«ArmHiTec 2018»-ին ցուցադրվում են հայկական նոր բազմաֆունկցիոնալ ԱԹՍ-ներ
Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
-
Մահապարտ անօդաչու սարքերի հայկական մշակումները ArmHiTec-2018-ին
Posted on Մարտ 30, 2018
by Նազենիկ Սարոյան
ArmHiTeC-2018 ցուցահանդեսին KBX կոնստրուկտոր բյուրոն ցուցադրում է 4 անօդաչու թռչող սարք, որից երեքը՝ մահապարտ: Անօդաչու թռչող սարքերը մեզ ներկայացրել է ԱԹՍ-ների ինժեներ Արմեն Միքայելյանը:- Այս մահապարտ անօդաչու սարքի մարտագլխիկը խորհրդային արտադրության ՌՊԳ-ի նռնակ է: Անօդաչուն օդում կարող է մնալ 3 ժամ, ղեկավարման կետից մինչև 40 կմ շառավիղով կարող է կառավարվել: Երբ արդեն ընտրվում է թիրախը, որը պետք է խոցի, այլևս օպերատորն անելիք չի ունենում, այն ավտոնում ռեժիմով գնում և ինքնուրույն պայթում է թիրախի վրա:
Անօդաչուն թռիչքային փորձարկումների փուլում է, թիրախի վրա դեռ չի պայթեցվել: Նախատեսված է մեկ թռիչքի համար, հնարավոր չէ առաջադրանքը չեղարկել և հետ վերադարձնել սարքը:- Ընկերությունը ներկայացրել է նաև մեկ այլ անօդաչու, որը թռչում է արագ, հակառակորդի ռադարների համար տեսանելի չէ: Նախագծողները հայտնեցին, որ պլանավորում են հեռահարությունը մինչև 300կմ-ի հասցնել: Շարժիչը ռեակտիվ է. նախագծման և պատրաստման փուլերն անցել է, հնարավոր է մյուս ամսվանից արդեն թռիչքային փորձարկումներ անցնի:
Սա նույնպես նախատեսված է մեկ թռիչքի համար, հնարավոր չէ առաջադրանքը չեղարկել և հետ վերադարձնել սարքը:
- Սա էլ հետախուզական և միաժամանակ կամիկաձե ԱԹՍ է, նախատեսված է հակառակորդի թեթև զրահապատ տեխնիկայի և անձնակազմի ոչնչացման համար: Ինժեները չցանկացավ հայտնել զորքերում կիրառվում է, թե ոչ, սակայն նշեց, որ փորձարկումներն անցած է, գտնվում է ավելի բարձր փուլում քան մյուս ԱԹՍ-ները:
- Հետախուզական անօդաչուի թռիչքային տևողությունը ժամուկես է, փորձարկումների փուլում է:
This entry was posted in Լուրեր and tagged ArmHiTec, անօդաչու թռչող սարքեր, ՀՀ ԶՈՒ, ցուցահանդես. Bookmark the permalink.
Comment
-
Armenian-made GALAXY military-grade radar covers all airborne objects in entire region
Share2
13:49, 30 March, 2018
YEREVAN, MARCH 30, ARMENPRESS. The Armenian-made Galaxy system is one of the important tools of the country’s air defense system.
The radar is capable of screening the airspace of not only Armenia but also neighboring countries.
“The information provided by this system is given to all air defense bases”, a military official told ARMENPRESS.
The official says all aircraft are mostly passenger planes, training airplanes – the route of which is known. But if an aircraft were to approach violating the airspace, then all air defense units are brought to high alert – a standard protocol.
According to Sargis Hayrapetyan, the developer of Galaxy, the system is on 24/7 service.
Galaxy is displayed at ArmHiTec-2018, an international defense technology exhibition in Yerevan. The fair will run through March 29 -31.
English –translator/editor: Stepan Kocharyan
General Antranik (1865-1927): “I am not a nationalist. I recognize only one nation, the nation of the oppressed.”
