Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ

    Մենք մեզ ո'չ մէկից չենք գերադասում:
    « « « « « « « «

    Մենք մեզ ո'չ մէկից չենք գերադասում:
    Պարզապէս մեր բախտն ուրիշ է եղել .-
    Պարզապէս շատ ենք մենք արիւն հեղել,
    Պարզապէս մենք մեր դարաւոր կեանքում,
    Երբ շատ ենք եղել, Ու եղել կանգուն,
    Դարձեա՛լ չենք ճնշել մէկ ուրիշ ազգի:
    Ո՜չ ոք չի տուժել զարկից մեր բազկի:
    Եթէ գերել ենք՝ Գրքերո՛վ միայն ...
    Եթէ տիրել ենք՝ Ձիրքերո՛վ միայն...
    Իսկ երբ ստիպուած մեր հողն ենք թողել՝
    Ո՜ւր էլ որ հասել, որտե՜ղ էլ եղել,
    Ջանացել ենք միշտ ամէնքի համար,-
    Շինել ենք կամուրջ, կապել ենք կամար,
    Ամենուր հերկել, Հասցրել բերքեր.
    Ամէնքին տուել մի՛տք, առա՛ծ, երգե՛ր՝
    Պաշտպանել նրանց հոգեւոր ցրտից,-
    Ամենուր թողել մեր աչքից՝ ցոլանք,
    Մեր հոգուց՝ մասունք,
    Եւ նշխար՝ սրտից...

    Պարոյր Սեւակ

  • #2
    Re: ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ

    Anlreli Zangakatun

    Comment


    • #3
      Re: ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ

      ՔԻՉ ԵՆՔ‚ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ

      Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
      Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում։
      Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
      Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք‚
      Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚
      Երկինքը իր ճիշտ պատճենը հանում։
      Պարզապես Դավիթն այստեղ է կռվել։
      Պարզապես Նարեկն այստեղ է գրվել։
      Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
      Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կավից‚
      Ուսուցմա՛ն համար եւ աշակերտե˜լ
      եղեցկի՛ն‚
      Բարու՛ն‚
      Վսեմի՛ն‚
      Լավի˜ն…
      Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
      Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում
      Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚-
      Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել.
      Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚
      Երբ եղել ենք շատ
      Ու եղել կանգուն‚
      Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚
      Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։
      Եթե գերել ենք՝
      Լոկ մեր գրքերով.
      Եթե տիրել ենք՝
      Լոկ մեր ձիրքերով…
      Պարզապես մահն է մեզ սիրահարվել‚
      Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։
      Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝
      Ու˜ր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚
      Ջանացել ենք մենք ամենքի՛ համար.
      Շինել ենք կամուրջ‚
      Կապել ենք կամար‚
      Ամե˜ն տեղ հերկել‚
      Հասցրել բերքեր‚
      Ամենքի˜ ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ ր՝
      Պաշտպանել նրանց հոգեւոր ցրտից‚-
      Ամե˜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚
      Մեր հոգուց՝ մասունք‚
      Եւ նշխար՝ սրտից…

      Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ -
      իտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚
      Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.
      իտենք թշնամու կողը մխրճվել
      Ու բարեկամին դառնալ աջակից.
      Դուրս գալ մեզ արված բարության տակից՝
      Մեկի փոխարեն տասն հատուցելով…
      Հօգուտ արդարի եւ արեգակի
      իտենք քվեարկել մեր կյանքով նաեւ…
      Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝
      Մենք գիտենք մխա՛լ - եւ կրա˜կ մարել.
      Իսկ եթե պետք է խավարը ցրել՝
      իտենք մոխրանալ որպես վառ կերոն.
      Եւ գիտենք նաեւ մեզ կրքոտ սիրել‚
      Բայց ուրիշներին մի˜շտ էլ հարգելով…

      Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
      Բայց մեզ էլ գիտենք -
      Մազ հաեյ են ասում։
      Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք…
      Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ - շատանա˜նք։

      Comment


      • #4
        Re: ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ

        Հայաստան

        Իմ քաղցրանուն,
        Իմ բարձրանուն,
        Իմ տառապած,
        Իմ փառապանծ:

        Հների մէջ՝ դու ալեհեր,
        Նորերի մէջ՝ նոր ու ջահել.
        Դու խաղողի խշմարուած վազ,
        Վշտերըդ ջուր, ինքդ աւազ:

        Դու՝ բարդենի սաղարթաշատ,
        Առուն ի վար փռուած փշատ:
        Դու՝ կիսաւէր ամրոց ու բերդ,
        Մագաղաթեայ մատեանի թերթ:
        Դու՝ Զուարթնոց - աւէր տաճար,
        Կոմիտասեան Ծիրանի ծառ:
        Դու՝ ջրահաց խորունկ ձորում,
        Դու՝ հորովել անուշ ծորուն,
        Փայլ գութանի արծաթ խոփի:
        Դու՝ նետ, նիզակ, մկունդ կոպիտ,
        Դու՝ հայրենի ծխանի ծուխ,
        Դու՝ անգիր վէպ, դու՝ Սասնայ ծուռ…

