Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Scarfaces of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • «Ինձնից պահանջել են 14 միլիոն դոլար կաշառք՝ հանքերի դիմաց». Սիլվա Համբարձումյան, Երկրի հարցը


    Yerkir Media TV
     

    Comment


    • Նարեկ Սարգսյանը բռնություն գործադրելով՝ ստիպել է չվարձակալել «Օպերա» ակումբը


      Իրավական
      14:30 - 17.07.2018
      ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ քաղաքացուն առևանգելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում ասված է.

      «ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քաղաքացու կողմից հաղորդում և բացատրություն է ստացվել այն մասին, որ 2017թ. օգոստոսի կեսերին, Ն. Սարգսյանի անվտանգության պետ Ա. Պետրոսյանի թիկնազորի 2 աշխատակիցներ Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցի խաչմերուկի վրա գտնվող սրճարանի դիմացից բռնություն գործադրելու եղանակով առևանգել են իրեն, տեղափոխել Ն. Սարգսյանի բնակության շենքի նկուղ, որտեղ մի քանի ժամ իր կամքին հակառակ պահելով՝ենթարկել են ծեծի:

      Ըստ հաղորդման՝ նշված նկուղում ներկա է գտնվել Ն. Սարգսյանը, ով ատրճանակով սպառնալիքներ է տվել իրեն, ապա գազայրիչով վառել է իր մարմնի տարբեր մասերը՝ պահանջելով գիշերային ակումբ աշխատեցնելու բիզնեսով չզբաղվել, այդ նպատակով չվարձակալել Երևան քաղաքում գտնվող «Օպերա» ակումբը և այնտեղ չծավալել ձեռնարկատիրական գործունեություն:

      Այնուհետև վերը նշված անձինք քաղաքացուն տեղափոխել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Սկանյա» բեռնատար մեքենաների սպասարկման սրահի վարչական շենք, 2-3 ժամ ապօրինի պահել այնտեղ, ապա Ն. Սարգսյանը մի քանի այլ անձանց հետ կրկին ծեծի է ենթարկել քաղաքացուն, ապա պահանջել է հեռախոսով բարձրախոսով «Օպերա» ակումբի սեփականատիրոջը հայտնել, որ հրաժարվում է այդ ակումբում գործունեություն ծավալելուց: Ն. Սարգսյանի պահանջը կատարելուց հետո քաղաքացուն ազատ են արձակել:

      Նկատի ունենալով, որ վերը նկարագրված փաստական տվյալներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

      Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը»:

      Comment


      • Իվանիշվիլիից Լի Կվան Յու. Սինգապուրցիների շոկը Մուլտի Գրանդում

        Lragir.am

        17.07.2018

        ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան է ժամանել Սինգապուրի հասարակական-քաղաքական գործիչներից, տնտեսագետներից, պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը։ Նրանք Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրանդ» հյուրանոցում մասնակցել են հայ-սինգապուրյան համաժողովի։

        Սինգապուրցիները շոկ են ապրել ընդունելությունից, իսկ Սինգապուրի ազգային համալսարանի պրոֆեսոր Թայ Խենք Սուն իր ելույթում ասել է․ «Երբ ես առաջին անգամ հանդիպեցի պարոն Ծառուկյանին, նրա մեջ տեսա Լի Կուան Յուի շատ ջերմ տեսակը»։

        Ինքը Ծառուկյանը բարձր է գնահատել Լի Կվան Յուի գործունեությունը, ով Սինգապուրը դարձրել է զարգացած պետություն:

        Երեւում է՝ նոր իրավիճակում Գագիկ Ծառուկյանի համար նոր իմիջ են մտածել՝ Սինգապուրի հռչակավոր վարչապետի: Եվ, ինչպես ասել է պրոֆեսորը, նա Յուի շատ ջերմ տեսակն է: Երեւի նկատի է ունեցել, որ Յուն կոշտ մարդ էր, իսկ Ծառուկյանը միշտ ժողովրդի կողքին է, ժողովրդի ցավը տանում է:

        Հիշվում է՝ բուրժուա-դեմոկրատական հեղափոխության օրերին Ծառուկյանին համեմատում էին Իվանիշվիլիի հետ, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ասում էր՝ ինչ պակաս Իվանիշվիլի է: Բայց այդ հեղափոխությունը ցրվեց, Ծառուկյանն էլ հեռացավ քաղաքականությունից:

        Հիմա ժամանակներն այլ են, տրենդը փոփոխություններն ու ռեֆորմներն են, կոռուպցիայի դեմ պայքարը եւ այլն, եւ Ծառուկյանի համար ընտրություններից առաջ նոր իմիջ են մտածել:

        Օրերս ՊԵԿ-ը հայտարարեց, որ մի շարք գազալցակայաններ ցույց չեն տվել գազի իրացման իրական ծավալներ, որի արդյունքում պետությանը չի վճարվել մոտ 1 միլիարդ դրամ հարկ: Դրանց թվում է նաեւ Ծառուկյանին պատկանող գազալցակայանը:

        Սինգապուր պետք է ձգտել դառնալ, ինչ խոսք, թեեւ համեմատություններն արհեստական են բազմաթիվ ու բազմազան պատճառներով: Ամեն դեպքում, պետք է ձգտել, եւ օրինակ հարկեր վճարել, գազի իրացման կեղծ ծավալներ ցույց չտալ, ընտրությունների ժամանակ «բարեգործություն» չանել եւ այլն: Այլապես, ցանկացած անբովանդակ նմանակում վերջում անխուսափելիորեն վեր է ածվում կրկեսի:

        Comment


        • Առաջիկա մեկ- երկու ամսում զարմանալու եք. Դավիթ Սանասարյանը խոշոր գողության բացահայտման մասին

          Lragir.am

          23.07.2018




          Տասը օր է՝ սկսել ենք ուսումնասիրությունները, եւ արդեն մեկ գործով դիմել ենք դատախազություն. 1 մլն 200 հազար դոլարի գողություն է եղել։ Այս մասին այսօր ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

          «Արդեն կան բացահայտումներ, վերահսկողություն ենք իրականացնում էներգետիկ ոլորտում։ Հիմա տեսնում ենք՝ ինչքան անհայրենիք են եղել ու չեն սիրել պետությունը, որ այս կարգի թալան է եղել։ Վստահեցնում եմ, որ առաջիկա մեկ- երկու ամսում զարմանալու եք՝ տեսնելով, թե նախկին իշխանություններն ինչպես են վերաբերվել պետությանը»,- ասաց Սանասարյանը։

          Comment


          • 1.2 մլն դոլարի գողություն է եղել. պետական վերահսկողական ծառայությունը դիմել է դատախազություն

            2018-07-24








            «Տասը օր է՝ սկսել ենք ուսումնասիրությունները, ր արդեն մեկ գործով դիմել ենք դատախազություն. 1 մլն 200 հազար դոլարի գողություն է եղել»,-ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ պատասխանելով քաղաքացիների հարցերին։

















            «Արդեն կան բացահայտումներ, վերահսկողություն ենք իրականացնում էներգետիկ ոլորտում։ Հիմա տեսնում ենք՝ ինչքան անհայրենիք են եղել ու չեն սիրել պետությունը, որ այս կարգի թալան է եղել։ Վստահեցնում եմ, որ առաջիկա մեկ-երկու ամսում զարմանալու եք՝ տեսնելով, թե նախկին իշխանություններն ինչպես են վերաբերվել պետությանը»,- ասաց Սանասարյանը։
             

            Comment


            • Հին համակարգն անցնում է հակահարձակման։ Դա գնալով սաստկանալու է

              ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

              02.08.2018


              Մեր զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

              Պարոն Պապյան, 41 պատգամավոր միացել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորությանը։ Ինչո՞ւ որոշեցին այդքան պատգամավորներ զբաղվել Քոչարյանի պաշտպանության հարցով։

              Իրենք Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությամբ չեն զբաղված, այլ ինքնապաշտպանությամբ։ Այսինքն` ակնհայտ էր, որ խորհրդարանի մեծամասնությունը ՀՀԿ-ն է, որը ժողովրդի ճնշման տակ քվեարկեց և Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ, հիմա արդեն 3 ամիս անցել է, զգում են, որ որոշակի տարաձայնություններ, դժգոհություններ կան Փաշինյանի տարբեր քայլերի նկատմամբ՝ կապված կադրային քաղաքականության, արտաքին քաղաքականության հետ, կան չարդարացված սպասելիքներ այս կարճ ժամանակում, և խորհրդարանը կամաց-կամաց անցնում է հակահարձակման։ Դա սպասելի էր, և գնալով սաստկանալու է։ Պարզապես Ռոբերտ Քոչարյանը պատրվակ էր դա անելու։ Մյուս կողմից պետք է հաշվի առնենք, որ այս մարդկանց մեծ մասը պարտական է Ռոբերտ Քոչարյանին շատ բանով և մարդկայնորեն՝ և թե իրենց են պաշտպանում, թե իրենց երախտիքն են հայտնում։

              Նշեցիք, որ սաստկանալու է այս պայքարը։ Այսինքն` հակահեղափոխությո՞ւնն է գլուխ բարձրացնելու։

              Բնականաբար։ Եթե կա հեղափոխություն, կա հակահեղափոխություն։ Այդ մարդիկ շատ բան ունեն կորցնելու՝ սկսած պաշտոնից, փողից, դիրքից, բիզնեսից, երբեմն նաև ազատությունից։ Իրենք դա անելու են։ Սա սկսել է, և որքան մոտենան ընտրությունները, այնքան պայքարը սաստկանալու է։

              Արդյոք գործող իշխանությունը կարողանում է դիմագրավել այս մարտահրավերներին։

              Կարողանում է, բայց կարելի էր դա ավելի լավ անել, իսկ լավն անելու համար պետք է շատ ավելի կտրուկ լինել շատ-շատ հարցերում։ Իշխանությունը փորձում է և լավամարդ լինել, և ինչ-որ բան փոխել, այդպես չի լինում։ Հեղափոխությունը հենց դրա համար է հեղափոխություն, որ հեղվում է ամեն ինչ, այսինքն` ամեն ինչ խառնվում է։ Շատ հեղափոխություններ պարտվել են հենց այն պատճառով, որ չեն կարողացել չեզոքացնել հակահեղափոխությունը։ Հիմա չմոռանանք, որ նախկին ուժերը հսկայական ռեսուրսներ ունեն՝ մարդկային, և այդ 41 պատգամավորները դրանցից են, ֆինանսական, մեդիա ռեսուրսներ և դրսի օժանդակություն։ Նրանք գնում, հյուսիսից տղա են բերում սեփական պետության և ժողովրդի վրա։

