Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY
Veterans of Shahumian testify, about russian role during Artsakh war.
+
Civilians, widiws..... testimony for armchair analysts, blind russophiles....
NB: Bavlik reminds about 260 Armenian Fedayis captured, tortured, in awfull conditions, by the RUSSIANS, in the Shushi Fortress prison. He is one of the few survivors of that episode.....
+
Testimony of Manvel Yeghiyazaryan, commander of Arapo.
Announcement
Collapse
No announcement yet.
Remember 13 JUNE 1992: Day of INFAMY
Collapse
X
-
Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY
Remember Bavlik??
Leave a comment:
-
-
Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY
Armenian first line participant , veteran, testifies about what he personally saw in Getashen, Martunashen, Manaxxxx, Buzlukh, Erketch sections: "That was Russia's army, in full formation, camping in the forests of Getashen (kyolkyol)....
Last edited by Vrej1915; 07-20-2014, 04:45 PM.
Leave a comment:
-
Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY
Know Which Side Your Bread Is Buttered
May 29 2013
If someone is apparently an Armenian and has come to Yerevan as if to express the opinion of the “pro-Armenian” part of the Russian elite, then, I suppose, he shouldn’t repeat the ridiculous lie of Azeri propaganda that Lachin was liberated by Russian forces.
However, political scientist Sergei Kurginyan did that, contradicting his high status of a scientist.
In 1992, several countries of the world, including Mr. Kurginyan’s “enemy,” the United States, had an opportunity to find out the truth – even from the satellite – and if any Russian unit had participated in the Karabakh War, those countries, I am sure, wouldn’t have kept silent.
As a journalist who covered this war, I can assure you that during my business trips, I didn’t meet any Russian soldier.
On the contrary, when “Azeri” tanks invaded Shahumyan Region, many residents who had fled to Haterk through the woods would tell me that those tanks were not steered by Azeris at all.
Sergey Kurginyan certainly is a smart man; it was interesting to listen to him, although, frankly speaking, he didn’t make an impression of a mastermind. I am also sure that he is Putin’s “special envoy,” who has come to convey certain messages to Armenia’s leadership.
As far as I know, such messages are not conveyed through press conferences. It is a different matter that he expresses the opinion of some imperialistic Russian circles.
That opinion should be taken into account, not considering it to be the only opinion among our friendly country’s elite and, most importantly, not taking that opinion – in this case, basically threats – as the basis for our own attitude.
It seems to me that the starting point should be that no country around the world is interested in our state’s stabilization.
And in that sense, we are not unique: every state should know which side its bread is buttered. Taking this into account, one should cooperate with every state as closely as possible, paying an appropriate price for that – not more and not less.
The worst thing is to assume that we are required to make some additional payment. We are absolutely not compelled to copy Russia’s extremely corrupted and highly authoritarian system or open Russian schools. Who does it in Armenia is guided by his own interests. No one forces us to join the nonexistent Eurasian Union or the Customs Union.
Let us think calmly, without “brotherly” emotions, whether it is to our state’s advantage or disadvantage. On the other hand, no one makes us register same-sex marriages. Who presents such a prospect just tries to deceive society and create a false image of Europe.
Blind worship or blind hatred toward any country, any pole, or even any value is a manifestation of the same provincialism.
