Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Scarfaces of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #91
    «Վերջ օլիգարխիային». Լավ է վճարել հիմա, քան հետո՝ ավտոմատավոր հեղափոխականների հսկողության տակ

    ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

    28.06.2018


    Մեր զրուցակիցն է տնտեսագետ Սուրեն Սահակյանը

    «Վերջ օլիգարխիային» նախաձեռնություն եք ստեղծել, որն առաջարկում է հանրությանը օլիգարխիայի հետ համաձայնագիր կնքել, որով հանրությունից ապօրինի զավթածը հետ պետք է վերադարձնել։ Ըստ Ձեզ՝ օլիգարխները որքանո՞վ են պատրաստ հանրությանը փոխհատուցել։ Օրերս Տարոն Մարգարյանի մասին ֆիլմ ցուցադրվեց, բայց նա դեռ չի շտապում այս համաձայնագիրը հանրության հետ կնքել։ Ինչո՞ւ։

    Խոշոր սեփականատերերը, որոնք սեփականությունն ապօրինի են կուտակել և որոնք չեն համաձայնվի փոխհատուցել, իրենց կյանքի ամենամեծ սխալը կգործեն։ Այստեղ այլընտրանք գոյություն չունի. կամ վճարում ես հարմար պայմաններով ու երաշխիքներով հիմա, կամ վաղը ապօրինի կուտակած սեփականությունը բռնագանձվելու է։ Ըստ էության՝ դա ընդամենը ժամանակի հարց է։ Գուցե նրանք հույս ունենան, որ կկարողանան պայմանավորվել ներկայիս կառավարության հետ։ Գուցե հաջորդող կառավարության հետ էլ պայմանավորվեն, բայց երրորդն այլևս չի պայմանավորվի։ Ի վերջո, պայմանավորվելու համար էլ պետք է վճարել։ Այս դեպքում ավելի լավ է վճարել մեկ անգամ և նրան, ումից խլել են այդ սեփականությունը՝ ժողովրդին, պետությանը։ Կարծում եմ՝ նախկին օլիգարխներն ավելի լավ են հասկանում այս դասավորվածությունը, քան նրանք, ումից խլվել է սեփականությունը։ Նրանք կյանքին ավելի պրագմատիկ տեսանկյունից են նայում և հասկանում են, որ թալանը երբեք չի մոռացվելու և այդ կուտակված սեփականության նկատմամբ իրավունքը երբեք չի ճանաչվելու։ Լավ կլինի դրա վերադարձը կազմակերպել խաղաղ պայմաններում, դատարանի վճռած ժամկետներում, քան ավտոմատավոր հեղափոխականների աչալուրջ հսկողության տակ։

    Իսկ Տարոնին երբեք չի էլ առաջարկվել վերադարձնել գողոնը որոշակի պայմաններով։ Երբ առաջարկվի, կտեսնենք, թե ինչքան հեռատես կգտնվի նա։ Չնայած, անձամբ Տարոն Մարգարյանի առումով ես այդքան էլ լավատես չեմ։

    Առաքել Մովսիսյանը ինքնակամ ԱԱԾ է ներկայացել և հանձնել անօրինական պահվող վերջին զենքը: Նա ասել է, թե ուզում է այլևս մաքուր ապրել, որ անօրինական ինչ կար, բերել հանձնել է, ուրիշ բան էլ չկար։ Արդյոք սա ձեր առաջարկած հաշտության համաձայնագի՞րն է, և արդյոք նրանք պատրա՞ստ են ընդունել խաղի նոր կանոնները։

    Ոչ, Առաքել Մովսիսյանի նշված դեպքը մեր առաջարկած հաշտության պայմանագրի հետ կապ չունի։ Մենք առաջարկում ենք պետությանը հասցված վնասի փոխհատուցման դիմաց ներել որոշակի տնտեսական բնույթի հանցագործություններ։ Իսկ անօրինական զենք, զինամթերք պահելը տնտեսական բնույթի հանցագործություն չէ։ Սակայն սխեման կարող է նման լինել։ Թեև մեր նախաձեռնությունը դեռ մասնագիտական քննարկումներ չի իրականացրել, այնուամենայնիվ, ես կարող եմ նշել իմ պատկերացրած սխեման։ Հայաստանում ստեղծվում է հակակոռուպցիոն հանձնաժողով։ Ենթադրում եմ, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ապօրինի հարստություն կուտակած անձինք դիմելու են հանձնաժողովին և բացահայտեն իրենց հարստության ապօրինի մասը, բացահայտեն դրա կուտակման սխեմաները և հանձնվեն դատարանին։ Մարդիկ, ովքեր ինքնակամ դա կանեն, կքննվեն քաղաքացիական դատարանում և համապատասխան ընթացակարգերով։ Դատարանը կորոշի, թե ինչ ժամկետներում և ինչ պայմաններով նրանք կարող են այդ մասը վերադարձնել պետությանը։ Եթե հետագայում պարզվի, որ նրանք ամբողջությամբ չեն հայտարարագրել ապօրինի հատվածը, դրա վերաբերյալ արդեն կհարուցվի քրեական գործ, և այդ մարդիկ կդատվեն արդեն քրեական դատարանում և պատիժն էլ համապատասխան կլինի։ Նույն ճակատագիրը կսպասի նրանց, ովքեր չեն համաձայնվի ինքնակամ ներկայանալ և հայտարարագրել իրենց թալանածը։ Պատկերավոր ասած, սա մարդասիրական միջանցք է զղջացողների համար։

    Գիտեմ, որ հանդիպումներ եք ունեցել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Պատրա՞ստ են արդյոք այդ կուսակցություններում ներգրավված օլիգարխները ճամպրուկները Բաղրամյան 26 հանձնելու փոխարեն բյուջե հանձնել։

    Այդ շփումներից իմ տպավորություններն այնպիսին են, որ խնդիրը միայն նրանց տրամադրվող երաշխիքների, փոխհատուցման չափի և պայմանների մեջ է։ Հանրության մեջ տարբերակված մոտեցում չկա ապօրինի սեփականություն կուտակած անձանց վերաբերյալ։ Մեծամասնությունը պահանջում է նախկին պաշտոնյաների ու նրանց հետ փոխկապակցված բիզնեսի միջոցները բռնագրավել, լավագույն դեպքում մտցնել բյուջե, վատագույնում՝ բաշխել ըստ իրենց նախասիրությունների։ Եվ սա, ի դեպ, պետք է ավելի զգաստացնի նախկին օլիգարխներին։ Մենք առաջարկում ենք․

    ա/ տարբերակված մոտեցում ցուցաբերել նրանց, ովքեր ինքնակամ կներկայացնեն իրենց սեփականության ապօրինի մասը և կհամագործակցեն նախաքննության հետ՝ նրանց գործերը, ի տարբերություն այդպես չվարվողների, քննել քաղաքացիական ընթացակարգերով,

    բ/ տարբերակված մոտեցում ցուցաբերել գանձագողերին, միջոցները ուղղակի չհայտարարագրած պաշտոնյաներին, հարկերից խուսափողներին, ստացած մենաշնորհները օգտագործելով հարստացածներին, կաշառակերներին և այլն,

    գ/ վերադարձված միջոցներն ուղղել ոչ թե բյուջե, այլ հատուկ ստեղծված ֆոնդեր, որոնցով պետական ծրագրեր կիրականացվեն կրթության, առողջապահության, անվտանգության ապահովման և այլ ոլորտներում, նախկին աղետի գոտում։ Այսինքն՝ միջոցները կուղղվեն այնտեղ, որտեղից թալանվել են։

    Այստեղ կարևոր է գտնել լուծում, որն արդարության տեսանկյունից որևէ մեկի մոտ խնդիր չի առաջացնի։ Սա ցանկացած պետության համար կնճռոտ խնդրի այնպիսի լուծում է, որ կարող է բավարարել յուրաքանչյուրին, իսկ նախկին օլիգարխների համար՝ առաջարկ, որից անհնար է հրաժարվել։ Եվ ես համոզված եմ, որ նախկին օլիգարխները մեծ պատրաստակամությամբ են համաձայնվելու այս պայմաններին։

    Ի վերջո, որքանո՞վ հնարավոր կլինի իսկապես ոչ թե մի քանիսի նկատմամբ այդ պատասխանատվության ինստիտուստը գործի դնել, այլ բոլորի, ընդհուպ մինչև ամենավերևների։ Մանվել Գրիգորյանի գորրծով դեռ որ միայն ընտանիքի անդամներն են ձերբակալվում։ Որքանո՞վ կոռուպցիայի դեմ պայքարը համընդհանուր կլինի և ոչ սելեկտիվ, և կհասնի ամենավերին օղակներ։

    Ես գործող կառավարության, ԱԱԾ-ի, քննչական մարմինների ու դատարանների փոխարեն չեմ կարող պատասխանել։ Ինչ վերաբերում է մեր նախաձեռնությանը, ապա նախկին օլիգարխ ասելով նկատի ունենք նաև երկրի ամենաբարձր պետական պաշտոնները զբաղեցնողներին և նրանց հետ փոխկապակցված անձանց։ Միայն թվում է, թե նրանք անձեռնմխելի են և նրանց պատասխանատվության կանչելը երևակայությունից դուրս գտնվող ինչ-որ երևույթ է։ Կարծում եմ՝ օրերս Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելը պետք է ստիպի այդ առումով որոշակի եզրահանգումների հանգել։ Ըստ օդում կախված լուրերի՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ստեղծված վիճակից ամենաշատն են օգտվել, և վերոնշյալ օրենքը պետք է նաև իրենց և առաջին հերթին իրենց վերաբերի։ Օրենքում պետք է տեղ գտնեն նաև տրամադրվող երաշխիքների և միջոցների վերադարձի պայմանների մասին նրանց պատկերացումները։ Միայն այդպես է հնարավոր սիրո և համերաշխության մթնոլորտում լուծել երկրի համար առաջնային հանդիսացող սեփականության և դրա ճանաչման հարցերը։ Ի վերջո, մարդիկ պետք է հասկանան, որ եթե ոչ իրենք, ապա իրենց ժառանգներն այս երկրում արժանապատիվ ապրելու խնդիր են ունենալու։ Պետք է վճարեն և խաղաղ ապրեն։ Երկրից փախչելն էլ լուծում չէ, քանի որ այսօր աշխարհը մի բուռ է դարձել, որտեղ անհնար է ոչ թաքնվել, ոչ էլ, առավել ևս, դրամական միջոցներն ու այլ սեփականություն թաքցնել։

    Հարկ եմ համարում մի անգամ ևս նշել, որ խոսքը վերաբերում է տնտեսական բնույթի որոշ հանցանքներ ներելուն։

    Comment


    • #92
      Սերժ Սարգսյանը չէր հավատացել

      Lragir.am

      28.06.2018


      Փաստաբան Հայկ Ալումյանը ժամանակին զգուշացրել էր իշխանություններին՝ «այնպես մի ապականեք այս օրենսդրությունը, որպեսզի վաղը ձեր փաստաբաններն օրինական լծակներ չունենան ձեզ պաշտպանելու»: Այսօր տեղի է ունենում այն, որ նախկին իշխանության ներկայացուցիչներին ավելի ու ավելի շատ փաստաբաններ են պետք:

      Բայց Հայկ Ալումյանին ոչ միայն չէին լսել, ով ահազանգում էր փաստաբանների իրավունքները սահմանափակելու, փաստաբանական համայնքը վարկաբեկելու անթույլատրելիության մասին, այլեւ չէին հավատացել:

      Հիմա արդեն Մանվել Գրիգորյանի փաստաբաններն իրենց վրա զգում են դա:

      Բայց միայն դրան չէ, որ չէր հավատում նախկին իշխանությունը: Նրանք չէին հավատում փորձագետներին, ովքեր զգուշացնում էին «բացարձակ մեծամասնության» եւ իշխանության ուզուրպացիայի հետեւանքների մասին: Նրանք չէին հավատում, որ ժողովուրդն ընդունակ է շտկել մեջքը եւ տեր կանգնել իր իրավունքներին:

      Փոխարենը, նրանք հավատացած էին, որ հաջողվել է վերջնականապես չեզոքացնել հանրային բողոքի բոլոր դրսեւորումներն ու հնարավորությունները եւ հավերժացնել իրենց իշխանությունը՝ գանձագողության ու թալանի «իրավունքը»:

      Այս օրերին բերման ենթարկվող նախկին բարձրաստիճանների վիճակն ու պահվածքը դա է ցույց տալիս: Գեներալ Մանվելը, ով թալանել է բանակի մեքենաներն ու սնունդը, ու այնքան արխային է եղել, որ թողել էր երեխաների նամակները, խնդրում է, որ իրեն բանտում պահեն, քանի որ դրսում նա կարող է երկար չձգել:

      Վաչագան Ղազարյանին մի թեթեւ «թափահարում են»՝ գրպանից, պայուսակից, մեքենայից, օբյեկտներից ու տնից միլիոնավոր դոլարներ են թափվում, որոնք նա «մոռացել» էր հայտարարագրել, ինչպես ինքն է ասել, ու ինչն էլ դարձել է քրեական հետապնդման հիմքը:

      Տարոն Մարգարյանը հիվանդացել է ու մի քանի օր աշխատանքի չի գնում, երեւում է չի հավատացել, որ իր գործունեությունն ու իր սեփականությունը երբեւէ կարող է դառնալ իրավապահների քննության առարկա:

      Դա մի իշխանություն էր, որի միակ հավատամքն ու կենսափիլիսոփայությունը կողոպուտն էր ու գանձագողությունը: Նման իշխանությունը կորցնում է նույնիսկ ինքնապաշտպանության բնազդը եւ չէր կարող հավատալ հատուցմանը, ժողովրդի ներքին ուժին եւ նման այլ բաների:

      Comment


      • #93

        Նաղդալյանն ու իր ամուսինը «կռուպնի» թալանել են, Մանվելից բեթար են․ Նորաշենի խաբված բնակիչներ


        1in.am LIVE
         

        Comment


        • #94
          «Նիկոլը կալվածատեր Մանվելին ու Դոն Պիպոյին ասաց՝ «զոն նայողը» ես եմ». Սուրեն Աբրահամյան, Երկրի հարցը


          Yerkir Media TV
           

          Comment


          • #95
            Եթե «Լիդիան» ընկերության իրավունքները չվերականգնվեն՝ չի բացառվում, որ որևէ բաժնետեր դիմի արբիտրաժային դատարան. Արմեն Ստեփանյան

            03.07.18




            Ընկերության թե՛ կապալառուները, թե՛ աշխատակիցները որոշեցին, որ մի բան պետք է արվի, ու այդ ակցիան տեղի ունեցավ: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Լիդիան» ընկերության իրավախորհրդատու Արմեն Մելքումյանը՝ անդրադառնալով կառավարության առջև տեղի ունեցած «Մենք ենք տերը հանքի» հակացույցին: Նրա խոսքով՝ իրենք էլ ուղղակի աջակցեցին այդ մարդկանց, որովհետև այդ մարդիկ էլ ունեն իրենց ձայնը տեղ հասցնելու իրավունք: Նա համոզված է, որ հանքավայրի տարածքում ընկերության լիազորության իրականացման ապահովումը կառավարության դաշտում է:

            Արմեն Մելքումյանը նկատեց, որ իրենք դիմել են իրավապահ մարմիներին, սակայն իր կարծիքով՝ այս պահին ոստիկանության կողմից դրսևորվում է ոչ համաչափ գործողություններ՝ ճանապարհները բացելու առումով: Որպես իրավաբան՝ նա կարծում է, որ Ամուլսար տանող ճանապարհը փակած մարդկանց գործունեությունում կա Քրեական օրենսգրքով սահմանված որոշակի հոդվածներով սահմանված հանցակազմի դրսևորումներ. «Մենք հորդորել ենք, գրել ենք կառավարությանը, ոստիկանությանը, որ այս անձանց նկատմամբ իրականացվի օրենսդրությամբ նախատեսված գործողություններ, որպեսզի այս պահին բացվեն այդ ճանապարհները, ու ընկերությունը կարողանա իրականացնել իր աշխատանքները:

            Ու յուրաքանչյուր օր ընկերությունը կրում է վնասներ»,- շարունակեց Մելքումյանը:

            Հարցին՝ ոստիկանների աշխատանքներից դժգո՞հ է, Արմեն Մելքումյանը դրական պատասխան տվեց:

            «Այո, կարող ենք ասել, որովհետև չկան այն բավարար գործողությունները, որ իրացվեն ընկերության իրավունքները: Բացի այդ, ես ընդգծում եմ, որ այս պահին մեր 1500 աշխատակիցները չեն կարողանում աշխատել, սա մենք համարում ենք ամենաթողության նշան, այսինքն՝ կա 10-15 հոգի, որոնց գործողությունները Քրեական օրենսգրքի հանցագործություններ են, ու սա պետք է հետապնդվի, ոստիկանությունը պետք է բավարար գործողություներ իրականացնի: Իրավաբանական անձանց կողմից այդպիսի դիմում ստանալու դեպքում ոստիկանությունը պարտավոր է ապահովել մարդկանց գործունեության իրավունքը, բայց այս պահին չկան այդ բավարար գործողությունները: Վարչապետի կոչին են սպասում»,- հավելեց Արմեն Մելքումյանը:

            Վերջինս նշեց, թե հանքի վնասակարության հետ կապված առարկայական խոսակցություններ չկան, ավելին՝ որոշ հայտարարություններ նա սին որակեց: Ըստ Արմեն Մելքումյանի՝ այդ հայտարարությունների մեջ չկան հիմնավորումներ, որ ընկերությունն ուժեղ ռիսկ պարունակող գործունեություն է իրականացնում:

            «Նպատակն է՝ զուտ վարկաբեկել ընկերության բարի համբավը: Ընկերությունը շուրջ 12 տարի գործունեություն է ծավալում»,- ասաց Արմեն Մելքումյանը:

            «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյան էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, նշեց, թե միշտ էլ մարդիկ ունեն մտահոգ լինելու հիմքեր, մարդիկ իրավունք ունեն արտահայտել իրենց բողոքը: Սակայն նկատեց, որ միջազգային մասնագետները, որոնք ուսումնասիրել էին ընկերության փաստաթղթերն ու որոշակի վերլուծություններ արել, հանք այցելելուց հետո այլ տեսակետ են արտահայտել:

            «Նրանք հանքավայր այցելեցին, իրենց տեսակետը որոշ հարցերում փոխեցին, դա փաստ է: Միջազգային մասնագետները շատ հարցերում փոխել են իրենց տեսակետը, ու որոշ հարցերում թերահավատ են մնացել»

            Արմեն Ստեփանյանի խոսքով՝ միջազգային փորձագետները նշել են, որ «Լիդիան» ընկերության աշխատանքն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային սերտիֆիկատներով ենթադրվող պայմաներին:

            «Նրանք չգիտեին այդ ամենի մասին, եկան, համոզվեցին: Արդարությունը կվերականգնվի, խոհեմ կգտնվեն այդ մարդիկ, ոստիկանները խոհեմ կգտնվեն, եթե չէ, ապա կա միջկառավարական ընկերության ու բաժնետերերի նկատմամբ միջկառավարական երեք համաձայնագիր, որոնց համաձայն՝ Հայաստանը ստանձնել է ներդրումների պաշտպանությունը: Յուրաքանչյուր բաժնետեր 400 մլն դոլար է ներդրել, եթե չլինեն այդ քայլերն ու գործիքակազմը, եթե չի պաշտպանվում ներդրողը, ապա ընկերությունն իրավունք է ստանում դիմելու համապատասխան արբիտրաժային դատարան՝ իր ներդրված գումարներն ու եկամուտները գանձելու նպատակով: Ընկերությունն ակնկալում է, որ կվերականգնվի արդարությունը: Մենք չենք ասում, որ ընկերությունը կդիմի դատարան, բայց չենք կարող բացառել, որ որևէ բաժնետեր կարող է դիմել»,- եզրափակեց Արմեն Ստեփանյանը:




            Comment


            • #96
              Էդուարդ Բաբայանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ…


              Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը
              03.07.2018



              Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը: Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

              Նա նշեց, որ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է երեկ՝ հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով:

              Էդուարդ Բաբայանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ:

              Comment


              • #97
                Ծառուկյանն անձամբ է հարվածել. Սենսացիոն մանրամասներ ոստիկանությունից

                Lragir.am

                03.07.2018



                Հուլիսի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք և այլ վնասվածքներ։

                Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի և այլ ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ պարզեցին, որ տղամարդը վնասվածքները ստացել է, նախնական տվյալներով՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում։ Դահլիճում արնանման հետքեր են հայտնաբերվել ու վերցվել՝ փորձաքննության համար։

                Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։

                Տուժողի խոսքով՝ որդին, որը Ռուսաստանի քաղաքացի է, բռնցքամարտիկ է, աշխարհի չեմպիոն։ Հաղթանակների դիմաց Գագիկ Ծառուկյանը պարգևներ է խոստացել, սակայն որդին Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո հետախուզվում է՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով։

                Էդուարդ Բաբայանին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության ծառայողները ծավալուն հետախուզական և այլ միջոցառումներ սկսեցին ձեռնարկել, ինչի արդյունքում՝ դեպքից ժամեր անց Բաբայանը ներկայացավ ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նա որպես կասկածյալ ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։
                 

                Comment


                • #98
                  Սննդի ոլորտի միլիոնատեր ամուսինները․ Ժողովուրդ

                  Lragir.am
                  03.07.2018


                  «Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմի ղեկավար Արմեն Միրզոյանը, ով երկար տարիներ պետական պաշտոններ է զբաղեցրել, հասցրել է այդ ընթացքում բավականին լուրջ ունեցվածք կուտակել:

                  «Ժողովուրդ» օրաթերթը նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ նրա դրամական միջոցները կազմում են 75 մլն դրամ, 330 հազար դոլար եւ 18 հազար եվրո: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը անցած տարում ամսական կազմել է մոտ 508 հազար դրամ:

                  Նշենք, որ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ Միրզոյանն ունի մեկ բնակարան: Նրա տիկնոջ` Հասմիկ Բադալյանի դրամական միջոցները ավելին են` 15 մլն դրամ, 9 մլն դոլար, 7000 եվրո եւ 250 հազար ռուսական ռուբլի: Որպես եկամուտ պաշտոնյայի կինը հայտարարագրել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը` 2 հազար դոլարի չափով, եւ ամսական 16 հազար դրամ կենսաթոշակը:

                  Թե ինչպես է հաջողացրել Արմեն Միրզոյանը այսքան դրամական միջոց կուտակել, բնականաբար, պաշտոնական հայտարարագրում ոչինչ չկա նշված: Բայց Արմեն Միրզոյանի կենսագրական տվյալներին ծանոթանալիս պարզ է դառնում, որ նա, դեռեւս 2003 թվականից սկսած, պետական պաշտոն է զբաղեցրել, եւ այդ պաշտոններն էլ հավանաբար օգնել են հարստանալու:

                  Նա այդ տարում սկսել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության վերահսկողության վարչության տեսչական բաժնի գլխավոր հարկային տեսուչից, 2006-2007 թվականներին եղել է Չարենցավանի, իսկ 2007-2009-ին` Դավիթաշենի տարածքային հարկային տեսչության պետը»:

                  Comment


                  • #99
                    Հերթը հասավ Հայաստան հիմնադրամին. Արա Վարդանյանը կձերբակալվի. Հրապարակ

                    Lragir.am

                    03.07.2018


                    Հրապարակ թերթը գրում է. «ԱԱԾ բացահայտումների ալիքը հասավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին։ Մեր տեղեկություններով՝ մոտ օրերս նրան կձերբակալեն յուրացման կասկածանքով։

                    Արա Վարդանյանը 2009 թվականից «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն է, իսկ հիմնադրամում իր աշխատանքը սկսել է 2004 թվականից` առաջին երկու տարիները որպես հիմնադրամի արտաքին հարաբերություների բաժնի ղեկավար, այնուհետեւ` որպես փոխտնօրեն։ Սա այն հիմնադրամն է, որը համայն հայության դրամական նվիրատվությունների, ամենամյա հեռուստամարաթոնների միջոցով հավաքված գումարներով բարեգործական ծրագրեր է իրականացնում։ Ի դեպ, հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմնի՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահն ի պաշտոնե ՀՀ նախագահն է։

                    Մենք տարիներ շարունակ անդրադառնում էինք հիմնադրամի գործունեությանը, արձանագրում, որ այն անվերահսկելի է դարձել, աշխատանքը՝ ոչ թափանցիկ։ Իսկ մեր հարցերին էլ հիմնադրամից հաճախ հրաժարվում էին պատասխանել, թե իրենց մասին բացասական նյութեր ենք գրում։

                    Ի դեպ, վերջին շրջանում բավական ջերմ հարաբերությունների մեջ են Արա Վարդանյանն ու նոր կառավարության մի շարք անդամներ, այդ թվում՝ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։ Այս մասին Վարդանյանը պարբերաբար ֆեյսբուքյան իր էջում հրապարակումներ է ունենում։ Դրանցից վերջինը սփյուռքի նախարարին ուղղված շնորհակալական խոսքն է․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին միացավ նաև սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Շնորհակալ ենք, պարոն նախարար: Իմ շատ սիրելի հայրենակիցներ, հիշեք` միասին քիչ- քիչ, մենք կարող ենք ամեն ինչ»։

                    Comment


                    • ԱԱԾ․ բյուջե է վերադարձվել 5 մլն դոլարին համարժեք դրամ

                       

                      Comment

                      Working...
                      X