Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Originally posted by burjuin View PostArmenia to conduct intelligence work at border areas, through photos from space
13:44, 22.12.2017
YEREVAN. – The objective for allocating about 300 million drams (approx. $US624,000) to Geokosmos company from the government reserve fund is to expand Armenia’s intelligence capabilities by way of space technology.
Artsrun Hovhannisyan, spokesperson for the Minister of Defense, on Friday told the aforementioned to Armenian News-NEWS.am, as he commented on the respective government decision on Thursday.
He stressed, however, that this is a secret project, and therefore he cannot say anything more that what is noted in the government decision.
“I believe quite a lot of things have been said in the decision,” added Hovhannisyan.
In this decision, it is noted that its expected result will be the ensuring of conditions for conducting operational intelligence activities over the bordering territories of Armenia and its neighbors, and through photography from space.
Comment
-
-
Վիգեն Սարգսյանի բացահայտումը Սեյրան Օհանյանի եւ Խաչատուրովի մասին- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
- Մեկնաբանություն - 25 Դեկտեմբերի 2017
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ նախարարի հարաբերությանը: Նրա խոսքով, եթե պաշտպանության նախարարը զինված ուժերում, պաշտպանական ոլորտում տանտերը եւ իրավիճակի տնօրինողը չէ, ապա դա վատ հետեւանք կունենա տվյալ պետության համար: Միեւնույն ժամանակ, Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ չունենալով եւ չհենվելով գիտակ ու բանիմաց Գլխավոր շտաբի պետի վրա, պաշտպանության նախարարը չի կարող ունենալ արդյունավետ կառավարում:
Պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի հակադրության կամ մրցակցության հարցը Հայաստանի ԶՈՒ մասով հանդիսանում է տեւական դիտարկումների առարկա, դեռեւս նախորդ նախարարի եւ շտաբի պետի պաշտոնավարման ժամանակահատվածից:
Ընդ որում, Վիգեն Սարգսյանն իր հարցազրույցում կամա թե ակամա բացահայտել է հենց այդ հակադրության որոշ նրբերանգներ, խոսելով նախարար-շտաբի պետ հակադրության մասին ընդհանրապես: «Այդպիսի հակադրությունը տեսականորեն կարող է ունենալ մի քանի աղբյուր. դրանցից ամենաառաջինը և ամենավտանգավորն այն է, եթե պաշտպանության նախարարը, ինչպես նաև շտաբի պետը, զինվորական են: Այդ դեպքում պաշտպանության նախարար և շտաբի պետ ունենալու փոխարեն մենք ունենում ենք երկու շտաբի պետ, և բնական մրցակցություն է սկսվում, թե ում հրամանատրումը զորքի նկատմամբ ավելի ուղղակի ներազդեցություն ունի խնդիրների լուծման վրա», հայտարարել է Վիգեն Սարգսյանը:
Ինչպես նախորդ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, այնպես էլ պաշտպանության նախորդ նախարար Սեյրան Օհանյանը զինվորական էին, եւ Վիգեն Սարգսյանը նկարագրած իրավիճակով կամա թե ակամա արտացոլում է հենց այդ իրողությունը: Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի մրցակցության կամ հակադրության մասին մամուլը գրում էր տեւական ժամանակ, իսկ նախարարն ու շտաբի պետը գործնականում չէին ցույց տալիս այդ հակադրության գոյությունը հերքող համոզիչ օրինակներ:
Ավելին, իրավիճակի գագաթնակետը դարձավ ապրիլյան պատերազմը, եւ չի բացառվում, որ Վիգեն Սարգսյանը գործնականում ակնարկում է, թե ինչ հետեւանք է լինում, երբ պաշտպանության նախարարն ու շտաբի պետը գտնվում են հակադրության մեջ:
Խնդիրը տվյալ պարագայում անձերի պատասխանատվության դաշտում չէ, այլ երեւույթի հետեւանքի, երբ բանակը՝ պատերազմող պետության բանակը չի լինում պատերազմի պատրաստ: Ներկայում բացարձակապես գաղտնիք չէ, որ ապրիլյան պատերազմի առաջին ժամերի եւ օրերի ծանրության ու կորուստների հետեւանքը եղել է բանակի անպատրաստությունը որպես ինստիտուտ, կառավարման արդյունավետության տարիների թերությունը:
Բանակն անկասկած ունի Գերագույն գլխավոր հրամանատար, սակայն այդ հրամանատարի հանդեպ հանրային վերաբերմունքով հանդերձ, կառավարման կոնկրետ վիճակների համար պատասխանատուն պետք է լինեն կոնկրետ կառավարիչները, որոնք զբաղվում են ընթացիկ մարտավարական կառավարմամբ: Դարձյալ, դուրս գալով անձերի շրջանակից, խնդիրը այստեղ արդյունավետությունն է: Անարդյունավետ եւ անհեռանկար է ոչ միայն մեկ մարդու թիրախավորման վրա այսպես ասած ընդդիմադիր պայքար կառուցելը, այլ նաեւ ընդհանրապես հանրային ընկալման եւ վերահսկողության տեսանկյունից արդյունավետ չէ ամբողջական պատասխանատվության հարցում մեկ մարդու թիրախավորումը:
Դա բերում է մնացյալ բոլոր պաշտոններում գրեթե տոտալ անպատասխանատվության, կամ մնացյալ բոլոր պաշտոնյաների պատասխանատվության ոչ թե հանրության, այլ «մեկ մարդու» առաջ՝ դրանից բխող ոչ միայն կառավարման անարդյունավետության, այլ քաղաքական մանիպուլյացիոն հետեւանքով էլ: Հետեւանքը լինում է այն խորը եւ համապարփակ ճգնաժամը, որում ոչ միայն կառավարման, այլ ընդհանրապես հասարակական-քաղաքական օրգանիզմի կենսագործունեության հարցում հայտնվել է Հայաստանը:
Սակայն արդյոք Օհանյան-Խաչատուրով խնդիրը պայմանավորված էր այն հանգամանքով, որ երկուսն էլ զինվորական էին, թե՞ կան այլ հանգամանքներ, որոնք օրինակ դրսեւորվեցին նրանց պաշտոնանկությունից հետո, երբ Սեյրան Օհանյանը չհամաձայնեց աշխատել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար, իսկ Յուրի Խաչատուրովը գնաց այդ պաշտոնին:
Այդ համատեքստում էլ ուշագրավ է դառնում մեկ այլ հանգամանք, անմիջականորեն հենց ապրիլյան պատերազմի հետ առնչվող: Այդ պատերազմի հրադադարը «պաշտոնապես ձեւակերպվեց» Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետերի մոսկովյան բանակցությամբ: Բանակցություն, որը բավական խորհրդավոր էր, կամ ավելի շուտ որի մասին տեղեկատվությունն էր խորհրդավոր:
Այդ խորհրդավորությունն ընդգծվեց անգամ ամիսներ անց Սերժ Սարգսյանի հարցազրույցում, որ նա ունեցավ Ռոսիա գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովի հետ, երբ խոսում էր Մոսկվայում այդ բանակցության մասին:
«Համենայն դեպս, Հայաստանի գլխավոր շտաբի պետը եւ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը հանդիպեցին Մոսկվայում, պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնալ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին 1994 թվականի պայմանագրին: Ես, անկեղծասած, մանրամասներըչգիտեմ, թեինչխոսակցությունէեղել», հայտարարել էր Սերժ Սարգսյանը:
Դա տարօրինակ չէ՞, երբ Գերագույն գլխավոր հրամանատարը չգիտե, թե իր ԳՇ պետը ինչ մանրամասներ է խոսել Մոսկվայում:
Միեւնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը շարունակության մեջ անում է առանցքային ակնարկը, ասելով, թե չգիտե նաեւ՝ արդյոք եղել է խոսակցություն ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, բայց «հստակգիտե», որ եղել է խոսակցություն իր եւ Պուտինի միջեւ ու այն վերաբերել է հրադադար հաստատելուն:
Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը գործնականում անվստահություն էր հայտնում ԳՇ պետերի հանդիպմանը եւ ակնարկում, որ ինքը գիտե միայն, թե ինչ է պայմանավորվել ուղղակիորեն Պուտինի հետ: Թե ինչպիսին են եղել պայմանավորվածությունները Սարգսյան-Պուտին ձեւաչափում, այլ հարց է, այլ պատմություն: Տվյալ պարագայում հատկանշական է, որ ընդհուպ Սարգսյանի հարցազրույցի մակարդակում է դրսեւորվում այն թերեւս տարօրինակությունը կամ աբսուրդը, որ եղել է Հայաստանում զինված ուժերի կառավարման մակարդակում:
Հանգուցալուծվե՞լ է արդյոք դա նախարարի եւ ԳՇ պետի հետագա պաշտոնանկությամբ: Այստեղ է առանցքային հարցը, որին Վիգեն Սարգսյանը գործնականում տալիս է դրական պատասխան: Այդ առումով հատկանշական էր շաբաթներ առաջ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունը, իսկ հետո նաեւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցը, որտեղ նա փաստացի «ճանաչում» էր նախարարի գերակայությունը բանակի կառավարման հարցում:
Այստեղ իհարկե հետահայաց, սակայն առանցքային հարցը դառնում է այն, թե ինչու՞ Սերժ Սարգսյանը չէր փորձում էական միջամտությամբ հանգուցալուծել Օհանյան-Խաչատուրով խնդիրը մինչեւ ապրիլի պատերազմը: Չէ՞ր համարում, որ դա կարող է ունենալ ծանր հետեւանք, թե՞ պարզապես չուներ լուծելու բավարար ռեսուրս:
Comment
Comment