Announcement
				
					Collapse
				
			
		
	
		
			
				No announcement yet.
				
			
				
	
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
				
					Collapse
				
			
		
	X
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
 
 Հայաստանում ստեղծված լազերային սարքը հակառակորդի դիպուկահարին կհայտնաբերի մինչև կրակոցը
 
 
 2017-05-23
 
 Հայաստանում ստեղծվել է լազերային սարք, որը նախատեսված է ռազմական նշանակության օպտիկական միջոցների հայտնաբերման և ոչնչացման համար:
 Այս մասին «Հայոց աշխարհ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ներկայացուցիչ Արամ Սայադյանը:
 
 «Սարքի առավելությունն այն է, որ մինչեւ դիպուկահարի աշխատելը, նախքան կրակոց արձակելը, սարքը թույլ է տալիս նրան հայտնաբերել, որքան էլ որ դիպուկահարը քողարկված լինի: Ինչքան էլ նա թաքնվի, օպտիկան չի փակում, քանի որ օպտիկան պիտի բաց տեսադաշտ ունենա, որ թիրախ որոնի: Այդ օպտիկայից անդրադարձվող ճառագայթները որսալով՝ մեր սարքը հայտնաբերում ու բացահայտում է դիպուկահարի գտնվելու վայրը: Ինչպես նաեւ հզոր լազերային ճառագայթի օգնությամբ շարքից հանում է տվյալ օպտիկական սարքը:
 Սարքի ամբողջ կոմպլեկտացիան՝ հարակից սարքավորումներով, երկու հոգի կարող են տեղափոխել: Այն շատ հեշտ է քողարկել, քանի որ սարքը ինքնին փոքր է», - նշել է Սայադյանը:
 
 Նրա խոսքերով սարքը նախատեսված է նաև ռազմական նշանակության հեռադիտակ, օպտիկական հետախուզության ցանկացած սարքավորում, ինչպես նաեւ օպտիկա-էլեկտրոնային հետախուզության, այսինքն՝ ջերմատեսիլ սարքեր, տարբեր էլեկտրոնային տեսախցիկներ, գիշերային կամ սակավ տեսանելիության պայմանների խցիկներ բացահայտելու համար:
 Comment
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
 
 Հայաստանը նոր զենք ունի, որը գաղտնի է պահվում
 Lragir.am
 Ներքին կյանք - 23 Մայիսի 2017, 13:11
 
 
 
 2018-2019 թվականներին Հայաստանը զինատեսակների նոր խմբաքանակ կստանա Ռուսաստանից, ինչը ներառում է և 200 մլն դոլար վարկային ծրագիրը, և ընթացիկ համագործակցությունը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:
 
 Նա չմանրամասնեց, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը՝ հավելելով, որ միջպետական վարկի շրջանակներում ձեռք բերվող զինատեսակների ցանկն արդեն հրապարակվել է, այլ կարգի զինատեսակների մասին ձեռնպահ կմնա խոսել, դա գաղտնիք է:
 
 «Խոսքը վերաբերում է նրան, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերով նոր զենքի խմբաքանակ է մատակարարվելու Հայաստանին: Մենք ունենք տարբեր ծրագրեր, որոնցից մեկը միջպետական վարկի ծրագիրն է: Դրանով Հայաստան սպառազինության ու ռազմական տեխնիկայի ներկրումն իրականացվում է կանոնավոր ձևով, ըստ մեր կողմից հաստաստված ժամանակացույցի: Որևէ ուշացում չի լինում, ընդհակառակը, որոշ զինատեսակների առումով նույնիսկ մատակարարումները ժամկետից շուտ են կատարվում: Երկրորդը, երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև առկա ռազմատեխնիկանան համագործակցության շրջանակներում տարբեր սպառազինության տեսակներ ու ռամզամթերք է ներկրվում Հայաստան»,- ասաց նա:
 
