Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Remember 13 JUNE 1992: Day of INFAMY

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY

    03.05.2016
    «Կոլցո» օպերացիա

    Քաղաքացիական գիտակցություն

    «Օղակ» Օպերացիա1991թ. գարնանից մինչև ամառ ընկած ժամանակահատվածում ադրբեջանական իշխանությունների և խորհրդային բանակի կողմից իրականացվեց «Օղակ» օպերացիան: Այն իրականացվում էր ոչ միայն խորհրդային Ադրբեջանի տարածքում, այլ նաև ՀՀ սահմանամերձ շրջաններում: «Օղակ» օպերացիան պետական ահաբեկչություն էր՝ ուղղված 27 հայաբնակ գյուղերի խաղաղ բնակիչների դեմ:

    Օպերացիայի իրականացման ժամկետը 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներն էր, իրականացման վայրերը՝ ԼՂՀ Շուշիի, Մարտակերտի, Հադրութի, Շահումյանի շրջանները, խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի, Գորիսի, Տավուշի շրջանները: Օպերացիայի իրականացման հեղինակներն էին Այազ Մութալիբովը, Վիկտոր Պոլյանիչկոն, Մուհամեդ Ասադովը, Միխայիլ Գորբաչովը, Բորիս Գրոմովը, Ադրբեջանի ազգային ճակատը, Ադրբեջանի ԽՍՀ ոստիկանության հատուկ ջոկատը, ԽՍՀՄ ներքին զորքերի և բանակի ստորաբաժանումները:

    Քերոլայն Կոքսի և Ջոն Էբների «Էթնիկ զտումները շարունակվում են. ԼՂՀ պատերազմ» գրքում նշվում էր, թե ինչպիսի վայրագությունների էին ենթարկվում հայերը. արական սեռի նկատմամբ բռնություններ էին կիրառվում, իսկ կանանց բռնաբարում էին:

    «Օղակ» օպերացիայի առաջին թիրախը ԼՂՀ Գետաշեն գյուղն էր, որը մոտ 5000 բնակչություն ուներ:

    1990թ. հուլիսի 26-ին Գորբաչովի կողմից ԽՍՀՄ օրենսդրությամբ չնախատեսված զինված խմբերի ձևավորման և զենքի ապօրինի պահման և բռնագրավման մասին օրենք հրապարակվեց, որը, փաստացի, խաղաղ բնակչության դեմ ծավալված պետական ահաբեկչության շարունակությունն էր: Գերագույն խորհրդի հայ պատգամավորները դիմում էին Գորբաչովին, իսկ նա պատասխանում էր, որ այնտեղ զինյալներ են, այդ պատճառով էլ կատարվում էր ռազմական գործողությունը, սակայն ռուս զինվորներն անգամ նշում էին, որ այնտեղ զինյալներ պարզապես չկային:

    Ընդունված է համարել, որ այդ գործողությունը ԽՍՀՄ պահպանման համար կազմակերպվելիք հանրաքվեին մասնակցելուց հրաժարվելու համար հայերին ուղղված պատիժ էր:

    Վիկտոր Կրիվոպուսկովի «Ըմբոստ Ղարաբաղ» գրքում նշվում էր, որ դեռևս 1990թ. նոյեմբերին իրենց տրամադրության տակ հայտնվեցին ադրբեջանական իշխանությունների կողմից Խանլարի նախկին Շահումյանի շրջանի գյուղերից հայերի տեղահանման մասին գաղտնի նյութեր: Ադրբեջանական ԽՍՀ կողմից փաստացի հավանության էր արժանացել հայերի տեղահանման ծրագիրը: Այդ ամենը ոչ միայն համաձայնեցված էր ադրբեջանական ԽՍՀ-ի հետ, այլ նաև Խորհրդային Միության անվտանգության մարմնի հետ, և զուր են այն պնդումները, թե ադրբեջանցիները գործել են անջատ՝ առանց կենտկոմի համաձայնության:

    1991թ. մարտի 25-ից ադրբեջանական ՕՄՈՆԸ սկսել էր Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի գնդակոծումը: 1991թ. մարտի 14-ին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որով Գորբաչովին կոչ էր անում վերջ դնել բռնություններին: Բազմաթիվ ականատեսներ նշում էին, որ կատարվող բարբարոսությունները և այդ ամենը, բնականաբար, ատելություն էր հարուցում մյուս կողմից, և պաշտպանության համար ֆիդայական ջոկատներ էին ստեղծվում: Ըստ «Էխո Մոսկվա» պարբերականի՝ այդ ժամանակ գործողությանը մասնակցելու էր Ադրբեջանի ՕՄՈՆԸ (1000 մարդ), որը համաձայնեցված էր ԽՍՀՄ անվտանգության խորհրդի հետ և նրանք ենթարկվում էին Ադրբեջանական ՆԳՆ-ին: Ապրիլի 9-ին Ստեփանակերտ են ժամանում ԽՍՀՄ ՆԳՆ պաշտոնյաներ՝ Բորիս Գրոմովի գլխավորությամբ: Խորհրդակցություն է տեղի ունենում, որից հետո Վիկտոր Պոլյանիչկոն և Գրոմովն առաձնանում են: Ամբողջ այս գործողությունները ղեկավարվում էին Գրոմովի կողմից:

    Առաջին հարվածը, ինչպես նշվեց, կայացավ Գետաշենի ուղղությամբ: Մոտ 2500 խաղաղ բնակիչներ դուրս շպրտվեցին սեփական տներից և տեղափոխվեցին Հայաստան, իսկ ավելի քան 500 երիտասարդ և միջին տարիքի տղամարդկանց ձերբակալեցին և տարան անհայտ ուղղությամբ: Գետաշենի հարցը լուծված էր:

    Հաջորդ հարվածը Բերդաձորին էր ուղղված: Մայիսին, «Էխո Մոսկվա» պարբերականի հաղորդմամբ, Լաչինում, Ջաբրաիլում, Ֆիզուլիում զտման կետեր էին ստեղծվում և բոլոր ձերբակալվածներին հենց այդ ուղղություններով էին տանում: Ոմանց սպանում էին, ոմանց՝ վաճառում, ոմանց՝ տեղափոխում Շուշիի բանտ, ոմանց էլ՝ բաց թողնում: «Օղակ» օպերացիայի ընթացքում ձերբակալվածներից շատերի ճակատագրերը դեռևս անհայտ է:

    Շահումյանի շրջանում հուլիսի 6-10 ադրբեջանական ՕՄՈՆ-ը գրոհի է անցնում, իսկ գյուղացիները դիմադրում են: Բանակային ստորաբաժանումները ռազմական գործողություններ են սկսում խաղաղ բնակչության դեմ. տանկեր, կործանիչներ են օգտագործվում: Մարդիկ ստիպված լքում են այդ տարածքները:

    Հուլիսի 24-ին բանակի զորամասերը և արդբեջանական ուժերը ձեռնամուխ են լինում Վերին Շենի հրետանային և ուղղաթիռային գնդակոծմանը: Այդ գյուղում մոտ 5000 մարդ էր բնակվում: Ականատեսները նշում էին, որ կատարվում էին արդեն սովորական դարձած բարբարոսություններ, իսկ խորհրդային բանակը դրա վրա աչք էր փակում: Բարձրացած բողոքի ալիքից հետո Վերին Շենի տեղահանությունը կանխարգելվեց:

    Մարտակերտի շրջանում ահաբեկչության օղակը սեղմվում է հուլիսի վերջին: Այդ շրջանի ամենամեծ տարածքը՝ Հաթերքը, շրջակա լեռների ամբողջ պարագծով պաշարվում է: Ականատեսների վկայությամբ բազմաթիվ բարբարոսություններ էին կատարվում, զինվորներն իրենց պահում էին զավթիչների պես:

    20-րդ դարի վերջին Ադրբեջանը Խորհրդային իշխանության թողտվությամբ և աջակցությամբ փորձեց շարունակել եղբայրական Թուրքիայի 1915թ. գործը:

    Դավիթ Ֆիդանյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY

    Геташен-25

    Двадцать пять лет… Четверть века.

    Много или мало это для человека, потерявшего Родину? За это время выросло целое поколение молодых людей, которые не видели ее, но продолжают разговаривать на родном диалекте и гордиться тем, что они — геташенцы. Нас стало несколько десятков тысяч, жизнь раскидала нас по миру, но каждый мечтает хотя бы раз увидеть свой Геташен, преклонить колени перед разрушенными могилами своих предков и попросить прощения за долгие годы плена…

    30 апреля 1991 года началась крупномасштабная военная операция «Кольцо». Рано утром подразделения Бакинского полка ВВ МВД СССР при поддержке подразделений дислоцированной в Кировабаде (ныне — Гянджа) 23-й дивизии 4-й армии, заняли господствующие над Геташеном высоты и ворвались в село якобы для проверки паспортного режима. Вслед за ними в село вошли азербайджанские омоновцы. Начались погромы домов и убийства мирных жителей. Только за первые часы были убиты и ранены около двух десятков человек, причем убийства проходили при молчаливом согласии, а во многих случаях и при участии советских солдат и офицеров.

    В недавней «четырехдневной войне» весь мир был потрясен зверствами азербайджанских военных по отношению к мирным жителям в карабахском селе Талиш. Весь мир, но не армяне. Приводились параллели с террористами ИГИЛ, но где было «Исламское государство», когда 25 лет назад звери в форме азербайджанского ОМОНа снимали скальпы с живых людей, кидали их под гусеницы танков, отрезали уши и расчленяли топорами мирных жителей Геташена и Мартунашена.

    Толпы азербайджанских головорезов до этого уже успели отличиться своими зверствами во время погромов в Сумгаите, Кировабаде, Баку и других городах и селах бывшей Азербайджанской ССР, но в Геташене людей громили и убивали военные и милиция, представители власти. Этническая чистка была предпринята с санкции президента СССР Михаила Горбачева и президента Азербайджана Аяза Муталибова. Власть, которая должна была защищать… убивала.

    Вот только несколько свидетельств жителей этих сел.

    Свидетельство врача больницы Геташена: «…У раненых, которые поступили в больницу, были обнаружены эксцентрические пули, которые разрывали все внутренние органы. Среди привезенных трупов были убитые 70-80-летние старики. Папика Сейраняна, которому было 83 года, убили из автомата. Женщине Рипсиме было 78 лет, Ахумяну Оганесу — более 80-ти. Гянджумяну Бенику было 70 лет. Ахумяна застрелили солдаты в постели в больном состоянии. Некоторых порубили топорами: Согомоняна Мелсика, 50-ти лет. Всего в больницу поступило 13 трупов, не считая раненых. Среди трупов были с отрезанными ушами — Назарян Валерик возраста до 30-ти лет...».

