Հայկական արտադրության սպառազինությունը` «ArmHiTec 2018» միջազգային ցուցահանդեսին
Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
-
«Հրեշ», «Բիբ», «Ս 1» հայկական նորագույն ԱԹՍ ները կարող են հետախուզել ու խոցել հակառակորդին
Comment
-
-
Հայկական արտադրության առաջին կամիկաձեն. մի քանի փորձարկում եւս եւ այն կիրառվող սարք կդառնա
30.03.2018
Հայկական արտադրության առաջին կամիկաձե անօդաչու թռչող սարքերը ներկայումս փորձարկումների փուլն են անցնում եւ մոտ ապագայում արդեն կսկսեն կիրառվել:
Երեւանում «ArmHitec-2018» սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում KБX ընկերության ներկայացուցիչ Արմեն Վարդանյանը նշեց, որ սարքը նախագծվել է շուրջ 7 տարի առաջ, բայց այն ժամանակ ոչ մեկին չհետաքրքրեց, իսկ արդեն ապրիլյան պատերազմից 1 ամիս անց անցավ իր առաջին փորձարկումը:
«Նմանատիպ կամիկաձեներ ամբողջ աշխարհում չկան: Իհարկե, կան ավելի բարդերը, բայց ոչ հենց այն տեսակը, որը մենք ենք ստեղծել: Այս սարքն առաջին հայկական արտադրության կամիկաձեն է, նախագծվել է մեր կողմից եւ արտադրվել Հայաստանում: Մի քանի փորձարկում եւս եւ այն արդեն կիրառվող սարք կդառնա»,- նշեց Արմեն Վարդանյանը:
Բացի կամիկաձեից միջազգային ցուցահանդեսում ընկերությունը ներկայացրել է նաեւ անօդաչու սարքերի մի քանի այլ մոդելներ: Դրանցից մեկը նախատեսված է 300 կմ հեռավորություն թռչելու համար 300 կմ/ժ արագությամբ, օգտակար բեռը 30 կգ է: Մանրամասներ այս անօդաչուի վերաբերյալ դեռեւս չի հաղորդվում:
«Առհասարակ հեշտ բան չի թռչող սարք նախագծել, հասցնել այն մակարդակին, որ այն գնա արտադրության: Մենք ունենք նաեւ հետախուզական սարքեր, որոնք նույնպես փորձարկումներ են անցնում»,- ասաց Արմեն Վարդանյանը:
Մեր հարցին՝ արդյոք ընկերությունը նախատեսում է արտահանել ստեղծվող անօդաչու թռչող սարքերը, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Հայկական շուկան բիզնեսի աղբյուր չենք դիտարկում, մեր շուկայի համար, կարելի է ասել, ինքնարժեքով ենք անում: Մենք պատրաստվում ենք նաեւ մեր արտադրանքը վաճառել դրսում»:
Comment
Comment