Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • 11 վիրավոր զինծառայող՝ Նախիջևանի Գյուննութ գյուղում

    Աշոտ Ասատրյան

    7 հուլիս 2018Նախիջևանի հատվածում գտնվող ադրբեջանական բանակի մասին առավոտյան լուր տարածվեց, որ այդ հատվածում թշնամին ունեցել է 4 զինծառայողի կորուստ: Ժամեր անց պարզ դարձավ, որ, մահացած զինծառայողներից բացի, կա նաև 11 վիրավոր: Ադրբեջանական կողմը փորձում է այդ ամենը ներկայացնել իբրև ՃՏՊ-ի արդյունք:

    Հիշեցնենք, որ Նախիջևանի հատվածում ադրբեջանական բանակը սադրիչ գործողությունների էր դիմել հենց Գյուննութ գյուղի հատվածում: Հետագայում այդ շրջանում տեղի ունեցան մի շարք դիրքերի տեղաշարժեր ինչպես թշնամու, այնպես էլ մեր բանակի կողմից: Այդ ամբողջ ընթացքում ադրբեջանական կողմը փորձում էր ներկայացնել իր առավելությունները: Սակայն ամեն բան հունից դուրս եկավ, երբ լցվեց մեր բանակի համբերության բաժակը:

    Սադրիչ գործողություններին ի պատասխան՝ հայկական կողմն ավիրեց ադրբեջանական նոր կառուցված դիրքերը, որոնց մի մասն այրվեց ու մոխիր դարձավ: Դրանից հետո ադրբեջանական կողմը հայտնեց զոհերի և վիրավորների մասին:

    Ենթադրվում է, որ զոհերը և վիրավորները եղել են հենց այդ այրված դիրքերում ծառայություն իրականացնող զինծառայողները: Մեծ է հավանականությունը, որ ադրբեջանական բանակը մոտ օրերս կրկին «դժբախտ պատահարների» արդյունքում զոհեր կգրանցի, քանի որ իրականում դիրքային ավելի շատ վնասներ են ստացել, քան մենք բացահայտել ենք, և իրենք հայտարարել են:

    Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatr...03731943008868

    Comment


    • Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կորուստ ունի (Photo)

      Alen Ghulyan

      6 հուլիս 2018Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կորուստ ունի։
      Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը գրում են, որ երեկ երեկոյան Նախիջևանի Հունուտ գյուղի մոտակայքում սպանվել է Նախիջևանի առանձին համազորային բանակի զինծառայող, ենթասպա Նովրուզ Նաբի օղլու Հասանովը (Həsənov Novruz Nəbi oğlu, Շարուրի շրջանի Մախտա գյուղի բնակիչ)։ Կան տեղեկություններ, որ զինծառայողը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։
      Չի բացառվում, որ զինծառայողը մահացած լինի զորավարժությունների ժամանակ։
      Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել մահացած զինծառայողի վերաբերյալ։
      Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?f...type=3&theater

      Comment


      • Ադրբեջանն ուշքի չի գալիս անակնկալ հարվածներից

        ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

        07.07.2018



        Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր հայտնել են, որ հուլիսի 5-ին Նախիջեւանում զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել, որի հետեւանքով մահացել են Գյուննութ գյուղի ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող 3 զինծառայողներ, 11 հոգի էլ վնասվածքներ են ստացել:

        Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես են այրվում ադրբեջանական բանակի դիրքերը:

        Երեկ Նախիջեւանի սահման է այցելել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ թույլ չի տա ադրբեջանական զորքերին ամրապնդվել հայկական գյուղերի համար վտանգավոր բարձունքներում՝ ակնարկելով, որ կրակ է բացելու:

        Ադրբեջանական բանակը երեկ ավարտել է հերթական խոշոր զորավարժությունը, սակայն այս անգամ այդ երկրի պաշտպանության նախարարին չի հաջողվել տարածք «գրավել»: Երկիրն անսպասելի հոսանքազրկվել է: Մարդիկ մնացել են մետրոյում, վերելակներում, հիվանդանոցներում աշխատում էին լապտերներով, հեռախոսները, բանկոմատները, տրանսպորտը չէին աշխատում, խնդիրներ ծագեցին օդանավակայանում:

