Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Զգուշացում Մոսկվային. Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Տոնոյանը վերադարձրին ամենակարեւորը

    ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր

    25.07.2018


    Փանիկի միջադեպը խթանեց հայ-ռուսական տիրույթում որոշակի պարզաբանումներ, որոնցում էական էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը եւ Պնախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը: Նիկոլ

    Փաշինյանն ասուլիսում հայտարարել էր, որ Փանիկի միջադեպը սադրանք է ընդդեմ հայ-ռուսական բարեկամության ու Հայաստանի ինքնիշխանության: Իսկ Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ կարող է առաջանալ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման վերաբերյալ պայմանագրի որոշ դրույթների վերանայման անհրաժեշտություն: Այդ դրույթները քարի վրա գրված չեն, ասել էր նա:

    Փանիկի միջադեպը բացատրվեց փոխադարձ փնթիությամբ, երբ կողմերը վերջնականապես չէին ճշտել վարժանքների տեղը եւ այլ մանրամասներ: Սակայն վարչապետի ու Պնախարարի հայտարարությունները համարժեք չէին այդ փնթիությանը եւ վկայում են խորքային որոշակի հանգամանքների մասին, ինչն էլ խթանել էր Փանիկի միջադեպը:

    Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում անդրադարձել էր Արցախի խնդրում հնարավոր զարգացումներին: Նա ասել էր, որ Ռուսաստանը, որպես գերտերություն, ունի բոլոր լծակներն ու հնարավորությունները Ադրբեջանի ագրեսիան զսպելու եւ պատերազմ թույլ չտալու համար: Նա ասել էր, որ չի հավատում, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմը, միաժամանակ ակնարկելով պատերազմի դեպքում աշխարհքաղաքական պայմանների փոփոխության մասին: Այսպիսով, նա հնարավոր պատերազմի պատասխանատվությունը դրել էր Մոսկվայի վրա:

    Նա ասել էր նաեւ, որ փոխզիջումների սահմանը որոշելու է ժողովուրդը, մենք ունենք այդ նախադեպը, երբ հավաքվում ենք հրապարակում եւ որոշում կայացնում:

    Իր հերթին, Դավիթ Տոնոյանը իր հարցազրույցում ասել էր, որ նոր պատերազմի դեպքում չի կրկնվելու երկու տարի առաջվա իրավիճակը, եւ հայկական կողմը կարող է եւ չդիմանալ ողջ ուժով հակահարված տալու գայթակղությանը:

    Դավիթ Տոնոյանին շարունակեց Արցախի պաշտպանության նախարարը, երեկվա ասուլիսում հստակ հայտարարելով Ադրբեջանի թիրախների եւ այդ երկիրը կաթվածահար անելու հնարավորության մասին:

    Արդյոք այս ուղղությամբ կոնկրետ վտանգներ կան, եւ հատկապես Ռուսաստանի դերակատարության մասով: Դրա փորձը կա՝ երկու տարի առաջ ապրիլյան պատերազմը: Թե՞ սա պարզապես կանխարգելիչ հարված էր այդ ուղղությամբ, նկատի ունենալով հնարավոր զարգացումները եւ Ռուսաստանին զգուշացնելով հնարավոր հետեւանքների մասին՝ աշխարհքաղաքական պայմաններից՝ այսինքն ռեգիոնում Ռուսաստանի դիրքերի կորստից մինչեւ բազայի տեղակայման պայմանների վերանայում:

    Հարցերը հռետորական չեն, ռուսական տարբեր շրջանակներում այս ուղղությամբ կան նկատելի ու թերեւս նաեւ ներքին խողովակներով շանտաժ ու սպառնալիքներ: բացի այդ, խոսվում է ինչ որ պայմանավորվածությունների մասին, ըստ որոնց հայկական կողմը պետք է գնա միակողմանի զիջումների Արցախի խնդրում:

    Հայաստանը, չփոխելով արտաքին քաղաքական կուրսը, ձգտում է փոխել դրանց բովանդակությունը եւ բարձրացնել հավասար գործընկերության, իսկ Ռուսաստանի դեպքում՝ նաեւ դաշնակցային պարտավորությունների կատարման մակարդակ: Նոր մոտեցումներն առկա են թե Արցախի խնդրում, թե երկկողմ հարաբերություններում, ինչը հնարավոր է նյարդայնացնում է արտաքին գործընկերներին:

    Այսինքն, Հայաստանը փորձում է միջազգային ասպարեզում հանդես գալ ինքնիշխանության դիրքերից: Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Տոնոյանը վերադարձնում են ամենակարեւորը՝ ինքնիշխան որոշումների կայացման իրավունքը: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը պետք է եւ կարող է գործոն եւ միջազգային հարաբերությունների սուբյեկտ դառնալ, ինչը շատ կարեւոր է նոր աշխարհակարգում, որտեղ խնդիրները լուծվելու են միջազգային հարաբերությունների օբյեկտների հաշվին:

    Comment


    • Սեպտեմբեր-հոկտեմբերին հնարավոր է լարվածության աճ․ Լևոն Մնացականյան


      1in.am LIVE
       

      Comment


      • Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը կոշտանում է, դառնալով ինքնաբավ․ Փորձագետ


        Ազատություն
         

        Comment


        • Հայաստանը չի սպասի՝ որտեղից է հարվածելու Ադրբեջանը, մենք մեր գործողությունները կկատարենք


          Shabat.am
           

          Comment


          • Նախիջևան. պաշտպանություն = պարտություն: Անհամաչափ ու լայնամասշտաբ պատասխանի ժամանակն է


