FACES OF SCARFACES
Մանվելի ընտանիքի անդամները կորցնում են հետքերը. խայտառակ փաստեր
Lragir.am
22.06.2018
Հրապարակ թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներն իրենց բիզնեսների հետքերը կորցնելու գործընթաց են սկսել: Գրիգորյանի դատավոր աղջկա ամուսինը շուրջ 1,5 տարի առաջ Էջմիածնի Սպանդարյան փողոցում ավտոլվացման ծառայություն էր հիմնել եւ «Լվա ինքդ» սպասարկում էր իրականացնում: Չար լեզուներն ասում էին, որ նա հարկային դաշտից դուրս է գործում։ Գուցե ապօրինությունների բացահայտման վախը կամ հանրային ճնշումը պատճառ են դարձել, եւ հունիսի 19-ին նա ապամոնտաժել է լվացակայանը:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Մանվելի փեսան նույն փողոցում, ավտոլվացակայանից մի քանի մետր հեռավորության վրա, նաեւ սպա կենտրոն ունի՝ «Լեդի սպա» անունով։ «Ճիշտ ժամանակն է, որ ստուգումներ իրականացնողներն այցելեն նաեւ Էջմիածնի հարկային տեսչություն: Հաստատ՝ հետաքրքիր բացահայտումների պակաս չեն ունենա»,- ասաց Էջմիածնի հարկային տեսչության նախկին աշխատակիցը: Գրիգորյանների ընտանիքն ու մերձավորները տասնյակ տարիներ չեն վճարել նաեւ կոմունալ վարձերը:
«Ջուր, լույս, գազ օգտագործել են ու պարտքը թողել ընկերությունների վրա: Սրանք էլ, որպեսզի այդ պարտքերը մարեն, ծախսը ցրել են բնակիչների վրա: Էս խեղճ մարդիկ իրենց ճղում էին, թե իրենց ծախսածից կրկնակի ու եռակի ավել են վճարում, բայց ո՞ւմ ինչ ապացուցեին… վզներին էր, պիտի փակվեին: Լույսի մարդիկ «բրոնեժիլետներ» էին դարձել. վիզ դրած՝ պաշտպանում էին սրանց ապօրինությունները»: Էջմիածինցիներն այնքան զայրացած են կատարվածից, որ շատ հնարավոր է սրանց մի մասը նաեւ լեգենդներ լինեն։ Այս քաղաքում, որը ստրկական հնազանդությամբ տասնամյակներ շարունակ կրել է Մանվել Գրիգորյանի լուծը, մարդիկ ընդվզել են։ Նորօրյա սպարտակները Գրիգորյանների մասին այժմ լսել անգամ չեն ուզում եւ նույնիսկ խոսում են նրանց քաղաքից վտարելու մասին: Ասում են՝ էս սուրբ քաղաքում նրանց նման պիղծ մարդիկ չպետք է ապրեն»:

Comment