Re: Military Notebook: Military Discussions
http://araxnews.com/armenia/11385.html
Գյումրիի քաղաքապետարանը ոչինչ չի կարող անել բնակարաններից վտարվող ավելի քան 100 ընտանիքների համար
Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցները այցելել են 8-րդ թաղամաս (Վոսմոյ գորոդոկ) եւ պարզվել են, որ այդտեղ 100-ից ավել հայ ընտանիքներ պետք է ազատեն իրենց բնակարանները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետարանի Համայնքի գույքի հաշվառման եւ կառավարման բաժնի պետ Արտյոմ Դավթյանը:
Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 16-ին ավելի քան 100 ընտանիքների թղթեր են բաժանել եւ զգուշացրել, որ պետք է ազատեն բնակարանները տասնօրյա ժամկետում:
«Նրանք հիմնականում հայ ընտանիքներ են, որոնք աշխատել են ռուսական ռազմաբազայում, եւ խոսքն էլ ծառայողական բնակարանների մասին է: Դա չի տարածվում այն բնակարանների վրա, որոնք սեփականշնորհված են»,- հայտնեց Արտյոմ Դավթյանը:
Նա նշեց, որ իրենց աշխատակիցները այցելել են թաղամաս, զրուցել այդ մարդկանց հետ, սակայն քաղաքապետարանը ոչինչ չի կարող անել, քանի որ այդ շենքերը իրենց բազայի վրա չեն գրանցված:
Նշենք, որ ԳԱԼԱ-ն ահազանգեր էր ստացել Գյումրիում գտնվող 8-րդ թաղամասում (Վոսմոյ գորոդոկ) բնակվող մի քանի հայ ընտանիքներից, ովքեր դժգոհում են, որ իրենց ստիպում են ազատել բնակարանները, որպեսզի դրանք տրամադրվեն Ռուսաստանից ժամանող զինվորականների ընտանիքներին: «Արդեն մեկ շաբաթ է՝ թաղամասի բոլոր ընտանիքներին թերթիկներ են բաժանում, որտեղ նշված է, որ տասնօրյա ժամկետում դուրս ենք գալու բնակարաններից, որպեսզի ռուս ընտանիքների համար տեղ բացվի: Հայրս արդեն որերորդ անգամ գնում է ռազմաբազա, նրա հետ նաեւ մի քանի այլ բնակարանատերեր, բայց ղեկավարությանը հանդիպել չի կարող, նրանք անգամ չեն բացատրում: Մենք ուղղակի խոսակցություններ ենք լսել թաղամասում ապրող ռուս զինվորականներից, որ 102-րդ ռազմաբազան լուրջ համալրումներ է ունենալու եւ եւս 3000 ընտանիք տեղափոխվելու են Գյումրիում բնակվելու, իսկ մենք ինչ պետք է անենք, ոչ ոք չի ասում»,-ԳԱԼԱ-ին փոխանցեց Արման Գեւորգյանը:
Նշենք, որ այդ թաղամասում շատ են ռուս զինվորական ընտանիքները, սակայն մեծ թիվ են կազմում նաեւ ՌԴ քաղաքացի հայերը, նաեւ նրանք, ովքեր ժամանակին ռուսական բանակում են ծառայել, եւ նրանց շնորհվել է ծառայողական բնակարան

Comment