Re: Current Condition of Armenia
I just read Levon's speech. Same old, I must say, just more complaining and complaining, with no sign of what he would do so much better than Serzh. It's sad to see still people supporting him - Serzh in my view is doing a rather decent job at presidency, Levon should stop dividing the country.
Originally posted by Armanen
View Post
«Իշխանավորները վաղ թե ուշ կանգնելու են արտահերթ ընտրություններ անցկացնելու հարկադրանքի առջեւ»
Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում Ազատության հրապարակում:
30.06.2011
Անուշ Մարտիրոսյան
«Որքան էլ մեր իշխանավորները համառեն ու փորձեն ժամանակ ձգել, միեւնույն է, նրանք վաղ թե ուշ կանգնելու են արտահերթ ընտրություններ անցկացնելու հարկադրանքի առջեւ», - Ազատության հրապարակում այսօր հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
«Բռնապետություններն ընդհանրապես, եթե հնարավորություն ունենային, ո՛չ արտահերթ եւ ո՛չ իսկ հերթական ընտրություն չէին անցկացնի: Բայց, բարեբախտաբար, ամեն ինչ չէ, որ կախված է նրանց կամքից, եւ գալիս է մի պահ, ինչպես, օրինակ, դա եղավ արաբական երկրներում, երբ բռնապետությունները հարկադրված են լինում գնալ արտահերթ ընտրությունների։ Հայաստանն այժմ գտնվում է այդպիսի վիճակում», - Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում ունեցած իր ելույթում ասաց նորանկախ Հայաստանի առաջին նախագահը:
«Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները թութակի պես աջուձախ կրկնում են, թե իբր Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չկան։ Այսինքն՝ 2008թ. կեղծված նախագահական ընտրությունը հիմք չէ, մարտի 1-ի սպանդը հիմք չէ, հարյուրավոր քաղաքական գործիչների զնդանումը հիմք չէ, հիմք չեն նաեւ՝ Ազգային Ժողովի զրոյական վարկանիշը, սոցիալ-տնտեսական խորագույն ճգնաժամը, համատարած կոռուպցիան, աղետալի չափերի հասած արտագաղթը, խելահեղ գնաճը, Ղարաբաղյան խնդրի բարդացումը եւ այլն։ Ուրիշ ի՞նչ հիմք է պետք արտահերթ ընտրությունների եւ իշխանափոխության համար, երբ քաղաքակիրթ երկրներում դրանք տեղի են ունենում թվարկվածների համեմատ շատ ավելի երկրորդական խնդիրների պատճառով», - հայտարարեց նա։
Պնդելով, որ իշխող վարչախումբը մինչեւ այժմ կորցրել է «Հայաստանի ներքաղաքական մթնոլորտի առողջացման, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում սեփական դիրքերի ամրապնդման երկու պատեհություն՝ մեկը 2008թ. ապրիլի 9-ին, Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, մյուսը՝ 2009թ. մարտի 3-ին, տնտեսական ճգնաժամի կիզակետը խորհրդանշող դրամի փոխարժեքի գահավիժման պահին»` Տեր-Պետրոսյանը շարունակեց. - «Կորցնել նաեւ ներկա պատեհությունը, կնշանակի սպառել մեր երկրի արժանապատիվ ապագայի կերտման վերջին հույսը։ Մաղթենք, սակայն, որ ողջախոհությունը գոնե այս անգամ չդավաճանի վարչախմբի պարագլուխներին, եւ առաջիկա մեկ-երկու ամսում նրանք վերջնականապես կողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում»։
Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը Ազատության հրապարակում: 30-ը հունիսի, 2011թ.
«Հակառակ դեպքում, ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, եւ մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը», - հայտարարեց Կոնգրեսի առաջնորդը։
Իր ելույթում Տեր-Պետրոսյանը հանգամանորեն անդրադարձավ նաեւ 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների բացահայտման խնդրին:
Նշելով, որ այսուհետեւ ՀԱԿ-ի ուշադրությունը կենտրոնացնելու է Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման վրա, կանգ առնելով մարտիմեկյան «ոճրագործությանը հանգեցրած պետական միջոցառումների ու պաշտոնական հայտարարությունների շղթայի» վրա` Տեր-Պետրոսյանը ասաց. - «Մարտի 1-ի սպանությունների բացահայտումն ու դրանց իրականացնողների դատական հետապնդումը ոչ միայն կամ ոչ այնքան արդարադատության, որքան քաղաքական խնդիր է՝ նման ոճրագործության կրկնությունը հիմնովին բացառելու նկատառումով։ Հակառակ դեպքում մենք որեւէ կերպ ապահովագրված չենք ապագայում նույնպիսի ողբերգության կամ ազգային խայտառակության առջեւ կանգնելու հավանականությունից»։
Իր ելույթում Կոնգրեսի առաջնորդը խուսափեց խոսել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպման մասին` փաստարկելով. - «Քանի որ, իմ տպավորությամբ, նրա մանրամասները գաղտնի են պահվում, ապա առայժմ զերծ կմնամ որեւէ մեկնաբանությունից»։ Եվ հավելեց. - «Բավարարվեմ միայն հիշեցնելով, որ Կոնգրեսի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման ցանկացած ծրագրի վերաբերյալ, կախված է բացառապես նրանից, թե որքանով է այն ընդունելի Ղարաբաղի ժողովրդի ու իշխանության համար»:
Հանրահավաքում ելույթներ ունեցան նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
Հանրահավաքի մասնակիցները քվեարկությամբ որոշեցին, որ ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքն անցկացնել օգոստոսի 1-ին:
Հանրահավաքն ավարտվեց ավարդական երթով:

Comment