    А это свидетельство жителя Мартунашена: «…От обстрела из танков крыши домов взлетели в воздух, горели дома. В это время появились вертолеты, из которых стреляли вниз. Обстрел продолжался около двух часов. После прекращения обстрелов спустились в нижнюю сторону села, откуда были начаты обстрелы. Там дома сильнее горели. Там узнали, что 5 человек были убиты, а двое получили ранения. Убиты Оганесян Оганес в возрасте 65 лет, Давтян Хачатур — 66 лет, Алкамян Шамир — 57 лет, Агаджанян Размик — 49 лет и гостивший седовласый мужчина средних лет из Еревана. ...Убив Оганеса и Шамира, их трупы были раздавлены танками, а головы размозжены…».
    Несколько десятков человек были взяты в заложники. Вот свидетельство одного из них: «…Каждые 2-3 минуты нас заставляли вставать и начинали беспощадно избивать, нанося удары автоматами, кулаками, пинали ногами. Когда я, изнемогая, падал, продолжали избивать в лежачем положении... С головы и с лица непрерывно сочилась кровь. Избивали по трое, четверо, азербайджанцы и русские... Поименно я их не знаю, но, увидев, могу опознать. Весь день продолжались избиения и истязания; когда избивавшие уставали и уходили, вместо них приходили другие... С меня сняли турецкий свитер, стали вырывать зубы, вставив между зубов нож, начали вырывать золотые коронки, разрезали губы, выдернули коренной зуб, плоскогубцами вырывали с корнями волосы на голове, ножом кромсали волосы, а потом заставляли собирать их, приговаривая при этом, что волосы армянина грязные, заставляли собирать и класть в карман, принуждали лизать ботинки, ложиться лицом на землю и приподниматься на руках, а когда я был не в состоянии исполнять, то они начинали ломать спину. Заставляли кусать друг другу уши, избивать друг друга... Затем вошел азербайджанец в чине майора и произнес: «Вы что, не знаете, что Горбачев не умер, сколько возможно, будем истреблять вас, хватит, что 70 лет вы жили на нашей земле, мы будем вас резать все больше и больше, вы видимо забыли 1915 год, еще месяц — и мы захватим Шаумян и Карабах, а потом вы увидите нас на площади в Ереване»…».

    Безнаказанность ведет к новым злодеяниям. Оставшаяся не осужденной, операция «Кольцо» стала прецедентом для новых военных преступлений и жестоких акций против гражданского населения. Организаторы и исполнители этих преступлений не понесли никакого наказания; наоборот: даже были награждены орденами и медалями. Зверства поощрялись и в дальнейшем: при захвате Мараги, Шаумянского района. Вчерашние погромщики и убийцы мирных жителей становились национальными героями недообразования под названием Азербайджанская республика.
    Трагедия Геташена и Мартунашена, Шаумянского района, других сел Нагорного Карабаха не должна быть забыта. Жители этих сел должны получить возможность вернуться в свои дома, вернуться и жить. Справедливость должна восторжествовать.

    В той войне армянский солдат победил, но не добил векового врага в его логове. В плену у погромщиков остались и Геташен с Мартунашеном. Прошло двадцать пять лет, но враг не оставил попыток взять реванш и очистить Арцах от его исконных хозяев. На этот раз мы должны отбить у него желание даже смотреть в сторону армянских государств. И нас никто и ничто не должно остановить.

    Двадцать пять лет назад Геташен называли воротами в Арцах. Закавказские турки при помощи советских солдат завладев им, решили, что смогут войти в Арцах. Они просчитались, и сегодня путь к окончательной победе — это Геташен. С него началась эта война, с его освобождением она и закончится. Теперь Геташен — это ворота в Баку. Ворота к Победе!

    Арутюн ДЖАГАРЯН

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY

    «Կոլցո». ռուս-ադրբեջանական գործողության 25 տարին

    ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
    Քաղաքականություն - 30 Ապրիլի 2016


    ՀՀ ԱԳՆ-ն տարածել է փոխնախարար Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը «Օղակ» գործողության 25-րդ տարելիցի կապակցությամբ:

    «25 տարի առաջ՝ 1991թ. ապրիլի 30-ին, ազդարարվեց Ադրբեջանի՝ հայ ժողովրդի դեմ որդեգրած պետական ահաբեկչության քաղաքականության հերթական դրսևորման մեկնարկը՝ Լեռնային Ղարաբաղի հյուսիսային շրջանի հայ բնակչության ոչնչացումը և հայրենազրկումը: Ադրբեջանի իշխանությունների կողմից մինչ օրս արդարացվող այդ գործողություններին կարելի է տալ միայն մեկ իրավական գնահատական՝ մարդկության դեմ հանցագործություն:

    «Օղակ» («Կոլցո») գործողության Ադրբեջանի զինված հրոսակախմբերի իրականացրած դաժանությունները և այդ գործողության մեջ խորհրդային բանակի ներգրավվածությունը համապատասխան գնահատականի են արժանացել միջազգային հանրության կողմից՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ՌԴ, ԱՄՆ օրենսդիր մարմինների և Եվրախորհրդարանի համապատասխան բանաձևերում: Այնուամենայնիվ, Ադրբեջանը չհրաժարվեց հայատյացության, ռասիստական քաղաքականությունից, ինչի վերջին վկայությունն են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան և դրան ուղեկցող վայրագրությունները», ասվում է հայտարարության մեջ:

    ՀՀ ԱԳՆ-ն հպանցիկ արձանագրում է «խորհրդային բանակի ներգրավվածությունը», կրկին խուսափելով այդ իրադարձության համար հստակ պատասխանատվության մատնանշումից: Այդ ժամանակ Ադրբեջանն անկախ պետություն չէր եւ խորհրդային պետության մի մասն էր, այսինքն՝ թիվ 1 պատասխանատուն ԽՍՀՄ-ն էր, խոշոր հաշվով՝ Ռուսաստանը:

    Հայաստանում ավանդույթ կա ամեն մի պատմական փուլում Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ Ռուսաստանի թշնամական քաղաքականությունը դուրս գրել «նախորդ ռեժիմների» վրա: Այսպես, կոմունիստական շրջանում մեղադրում էին ցարիզմը, «դեմոկրատական» շրջանում՝ կոմունիստներին, հետո՝ դեմոկրատներին, հետո կմեղադրեն Պուտինին, եւ այսպես շարունակ:

    Տարբեր գույների ու բնույթի ռեժիմները Ռուսաստանում փոխարինում են միմյանց, բայց այդ երկրի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չի փոխվում եւ չի կարող փոխվել, որքան էլ հայերը տխրեն: Բայց որքան էլ տխրեն, մի կողմից կա քարոզչության, փաստերը լռության մատնելու, պատմությունն առասպելաբանությամբ նենգափոխելու միջոցով ստեղծված «իրականությունը, մյուս կողմից ինքը դաժան իրականությունը եւ փաստերը:

    Իսկ դրանք հետեւյալ իրականությունն են ցուցադրում. Հարավային Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականության արդյունքում հետեւողական կրճատվել են հայաբնակ տարածքները, հատկապես վերջին հարյուրամյակում: Արեւմտյան Հայաստանը լիովին հայաթափվել է, Արեւելյան Հայաստանի տարածքները՝ Ղարաբաղը, Նախիջեւանը Ռուսաստանը հանձնել է Ադրբեջանին: Ընդ որում, ըստ արխիվային փաստաթղթերի, ռուսական բանակը թուրքական բանակի հետ համատեղ արդեն խորհրդայնացված Հայաստանում շարունակել է հայերի ցեղասպանությունն ու տեղահանությունը՝ հազարավոր զոհեր, 500 հազար գաղթական արեւմտահայեր էլ բռնագաղթեցվել են Ռուսաստան: Այս գազանություններից նույնիսկ հայ բոլշեւիկներն էին ապշել:

    Կոլցո գործողությունը իրականացրել է ռուսական բանակը, ներգրավելով օմօնի համազգեստ հագած ադրբեջանական խաժամուժին: Ադրբեջանցիներն ինքնուրույն ու ինքնագլուխ չէին գնա նման քայլի: Դրա արդյունքում սպանվել են հազարավոր հայեր, բնաջնջվել են Հյուսիսային Արցախի հայաբնակ ընդարձակ տարածքները:

    Արդեն «դեմոկրատների» օրոք, Ռուսաստանը երկրորդ պատժիչ գործողությունն իրականացրեց Ղարաբաղի դեմ, որի արդյունքում տասնյակ հայկական բնակավայրեր տեղահանվեցին Հադրութում, Մարտակերտում, այլ շրջաններում:

    Այսօր էլ Ռուսաստանի այս քաղաքականությունը շարունակվում է: Քառօրյա պատերազմի իրողությունները դրա վառ ապացույցն են, բոլորն էլ արդեն ամեն ինչ հասկացել են:

    Ռուսաստանը թյուրքական աշխարհքաղաքականության գործիքն է, եւ այդ հանգամանքը հատկապես վառ է արտահայտվել հենց հայկական հարցում: Ադրբեջանը երբեք առանց Ռուսաստանի հավանության ու աջակցության չի համարձակվել հարձակվել հայերի վրա: Նույնը վերաբերվում է Կոլցո գործողությանը:

    Կոլցո գործողության թիվ մեկ պատասխանատուն Ռուսաստանն է, որքան էլ հայերը փորձեն խնամքով մոռացության տալ այս հանգամանքը, կամ փորձեն Ռուսաստանին «փաթեթավորել» խորհրդային թիկնոցով: Կարմիր կովն իր կաշին չի փոխում, ինչ թիկնոց էլ վրան գցվի:

    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....oD9qYrUB.dpuf

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY

    18.04.2016

    Շահեն Մեղրյանի ուղղաթիռը փխվել է ներկայումս մեր ռազմավարական «դաշնակից» ռուսական ուժերի կողմից

    Դավիթ Սանասարյան (David Sanasaryan)
    Պետք է լավ ճանաչենք մեր հերոսներին

    Մի պահ ուզում եմ կտրվել ամեն ինչից, ու գրել Արցախի հերոս, «Շահումյանի արծիվ» Շահեն Մեղրյանի մասին, ով իմ ճանաչած եզակի լեգենդներից է (Մեղրյանին ճանաչողներն են պատմել իր սխրագործությունների մասին):

    Այսօր մեր հերոսի մահվան օրն է, (1993 թ. ապրիլի 17-ին)

    Մեղրյանի մարտական ուղղին կից կներկայացնեմ կկարդաք, և կհամոզվեք, թե ինչ կռիվ է տվել ռուս-ադրբեջանական համախմբված թշնամու դեմ:

    Շահենի մահը ականատեսն է պատմել. 1993 թ. ապրիլի 17-ին, երբ ուղղաթիռով իր մի քանի տղաների հետ Շահենը փորձում է գալ Երևան, ուղղաթիռը խփվում է ներկայումս մեր ռազմավարական «դաշնակից» ռուսական ուժերի կողմից (սա նաև պաշտոնական է), և բոլորը զոհվել են:

    Հիշատակդ վառ հերոս ջան, քո տնկած ծիլերը հաստաբուն
    ծառեր են դառել, իսկ սկասածդ գործերը շարունակողներ կան...