              Նախօրեին կոշտ հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որին Հայաստանի ԱԳՆ-ն արդեն արձագանքել է։ Որքանո՞վ է համարժեք մեր կողմի արձագանքը ստեղծված իրավիճակին։

              Կա մի արմատական սխալ, որ մեր բոլոր իշխանություններն արել են։ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը սխալ էր անում այդ նույն սկզբունքները կիրառելով Թուրքիայի դեմ, հիմա Փաշինյանի իշխանությունն այդ սխալն անում է Ռուսաստանի պարագայում։ Դա այն է, որ մենք մտածում ենք, որ Թուրքիայի քաղաքականությունը կամ Ռուսաստանի քաղաքականությունը մեր նկատմամբ պայմանավորված է մեր քաղաքականությամբ։ Դա այդպես չէ։ Տեսեք, Փաշինյանն ամեն ինչ անում է, դեռ մի բան էլ չափից ավելի՝ ընդգծելու համար Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը՝ ասելով, որ ոչինչ չի փոխվում, ոչ մի շրջադարձ չի լինում այն հույսով, այդ վերաբերմունքին համարժեք վերաբերմունք ստանա։ Չի ստանալու։ Ռուսաստանի շահերը պահանջում են, որ Հայաստանում լինի կոռումպացված, թույլ իշխանություն, որի հետ ինքը խաղա ինչպես ուզում է, ինչպես արել է մինչև հիմա։ Կարդացեք ռուսական մամուլը և կտեսնեք, թե ինչ անհեթեթ վերնագրերով հոդվածներ կան և հակահայկական աղմուկ է սկսվել։ Դրանց մեծ մասը սուտ բաներ են գրված։ Հարցը շատ պարզ է՝ Ռուսաստանի համար ընդունելի չէ ժողովրդավարությունը, ընդունելի չէ կոռուպցիայի դեմ պայքարը, սեփական ագենտուրայի ձերբակալումն ու թուլացումը։ Այսինքն` այստեղ արտաքին քաղաքականության հարց չկա, այսօր մենք ավելի ռուսամետ ենք, բայց միևնույն է, դրանով չի պայմանավորվում Ռուսաստանի դիրքորոշումը։ Ինքնին առողջ ուժեղ Հայաստանը Ռուսաստանի շահերին դեմ է, որովհետև չի կարող ինքը կառավարել ինչպես ուզում է։

              Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ օգոստոսի 17-ին մեծ հանրահավաքի է հրավիրում, նշել է, որ կարևոր հայտարարություններ կհնչեն։ Հնարավո՞ր է, որ հնչեն ԵՏՄ-ից դուրս գալու հայտարարություններ։ Հնարավո՞ր է, որ Ռուսաստանը նաև նման մտավախություն ունի, որ ՀՀ իշխանությունն իր խոստացածից կհրաժարվի։

              Հայաստանն իր ոչ մի խոստումից չի հրաժարվել։ Իշխանությունը հայտարարել է, որ չի լինի վենդետա, արտադատարանական հաշվեհարդար, չի եղել նման բան։ Իսկ հանցագործը պետք է պատժվի օրենքով։ Տարբեր անձանց մեղադրանք է առաջադրված, և դատարանը կորոշի։ Եթե անմեղ են, բաց կթողնի, եթե մեղավոր են, կգնան կնստեն։ Եվ սա ասում է մի երկրի ԱԳ նախարար, որը մշտապես, հետևողական ու շարունակաբար խախտել է սեփական պարտավորությունները որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, որպես Բիշքեկի զինադադարի միջնորդ երկիր։ Նա պարտավորություն է ունեցել որևէ քայլ չձեռնարկել, որը կխաթարի բանակցային գործընթացը և խաղաղության հասնելու նպատակը, բայց զենք է վաճառում։

              Մենք ինչ խոստացել ենք, կատարել ենք, դեռ մի բան էլ ավելի։ Հայաստանը ԵՏՄ-ից դուրս չի գա, դա ակնհայտ է, բայց ռուսներն իրենց սխալ քաղաքականությամբ դրդում են ՀՀ իշխանություններին գալ այն գիտակցության, որ ինչպես ասում են՝ ձեռքիս մեջ էլ ձվածեղ անեմ, տամ, միևնույն է՝ չեն գնահատելու։ Հետևաբար ի՞նչ կարիք կա լինել այդքան հավատարիմ և ռուսամետ, որը չի գնահատվելու։ Զախարովայի վերջին հայտարարությունը, թե իրենք և Երևանի, և Բաքվի հետ ռազմավարական բարեկամություն ունեն, հենց դա է նշանակում։ Դե մենք էլ կգնանք և Բաքվի նման դեմ կքվեարկենք Ռուսաստանին կամ Բաքվի նման հակառուսական քայլեր կանենք։

