Երբ Արցախի ոստիկանապետի համար բյուջեից 100 հազար դոլարանոց մեքենա են գնում
Մեր զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը
Պարոն Պապյան, Ադրբեջանի վարժանքների ժամանակ երևացել են չեխական արտադրության 152 մմ տրամաչափի dana ինքնագնաց հրետանային համակարգեր (ԻՀՀ) և 122 մմ տրամաչափի rm-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ): Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը զենք է տալիս Ադրբեջանին: Հիմա կարծես մտավախություններ կան, որ եվրոպական կողմը ևս զինում է Ադրբեջանին։
Բնականաբար, դժգոհություն և մտահոգություն պետք է արտահայտվի բոլոր դեպքերում և բոլորի դեմ, որոնք զենք են վաճառում Ադրբեջանին, որովհետև, ի վերջո, այդ զենքը շքերթի համար չէ և մի օր կարող է կրակել, և զոհերը շատ կլինեն։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի անդամ կամ ոչ անդամ լինելուն, այստեղ դա էական չէ, քանի որ մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք, և Չեխիան ՆԱՏՕ-ի դաշնակցի դեմ չի վաճառում իր զենքը։ Երբ ես ժամանակին մեղադրանք ներկայացրեցի մի բարձրաստիճան իսրայելցի զինվորականի դեմ՝ ասելով, որ դուք զենք եք ծախում Ադրբեջանին, ասաց՝ երբ ձեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որը զենքի 80 տոկոսն է վաճառում Ադրբեջանին, կդադարի, այդ ժամանակ կգաք մեզ վրա մուննաթ կգաք։ Բայց քանի դեռ ձեր դաշնակից Ռուսաստանը զենք է վաճառում, դուք որևէ իրավունք չունեք խոսելու մեզ վրա։ Ինձ թվում է՝ նույն պատասխանը մեզ կարող են տալ չեխերը։ Բայց, իհարկե, պետք է բոլորի դեմ բողոքել և նշել, որ հակամարտության կողմերին զենք վաճառելը ապակայունացնում է իրավիճակը, ինչպես ասում էր Պուտինը։
Իսկ ինչպե՞ս պետք է մենք հակազդենք այս վիճակին։ Գուցե պետք է զենք ձեռք բերել Իսրայելից, որը պատրաստ է Հայաստանին էլ զենք վաճառել։
Նախ այդ զենքի գնումներն ապացույց են նրա, որ Ադրբեջանը չի փոխել իր մտադրությունը՝ զենքի ուժով լուծելու խնդիրը։ Եթե Բաքուն երբեմն հայտարարություններ է անում, թե պատրաստ է խաղաղ ճանապարհով խնդրի լուծմանը, ապա դա սուտ է։ Ինչ վերաբերում է իսրայելական զենքի շուկա մտնելուն, խնդիր չկա, Իսրայելը միշտ է հայտարարել, որ պատրաստ է Հայաստանին զենք վաճառել, ուղղակի խնդիրն այն է, որ նախ դրա համար փող է պետք, երկրորդ՝ այդ զենքը պետք է համատեղելի լինի մեր ունեցած զենքերին, որոնց մեծ մասը ռուսական է, և նաև սպասարկման խնդիրը կա՝ արդյոք մենք այդ մասնագետներն ունենք, որ փչանալու դեպքում կսարքեն։ Այստեղ մեզ համար ավելի կարևոր է մեր ունեցած քիչ լծակներով զսպել Ադրբեջանի ախորժակը զենքի գնումների հարցում։ Մենք մեր կարեցածի չափ պետք է հավասարակշռությունը պահենք, որովհետև խաղաղությունը հիմնված է ռազմաքաղաքական հավասարակշռության վրա։ Բայց քանի որ մեր բյուջեն փոքր է, պետք է մտածենք, թե բա ինչի՞ է փոքր։ Փոքր է, որովհետև երկրում չկան հավասար բիզնես հնարավորություններ բոլորի համար։ Դրա համար ենք խոսում, որ երկրում չպետք է կոռուպցիա լինի, պետք է արդարություն լինի, արդար դատարան լինի։ Այդ ամենը կբերի նրան, որ մեր բյուջեն կեռապատկվի, կքառապատկվի։ Այսինքն՝ մեզ մոտ կոռուպցիան արդեն անվտանգության խնդիր է։ Եթե կան երկրներ, որոնց համար այն բարեկեցության խնդիր է, մեզ մոտ անվտանգության խնդիր է, որովհետև քիչ բյուջե ունենք, հետևաբար քիչ զենք ունենք և թշնամուն տանում ենք գայթակղության մեր դեմ պատերազմ սկսելու։ Դրա համար մեր իշխանությունները խոսքից պետք է անցնեն գործի։ Մենք իսկապես ուզում ենք տեսնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներ, այլ ոչ թե խոսքեր ու ճառեր։
Մենք կարո՞ղ ենք դիվերսիֆիկացնել մեր անվտանգությունը, մենք պատրա՞ստ ենք դրան։
