Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Politics in Hayastan

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Այսօր ՀՀԿ-ն ստորագրեց իր դատավճիռը. Լինելու է ահա թե ինչ

    • Lragir.am
    • Մեկնաբանություն - 02 Մայիսի 2018,


    Այսօր խորհրդարանում տեղի ունեցավ վարչապետի ընտրության քվեարկությունը: ՀՀԿ-ն դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: ՀՀԿ-ականների ելույթներում կրկին ավանդական դեմագոգիան էր անվտանգության, աշխարհքաղաքական իրողությունների, գաղափարականության, ողջախոհության, կայունության եւ այլնի մասին:



    Տեսնել էր պետք, թե ինչպես են ՀՀԿ-ականները խոսում պետության ճակատագրի մասին, լռության մատնելով այն, որ այս շարժումն էլ ըստ էության պետության ճակատագրի հետ նրանց խաղալու հետեւանքն է:



    Այսօրվա երկարուձիգ քննարկումը ցույց տվեց, ավելի ճիշտ՝ ՀՀԿ-ն ցույց տվեց, որ սպառված ու անհամարժեք է արդեն անհնարինության աստիճան: Նրանց ելույթները նման էին աղերսանքի՝ համակերպվել, միասին ելքեր գտնել, որը նրանց տրամաբանությամբ կարելի է բնորոշել մեկ բառով՝ մորթապաշտություն:



    Առավոտյան ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասում էր, որ շարժումը սկսվել էր կոնկրետ պահանջով, այն է՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը, որն արդեն եղել է: Ակնարկն այն էր, թե ինչու են այլ պահանջներ առաջ քաշում, մասնավորապես վարչապետի պաշտոնն ու իշխանության փոփոխությունը: Հնարավոր է՝ շարժման ղեկավարների համար ինչ որ փուլում եղել է նման խնդիր, բայց այդ խնդիրն արդեն չկա:



    Իսկ Արա Բաբլոյանը կոչ էր անում երկխոսել, բանակցել. Ինչպե՞ս եք պատկերացնում ձայներ ստանալ առանց երկխոսության, առավել ևս ժամանակավոր կառավարություն ձևավորել, երբ ձեր ընտրվելու պարագայում ԱԺ-ում ունենալու եք մեծամասնություն կազմող ընդդիմություն:



    ՀՀԿ-ն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է կատարվել, որ ընտրությունը ոչ թե Նիկոլի վարչապետ լինել-չլինելն էր, այլ խորքային մի բան, եւ որ հիմա կատարվողն ավելին է, քան պարզ ներքաղաքական գործընթաց, որը կարելի է ընդամենը ձգձգել՝ տարբեր սխեմաներ մտածելով:



    Այս մասին դեռ խոսակցություն կլինի:



    Կար տեսակետ, որ ՀՀԿ-ն իր վերջին տարիների հանցագործություններից հետո կօգտագործի գուցե վերջին շանսը՝ խաղաղ հեռանալու ասպարեզից: ՀՀԿ-ն այդպես էլ չհասկացավ, որ արդեն նույնիսկ բռնվելու տեղ չկա, չկա մի բան, որ կհամոզի մարդկանց իրենց իշխանության մնալու մեջ: Եվ դա հրաշալի բնորոշեց Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում. Զարմանալի մի բան տեղի ունեցավ, երբ ՀՀԿ ներկայացուցիչները իրենց գոյություն չունեցող տեսիլքը պահպանելու համար անցան հակապետական հռետորիկայի: Այդ հայտարարությունները ոչ միայն ուղղված են ՀՀ ազգային անվտանգությանը, այլև նպատակ ունեն խաթարելու Հայաստանի և մի շարք երկրների բարեկամական հարաբերությունները: Բոլոր նրանք, ովքեր փորձում են ակնարկել, թե այս ամենի մեջ ինչ-որ մութ ուժերի սցենար կա, նրանք վիրավորում են սեփական ժողովրդին: Նրանք էնքան են կտրված սեփական ժողովրդից, որ վիրավորում են ժողովրդին, մտածելով, որ նրանք այնքան ուժ չունեն, որ առանց օտար ուժերի նման բան անեին",- ասաց Փաշինյանը:



    Նրա խոսքով՝ որևէ ցնցում ու բախում չի լինի, որովհետև ժողովրդի դեմ կանգնած որևէ ուժ չկա, ՀՀԿ-ն ինքնաոչնչացվել է: Այսօր առավոտից ՀՀԿ-ական պատգամավորները ԱԺ ամբիոնից ադրբեջանական քարոզչություն են իրականացնում: Սա ի՞նչ է, եթե ոչ օգնության հուսահատ կոչ՝ ուղղված Ադրբեջանին ու նրա ղեկավարին: Եվ սա ՀՀԿ ինքնաոչնչացման ամենավերջին կատեգորիան է, ասաց նա:



    Մյուս կողմից, ՀՀԿ-ն այսօրվա քվեարկությամբ ու ժամանակ ձգելով ակամա ավելի է հզորացնում ժողովրդական շարժումը, Նիկոլին դնելով ավելի պատասխանատու որոշումների առաջ, քան պարզապես իշխանության փոփոխությունը:

    Comment


    • Originally posted by ayrudzi View Post

      Putin and Russia will lose Armenia if they go against the people. Putin is very calculating he wont risk losing Armenia plus all the turmoil he will have to face. God forbid the scenario you just described though, I cant imagine what will happen with our army on the border in Artsakh.
      Putin may not interfare directly, but give green light to azeris.
      One thing is clear, republicans have declared war on people. When people start forcing, republicans will not stop at anything low to hold on to power.
      But, there is but. Because they are so cut off from reality, they may miscalculate about Russia.
      Putin really does not nead a headache in Armenia at this moment.
      He may think that pressuring people will stop them.
      But all I know is people are getting angrier by day. Republicans are crossing the threshold of being hated like Turks. That means people will not stop if my guess is true.
      We have crossed a line when prospect of continuing slavery under republican rule makes Artsakh struggle irrelevant for many.
      I was hoping that republicans would not push people into such a nightmare, but they did. Maybe because they are not real politicians they do not understand the consequences of their actions.
      But if this ends up bad for people, it will end up worse for them.
      There is another restraining scenario for republicans.
      If Azeris start a war, republicans need people to fight for their security. Either they will go for compromise or war will wipe them out in new waves of Sasna Tsrer.
      Last edited by Hakob; 05-01-2018, 07:27 PM.

      Comment


      • For God's sake, lets put some modern voting machines. If people are going to vote with monetary bribery than they will live with who is elected. This guy has the support, but it is not Democratic to force himself, just because there are people in the street supporting him. Personally, I think his entourage will eventually do the same embezzling garbage. Being the head will not change corruption or the economy. I still think we need a neutral, calm and smart economist. I see him as an aggressive with an attitude of my way or no way. My two cents!

        Comment


        • Ինչ աստիճանի անբարո պետք է լինել նման բան ասելու համար

          • Lragir.am
          • Հասարակություն - 02 Մայիսի 2018


          Երեկ ՀՀԿ-ականները տարաբնույթ հարցեր էին տալիս Նիկոլ Փաշինյանին, հընթացս երեւի փորձելով ցույց տալ շարժման վնասները պետությանը: Դրանցից մեկն արժանի է ուշադրության. տխրահռչակ Կարեն Ավագյանը հայտարարեց, թե ապրիլի 21-25-ը արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների առջև Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների անցկացրած ակցիաները ազդել են Հայաստանի միջազգային հեղինակության վրա:

          Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ընդհակառակը, Հայաստանի հեղինակությունը վերջին 15 օրվա ընթացքում աճել է և շարունակում է աճել:

          Հայաստանն ազատության, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության հասունության համատեքստում երբեւէ այսքան չի հիշատակվել միջազգային կառույցների, պետությունների ու ԶԼՄ-ների հրապարակումներում ու հայտարարություններում: Իսկ դա միանշանակ բարձրացնում է Հայաստանի ու հայ ժողովրդի հեղինակությունը, առավել եւս, որ Հայաստանում տեղի ունեցողն ունի միջազգային ահռելի ազդեցություն, որը պարզ կդառնա շուտով:

          Հիմա գանք, ինչպես ասում են, մեր ոչխարին: Կարեն Ավագյանը երեւի Հայաստանի հեղինակություն ասելով նկատի ունի այն, որ Սերժ Սարգսյանի նախընտրական ժողովից առաջ այրվում են ՀՀԿ-ական հարյուրավոր երիտասարդներ փուչիկների մեջ լցրած սովորական գազի պատճառով, քանի որ ավելի թանկ ու անվնաս գազի փողը պարզապես կերել էին: Այդ ակցիան ղեկավարում էր Կարեն Ավագյանը, որն, ըստ մամուլի հրապարակումների, ահռելի քանակի անշարժ գույք ունի:

          Հայաստանի հեղինակության մեկ այլ վկայություն էր այն, որ Սերժ Սարգսյանին ոչ ոք այդպես էլ չնորհավորեց վարչապետի պաշտոնին անցնելու համար, բացի եվրասիական ղեկավարներից: Եվ ընդհանրապես, շատերը գիտեն, որ Սերժ Սարգսյանը հեղինակության հետ կապված լուրջ խնդիրներ ուներ ոչ միայն արեւմտյան կառույցներում, այլեւ եվրասիական:

          Կարելի է բազմաթիվ այլ հանգամանքներ էլ նշել, սակայն դրա կարիքը չկա: Կա մի բանի կարիք՝ Հայաստանի հեղինակության հետ խաղացողներին արագ մեկուսացնել իշխանությունից ու պետական կառավարումից: Ինչն էլ հիմա կատարվում է:

          Comment


          • Նիկոլը հիմա էլ դուռը բաց թողեց. ՀՀԿ-ն ավելի դաժան ձևով կբախվի իրականության հետ

            ​​​​​​​
              • ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
              • Հարցազրույց - 02 Մայիսի 2018


            Մեր զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը

            Պարոն Սաֆարյան, ՀՀԿ-ն փաստորեն խախտեց իր իսկ նախանշած պայմանը՝ չխանգարել վարչապետի ընտրությանը և դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը և ինչ վտանգներով է այն հղի։


            Մենք ունենք լուրջ ճգնաժամ, և այդ ճգնաժամը, ցավոք սրտի, ստեղծեց ՀՀԿ-ն։ Այն տպավորությունն է, որ ՀՀԿ-ին պետք է ժամանակ ձգել՝ լույսը կբացվի, բարին հետը տրամաբանությամբ։ Երևի մտածում են՝ միգուցե մի դուռ բացվի։ Ակնհայտ է, որ այս օրերի ընթացքում փորձեցին իրենց հավաքել, քանի որ Սերժ Սարգսյանի հրաժարականի առաջին օրերին անփարոս և անկապիտան նավի էին նմանվել։ Երեկ փորձեցին ավելի հավաքված, ուժերը միատեղած թիմի տպավորություն թողնել։ Համենայնդեպս, կարծում եմ, որ իրենք մտածեցին, որ քանի որ իրենց պատկերացմամբ, առանձնապես շատ մեծ չի պրեսսինգը ժողովրդի կողմից, իրենց թվում է, թե այդ ճնշումը դեռևս վտանգավոր չի։ Հիմա իրենք կարծում են, որ իրենց ժամանակ է պետք՝ հասկանալու համար, թե էլ ում են ուզում առաջադրել Կարեն Կարապետյանի թեկնածության մերժումից կամ խաղից դուրս հանելուց հետո։



            Մենք հիմա թևակոխում ենք շատ լուրջ քաղաքական ճգնաժամի փուլ, և ԱԺ-ում քվեարկության արդյունքներն էլ դրա մասին էին։ Ըստ որում, ընդդիմությունը գրեթե հավասար ուժեր ունի խորհրդարանում՝ 45-56, ընդամենը 11 ձայնի տարբերություն է։ Խորհրդարանում ուժերի մոտավոր հավասարություն է, իսկ խորհրդարանից դուրս ՀՀԿ-ն կատարելապես լուսանցք մղված կուսակցություն է դարձել։ Ցանկացած զարգացում ՀՀԿ-ի օգտին չի և, անկեղծ ասած, որևէ հեղափոխություն հնարավոր չի եղել կանխել, իսկ այս հեղափոխությունը, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասել, որ արդեն տեղի է ունեցել։ Մի բան է՝ ճնշել հաղթանակի ձգտող ժողովրդին, ինչպես դա արվել է նախորդ բոլոր շարժումների ժամանակ, և այլ բան է՝ փորձել ճնշել հաղթանակը ճաշակած ժողովրդին։ Ապրիլի 23-ը քաղաքական նշանակության առումով ժողովուրդն ընկալում է որպես իր առաջին ծանր ռաունդով հաղթանակի դրսևորում։ Հետևաբար, այս կտրվածքով իշխանության համար էլ ավելի բարդ է ուժ կիրառել այսպիսի մեծաքանակ շարժման դեմ, երբ մեկ գիշերվա մեջ հնարավոր է լինում 100 հազարավոր մարդ հավաքել Հանրապետության հրապարակում։ Այդ քանակի մարդկանց դեմ ուժ կիրառելը նման է ուղղակի ինքնասպանության։ Նաև հասարակության աչքերում շարժումն այնքան դեմորալիզացրեց ՀՀԿ-ին, որ արդեն ՀՀԿ-ն հայտնվել է շատ անպաշտպան իրավիճակում, չկա մեկը, որ կպաշտպանի՝ ոչ մտավորական, ոչ հասարակական գործիչ։