              Խնդիրը հետևյալն է. մենք, ամեն հարցում պաշտպանելով Ռուսաստանին, կորուստներ ենք ունենում, շատ բան կորցնում ենք՝ տարբեր օժանդակություններ՝ լինի քաղաքակրթական, ֆինանսական, տնտեսական։ Բայց դա ոչ միայն չի փոխհատուցվում, այլ նաև չի գնահատվում։ Ավելին, մենք հիմա տեսնում ենք, որ սկսել են մեզ զրպարտել ու քարկոծել։ Դրա համար պետք է օգոստոսի 17-ին գնալ հանրահավաքի, ցույց տալ հատկապես ռուսներին, որ ժողովուրդը կանգնած է վարչապետի թիկունքին, որ չեք կարող ստիպել զիջումներ, մենք միասնական ենք։ Եթե պետք է փորձեք կոտրել, ապա կոտրեք բոլորիս։ Ու դա անկախ նրանից, թե որքանով է գոհ կամ դժգոհ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից։ Այստեղ հարցն այդպես է դրված։

              Ցավոք սրտի, խորամանկ խաղ է տարվում, և ես ցավում եմ, որ այդ հակահեղափոխության առաջամարտիկը դարձել է Արցախի վերնախավը և որոշ շրջանակներ։ Այսինքն՝ նրանք դարձել են այն ուժը, որը Ռուսաստանն ու հակահեղափոխությունը օգտագործում են Հայաստանի դեմ։ Դա առնվազն բարոյական չէ, որովհետև դրա մեջ երախտամոռություն կա։ Նիկոլ Փաշինյանի սխալներից մեկն այն էր, որ երբ գնաց Արցախ, պետք է հստակ ասեր՝ եղբայր, Հայաստանում փոփոխություն է եղել, այստեղ էլ պետք է փոխվի։ Պարզ էր, որ եթե հակահեղափոխական ուժերը մնում են, իսկ Բակո Սահակյանը նույն Սերժ Սարգսյանն է ղարաբաղյան ձևով, նա էլի Սահմանադրությունը փոխել էր, որ երրորդ անգամ մնա իշխանության։ 100 օրվա ընթացքում տեսեք թե քանի ձերբակալություն է եղել Հայաստանում բյուջեի մսխման, կաշառակերության և այլն հոդվածներով, բայց Արցախում չի եղել ոչինչ։ Թե՞ այնտեղ բոլորը սրբեր են, թե՞ այնտեղ բյուջեն չեն ուտում։ Որովհետև նրանք ապրում են հին ձևով։ Իսկ Արցախի բյուջեն մենք ենք տալիս ու ոչ մի հաշվետվություն չկա։ Ամեն տարի 100 մլն դոլար ենք տալիս առանց ռազմական ծախսի, մենք գիտե՞նք ինչի վրա է ծախսվում։ 100 հազար դոլար տալիս իրենց ոստիկանապետի համար մեքենա են գնում, ամեն մեկն իրեն թագավոր է զգում։ Հարցը հետևյալն է. երբ հեղափոխություն ես անում, պետք է իմանաս, որ ամեն մի հին ուժ դառնալու է հակահեղափոխություն։ Պետք է այդ ամենը կանխես ու փոխես, իսկ եթե չես արել, դա քո դեմ է դուրս գալու։

              Բայց Արցախում էլ կա պայքար Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով։

              Բայց այնտեղ շատ ավելի տոտալիտար հասարակարգ է, այնտեղ քաղաքացիական հասարակություն չկա, բնակչությունն էլ ավելի քիչ է։ Նիկոլ Փաշինյանը գնաց, իր աջակցությունը հայտնեց Բակո Սահակյանին։ Դե հիմա էլ Բակո Սահակյանը աջակցություն չի հայտնի Փաշինյանին։ Տեսնում ենք՝ ինչ են անում։ Ամբողջ ժողովրդին տրամադրում են, որ տեսեք, Ռոբերտ Քոչարյանին բռնել են, որովհետև ուզում են Ղարաբաղը տան թուրքերին, այդ քարոզչությունն են սկսել։ Բնականաբար, դա այդպես չէ, բայց դա են անում, որովհետև ունեն իրենց խմբակային շահը։ Իրենք վախենում են կորցնել իրենց աթոռները և դրանց հետ շաղկապված փողը։ Բայց նրանք իրենց այդ խաղերով առաջին հերթին վտանգում են Արցախի անվտանգությունը, նաև հետագայում էլ ամբողջ Հայաստանի անվտանգությունը։

              Comment


              • Սկանդալային բացահայտում Սուրիկ Խաչատրյանի որդիների վերաբերյալ

                Lragir.am

                04.08.2018


                ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից:

                Ստացված տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Սյունիքի մարզային վարչությունների, Գորիսի բաժնի ծառայողների համատեղ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները 16 տարեկան հասակում անցել են համապատասխան կցագրում և ժամկետային զինծառայության համար ճանաչվել պիտանի, որից հետո նրանց առողջական վիճակի հետազոտման ակտերով ճանաչվել են հիվանդներ, ինչի արդյունքում ստացել են տարկետումներ և ՀՀ զինապարտության մասին օրենքի 15-2 կետով հաշվառվել են պահեստազորում:

                Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Տիգրան և Տրդատ Խաչատրյաններն ինչպես դպրոցում, այնպես էլ հետագայում վարժարանում սովորելու տարիներին իրենց վերագրվող հիվանդության ախտանիշներով աչքի չեն ընկել:

                Բացի այդ պարզվել է, որ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից:

