Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Scarfaces of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts


  • 168.am
    Օգոստոս 27 2019



    Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է















    Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:
    «Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել»,- նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում։
    Նախաքննությունը շարունակվում է։
    Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամմեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժիմեջ մտած դատավճռով:

    Comment


    • ՍԱՐՍԱՓԵԼԻ!!! ի՞նչ ունեցվածք ունի Գագիկ Խաչատրյան-միլիարդատերը

       

      Comment


      • Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը հակակոռուպցիոն պայքարի դրվագներից էր

         

        Comment


        • 3 նախագահի ունեցվածքը պետք է ազգայնացվի.«Վերջին շանս»

          ԼՐԱՏՎԱԿԱՆ ՌԱԴԻՈ fm106.5





          Հասանելի է առանց բաժանորդագրության
          Հաղորդումը տեսագրվել է 05.06.2019թ.

          Հայաստանում տնտեսական զարգացում կլինի միայն այն դեպքում, երբ հարկային և մաքսային օրենսդրությունը փոխվի: Պետք է խրախուսվի արդար մասնավոր ձեռնարկատիրությունը: 3 նախագահը պետք է բյուջե վերադարձնեն պետությունից գողացածը: Մյուսներին պետք է հնարավորություն տալ փոխհատուցել պետությանը հասցրած վնասները՝ ազատելով նրանց քրեական պատասխանատվությունից:



           

          Comment


          • «Ծաղիկ Ռուբոն» Դավթաշենում այգին հողին է հավասարեցրել

            2019-10-31 «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակում է տարածել. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը օգոստոսի 2-ին հայտարարել էր, որ մայրաքաղաքում կա փոսի վերածված այգի, որը սեփականաշնորհված է նախկին թաղապետի դստեր անունով։

            «Գալիս են մարդիկ՝ սա իմ հողատարածքն է, ուզում եմ ստեղ շենք կառուցել։ Ես հատիկ-հատիկ բոլորը նայում եմ և հենց տեսնում եմ կասկածելի է, կա Google Earth ծրագիր, որտեղ կարողանում ես ժամանակային հետ տալ։ Հետ ես տալիս, տեսնում ես մեծ այգի է, որը փոսի է վերածվել»,- նշել էր Մարությանը՝ հավելելով, որ այդ տարածքը գլխավոր հատակագծով այգի է եղել, սակայն անհասկանալի պատճառներով օտարվել է։

            «Օտարվել է և ո՞ւմ է օտարվել՝ էտ վարչական շրջանի թաղապետի աղջկա անունով»,- հավելել էր Մարությանը (11:21:20)։ Մարությանը հարցազրույցում նշել է, որ նա կանգնեցրել է գործընթացը, և գործն ուղարկվել է դատախազություն։
            Ով և ինչպես է տիրացել այգուն
            «Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ տարածքը, որի մասին նշում է քաղաքապետը, գտնվում է Դավթաշենի Տիգրան Պետրոսյան փող. 40 հասցեում։ Այն պատկանում է Դավթաշենի 1996-99 թվականների թաղապետ Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) դստերը՝ Արմենուհի Գևորգյանին։ Թեև Ռուբեն Գևորգյանը հանրայնորեն հայտարարել է, որ այգին պատկանում է իրեն։


            Ո՞վ է Ռուբեն Գևորգյանը

            Ռուբեն Գևորգյանը Դավթաշենի թաղապետի պաշտոնը զբաղեցրել է 1996 թ. հոկտեմբերի 11-ից մինչ 1999 թ. մայիսի 8-ը։ Նա 1999-ից 2003-ը եղել է ԱԺ պատգամավոր՝ ընտրվելով թիվ 7 ընտրատարածքից։ Մինչ 2000 թ. մայիսը Գևորգյանը եղել է Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի կողմից ստեղծված «Միասնություն» խմբակցության անդամ, իսկ հետո «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։
            Հետագայում Գևորգյանն անդամակցել է Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և 2009-ին պատգամավոր է դարձել ԲՀԿ ցուցակով։ 2012-ին Գևորգյանը կրկին ընտրվել է պատգամավոր ԲՀԿ համամասնական ցուցակով։ Նա ԲՀԿ-ից հեռացել է 2017-ին։ Ռուբեն Գևորգյանի հարազատները գրեթե միշտ պաշտոններ են զբաղեցրել Դավթաշենի համայնքապետարանում։ 2008-2012 թվականներին Դավթաշենի թաղապետ է եղել նրա եղբորորդին՝ Արթուր Գևորգյանը, իսկ 2012-2018-ին՝ քրոջորդին՝ Ռուսլան Բաղդասարյանը։
            Ինչպե՞ս է այգին սեփականաշնորհվել