            Այս առումով, ՀՀԿ-ն, որքան էլ տարօրինակ է, այդպես էլ չլսեց առաջին հերթին Նիկոլ Փաշինյանից եկող հորդորները՝ սահուն փոխանցել իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ այդ դուռը բաց թողեց, իր վերջին ելույթը դրա մասին էր։ Հետևաբար, առաջիկա շաբաթվա ընթացքում, կարծում եմ՝ ՀՀԿ-ն ավելի դաժան ձևով կբախվի իրականության հետ, մանավանդ որ Նիկոլ Փաշինյանը հրապարակում հայտարարեց տոտալ ճնշման, տոտալ գործադուլի, դասադուլի մասին։ Միաժամանակ մոբիլիզացիա է գնում ընդդիմադիր դաշտում։ Այս կտրվածքում կարելի է տեսնել, որ իշխանությունը փորձեց երեկ դա անել, խմբակցությունները պառակտել, խմբակցություններում իր նախկին զենքն օգտագործել, ասպարեզ բերել այդ խմբակցություններում մարդկանց, որոնք իրենց հավատարիմ են։ Աղվան Վարդանյանի հետ տեղի ունեցածը, կարծում եմ՝ դրա օրինակն էր, բայց նաև չեն պատկերացնում, որ իրենց շարքերում արդեն խլրտում կա։ Գրանդ հոլդինգի պատգամավորն արդեն իրենց հետ չէ, Ֆելիքս Ցոլակյանի քվեարկությունը, կարծում եմ՝ բավական անակնկալ էր իրենց համար, և նաև Տարածքային կառավարման փոխնախարարի հրաժարականը կարծեք թե ցույց է տալիս, որ իշխանական բուրգում ճաքեր կան, ՀՀԿ-ի համար խաղի դաշտը նեղանում է, որովհետև խաղի դաշտ այլևս չի մնացել։



            Միակ հույսը կարող է լինել այն, որ առաջիկա 7 օրերի ընթացքում վարչապետի նոր թեկնածու առաջադրվի։ Տարբեր անուններ են շրջանառվում՝ սկսած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից, վերջացրած Արմեն Գևորգյանով, բայց ես դրանք չեմ կարող համարել հաջողված փորձ, որովհետև ակնհայտորեն ՀՀԿ-ի կողմից որևէ այլ թեկնածության մերժման բանաձևով աշխատող այս մեքենան ուղղակի խժռելու է բոլորին։


            Փաստորեն ցանկացած այլ թեկնածու եթե առաջադրեն ՀՀԿ-ականները, հնարավոր է հենց իրենք էլ անցկացնեն։ Կգնա՞ն արդյոք այդ քայլին։


            Իրենք որևէ մեկին անցկացնելու խնդիր չունեն, իրենք երկիրը կառավարելու խնդիր ունեն։ Հենց պարադոքսն այն է, որ նրանք ԱԺ-ի պատերից դուրս ոչինչ չեն վերահսկում, իրենք հասարակությանը չեն կարողանում կառավարել։ Գուցե պետական մեքենան, բյուրոկրատական ապարատը կարողանան կառավարել, բայց իրենք երկիրը, հասարակությանը չեն կարողանում կառավարել։ Իրենք կորցրել են հասարակության կառավարման բոլոր լծակները։ Սա բավական վտանգավոր է, որովհետև իրենք շատ նմանվել են Ասադի կառավարությանը։


            Կարո՞ղ ենք արձանագրել, որ հիմա շատ ավելի բարդ փուլ ենք մտել, և այդ դեպքում ի՞նչ է սպասվում ՀՀԿ-ին։


            Այո, որովհետև իշխանության վակուում կա։ Դե ֆակտո իշխանությունը պատկանում է շարժմանն ու Նիկոլ Փաշինյանին, դե յուրե իշխանությունն ուղղակի զրկված է հասարակությանը կառավարելու լծակներից։ Սա բավական լուրջ ճգնաժամ է առաջացնում և ես կարծում եմ՝ մեծ շռայլություն է Հայաստանի համար այսքան անորոշության, տուրբուլենտության գոտում գտնվելը։ Այս առումով այս ամենի պատասխանատուն իշխանությունն է։
            Last edited by Vrej1915; 05-01-2018, 11:56 PM.

            Comment


            • Ուրվագիծ 01.05.2018

              Հովհաննես Ազոյան


               

              Comment


              • Եթե ՀՀԿ-ն տապալի ընտրությունները, ԱԺ-ն կլինի ոչ լեգիտիմ.

