Քոչարյանի օրոք «ընդերքը թալանվել է»․ Քաջարանի կոմբինատը պետք է ազգայնացվի
Announcement
Collapse
No announcement yet.
Scarfaces of Armenia
Collapse
X
-
-
Յուվեցի Կարոն սպանվել է 2001 թվականին վարչապետի կողմից Կարամելի Հարութին նվիրած զենքով. ոստիկանություն
Lragir.am
07.10.2018
Երեկ, Նորք-Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում տեղի ունեցած սպանության դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր ատրճանակ։ Պարզվել է, որ նշված ատրճանակը պատկանում է Հ․ Ղարագյոզյանին։ Նա նշված Պիետրո–Բերետտա ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով 2001 թվականի մարտի 22 ին։
Այս մ ասին հայտնում է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը:
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են։ Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել Երևանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը` Կարո Կարապետյանը մահացել է։
Comment
-
Քայքայման վերջին ստադիան. Արյունոտ ռազբորկա Երեւանում
Lragir.am
07.10.2018
Հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան «Այգի» ռեստորանային համալիրում հնչել են կրակոցներ, սպանվել է ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն: Սպանության մեջ կասկածվում է ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը, որի դիակը հայտնաբերվել է այսօր՝ հրազենային վնասվածքով:
Ըստ տեղեկությունների, նրանց միջեւ գույքային վեճ է եղել։ Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են ռեստորանում։ Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմը՝ ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը՝ Հայկոոպի Աբոն։
Այս երեքն էլ ԲՀԿ պատգամավորներ են եղել: Նրանցից Կարամելի Հարութն ամենաերկարակյաց պատգամավորն է եղել, գրեթե երկու տասնամյակ, եւ այդ ընթացքում ոչ մի ելույթ չի ունեցել: Նա մի քանի կուսակցություն է փոխել՝ ՀՀՇ, Երկրապահ, ԲՀԿ, ՀՀԿ, նայած թե այդ պահին որ կուսակցությունն էր անցողիկ իր համար: Նրա անունը շոշափվում էր ընտրական փուլերում տարբեր հանցագործությունների եւ սպանությունների համատեքստում: Ռոբերտ Քոչարյանը նրա միջոցով ցանկանում էր ոչնչացնել Հրանտ Վարդանյանի Գրանդ քենդին եւ ընդհանրապես բիզնեսը:
Ոչ պակաս «ստաժավոր» են նաեւ Յուվեցի Կարոն ու Հայկոոպի Աբոն: Վերջինիս որդին հիմա էլ ԲՀԿ պատտգամավոր է:
Այս մարդիկ իրենց մանդատները գնել են փողով, անօրինական տնտեսական քվոտաների դիմաց: Ներկայում, երբ չկա քրեա-օլիգարխիայի իշխանությունը եւ չկա դրա ներկայացուցիչների «արբիտրը», հին պատմությունները ջրի երես են ելնում, եւ արյունալի ռազբորկաները տեղի են ունենում արդեն իրար միջեւ: Նախկինում դրանք ուղղված էին հանրությանը:
Անօրինական տնտեսական քվոտաներով առաջացած սեփականության խնդիրն այլ կերպ չի կարող լուծվել, քան արյունոտ ռազբորկաների միջոցով: Մյուս կողմից, սա քրեա-օլիգարխիայի քայքայման վերջին ստադիան է, որը հետեւում է քաղաքական լծակների կորստին:
Սա կրակոց է նաեւ օրինականությունից ու Սահմանադրությունից ներկայում ճամարտակող քրեա-օլիգարխիայի քաղաքական ցուցանակ-սպասարկուներին՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակին, որոնք իշխանության են եկել այդ համակարգի փողերով եւ փորձում են արհեստականորեն երկարացնել այդ մեռյալ համակարգի կյանքը:
Comment
-
Ովքեր են սպանվել կամ ինքնասպան եղել Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքով
Lragir.am
07.10.2018
Երեկ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքով սպանել է մեկ այլ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանին: Այսօր գտնվել է նրա դին՝ հրազենյաին վնասվածքով: Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպան է եղել:
Նախկին վարչապետի նվիրած հրազենով սպանություն է կատարվել 2004թ.-ի հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը: Գլխի շրջանում ստացած հրազենային վերքերով «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել ՀՀ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության օպեր-լիազոր 33-ամյա Աշոտ Վասիլյանը: Մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե Վասիլյանի գլխին հրազենով վնասվածքներ է հասցրել Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանի որդի Դավիթ Սեդրակյանը՝ ՀՀ վարչապետի կողմից իրեն նվիրված անվանական զենքով՝ «ՏՏ» մակնիշի ատրճանակով: Հետո հայտարարվեց, թե կրակողը եղել է թաղապետի քրոջ որդին՝ Արման Բադալյանը՝ իրեն պատկանող զենքով: Վերջինն էլ ենթարկվեց պատասխանատվության:
2005 թվականի սեպտեմբերին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում քաղաքապետ Արմեն Քեշիշյանն իրեն ամրակցված «Վինկինգ» ՄՌ-446 զենքով, որն անվանական նվեր էր Անդրանիկ Մարգարյանից, սպանել էր «Էլցանցեր» ընկերության Արզնիի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Մխիթարյանին, ցավոք, միակ հանցագործությունը չէր, որ վերջին՝ ավելի քան մեկ տարվա ընթացքում կատարվել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից նվիրված անվանական զենքով:
2008 թվականին Տարոն Մարգարյանի հորաքրոջ որդին` Արթուր Սիրունյանը, սպանել է «Վոյաժ» տաքսի ծառայության սեփականատեր Արմեն Սահրադյանին: Արթուր Սիրունյանը հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքով է սպանություն կատարել, տեղեկությունը հաստատել էր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այս տեղեկությունը հաստատեց:
Մալաթիա-Սեբաստիա շրջանի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության կասկածանքով ձերբակալված Ստեփան Հակոբյանի (Լեդի Հակոբի եղբորորդին) բնակարանը խուզարկելիս հայտնաբերված զենքերի թվում է եղել նաեւ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքը:
2018 թվականի հուլսին Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքով ինքնասպանություն է գործել Նիկոլայ Գաբրիելյանը, ով հանրությանը հայտնի է որպես «Գազի Կոլյա»։
Comment
-
ԱԱԾ սենսացիոն բացահայտումը. Տեսանյութ
Lragir.am
08.10.2018
Պարզվել է 10 տարի առաջ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման պատվիրատուն
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը դեռևս 2009 թվականին հանրությանն իրազեկել էր, որ բացահայտվել են «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանի և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցության անդամների կողմից մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` 2008 թվականի հոկտեմբերին ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման դեպքը, որի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան, և 2011թ. մայիսին կայացված դատավճռով հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին երկարատև՝ մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման։
Վերջին շրջանում իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հաջողվել է պարզել, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը, ով, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, արդեն իսկ ձևավորված և ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը:
Հարձակումը դյուրին դարձնելու և ցանկալի արդյունքի հասնելու համար Լևոն Սարգսյանը Արմեն Ավետիսյանի հետ անմիջական շփումներ ունեցած, նրա մոտ աշխատած և վերջինիս առանձնատան կառուցվածքին քաջատեղյակ իր ազգական Ս.Ղ-ի միջոցով ձեռք է բերել և խմբին տրամադրել առանձնատան մանրամասն գծագիրը` չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերի նշագրումներով: Ավազակային հարձակումից հետո Լևոն Սարգսյանը գողոնից ընտրել և վերցրել է իրեն հետաքրքրած ոսկյա զարդերն ու թանկարժեք ժամացույցները:
Վերը նշված տվյալների հիման վրա հարուցված քրեական գործով 2018 թվականի հոկտեմբերին իրականացվել են խուզարկություններ Լևոն Սարգսյանին պատկանող առանձնատանը և բնակարանում, որոնց արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում` ծալվող խզակոթով «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, փողատակային նռնականետ` իր նռնակներով, տարբեր տրամաչափի ավելի քան 4000 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական և պայթյունատեխնիկական համալիր փորձաքննություն` այլ հանցագործություններում զենքի գործածված լինելու հանգամանքը ստուգելու նպատակով:
Քրեական գործով բավարար ապացույցների համակցությամբ, Լևոն Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Հաշվի առնելով, որ վերջինս տևական ժամանակ բացակայում է ՀՀ-ից, և գտնվելու վայրը հայտնի չէ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Մեղադրանք է առաջադրվել նաև Լևոն Սարգսյանի ազգական Ս.Ղ-ին, վերջինս կալանավորվել է:
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և անհետաձգելի քննչական գործողություններ, գործի համար կարևորագույն նշանակություն ունեցող մյուս հանգամանքները, ինչպես նաև առնչակից այլ անձանց պարզելու ուղղությամբ:
ԱԱԾ մամուլի կենտրոն
08.10.2018թ.