            Հողատարածքի կադաստրային պատմությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Արմենուհի Գևորգյանը 1997-ին, երբ իր հայրը հանդիսանում էր Դավթաշենի թաղապետը, այն ժամանակ դեռևս գոյություն ունեցող Դավթաշենի տոնավաճառի հարևանությամբ գտնվող այգում առանց թույլտվության 577.5 քմ ընդհանուր մակերեսով հանգստի համալիր է կառուցել։ Այդ համալիրի մեջ կային մանկական խաղասրահ (342 քմ), թռչունների ցուցասրահ (72 քմ), աշխատասենյակ (40.5 քմ) և պահեստ (123 քմ)։
            Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի՝ 1998-ի հոկտեմբերին ընդունված որոշմամբ քաղաքապետարանը ճանաչել էր Գևորգյանի սեփականության իրավունքն ինքնակամ կառուցված շենքերի նկատմամբ և զբաղեցրած հողատարածքը նրան վարձակալության էր տվել։ Ինքնակամ շինությունների օրինականացման համար Գևորգյանը վճարել էր 577,770 դրամ։ 1999-ին Գևորգյանն արդեն վարձակալել է ամբողջ այգին՝ 6452.68 քմ՝ 15 տարի ժամկետով։
            Կնքված պայմանագրի համաձայն՝ վարձակալին տրվել էր այգում կապիտալ շինարարություն անելու իրավունք, իսկ տարեկան վարձավճարը սահմանվել ընդամենը 262,194 դրամ (ամսական 21,850 դրամ)։

            Վարձակալության պայմանագիրը կնքելուց մեկ շաբաթ անց Գևորգյանը դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ այգին սեփականաշնորհելու համար։ Քաղաքապետարանը դիմումը բավարարել էր 2000-ին. 6452.68 քմ հողատարածքը և 499 քմ ընդհանուր մակերեսով շինությունները դարձել էին Գևորգյանի սեփականությունը։
            Հատկանշական է, որ 2000 թվականին չափագրումների փաստաթղթերում նշված է, որ տարածքը իրենից «հասարակական այգի» է ներկայացնում, սակայն 2002 թ. օգոստոսին Կադաստրի Դավթաշենի ստորաբաժանման ղեկավարին ուղղված նամակում Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության տեղակալ Բորիս Քոչարյանը գրել է, որ հողամասը՝ «ըստ թաղամասի մանրամասն հատակագծային նախագծի, հանդիսանում է հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս և ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված սահմանափակումների ցանկում»։ 2001-ին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով արգելվում է օտարել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիները, պուրակները, այգիները և այլն։
            Գևորգյանին պատկանող հողատարածքն ընդլայնվել է 2006-ին և 2014-ին, երբ քաղաքապետարանը նրան էր օտարել 850 և 535 քմ հողատարածքներ՝ համապատասխանաբար 3.845 և 2.4 մլն դրամով։

            2017-ի նոյեմբերին 7,449.17 քմ զբաղեցնող հողատարածքն Արմենուհի Գևորգյանը փոխանցել է «Ֆեմիդա գրուպ» ՍՊԸ-ին: Այս ընկերության բաժնետերն են հենց ինքը՝ Արմենուհի Գևորգյանը, և նրա եղբայրը՝ Պետրոս Ռուբենի Գևորգյանը։ «Ֆեմիդա գրուպը» նախատեսում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել նախկին կանաչապատ տարածքի փոխարեն։
            «Հետքը» գրել էր, որ «Դեյզի» անունով հայտնի այս այգին Ռուբեն Գևորգյանը 2011-ին վաճառքի էր հանել։ Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի կայքում տեղադրված Դավթաշեն համայնքի գոտիավորման նախագծում այս այգու տարածքը նշված են որպես համաքաղաքային նշանակության հասարակական կանաչ (ՀԿ) տարածք։
            Լրատվականները գրել էին, որ 2013-ին տարածքում 100-ից ավել ծառ էր հատվել, իսկ մնացած ծառերը հատվել էին 2017-ի դեկտեմբերին։ Այդ ժամանակ Ռուբեն Գևորգյանը հայտարարել էր, որ դա իր սեփական տարածքն է: «Ծառերն էլ չորացած են եղել ու փտած: Եթե անգամ փտած ծառ էլ չլինեն, իմ տնկածն իրավունք ունեմ կտրելու, թարս տնկելու էլ, պառկեցնելու: Իմ սեփական տարածքն ու այգին է»,- ասել էր Գևորգյանը։ Այդ ժամանակ նա նշել էր, որ ոստիկանությունը որևէ գործ չի հարուցել, քանի որ «եկան տեսան, որ դա 20 տարվա սեփական տարածք է, շինթույլտվություն էլ կա, հեռացան»։