    Արժանի լինենք քեզ ու նահատակված մյուս ընկերներիդ

    Կից նյութն`այստեղ

    Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?f...type=3&theater
    Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY

    This is Komandos speaking, at the presentation of the book of late Levon Melik Shahnazaryan, founder of Voskanapat info.
    LMSh was originally from Northern Artsakh, actually under azeri occupation.
    He was the commander of Northern Artsakh self defense units before the loss of the entire half of Artsakh in 1988-89.
    Then he was at different posts in the administration of NKR, from presidential advisor, etc...

    Komandos speeks of the Dogh operation, the first significant military operation of the Armenian side, where the soviet-azeri deportation operation first launched in April 1991 by operation Koltzo was stopped.
    Dogh was liberated while the CCCP was already dead, after the coup and after Gorbatchev was demised.
    It was already Russian federation in the text.

    So these events predate the catastrophy of June 1992, but the roots of it are already here. The union ceased to exist, Yeltzin was already the boss, yet the soviet/russian troops continued in the same way as during Gorbatchev.

    You can hear about real facts, and how under-equipped we were....
    -------


    Ռուսները միշտ օգնել են թուրքերին.Կոմանդոս

    2015-09-26
    Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) այսօր ներկա է եղել քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի «О войне и победе» երկհատորյակի շնորհանդեսին, որտեղ խոսել է իր և քաղաքագետի ջերմ հարաբերությունների մասին:

    Last edited by Vrej1915; 09-27-2015, 12:11 PM.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY

    Ռուսաստանի ու Ադրբեջանի մեղրամիսը. Հանգուցալուծումը մոտեցել է

    ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
    Մեկնաբանություն - 14 Սեպտեմբերի 2015,

    Ռուսաստանն ինչպես որ կա

    Սովորաբար «մեղրամսի» տակ ենթադրվում է ինչ որ իրավիճակ, եւ արդյոք Ռուսաստանն ու Ադրբեջանը հասել են երկարաժամկետ համագործակցության:

    Միջազգային ներկայիս իրավիճակում դժվար թե կարելի է մտածել տասնամյակների կամ նույնիսկ մի քանի տարիների հեռանկարով, բայց կարեւորն այն չէ, թե ինչ է սպասվում, այլ այն, թե ինչ են մտածել: Իսկ մտածել են երկարատեւ բարեկամություն ու գործընկերություն:

    Ռուսները թույլ տեղեր են որոնում Եվրատլանտյան ռազմավարության մեջ, ենթադրելով Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը: Արդեն հասկանալի է դառնում, որ Թուրքիան ու Ադրբեջանը չեն կարող լինել Արեւմտյան հանրության գործընկերներ, չնայած երկար տարիների համագործակցությանը:

    Ադրբեջանը հնարավություն ունեցավ համոզվելու, որ Արեւմուտքը գործընկեր չէ ղարաբաղյան խնդիրը լուծելու հարցում, եւ Հայաստանի ինքնիշխանության ու պաշտպանունակության ապահովումը բխում է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի շահերից:

    Փաստարկներ շատ կան, նախեւառաջ խոսքը Թուրքիայի շրջափակման մասին է, երբ գործընկեր պետք է լինեն միջին եւ փոքր պետությունները: Բաքվում հասկացել են, որ միակ պետությունը, որն ընդունակ է իրեն վերադարձնել Ղարաբաղը, Ռուսաստանն է:

    Աշխարհում ստեղծվել է քաղաքական ու աշխարհքաղաքական նոր իրավիճակ, եւ Արեւմուտքում ոչ ոք մեծ նշանակություն չի տալիս Ադրբեջանի խնդիրներին, որտեղ համակրում են Ռուսաստանին, եւ նա դարձավ կարեւոր գործընկեր Ադրբեջանի համար, քանի որ նրա ու Թուրքիայի հետ հայտնվել է մեկուսացման մեջ եւ շրջափակված պետությունների շարքում:

    Արեւմուտքը հաճույքով զիջեց Ադրբեջանը Ռուսաստանի տնօրինությանը, եւ կասկած չկա, որ դա բավական օգտակար է Արեւմտյան հանրության համար: Նշաններ կան, որ ադրբեջանա-ռուսական այս մերձեցումը պայմանավորված ու նախաձեռնված է Թուրքիայի կողմից, որը շահագրգռված է բոլոր ուղղություններով Արեւմուտքի քաղաքական նպատակների տապալմամբ:

    Ավելի վաղ Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները նույնպես ծավալվում էին Թուրքիայի ազդեցության տակ, եւ դա բավական հստակ կորելացվում էր թուրքական ԶԼՄ-ներում, որոնք աշխատում են կառավարության վրա:

    Տեղին կլիներ հիշեցնել ՆԱՏՕ-ի ու Եվրոպական միության պաշտոնյաների ու փորձագետների հետ շփումների տպավորությունները. «Մեր հարաբերություններն ունեն ոչ թե նրբանկատ, այլ ավանդական նշանակություն»: Դա Հայաստանի դեպքում նշանակում է, որ եթե նա նույնիսկ խրվի կեղտի մեջ (ինչն արդեն տեղի է ունենում), Արեւմտյան հանրությունը շարունակելու է հայտարարել, որ իրենց դռները Հայաստանի համար բաց են, ինչն էլ կոչվում է «ավանդական» հարաբերություն:

    Վերջին երկու տարիներին Եվրոպայում իսկապես հույսեր կային, որ հայտնվելով ողբալի վիճակում, Հայաստանը կվերադառնա եվրոպական կուրսին: Սակայն սպասումների պաշարը սպառվել է, եւ ժամանակներն արմատապես փոխվել են: Եվրոպան հիմա զբաղված է միգրանտների ահռելի հոսքով եւ Հայաստանի ժամանակը չունի:

    Ընդ որում, չարժե սպասել լուրջ ֆինանսների, ոչ այն պատճառով, որ դրանք չկան, այլ որ Հայաստանին ֆինանսական օգնությունը դարձել է անօգուտ: Դա նույնն է, որ ֆինանսապես աջակցեն Ռուսաստանի մարզերից մեկին, որը գտնվում է պատժամիջոցների տակ:

    ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպանատներն ստեղծված իրավիճակում արդեն եզրահանգումներ են արել եւ այդ մասին հայտնել իրենց կառավարություններին, ինչպես նաեւ եվրոպական հանձնաժողովին ու ՆԱՏՕ-ին:

    90-ական թվականներին, մինչեւ 2003 թ., ԱՄՆ-ն Թուրքիայի, նշանակում է նաեւ Ադրբեջանի շահերի կողմն էր, ինչը ենթադրում էր Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի վերահսկողությանը: Այդ ժամանակաշրջանում Հայաստանն ուներ որոշակի հնարավորություններ եւ կարող էր օգտվել զուգահեռ շահերից, սակայն երկրի քաղաքական էլիտան անփորձ էր եւ շփոթության մեջ էր ԱՄՆ-ի ու Արեւմուտքի նման համառ ճնշման պայմաններում:

    Հետո եկավ «հայկական ժամանակաշրջանը», երբ Թուրքիան հայտնվեց շրջափակման վիճակում, ինչը Հայաստանին հնարավորություն էր տալիս ձեռնամուխ լինել Արեւմուտքի հետ մերձեցման քաղաքականությանը: Ցավոք, Հայաստանը չարեց եւ չէր կարող համապատասխան եզրահանգումներ անել: Հայաստանի էլիտան չափից ավելի վախկոտ էր՝ ինտելեկտուալ էական խնդիրներով:

    2000-ականները Հայաստանի համար մեծ հնարավորություններ բերեցին, սակայն նա չօգտվեց դրանից: Բացի նրանից, որ հասարակությունն ընդհանուր առմամբ անտարբերության ու համընդհանուր հիմարացած վիճակում է, իշխող էլիտան լիովին զրկված է պատասխանատվության զգացումից, ոչ մի ցանկություն չունի մասնակցել բանավեճին, թե ինչպես երկիրը դուրս բերել փակուղային վիճակից:
    Այսպես կոչված ընդդիմությունն ամենից լավ է ցույց տալիս, թե ինչ խղճուկ վիճակում է հասարակությունը, համարվելով նախկին ռեժիմների պարզունակության ավանդույթների շարունակողը, որոնք Հայաստանը հասցրել են այս վիճակին:

    Չկա քիչ թե շատ մտածող քաղաքական խումբ, որը ներկայացնի իրավիճակից դուրս գալու ելքեր: «Քաղաքական» բացարձակապես բոլոր խմբերը ձգտում են պայմանավորվածությունների հասնել իշխանության հետ եւ զբաղեցնել եկամտաբեր կամ հեղինակավոր (իրենց պատկերացմամբ) պոստեր:

    Մարդիկ, ովքեր ձեւ են անում, թե Եվրատլանտիզմի կողմնակիցներ են, չունեն ոչ անհրաժեշտ տեղեկատվություն, ոչ էլ այդ քաղաքականության ընկալումը: Նրանք անշուշտ հայկական հասարակության մի մասն են եւ հարում են իշխանության շահերին: Այդպիսին են հայերը:

    Ներկայում Արեւմտյան հանրությունը (եւ ոչ թե միայն Եվրոպական միությունը) կորցրել է հետաքրքրությունն Ադրբեջանի հանդեպ, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Նախեւառաջ, պետք է հասկանալ, որ իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորումը արմատապես փոխել է աշխարհքաղաքական իրավիճակը տարածաշրջանում: Ադրբեջանը կորցրել է իր լոգիստական ու տրանզիտային նշանակությունը, առավել եւս, որ ռազմական փոխադրումներն Աֆղանստան կորցնում են իրենց նշանակությունը:

    Էներգետիկ նոր իրավիճակն աշխարհում ազդել է Ադրբեջանի՝ որպես նավթի մատակարարի դերի վրա, առավել եւս որ նրա նավթն ավելի թանկ է, քան Մերձավոր Արեւելքի եւ այլ աղբյուրների նավթը: Ադրբեջանական գազը դեռ որոշ նշանակություն ունի, բայց ոչ վճռական:

    Սակայն առկա են այլ պատճառներ: Արեւմուտքը հասկացել է, որ Ադրբեջանը գտնվում է Ռուսաստանի հետ մերձեցման ճանապարհին եւ դառնում է նրա ռազմա-քաղաքական գործընկերը: Դրանից բացի, ադրբեջանական հասարակությունը «ջախջախվել» է եւ ընդունակ չէ ժողովրդավարական կեցության:

    Արեւմուտքի համար Ադրբեջանի աշխարհքաղաքական գործառույթների կորստի պայմաններում, այլ պատճառներով նա հետաքրքրություն չի կարող ներկայացնել: Սկզբունքորեն, ԱՄՆ-ում գտնում են, որ ՆԱՏՕ-ին ու Եվրոպական միությանն ինտեգրվելուց Հայաստանի ու Ադրբեջանի հրաժարվելու պատճառները նույնն են: Այսինքն, խոսքը Արեւմուտքի իրավական ու տնտեսական համակարգերին երկիրն աբսորբացնելու հարցում իշխանությունների ցանկության բացակայության մասին է:

    Այնուամենայնիվ, վճռորոշ հանգամանքը Հայաստանի հանդեպ Ռուսաստանի թելադրանքն ու հարկադրանքն էր: Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը նախկինում դիտարկվում էր որպես երկիր, որը կարող էր դառնալ ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկնածու: Հայկական զինված ուժերը, նրանց բնույթն ու հատկանիշները առիթ էին տալիս Հայաստանը դիտարկել ոչ միայն որպես անվտանգության սպառող, այլեւ երկիր, որն ընդունակ է ապահովել անվտանգություն: Այս ամենն անցյալում է:

    Այս պայմաններում Ռուսաստանը հնարավորություն է ստանում Ադրբեջանի հանդեպ վարել քաղաքականություն, որի արդյունքում տեղի է ունենում Թուրքիայի հետ փոխըմբռնման ուժեղացում: Սակայն Ռուսաստանի համար առաջանում է Ղարաբաղի խնդիրը, եւ դրա լուծումն, այսպես թե այնպես, վճռական կդառնա Ադրբեջանի աբսորբացիայի համար:

    Ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում Ռուսաստանը Ղարաբաղը դիտարկել է որպես մանրադրամ եւ միշտ վստահ է եղել, որ կգա ժամանակը, երբ կկարողանա Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին: Ներկայում միայն դեգեներատիվ միտքը կարող է հերքել Ռուսաստանի այդ մտադրությունը, եւ Մոսկվայում համարում են, որ եկել է «հանգուցալուծման» ժամանակը:

    Ռուսաստանը հույս ունի, որ Ղարաբաղում, որը լինելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, կմնա հայ բնակչություն, որի շնորհիվ ռուսական զորքերը խաղաղարարների դիմակի տակ կհայտնվեն տարածաշրջանում: Սակայն դա չի լինելու՝ Ադրբեջանն այն բանի համար չէ գնացել Արեւմուտքից մեկուսացման եւ Ռուսաստանի գործընկեր դարձել, որպեսզի Ղարաբաղում հայեր մնան, ովքեր տեղահանվելու են, առավել եւս, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ նման փորձ արդեն ունեն:

    Հայերը արագ մոռացել են 90-ականների սկզբի իրադարձությունները, երբ ամբողջ շրջաններ ոչնչացվեցին ու տեղահանվեցին ռուսների կողմից, ադրբեջանցիների հետ միասին: Ի՞նչ ազգ առանց հիշողության: Հիշողությունը մարդկանց տրվում է ոչ թե վրեժի, այլ քաղաքական հաշվարկի եւ քաղաքական կուրսի իմաստավորման համար:

    Հայերը քաղաքական խնդիրների փոխարեն շարունակում են զբաղվել էլեկտրաէներգիայի սակագներով: Ի՞նչ կարողացան անել հայերը եվրասիական գոյության անցած երկու տարիներին, կարողացա՞ն օգտվել 170 միլիոնանոց շուկայից, որն ընկղմվել է կեղտի մեջ: Հայերը ստացել են միայն Պուտինի պաշտոնական ու ոչ պաշտոնական խորհրդականների սպառնալիքները արտաքին քաղաքական կուրսի փոփոխության «փորձի» կապակցությամբ:

    Հայաստանում բացի մի քանի ԶԼՄ-ներից, այդպես էլ ոչ ոք չքննադատեց Ռուսաստանին ու իշխանությանն այդ քաղաքականության համար, այդպես էլ ոչ ոք չհամարձակվեց առաջարկել դուրս գալ ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից:

    Այնուամենայնիվ, ռուսներին թվում է, թե Հայաստանում կան բողոքի տրամադրություններ: Ռուսները միշտ ավելի շատ գիտեն, քան հայերը, եւ նրանք շատ լավ հասկանում են, որ հայերն ունեն ռուսներին ատելու բոլոր հիմքերը: Ռուսները Հայաստանից քամում են այն ամենը, ինչ հնարավոր է, իսկ հայ միգրանտների մեծ մասը Ռուսաստանում ենթարկվում են շահագործման:

    Իսկ Հայաստանի կառավարությունը շարունակում է Հայաստանը Ռուսաստանին ավելի ենթարկելու գործունեությունը: Այս ամենը չի կարող Արեւեմուտքում չգնահատվել: Այն էլ ինչպես են գնահատել:
    Ռուսաստանը մինչեւ ատամները զինել է Ադրբեջանին եւ դժվար թե ընդունակ է նրան հետ պահել ագրեսիայից: Դրա հետ մեկտեղ, Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունը նրան հասցրել է փակուղի եւ ժամանակի կորստի, այն ժամանակի, որը պետք էր օգտագործել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն ինտեգրվելու եւ այդպիսով Արեւմուտքից զենք ու անհրաժեշտ ֆինանսական աջակցություն ստանալու համար:

    Պուտինը Հայաստանին ստիպեց անդամակցել ոչ միայն այն հնոտիքին, որը կոչվում է եվրասիական միություն, այլեւ հայ ժողովրդին հարկադրեց հնազանդության եւ իր գաղութային ապագային հարմարվելուն:

    Ադրբեջանին ռուսական ժամանակակից զենքի մատակարարումները բավական նյարդայնացնում են Իրանին, ինչպես նաեւ այլ երկրների, ներկայում էլ՝ Արեւմուտքին, բոլորին, բացի Հայաստանից: Ռուսաստանի նպատակն է Հայաստանը հասցնել այն վիճակին, երբ նա այլեւս կարիք չի ունենա որեւէ բան հարցնել:

    Հայտնի է դարձել, որ Ադրբեջանն արդեն համաձայնվել է Ղարաբաղում խաղաղարարների անվան տակ ռուսական զորքի տեղակայմանը, հնարավոր է՝ ՀԱՊԿ այլ երկրների զորքի, սակայն՝ անպայման ադրբեջանական զորքերի հետ միասին:

    Ներկայում Ադրբեջանի գլխավոր խնդիրը կդառնա ադրբեջանցի բնակչության վերադարձը այդ տարածքներ: Սակայն Ռուսաստանի համար գլխավորն իր զորքերի տեղակայումն է:
    ԱՄՆ-ն ու Արեւմուտքն այս իրավիճակում ակտիվություն չեն ցուցաբերելու, քանի որ ակտիվացնելով քաղաքականությունը Հարավային Կովկասում, այդպիսով խթանում են Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում:

    Կարո՞ղ է արդյոք Հայաստանը թույլ չտալ Ռուսաստանի այդ մտադրությունները, այսինքն՝ Ղարաբաղում ռուսական զորքի տեղակայումն ու ադրբեջանցի բնակչության վերադարձը: Հայաստանը կատարելու է Ռուսաստանի պահանջները: Ահա եւ կկատարվի Ռուսաստանի գործառույթը՝ դառնալ Հայաստանի «անվտանգության երաշխավորը»:

    Ռուսաստանը Հարավային Կովկասում ողջ խաղն ուղղել է Ադրբեջանի ուղղությամբ, եւ Հայաստանն ինքնին դարձել է ընդամենը գործիք այդ խաղում: Ղարաբաղի ղեկավարությունը Ռուսաստանից կառավարական պարգեւներ է ստացել եւ հիմա պարզապես պարտավոր է կատարել այն ամենը, ինչ հրահանգի Ռուսաստանը:

    Բայց արդյոք միայն պաշտոնական դեմքերը պետք է աջակցեն ու ամեն կերպ արդարացնեն Ռուսաստանի քաղաքականությունն՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանության վերացմանը եւ Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելուն: Վաղուց արդեն պատրաստվել են այսպես կոչված «ստեղծագործական մտավորականության» հարյուրավոր գործիչներ, հատկապես գրողներ, որոնք իրենց ողջ կյանքը նվիրել են ռուսական շահերի պաշտպանությանը եւ պատրաստ են արդարացնել ինչ ասես:

    «Փաստաբանների» մեջ կան իհարկե առաջնորդներ, որոնք պատրաստ են արդարացնել Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումները: Նրանք կառավարական պարգեւներ են ստացել Ղարաբաղյան վարչակազմից:

    Ցանկացած պետությունում, նույնիսկ ոչ այնքան ժողովրդավարական, նման պահվածքի համար դատում են եւ դատապարտում Հայրենիքի դավաճանության համար: Հայաստանում այդ մարդիկ գրեթե հերոսներ են եւ դեռեւս «քայլում են ասֆալտի վրա»:

    Իհարկե, ռուսներին չի հուզում այս աջակցությունը, այնուամենայնիվ հաճելի է, երբ ոչնչացնում ես ազգին, իսկ նրա ներկայացուցիչները շարունակում են լիզել նրանց սապոգները, ովքեր անում են դա: Ո՞վ կարող է պնդել, որ նման բան չկա: Նախեւառաջ, այս ռուսական «փաստաբանները» կպնդեն այս հեռանկարն ու իրենց պահվածքը:

    Հայերին չի հետաքրքրում ոչ իրենց երկրի ինքնիշխանությունը, ոչ տնտեսական բարեկեցությունը, ոչ էլ անվտանգության պայմանները: Հատկանշական է, որ որքան հասարակության մեջ քիչ է քաղաքականությունը, այնքան մեծ է ներքին շպիոնաժն ու մատնությունը: Դա լիովին դեգեներատիվ հասարակությունն է:

    Կարող է հարց առաջանալ՝ իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Հարցը հետաքրքիր է, եւ այդ մասին բազմիցս գրվել է, այդ թվում Lragir.am-ում: Սակայն դա անցյալում է, հայերին պետք չէ իմանալ ու հասկանալ, թե ինչպիսի հեռանկարներ կլինեին: Դա արդեն անիմաստ է դարձել: Հայկական հարցը փակված է:

    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....KXqgKatm.dpuf

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY



    First hand testimony:

    Lies about russian help in Artsakh.

    Facts about real russian military operation on NKR on 13 of June 1992, that lasted more than a month, resulted in the occupation of 40% of NKR, loss of more than 1000 lives, and destruction of more than 75 villages.....

    Leave a comment:

Working...
X