Մենք չպետք է հասնեինք այս վիճակին, սա մեր իշխանությունների կողմից լուրջ սխալ էր, երբ կախված ես լինում միայն մեկից։ Մենք այսօր Ռուսաստանից կախված ենք անվտանգության տարբեր ոլորտներով, միայն ռազմական անվտանգությունը չէ, կա նաև էներգետիկ անվտանգության խնդիր, վառելիքային անվտանգության խնդիր, և սա լրջագույն խնդիր է։ Եվ հիմա պետք է փորձենք հնարավորինս այլընտրանքներ ստեղծենք, ուրիշ բան, որ ոչ մեր ղեկավարությունն ունի այդ քաղաքական կամքը, և ոչ էլ ռուսներն են թողնում։ Ռուսները հասկանում են՝ ինչ է նշանակում դիվերսիֆիկացիա, դա նշանակում է ազդեցության թուլացում, և իրենք չեն ուզում իրենց ազդեցությունը թուլացնել, ընդհակառակը, իրենք պատրաստ են մի բան էլ Հայաստանին զոհաբերել, բայց իրենց ազդեցությունը պահել։ Մենք ուղղակի այլընտրանք չունենք, և մենք հարկադրված ենք սա անել, և եթե չանենք, կդառնանք Ռուսաստանի լրիվ կամակատարը, և դա շատ վատ կանդրադառնա Արցախի հարցի վրա։
«Հայաստան-սփյուռք» համաժողովներ անցկացնելով՝ ի՞նչ նպատակներ է իր առջև դնում Հայաստանը։ Հնարավո՞ր է, օրինակ, անվտանգության օրակարգի շուրջ Հայաստան-Սփյուռք միավորում։
Սփյուռքն ունի իր օրակարգը, այսինքն՝ սփյուռքն ունի իր դարդն ու ցավը և զբաղվում է իր խնդիրներով։ Ասենք, ինչ-որ քաղաքում դպրոցի փակումը իր համար կարող է լինել նույնքան ողբերգություն, ինչ մեզ համար պատերազմը։ Բացի այդ, սփյուռքը չունի այն նյութական կարողությունները։ Այդ նույն հաուբիզները, որ գնել է Ադրբեջանը Չեխիայից, վստահաբար կարող եմ ասել, որ եթե ամբողջ սփյուռքն իրար հետ հավաքվի, այդ մեկ պարտիա զենքը չի կարող գնել, այդքան գումար չի ունենա։ Սփյուռքն ավելի շատ պետք է քաղաքական դերակատարություն ունենա, ֆինանսական չի կարող ունենալ, որովհետև ինքն ամեն ինչից բացի իր ներքին խնդիրներն է լուծում։ Բայց այստեղ մի շատ կարևոր հարց կա, եթե մենք ուզում ենք սփյուռքի ֆինանսական ներգրավվածությունը, մենք պետք է ցույց տանք սփյուռքին, որ մեր բյուջեն, էլ չեմ ասում նվիրատվությունները, լավ ենք ծախսում։ Մեկ օրինակ բերեմ՝ երկու-երեք ամիս առաջ, երբ Արցախի խորհրդարանը հաստատեց 160 միլիոն դրամ, որն անում է 320.000 դոլար, նոր մեքենաներ գնելու համար, որոնցից մեկը Արցախի ոստիկանապետի 100.000 դոլարանոց մեքենան էր։ Եթե դու 100.000 դոլար տալիս ես, ոստիկանապետի համար մեքենա ես գնում բյուջեով, հարց է առաջանում՝ ես ինչի՞ պիտի փող տամ, եթե 100.000 դոլարը գցում ես մի կողմ, հետո ուզում ես, որ ես իմ երեխայի բերանից կտրեմ, բերեմ գումար տամ։ Սփյուռքին Հայաստանի իշխանությունը պետք է անձնական օրինակով ցույց տա, որ ինքը ճիշտ է ծախսում այդ գումարները՝ ներառյալ բյուջեն։ Մենք՝ որպես հարկատուներ, ուզում ենք, որ մեր վճարած հարկերը ճիշտ ծախսվեն։
Արցախի թեմի առաջնորդը, օրինակ, արդարացնում է նոր մեքենաների գնումը՝ պատճառաբանելով, որ պետք է նոր մեքենա լինի, որ ճանապարհին չխափանվի և այլն։
Համաձայն չեմ, որովհետև ռուսական ուազները 12-13.000 դոլար են, նորմալ ավտոներ են և չեն էլ փչանում։ Բացի այդ, եթե պետք է փչանան, թող փչանան ղեկավարի ավտոները, բա գնդի կամ գումարտակների հրամանատարների մեքենաները հազար տարվա են, փչանում են և ավելի վատ է լինում։ Այո, ես համաձայն եմ՝ այդ մեքենաներն առնեին նրանց համար, ովքեր ռազմաճակատային առաջին գծում են։ Ինչո՞ւ պետք է Արցախի ոստիկանապետը 100.000 դոլարանոց մեքենայով երթևեկի։ Խոսքը նրա մասին չէ, որ հին ավտո ունենա, բայց թող ճոխ չլինի։ Երբ գալիս է ուսումնական տարին, մենք ասում ենք, չէ՞, չենք կարող դպրոցականին լավ պայմաններ ապահովել, որովհետև փող չկա, երբ գալիս է զինվորի առողջության բուժելու պահը, ասում ենք՝ այդքան գումար չենք կարող տալ։
- ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
- Հարցազրույց - 19 Սեպտեմբերի 2017,

Comment