            Comment






            • 31 հնվ 2020
              Ծաղկաձորի անտառների վարձակալները



              «Հետքը» շարունակում է ներկայացնել Հայաստանի անտառների վարձակալների պատմությունները։ Այժմ կանդրադառնանք Հրազդանի անտառտնտեսությանը, մասնավորապես Ծաղկաձորում անտառային հողերի վարձակալներին։ Նրանք են՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքը, ԱԺ նախկին պատգամավոր, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Միքայել Մանուկյանը, գործարար Սամվել Մայրապետյանը, Ծաղկաձորի քաղաքապետի ազգականը, Հրազդանի անտառտնտեսության ղեկավար Արտաշ Հունանյանը, Հայաստանի երկաթուղու նախկին ղեկավարի կինը և այլք։

              2006թ․ մարտի 3-ին Հայաստանում հայտարարվեց «Միասնության ծառատունկ-2006» ծրագրի մասին։ Նախաձեռնել էր «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը՝ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ։ Դա նշանակում էր, որ հանրապետությունում տնկվելու էր 3 մլն 200 հազար ծառ, այսինքն՝ ճիշտ այնքան, որքան պաշտոնապես բնակչություն ուներ Հայաստանն այդ ժամանակ։
              Ծաղկաձորում անտառային հողերի վարձակալությունները սկսվել են հենց այդ տարվանից։ Ծառատունկին տնկիներ մատակարարելու նպատակով 3 նույնաչափ հողակտորներ են վարձակալել Ծաղկաձորի մուտքի մոտ՝ Հրազդանի անտառտնտեսության մասնաճյուղի գլխավոր գրանսենյակի դիմաց։

              Այդ հողակտորներից ճանապարհին հարակից անտառային հողակտորի նկատմամբ վարձակալության իրավունք է գրանցել գործարար Սամվել Մայրապետյանը, ով ճանապարհի մյուս կողմում էլ անտառային հող էր սեփականաշնորհել:
              Սամվել Մայրապետյանը 2006-ի դեկտեմբերին վարձակալել է 1 հա անտառային հող: 120 հազար դրամ տարեկան վարձավճար է տալիս: Սկզբի տարիներին Մայրապետյանը տնկիներ է աճեցրել, սակայն վերջին տարիներին չի զբաղվել վարձակալած անտառային հողակտորով։
              Այդ նույն նպատակով Սամվել Մայրապետյանի հողի հարևանությամբ 2006 թ. դեկտեմբերին 1 հա անտառային տարածք է վարձակալել «Հայանտառի» նախկին տնօրեն Միքայել Մանուկյանը: Նույնպես տարեկան 120 հազար դրամ վարձավճար է տալիս և այսօր տարածքում գործունեություն չի ծավալում։
              Երրորդ 1 հա հողակտորը վարձակալել է Արտաշ Հունանյանը, «Հրազդանի» անտառտնտեսության գործող տնօրենը, ով իր պաշտոնը ստանձնել է նույն՝ 2006 թվականին։ Վարձավճարը կրկին տարեկան 120 հազար է սահմանված։