        Իմ փառապանծ,
        Իմ տառապած,
        Իմ բարձրանուն,
        Իմ քաղցրանուն:

        Դու՝ մրգերի շտեմարան,
        Ոսկեվազեան գինու մառան:
        Դու՝ թավշէ դեղձ, դու՝ փրփուր հաց,
        Արտաշատեան խաղող սեւաչ:
        Դու՝ Սեւանի վառուող կոհակ,
        Երեւանի սիւն ու խոյակ:
        Դու՝ հանգրուան, կանչող փարոս,
        Դու՝ հայկական գերբ ու դրօշ:
        Խօսուն վկայ կոտորածի
        Ու վճիտ աչք ցամքած լացի:

        Արդարութեան ահեղ ատեան,
        Սրի պատեան,
        Սիրո մատեան՝
        Միշտ հին ու նոր իմ Հայաստան:

        Comment


        • #5
          Re: ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ

          Comment


          • #6
            Re: ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ

            ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

            Եւ ի՞նչ խաչագող դեռ պիտի հասնի,
            Որ քեզ կամենայ գողանալ մեզնից
            (Մի՛ ասա «մեզնից», «աշխարհի՜ց» ասա)
            Չէ՞ որ դու հիմա ո՛չ միայն լեզու,
            Այլեւ մասո՜ւնք ես,
            Մասո՜ւնք ես մի սուրբ,
            Անկողոպտելի մասո՜ւնք սրբազան՝
            Դարերի խորքից դարերին հասած:

            Պարոյր Սեւակ


            « « « « « « « « « « « « « « « « « « « « « « « « « « « « « « « « «

            Բաց նամակ անմահական Պարոյր Սեւակին:

            Եւ ահա թշնամին անգամ մը եւս հասաւ մեր դրանը, այս անգամ ստաբառ ու ագահաբառ աղաղակելով «համերաշխութիւն, բարիացակամութիւն, համագործակցութիւն, քաղաքականութիւն» - սակայն դարերու ընթացքին լաւօրէն սերտեցինք մեր թշնամիները, սորվեցանք անոնց վատութիւններն ու խարդախութիւնները. Վստահ ենք որ մեր արիարանց Հայորդիները այլեւս չեն խաբուելու թշնամիին լկտի արարքներէն: Չեն խաբուելու իրենց երկարած կեղտոտ ձեռքերէն որոնք կուզեն մեր Հայ ազգի կորըստումը, կիրճն ու անդունդի առհավիրքները: Անոնք բոլորը կեղծ ու խարդախանք են եւ ուրիշ ոչինչ: Լաւ գիտենք որ թշնամիին միակ նպատակը անգամ մը եւս մեր սո՜ւրբ հողերու խլումն է եւ կլանումն է - անոնց անարդար կլանումը:

            Սիրելի Պարոյր, դուն իբրեւ մեր երկնքի ու Հայ ազգի հրեշտակը միացիր մեր այլ ազգային երկնքի հրեշտակներուն հետ, որոնք են Խրիմեան Հայրիկը, Սուրբ Ղեւոնդը, Հայկը, Վարդանը, Կոմիտասը, Խաչատուր Աբովեանը, Ահարոնեանը, Րաֆֆին, Սիամանթօն, Վարուժանը, Միք. Վարանդեանը, Գարեգին Նժդեհը, Անդրանիկը, Դրօն, Հայր Ղեւոնդ Ալիշանը, Վրացեանը, Օհանջանեանն ու մեր բոլոր պատկառելի Ֆետայիները որոնք վստահաբար յուզվածօրէն կը հետեւին մեր Հայրենիքի տագնապալի ժամերուն աղօթելու Հայ ազգի կառուցման ու մեր սո՜ւրբ հողերու յարատեւման եւ հաստատման համար:

            Անուշ
            Last edited by Anoush; 09-08-2009, 03:42 PM.