                Պարզվել է նաև, որ Տիգրան Խաչատրյանը, սովորելով Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում, 2007թ. տեղափոխվել է Գորիսի վարժարան՝ ուսումը շարունակելու /ներկայիս թիվ 4 ավագ դպրոց/, իսկ Տրդատ Խաչատրյանն այնտեղից նույն վարժարան է տեղափոխվել 2008թ.: Տրդատ Խաչատրյանը 2009թ. կրկին վերադարձել և ուսումը շարունակել է Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում, սակայն 19.03.2012թ. 10-րդ դասարանից տեղափոխվել է Սոչի՝ հետագա ուսում ստանալու նպատակով, իսկ Տիգրան Խաչատրյանը վարժարանից ազատվել է 10.09.2010թ.:

                Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերով հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2010թ. սեպտեմբեր ամսին, Սյունիքի մարզի նախկին մարզպետ` Սուրիկ Խաչատրյանի հանձնարարությամբ, պաշտոնեական կեղծիք կատարելով, վերջինիս որդուն` Տիգրան Խաչատրյանին 2010թ. ընդունել է նույն դպրոցի 11-րդ դասարան, որից հետո նույն ուսումնական տարում նրան տվել է ատեստատ, ինչը նպատակ է հետապնդել սահմանված ժամկետից շուտ միջնակարգ կրթությունն ավարտելուն և ատեստատ ձեռք բերելուն, այն դեպքում, երբ մինչև 2010թ. սեպտեմբերի 10-ը Տ.Խաչատրյանը սովորելիս է եղել Գորիս քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի 10-րդ դասարանում:

                Տ.Խաչատրյանի անվամբ տրված ատեստատը վերջինս օգտագործելով, 2010թ. նոյեմբերի 8-ին ընդունվել է Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետի հեռակա, այնուհետև իր դիմումի համաձայն, 2011թ. տեղափոխվել է առկա ուսուցման համակարգ և 2012թ. մարտի 1-ին ընտրվել է նույն համալսարանի ուսխորհրդի նախագահ, իսկ 16.12.2013թ., իր դիմումի համաձայն, ազատվել համալսարանից: 2016թ. սեպտեմբերի 13-ին կրկին Տ.Խաչատրյանն իր դիմումի համաձայն վերականգնվել է նույն համալսարանի 4-րդ կուրսում, ինչի համար, սահմանված կարգի համաձայն, հիմք է հանդիսացել նաև նրա կողմից ներկայացված ատեստատը:

                Նախապատրաստված նյութերը 18.07.2018թ. ուղարկվել են ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն, որտեղ նույն օրը, նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 1-ին, 327-րդ հոդվածի 2-րդ, 32-րդ հոդվածի 2-րդ, 315-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

                Ներկայում քրեական գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում:

                Comment


                • Ռուբեն Հայրապետյան. կոռուպցիա, բիզնես, ֆուտբոլ

                  Lragir.am

                  08.08.2018



                  ԱրմԵՐԳ (ArmERG) և FACT.TV համատեղ նյութը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ

                  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապվում է խոշոր ունեցվածք: Վերջինս նաև եղել է մի շարք սկանդալային պատմությունների կիզակետում: Ավանի Բաբաջանյան մեկ հասցեում գտնվող հսկա առանձնատան մասին շատերն են լսել, բայց նրա իրական չափերը, տեսքը բարձրից տեսել են քչերը: Այս հսկա կալվածքի ընդհանուր մակերեսը կազմում է 10․532 քառակուսի մետր:

                  Դղյակը գրանցված է Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի անունով, որը նա նվիրատվություն է ստացել է 2014թ․փետրվարին: 2500 մետր քառակուսի մակերեսով եռահարկ դղյակն ունի նաև նկուղային հարկ։ Առջևում կառուցված է շրջանաձև լողավազան: Ինչպես արդեն հասցրել եք նկատել, հարևանությամբ կա թենիսի կորտ: Իսկ բուսածածկ հսկա տարածքում կատարված է թանկարժեք լանդշաֆտի դիզայն, կառուցված են ջերմոցներ: Անմիջապես մուտքի մոտ տեղակայված է պահակակետը: Այս վիթխարի տարածքի, առանձնատան և կից կառույցների արժեքը մասնագետների գնահատմամբ կազմում է 7-10 մլն դոլար: Գլխավոր հարցն այն է, թե ինչ միջոցներով է կառուցվել այս հսկա դղյակը մի երկրում, որտեղ մոտ 900.000 մարդ ապրում է աղքատության պայմաններում:

                  Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապվում են նաև մի շարք բիզնեսներ: Դրանց շարքում առանձնանում է Սևանի ափին գտնվող Հարսնաքար հյուրանոցն ու կից հանգստի գոտին՝ 94․000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որը նա կառուցել է 2002թ․: Քառահարկ հյուրանոցի 3-րդ և 4-րդ հարկերը ննջարանային են, իսկ 2-րդ հարկում տեղակայված է խաղասրահը։ Հատկանշական է, որ կադաստրում հողատարածքի գործառնական նշանակությունը գրանցված է առողջարարական նպատակներով։ Ռուբեն Հայրապետյանի խաղատունը հավանաբար, առողջարար է, նպաստում է սրտանոթային հիվանդությունների բուժմանը։ Հյուրանոցային համալիրի առջևում հսկա ջրաշխարհ է: Կան նաև տասնյակ քոթեջներ, սրճարաններ, փրկարար կայաններ, պոմպակայաններ, սանհանգույցներ, հանդերձարաններ, մանղալներ, խանութ, ավտոտնակ, պահակատներ, ավտոկայանատեղի, կաթսայատներ, բուժկետ, փակ ձիարշավարան լանդշաֆտ՝ կրկին թանկարժեք լանդշաֆտային դիզայնով և այլն: Այստեղ առաջարկվում են նաև մի շարք ծառայություններ՝ այդ թվում՝ խնջույք նավի վրա և այլն: Այս հյուրանոցային համալիրի շուկայական արժեքը գերազանցում է 15 մլն ԱՄՆ դոլարը:

                  Բոլորիդ հայտնի համանուն մյուս ռեստորանը գտնվում է Ավանում։ Սա այն նույն ռեստորանն է, որտեղ Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները դաժանաբար ծեծելով սպանեցին 33-ամյա ռազմական բժիշկ Վահե Ավետյանին։ Այն գրանցված է Ռուբեն Հայրապետյանի հոր՝ Ռաֆիկ Հայրապետյանի անունով։ 3000 մետր քառակուսի մակերեսով և մի քանի միլիոն դոլար արժողությամբ այս ռեստորանը ներկայում ընդլայնվում է, կատարվում են շինարարական աշխատանքներ, կառուցվում բակային լողավազաններ և այլն:

                  Հանրապետական կուսակցությունից Ազգային Ժողովի նախկին պատգամավորին է պատկանում նաև «Բջնի» և «Նոյ» հանքային ջրերի գործարանը: Այս գործարանների ձեռքբերման հետ կապված նույնպես կա աղմկահարույց պատմություն: 2008 թվականին Հայաստանում ծավալվող ներքաղաքական իրադարձությունների ժամանակ հայտնի քաղաքական գործիչ Խաչատուր Սուքիասյանը որոշում կայացրեց միանալ ընդդիմության հանրահավաքին, ինչը հետագայում առիթ հանդիսացավ, որ իշխանությունը նրան ունեցվածքից զրկելու որոշում կայացնի: 2008 թվականին իշխանական հավաքներից մեկի ժամանակ Սերժ Սարգսյանը ներկաներին հորդորում է ձեռնարկել քայլել, որը ինչպես Սարգսյանն է ասել՝ Սուքիասյանին կդարձնի բոմժ: Ռուբեն Հայրապետյանը որպես պատգամ է ընդունում Սերժ Սարգսյանի խոսքն ու գործի անցնում: Որոշ ժամանակ անց Հայրապետյանը խլում է Սուքիասյանին պատկանող Բջնի ընկերությունը: Արդյունքում՝ այժմ նրան է պատկանում Բջնի գյուղում գտնվող արտադրամասը, Չարենցավանի արտադրամասը` իր հոսքագծերով, «Բջնի» եւ «Նոյ» ապրանքանշանների իրավունքները:

                  Հայրապետյանին են պատկանում նաև «Չունգա-Չանգա» և «Ալլադին» մանկական ժամանցի կենտրոնները։ Ալլադին կենտրոնը գրանցված է Արայիկ և Գագիկ Մեխակյանների անունով՝ որպես համատեղ սեփականություն։ Վերջիններս Ռուբեն Հայրապետյանի հորաքրոջ որդիներն են։

                  Անվտանգության աշխատակիցների կողմից՝ Վահե Ավետյանի դաժան սպանությունից զատ Ռուբեն Հայրապետյանը հայտնվել է մի շարք այլ աղմկահարույց պատմությունների կիզակետում նույնպես։ 2014թ․ ապրիլին «Փյունիկ»-ի խաղերից մեկի ընդմիջմանը խաղադաշտ վազեց թիմի պաշտպան Արման Հովհաննիսյանը՝ առանց մարզաշապիկի, մեջքին կարմիր հետքեր։ Խաղացողը շտապեց դեպի տեսախցիկները, իսկ ձեռքի բջջային հեռախոսով արագորեն ինչ-որ մեկին էր զանգահարում։ Ինչպես հետագայում գրվեց մամուլում, պաշտպանի խաղից դժգոհ Հայրապետյանը գնացել էր հանդերձարան ու հարվածներ հասցրել նրան։

                  Մեկ այլ աղմկահարույց դեպքի մասին հրապարակումներ եղան 2015-ին։ Ըստ մամուլում տարածված լուրերի՝ «Էյր Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանն առևանգվել և տարվել էր ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիա։ Ռուբեն Հայրապետյանը պնդել էր, որ վերջինս իրեն գումար է պարտք, որից հետո նրա անվտանգության աշխատակիցները Ավետիսյանին ծեծի էին ենթարկել և մի քանի ժամ պահել ակադեմիայում։ Ավետիսյանը կոտրվածքներով ու սալջարդերով տեղափոխվել էր հրվանդանոց այն բանից հետո, երբ նրա անհետացման մասին ահազանգել էր կինը։ Հերթական անգամ Հայրապետյանի նկատմամբ քրեական գործ չհարուցվեց, իսկ ծեծի ենթարկված Արսեն Ավետիսյանը հայտարարեց, որ պատրաստ է հաշտվել վերջինիս հետ։