ARAM ABRAHAMYAN
Read more at: http://en.aravot.am/2013/05/29/154558/
© 1998 - 2014 Aravot – News from Armenia
Leave a comment:
-
Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY
ԱՄՆ դեսանտը Ղարաբաղում
ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
Մեկնաբանություն - Երկուշաբթի, 30 Հունիսի 2014
Մոսկվայի պաշտոնական խոսափող համարվող քաղաքագետներն ու փորձագետները վերջին շրջանում ակտիվացել են Ղարաբաղի խնդրում: Դա բնական է, նկատի առնելով այն հանգամանքը, որ ներկայում Կրեմլի քաղաքական ծրագրերը տապալվել են, եւ մնացել է վերջին «կետը»՝ Ղարաբաղը: Ռուսաստանը ենթարկվում է միջազգային մեկուսացման ու շրջափակման եւ դուրս է մղվում իր համար ավանդական տարածաշրջաններից: Այս ֆոնին, Մոսկվան ամեն գնով փորձելու է լուծել Հարավային Կովկասում իր ներկայությունը պահպանելու խնդիրը, որի համար պետք է փորձի զորք մտցնել Ղարաբաղյան գոտի:
Ռուսական պաշտոնական շրջանակները այս ծրագրերը ներկայացնում են որպես «ղարաբաղյան խնդրի լուծում», զուգահեռ փորձելով նվազեցնել Մինսկի խմբում մյուս համանախագահների, մասնավորապես ԱՄՆ-ի դերը: Նրանք նշում են, որ Ղարաբաղի խնդրի չլուծվածության պատճառն այն է, որ ԱՄՆ ցանկանում է Ռուսաստանին պահել չլուծված հակամարտությունների շրջապատման մեջ, որպես լծակ նրա դեմ:
Թե ինչպես է Մոսկվան պատկերացնում Ղարաբաղի խնդրի լուծումը, կարելի է դատել պաշտոնական շրջանակների հայտարարություններից: Մոսկվան նախատեսում է Հայաստանի ու Ադրբեջանի անդամակցումը Եվրասիական միությանը, որի դեպքում Ղարաբաղը վերադարձվում է Ադրբեջանի կազմ: Փաստացի, կրկնվում է 1920 թվականի սխեման, որեւէ նոր բան չկա (ի դեպ, այդ նույն ժամանակ հրապարակ հանվեց ԱՄՆ նախագահ Վիլսոնի հայտնի ծրագիրը Հայաստանի վերաբերյալ, որը տապալվեց ռուս-թուրքական համատեղ ջանքերով): Իսկ եթե Ադրբեջանը համառի, ապա իրավիճակը սրելով, Մոսկվան կարող է զորք մտցնել Ղարաբաղ, «Հայաստանի խնդրանքով»:
Իր հերթին, նկատելի է, որ ԱՄՆ-ն փորձում է թույլ չտալ նման զարգացումը: Ամերիկյան մի քանի նահանգներ ճանաչել են ԼՂՀ անկախությունը, որը յուրօրինակ ուղերձ է հայկական կողմին: Բացի այդ, ԱՄՆ-ն ներկայում շահագրգռված է ստատուս քվոյի պահպանմամբ, ինչը Հայաստանին ներկայիս իրավիճակում թերեւս միակ ձեռնտու տարբերակն է:
Այդ պատճառով, Մոսկվան, այդ թվում հայաստանյան իր ալիքներով, փորձում է վարկաբեկել ԱՄՆ դերը ղարաբաղյան կարգավորման հարցում: Ընդ որում, հղումներ են արվում նաեւ Ղարաբաղյան պատերազմին, թե իբր հայերը հաղթել են ռուսների օգնության շնորհիվ, իսկ Արեւմուտքը եւ մասնավորապես ԱՄՆ-ն հակահայկական դիրք էին բռնել:
Ղարաբաղում հայերը հաղթեցին միայն այն բանից հետո, երբ ռուսները հեռացան տարածաշրջանից: Ընդ որում, Ադրբեջանի ռազմական հաջողությունները պատերազմի սկզբում պայմանավորված էին նրանով, որ Մոսկվան ոչ թե պարզապես օգնում էր Ադրբեջանին, այլ ռուսական բանակն էր կռվում հայերի դեմ, Ադրբեջանի կողմից:
Կա տարածված մի մտայնություն, ըստ որի՝ Թուրքիան 1990-ականների սկզբին չի միջամտել պատերազմին, քանի որ վախեցել է ռուսական հրթիռներից (Ռուսաստանն այդ ժամանակ այնպիսի վիճակում չէր, որ Թուրքիան վախենար): Իրականում, Թուրքիային զսպել է ԱՄՆ-ն, ավելին՝ ստիպել է իր տարածքով հացահատիկ եւ կենսական նշանակության այլ ապրանքներ տեղափոխել Հայաստան:
Բացի այդ, ԱՄՆ պատերազմի սկզբում ընդունել էր 907 ուղղումը, ըստ որի՝ արգելվում էր զենք վաճառել կամ մատակարարել Ադրբեջանին, այն դեպքում, երբ Ռուսաստանը ամբողջական դիվիզիաներ էր նվիրում նրան:
Կան նաեւ շատ այլ հանգամանքներ, կապված Ղարաբաղյան պատերազմի հետ, որոնք սակայն խնամքով մոռացության են տրվել, որոնց մասին «հակամարտության կողմերը» գերադասում են չխոսել տարբեր պատճառներով:
Ի՞նչը կընտրեն հայերը՝ հայ-ռուսական բարեկամությո՞ւնը, թե սեփական ազգային շահերը: Հայաստանի ու Ղարաբաղի խորհրդարանները հուսահատ կոչ են հղել միջազգային հանրությանը՝ հակամարտությունը «Մինսկի խմբի շրջանակներում լուծելու» համար: Սա գոնե նշանակում է, որ խնդիրը գիտակցվում է:
«Հակամարտության գոտում» պետք է լինի միայն հայկական զորքը: Դրանում շահագրգռված են առնվազն Միացյալ Նահանգներն ու Իրանը:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....7WTIunyG.dpuf
Leave a comment:
-
Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY
Merorya Vassaknerin.....
Արյունով վերցրածը թանաքով հանձնել ցանկացողները ազգի տականքն են: Ինչ սկզբունքներ էլ գան ու գնան, ինչ ամբիոններից էլ հնչեն, թե Արցախը Հայաստան չէ, միևնույնն է՝ որևէ բան որևէ մեկին չենք տալու: Մենք իրավունք չունենք պարտվելու շախմատային այն խաղը, որ սկսել են մեր մեծերը:«Հայու տեսակ». Գագիկ Գինոսյանի հեղինակային հաղորդաշարը միայն Լրատվական ռադիոյի եթերում:
Last edited by Vrej1915; 07-20-2014, 02:45 PM.
Leave a comment:
-
Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY
Ինչ էր «հուշում» ռուսական ավիացիան Երեւանի երկնքից
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Երկուշաբթի, 23 Հունիսի 2014,
Երեւանցիների ուշադրությունը հունիսի 23-ին գրավել են Երեւանի երկնքում թռչող ռազմական օդանավերը: Ոչ բոլորն էին տեղյակ, որ նախապես հայտարարվել էր Էրեբունի օդանավակայանի ռուսական ավիաբազայի «բաց դռների» օրվա մասին, որի ընթացքում պետք է տեղի ունենային նաեւ ռազմական օդանավերի ցուցադրական թռիչքներ:
Բաց դռների այդ օրը համընկել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած պաշտոնական այցի հետ: Դա հիմք տվեց կարծիքի, որ ռուսական ռազմական օդանավերի ցուցադրական թռիչքները Մոսկվայի մեսիջն էին Ադրբեջանին, որ եթե Բաքուն դիմադրի եվրասիական նախագծերին, ապա կարող է բախվել ռազմական օդանավերի արդեն մարտական թռիչքներին:
Բայց, այդ օդանավերի գոյությունը Բաքվի համար նոր բան չէ, եւ ոչ էլ դրանք նոր են օդ բարձրանում: Դրանք պարբերաբար թռչում են մարտական հերթապահության շրջանակում, նաեւ հայտնի է, որ Հայաստանում կա ռուսական ռազմական ավիացիայի բազա, որը Էրեբունի օդանավակայանն է:
Ըստ ամենայնի, ցուցադրական թռիչքների նպատակը, կամ գուցե գլխավոր նպատակը, բուն հասցեատերը Հայաստանի քաղաքացին է:
Ռուսաստանն ունի Հայաստանի քաղաքացու վրա հոգեբանորեն ազդելու անհրաժեշտություն: Գաղտնիք չէ, որ ռազմական ավիացիան այդ իմաստով շատ ազդեցիկ երեւույթ է: Ինչու է առաջացել հոգեբանական ազդեցության այդ անհրաժեշտությունը: Բանն այն է, որ Հայաստանի հասարակության մեջ վերջին շրջանում տեղի են ունենում գործընթացներ, որոնք լուրջ հարված են հասցրել Ռուսաստանի միակ ու անփոխարինելի լինելու, փրկիչ լինելու կարծրատիպերին, միակ բարեկամի միֆին, Արցախի պատերազմը Ռուսաստանի շնորհիվ հաղթելու լեգենդին:
Ավելին, օրերս՝ հունիսի 13-ին, այսինքն Ռուսաստանի օրվա հաջորդ օրը, Հայաստանում նշվեց Շահումյանի անկման օրը: Իհարկե, չնշվեց այնպիսի մասշտաբով, ինչպես Ռուսաստանի օրը, քարոզչական մասշտաբներն անհամեմատելի էին: Բայց, թեկուզ փոքր, նեղ շրջանակով, այդուհանդերձ Հայաստանում գրեթե քսանամյա լռությունից հետո բարձրացվեց Արցախի մի մասի՝ Շահումյանի թեման, որը հայաթափվել է ռուսական դեսանտի միջոցով: 1992 թվականի հունիսին ռուսական դեսանտը ներկայում ՌԴ դեսանտային զորքերի հրամանատար գեներալ Շամանովի գլխավորությամբ հայաթափել է Շահումյանի շրջանն ու նվիրել Ադրբեջանին:
1992-ից հետո Հայաստանում այդ մասին խոսվեց 2014-ին, խոսեցին դեպքի ականատես բնակիչները, ազատամարտիկները, պատմությունն ուսումնասիրած մասնագետները: Պարզվեց, որ Արցախի պատերազմում ռուսական զորքը ոչ միայն չի օգնել հայկական կողմին, այլ ադրբեջանցիներին է օգնել գրավել հայկական տարածքներ:
Այդ, ինչպես նաեւ մի շարք այլ գործոնների շնորհիվ ռուսական քանդվող միֆը, Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության համար կարեւոր նշանակություն ունեցող հանրային միֆազերծումը պետք է կանխել, ինչն էլ Մոսկվան փորձում է անել ռազմական շոուներով, Հայաստանի քաղաքացիների գլխի վրա ռազմական օդանավերը պտտելով եւ Ռուսաստանի հզորության մասին հիշեցնելով: Ու պետք է խոստովանել, որ հանրության մի զգալի մասի համար այդ ամենը բավական ազդեցիկ է եւ առաջացնում է ռուսական հզորության հանդեպ ակնածանք եւ այսպես ասած ապահովության զգացում, միեւնույն ժամանակ համոզումով՝ որ առանց Ռուսաստանի մենք չենք լինի պաշտպանված եւ որ Ռուսաստանի դեմ խաղ չունի ոչ ոք, այդ թվում եւ Հայաստանը:
Դա է թերեւս գլխավոր հարցը, որ լուծում է Ռուսաստանը, մասնավորապես ի պատասխան Հայաստանում Շահումյանի գործողության բացահայտման, եւ ընդհանրապես ինքնիշխան պետությանը համարժեք քաղաքացիական գիտակցության ձեւավորման գործընթացի:
Այդ գործընթացը իր ծավալով շատ փոքր է, բայց Ռուսաստանի համար առաջացնում է մեծ մտահոգություն, որովհետեւ դրա հիմքում էմոցիաները, սերը կամ ատելությունը, հակա կամ մետ լինելը չէ՝ որքան էլ փորձում են խնդիրը հենց այդ հարթություն տեղափոխել Ռուսաստանն ու նրա հայաստանյան արբանյակները, այլ Հայաստանի շահը՝ իրավիճակի սթափ գնահատականը եւ այդ ամենի արդյունքը հանդիսացող փաստարկային ամուր բազան, որն աստիճանաբար համոզիչ է դառնում ավելի լայն հասարակական շերտերի համար:
Կրեմլին ծավալները չէ, որ մտահոգում են: Կրեմլին մտահոգում է այդ ամենի գաղափարական ու արժեքային բաղադրությունը: Այդ դեպքում մնում է արձագանքի երկու տարբերակ՝ կամ ընդունել իրողությունն ու գնալ երկխոսության, դիմացինին հարգելու, նրա իրավունքն ու շահը Ճանաչելու ճանապարհով, կամ փորձել նվազագույնը միֆականությունը պահելու տարաբնույթ միջոցներ, իսկ առավելագույնը՝ պատերազմի շանտաժ:
Այն, որ Ռուսաստանը ընտրում է երկրորդ տարբերակը, չի նշանակում, որ Կրեմլն ադեկվատ չէ: Պարզապես Ռուսաստանը չի կարող ճանաչել Հայաստանի շահը, որովհետեւ իր շահն այդ շահի հետ ընդհանուր ոչ մի եզր չունի: Այդ իմաստով, Ռուսաստանն է ադեկվատ, ոչ թե նրան իր շահը բացատրել փորձող Հայաստանի հասարակության մի շարք շրջանակները:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....RBG2dgGb.dpuf
Leave a comment:
-
Re: Remember 13 JUNE 1992: Day of INFAMY
Նոր Էրքեջում ինքնապաշտպանության ժամանակ նահատակված յոթ էրքեջցիներին նվիրված խաչքար-հուշարձան է բացվել վիդեո
14/06/14
YerkirMedia.am-ը հեռուստաընկերության և լրատվական կայք է, որտեղ կարող եք տեսնել և կարդալ վերջին տեղական և միջազգային նորություններ:
Շահումյանի անկման տարելիցը հիշատակել են աշխարհի այն անկյուններում, որտեղ շրջանի բռնագրավումից հետո հաստատվել են շահումյանցիները։ Կալինինգրադում այսօր կազմակերպվել է հուշ-միջոցառում, ինչպես նաեւ կատարվել է Շահումյանում նահատակված մարտիկների հիշատակի խաչքարի բացման արարողություն։
Այսօր մարդաշատ է եղել նաեւ ազատագրված Քարվաճառի շրջանի Նոր Էրքեջ գյուղը: Շահումյանի անկումից հետո այստեղ բազում շահումյանցիներ են հաստատվել։ Շահումյանի ինքնապաշտպանության հերոսական պատմություն ունեցող Էրքեջի շատ բնակիչներ Քարվաճառում բնակավայր են հիմնել եւ այն կոչել Նոր Էրքեջ։ Այնտեղ կայացել է ազատամարտի տարիներին գյուղի ինքնապաշտպանության ժամանակ նահատակված յոթ էրքեջցիներին նվիրված խաչքար-հուշարձանի բացումը։ Քարվաճառի շրջանի վարչակազմի ղեկավարը, վետերանների միության ներկայացուցիչը պատվոգրեր են հանձնել 1990-ականներին Էրքեջի պաշտպանությանը մասնակցած եւ հիմա Նոր Էրքեջում հաստատված մարտիկներին։
Ելույթներում մեծ էր վստահությունը, որ մի օր անպայման Նոր Էրքեջը վերադառնալու է Շահումյանի բուն բնակավայր եւ կրկին դառնալու է իրարից հեռու սփռված էրքեջցիների հավաքատեղի։
Leave a comment:

Leave a comment: