Announcement

Collapse
No announcement yet.

Scarfaces of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Scarfaces of Armenia

    • Նիկոլ Փաշինյանը՝ երկրից փախչել պատրաստվողներին
    • Lragir.am
    • Ներքին կյանք - 23 Ապրիլի 2018


    Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը դիմեց երկրից փախչել պատրաստվողներին:



    «Ուզում եմ դիմել բոլոր քաղաքացիներին, գործարարներին, ովքեր հիմա ճամպրուկներն են հավաքում կամ մտածում են հավաքելու մասին, մտածում են, թե սկսելու է վրեժխնդրություն ու վենդետա, կապիտալն են փորձում դուրս հանել: Հարգելիներս, մի արեք այդ բանը, որովհետև վենդետա չի լինելու: ՀՀ-ում այս պահից սկսած հաստատվելու է ազատության, եղբայրության, օրինականության, հավասարության և ազգային միասնության մթնոլորտ», հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:



    Նա դիմեց նաև ԼՂՀ իշխանություններին՝ ասելով, որ որ նրանք, ի հեճուկս տարածվող ստահոդ լուրերի, այս իրավիճակում պահպանեցին կատարյալ չեզոքություն, չտրվեցին սադրանքներին:



    Նա նաև նշեց, որ արդեն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ շատ հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարժման ընթացքում բոլոր ձերբակալված ու կալանավորված պետք է մինչև այսօրվա ավարտը ազատ արձակվեն:



    Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հաջորդ փուլում կանդրադառնան քաղբանտարկյլաների խնդրին, նրանք բոլորը պետք է ազատ արձակվեն:
    Last edited by Vrej1915; 04-23-2018, 09:06 PM.

  • #2
    Լևոն և Լեռնիկ Երանոսյանները փախել են Հայաստանից

    2018-04-23

    Քաղաքում լուրեր են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Լևոն Երանոսյանն ու նրա եղբայր Լեռնիկ Երանոսյանը հեռացել են Երևանից: Ասում են, վերջիններիս գտնվելու վայրը հայտնի չէ: Ասում են նաև, որ նրանք հեռացել են Հայաստանից՝ վախենալով, որ ժողովուրդը կարող է դաժան հաշվեհարդար պահանջել նրանց կողմից կատարված բռնությունների համար:



    Աղբյուրը՝ Մամուլ.am

    Կարդացեք նաև՝Ինչպես էր Լյովա Երանոսյանը սադրում և հայհոյում Սասուն Միքայելյանին. 18+


     

    Comment


    • #3
      Եթե իմանայի Լյովայի վիզը տենց հաստ է, էդ շիշը շուտ կտայի գլխին». Սասուն Միքայելյան

       

      Comment


      • #4
        Սամվել Ալեքսանյանը և Առաքել Մովսիսյանը ցուցարարներ են ցրում

        1
        21 ապրիլի, 2018

        Այսօր առավոտից տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ոտքով հարվածում Հարավարևմտյան թաղամասում (ՀԱԹ) փողոց փակած ցուցարարին։ Ալեքսանյանն իր թիմակիցների հետ փողոցը փակած վարորդներին բռնության կիրառմամբ նստեցնում է մեքենաները և ստիպում քշել ու հեռանալ։

        Ցուցարարների երթը խոչընդոտելու գործին է լծվել նաև Առաքել Մովսիսյանը, ով Արգավանդի խաչմերուկում իր թիմակիցների հետ փակել է փողոցները՝ թույլ չտալով մարդկանց տեղաշարժը։



        Այսօր Երեւանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քաղաքացիական անհնազանդության գործողությունների 9-րդ օրն է:

        Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարներն ամեն օր Երեւանում եւ հանրապետության մարզերի քաղաքային ու գյուղական բնակավայրերում ժամանակավորապես խափանում են երթևեկությունը, փողոցներում, փակում միջպետական ճանապարհները, իսկ երեկոյան հանրահավաք անում Հանրապետության հրապարակում: Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց քաղաքական հետագա զարգացումների մասին եւ շարադրեց շարժման ծրագրային կետերը:

        Comment


        • #5
          Those idiots should get their daily food from trash cans soon. They deserve it. I don’t think that if given opportunity to be businesspeople within law they can or will comply.
          Their blood is so tainted and corrupt that it’s impossible for them.
          They also present a great danger of organizing assasinations or subversive actions.
          They have to be put a see arrest or 24hr survailance.