            Comment


            • #7
              Re: ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ

              ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

              Դու մեր մեծ երթի գաւազանակիր
              Եւ մեր պատմութեան մեծագո՜յն դիւան,
              Մեր ազնըւութեան գովասանագիր,
              Մեր մտքի պահեստ, հոգու օթեւան:
              Անցեալին պարզուած դու մեր լսափող,
              եւ մեր խօսափող՝ գալիքին ուղղուած:
              Դու մեր սրբութիւն՝ կնքուած Մեսրոպով,
              Նարեկացիով օծուած ու յուզուած:

              Դաժան դարերի ամէ՛ն մի ժամին
              Շա՜տ բան է խլել մեզնից թշնամին:

              Բարդելով վէրքին վէրք ու անարգանք,
              Հեծութեան վրայ մի նոր հեծութիւն՝
              Խլել է մեզնից հանգիստ ու յարգանք,
              Խլել է մեզնից փառք ու մեծութիւն,
              Խլել կեա՛նքը մեր եւ... կեանքի՜ց էլ թանկ
              Մեր հո՛ղը, հո՛ղը,
              Մեր սուրբ հայրենի՜ն:

              Շա՜տ բանից է մեզ զրկել վայրենին:
              Մեր կերած հացին քսել է նա ժա՛նգ,
              Բայց եւ... դարաւոր բնիկ վայրերի,
              Կորըստի լեղի կարօ՜տն է քսել,
              Մեր խումին խառնել մեր սուրբ մայրերի
              Արցո՛ւնքը, սակայն... եւ արի՛ւնը սեւ,
              Բայց մենք չենք զրկուել... մեր բերնի համից.
              -- Քաղցրացել ենք մենք... մեր քաղցըր բառով,
              Մեր հայրենահամ անուշ բարբառով:

              Շա՜տ բանից է մեզ զրկել թշնամին:
              Իր ձեռքով նա մեր ձեռքերն է հատել,
              Հատել է ականջ ու ոտնաթաթեր,
              Աչքեր է հանել դաշոյնով իր սուր,
              Կտրել է նաեւ արմատից լեզուն,
              Եւ սակայն... իզո՜ւր.
              Չի՛ հատուել լեզուն,
              Մնացել է նա հատուելո՜վ անգամ...

              Քե՛զ՝ մեր հայկական եւ արամական,
              Չկարողացան քեզ խլել մեզնից
              Ո՛չ խարդաւանքով արամէական,
              Ո՛չ բիւզանդական սիրով անազնիւ,
              Ո՛չ Ահրիմանի ահեղ նետերով,
              Ո՛չ Քրիստոսի մարդ-չմարդութեամբ,
              Ո՛չ Մուհամէդի ճմլիչ ոտերով.
              Ո՜չ ճշմարտութեամբ,
              Ո՜չ էլ ստերով:

              Չկարողացա՜ն քեզ մեզնից խլել:
              Եւ պարզ է հիմա, յստակ ու որոշ,
              Որ չե՜ն կարող քեզ մեզնից խլել,
              Ինչպէս չեն կարող խլել մի դրօշ,
              Որ հազարամեայ դաժան մարտերում
              Փողփողացել է միշտ էլ... սրտերո՜ւմ:

              Ո՛չ, քեզ ո՛չ մէկը կուլ տալ չի՜ կարող.
              Ագահ կոկորդում դու խոր ես խրւում:
              Ո՛չ, քեզ ո՛չ մէկը փուլ տալ չի՜ կարող,
              Ինչպէս երկինքը երբեք չի փլւում:
              Չե՜ս խլուի երբեք,
              Չե՜ս փլուի երբեք,
              Ինչպէս արիւնից գո՛յնը չի խլւում...

              Եւ ի՞նչ խաչագող դեռ պիտի հասնի,
              Որ քեզ կամենայ գողանալ մեզնից
              (Մի՛ ասա «մեզնից», «աշխարհի՜ց» ասա)
              Չէ՞ որ դու հիմա ո՛չ միայն լեզու,
              Այլեւ մասո՜ւնք ես,
              Մասո՛ւնք ես մի սուրբ,
              Անկողոպտելի մասո՜ւնք սրբազան՝
              Դարերի խորքից դարերին հասած:

              Մասո՞ւնք: Ինչպէ՞ս թէ: Մասունքըս ո՜րն է:
              Մասունքի տեղը տուփն է կամ հորն է:
              Իսկ դու՝ դարաւոր, բայց եւ առոյգ ես,
              Գիսաւոր ծուխ ես, բայց եւ խարոյկ ես,
              Ինչքան պարզ՝ նոյնքան ասպետական ես,
              Շատերի մէջ ես, բայց պետական ես,
              Եւ դրանով իսկ դու պէտքական ես,
              Այն պետութեանը, որ վաղը պիտի
              Լուսնից ու Մարսից ինքն իրեն դիտի...

              ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ

              Comment


              • #8
                Re: ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ

                Originally posted by Yedtarts View Post
                ՔԻՉ ԵՆՔ‚ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ
                Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
                Մենք մեզ ո՛չ...
                Thank you to this beloved immortal poem. Here is the French translation : http://www.globalarmenianheritage-ad...esie/sevak.htm

                I had memorized it 25 years ago. I feel this poem so deeply.

                Years are passing bye so quickly... I still remember how I recited it infront of a group of French blind persons the following day of the loss of my mother who died after a long disease.

                Nil

                #275
                Last edited by CRDA-France; 10-27-2009, 11:08 AM.

                Comment

                Working...
                X