 ՊՆ պաշտոնյան պնդեց, որ Հայաստանը հատուկ գներով է Ռուսաստանից ձեռք բերում սպառազինությունը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ Հայաստանն ունի հատուկ համաձայնագրեր, որոնք թույլ են տալիս ՌԴ հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունն իրականացնել հատուկ պայմաններով: «Դա իրենից ենթադրում է այն, որ սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի գնումների դեպքում մենք ՌԴ-ից կարողանում ենք դրանք ձեռք բերել Ռուսաստանի ներքին գներով: Այսինքն՝ այն գները, որոնք գործում են ՌԴ բանակի համար, նույն գները գործում են նաև Հայաստանի բանակի համար»,- հավելեց Այվազյանը:
 
 ՊՆ պաշտոնյան անդրադարձավ նաև ադրբեջանական կողմի տեղեկություններին, թե հայկական կողմն օրերս մարտական անօդաչու սարքեր է գործի դրել:
 
 «Անօդաչուներ նոր չէ, որ մենք կիրառում ենք, արդեն բավական երկար տարիներ կիրառում ենք: Ինչ վերաբերում է հարվածային անօդաչուներին, եկեք ես ձեռնպահ մնամ այդ հարցի պատասխանից, որովհետև դա գաղտնիություն է պարունակում», - ասաց նա:
 Comment
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
 
 Ադրբեջանն անկանխատեսելի եւ արկածախնդիր հակառակորդ է. ՊՆ
 23.05.2017
  Շփման գծի տարբեր հատվածներում կան հրամանատարներ, որոնք ռազմական տեսանկյունից անտրամաբանական գործողություններ են կատարում... Շփման գծի տարբեր հատվածներում կան հրամանատարներ, որոնք ռազմական տեսանկյունից անտրամաբանական գործողություններ են կատարում...
 
 
 Ադրբեջանն իր ռազմաքաղաքական ղեկավարությամբ անկանխատեսելի, արկածախնդիր հակառակորդ է: Մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը:
 
 Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջին անգամ հասցեական հայտարարությամբ հանդես եկավ՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետ:
 
 «Քաղաքական տեսանկյունից դա շատ կարեւոր է: Կարծում եմ՝ նման հայտարարություններ, որոնք մեր հարեւանին կոչ են անում զերծ մնալ նման գործողություններից, դեռ շատ կլինեն»,- նշեց Այվազյանը:
 
 Ինչ վերաբերում է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներին, նա նշեց, որ դեպքերի մեծ մասի պարագայում դրանք պայմանավորված են անտրամաբանական պատճառներով՝ ուղղված շփման գծում իրադրության սրմանը:
 
 «Շփման գծի տարբեր հատվածներում կան հրամանատարներ, որոնք ռազմական տեսանկյունից անտրամաբանական գործողություններ են կատարում: Իհարկե՝ այդ խախտումները որեւէ ռազմական խնդիր չեն լուծում: Դրանք ընդամենն ուղղված են լարված իրադրության պահպանմանը, հայ հասարակության վրա հոգենական ճնշում գործադրելուն եւ խնդրին միջազգային հանրության ուշադրությունը գրավելուն: Այդպիսին է մեր հարեւանի քաղաքականությունը»,- հավելեց Լեւոն Այվազյանը:
 
 Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտել են ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում հրադադարի ռեժիմի վերջին խախտումները եւ կողմերին կոչ են արել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ հակամարտության գոտում իրադրության հետագա սրումը կանխելու համար: «Բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքված տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան եւ հաջորդ օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի նման գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում եւ տագնապի առիթ են»,- ասված է եռանախագահների հայտարարությունում:
 Comment
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
 
 Զինված ուժերում խնդիրներ կուտակած Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել
 Lragir.am
 Քաղաքականություն - 23 Մայիսի 2017,
 