        Մինչ երկրի ղեկավարությունը փորձում էր պարզել, թե ով է մեղավոր, Բաքվի կենտրոնում երկնաքերն անսպասելի լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով: Հետո հայտարարեցին, որ շփոթել են Կոլումբիայի դրոշի գույների հետ:

        Հայտնի դարձավ նաեւ, որ մահափորձ է կատարվել Գյանջայի քաղաքապետ Վելիեւի դեմ: Ադրբեջանի նախագահը սպանության հետաքննությունն իր վերահսկողության տակ է վերցրել, հոսանքազրկման պատճառների հետաքննության հետ միասին:

        Երեկ էլ Ադրբեջանի իրավապահ մարմինները համատեղ հայտարարություն են տարածել, որ Վելիեւի դեմ մահափորձը կատարել է իսլամիստները, որը նպատակ ուներ երկրում քաոս ստեղծել, հեռացնել իշխանությունը եւ իսլամական իշխանություն ու շարիաթ հաստատել:

        Ադրբեջանում իսլամիստներին առաջին անգամ չեն մեղադրում իշխանությունը տապալելու փորձի մեջ: Մեղադրանքն անուղղակի հասցեագրվում է Իրանին, ինչպես Նարդարանի դեպքերի ժամանակ: Հիմա ուղիղ մեղադրանքներ չկան, բայց հայտարարությունների տողատակում կարելի է նկատել, որ Բաքուն Իրանից ավելի մեծ վտանգ է տեսնում, քան Հայաստանից:

        Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանում մարսել Իրանի վերջին վիրավորանքը: Բաքվում ադրբեջանական բանակի զորահանդեսի 100-ամյակին Իրանն ուղարկել էր ոչ թե պաշտպանության, այլ մշակույթի նախարարին: Ընդ որում, ի սկզբանե պետք է պաշտպանության նախարարը գար, բայց նրա պատճառով Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել էր այցելել Բաքու, եւ Իրանը որոշեց մշակույթի նախարարին ուղարկել զորահանդեսին:

        Այսպիսով, մինչ Թուրքիան ու Ադրբեջանն անհաջող փորձում են ամրապնդվել Նախիջեւանում, Ադրբեջանի իշխանությունները խուճապահար փորձում են պարզել, թե ում մեղքով էր էլեկտրաքաոսը, ով է Բաքվի կենտրոնում Հայաստանի դրոշ «տեղադրել», ով է կանգնած Գյանջայի քաղաքապետի վրա կրակողի հետեւում:

        Ալիեւը որոշել է պայքարի նոր ճակատ բացել: Նա հիմնադրամ է ստեղծել, որը պետք է աշխատի ադրբեջանական սփյուռքի հետ: Ադրբեջանցի պաշտոնյաները նշում են, որ այդ հիմնադրամը պետք է չեզոքացնի հայկական սփյուռքի լոբբինգը եւ հասնի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը: Ադրբեջանցի պաշտոնյան շուտով հզոր հարված է խոստանում: Հավանաբար, նա նկատի ունի, որ ՄԱԿ-ում հնարավոր է Ղարաբաղի մասին բանաձեւ քննարկվի:

        Այսօր տեղեկություն կար նաեւ, որ Իրանում Բաբեկի ամրոցի մոտ տասնյակ ադրբեջանցիներ են ձերբակալվել: Ինչպես գրում է ադրբեջանական մամուլը, այդ ամրոցը թյուրքական ինքնության խորհրդանիշն է:

        Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ տարօրինակ գրառում է արել Ֆեյսբուքում. «Մինգեչաուրի հիդրոէլեկտրոհսկա, Բաքվի երկնաքերեր, Բաքվի օդանավակայան»։

        Comment


        • Հայ-ռուսական հարաբերությունները դիվանագիտական, հոգեբանական և իրական առանցքներում

          ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մեկնաբան

          07.07.2018


          Փաշինյանի իշխանության գալով առաջնային խնդիր է դարձել հայկական սուբյեկտայնության վերականգնման հարցը մերձակա ու հեռավոր հարևանական հարաբերություններում։ Քանի որ արտաքին հարաբերությունների սպեկտրում կախվածությունների առյուծի բաժինը վերագրվում է Ռուսաստանին, ապա սույն հոդվածով ես կանդրադառնամ հիմնականում հայ-ռուսական խնդիրներին։

