Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Մայիսի 26-ին թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող
Մայիս 26, 2017 by Գարիկ Հարությունյան
Մայիսի 26-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակված կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արմեն Ռաֆիկի Հարությունյանը (ծնվ. 1996թ.):
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Հայտնում է ՊԲ կայքը:
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Originally posted by burjuin View Post
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Սպանություն առաջնագծում. Բաքուն «սողանցք» է գտել
lragir
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Ներքին կյանք - 26 Մայիսի 2017
Արցախի պաշտպանության բանակը տարածել է ցավալի տեղեկություն առաջնագծից: Ըստ հաղորդագրության, Ադրբեջանի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող, 1996 թվականին ծնված Արմեն Ռաֆիկի Հարությունյանը: Կատարվում է քննություն:
Ողբերգությունն ըստ ամենայնի հակառակորդի դիպուկահարի կրակոցի հետեւանք է: Վերջին շրջանում, ավելի շուտ փետրվարի 25-ի հայտնի միջադեպից հետո, երբ հայկական զինուժը կանխարգելիչ հարվածով ոչնչացրեց գրոհի անցնող ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, Ադրբեջանը նկատելիորեն աշխուժացրել է դիպուկահարներին:
Փետրվարի 25-ի միջադեպն Ադրբեջանի համար թե ուժգին հարված էր, թե անսպասելի բացահայտում հայկական առջնագծի տեխնիկական հագեցածության իմաստով: Բաքուն արձանագրեց, որ գործնականում էապես սահմանափակված է դիվերսիոն գործողությունների հնարավորությունը, քանի որ հայկական դիրքերը հագեցած են խորքային հետախուզություն եւ դիտարկում իրականացնելու ժամանակակից սարքավորումներով, որոնք ըստ Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի, Հայաստանին են փոխանցել ամերիկացիները, ինչը ադրբեջանական մամուլում առաջացրել է հիստերիա:
Փետրվարի 25-ի այդ հարվածից հետո Ադրբեջանը ձեռնպահ է մնացել դիվերսիոն սադրանքներից: Փոխարենը հայկական կողմը մի քանի ցավալի կորուստ է ունեցել հակառակորդի կրակոցից, ինչը թերեւս հենց դիպուկահարների գործողության հետեւանքն է:
Այստեղ մի կողմից աներկբա է, որ Ադրբեջանն օգտագործելու է ցանկացած մասշտաբի հնարավորություն եւ «սողանցք», առաջնագծում մարդ սպանելու եւ այդ հանգամանքն իր այսպես ասած դիվանագիտական դիրքերի «խաղաքարտ» դարձնելու համար, հատկապես ապրիլից իր անհաջողությունից հետո ստեղծված ռազմա-քաղաքական փակուղում:
Մյուս կողմից, ռազմական փորձագետներից, նաեւ առաջնագծում գտնվող հրամանատարներից շատերը, այդ թվում հեռուստատեսային ռեպորտաժների եւ հաղորդումների շրջանակում հայտնում են, որ եթե զինծառայողները պահպանեն դիրքային անվտանգության կանոնները, հասանելի չեն լինի հակառակորդի դիպուկահարի համար, հետեւաբար չեն լինի զոհեր դիպուկահարի կրակոցից:
Այն, որ անվտանգության կանոնների, կարգապահության, մարտական ծառայության կազմակերպման իմաստով զինված ուժերում կան խնդիրներ, ակնառու էր օրերս ՊՆ-ում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի անցկացրած խորհրդակցությունից, որը նվիրված էր հենց այդ խնդիրներին:
Խորհրդակցության պատճառն ըստ երեւույթին հենց վերջին շաբաթներին կամ ամիսներին հակառակորդի դիպուկահարների կրակոցից մի քանի զոհերի փաստն էր: Խորհրդակցության մասին հաղորդագրությունը եղել է մայիսի 23-ին: Մայիսի 27-ին ստացվում է ցավալի հաղորդագրությունը:
Արդյոք դա նշանակում է, որ Մովսես Հակոբյանի անցկացրած խորհրդակցությունը չի ունեցել բավարար արդյունավետություն եւ չեն արվել անհրաժեշտ հետեւությունները՝ կարգապահության եւ մարտական ծառայության կազմակերպման որակի հարցում:
Ինչ խոսք, խրամատային պատերազմը, հատկապես շատ տեղերում երկկողմ դիրքերի չքափազանց փոքր հեռավորության պայմաններում, ենթադրում է իրավիճակներ, երբ անվտանգության կանոն ասվածը դառնում է իսկապես հարաբերական: Եվ դա խրամատային պատերազմի ցավալի եւ ողբերգական ասպեկտներից մեկն է: Մյուս կողմից, անվտանգության կանոններն ու միջոցառումները պետք է կատարելագործվեն, վերամշակվեն, արդիականացվեն անընդհատ, առաջնագծում զինվորի եւ սպայի անվտանգությունն առավելագույնի հասցնելու համար:
Եթե Ադրբեջանի հնարավորությունն էապես սահմանափակվի դիպուկահարների «արդյունավետության» իմաստով, դա կլինի Բաքվի նաեւ քաղաքական դիրքային նոր սահմանափակում, քանի որ մարդասպանությունն Ադրբեջանի համար քաղաքական խաղաքարտ է վաղուց:
Comment
Comment