Comment
-
Հայաստանը ցուցադրեց հարվածի ուժը. կարեւոր գին- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
- Մեկնաբանություն - 30 Մարտի 2018
Երեւանում արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող ArmHiTec 2018 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը դրսեւորեց Հայաստանի ահռելի ուժը ռազմարդյունաբերության հեռանկարի մասով, որը սակայն անկասկած ունի այսպես ասած սերիական արտադրության վերածվելու անհրաժեշտություն: Ընդ որում, դա ոչ պակաս կարեւոր եւ բարդ «տեխնոլոգիա» է, քան մշակումների գիտատեխնիկական բաղադրիչն ու մտավոր ներուժը:
Այլ կերպ ասած, ցուցահանդեսը պարզ դարձրեց, որ ռազմարդյունաբերության զարգացման երկու կարեւորագույն նախադրյալներից մեկը Հայաստանն ունի, ընդ որում բավականաչափ: Այլ հարց է երկրորդ բաղադրիչը, այսինքն կառավարման տեխնոլոգիան, որը կտա ռազմարդյունաբերական ներուժը սերիական արտադրության կամ պարզապես տնտեսական կայուն ցիկլի վերածելու հնարավորությունը, ինչը անպայմանորեն պետք է ներառի նաեւ հայկական արտադրանքի առաջմղում միջազգային շուկայում:
Կառավարման տեխնոլոգիան իր հերթին ենթադրում է մի քանի առանցքային բաղադրիչներ, ներտնտեսական կազմակերպումից մինչեւ արտաքին կապեր, քանի որ օբյեկտիվորեն անհրաժեշտ է արձանագրել, որ Հայաստանը չի կարող միայնակ ապահովել ռազմարդյունաբերական ներկայություն համաշխարհային շուկայում:
Ընդհանրապես, Հայաստանի մասով երեւի թե կան մի շարք առանձնահատկություններ, որոնք ենթադրում են այսպես ասած միջազգային շրջանակ դուրս գալու այլ մոտեցում, որում շեշտը դրվում է ոչ թե արտադրել-վաճառելու պարզ մեխանիզմի վրա, այլ երկկողմ գործակցությամբ «վաճառքի»: Այսինքն, Հայաստանը «վաճառում» է ոչ այնքան պատրաստի արտադրանք, որքան միտք, մշակում, նախագիծ: Ըստ այդմ, դիտարկվում են տարբեր գործընկերներ, եւ նկատելի է, որ Երեւանը փորձում է առաջ տանել հենց այդ մոտեցումը:
Դա նշմարվում է թե քայլերից, թե տարբեր պաշտոնյաների հայտարարություններից, որոնք խոսում են տարբեր երկրների հետ ռազմա-տեխնիկական գործակցության ընդլայնման, բազմավեկտոր քաղաքականության մասին:
Իհարկե այստեղ առանձին երկրներ կարող են ունենալ մեծ մասնաբաժին, բայց ընդհանուր առմամբ կարծես թե դիտարկվում է այդ տարբերակը՝ երկկողմ գործակցություն, համատեղ արտադրություններ թե Ռուսաստանի, թե Չինաստանի, թե Հնդկաստանի, թե Իրանի, թե ՆԱՏՕ անդամ պետությունների հետ:
Ասել, թե Հայաստանն այլընտրանք չունի, նշանակում է փաստացի չասել ոչինչ: Ընդ որում այստեղ խնդիրը միայն ռազմական ներուժի ավելացումը եւ ինքնաբավության ապահովումը չէ, թեեւ առաջիկայում դա կարող է լինել առանցքային գործոն, որում շոշափելի աստիճանի հասնելու դեպքում Երեւանը թերեւս պետք է առավել աշխուժացնի ջանքը արցախյան հակամարտության գոտի սպառազինության մատակարարման տոտալ արգելանք սահմանելու ուղղությամբ: Առավել եւս, որ առաջիկայում այդ մասով Երեւանը կարող է իբրեւ շահընկեր ունենալ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային՝ Մինսկի խմբի երկու համանախագահներին, իսկ նրանց աշխուժության պայմաններում էլ համաձայնություն ստանալ նաեւ Ռուսաստանից:
Մյուս կողմից, ռազմարդյունաբերությունը տնտեսական ճյուղ է, որի գեներատիվ կարողությունների ընդլայնումը մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա ամբողջ տնտեսության համար:
Միեւնույն ժամանակ, պետք է զերծ մնալ Հայաստանի տնտեսության առանցքը ռազմարդյունաբերությունը դարձնելու գայթակղությունից: Տվյալ պարագայում խնդիրը ոլորտի բնույթը չէ, այլ հենց մեկ ոլորտի առանցք լինելու հանգամանքը:
Պարզապես, ռազմարդյունաբերությունը կարող է լինել պատեհ եւ բազմաֆունկցիոնալ գործիք Հայաստանի տնտեսության տրանսֆորմացիայի, խորքային անցման համար, իր վրա վերցնելով խորքային տնտեսական համակարգի եւ կացութաձեւի ռեֆորմի գինը:
Առավել եւս, որ ներկայում ներհամակարգային, ներիշխանական հիմնարար հարցերից մեկը, որ առկա է Հայաստանում ընդհանրապես, դա ռեֆորմների գնի հարցն է: Գործնականում բոլորը, նույնիսկ իշխանությունն են անվերապահ համոզման, որ ռեֆորմն անհետաձգելի անհրաժեշտություն է: Բայց ցանկացած, առավել եւս այդօրինակ մասշտաբային տնտեսական վերափոխում պահանջում է գին: Եվ հարցն այն է, թե ով պետք է վճարի: Հանրությունն այլեւս անվճարունակ է, իսկ վճարունակ տնտեսա-քաղաքական խմբերը չեն ցանկանում, քանի դեռ դրա դիմաց չեն ստանում ռեալ իշխանության, այսինքն ռեֆորմի գինը հետ բերելու հստակ երաշխիք: Մինչդեռ այդ երաշխիքն արդեն իսկ կխեղի ռեֆորմի էությունը:
Այստեղ կարող է գործիք լինել ռազմարդյունաբերությունը, մի քանի ֆունկցիոնալ նշանակության եւ հնարավորության շնորհիվ, որը կենթադրի արդեն ոչ թե գին-երաշխիք փոխանակում, այլ իր վրա կվերցնի թե գինը, թե երաշխիքը:
Comment
-
Originally posted by HyeSocialist View PostI know I shouldn't bring up the past... but...
I can only imagine how much more well prepared we could have been today had these initiatives begun around 1994 instead of 2016...
Comment
-
-
Հայ մասնագետների նոր լուծումները բանակի համար- ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
- Ներքին կյանք - 31 Մարտի 2018,
«ԱրմՀայԹեք-2018» միջազգային ցուցահանդեսին հայկական մի շարք ընկերությունների ներկայացրած նորագույն լուծումներն ու արտադրանքը կիրառվում են հայկական բանակում: Մասնագետներն ասում են, որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո Պաշտպանության նախարարությունն ակտիվացրել է համագործակցությունը ոլորտի ընկերությունների հետ:
Apex VK ընկերությունը հրետանու համակարգերի համար լուսավորման սարքեր է արտադրում, որոնք գիշերային աշխատանքների ժամանակ ապահովում են հրետանու նշանառման բոլոր գործընթացները և աշխատանքը՝ գիշերը մարտ վարելու համար:
Ընկերության տնօրեն Վալերի Կարապետյանը Lragir.am-ին ասաց, որ համակարգը նաև հրետանու աշխատանքում ճշգրտումներ է անում՝ հաշվի առնելով օթերևութաբանական տվյալները: Այն արդեն կիրառվում է հայկական զորքերում: Համակարգի օդերևութաբանական կայանն աշխատում է բարդ կլիմայական պայմաններում, -50, +50 աստիճանի, խոնավության պայմաններում:
«Մենք պատրաստ ենք մեր բանակը համալրել այն միջոցներով, որոնց անհրաժեշտությունը կա: Եվ մեր գիտական ներուժը բավարար է այդ աշխատանքը կատարելու համար»,- ասաց մասնագետը:
«Էլեկտրոն» ՓԲԸ-ն մշակել է ականազերծման նոր համակարգեր, որոնք չեն զիջում ռուսական արտադրության համակարգերին: Ընկերության մասնագետ Վարդան Դիլբարյանն ասում է, որ Պաշտպանության նախարարությունն արդեն հավանություն է տվել իրենց նոր արտադրանքի կիառմանը բանակում, ընկերությունն այժմ ՊՆ առաջադրանքով աշխատում է:
Երկար տարիներ այս ընկերությունը «Ռիա-1» ականներ հայտնաբերող համակարգեր է մատակարարել բանակին, և, ինչպես մասնագետն է ասում, տարիների փորձը ցույց է տվել, որ ոչ մի միջադեպ չի գրանցվել իրենց համակարգերի կիրառման ժամանակ: Այսինքն՝ դրանք հուսալի ու անվտանգ համակարգեր են և հեշտությամբ են կառավարվում զինծառայողների կողմից:
«Գառնի-Լեռ» ընկերությունն էլ դիպուկահար զենք է պատրաստում ու մատակարարում բանակին:
Comment
-
Comment