          Համատարած կարծիք կա մեզանում, որ “մենք” երբևէ հարց չենք որոշում, որ մեր փոխարեն, մեր դեմ, կամ մեր համար որոշողը ռուսներն են /Ռուսաստանը, կամ որ նույնն է՝ Պուտինը/։ Այս մտայնությունը երկու բևեռներ է ներառում՝ ծայրահեղ հակա և ծայրահեղ պրոռուսականություն։

          Ծայրահեղ պրոռուսականությունը կարծում է, որ ռուսը մեզ երբեք չի դավաճանի, որ ռուսին ձեռնտու է Հայաստանի գոյությունը և ռուսը միշտ էլ կհոգա մեր գոյության ու ինչ որ տեղ նաև անվտանգության հարցերը։ Եվ վտանգ չկա նրանում, որ ոչ թե մենք, այլ ռուսներն են որոշում մեր խնդիրները։

          Ծայրահեղ հակառուսականությունը ռուսներին դիտում է որպես բացարձակ թշնամի, որպես Գենոցիդի հրահրողներից ու մեղավորներից մեկը, և կարծում է, որ “ռուսը” կարող է մեզ ամեն պահի մի նոր արհավիրքի մեջ ներքաշել։ Ասենք հրահրել հայ-ադրբեջանական պատերազմ և իր ցանկութամբ կանգնեցնել, երբ կուզենա։ Կամ էլ ասիմետրիկ միջամտությամբ պատժել որևէ կողմին՝ ըստ իր ցանկության։

          Այսինքն ծայրահեղ հակառուսական թևը կարծում է, որ Ադրբեջանն էլ Հայաստանի նմանակով ոչ սուբյեկտային խամաճիկ մի գոյացություն է, որն անվերապահ շարժվում է Ռուսաստանի ցուցումներով։

          Զարմանալիորեն, այս երկու իրարամերժ, բևեռային թվացող ծայրահեղ կարծիքներն էլ հենված են նույն սկզբնակետային աշխարհայացքային դրույթի վրա՝ որ Հայաստանը բացարձակ ապասուբյեկտային է։ Մի դեպքում ռուսական ճնշման հետևանքով, մյուս դեպքում՝ ռուսական աշխարհքաղաքական “սիրո” արդյունքում։

          Որպես կանոն, հակառուսական թևը նաև արևմտամետ է, իսկ ռուսոֆիլ թևը՝ գրեթե չեզոք արևմուտքի հանդեպ։

          Եթե մի կողմ դնենք ազգայնականներին, որոնք աշխարհքաղաքականից գրեթե անտեղյակ են, ապա կա նաև բարալիկ հայամետ շերտը, որը հայկական պետականության հարցերը տեսնում է հիմնականում որպես հայության իրավասության խնդիր և խուսանավելով հակա և պրոռուսական թևերի միջև, փորձում է ինքնահաստավել որպես պետական սուբյեկտայնությանը սատարող քաղաքական հոսանք։

          Ի դեպ, նույն թեզերով է ներկայանում նաև վարչապետը, ով պարբերաբար կրկնում է, որ ինքը ռուսամետ, արևմտամետ կամ որևէ մետ, կամ հակամետ չէ, այլ հայանպաստ է՝ պրոհայկական է։

          Ասվածի կոնտեքստում փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում պրոհայկականությունը Հայաստանի իրական աշխարհքաղաքական դրվածքներում։

          Նման թշնամական հարևանության և գերուժերի կիզակետային տարածքում պրոհայկականությունը ենթադրում է որոշակի չեզոքություն՝ թե մենք գործ չունենք շրջապատում կատարվողի հետ՝ “Մենք ենք՝ մեր սարերը”:

          Բայց, մյուս կողմից էլ, Գյումրիում ռուսական ռազմաբազա կա, հայ-ադրբեջանական ծխացող պատերազմ կա, Նախիջևանն է “տարօրինակ” վիճակում՝ իբր ադրբեջանական ինքնավարություն է, բայց փաստացի արդեն վաղուց թուրքական ռազմական խորհրդատվական ենթակայության տակ է։ Հարևան իրանական Ադրբեջանը կա, Վրաստանի սահմաններին հիմնականում ադրբեջանաբնակ տարածքներ են, Թուրանի կերտման գաղտնի ընթացող պրոցեսը կա։ Հայաստանով է անցնում Միջին Արևելքում քրիստոնեություն-մահմեդականություն սահմանը։

