղաքական ջրբաժանային նշանակություն կարող է ունենալ՝ խաղաքարտերի պարզման իմաստով, ինչին Երևանը պետք է պատրաստ լինի: Եթե հայ ժողովրդի համար այդ նուրբ պահին դա է լինելու ՌԴ-ի հարգանքի դրսևորումը, ապա Երևանը նախագահի մակարդակով առնվազն պետք է հենց այսօրվանից օրակարգ մտցնի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Մոսկվայում անցկացվելիք միջոցառումներին մասնակցելու հնարավորությունը: Գևորգ Դարբինյան

    Մանրամասները` yerkir.am կայքում:

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ. Ժիրինովսկու գաղափարը իր սեփական կարծիքն է
      25.03.2015

      Առաջին հերթին, մեծ հարց է, թե կոնկրետ ինչ է ասել պարոն Ժիրինովսկին...



      Պարոն Ժիրինովսկու արած հայտարարությունը նրա անձնական կարծիքն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ադրբեջանական haqqin.az պարբերականին Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու տված հարցազրույցը։

      «Առաջին հերթին, մեծ հարց է, թե կոնկրետ ինչ է ասել պարոն Ժիրինովսկին։ Սակայն եթե անգամ ասել է հենց այն, ինչ հրապարակված է հոդվածում, ամեն դեպքում դա նրա անձնական կարծիքն է եւ ոչ թե Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը»,- նշեց Դավիթ Բաբայանը։

      ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը հավելեց, որ պաշտոնական Ստեփանակերտի համար ամեն բան շատ հստակ է. «Մենք անկախ, ինքնիշխան, իրավական եւ ժողովրդավարական պետություն ենք կառուցում»։ Բաբայանը հիշեցրեց, որ ԼՂՀ-ն Հայաստանի հետ ինտեգրվելու հատուկ աստիճան ունի՝ ելնելով մեկ Հայրենիք երկու պետություն գաղափարից։ «Դա հիմնված է Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիության վրա եւ արտահայտում է հայոց պետականության աշխարհաքաղաքական, պատմական, բարոյահոգեբանական բնագավառները»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

      Հիշեցնենք, որ ադրբեջանական պարբերականին տված հարցազրույցում Վլադիմիր Ժիրինովսկին մասնավորապես հայտարարել էր. «Ինչպե՞ս լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը։ Եթե Ղարաբաղը վերադարձնենք Ադրբեջանին, կնեղանան հայերը։ Եթե ճանաչենք ներկայիս ստատուս քվոն, կնեղանաք դուք։ Ես երրորդ տարբերակ եմ առաջարկում. կարելի է Ղարաբաղը հայտարարել Մոսկվային հպատակ տարածք։ Թող Ռուսաստանը ապահովի այս գոտում հայերի եւ ադրբեջանցիների անվտանգությունը, մարդկանց ազատ տեղաշարժը, տնտեսության վերականգնումը։ Կարելի է սա փորձել՝ որպես միջանցիկ տարբերակ։ Չեն ուզում, որ Ղարաբաղում բարձրացվի Ադրբեջանի դրոշը, կարելի է ընդհանուր դրոշ բարձրացնել, ասենք՝ ԱՊՀ դրոշը։ Թող այնտեղ լինեն հայկական, ռուսական եւ ադրբեջանական դրոշի տարրերը»։

      Լուրեր Հայաստանից - NEWS.am

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Տարածքը տրվեց բազային, Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո
            Lragir.am
            26 Մարտի 2015,

            Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2012 թվականի հոկտեմբերի 3-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 2 արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին կառավարության որոշման նախագիծը:

            «Հոգևոր կենտրոն կառուցելու նպատակով ՌԴ-ի կառավարությանն է տրամադրվում Գյումրի քաղաքի Լալայան փողոցի N173/3 հասցեում գտնվող եկեղեցու զբաղեցրած և հարակից հողատարածքը: Նախագծով հստակեցվում է ՀՀ տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկը, ինչպես նաև՝ ստեղծում է իրավական հիմք փաստացի օգտագործվող ռազմական ավանները և հողատարածքները սահմանված կարգով օգտագործելու համար և իհարկե ֆինանսական ներդրումներ կատարելու համար հողամասը՝ դրանցում առկա շենք-շինություններով հանդերձ», ասաց Սեյրան Օհանյանը:

            Կառավարությունը բնականաբար հավանություն տվեց նախագծին: Այսպիսով, Գյումրիի ռուսական բազան ընդլայնեց իր տարածքը, ինչպես նաեւ ամրապնդեց իրավական կարգավիճակը: Սա Հայաստանի իշխանության նվերն է բազային՝ Ավետիսյանների ընտանիքի գնդակահարությունից հետո: Ի դեպ, այդ իրադարձությունից հետո բազան հայտնվել էր օրենքից ու պայմանագրային դաշտից դուրս վիճակում:

            - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....E1en1aqz.dpuf

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Ավետիսյանների սպանության գործով առաջիկայում էական հանգամանքներ կպարզվեն
              25.03.2015


              Առաջիկայում Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների գործով էական հանգամանքներ կարող են պարզվել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առաջիկայում սպասում են դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, որի արդյունքում պարզ կլինի վնասվածքների քանակը, բնույթը, տեղակայումը, մահվան պատճառը: Փաստաբանը նշեց, որ այս փորձաքննության եզրակացությունից հետո էական հարցերի պատասխաններ կստանան:

              Արդյոք Պերմյակովը միայնակ է եղել, թե ոչ, փաստաբանը նշեց, որ չկա որեւէ փաստ, հանգամանք, որը հաստատում է այլ անձի մասնակցությունը միջադեպին, ինչպես նաեւ չկան հերքող հանգամանքներ: Իսկ թե ում են պատկանել Ավետիսյանների տանը հայտնաբերված ծխախոտերը, Երեմ Սարգսյանի խոսքով, այս հարցին միանշանակ պատասխան կարող ենք տալ դատագենետիկական փորձաքննության արդյունքում: Բանն այն է, որ խմբային պատկանելիությամբ ծխախոտերը, քրտինք համընկել են Պերմյակովին, բայց միայն փորձաքննությամբ կպարզի՝ դրանք ռուս զինծառայողին են, թե ոչ:

              Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին:

              Լուրեր Հայաստանից - NEWS.am

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Սլուցկի. Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով կպահանջենք հետեւել օրենքներին
                28.03.2015


                Ռուսաստանցի պատգամավորները Գյումրիում կայցելեն Ավետիսյանների ընտանիքի շիրիմներին: Այս մասին մարտի 28-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Ռուսաստանցի պատգամավորները կլինեն նաեւ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում:

                «Խնդիր կդնենք՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետաքննության ժամանակ հետեւել օրենքներին: Այս եւ շատ այլ հարցեր դուրս չեն եկել մեր օրակարգից»,- հայտարարեց Սլուցկին:

                Հիշեցնենք, որ հունվարի 12-ի առավոտյան հանցագործը Գյումրիում գնդահակարել էր Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին: Սպանության մեջ մեղադրվում է ռուսական զինծառայող Վալերի Պերմյակովը: Իսկ Ավետիսյանների ընտանիքի ամենափոքր անդամին՝ 6 ամսական Սերյոժային, հանցագործը դանակահարել էր: Բժիշկները յոթ օր շարունակ պայքարում էին փոքրիկի կյանքի համար, սակայն հունվարի 19-ին նա նույնպես մահացավ:

                Պերմյակովի նկատմամբ քրեական երկու գործ է հարուցվել: Ռուսական կողմը նրան մեղադրանք է առաջադրել «դասալքություն» եւ «սպանություն» հոդվածներով: Սպանության փաստով քրեական գործ է հարուցել նաեւ Հայաստանի Քննչական կոմիտեն:

                Լուրեր Հայաստանից - NEWS.am

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  «Պերմյակովի դատավարության վերաբերյալ ռուս պատգամավորների հայտարարությունը երեսպաշտություն է»


                  30.03.2015

                  Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն այսօր լրագրողներին ասաց, որ Գյումրիում սպանված Ավետիսյանների գործով հրապարակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը, Պերմյակովի հարցաքննությունից բխող բացահայտումները, Գյումրիի ռուսական ռազմաբազային տրամադրվող նոր տարածքներն Ավետիսյանների սպանության գործով որևէ տեսանելի տեղաշարժի մասին չեն խոսում: «Մեզ հայտնի չէ որևէ նորություն, որևէ տեղաշարժ, բացի տեխնիկական մի քանի մանրամասներից: Գիտենք միայն, որ տուժածների երեք իրավահաջորդներ զբաղվում են այդ գործով, բայց որևէ տեսանելի և շոշափելի արդյունք չկա»,- ասաց նա:

                  Բարսեղյանը նշեց նաև, որ երեկ Ավետիսյանների գերեզման էին այցելել ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի հարցերով հանձնաժողովի անդամները, որոնք Ավետիսյանների սպանության հանգամանքները քննելու համար Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների հետ միջխորհրդարանական աշխատանքային խումբ են ստեղծել:

                  «Հարցազրույցներում ռուս պատգամավորները նշել են, որ, ընդառաջելով հայ ժողովրդի խնդրանքին, դատավարությունը տեղի կունենա Հայաստանում: Այսինքն` իրենց մեկնաբանությամբ, ըստ երևույթին, նրանք ուզում են ասել, որ լավություն են անում մեզ: Իրականում պարզ չէ՝ ով է այդ խնդրանքն իրենց հասցրել, կամ էլ մենք խնդրո՞ւմ ենք, որ դատավարությունը Հայաստանում անցկացվի: Սա առնվազն երեսպաշտական հայտարարություն էր»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

                  Նա նշեց նաև, որ Հայաստանի տարածքում դատավարություն լինելու մասին վաղուց էր հայտնի: «Նույնիսկ հռչակավոր Կոստանյանն էր այդ մասին ասել, բայց դա չէր հանրության և մասնավորապես գյումրեցիների պահանջը: Պետք է գործը` մեղադրյալով, փոխանցել Հայաստանի արդարադատության համակարգին: Այդ պահանջը մինչ օրս կատարված չէ: Կոստանյանը ինչ-որ նամակներ է գրում և պատասխաններ չի ստանում, և այս գործով Հայաստանի իշխանություններն ապացուցեցին, որ իրենք Հայաստանի քաղաքացիների շահերը սպասարկողը չեն, իրենք օտարերկրացիների շահերը սպասարկող են»,- ասաց Բարսեղյանը:

                  Մանրամասները` yerkir.am կայքում:

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    Նարիշկինի հաթաթան ու սպառնալիքը Հայաստանի իշխանություններին
                    2015-03-31


                    Հայաստանում գտնվող Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը այսօր խորհրդարանում հանդես է եկել ելույթով՝ փորձելով հայ պատգամավորներին և նախարարներին զգուշացնել, թե ինչ սպառնալիքների կամ վտանգների կարող է ենթարկվել Հայաստանը, եթե շարունակի եվրաինտեգրացիային ուղղված իր քաղաքականությունը: Ի դեպ՝ Նարիշկինի ելույթի ժամանակ դահլիճում էր նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

                    Իսկ ինչ է ասում Ռուսաստանի խորհրդարանի նախագահը: Նա հիշեցնում է, որ դեռևս Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլն է երազել Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ միասնական եվրասիական տնտեսական տարածք ստեղծելու մասին, բայց քանի որ ԱՄՆ-ին այդ գաղափարի իրականացումը դուր չի գալիս և հակասում է այդ երկրի շահերին, դրա համար էլ ամերիկացիները թույլ չտվեցին որպեսզի Եվրոպան միանա այդ ծրագրի իրականացմանը: Սակայն եթե Եվրոպան բավարար ինքնիշխանություն չունի իր շահերը պաշտպանելու համար, Ռուսաստանը միասնական տնտեսական տարածք է ստեղծում ավելի մեծ ինքնիշխանությամբ օժտված Ասիայի և Հարավարևելյան Ասիայի երկրների հետ. մի տնտեսական տարածք, որը ձգվելու է Մուրմանսկից մինչև Շանհայ, Դելիից մինչև Հանոյ: Այսպիսով Նաիրշկինը հայ պատգամավորներին բացատրում է, թե որտեղ է Երևանի տեղը, որ աշխարհագրական և աշխարհաքաղաքական տարածքում է լինելու Հայաստանը:

                    Իսկ եթե Հայաստանը ավելի պարզ պատկերացնի, թե ինչ է սպասում իրեն, եթե այնուամենայնիվ որոշի շարունակել «և-և» ի քաղաքականությունը ու Եվրասիական տնտեսական միությունից բացի՝ փորձի հարաբերություններ զարգացնել ԵՄ-ի հետ, Նարիշկինը մի խոսուն օրինակ բերեց: Նա հայտարարեց, որ արևմտյան պատժամիջոցներից առավել շատ տուժեցին այն երկրները, որոնք ընտրել էին եվրոասոցացման ճանապարհը և ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր էին ստորագրել: «Պատժամիջոցներից առավել շատ տուժեցին եվրոասոցացման համաձայնագիր ստորագրած Ուկրաինան և Մոլդովան»,- հայտարարեց Սերգեյ Նարիշկինը:

                    Դժվար է ասել՝ արդյոք նա Վրաստանին զուտ պատահականորե՞ն մոռացավ, թե՞ այնուամենայնիվ Ռուսաստանում հույս ունեն, որ եվրոասոցացման համաձայնագիր ստորագրած Վրաստանը կփոխի իր արտաքին քաղաքականությունը և կհրաժարվի եվրոասոցացումից: Այս բացթողումը կարող է պատահականություն չլինել, եթե նկատի ունենանք, որ Վրաստանի ընդդիմությունը ևս իշխանություններին մեղադրում է եվրոատլանտյան ուղուց դեպի Ռուսաստան շեղվելու մեջ:

                    Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Նարիշկինի այս հայտարարությունը ուղղակի ցուցում էր այն մարդկանց, ովքեր համարում են, որ Հայաստանը կարող է շարունակել «և-և»-ի քաղաքականությունը և կարող է եվրոասոցացման համաձայնագիր ստորագրել: «Եթե ուզում եք ասոցացման համաձայնագիր ստորագրել, ուրեմն նկատի ունեցեք, որ դուք ևս լինելու եք պատժամիջոցներից ամենաշատ տուժած երկրների ցանկում»,-մոտավորապես այսպիսին էր Նարիշկինի հաթաթան՝ ուղղված հայ պատգամավորներին և գործադիր իշխանության ԱԺ դահլիճում նստած ներկայացոցիչներին:

                    Բնականաբար, Նարիշկինը նկատի չուներ արևմտյան պատժամիջոցները որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ, այլ ընդհակառակը՝ ի պատասխան այդ պատժամիջոցների Ռուսաստանի կիրառած առևտրային սահմանափակումները: Ռուսաստանը սահմանափակել է Ուկրաինայից և Մոլդովայից ապրանքների ներմուծումը: Եթե Հայաստանը եվրոասոցացիայի համաձայնագիր ստորագրի, ապա չնայած ԵՏՄ անդամակցությանը՝ այդ նույն պատժամիջոցները կկիրառվեն Հայաստանի նկատմամբ:

                    Հաջորդը, որի մասին խոսեց Սերգեյ Նարիշկինը, ԵՏՄ տարածքում միասնական արժույթի ներդրումն է: Ըստ նրա վերջին մեկ տարվա ընթացքում դոլարի փոխարժեքի տատանումները ցույց տվեցին, որ ԵՏՄ տարածքում պետք է ունենալ միասնական արժույթ, ինչի միջոցով հնարավոր կլինի ավելի արդյունավետ դիմակայել հնարավոր ցնցումներին:

                    Հայ պաշտոնյաները մինչ այդ հայտարարում էին, որ միասնական արժույթի գաղափարի իրականացումը դեռ հասունացած չէ, որ դեռ երկար ճանապարհ պետք է անցնել դրան հասնելու համար: Եվ ահա, Նարիշկինն ասում է, որ որոշումն ընդունված է, և հայ պաշտոնյաների կարծիքը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ այդ որոշման իրականացման վրա:

                    Բնականաբար, որևէ հայ պատգամավոր կամ պաշտոնյա չհակադարձեց Նարիշկինին, որևէ մեկը չասաց, թե՝ գիտեք, մենք շարունակելու ենք եվրոասոցացման մեր քաղաքականությունը և չենք պատրաստվում հրաժարվել մեր ազգային արժույթից: Նման բան սպասելն անգամ միամտություն կլինի, քանի որ բոլոր ներկաները հասկանում են, որ վերադասի որոշումները անքննելի են և ենթակա են անխոս կատարման:

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Comment

                      Working...
                      X