                  2017-ին Սևան-Երևան մայրուղու վրա կրակոցների և 24-ամյա երիտասարդի դաժան ծեծը կապվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երիտասարդը մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել այն բանի համար, որ հանդգնել է Ռուբեն Հայրապետյանի հորաքրոջ թոռնուհուն հրավիրել իր ծննդյան արարողությանը։ Երիտասարդի ավտոմեքենայի վրա կրակել են, ապա փայտով և մետաղյա ձողով վնասել ավտոմեքենան: Այդ ամենից հետո մի խումբ տղաներ նրան ծեծի են ենթարկել, որից հետո նստեցրել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա ու տեղափոխել Ավանում գտնվող մի սրճարան, որտեղ նորից նրան ծեծել են: Երիտասարդը ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, նրա մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք, գլխի գագաթային շրջանի սալջարդ, պատռված վերքեր:

                  Տեղեկություններ կան նաև, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին 16 տարում տոմսեր վաճառելիս երբեք ՀԴՄ կտրոններ կամ հաշիվ ապրանքագրեր չի տրամադրել։ Եթե 1 տարվա ընթացքում ազգային հավաքականն անցկացնում է միջինում 5 ներտնային խաղ, իսկ երկրպագուների միջին քանակը մեկ խաղի ընթացքում ընդունենք 5000, 1 տոմսի միջին արժեքը՝ 5000 դրամ, ապա ստացվում է, որ ՀՖՖ-ն 16 տարվա ընթացքում տոմսերի վաճառքից ունեցել է 2 մլրդ դրամի եկամուտ՝ չմուծելով հարկեր։

                  Իսկ թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որքան կապ ունի ֆուտբոլի հետ ընդհանրապես, ցայտուն երևում է ուսումնասիրելով ՀՖՖ գործկոմի կազմը: Այստեղ ընդգրկված են Հայրապետյանի մտերիմ ընկեր, օլիգարխի համբավ ձեռք բերած հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, հանրապետական պաշտոնաթող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախկին հանրապետական, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը և ֆուտբոլի հետ աղերս չունեցող մի շարք այլ անձնավորություններ: Հայրապետյանի և թիմի՝ Հայկական ֆուտբոլում սիրողական գիտելիքներով մենաշնորհային դիրքի արդյունքն այն է, որ Հայաստանի հավաքականը երբեք չհաղթահարեց Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների որակավորման փուլի արգելքը, իսկ հայկական ակումբները երբեք չմասնակցեցին Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպա լիգայի եզրափակիչ փուլին:

                  Երևանի «Փյունիկ»-ը, որը Հայրապետյանը նվեր էր ստացել Սամվել Ալեքսանյանից և որից հետո մեկնարկել էր նրանց ընկերությունը, ընդհանրապես Հայրապետյանի՝ ՀՖՖ նախագահ ընտրվելուց հետո 10 անգամ անընդմեջ՝ մինչև 2010 թվականը դարձավ Հայաստանի չեմպիոն: Արդյունքում՝ կողմնակալ մրցավարությունից և «Փյունիկ»-ի արտոնյալ դիրքից դժգոհությունները հանգեցրին նրան, որ հայկական ֆուտբոլը տեղական և արտասահմանյան ներդրողների համար դարձավ խիստ ռիսկային և ոչ գրավիչ: Արդյունքում՝ Հայաստանի բարձրագույն խմբում 2017/18թթ մրցաշրջանում հանդես էր գալիս ընդամենը 6 ակումբ: Անգամ ստեղծված աղետալի իրավիճակում Հայրապետյանը չերկմտեց՝ ՀՖՖ-ն գործկոմի նիստի որոշմամբ դադարեցրեց «Շիրակ»-ի անդամությունը Հայաստանի առաջնությանը: Իբր թիմը փորձել էր «Բանանց» ակումբի ֆուտբոլիստին խաղի ելքի վրա ազդելու առաջարկ անել: Ռուբեն Հայրապետյանը տարիներ շարունակ լարված հարաբերություններ ուներ «Շիրակ»-ի սեփականատեր Արման Սահակյանի հետ։ Իսկ որոշումն ընդունեց այն նույն գործկոմը, որը կազմված էր Ռուբեն Հայրապետյանի նախկին ու ներկա հանրապետական օլիգարխ ընկերներից: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2018/19թթ մրցաշրջանն ընդհանրապես կարող էր նույնիսկ չկայանալ, քանի որ ակումբները պատրաստվում էին բոյկոտել այն։ Իսկ «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հայտարարել է, որ ակումբը նախաձեռնում է ստեղծել այլընտրանքային լիգա՝ առանց ՀՖՖ-ի մասնակցության։