                Լևոն Շիրինյան


                 

                Comment


                • 56 հանցագործներ որոշել են ժողովրդի ցանկությանը դեմ գնալ. ֆրանսիական Լիբերասիոնի անդրադարձը Երևանի դեպքերին

                  • Lragir.am
                  • Ներքին կյանք - 02 Մայիսի 2018

                  Ֆրանսիական Լիբերասիոն թերթն անդրադարձել է Երևանում մայիսի 1-ին վարչապետի ընտրությանը: Թերթը հոդվածը վերնագրելիս մեջբերել է զրուցակիցներից մեկի խոսքը.՝ 56 հանցագործներ որոշել են ժողովրդի ցանկությանը դեմ գնալ:



                  Հիշեցնենք, որ ԱԺ-ում վարչապետի ընտրությանը ՀՀԿ 56 պատգամավորներ դեմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

                  Comment


                  • Ցուցարարները փողոցում կախել են Շարմազանովի քաղաքական մահը խորհրդանշող սեւ ժապավեն


                    Երեւանի Տիգրան Մեծ-Քրիստափոր փողոցների խաչմերուկում Համաժողովրդական շարժման մասնակիցները սեւ ժապավեն են կախել, որի վրա գրված է Շարմավազանով 42: Այսպիսով՝ նրանք հայտարարում են Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի քաղաքական մահվան մասին: Ցուցարարները հատկապես վրդովվել են ԱԺ երեկվա նիստից հետո, երբ հանապետականները, միայն մեկ բացառությամբ, դեմ քվեարկեցին վարչապետի պաշտոնում համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինայնի թեկնածությանը

                    Comment


                    • Սա մի օր պետք է լիներ, հասունացել էր. Ալիկ Սարգսյանը ոչ մի դեպքում չի դավաճանի իր թիմին
                      02.05.2018



                      Ես ռեալ մարդ եմ, միգուցե շատ բան չեմ ասում, որի իրավունքն էլ չունեմ, բայց այս ամենը ես լավ հասկանում եմ եւ գնահատականը կարող եմ տալ: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդարադառնալու Հայաստանում ստեղծված իրավիճակին:

                      Նա նշեց, որ այս շարժումը վաղ թե ուշ, մի օր պետք է լիներ եւ թող ոչ մի լիդեր իր վրա չվերցնի դա. Սա հասունացել էր, ես հիմա ընդամենն առաջարկում եմ թող անհրաժեշտ հետեւություն անեն, պետք է երկխոսություն լինի: Մի ջնջեք անցյալը, հասկանում եմ երիտասարդությանը, նրանք ոչ միայն մեր ապագան են, այլ ներկան, վատ հետեւանքներ կլինեն,-ասաց նա:

                      Ալիկ Սարգսյանը նշեց, որ չգիտի, թե արդյոք 7 օր հետո ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի կառաջադրի, թե ոչ:

                      Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի կողմից՝ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկելուն, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. Ես իմ կյանքի ընթացքում, մանավանդ 2012 թվականից այնքան եմ առնչվել դ տառով էդ չարիքի հետ, որը կոչվում է դավաճանություն... Աշխարհի վերջը գա, ես թիմ չեմ դավաճանի, կդնեմ մանդատս, կգնամ տուն, բայց թիմիս չեմ դավաճանի:

                      Ալիկ Սարգսյանն ասաց, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իրենց չի հորդորել կողմ կամ դեմ քվեարկել Փաշինյանին:

                      Ես ընդունում ու գնահատում եմ այս շարժումը, ոչ թե որ ժողովրդավարության դրսեւորում է, նաեւ այն պատճառով, որ այն իր մեջ լուրջ բովանդակություն ունի,-ասաց նա:

                      Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովում Ելք խմբակցության պատգամավոր Իմ քայլը շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ, ՀՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկել:

                      Դրանից հետո կայացած հանրահավաքում Փաշինյանը կոչ է արել վերադառնալ քաղաքացիական անհնազանդության խաղաղ, ոչ բռնի ակցիաներին: Վաղը ամբողջ հանրապետությունում հայտարարվում է տոտալ գործադուլ եւ դասադուլ, առանց բացառության բոլոր ընկերություններում: 8:15-ից շրջափակվում են բոլոր փողոցները, մետրոն, մայրուղիները, օդանավակայանը, ամեն ինչ,- ասել է Փաշինյանը:

                      Մայիսի 8-ին անցկացվելու է վարչապետի նոր ընտրություն, որտեղ արդեն վարչապետի թեկնածուները կառաջադրվեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից: Իսկ եթե այս դեպքում էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի:

                      Comment

                      Working...
                      X