Re: Political prisoners in Armenia
Ավան և Նոր-Նորք համայնքների 1-ին ատյանի դատարանում ընթացող սփյուռքահայ Ավետիս Կալաճեանի գործով դատավարությունը հետաձգվեց 3-րդ անգամ.Կալաճեանը մեղադրվում է պետական, քաղաքական, հասարակական գործչի կյանքին սպառնացող գաղտնի ծրագիր մշակելու մեջ (ՀՀ. Քրեական օրենսգրքի 35 և 305 հոդվածներ):
Կալաճեանն իր ընկերոջ` Մարտին Բաղդասարյանի հրավերով ամիսներ առաջ գնացել է Մարտինենց տուն սրճելու. երկրի բարքերի մասին զրույց է ծավալվել նրա, ընկերոջ և ընկերոջ որդու` Մասիս Բաղդասարյանի միջև: Զրույցի սկզբում դժգոհել, ապա 1-2 նախադասությամբ իր կարծիքն է հայտնել նաև Կալաճեանը, ում խոսքերն օգտագործելով`զրուցակիցները ցուցմունք են տվել Կալաճեանի դեմ:
Նիստը հետաձգվեց մեղադրյալի պաշտպան Արթուր Գրիգորյանի միջնորդությամբ: Մեղադրվող կողմը դատավարության սկզբում պաշտպանին էր ներկայացրել գրավոր ցուցում, որով խնդրել էր թվով 14 վկաների դատակոչել հետագա նիստին:
Պատմաքաղաքագետ Ավետիս Պաշար Կալաճեանը ծնվել է Հալեպում, բարձրագույն կրթությունը ստացել Ֆրանսիայիում` մասնագիտանալով միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն բաժիններում: 2008թ• հրատարակել է «Թուրք–թուրանական ծավալապաշտությունը և 70 նահատակ ազգեր» աշխատությունը, որից 50 օրինակ նվիրել է ՀՀ Պաշտպանության նախարարությանը:
Դատարանի որոշմամբ` գործի հաջորդ քննությունը կլինի հուլիսի 20-ին:

Comment