Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Scarfaces of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • ԱԱԾ-ն սենսացիոն մանրամասներ է հայտնում Սաշիկ Սարգսյանի տան խուզարկությունից

    Lragir.am

    05.07.2018


    Հետախուզում է հայտարարվել Նարեկ Սարգսյանի և Արտեմ Պետրոսյանի նկատմամբ

    Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում թաքցված են առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։

    Ազգային անվտանգության ծառայությունն իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ այն պատկանում է ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ 31-ամյա Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: ԱԱԾ աշխատակիցները, իրականացված օպերացիայի շրջանակներում, օրեր շարունակ դարանակալել են Արամի փողոցում և 2018 թվականի հունիսի 25-ին նշված փողոցի շենքերից մեկից դուրս գալու պահին բերման են ենթարկել Սերոբ Սահակյանին և Վլադիմիր Շահինյանցին՝ իրենց մոտ գտնվող ճամպրուկներով:

    ԱԱԾ քննչական վարչությունում իրականացված հարցաքննության արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկված Սերոբ Սահակյանը թմրանյութեր և զենքեր թաքցրած Նարեկ Սարգսյանի մտերիմ ընկերն է: Վերջինս իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է Նարեկ Սարգսյանին օժանդակելու համար:

    Քննչական գործողությունների արդյունքում հայտնի է դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, և մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին, նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր:

    Անձնական խուզարկության ժամանակ Վլադիմիր Շահինյանցի և Սերոբ Սահակյանի մոտ գտնվող ճամպրուկներում հայտնաբերվել և առգրավվել են կոկաին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, թվով 4 ատրճանակ, որոնցից մեկը խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա և պլաստմասսայե խողովակներ՝ սպիտակավուն և սև հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով և այլ իրեր:

    Հայտնաբերված զենքերն ուղարկվել են փորձաքննության այլ հանցագործություններում դրանց ներգրավվածությունը ճշտելու նպատակով։

    Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները:

    Փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 4-ին խուզարկություն է կատարվել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են Նարեկ Սարգսյանի կողմից հափշտակված նկարները, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:

    Խուզարկության ընթացքում Նարեկ Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հայտնել է, թե իբր նկարները գնվել են իր կողմից: Նա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարցաքննվել է գործարքի հանգամանքների շուրջ: Բացի այդ, առերես հարցաքննության է ենթարկվել հաղորդում տված անձի հետ, ով կրկին պնդել է, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է Նարեկ Սարգսյանը: Խուզարկության ավարտից հետո Նարեկ Սարգսյանի եղբայր Հայկ Սարգսյանը ՀՀ ԱԱԾ չի հրավիրվել, նա քննչական գործողությունների է մասնակցել այլ իրավապահ մարմնում:

    Նկարների պատկանելիությունը վարպետի վրձնին և դրանց արժեքը պարզելու նպատակով նշանակվելու է համապատասխան փորձաքննություն:

    Խուզարկություն է կատարվել նաև Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքներում և նրա կողմից շահագործվող թանկարժեք ավտոմեքենաներում: Տարածքներից մեկում՝ իր աշխատասենյակի մետաղյա պահարանում, հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող նյութով լի տարա՝ իր գործածման պիտույքներով:

    Ի դեպ, ավտոմեքենաներից մեկը` մոտ 90 հազար դոլար արժողությամբ, 2017 թվականի արտադրության Mercedes-Benz GLE 400 4matic մակնիշի ավտոմեքենան, կասկածելի գործարքներում ներգրավված և ցոփ ու շվայտ սովորություններով հանրությանը հայտնի վերոնշյալ անձն առանց վարանելու նվիրել է ընկերուհուն:

    Նարեկ Սարգսյանն ու Արտեմ Պետրոսյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

    ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

    Comment


    •  

      Comment


      • Օրվա լրահոսը Արժանապատվության իսպառ բացակայություն

        Lragir.am

        06.07.2018



        «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը գնացել է աշխատանքի: Այս մասին ասել է հիմնադրամի մամուլի խոսնակ Անուշ Մարտիրոսյանը:

        Արա Վարդանյանը ձերբակալվել էր հուլիսի 2-ին, յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով: Երեկ հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ դատարանը կիրառել է գրավ 1 միլիոն դրամի չափով, նա ազատ է արձակվել:

        ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում էր, որ նա 130 մլն դրամի խաղադրույքներ է կատարել կազինոներում, հիմնադրամի միջոցներից: Նրա պաշտպանն ասում է, որ դա դեռ չի նշանակում, որ կատարվել է քրեական հանցանք, առավել եւս, որ նա փողերը վերադարձրել է:

        Խնդրի իրավական կողմը կպարզվի իրավական գործընթացում: Տվյալ դեպքում, սակայն, արժե ուշադրություն դարձնել խնդրի բարոյական կողմին: Արա Վարդանյանը, ով խոստովանել է կազինոներում խաղադրույքներ կատարելը, գրավի դիմաց ազատ է արձակվում ու հանգիստ խղճով գնում աշխատանքի, պատրաստվում է այցեր կատարել ու տեղերում ծանոթանալ կատարվող ծրագրերին:
        Ավելորդ է նշել, որ քիչ թե շատ քաղաքացիական կեցվածք, արժանապատվություն ունեցող պաշտոնյան պարզապես հրաժարական կտար եւ ներողություն կխդրեր հայությունից, հիմնադրամի նվիրատուներից, այդպիսով թե բարոյապես «մաքրվելով» անձնապես, թե հիմնադրամը հեռու պահելով բացասական մթնոլորտից:

        Բայց Արա Վարդանյանը նախորդ համակարգի ներկայացուցիչ է, որի բարոյական կողմնորոշիչը գողական պանյատներն են: Այստեղ արժանապատվությունը, ներողություն խնդրելն ընդունված չեն:

        Comment


        • Խայտառակության քարտեզը. ավելի լավ է վենդետա

          ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

          06.07.2018


          Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախկին իշխանությունների հանդեպ վենդետա չի լինելու:

          Մայիսի 1-ին ՀՀԿ-ն ձախողեց Նիկոլ Փաշինյանի ընտրությունը՝ 7 ժամ շարունակ նրան հարցեր տալով իրենց նախկին մեղքերի մասին: Ամբողջ Հայաստանն էկրաններին գամված հետեւում էր, ինչպես է ՀՀԿ-ն բացահայտում իր բացթողումներն ու թույլ տեղերը, եւ ինչպես է Նիկոլ Փաշինյանը տեղեկություն հավաքում:

          Մայիսի 2-ին փողոց էր դուրս եկել գրեթե ողջ Հայաստանը: Դա Նիկոլ Փաշինյանին լիակատար վստահության քվե էր: Մայիսի 8-ին ընտրվելուց հետո նա լիակատար իրավունք ստացավ ապամոնտաժել արատավոր համակարգը:

          Դատելով ԱԱԾ ու ոստիկանության գործողություններից՝ կարելի է կռահել համակարգի հանգուցային կետերը:

          Առաջին բացահայտումներն սկսեցին մաքսայինից, որտեղ այժմ այլ կանոններ են գործում ու մենաշնորհներ չկան: Նորֆոլկ ընկերությունը, որի թելերը տանում էին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, փոխհատուցել է վնասը եւ «բացել» մաքսայինը:

          Հետո գործողություն իրականացվեց Երեւան սիթի սուպերմարկետներում, եւ սուպերմարկետների խոշոր ցանցերը զրկվեցին նախկին հարկային արտոնություններից: Արդյունքում օլիգարխների մեծ մասը լքեց ՀՀԿ-ին, քանի որ այն այլեւս չի կարող մենաշնորհների երաշխիքներ տալ:

          Հաջորդ սկանդալային բացահայտումը կատարվեց գեներալ Մանվել Գրիգորյանի տանը, որը վկայում էր բանակային «թիկունքի» խայտառակ վիճակը եւ ռազմական ֆեոդալների մոտիվացիան: ԵԿՄ-ն փորձում է նոր ղեկավարություն ընտրել ու փոխվել: Ստուգումներ են անցկացվում բոլոր բանակային զորամասերում, որտեղ, ինչպես պարզվել է, անգամ զինվորների ներքնազգեստը չէր բավականացնում:

          Հետո մեղադրանք առաջադրվեց պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որին կասկածում են «սահմանադրական կարգի տապալման փորձի» մեջ: Ինչպես նշում են փաստաբանները, դա ուղիղ ճանապարհ է դեպի Ռոբերտ Քոչարյան, որովհետեւ 2008 թվականի մարտի 1-ին Հարությունյանը հենց նրա հրամանն էր կատարում:

          Բացահայտումները հասան Սերժ Սարգսյանի երկու եղբայրներին՝ Լեւոնին ու Սաշիկին ու նրանց երեխաներին: ԱԱԾ խուզարկություններ ու հարցաքննությունները Սերժ Սարգսյանի մոտ թերեւս վենդետա խնդրելու ցանկություն են առաջացնում, որովհետեւ վենդետան խայտառակությունից ավելի լավ է:

          Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ բացահայտումների պահով Սերժ Սարգսյանը կամ էլ մյուսները չեն փորձել կապ հաստատել իր հետ:

          Եվս մեկ գործ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ միջադեպն է: Այսօր նրա թիկնազորի պետին մեղադրանք է առաջադրվել ծանր վնասվածքներ հասցնելու մեջ, եւ չի բացառվում, որ այլ գործեր էլ բացվեն, որոնցում շրջանառվում է Գագիկ Ծառուկյանը:

          Պակաս աղմկոտ չէ Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի գործը, ով խոստովանել է, որ հիմնադրամի վարկային քարտով օնլայն խաղատներում խաղացել է: Դա սփյուռքում վրդովմունքի ալիք է առաջացրել:

          Այսօր եւս մեկ խայտառակություն բացահայտվեց: Պարզվեց, որ Սուրբ Էջմիածնում պահվող գեղարդի մասը նվիրվել է Ռուսաց պատրիարքին:

          Մաքսային, ՀՀԿ, օլիգարխներ, գեներալ-ֆեոդալներ, Սարգսյան-Քոչարյան, Հայաստան հիմնադրամ, եկեղեցի: Ո՞վ է հաջորդը: Ո՞ր պտուտակից հետո համակարգը վերջնականապես կքանդվի:

          Comment


          • Լեւոն Սարգսյանին կալանավորելու մասին որոշում է ընդունվել. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել

            Lragir.am

            07.07.2018


            Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հուլիսի 6-ին ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

            Այսպես, «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լյովա Սարգսյանի և քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ.-ի 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:

            Քննությամբ պարզվել է, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանն ու վերջինիս դուստրը 2017թ.-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները և թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:

            Պարզվել է նաև, որ Նարեկ Սարգսյանը, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին չի ներկայացրել 2017 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը՝ այդ կերպ քողարկելով հաշվետու ժամանակահատվածում իր ապօրինի հարստացումը: Այսինքն` Նարեկ Սարգսյանի գույքի ավելացումը նույնպես էականորեն գերազանացել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով:

            Այսպիսով, քննությամբ հիմնավորվել է, որ Լյովա, Անի և Նարեկ Սարգսյաններն ապօրինի հարստացել են` թաքցնելով հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի` 19.196.608 ՀՀ դրամի, 1.683.851.175 ՀՀ դրամին համարժեք՝ 3.482.269 ԱՄՆ դոլարի, 286.950.000 ՀՀ դրամին համարժեք 600.000 ԱՄՆ դոլարի, 992.978.234,25 ՀՀ դրամին համարժեք 1.928.009 ԱՄՆ դոլարի և 358.858.273 ՀՀ դրամին համարժեք 744.133 ԱՄՆ դոլարի գումարները:

            Հուլիսի 6-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Լյովա Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը նույն օրը դատարանի որոշմամբ բավարարվել է:

            Լյովա և Անի Սարգսյանների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

            Անի և Նարեկ Սարգսյանների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

            Նախաքննությունը շարունակվում է:

            Comment


            • 2:24
              Ով է Սաշիկ Սարգսյանի որդու ընկերուհին, ում 90 հազար դոլար արժողությամբ մեքենա էր նվիրել.


              Perfect TV
               

              Comment


              • Նոր Մանրամասներ Սաշիկ Սարգսյանը Փորձել էր Ընտանիքով Հեռանալ Երկրից ԱԱԾ-Ն Կանխել Է


                Perfect TV
                 

                Comment


                • Հետախուզում է հայտարարվել Նարեկ Սարգսյանի և Արտեմ Պետրոսյանի նկատմամբ


                  1in.am LIVE
                   

                  Comment


                  • Պարզունակ գողությունից դեպի կոռուպցիոն սխեմաներ

                    Lragir.am

                    08.07.2018



                    Կոռուպցիան լատիներեն բառացի նշանակում է այլասերում: Այն ամեն տեղ գոյություն ունի եւ հակիրճ կարելի է սահմանել որպես նշանակովի կամ ընտրովի պաշտոնյայի մեքենայություններ` անօրինական շահ ստանալու նպատակով, որը հակասում է հանրության ու պետության շահին: Բնականաբար, գոյություն ունեն նաեւ համապատասխան կոռուպցիոն սխեմաներ: Սակայն այն, ինչ կատարվում էր Հայաստանում, անգամ այդ բառով նկարագրել չի ստացվում: Դա Հայաստանում հասցվել էր պարզագույն մի երեւույթի, որի բնութագիրը ժամանակին տվել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

                    Երկու տարի առաջ Կարապետյանը թեւավոր դարձած մի արտահայտության հեղինակ դարձավ՝ խոսքը «պրիմիտիվ գողության» մասին է. «Վերացրեք պրիմիտիվ գողությունը ձեր համակարգերում, այդ ամեն ինչը կարգի բերեք: Ինձ պատմում են, թե ինչ սխեմաներ են անում՝ ուղղակի ֆանտազիայի վրա… Եթե այդ մարդիկ այդ խելքն օգտագործեն այլ տեղերում, հաստատ ավելի արդյունավետ կլինի»,- ասել է նա:

                    Կարապետյանը մի բանում էր միայն սխալվում՝ շատերի պարագայում նույնիսկ ֆանտազիան չի գործել, եղել է պարզունակ գողություն՝ պարզունակ եղանակներով:

                    Կոռուպցիայի դեմ պայքարի վերջին շրջանի բացահայտումները հանրության համար շոկային են, եւ այդ շոկն առաջացնում են ոչ թե գումարի չափերը կամ այն, որ տարբեր ոլորտների պատասխանատուներն ընդունակ են նման արարքների, այլ այդ ամենի բարոյական կողմը:

                    Մենք բոլորս վաղուց հոգեբանորեն պատրաստ ենք եղել նման բացահայտումների, անգամ շատերը հիասթափված են, որ այդքան «մանր» գումարների մասին է խոսքը: Շոկի պատճառները բարոյական հարթությունում են. Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների հավաքած օգնության գողությունը կամ «Հայաստան» հիմնադրամի գումարների վատնումը խաղադրույքների համար: Սա բարոյական քայքայման վերջին նշաններից է: Մյուս խնդիրը վերաբերում է վերահսկողությանը, այսինքն՝ հայաստանյան ոչ մի ոլորտում պատշաճ վերահասկողություն գոյություն չի ունեցել՝ լինի դա պատերազմող բանակ, համահայկական հիմնադրամ, թե համապետական որեւէ կարեւորագումն ծրագիր, որն իրականացվում է վարկերի հաշվին, եւ որոնց համար վճարելու են հետագա սերունդները: Իսկ այդ ամենի մասին պատկան պաշտոնյաները տեղյակ են եղել, ինչի ցայտուն վկայությունը Կարեն Կարապետյանի վերը բերված խոսքերն են:

                    Մենք գործ ունենք համակարգաստեղծ պարզունակ գողության հետ: Ինչո՞ւ համակարգաստեղծ՝ որովհետեւ պարզունակ գողության վրա է հիմնված եղել կառավարող վերնախավը, եւ կադրերն էլ ընտրվել են ըստ այդ հատկության:

                    Փաստորեն մենք դեռ պետք է շատ աճենք` իբրեւ պետություն, որպեսզի պարզունակ գողությունից սահուն անցում կատարենք զարգացած երկրներին բնորոշ կոռուպցիոն բարդ սխեմաներին: Իսկ միգուցե Հայաստանում նման սխեմաներն, այնուամենայնիվ, գործե՞լ են… այդտեղ է պետք է որոնել ոչ թե տասնյակ միլիոնների հասնող գողոնը, այլ երկրից դուրս բերված արդեն տասնյակ միլիարդավոր դոլարները:

                    Պարզունակ գողության բացահայտումները կարեւոր են, եւ դրանց բացահայտման համար լուրջ փորձագետների կարիք էլ չկա: Սպասենք ավելի ծանրակշիռ բացահայտումներին: Սակայն այս ամենի բարոյական կողմն ավելի ծանրակշիռ խնդիր է, որը հանրությունը պետք է կարողանա վերապրել ու հաղթահարել:

                    Acnis.am

                    Comment


                    • Սերժ Սարգսյանը մասնակցել է մատաղին ու կոչ արել չհանձնվել. Հրապարակ

                      Lragir.am

                      10.07.2018



                      «Հրապարակ» թերթը գրում է․ «Թեպետ ՀՀԿ-ի «տիտանիկը» դանդաղ խորտակվում է, սակայն Սերժ Սարգսյանի համառությունը զարմացնում է։ Նա մասնակցում է քեֆ-ուրախությունների ու կուսակիցներին համոզում չլքել շարքերը, չհանձնվել։

                      Օդիոզ ՀՀԿ-ականներից շատերը հավատում են կուսակցապետին, աջուձախ ասում են, թե իշխանությունը մի քանի ամսով են հանձնել, որ ժողովուրդը տեսնի՝ իրենցից լավը չկա, նորից հետ կանչի իրենց։

                      Ի դեպ, ՀՀԿ-ական տուսովկան Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցած ուրբաթ Արարատի մարզի Դաշտավան գյուղում մասնակցել է իրենց կուսակից պատգամավոր Մուրադ Մուրադյանի կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցու բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են Գալուստ Սահակյանը, Տարոն Մարգարյանի աներձագ Ռոբերտ Սարգսյանը, Հարություն Կարապողոսյանը՝ Սնխչի Հարութը, Նաիրի Սահակյանը եւ այլք։

                      Ներկա է եղել նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ով Մուրադյանի հարեւան գյուղից է: Մատաղի արարողություն է կատարվել, 7 գառ է մորթվել, քաղաքական գործիչները եւ դաշտավանցիները միասին համայնքի միջոցառումների համար նախատեսված սրահում հաց են կիսել։
                      Մասնակցել են նաեւ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու նրա եղբայր Գոռ Համբարձումյանը, որոնք նույնպես ծնունդով դաշտավանցիներ են, Մուրադյանի մտերիմները։ Մատաղի արարողությունից հետո իրավապահները նրանց ձերբակալել են հայրենի գյուղից։

                      Քեֆ-ուրախությունն ավելի ուշ ՀՀԿ-ական այրերն ու պատգամավորի հարազատները շարունակել են Զվարթնոց համայնքում գտնվող ռեստորաններից մեկում, որտեղ նշել են Մուրադյանի կրտսեր որդու երեխաների կնունքի արարողությունը»։

                      Comment

                      Working...
                      X