              Ծաղկաձորի անտառների ամենամեծ վարձակալը
              Ծաղկաձորի անտառների ամենամեծ վարձակալը Լաուրա Եփրեմյանն է՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կինը։ Տիկին Եփրեմյանը 2010թ․ ապրիլին 9,4 հա անտառ է վարձակալել, որի դիմաց վճարում է տարեկան 471 հազար դրամ։ Լ․Եփրեմյանի պայմանագիրը անտառվերականգնման նպատակներով է, սակայն նրա վարձակալած տարածքը Խաչատրյանների ծաղկաձորյան առանձնատան հարակից է և պարսպաատված է։ Այս առանձնատան ու վարձակալած անտառի մի հատվածին «Հետք»-ն անդրադարձել է։
              Սակայն, բացի դրանից, նրանց առանձնատան հարակից մեկ այլ հատված էլ Խաչատրյանները վարձակալել են «Լուչե Վերդե» ՍՊԸ-ի անվամբ։ 7,9 հա էլ այս ընկերությամբ է վարձակալություն ձևակերպված, որի դիմաց վարձավճարը 395 հազար դրամ է։ «Լուչե Վերդե» ընկերության հիմնադիր և տնօրեն հանդես է գալիս Արմեն Նազարյանը։ Վերջինս Գագիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին է և ներգրավված է նրա ընտանիքին պատկանող մի շարք այլ բիզնեսներում, մասնավորապես՝ «Մեգակոնցեռն» ՍՊԸ-ին, «Յուքոմ» ՍՊԸ-ին, «Մարի Թամրազյան» ՍՊԸ-ին և մի քանի այլ ընկերություններում։
              Անտառտնտեսության աշխատակիցների և մասնավորապես, «Հրազդանի» անտառտնտեսության տնօրենի հետ այցելել ենք բոլոր վարձակալած տարածքներ։ Միայն Գագիկ Խաչատրյանների տարածքի այն հատվածը, որտեղ իբրև անտառտնկման աշխատանքներ էին իրականացվել, մեզ թույլ չտվեցին մուտք գործել։
              Խաչատրյանների վարձակալած տարածքն ամբողջովին պարսպապատ է։ Վերևի հատվածի դարպասը պահակը բացեց, որպեսզի տեսնենք՝ ինչ վիճակում է այն։ Սակայն երբ ցանկացանք տեսնել տնկված ծառերը, պահակը հեռախոսազանգով ճշտումներ անելուց հետո մեզ հորդորեց դուրս գալ տարածքից։ Մենք պնդեցինք, որ ուզում ենք ընդամենը տեսնել պետական անտառում տնկված ծառերը, քանի որ պայմանագրի նպատակ նշվում են անտառվերականգնումն ու անտառտնկումը։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ մեզ ուղեկցնում էր «Հրազդանի» անտառտնտեսության տնօրենը և անտառտնտեսության աշխատակիցը, նրանց մուտքը, փաստորեն, ևս արգելվեց։ Նախ՝ փաստաբանը հեռախոսով բացատրեց, որ առանց իրենց ներկայացուցչի ներս չմտնենք, հետո խոստացավ, որ մեկ ուրիշ օր ներկայացուցիչը կգա և մենք կկարողանանք մուտք գործել տարածք։ Սակայն մեր փորձերը՝ մեկ ուրիշ օր նորից այց կատարել՝ Խաչատրյանների ներկայացուցիչներից մեկի հետ, չհաջողվեց։ Այդպես էլ չկարողացանք տեսնել, թե ինչ ծավալի և ինչ տեսակի ծառեր են տնկվել Խաչատրյանների վարձակալած տարածքներում։

              2007թ. Ծաղկաձորում` իրենց տան հարակից 0,6 հա անտառային տարածքի վարձակալ է Անահիտ Խրիմյանը: Չնայած Անահիտ Խրիմյանի տարածքն առաջին եռյակ վարձակալների կեսն է, բայց վերջինս 3 անգամ ավելի շատ վարձ է տալիս դրա դիմաց` 360 հազար դրամ: Իրականում Անահիտ Խրիմյանի վարձակալության իրավունքը ձեռք է բերել ամուսնու մահից հետո։ Տիկին Խրիմյանը 1995-1999 թվականներին Ազգային ժողովի պատգամավոր, այնուհետև տրանսպորտի նախարարության պաշտոնյա Արարատ Խրիմյանի այրին է։
              Արարատ Խրիմյանը պատգամավոր լինելուց հետո՝ 2000թ. նշանակվել է Տրանսպորտի և կապի նախարարության երկաթուղու դեպարտամենտի պետ, ապա տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ-երկաթուղու դեպարտամենտի պետ, իսկ 2002 թվականին` տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ-«Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն: 2004 թվականի ապրիլից մինչև 2008 թվականի հունիսը Խրիմյանը «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն էր: Իսկ 2008 թվականի կեսերից մինչև իր կյանքի վերջը՝ 2012թ․ սեպտեմբերը, նա «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահի խորհրդականն էր:

              Ծաղկաձորի քաղաքապետի հարազատները նույնպես վարձակալ են
              Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի հորեղբոր որդին՝ Սեյրան Հարությունյանը, վերջին տարիների վարձակալներից է: Սեյրան Հարությունը լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականի նախկին մարզիչն է, իսկ Արթուր Հարությունը մինչ օրս Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահն է։ Սեյրան Հարությունյանը 2017թ․-ին 0,6 հա անտառային տարածք է վարձակալել արդեն թանկացված արժեքով՝ 448 հազար դրամ տարեկան վարձավճարով։ Տարածքը գտնվում է «Էլեգանտ» համալիրի դիմացի մայթին։ Վարձակալը նպատակ է ունեցել սահելու երթուղի կառուցել։ Մինչ օրս այն կառուցված չէ։
              Ծաղկաձորում ևս չորս վարձակալներ կան, որոնք որևէ կերպ չեն օգտագործել իրենց վարձակալած տարածքները: Խաչատրյանների առանձնատան ճանապարհին, Սպորտբազայի մոտակայքում, 2009թ.-ին 1,74 հա անտառային տարածք է վարձակալել Խորեն Սարգսյանը: Տարեկան վարձավճարը 432 հազար դրամ է: Խորեն Սարգսյանը Արարատի մարզի Արարատ (Դավալու) գյուղից է։
              2009-ին 0.15 հա վարձակալած Վարդան Եղիազարյանը չի օգտագործել իր տարածքը, դրա դիմաց, սակայն, վճարել է տարեկան 60 հազար դրամ: Այժմ լուծարված է: Վարդան Եղիազարյանի հարևանությամբ 2010-ին 0, 07 հա վարձակալել է Գոռ Գալստյանը` 55 հազար դրամի դիմաց: Նույնպես չի օգտագործում տարածքը: Սուքիասյանների «Նոյ» հանգստյան տան հարակից անտառում 2008 -ին 0,01 հա տարածք է վարձակալել Ժիրիկ Վարդանյանը, 60 հազար դրամ տարեկան վարձավճարով: Չի օգտագործում այն:
              Վարձավճարների անհամապատասխանությանը մենք նախկինում անդրադարձել ենք։ Պարզապես նշենք, որ կառավարության 2010 թ-ի 668-Ն որոշմամբ սահմանվել է անտառային հողերի վարձավճարների նվազագույն չափը, որին մինչ օրս չեն համապատասխանեցրել գործող վարձակալների վարձավճարները։ Ըստ որոշման սահմանված գների, Կոտայքի մարզում մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով անտառօգտագործուման վճարը 1 տարվա և 1 հեկտարի համար սահմանվել է 771 հազար դրամ, կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման համար՝ 385 հազար դրամ, իսկ գիտական նպատակով՝ 32 հազար դրամ

              Comment


              • Սևանում այրել են հայրենադարձ ձեռնարկատիրոջ ավտոմեքենան

                Հայրենադարձ ձեռնարկատեր, Սևանում բնակվող Արտակ Տեր-Գրիգորյանն, ով մի քանի օր առաջ իր բողոքի ձայնն էր բարձրացրել Սևանի քաղաքապետի ապօրինությունների ու անգործության դեմ, քիչ առաջ ֆեյսբուքան իր տեսաուղերձով հայտնեց, որ այսօր լուսադեմին այրել են իր մեքենան: «Այրեցին մեքենաս՝ ի պատասխան իմ բարձրացրած հարցերի... Խնդրում եմ տարածել, որ տեսնեն բոլորը և Վարչապետը»:
                 

                Comment


                • Դարի թալանը. Ինչ գտնվեց Դոդի Գագոյի տան. Սենսացիոն Տեսնյութ
                   

                  Comment


                  • Բաժանորդագրվե՛ք FACTOR TV-ի ալիքին →https://clck.ru/Dcdc5Factor TV-ի յություբյան պաշտոնական ալիքըПодпишись на эксклюзивный канал FACTOR TV →https://clck.ru/...
                     