          Այսինքն, Հայաստանը գերբարդագույն աշխարհքաղաքական մի հանգույցում է, ուր չեզոքությունը գրեթե անհնար թվացող կարգավիճակ է։

          Սակայն այս նեգատիվների կողքին նաև պրոհայկական դրականներ կան՝ Գենոցիդի վահանը կա, որով երկու կողմից թուրքերը քիչ թե շատ զսպված են մեր հանդեպ նոր սանձարձակությունների գնալու հարցում։

          Թուրանի դեմ ռուսական, չինական ու երևի բոլոր գերուժերի միասնությունը կա։

          Ռուսական բազան ոչ միայն նեգատիվ է, այլև ռուսների հետ նորովի բանակցելու շատ մեծ դրական գործոն է, որովհետև այն շատ ու շատ անգամ ավելի կարևոր է ռուսների, քան Հայաստանի համար։ Եթե Գյումրու բազան չլինի, Ռուսաստանն անմիջապես կորցնում է իր դիրքերը որպես ռեգիոնալ գերուժ։ Նմանապես, եթե չլինի բազան, ապա Թուրանի կերտումը, որն աներկբա Ռուսաստանի շահերին դեմ է, շատ ավելի է հեշտանում։

          Ռուսաստանը նաև տիրացել է հայկական կենսական ենթակառուցվածքներին։ Եթե վտանգ սպառնա Հայաստանին, ապա ռուսները կկորցնեն դրանք ևս, քանի որ նույնիսկ թեթև պատերազմով դրանք շարքից դուրս կգան։ Ռուսները միայն մեկ դեպքում կշահեն այդ ունեցվածքից, եթե տարածքը հայաթափվի, և այդ դեպքում ունեցածը վաճառեն նոր նվաճողին։ Մնացած բոլոր տարբերակներում ռուսական ունեցվածքը լծակ է, որը “մերոնք” նաև մեր օգտին կարող են օգտագործել։

          Բացի նշվածը, Հայաստանի սուբյեկտության վերահաստատմամբ շահագրգիռ են նաև հեռակա գերուժերը, որոնց ձեռնտու է քրիստոնյա Հայաստանի կայունությունը ռեգիոնում։

          Ի նկատի ունենալով արտաքին ուժերի ու ռեգիոնալ միտումների այս կոնֆիգուրացիան, անկախության սկզբից ի վեր, թուրքերն ու ադրբեջանցիք հետամուտ են եղել ամեն կերպ Հայաստանը հայաթափելու գործին։

          Այս կոնտեքստում Ղարաբաղի և Հայաստանի հարցերը սկզբնական փուլերում առանձին էին դիտվում՝ որ Ղարաբաղն իրենցն է ու վերջ։ Իսկ Հայաստանն էլ իրենցը կլինի հետագայում։ Բայց հրադադարից հետո, Ադրբեջանն ակնհայտորեն փոխել է իր ռազմավարությունը՝ շեշտը դնելով ամբողջ տարածքի հայաթափման վրա։

          Ղարաբաղյան հարցով ցանկացած բանակցություն Ադրբեջանի կողմից ձախողման է տարվել։ Կազանում առաջարկվող համաձայնություններում մերոնք պատրաստ էին փաստացի բոլոր շրջանների վերադարձին ու Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին։ Բայց դա էլ մերժեց Ալիեվը, որովհետև նրա նպատակն ամբողջ Հայաստանն է։


          Իհարկե, նվաստացուցիչ է նման հարցեր քննարկելը, բայց խոսքը թշնամու մտադրություններին է վերաբերում, և քաղաքագիտական անալիզը պետք է հաշվի նստի տհաճ փաստերի հետ ևս։

          Այս ծանրագույն վիճակին մեզ հասցրել են նախորդ բոլոր երեք իշխանությունները, որոնք տարված սեփական իշխանության վերարտադրման խնդիրներով, ամբողջապես Ռուսաստանին են զիջել հայկական սուբյեկտությունը, փոխարենը ստանալով ռուսական քաղաքական տանիքն ու ներսում բեսպրեդել անելու քարտ բլանշը։