                  Հավաքականում պատկերը նույնն է։ Բազմաթիվ էին լուրերն առ այն, որ Հայրապետյանը ճնշում է հավաքականի գլխավոր մարզիչներին՝ նրանց փոխարեն ընտրելով մեկնարկային կազմը և ընդգրկելով Փյունիկ ֆուտբոլային ակումբի մի շարք խաղացողների։ Խնդիր էր դրված նրանց ցուցադրել հատկապես միջազգային խաղերում, քանի որ այդ խաղացողների տրանսֆերների վաճառքից միլիոնավոր դոլարների եկամուտ էր ստանում Հայրապետյանին պատկանող «Փյունիկ»-ը։ Այսինքն՝ ՀՖՖ նախագահը հավաքականը դարձրել էր բիզնես հարթակ։ Արդյունքում՝ հավաքականը շարունակ ձախողվում էր, իսկ մարզիչները Հայրապետյանի մեղադրանքների տարափի տակ շարունակ հեռացվում։ Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլում Ալբանիայի հավաքականից կրած 3։0 հաշվով սկանդալային պարտությունից հետո ՀՖՖ նախագահը հայտարարեց, որ տեղի է ունեցել դավաճանություն ակնարկելով, որ որոշ ֆուտբոլիստներ գումարի դիմաց ազդել են խաղի ելքի վրա։ Ազգային թիմից հեռացվեցին առաջատար հարձակվող Յուրա Մովսիսյանը, դարպասապահ Գևորգ Կասպարովը։ Իսկ հավաքականի խորհրդանիշ դարձած Ռոբերտ Արզումանյանը հեռացավ ինքնակամ։ Հայրապետյանի խոստումները, որ հայտարարությունն ապացուցվելու է փաստերով, այդպես էլ մնաց օդում կախված, իսկ ազգային թիմի ելույթներն էլ ավելի վատթարացան առանցքային խաղացողների հեռացումով։ Եվ դա առաջին ու միակ սուտը չէր ֆուտբոլային հանրությանը։ «Ռեդ Իգլզ» ֆան ակումբի անդամների հետ հանդիպմանը Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ եթե ազգային թիմը չհաղթահարի աշխարհի 2018թ․ առաջնության ընտրական փուլի արգելքը, ինքը հրաժարական կտա։ Հայաստանի հավաքականը չմասնակցեց Մունդիալին, իսկ Հայրապետյանը շարունակեց մնալ ՀՖՖ նախագահի պաշտոնում։

                  Այժմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ով նման ցանկություն է հայտնել։

                  Վանեցյանի թեկնածությունը պաշտպանել են բարձրագույն խմբում հանդես եկող գրեթե բոլոր ակումբները ։ Հայրապետյանն իր հերթին նշել է, որ եթե Արթուր Վանեցյանն առաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում, ինքն իր թեկնածությունը չի առաջադրի։ Հեղափողխության ալիքը մոտ է նաև հայկական ֆուտբոլին։ Հուսանք և սպասենք, որ «Փյունիկ»-ի և «Ալաշկերտ»-ի՝ Եվրոպա լիգայի որակավորման փուլում աննախադեպ հաջողությունների ֆոնին Հայաստանի առաջնությունն ու Հայաստանի ազգային հավաքականը 16 տարի անց կազատվեն բռնապետի ճիրաններից, ռուբեն հայրապետյանները կմնան արխիվների անփառունակ էջերում, իսկ հայկական ֆուտբոլը որպես նոր աստղ կծագի համաշխարհային ֆուտբոլի երկնակամարում։
                   

                  Comment


                  • Հովիկ Աբրահամյանի գործարարանում հայտնաբերվել է զենք և ռազմամթերք, ձերբակալվել է նրա եղբայրը

                     

                    Comment


                    • Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր. Հետք

                      Lragir.am
                      14.08.2018


                      Hetq.am. Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր ընտանիքի հետ ապրում է այս տանը: Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ տեղակայված առանձնատունը 2013թ. գրավադրված էր «Ամերիաբանկ»-ում 1 մլն 800 հազար դոլար լիկվիդացիոն արժեքով: Անշարժ գույքի գործակալների գնահատմամբ` առանձնատան շուկայական արժեքն այդ ժամանակ 3-4 մլն դոլար էր: Զանազան գործարքների և սխեմաների արդյունքում Գասպարյանն այս տունը ձեռք է բերել մոտ 200 հազար դոլարով:



                      Այս սխեմաներն իրականացնելու համար այդ ժամանակ կային գործող անձինք, որոնցից յուրաքանչյուրն ուներ յուրահատուկ դերակատարություն: Նրանք էին՝ հասարակության մեջ Վովայի Արշակ անունով հայտնի, այդ ժամանակ ոստիկանապետի թիկնազորի ղեկավար Արշակ Հակոբյանը, Գասպարյանի գլխավոր խորհրդական Հայկ Ստեփանյանը, գործարար Սիլվա Համբարձումյանը և «Ամերիաբանկ»-ի ներկայացուցիչները:

                      Տունը ձեռք բերելու բանակցությունների վերջին փուլում ներգրավվել է անձամբ Վլադիմիր Գասպարյանը: Առանձնատան սեփականատեր Աղասի Դանիելյանին չեն վճարել խոստացված 900 մլն դրամ գումարը: Տան սեփականատեր է դարձել Գասպարյանի զոքանչը` Հեղուշ Գալստյանը: Վարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով բանկը առանձնատունը հանել է աճուրդի: Նախկինում 1 մլն 800 հազար դոլար գնահատված առանձնատունը վաճառվել է 200 հազար դոլարով: Այն գնել է Վլադիմիր Գասպարյանի կնոջ ազգականը՝ ոստիկանության կրթահամալիրի պետի նախկին տեղակալ Էմիլ Զուլոյանը: Օրեր անց գնդապետ Զուլոյանն առանձնատունը նվիրել է Վլադիմիր Գասպարյանի որդուն՝ Վլադիմիր Գասպարյանին:
                       

                      Comment

                      Working...
                      X