 
 Զինված ուժերում բազմաթիվ խնդիրներ կուտակած Ադրբեջանը չի կարող այս պահին սկսել պատերազմ, որքան էլ դա նրա հետաքրքրությունների շրջանակում լինի: Նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ մայիսի 23-ին հրավիրված ասուլիսում: Նրա խոսքով՝ ադրբեջանական մամուլում լայն արձագանք գտած հայկական կողմին տեղեկատվության փոխանցելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայողների ձերբակալությունը խոսում է Ադրբեջանի զինված ուժերում տիրող բարոյահոգեբանական վիճակի մասին:
 
 «Լուրեր ստացանք, որ զինծառայողները սպանվում են անհայտ պարագաներում իրավապահների կողմից եւ փակ դագաղներում հանձնվում են հողին նույնիսկ առանց բացատրության, թե ինչու են նրանք սպանվում: Հետեւելով ադրբեջանական մամուլին՝ տեսնում ենք, որ երկու թեզ է շրջանառվում, թե իրականում ինչու պետք է այս զինծառայողներին ձերբակալեին: Ընդ որում, դրանք կարող են անմիջական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման հարցում: Առաջինն այն է, որ միգուցե Ադրբեջանի պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի միջեւ մրցակցություն է գնում, որ այսպես փորձում են միմյանց կադրերը լիկվիդացնել: Խոսք էր գնում նաեւ հնարավոր զինված ապստամբության մասին, եւ միգուցե, հենց դա էր բացահայտվել եւ կանխվել այսպես: Երկրորդ տարբերակը հունվար-փետրվարին ներթափանցման փորձերը տապալելու մասին է: Կար հրաման նորից ապրիլյան դեպքերի նման մի բան ստեղծել, միգուցե հրամանին չենթարկվելու կամ տապալելու համար հաշվեհարդար են տեսնում: Ադրբեջանում լուրջ խնդիրներ կան, տասնյակ սպաներ են ձերբակալվել, ինչը խոսում է տիրող ներքին իրավիճակի, նրանց պատրաստվածության մասին, որն իր հերթին առիթ է տալիս մտածելու, որ նման Զինված ուժերով, նման խնդիրներ կուտակած Ադրբեջանը չի կարող այս պահին սկսել պատերազմ, որքան էլ դա նրա հետաքրքրությունների շրջանակում լինի»,-նշեց նա:
 
 Քաղաքագետի կարծիքով՝ Մինսկի խմբի համանախագահների՝ օրերս արված հայտարարությունը, որում նշվում էր, թե Ադրբեջանն է մայիսի 15-ին նախահարձակ եղել, առաջին հասցեական հայտարարությունը չէ, եւ պետք չէ դրան վերաբերվել որպես սենսացիոն ձեռքբերման:
 
 «Մինսկի խմբի համանախագահները կարծես թե շեշտադրեցին, որ Ադրբեջանն է եղել, սակայն կոչերը կրկին ուղղված էին երկու կողմերին էլ՝ լինել ավելի կշռադատված, թույլ չտալ լարվածության աճ: Սա առաջին անգամը չէ, ինչպես բազմիցս նշվեց մամուլում: Հիշենք 2015 թվականի Կրակովի հանդիպումը, որից հետո Ադրբեջանին կոչ արվեց հետեւողական լինել ստանձնած պարտավորություններին: Կարծում եմ՝ շահեկան կլինի կողք կողքի դնել այս բոլոր հայտարարությունները եւ դրանք ընդունել որպես օրինաչափություն: Նման շեշտադրումներ էլի հնչել են, եւ սա խոսում է այն մասին, որ Մինսկի խումբը որոշ չափով վերանայում է դիրքորոշումը: Պետք է պարզապես խրախուսել, որպեսզի դա հետեւողական զարգացում ունենա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ թեպետ նման կոչերով որեւէ խնդիր չի լուծվում, բայց պետք է հասնել նրան, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներն օգտագործեն ողջ ազդեցությունը Ադրբեջանի նկատմամբ՝ այդ երկրին զերծ պահելու իր ռազմատենչ քաղաքականությունից եւ իրականում խաղաղ ճանապարհով լուծման ճանապարհներ գտնելու համար:
 Comment









 
	





 
			
			
		









Comment