Announcement

Collapse
No announcement yet.

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Originally posted by Sukhoi22 View Post
    Azer Soldier Musayev Vahid Vuqar oglu killed in the Tovuz area today.

    Հատուկ գործողություն սահմանին

    • Lragir.am
    • Ներքին կյանք - 06 Օգոստոսի 2017,


    Հուլիսի 31-ին Ադրբեջանը հայտնեց իր ԶՈՒ զոհված լեյտենանտի մասին, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ հայկական ուժերի կողմից Թովուզի բնակավայրերի գնդակոծության հետեւանքով:



    Մինչ այդ, ադրբեջանական կողմը կրկին լարել էր իրավիճակը Հայաստանի Տավուշի մարզի սահմանագծում: Գնդակոծվել էին բնակավայրերը: Ամբողջությամբ շարքից հանվել էր հայ ֆերմերներից մեկի տնտեսությունը: Դիպուկահարը կրակել էր 14-ամյա պատանու ուղղությամբ, ով կարողացել էր թաքնվել ու ողջ մնալ:



    ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում քննարկումներից մեկում նշել էր, որ այդ զոհված լեյտենանտը՝ Հուսեյն Աքբերլին, բարձր որակի դիպուկահար է եղել: Չի բացառվում, որ դա եղել է նույն դիպուկահարը, ով հետապնդել էր հայ պատանուն:



    Մի քանի օր անց Ադրբեջանը հայտնեց եւս մեկ կորստի մասին, այդ նույն սահմանագոտում:



    Ադրբեջանը պարբերաբար լարում է վիճակը Հայաստանի հետ սահմանին, որն այսպես ասած ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին է: Ընդ որում, հաճախ այդ լարումները համընկնում են որոշակի իրադարձությունների, կապված մասնավորապես ՀԱՊԿ-ի հետ:



    Սովորաբար, երբ նման դեպքերում բարձրացվում է ՀԱՊԿ-ի խնդիրը, ռուսական կողմը եւ նրանց հայկական «սուրհանդակներն» ասում են, որ Հայաստանը չի դիմում պաշտոնապես, այդ պատճառով էլ ՀԱՊԿ-ը չի արձագանքում նման դեպքերին: Հնարավոր է՝ այդպես է, թեեւ գոնե հայտարարությունների մակարդակում ՀԱՊԿ-ը չպետք է որեւէ բանի սպասի, քանի որ Հայաստանի դեմ կրակոցը, ենթադրվում է, կրակոց է նաեւ ՀԱՊԿ-ի դեմ:



    Մյուս կողմից, ՀԱՊԿ-ը շատ կուզեր, որ Հայաստանը դիմեր, «հայտնի պատճառներով», մասնավորապես նկատի առնելով խաղաղապահների երբեմն-երբեմն ակտիվացող թեման:



    ՀԱՊԿ-ը եւ դրա առաջատար Ռուսաստանը, ինչպես ցույց տվեցին հայ-ադրբեջանական դիմակայության վերջին տարիների իրադարձությունները, ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի անվտանգության երաշխավորն են, այն առումով, որ զսպեն ու սահմանափակեն հայկական ուժերի գործողությունները: Եթե այդպես չլիներ, Ադրբեջանն անգամ օդ չէր կրակի:



    Հայաստանը ճիշտ է անում, որ չի դիմում ՀԱՊԿ-ին: Մի կողմից, այդ կառույցին «պարտքի տակ թողնելով», մյուս կողմից՝ սեփական ԶՈՒ գործողությունների համար ազատություն ապահովելով: Բացի այդ, ապահովվում է նաեւ Ադրբեջանի համար անակնկալը՝ այդ երկիրը պետք է մշտական վախի ու կասկածի մեջ լինի, չիմանալով, թե որ կողմից է լինելու հարվածը:



    Տավուշում հատուկ գործողությունը հանրային մեծ հնչեղություն չստացավ, քանի որ այդ օրերին Հայաստանում «քրեական հրավառություն» էր՝ իրար հետեւից աղմկալի սպանություններ էին կատարվում, հանրությունն ըմբոշխնում էր քրեական քրոնիկոնն ու կենցաղային հողում փորփրած կեղտը, որ հորդում էր ԶԼՄ-ների էջերում:

    Comment


    • Nagorno-Karabakh Defense Army







      Comment


      • Armenian Air Defense








        Comment


        • International Army Games 2017






          ​​​​​​​


          Comment


          • Օրերս 4րդ բանակային կորպուսի ենթակա N զորամասի մարտական հենակետերից մեկում, տեղի ունեցավ մատուռի օրհնության և բացման արարողություն՝ ձեռամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
            Օրերս 4րդ բանակային կորպուսի ենթակա N զորամասի մարտական հենակետերից մեկում, տեղի ունեցավ մատուռի օրհնության և բացման արարողություն՝ ձեռամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Արարողությանը մասնակցում էին բանակային կորպուսի հրամանատար՝ գնդապետ Վալերի Քոչարյանը, բարձրաստիճան սպաներ, պայմանագրային ու ժամկետային զինծառայողներ, Խաչիկ, Գլաձոր, Աղավնաձոր համայնքների ղեկավարները:






            Comment


            • Another Azeri soldier dead just over the border from Tovuz


              [Թարմացված]․ Օգոստոսի 4-ին Ադրբեջանը Տավուշի դիմաց «կորցրել է» երկու զինծառայող

              Posted on Օգոստոս 7, 2017 by Տարոն Հովհաննիսյան | Leave a comment
              Ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ, ամենայն հավանականությամբ օգոստոսի 4-ին, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի դիրքերում (ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դիմաց) սպանվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող։