          Comment


          • #6
            Շմայսը չի տխրել հրաժարականի համար. «Մինչեւ հիմա ոնց էի ապրում, այնպես էլ կշարունակեմ ապրել». Ժամանակ

            • Lragir.am
            • Ներքին կյանք - 24 Ապրիլի 2018

            «Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը չի տխրել Սերժ Սարգսյանի հրաժարականի համար: «Շատ լավ եմ զգում, ինչ ա եղել որ: Մինչեւ հիմա ինչպես էի ապրում, այնպես էլ կշարունակեմ ապրել»,-«Ժամանակ»-ին ասաց նա:



            Մեր դիտարկմանը, թե մինչեւ հիմա ՀՀԿ-ի համար էր աշխատում, երեկ Փարաքարի ճանապարհն էր փակել, որ մարդիկ չգան հանրահավաքի, Շմայսը պատասխանեց. «Շարունակելու եմ ապրել առօրյա կյանքով: Ամեն ինչ լավ է»:



            Հարցին՝ դժվա՞ր չի լինի առանց իշխանության, Սերժ Սարգսյանի հովանավորության: «Ես երբեք չեմ վայելել Սերժ Սարգսյանի հովանավորությունը, բայց Սերժ Սարգսյանը իմ ընգերն ա ու մինչեւ վերջ էլ իմ ընգերն ա լինելու: Սահմանափակեցինք ինտերվյուն»,-ասաց նա ու անջատեղ հեռախոսը»:

            Comment


            • #7
              ՀՀԿ-ն կարող է պառակտվել. ոմանք ծանր են տարել հրաժարականը
              • Lragir.am
              • Ներքին կյանք - 24 Ապրիլի 2018

              «Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հրաժարականը հայրենի կուսակցությունում ոմանք շատ ծանր են տարել: Նրա հավատարիմները խորը սգի մեջ են, տպավորություն է, թե հիմա իրենք էլ են «թրաշ» պահելու եւ ակցիաներ անելու։ ՀՀԿ-ամերձ մեր աղբյուրները պատմում են, թե Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին որոշումը հաղորդելու համար ՀՀԿ խմբակցության նիստ է հրավիրվել, լուրը լսելով՝ պատգամավորներից ոմանք հուզվել են, հատկապես՝ կին պատգամավորներն արտասվել են:



              Տղամարդկանցից հրաժարականը շատ ծանր են տարել նրա զինվոր Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը, Արմեն Աշոտյանը, Գագիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը, Սամվել Նիկոյանը: Կուսակցության ներսում խոսվում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն կդադարի նման կուռ կուսակցություն լինելուց եւ կբաժանվի թեւերի, ապա գուցե առհասարակ պառակտվի»:

              Comment


              • #8
                i dont agree with Nikol that he said there will not be any action taken against those who are trying to flee the country. There should be alot of arrests of those thugs in suits if not people will not comply

                Comment


                • #9
                  Գեներալ Մանվելը ուրացավ ՀՀԿ-ին

                  • Lragir.am
                  • Տեսանյութ - 24 Ապրիլի 2018


                  ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, անդրադառնալով Հայաստանում ապրիլի 23-ի իրադարձություններին, ասել է . «Փառք աստծո, Նիկոլը լեզու ունի, բերան էլ ունի, թիմ էլ ունի, կարում ա խոսա, կարում ա ժողովրդին հանի էլ, էդ ով ումն ա ջարդում, եթե մարդիկ կան մեղավոր են կամ հարկ ու տուրք չեն տվել, թող պահանջեն, բերեն տան: Հետո ոչ մեկին չի կարելի տենց անել, թող դնեն օրենքով ով ինչ արել ա սաղ… թող ամենքն իրա գործն անի, միլիցան էլ իրա գործն անի:



                  Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության անդամ լինելուն՝ Գրիգորյանն ասել է, որ ինքը երկրապահի կողմից ներկայացուցչություն ունի Հանրապետական կուսակցությունում: Ցուցակով ինձ գրել ա գնացել ա: Գրիգորյանը նշել է, որ ոչ թե ՀՀԿ խմբակցության անդամ է, այլ պարզապես խմբակցության մեջ է, երկրապահ է:
                   

                  Comment


                  • #10

                    Lol, Manvel and his kind will denounce their mother without blinking an eye.

                    Comment

                    Working...
                    X