Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too ... See more
See more
See less

Scarfaces of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Ի դեպ․ Միհրան Պողոսյանի ձերբակալության մասին


    AD TV
     

    Comment


    • Նոր Խայտառակ Սկանդալ. Միհրան Պողոսյանին միայն Պուտինը կարող է փրկել


      Perfect TV
       

      Comment


      • Երևանում 1.000.000 դոլար գողացած Լիբերիայի քաղաքացին Նիդերլանդներից արտահանձնվեց Հայաստան


        POLICE RA Vostikanutyun
         

        Comment


        • Թեժ մրցակցություն՝ տախտակի շուկայում. «Եվրոպայի Սերգեյը» կմեղադրվի՞ ապօրինի հարստացման մեջ. Ժամանակ

          Lragir.am,
          01.05.2019


          «Ժամանակ» թերթը գրում է. «Շինափայտի, այսպես կոչված՝ տախտակի շուկայում թեժ մրցակցություն է ծավալվում:

          Վերջին 20 տարում շինափայտի ներմուծման եւ վաճառքի մենաշնորհը պատկանում էր Սերգեյ Մանուկյանին՝ Եվրոպայի Սերգեյ: Նա էր սահմանում շինափայտի ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ գները, որոնք իրականից անհամեմատ թանկ էին:

          Շուկայի ազատականացման արդյունքում շինափայտի գինը նվազել է առնվազն 25 տոկոսով եւ շարունակում է իջնել: Արդյոք Մանուկյանը կմեղադրվի ապօրինի հարստացման մեջ, թե ոչ՝ դեռ հայտնի չէ»:

          Comment


          • Ով է, որ չի վախեցել եւ տարիներ շարունակ խաբել է Գագիկ Ծառուկյանին.
            «Ժամանակ»

            Ապր 30,2019

            «Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն է տարածել Ծաղկաձորի ճոպանուղու կառավարման վերաբերյալ այն բանից հետո, երբ դատախազությունը հայտարարեց ճոպանուղու շահագործման ընթացքում հարկերի չվճարման եւ այդ առումով մոտ 1 միլիոն դոլարի հասնող հարկային պարտավորության մասին:

            Դատախազությունը հրապարակել էր իր ուսումնասիրության արդյունքը եւ հայտարարել քրեական գործ հարուցելու մասին:

            Ի պատասխան՝ ՀԱՕԿ-ի տարածած հայտարարությունը փաստորեն չէր հերքել դատախազությանը: Համենայն դեպս, ՀԱՕԿ-ը հայտարարություն էր տարածել այն մասին, որ դիմելու է ճոպանուղու շահագործման ընթացքում իրեն պատճառած վնասը վերականգնելու համար, բոլոր օրինական միջոցներով:

            Ստացվում է բավականին հետաքրքիր մի պատկեր, համենայն դեպս՝ համադրելով առայժմ եղած հայտարարությունները եւ դրվագները: Բանն այն է, որ դատախազությունը փաստացի մեղադրում է ՀԱՕԿ-ին հարկեր չվճարելու համար:

            ՀԱՕԿ-ը 2004 թվականից տնօրինում է ճոպանուղին՝ կառավարության որոշմամբ:

            Իր հերթին, օլիմպիական կոմիտեն, որը ղեկավարում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ճոպանուղու կառավարումը հանձնել է մասնավոր՝ Լեռնատուր ՍՊԸ-ին, որի հիմնադիրներից է հենց ինքը եւ 50 տոկոս բաժնետեր:

            ՀԱՕԿ-ի՝ ապրիլի 29-ին տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ կոմիտեն փաստորեն հայտարարում է Լեռնատուրի նախկին տնօրենի՝ տարիներ շարունակ թույլ տված խաբեության եւ չարաշահումների մասին, մասնավորապես ՀԱՕԿ-ի հանդեպ:

            Այլ կերպ ասած, ՀԱՕԿ-ն անուղղակի ընդունում է դատախազության հայտարարությունը, բայց պատասխանատվության սլաքն ուղղում Լեռնատուրի նախկին տնօրենին: Միաժամանակ հայտարարվում է, որ ՀԱՕԿ-ն օրինական միջոցներով վերականգնելու է իրեն պատճառած վնասը:

            Այլ կերպ ասած՝ Գագիկ Ծառուկյանը, փաստորեն, ինչ-որ մեկին զգուշացնում է, որ՝ կա՛մ պետք է պատասխանատվությունը ստանձնել եւ փոխհատուցել պետությանը չվճարած հարկերի ծավալը, որը, ըստ դատախազության, ավելի քան 476 միլիոն դրամ է, կա՛մ կբացահայտվեն ավելի մանրամասներ, որոնք քրեական պատասխանատվությունը կտեղափոխեն հենց Լեռնատուր ընկերության նախկին տնօրենի կամ նրա հետեւում կանգնած որեւէ ուժի վրա: Եվ այստեղ էական է, թե ո՞վ է եղել Լեռնատուրի մյուս 50 տոկոսի բաժնետերը, ո՞ւմ հետ է ՀԱՕԿ-ը կնքել ճոպանուղու կառավարման պայմանագիրը եւ փաստացի 50 տոկոս փայ մտել, եւ այդ ո՞վ է եղել «առյուծի սիրտ կերած» նախկին պաշտոնյան, որ, այսպես ասած, չվախենալով Գագիկ Ծառուկյանի «առյուծների հետ հանդիպումից», եթե խոսենք մի փոքր ժողովրդական տարածված լեզվով, տարիներ շարունակ փաստորեն խաբել է նրան ճոպանուղու շահույթի հարցում եւ ցույց տվել քիչ եկամուտներ:

            Կան հիմքեր եզրակացնելու, որ այդպիսի վարքագիծ դրսեւորողը չէր կարող լինել պատահական մարդ, առավել եւս՝ պատահական մարդու հետ հազիվ թե ՀԱՕԿ-ը այդպիսի պայմանավորվածության գար՝ 50/50 սկզբունքով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

            Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/897142/
            Last edited by Vrej1915; 05-01-2019, 04:19 PM.

            Comment


            • Առաջին ծիծեռնակը. ով է հաջորդը

              ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

              10.06.2019


              Տեղեկություն է տարածվել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սոււրիկ Խաչատրյանը՝ նույն ինքը Լիսկան, դատարանի վճռով ճանաչվել է սնանկ: Դա տեղի է ունեցել Հայբիզնեսբանկի պահանջով, որից Սուրիկ Խաչատրյանը 2017-ի հուլիսին վերցրել է 1 միլիոն դոլար վարկ՝ մեկ տարի անց մարելու պարտավորությամբ, սակայն չի կատարել պարտավորությունը: Բանկը դիմել է դատարան, որից հետո դատավճռով Լիսկան ճանաչվել է սնանկ, իսկ նրան պատկանող գույքի վրա դրվել է կալանք:

              Հետաքրքիր է, արդյոք դա վերաբերում է նաեւ Մոնումենտի բարձունքի նրա դղյակին, եթե իհարկե դա նրա անունով է:

              Ինչպիսի հետագա զարգացում կստանա գործը: Լիսկան կբողոքարկի՞ դատարանի որոշումը, թե՞ կնախընտրի ճանաչվել սնանկ, հաշվի առնելով այն, որ շատ դեպքերում սուբյեկտները գիտակցաբար են գնում սնանկության՝ խուսափելով ավելի կոշտ պատասխանատվությունից կամ պատասխանատվության շղթայից:

              Պատմությունն ուշագրավ է Հայաստանի հետհեղափոխական իրավիճակի առանցքային խնդիրներից մեկի՝ իշխանության եւ բիզնեսի սերտաճման հետեւանքով նախկինում կուտակած կապիտալի վարքագծի եւ կառավարման, այդ թվում հանրությունից խլված միջոցները հանրությանը վերադարձնելու համատեքստում:

              Սուրիկ Խաչատրյանը նախկին համակարգի կարկառուն ներկայացուցիչներից մեկն է, որն իշխանության շնորհիվ դարձել է խոշոր կապիտալիստ: Ընդ որում, այդ «դառնալու» մեթոդները եղել են ամենատարբեր: Օրինակ, անգամ նախկին իշխանության շրջանում՝ ինչ-ինչ պատճառով շնորհազրկումով պաշտոնից հեռացվելուց հետո պարզվում էր, որ այդ արդեն նախկին պաշտոնյաներն ունեն իրենց դղյակների եւ ամառանոցների կոմունալ ծառայությունների, գազի, լույսի, ջրի համար համար կուտակած հսկայական պարտքեր: Պաշտոնյայի կարգավիճակում նրանք ուղղակի չեն վճարել կոմունալների համար, եւ այդ պարտքը նրանց ներկայացվում էր շնորհազրկումից հետո:

              Հեղափոխությունից հետո նաեւ պարզվեց, թեեւ այդ մասին հանրությունը գիտեր նաե դրանից առաջ, որ մի շարք խոշոր պաշտոնյաներ չեն վճարել նաեւ իրենց ունեցած հսկա այգիների ոռոգման համար, եւ ավելին՝ անգամ այգիները որեւէ տեղ գրանցված չեն եղել:

              Այդպիսով, կարո՞ղ էին արդյոք համակարգի զոհ դառնալ նաեւ բանկերը, երբ իշխանություն կրողները բանկերից կարող էին վերցնել ոչ փոքր վարկեր, տարբեր նպատակների համար, եւ հետո օգտագործելով տարբեր կապեր ու նաեւ ազդեցություն դատարանների վրա՝ չվերադարձնել այդ պարտքերը:

              Լիսկայի պատմությունը միա՞կն է, թե՞ այդ պատմություններն այնքան շատ են եւ նաեւ դրանք են, որ կազմել են Հայաստանում բանկային համակարգի գործունեության բարձր ռիսկայնությունը, ինչի հետեւանքով Հայաստանում բարձր են եղել բանկային ծառայությունների տոկոսները, ազդելով տնտեսության իրական հատվածի եւ բանկերի արդյունավետ կապի վրա:

              Արդյոք բանկերի ռիսկը չի եղել այն, որ այս կամ այն խոշոր պաշտոնյան կվերցներ խոշոր վարկ, հետո այն չէր վերադարձնի՝ գործի դնելով իր համակարգային ազդեցությունն ու բանկին զրկելով վարկը օրինական ճանապարհով հետ ստանալու հնարավորությունից, այսպես ասած սպառնալով այլեւայլ խնդիրներով:

              Այլ կերպ ասած, կա՞ հավանականություն տարբերակի, երբ իշխած համակարգը հարստացել է ոչ միայն շարքային քաղաքացիների, այլ նաեւ բանկերի միջոցով, որոնք էլ հետո ստիպված են եղել համակարգի բնույթից իրենց համար բխող ռիսկերը չեզոքացնել շարքային քաղաքացիների եւ ոչ համակարգային բիզնեսի համար բարձր տոկոսներ սահմանելով, որպեսզի կառավարեն իրենց սնանկացման վտանգներն ու ֆինանսական համակարգի փլուզման ռիսկերը:

              Կա՞ն Հայաստանում այլ բանկեր, որոնցից խոշոր վարկեր են վերցրել նախկին իշխող համակարգի այս կամ այն օդիոզ դեմքերն ու չեն վերադարձրել: Կհետեւե՞ն այլ բանկերի դատական հայցեր ընդդեմ նախկին խոշոր օդիոզ դեմքերի: Թե՞ Լիսկան եւ նախկին համակարգը կպաշտպանվեն դատական մյուս ատյաններում:

              Comment


              • Խայտառակ Սկանդալ․ Սամվել Ալեքսանյանը տիրացել է տարացքների, Տարոնի մատը խարն է

                 

                Comment


                • Ի՞նչքան կաշառք է վերցրել Սերժը Ամուլսարը վաճառելու համար․ Սկանդալային

                   

                  Comment


                  • Ամուլսարը ռազմավարական իմաստով մեր պետականության ճակատագրի հարցն է

                     

                    Comment


                    • Հովիկ Աբրահամյանի ձեռք բերած հողերը կվերադարձվեն Դիլիջան քաղաքին

                      Lragir.am,
                      28.08.2019








                      «Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ` 2007 թ.-ին, իր վարորդի միջոցով ձեռք է բերել Դիլիջան համայնքին պատկանած 5.7 եւ 1.5 հա մակերեսով հողակտորներ: ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Աբրահամյանն իր թիկնազորի ղեկավարի միջոցով դարձել է 4 առանձին` ընդhանուր 2913 քմ մակերեսով հողակտորի փաստացի սեփականատեր: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախկինում հաղորդել է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են Դիլիջան համայնքի ղեկավարի եւ աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու, կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին եւ նրա մերձավոր անձանց վաճառելու դեպքեր:
                      Ըստ ՀՔԾ հայտարարության` քանի որ վերը նշված որոշ դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, իսկ որոշ դեպքերում կիրառելի է եղել համաներման մասին օրենքը, ուստի ՀՔԾ քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Որոշումների օրինակներն ուղարկվել են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն` վարչական ակտերն առոչինչ ճանաչելու եւ նշված գույքային միավորները Դիլիջան համայնքին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար: «Ժողովուրդը» օրաթերթը Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանից տեղեկացավ, որ այդ հողակտորները դեռեւս Դիլիջան համայնքին չեն վերադարձվել»։


                      Comment

                      Working...