Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Ադրբեջանցի հետախույզը հաշմանդամ դարձավ դիվերսիայի ժամանակ (ֆոտո)
Սեպտեմբեր 3, 2015
Սոցիալական ցանցերի ադրբեջանական օգտատերերի գրառումներից Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի լույս 1-ի գիշերը, ենթադրաբար Արցախի սահմաններին, Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի խումբը դիվերսիայի փորձ է ձեռնարկել, սակայն այն ձախողվել է դեռևս միջդիրքային գոտում։
Հետախուզադիվերսիոն խմբի հրամանատար Անար Մամեդովը՝ ձախ ձեռքը կորցրած
Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների համադրման արդյունքում պարզ է դարձել, որ հետախուզադիվերսիոն խմբի հրամանատար, սպա Անար Մամեդովը միջդիրքային գոտում պայթել է ականի վրա։ Պայթյունը նրան գետնին է տապալել, ինչի հետևանքով նա ընկել է մեկ այլ ականի վրա և կորցրել ձախ ձեռքը։
Հայտնի է նաև, որ միջադեպի արդյունքում ծանր վիրավորվել է նույն հետախուզադիվերսիոն խմբի առնվազն ևս մեկ անդամ։ Պաշտոնական աղբյուրները միջադեպի մասին որևէ տեղեկություն չեն հայտնել։
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Ադրբեջանի սահմանապահ ծառայության զինծառայողը սպանվել է չճշտված հանգամանքներում
Սեպտեմբեր 3, 2015
Օգոստոսի 28-ին Ֆիզուլու շրջանում տեղակայված սահմանապահ զորամասերից մեկում, դեռևս չճշտված հանգամանքներում, հրազենային վիրավորումից սպանվել է 1991-ին ծնված Օրխան Յագուբովը (Orxan Yaqubov)։ Այս մասին Ռազմինֆոն հայտնել էր դեռևս ժամեր առաջ՝ հղում անելով սոցցանցերին: Այժմ նույն աղբյուրներից հայտնի են նաև նրա անձնական տվյալները։
Սահմանապահ զորքերի զինծառայող Օրխան Յագուբով
Սահմանապահ զորքերի զինծառայող Օրխան Յագուբով
Սահմանապահ պետական ծառայությունից հարազատներին հայտնել են, թե զինծառայողն ինքնասպան է եղել, սակայն վերջիններս հակված չեն հավատալու այդ վարկածին ու կարծում են՝ նա սպանվել է ծառայակցի կողմից։
Նշենք, որ պաշտոնական աղբյուրները միջադեպի մասին որևէ տեղեկություն չեն հայտնել։ Հավելենք նաև, որ 2015-ի օգոստոսին սա Ադրբեջանի բանակում և ուժային այլ կառույցներում մահվան ելքով 5-րդ միջադեպն է, որի մասին հայտնի է դարձել ։
Comment
-
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
RIP
Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող
Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հակառակորդի գնդակից զոհվել է պայմանագրային զինծառայող Հայկ Կառլենի Դևոյանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը. ասուլիսի վայրից հայտնում է Ռազմինֆոյի թղթակից Գարիկ Հարությունյանը։
տարբերանշան
Հավելենք, որ երեկ Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով վիրավորվել էին Կոթի գյուղի 2 բնակիչ՝ Նազիկ և Ռազմիկ Թումանյանները։ Վերջիններս տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Azerbaboon: 9.000 Google hits and counting!
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Lavrov is in Baku, there are rumors he's going to offer more Russian weapons to Azerbaijan. I thought we sacrificed our economy by joining the Eurasian Union for security purposes..
Comment
Comment