          Իհարկե, դա արդյունք է այդ իշխանավորների ապաշնորհության, արժանապատվության բացակայության, քաղաքական տհասության ու կարճատեսության, որովհետև Հայաստանի աշխարքաղաքական դրական տարրերն այն ժամանակ նույնիսկ ավելի խստորեն էին առկա, և դրանք դրվեցին ի սպաս այդ չկայացած մարդկանց քաղաքական խամաճիկության, ի սպաս տհասների բեսպրեդելի, որի արդյունքում արտագաղթեցվեց կես Հայաստանը։


          Ինչևէ, այսօր ունենք նոր, լեգիտիմ իշխանություն՝ ի դեմս վարչապետի, և ինչ որ առումներով Հայաստանին տրված է աշխարհքաղաքական նոր էջ սկսելու հնարավորությունը։

          Ի նկատի ունենալով այս անմերժելի շանսը, փորձենք հասկանալ, թե ինչն է հնարավոր և ինչն է անհնար վարչապետին՝ արտաքին հարաբերություններում։

          Նախ շեշտենք, որ վարչապետի, կամ նրա անունից բանակցողի անելիքը զուտ դիվանագիտական է։ Իսկ դիվանագիտական հմտության հզորությունը կայանում է նրանում, որ սուբյեկտային բանակցողն իր պետության պոտենցիալներն ու դիրքերը համոզեցուցիչ կերպով ներկայացնում է որպես ավելի գերակա ու հզոր, քան այն պատկերացվում է դիմացինի կամ հակառակորդի կողմից։ Բացի այդ, ներկայացվում են այն պայմաններն ու զոհողությունները, որին կգնա պետությունը, եթե հանկարծ այս կամ այն քայլն արվի իր հանդեպ։

          Այսինքն, դիվանագիտությունը մի կողնից հոգեբանություն է, մյուս կողմից քաջություն ու պատասխանատվություն, մյուսից՝ մանևերելու-մոլորեցնելու-տպավորություն ստեղծելու արվեստ։ Դիվանագիտությունը նաև նախաձեռնություն է, հանդուգնություն ու բարդ հաշվարկ, նախատեսված դիմացինին խճճելու և ստիպելու զիջումների գնալու։

          Ես հիշում եմ Էրդողանի ու Պերեսի Դավոսյան հանդիպումը, որը վարում էր մեր ազգակից Դավիթ Իգնատուսը։ Էրդողանը հանդիպում էր աշխարհի հզորներից մեկի հետ և չկորցրեց շանսը նրան որպես թիրախ օգտագործելու՝ շանտաժելու, մեղադրելու և դրանով իսկ, իր վարկը որպես միջազգային խաղացողի՝ կտրուկ բարձրացնելու։ Հաշվարկը նրբագույն էր ու ունեցավ իր ահռելի էֆեկտը։ Պերեսը զարմացած էր Էրդողանի անսպասելի հանդգնության ու լկտիության վրա։

          Այդ օրվանից Էրդողանը մի քանի կարգով վեր մագլցեց միջազգային քաղաքական հարթակում և վեր բարձրացրեց Թուրքիային ևս։

          Նման քայլ էր նաև ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը, որով Թուրքիան ներկայացավ որպես Ռուսաստանին խոցող ու նրան հավասար ռեգիոնալ գերուժ։ Այստեղ հաշվարկված էին ոչ միայն միջազգային մեծ արձագանքը, այլև Պուտինի խեղճությունն ու անճարակությունը։ Եվ զարմանալիորեն Պուտինը չհանդգնեց նույնիսկ մինիմալ վրեժի, այլ հակառակը, ամեն ինչ արեց Էրդողանի բարյացակամությունը շահելու համար։

          Ասածս այն է, որ բոլոր նման դիվանագիտական ու սուբյեկտային անսպասելի քայլերն իրենց մեջ ունեն հանդգնություն, ռիսկ և նուրբ հաշվարկ, որոնք իրենց հետևանքներով ամենամանրակրկիտ կերպով հաշվարկված են և արվում են հանուն երկրի ու գործիչի նպատակների։

          Վերադառնալով հայկական սուբյեկտության վերականգնման խնդիրներին, կտրականապես մերժելով հակա և պրո ռուսականությունները, վարչապետը ոչ թե պետք է ամեն անգամ հայտարարի, այլ ներկայացնի դա որպես օրակարգ դիմացիններին՝ ներառյալ նաև Պուտինին։