Comment
-
Սուրիկ Խաչատրյանի առանձնատան կառուցման հանգամանքների վերաբերյալ հրապարակման առթիվ քրեական գործ է հարուցվել
08.10.18
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են «Հետք» էլեկտրոնային թերթում 2018թ. օգոստոսի 24-ին հրապարակված «Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը 8 տարի կառուցել է առանց շինթույլտվության» վերտառությամբ հրապարակման մեջ նշված հանգամանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, այդ նպատակով Երևանի քաղաքապետարանից և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից պահանջել էին անհրաժեշտ փաստաթղթեր և համապատասխան տեղեկատվություն:
Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք չեն կատարել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված ծառայողական պարտականությունները՝ չեն նախազգուշացրել կառուցապատողին նշված առանձնատան շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ:
Դրա հետևանքով բացառվել է 357 մլն դրամ նախահաշվային արժեք ունեցող շինության կառուցապատողին օրենքով սահմանված կարգով դրա մեկ տոկոսի, այն է՝ 3.570.870 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը՝ համայնքին պատճառելով նույնքան դրամի նյութական վնաս:
Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնատար անձի կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռությունից ելնելով ծառայողական պարտականությունները չկատարելու) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչին:
Comment
-
Մեծ հաշվեհարդար քրեական աշխարհում. Հերթում են Լֆիկ Սամոն եւ Թոխմախի Մհերը. Ժամանակ
Lragir.am
09.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգը նոր զոհեր է տալու: Մեր տեղեկություններով՝ հերթում են Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն եւ Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը: Նրանց գործած ծանր հանցագործությունները հովանավորել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
Այս գործերով առաջիկայում «օրենքով գողերն» ու քրեական հեղինակությունները մեծ հաշվեհարդար են տեսնելու, եւ եթե նախկինում այդ գործերը Սերժ Սարգսյանն անձամբ իր հովանավորությամբ էր լուծում, այսուհետ նա ոչ մի կերպ չի խառնվում։ Արդյունքում ամեն ինչ դուրս է եկել վերահսկողությունից, եւ սկսել են կրակել օրինական զենքերը»։
Comment
-
Կարամելի Հարութը ցանկացել էր հենց տեղում ինքնասպան լինել. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»
Lragir.am
09.10.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին երեկ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի մասնակցությամբ միջադեպից: Մեզ հասած տեղեկություններով` վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ Կարապետյանը սկսել է հայհոյանքներով խոսել եւ պահանջել 4 մլն դոլար պարտքը: Խոսակցությունը վերածվել է քաշքշուկի, որից հետո Ղարագյոզյանը հանել է ատրճանակը, հնչել է կրակոց:
Տեսնելով արյունաքամ Կարապետյանին՝ Ղարագյոզյանը ցանկացել է տեղում ինքնասպան լինել, սակայն ներկաներից մեկ այլ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը չի թողել: Ղարագյոզյանը հեռացել է: Երբ իրավապահները հասել են դեպքի վայր եւ իմացել են, թե ով է կրակողը, եւ անգամ ցանկացել է հենց ռեստորանում ինքնասպան լինել, անմիջապես գործի են անցել եւ փնտրել Հ. Ղարագյոզյանին:
Նախ գնացել են նրա տուն, հնարավոր բոլոր վայրերը, որտեղ նա կարող էր տեսականորեն լինել, սակայն չեն գտել նրան: Միայն հաջորդ օրը` առավոտյան, նա գտնվեց իրեն պատկանող քարի արտադրամասում՝ ինքնասպան եղած:
Comment
-
Ալրաղացի Լյովիկի դեմ ցուցմունք տվողը Կոշիկի Արոն է. ի՞նչ գին է նրան վճարվել. Հրապարակ
Lragir.am
