ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Ուրացավ, որ հետո էլի ուրանա
Ապրիլի 27, 2018
Այն պահից, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ընկավ ծանր մտատանջությունների գիրկը: Պետք էր արագ կողմնորոշվել, թե որ կողմն է թեքվելու: Եվ քանի որ իր ողջ կյանքում նա սովոր է միշտ բռնել ուժեղի կողմը, միտինգների մի քանի ձայնագրություններ դիտեց և դրանից հետո հայտարարություն տարածեց, որ ՌՀՄ-ն աջակցում է համաժողովրդական շարժմանը: Արա Աբրահամյանին թվում էր, թե ինչ-որ մեկը կարձագանքի իր դիրքորոշման փոփոխությանը: Սակայն պատասխանն անտարբեր լռությունն էր:
Հետո ավելի վատ բաներ կատարվեցին: Ինչ-որ մի պահի Աբրահամյանը հասկացավ, որ շտապել է: Նրան այդ մասին հուշեցին նաև ռուսաստանցի որոշ պաշտոնյաներ ու ազդեցիկ դեմքեր: Իսկ երբ վրա հասավ պահը, երբ նա գիտակցեց, որ ճակատագրական վրիպում է թույլ տվել և դրա համար կարող է շատ թանկ հատուցել, ցայտնոտի մեջ ընկած` սկսեց ելք որոնել այդ բարդ իրավիճակից: Ու երևակայեք, որ գտավ:
Արա Աբրահամյանի համար ամենանախընտրելի տարբերակը ուրացումն է: Մի բան կանի, հետո կասի, որ չի արել: Դե գնա ու հաստատիր: Այդպես արդեն եղել է շատ անգամ: Այդպես եղավ նաև հիմա: ՌՀՄ-ն այսօր տարածեց մի հաղորդագրություն, որում հայկական լրատվամիջոցներին կոչ էր արվում կազմակերպության անունից կեղծ հայտարարություններ չտարածել: Այսինքն՝ այն, ինչ մի քանի օր առաջ ասել էր Աբրահամյանը, ինքը չէր ասել, ինչ-որ չարանենգ մարդիկ խոսել էին իր անունից: Ու հիմա առանց խղճի խայթի գրում է. «Վերջին շրջանում անհայտ անձինք միության անունից հայկական լրատվամիջոցներում հայտարարություններ են տարածում, որոնք իրականության հետ կապ չունեն: Հայկական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում այն մասին, թե Ռուսաստանի հայերի միությունն աջակցություն է հայտնել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը»:
Ահա այսպես, հեշտ ու հանգիստ: Ես կապ չունեմ, դուք գնացեք ու գտեք մեղավորին: Իսկ եթե վաղը հանկարծ այնպես ստացվի, որ իրավիճակը դարձյալ կտրուկ փոխվի, ապա Արա Աբրահամյանն արդեն գիտի իր անելիքը: Նա այս անգամ էլ կհրաժարվի այսօրվա հայտարարությունից:

Comment