Մենք մեզ ո'չ մէկից չենք գերադասում:
« « « « « « « «
Մենք մեզ ո'չ մէկից չենք գերադասում:
Պարզապէս մեր բախտն ուրիշ է եղել .-
Պարզապէս շատ ենք մենք արիւն հեղել,
Պարզապէս մենք մեր դարաւոր կեանքում,
Երբ շատ ենք եղել, Ու եղել կանգուն,
Դարձեա՛լ չենք ճնշել մէկ ուրիշ ազգի:
Ո՜չ ոք չի տուժել զարկից մեր բազկի:
Եթէ գերել ենք՝ Գրքերո՛վ միայն ...
Եթէ տիրել ենք՝ Ձիրքերո՛վ միայն...
Իսկ երբ ստիպուած մեր հողն ենք թողել՝
Ո՜ւր էլ որ հասել, որտե՜ղ էլ եղել,
Ջանացել ենք միշտ ամէնքի համար,-
Շինել ենք կամուրջ, կապել ենք կամար,
Ամենուր հերկել, Հասցրել բերքեր.
Ամէնքին տուել մի՛տք, առա՛ծ, երգե՛ր՝
Պաշտպանել նրանց հոգեւոր ցրտից,-
Ամենուր թողել մեր աչքից՝ ցոլանք,
Մեր հոգուց՝ մասունք,
Եւ նշխար՝ սրտից...
Պարոյր Սեւակ
« « « « « « « «
Մենք մեզ ո'չ մէկից չենք գերադասում:
Պարզապէս մեր բախտն ուրիշ է եղել .-
Պարզապէս շատ ենք մենք արիւն հեղել,
Պարզապէս մենք մեր դարաւոր կեանքում,
Երբ շատ ենք եղել, Ու եղել կանգուն,
Դարձեա՛լ չենք ճնշել մէկ ուրիշ ազգի:
Ո՜չ ոք չի տուժել զարկից մեր բազկի:
Եթէ գերել ենք՝ Գրքերո՛վ միայն ...
Եթէ տիրել ենք՝ Ձիրքերո՛վ միայն...
Իսկ երբ ստիպուած մեր հողն ենք թողել՝
Ո՜ւր էլ որ հասել, որտե՜ղ էլ եղել,
Ջանացել ենք միշտ ամէնքի համար,-
Շինել ենք կամուրջ, կապել ենք կամար,
Ամենուր հերկել, Հասցրել բերքեր.
Ամէնքին տուել մի՛տք, առա՛ծ, երգե՛ր՝
Պաշտպանել նրանց հոգեւոր ցրտից,-
Ամենուր թողել մեր աչքից՝ ցոլանք,
Մեր հոգուց՝ մասունք,
Եւ նշխար՝ սրտից...
Պարոյր Սեւակ
Comment