10.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու ամիս առաջ քրեակատարողական ծառայությունում մի որոշում ընդունվեց, որն ուղղակիորեն կապված է ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին օրերս առաջադրված մեղադրանքի հետ։ ԱԱԾ-ն տվյալներ ունի առ այն, որ Սարգսյանն է մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 2008 թվականին կատարված ավազակային հարձակման իրական պատվիրատուն։
Մոտ մեկ ամիս առաջ տեղեկություն ստացանք, որ մաքսայինի նախկին պետի տան գործով գլխավոր դերակատարի՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ եւս 4 հոդվածներով դատապարտված նախկին գործարար, «Կոշիկի աշխարհ» ՍՊԸ հիմնադիր Արայիկ Կարապետյանի պատժի կրման ռեժիմը մեղմացվել է, որ նա «փակ տիպի» ռեժիմից տեղափոխվել է «բաց տիպի», ինչը նշանակում է, որ խցի դուռը նրա առաջ չի փակվելու, որ նա կարող է ազատ դուրս գալ կալանավայրից, գնալ աշխատանքի եւ միայն երեկոյան վերադառնալ եւ քնել խցում։ Այս մեծահոգությունը 15 տարվա ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ իր գինն ուներ, եւ այդ գինը եղել է Ալրաղացի Լյովիկի դեմ ցուցմունքներ գրելը։
Մեր քրեակատարողական ծառայության աղբյուրը հաստատեց տեղեկությունը, որ Լեւոն Սարգսյանի դեմ ցուցմունքներ է գրել Արա Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Ա․ Կարապետյանը Հայաստանի ամենախոշոր կոշիկ ներկրողներից էր։ Գործարար աշխարհում հայտնի է «Կոշիկի Արո» մականունով։ Նա եւ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը դատապարտվեցին որպես բանդայի ստեղծողներ։ Գործով 10 անձ դատապարտվեց տարբեր մեղադրանքներով՝ ավազակության, հանցավոր համագործակցության մասնակցելու, պաշտոնատար անձի կոչման յուրացման, փաստաթղթերի կեղծման։ Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի դեմ հարձակման գործի նյութերով ապացուցված է համարվել, որ Արայիկ Կարապետյան, գտնվելով ԱՄՆ-ում, 2004 թվականի մայիսի սկզբին մի շարք աձանց հետ Լոս Անջելեսի ոսկերչական ընկերություններին պատկանող առեւտրային ձեռնարկություններից եւ լոմբարդից ընդհանուր առմամբ գաղտնի հափշտակել է 150 հազար ԱՄՆ դոլարի (82.899.000 ՀՀ դրամի) արժեքներ եւ վերջին դեպքով, հանցակիցներին փախուստի պահին իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից բռնելուց հետո, ոստիկանության մարմնից դիմել է փախուստի ու, լքելով ԱՄՆ տարածքը, բնակություն է հաստատել Հայաստանում, որտեղ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Նիկողոսյանի հետ 2007 թվականի նոյեմբերին կազմավորել է հանցավոր համագործակցություն՝ կազմակերպված խումբ՝ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով։
Մեր տվյալներով, ավազակային խումբ ստեղծողներից երկրորդը՝ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը, նույնպես ցուցմունքներ է գրել Լեւոն Սարգսյանի դեմ։ Ընդ որում, երկու դատապարտյալները նշել են դրվագներ նախկին պատգամավորի մասնակցությամբ, որոնք մայր գործում բացակայել են։ Լեւոն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»:
Comment
-
Սպանությունից առաջ Յուվեցի Կարոյի թիմակիցները ծեծել են Կարամելի Հարութին. Ժողովուրդ
Lragir.am
11.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի ողբերգական միջադեպից:
Պարզվում է՝ Ղարագյոզյանն իր նախկին գործընկերոջ հետ հանդիպմանը զենքով է գնացել ոչ պատահական: Նրանց հաշտեցնելու նպատակով հանդիպումը կազմակերպել էր մեկ այլ նախկին պատգամավոր՝ Աբրահամ Մանուկյանը:
Ու մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Աբրահամ Մանուկյանն իր ծանոթ մարդկանց պատմել է, որ մինչ ռեստորանում հանդիպելը նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Հարություն Ղարագյոզյանի վրա են հարձակվել Կարո Կարապետյանի թիմակիցները եւ ծեծ են ենթարկել:
Դրանից հետո էլ կողմերը որոշել են հանդիպել ու առաջացած տարաձայնությունը կարգավորել, թե Ղարագյոզյանն էլ իր հետ էր վերցրել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանից նվեր ստացած զենքը եւ կրակել Կարապետյանին, իսկ ավելի ուշ՝ ինքնասպան եղել»
Comment
Comment