«Ժողովուրդ». Աղմկահարույց գործ. պետությանը թալանեց, ներվեց ու դարձավ ՀՀԿ-ի տարածքային թեկնածու
03.03.2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային ցուցակում օդիոզ դեմքերի պակաս չկա: Թեկնածուներից մեկն էլ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության փաստաթղթաշրջանառության եւ իրավական համակարգման բաժնի պետ Արծրուն Նաջարյանն է, որը ժամանակին որպես մեղադրյալ անցել է աղմկահարույց քրեական գործով:
«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 22-ի իր համարում անդրադարձել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նրա աշխատած տարիներին կատարված չարաշահումների գործին:
Մասնավորապես Նաջարյանին մեղադրանք էր առաջադրվել 2010-2013թթ ընթացքում վարչական տուգանքներ կիրառելու վերաբերյալ համապատասխան աշխատանքները չկատարելու համար, եւ արդյունքում պետությանը հասցվել էր 8 միլիոն 320 հազար դրամի վնաս: Արդեն դատարանում նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվել էր՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Ուշադրություն դարձրեք՝ դատարանը ՀՀԿ-ական պաշտոնյայի արած հանցանքը չի հերքել, պարզապես նրան պատասխանատվության չեն ենթարկել, քանի որ վաղեմության ժամկետն անցել է: Ու հիմա նա թեկնածու է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

17:18, 2 մայիսի, 2018

Ավազակային հարձակում գործելու մեջ կասկածվողից առգրավված գումարը և նռնակը, Երևան, 3-ը մայիսի, 2018 թ․

14:43, 3 մայիսի, 2018
Comment