              Ադրբեջանի բանակի պայմանագրային զինծառայող, 1986 թ․ ծնված Ահմադով Շահին Շամիստան օղլուի (Əhmədov Şahin Şəmistan oğlu) մահվան մասին հայտնել են նրա համագյուղացիները, հարազատները՝ Աղստաֆայի շրջանի Սադըխլը գյուղից։

              Թարմացում․ Ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV լրատվակայքը փոխանցում է Թովուզի շրջանի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչից ստացած տեղեկությունը, որ Ահմադով Շահինին, ինչպես նաև ժամկետային զինծառայող Մուսաև Վահիդին սպանել են համածառայակիցները։

              Նշվում է, որ զինծառայողներին Ադրբեջանի ԶՈւ դիրքերից մեկի կողքով անցնելիս սպանել են համածառայակիցները, այն բանից հետո, երբ նրանք չեն կարողացել ասել «գաղտնաբառը»։
              Ô±Õ¤Ö€Õ¢Õ¥Õ»Õ¡Õ¶Õ« Õ¢Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ« ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¡Õ£Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¦Õ«Õ¶Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ¸Õ², Ô±Õ°Õ´Õ¡Õ¤Õ¸Õ¾ Õ‡Õ¡Õ°Õ«Õ¶ Õ„Õ¸Ö‚Õ½Õ©Õ¡Ö†Õ¡ Ö…Õ²Õ¬Õ¸Ö‚ (ÆhmÉ™dov Åžahin Şəmistan oÄŸlu)
              Ադրբեջանի բանակի պայմանագրային զինծառայող, Ահմադով Շահին Մուսթաֆա օղլու (Əhmədov Şahin Şəmistan oğlu)

              Առայժմ մահվան ստույգ պատճառը չի նշվում, պաշտոնական որևէ տեղեկատվություն չի տարածվել։ Ըստ ադրբեջանցի օգտատերերից մեկի գրառման՝ զինծառայողը մահացել է Ալիբեյլի գյուղի դիրքերում հերթապահություն իրականացնելիս։

              Տարօրինակ զուգադիպությամբ՝ օգոստոսի 4-ին բաց աղբյուրներից հայտնի էր դարձել Ալիբեյլի գյուղի դիրքերում Ադրբեջանի բանակի մեկ այլ զինծառայողի մահվան մասին։ Այդ ժամանակ նշվում էր, որ Մուսաև Վահիդ Վուգար օղլուն (Musayev Vahid Vüqar oğlu) սպանվել է «հայկական կողմի կրակոցից»։ Այս դեպքի կապակցությամբ ևս ադրբեջանական կողմը պաշտոնական տեղեկություն չի տրամադրել։

              Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ՀՀ Տավուշի մարզի առաջապահ դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից վիրավորվել էր պայմանագրային զինծառայող Արմեն Մեխակի Նազլուխանյանը (ծնվ. 1986 թ.):

              Չի բացառվում, որ Ադրբեջանի բանակի երկու զինծառայողներն էլ սպանվել են հայկական կողմի պատասխան կրակից, բայց այս տեղեկությունն առայժմ այլ աղբյուրներով չի հաստատվել։

              Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 42 մահացած զինծառայողի անուն։ Բացի այդ, հայտնի է ևս 3 մահացածի անուն, որոնք, հնարավոր է, Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ էին։
              General Antranik (1865-1927): “I am not a nationalist. I recognize only one nation, the nation of the oppressed.”

              Comment


              • Azeri soldier died from a disease

                Ադրբեջանի բանակի մահացած զինծառայողի հայրը նշում է, որ որդին հիվանդությունից է մահացել՝ հոսպիտալում։ Ադրբեջանի ՊՆ-ն առայժմ միջադեպին չի արձագանքել։


                Օգոստոսի սկզբին հիվանդությունից մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող | Razm.info
                Զինծառայողը ծառայում էր Նախիջևանում։
                RAZM.INFO
                General Antranik (1865-1927): “I am not a nationalist. I recognize only one nation, the nation of the oppressed.”

                Comment


                • Armenian Army






                  Comment




                  • .
                    Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
                    Its about self interest at personal and national level often at odds with the above.
                    Great politicians pursue the National interest and small politicians personal interests

                    Comment


                    • Originally posted by londontsi View Post


                      .
                      es txen ira cankutyunner@ irakanutyunic chi karoghanum tarberel u anun@ drel a qaghaqaget: Mard@ asel a anvtangutyan goti, vorovhetev edpes el ka irakanum: Mer nerqin cankutyunnern u Artsakhi sahmanadrakan popoxutyunner@ es ashxarhum ban chen poxum: Artsakhi voroshumner@ edqan hargum en, tox banakcutyunneric durs chhanein Artsakhin: Bayc es anasun "qaghaqagetin" vor harcneq, da tchisht qayl er: Inq@ uzum a, vor hayer@ banakcutyunneric mets imastov durs gan, Artsakh@ tchanachen Hayastani mas u paterazmi arit tan: Te ed paterazm@ vonc piti haghten, ira tandzin chi:
                      Vay en azgin, vori qhaghaqagetner@ koch en anum sepakan karavarutyan@ divanagitutyunic dzer qashel:

                      Comment

                      Working...
                      X