          Պետք է ասվի, որ փոխադարձ հարաբերություններում մենք չենք կարող այլևս շարունակել հին սկզբունքներով՝ ես չեմ կարող զիջել հայկականը հանուն իմ հանդեպ Ձեր տանիքը ստանալուն, ոնց նախորդներն էին անում։ Ես լեգիտիմ եմ, և իմ երկիրն էլ պետք է ստանա իրենը թե Ձեզանից, և թե մյուսներից։ Մենք լուրջ ենք տրամադրված մեր սուբյեկտայնության վերականգնման հարցերում, և սրանք են մեր կողմից վերանայման կետերը՝ կուզեք, կբանակցենք, չեք ուզենա, ոնց Էրդողանը Պերեսի հետ հանդիպմանը՝ ես գնացի։

          Սա խոսակցության շատ մոտավոր սցենար է և այն պետք է ներառվի դիվանագիտական լեզվի շրջանակների մեջ։ Բայց հիմնականում նման ոճով խոսում են բոլորը՝ Լուկաշենկոն և Նազարբաեվը, Թրամփն ու Մերկելը, Էրդողանն ու Ալիեւը։

          Ըստ էության, կառավարությունն աստիճանաբար պետք է վերանայի հայկական բոլոր արտաքին կեցվածքներն ու պարտավորությունները և համաձայնեցնի դրանք սուբյեկտության պահանջներին։

          Ակնհայտ է, որ դիմացինները շատ ավելի հզոր դիվանագիտականի են տիրապետում և կփորձեն տեղում իսկ սաստել մերոնց նման քայլերը։ Բայց, ամեն դեպքում, իմ կարծիքով հայկական աշխարհքաղաքական ռեսուրսները տասնյակ անգամ ավելի հզոր են, քան մենք պատկերացրել ենք մինչ այժմ, և դրանք օգտագործելով հնարավոր է վերանայել շատ ու շատ նվաստացուցիչ պայմանագրեր ու դրվածքներ մեր հանդեպ։

          Իհարկե, նպատակային դաշտում Հայաստանը պետք է ձգտի ռեգիոնալ խաղաղության ու ազգ-բանակ իրացրած կոնցեպտով պարտադրի իր չեզոքությունը շրջապատին՝ ինչպես Շվեյցարիան է անում։ Շվեցարական պետական-ռազմական մոդելը ցանկացած անկլավ երկրի գոյության բանաձև է, և այն անհնար է մերժել։ Բայց մինչև այդ, դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու։

          Հիշենք, որ պետություն ունենալու համար տարածքն ու բնակչությունը բավարար չեն: Խելք, քաջություն, հզոր դիվանագիտական, արարման ու հաղթելու կիրք, ազնվություն ու նաև արդարության զգացում է պետք ունենալ:

          Թվում է թե Նիկոլն այդ ամենն ունի։

          Comment


          • Հիմա բանակը գիտի ուր հարվածի

            Lragir.am

            08.07.2018



            Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո նոր իրավիճակ է առաջացել Արցախի կարգավորման ռազմա-քաղաքական գործընթացում: Հայաստանը հրաժարվել է խոսել Արցախի փոխարեն, այդպիսով փոխելով հայ-ադրբեջանական հանդիպումների ու «բանակցությունների» տրամաբանությունը եւ դնելով Վիեննայի օրակարգի կատարման նախապայմանը եւ Արցախի կարգավիճակը:

            Ադրբեջանը մերժում է այդ օրակարգը, եւ սկսած թավշյա հեղափոխության օրերից, զգալով իրավիճակի փոփոխությունը, կտրուկ մեծացրել է ռազմական շանտաժը, բացահայտ հայտարարելով խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտադրության մասին:

            Ադրբեջանը անընդհատ կուտակումներ ու զորաշարժեր է կատարում շփման գծում, իսկ վերջին շրջանում՝ նաեւ Նախիջեւանում, կտրուկ մեծացնելով լարվածությունը, ձեռք է բերել հեռահար զենքեր եւ փորձում է ստանալ պատերազմի իրավունք ու երաշխիք արտաքին գործընկերներից:

            Երաշխիքներ առայժմ չկան, մասնավորապես, որ կհաջողվի լոկալացնել պատերազմը Ղարաբաղում, եւ հայկական կողմը կանգ չի առնի անհրաժեշտ պահին: Փոխարենը, հայկական զինուժը Նախիեւանի ուղղությամբ հատուկ գործողություն իրականացրեց, ոչնչացնելով ադրբեջանական զինուժի նոր դիրքը:

            Ադրբեջանի ռազմական շանտաժի պիկին, երբ շփման գծի մոտ այդ երկիրը մասշտաբային զորավարժություն սկսեց, տեղի ունեցան մի շարք նշանակալի իրադարձություններ: Զորավարժությունների մեկնարկին տեղի ունեցավ Մինգեչաուրի ՋԷԿ-ի խոշոր վթարը, երբ Ադրբեջանը հոսանքազրկվեց, ենթակառուցվածքները շարքից դուրս եկան:

            Բացի այդ, Բաքուն հայտարարեց, որ այս օրերին ծրագրվում էր իսլամական հեղաշրջում իրականացնել երկրում, հեռացնելով գործող վարչակարգը:

            Հետաքրքիր զուգադիպություն էր:

            Մինգեչաուրի ջրամբարը գտնվում է հայկական հեռահար զենքի հասանելիության ծիրում, հայկական բանակի քթի տակով են անցնում Ադրբեջանին փող բերող կարեւորագույն կոմունիկացիաները՝ նավթամուղն ու գազատարը, ինչպես նաեւ երկաթուղին:

            Հուլիսի 2-ի տեխնածին կոլապսը պետք է որ Ադրբեջանին հասկացնի, թե ինչ հետեւանքներ կլինեն պատերազմի դեպքում: Ընդ որում, սա հաշվի կառնեն նաեւ նրանք, ովքեր ինչ ինչ պատճառներով կարող են պատերազմի երաշխիքներ տալ Ադրբեջանին:

            Ինքնիշխան ու սեփական շահերից բխող որոշումներ ընդունող Հայաստանը պատերազմը կանխելու, իսկ պատերազմի ժամանակ թշնամուն ջախջախելու ամենամեծ երաշխիքն է:

            Comment


            • Հայելու առաջ
              07.07.2018
              Արծրուն Հովհաննիսյան


               

              Comment


              • Դավիթ Տոնոյանը բարկացավ լրագրողների վրա Փաշինյանի որդուն չափից շատ ուշադրություն հատկացնելու համար

                Lragir.am

                09.07.2018



                Կենտրոնական հավաքակայան այցելած Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նկատողություն արեց լրագրողներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն չափից շատ ուշադրություն հատկացնելու համար:

                Այսօր Փաշինյանի որդին զորակոչվում է բանակ, և հավաքակայանում լրատվամիջոցները նրան ուշադրության կենտրոնում են պահում:

                Սա չվիրպեց Դավիթ Տոնոյանի աչքից: «Հազարավոր երեխեք են անցնում ըստեղ, ինչի՞ համար ա սենց ուշադրություն մեկ անձի նկատմամբ: Պետք չեն ըտենց բաներ”,- զայրացավ նախարարը:

                Երբ լրագրողները նկատեցին, որ ամեն օր չէ, երբ վարչապետի որդին զորակոչվում է, Տոնոյանը պատասխանեց. “Շատ գովելի է, բայց այդքան ուշադրության կենտրոնում պահելն էլ ճիշտ չէ: Ամեն ինչին չափ կա»:

                Դավիթ Տոնոյանն ասաց, որ բացառում է, որ իր իմացությամբ որևէ մեկը կխուսափի բանակից:

                Ինչ վերաբերում է նախկինում տարբեր պատճառներով բանակից ազատված պաշտոնյաների որդիներին, նախարարն ասաց. «Որոշակի աշխատանքներ ենք տանում, որպեսզի պարզենք՝ եթե եղել են ինչ-որ խախտումներ, օրենքի սահմաններում վերականգնվի իրենց ծառայության իրավունքը”:

                Մի քանի օրից բանակ է զորակոչվելու նաև Դավիթ Տոնոյանի որդին: Նա ասաց, որ լրատվամիջոցներին թույլ չի տա այդքան ուշադրության կենտրոնում պահել իր որդուն: “Չի լինելու, ըտենց բան, ես թույլ չեմ տալու”, հավելեց նախարարը:

                Comment



                • Իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի հոգ տանել, քան մյուս զինվորների. Նիկոլ Փաշինյան

                  09.07.2018


                  Հպարտության զգացողություն ունեմ: Այսօր՝ հուլիսի 9-ին, Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փաստին, որ այսօր բանակ է զորակոչվում նաեւ իր որդին՝ Աշոտ Փաշինյանը:

                  Դիտարկմանը, թե ինչ մտահոգություններ ունի, որ որդին ցանկություն է հայտնել ծառայությունն անցկացնել հենց Արցախում, Փաշինյանը պատասխանեց. «Ոչ ավել, քան մեր բանակի մյուս զինվորների կապակցությամբ ունեցած մտահոգությունը, ոչ ավել, ոչ պակաս: Այդ առումով կարծում եմ՝ ի պաշտոնե իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի հոգ տանել, քան մյուս զինվորների»:

                  Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ նախկինում շատ բարձրասիճան պաշտոնյաների որդիներ չեն ծառայել բանակում, ՀՀ վարչապետն արձագանքեց. «Ես չէի ասի, որ նախկինում ոչ մի պաշտոնյայի որդի չի ծառայել, մենք հիմա այդ ինֆորմացիայի ստուգման փուլում ենք, կտեսնենք: Այս պահին չեմ ուզում պաշտոնապես որեւէ պնդում անել»:


                  Comment


                  • https://razm.info/127537
                    Revised] The names of two more Azerbaijani servicemen who died in Nakhijevan were announced

                    Posted on July 6, 2018 by Milena Ayvazyan | Leave a comment
                    The name of the three servicemen killed in a car crash yesterday, July 5, was reported to the village of Hunut in Nakhijevan. There is another one mentioned, but there are no details. This is reported by the coordinator of the Azeri opposition Meydan.tv Heib Abdullaev.

                    Earlier we had informed that on July 5 a military vehicle crashed in the direction of Hunut village of Nakhichevan, which killed Hasanov Novruz Nabi oghlu Hasanov Novruz Nabi oğlu, resident of Makhta village of Sharur region.

                    Abdullayev also mentions that dead soldiers were intelligence officers.

                    According to the new data, two other servicemen were deceased by Seyidov Ramal M irsalam oghlu Seylikov and Orkhan Humbatov .

                    Contractor Seyidov Ramal Mirsalam oglu Seyidov Ramal Mirsalam oglu, died on July 5,

                    Azerbaijani users also reported the 4th loss of the crash, but details are still unknown.

                    Azerbaijani Defense Ministry still not informed about the death of servicemen.

                    The loss of the Azerbaijani army by 2018 is now 18, 8 of which are non-combat. There is also one missing person killed in a car crash.

                    [Appendix] The Azeris note that the 4th soldier, who died, was from the Tovuz region, senior lieutenant. The name, however, does not yet.

                    [Supplement 2] News on the fourth loss is denied. It became known that the "4th loss" was actually the senior lieutenant of the Khovtun village of Tovuz, Orkhan Humbatov Bayram oglu (Hümbatov Orxan Bayram oghlu), whose name was already known.

                    Senior lieutenant Orkhan Humbatov Bayram oglu (Hümbatov Orkhan Bayram oglu)

                    APA reports that more than 11 servicemen were injured as a result of the crash.
                    General Antranik (1865-1927): “I am not a nationalist. I recognize only one nation, the nation of the oppressed.”

                    Comment


                    • Very strong message being sent to Baku, when the Prime Minister of Armenia's son, not only is to serve in Artsakh, let alone not on a draw but by his own choosing:

                      PM Pashinyan’s son conscripted to Artsakh without participating in draw

                      YEREVAN, JULY 9, ARMENPRESS. Armenian Prime Minister Nikol Pashinyan’s son, Ashot Pashinyan, was conscripted into the Defense Army of Artsakh without participating in the draw, in accordance with his request, reports Armenpress.

                      In accordance with the law on Military Service and Status of Serviceman, Ashot Pashinyan wished to be stationed in Artsakh during the military service. He has been stationed for service in one of the military units of the Defense Army with the most difficult conditions.

                      Edited and translated by Aneta Harutyunyan

                      Source: https://armenpress.am/eng/news/940294.html
                      BUY "WHO IS MONTE." Proceeds from this film will benefit the families of the fallen soldiers of the Karabagh war. Available at: www.armenianmusic.com

                      <<Երբ իրիկունը գլուխներդ դնեք բարծին որ քնանաք, մի քիչ մտածեք ազգի մասին>>
                      --ՔԱՋՆ ԱՆԴՐԱՆԻԿ

                      Comment

                      Working...
                      X