                    Comment


                    • Բացահայտվել է Առինջին շուրջ 3.9 միլիարդ դրամի իրական եկամուտ ստանալու հնարավորությունից զրկելու դեպք






                      Lragir.am,
                      26.06.2020









                      ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գ. Ս.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2002 թ. հոկտեմբերից նշված համայնքում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ կետով իրավասու լինելով համայնքի ավագանու որոշմամբ սահմանված պայմաններով օտարելու կամ օգտագործման տրամադրելու համայնքի սեփականություն համարվող գույքը, նույն օրենքի 12.1-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների համապատասխան համայնքի քաղաքաշինական ծրագրային և հողաշինարարական փաստաթղթերը և (կամ) դրանց առաջարկությունները, ինչպես նաև նախագծման առաջադրանքները հաստատելու մասին որոշում ընդունելու վերաբերյալ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, նույն համայնքի ավագանիների օժանդակությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ պայմաններ է ստեղծել Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող և նշված համայնքի սեփականությունը հանդիսացող ընդհանուր 87.7 հա մակերեսով բնակավայրերի, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերը գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա փոխադրելուն, որպիսի դիտավորությունն իրագործելու նպատակով, «Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու մասին» համայնքի ավագանու 13.10.2017 թվականի N 37-Ն որոշման հիման վրա, կազմվել է հողաշինարարական գործ, որը, Կոտայքի մարզպետի համաձայնությամբ, կարծիք ստանալու նպատակով, ներկայացվել է համապատասխան գերատեսչություններ:

                      Դրական կարծիքների հիման վրա ՀՀ վարչապետի 13.08.2001թ. որոշման հիման վրա ստեղծված՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 12.02.2017թ. N 78 եզրակացությամբ Առինջ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման, բնակավայրերի նպատակային նշանակության և այլ արտադրական նշանակության հողերից ընդհանուր 87.7 հա մակերեսով հողակտորները փոխադրվել են գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայի (արոտ), ինչի հետևանքով նվազեցվել է նշված հողերի կադաստրային արժեքը՝ 3.967.548.000 (երեք միլիարդ ինը հարյուր վաթսունյոթ միլիոն հինգ հարյուր քառասունութ հազար) ՀՀ դրամից դառնալով 25.340.000 (քսանհինգ միլիոն երեք հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ՝ այդ կերպ հնարավորություն տալով «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությանը համայնքապատկան ընդհանուր 87.7 հա մակերեսով հողակտորները ձեռք բերել զգալիորեն ցածր գնով:

                      Այնուհետև, նույն համայնքի պաշտոնատար անձը, իրագործելով իր մտադրությունը, կազմակերպել և անց է կացրել համայնքապատկան ընդհանուր 87.7 հա մակերեսով հողակտորները օտարելու վերաբերյալ աճուրդ, ապահովելով աճուրդի երկրորդ մասնակցի ձևական ներկայությունը, ապա համոզվելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները պահպանված լինելու մասին, նույն համայնքում կայացված ձևական աճուրդի ընթացքում անհամեմատ ցածր գնով՝ 29.284.157 ՀՀ դրամով օտարվել է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությանը: Այնուհետև, ձեռք բերված գյուղատնտեսական նշանակության հողամասից 0.22 հա մակերեսով հողատարածքի նպատակային նշանակությունը Առինջ համայնքի ղեկավարի 26.08.2019թ. N 533-Ա որոշմամբ կրկին գյուղատնտեսական նշանակությունից փոխվել է արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների կատեգորիայի և այդ պայմաններում հողատարածքի վրա «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերության պատասխանատու անձանց կողմից կառուցվել է շուրջ 1860 մակերեսով քարե շինություն և բեռնատարների կայանատեղի համար նախատեսված ասֆալտապատ տարածք, այսինքն՝ հողամասը փաստացի օգտագործվել է այն նպատակային նշանակությամբ, ինչն ի սկզբանե գրանցված է եղել համայնքում՝ մինչև «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությանը օտարելը:
                      Նման ապօրինի գործողությունների հետևանքով Առինջ համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքի օտարման դիմաց առանձնապես խոշոր չափերով՝ 3.938.263.843 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու իրական հնարավորությունից, որը գույքային տեսքով էական վնաս է պատճառել Առինջ համայնքի օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
                      Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

                      Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ

                      Comment

                      Working...
                      X