            ԼՐԱՏՎԱԿԱՆ ՌԱԴԻՈ FM106.5
             

            Comment


            • Ադրբեջանական ռազմական սպառնալիքի հարցի շուրջ

              Հուլիս 24, 2018 by Razm.info


              Վերջին մեկուկես տասնամյակում Ադրբեջանի ներդրումներն իր զինված ուժերում այսօր ստեղծել են մի իրավիճակ, երբ անհրաժեշտ է վերանայել ադրբեջանական սպառնալիքի վերաբերյալ պատկերացումները և այդ սպառնալիքը չեզոքացնելու նոր մոտեցումներ որդեգրել։



              Razm.info-ն իր վերլուծական հոդվածներում պարբերաբար անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերում ընթացող փոփոխություններին[1] և նկատվող միտումներին։ Կարծում ենք, որ ժամանակն է նաև ամփոփ անդրադառնալ ստեղծված նոր սպառնալիքներին, ինչպես նաև դրանք չեզոքացնելու ուղիներին։

              Ներածություն

              Ադրբեջանի ներդրումներն իր զինված ուժերում, բնականաբար, կապված են նավթադոլլարների հոսքի հետ։ Դրանք ընդգրկում են վերջին 16 տարին[2], իսկ ավարտուն, նշմարվող տեսք ստացել են Ադրբեջանի պաշտպանության ներկայիս նախարար Զաքիր Հասանովի պաշտոնավարման ընթացքում։ Ուշագրավ է, որ վերջինիս օրոք բանակաշինությունն Ադրբեջանում ոչ միայն ընդգրկել է սպառազինության համալրումը, այլև ռազմական ու մասամբ նաև քաղաքացիական ենթակառուցվածքների զարգացումը։

              Մենք Ադրբեջանի կարևոր ռազմական օբյեկտներին նվիրված մեր նոր շարքում արդեն անդրադարձել ենք մի քանի զորամասերի և դրանց ծանոթ ընթերցողները հավանաբար ուշադրություն դարձրել են, որ այդ զորամասերը կառուցվել կամ վերակառուցվել սկսել են 2014-2015թթ․[3]։ Առաջ անցնելով նշենք, որ դա օրինաչափ է ոչ միայն արդեն իսկ քննարկված զորամասերի, այլև բազմաթիվ այլ զորամասերի դեպքում, որոնց դեռ կանդրադառնանք ապագայում։ Ընդ որում՝ օրինակ առաջնագծային զորամասերի ստորաբաժանումները մասամբ ապակենտրոնացվել են, այդպիսով նվազեցնելով հայկական կանխարգելիչ հարվածից տուժելու հավանականությունը։

              Բավականին մեծ ծավալներով ներդրումներ են արվել նաև տրանսպորտային ցանցի զարգացման ուղղությամբ (որն առանց այդ էլ բավականին զարգացած էր)․ նորոգվել ու բարեկարգվել են ճանապարհներ, կամուրջներ, կառուցվել են նորերը։

              Իրականում այս թեման բավականին ծավալուն է և քիչ թե շատ լիարժեք լուսաբանման համար առանձին հոդվածաշարի կարիք կա։ Ուստի այս հոդվածում մենք միայն հպանցիկ ու հնարավորինս սեղմ կանդրադառնանք առավել ադրբեջանական ռազմական սպառնալիքի որոշ անկյունաքարային հարցերի։

              Սպառազինություն
              Այստեղ մենք չենք անդրադառնա, թե կոնկրետ որ երկրներից և ինչ զենք է վերջին 16 տարում գնել Ադրբեջանը։ Փոխարենը ցույց կտանք, թե քանակական և որակական ինչ փոփոխություններ են գրանցվել ադրբեջանական բանակի զինանոցում։

              2002թ․ դրությամբ Ադրբեջանն իր բոլոր ուժային կառույցներում ունեցել է տարբեր տիպի 101 միավոր զրահափոխադրիչ, 305 միավոր հետևակի մարտական մեքենա, 220 միավոր տանկ։ Վերջին 16 տարվա ընթացքում Ադրբեջանը ձեռք է բերել 426 միավոր զրահափոխադրիչ (ներառյալ տեղում հավաքվող Matador և Marauder մեքենաները), 120 հետևակի մարտական մեքենա, 364 տանկ։ Նշենք, որ 2002թ․ Ադրբեջանի տանկերից մոտ 100-ը Տ-54/Տ-55 են եղել, որոնք ներկայումս առավելապես հանված են սպառազինությունից, ուստի մեր հաշվարկներում մենք որպես ելակետ կընդունենք 120 միավոր Տ-72 տանկերը։

              Աղյուսակ 1։ Զրահատեխնիկայի ընդհանուր քանակն Ադրբեջանի ուժային կառույցներում։
              Սպառազինությունը 2002թ․ Գնումները 2002-2018թթ․ Սպառազինությունը 2018թ․ Տարբերությունը
              Զ/Փ 101 426 527 x5.2
              ՀՄՄ 305 120 425 x1.4
              Տանկ 120 364 484 x4
              Էլ ավելի հետաքրքիր է հրետանու վերազինումը։ 2002թ․ դրությամբ Ադրբեջանի սպառազինությունում եղել է 144 միավոր քարշակվող, 38 միավոր ինքագնաց հրետանային համակարգ և 53 միավոր համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ 2002-2018թթ․ ընթացքում Ադրբեջանը գնել է առնվազն 283 միավոր քարշակվող, առնվազն 154 միավոր ինքնագնաց հրետանային համակարգ և առնվազն 153 միավոր համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (այդ թվում՝ խոշոր տրամաչափի)։ Այս գնահատականները մոտավոր են։ Ադրբեջանը 2014-2016թթ․ ընթացքում Թուրքիայից և Ռուսաստանից գնել է նաև ընդհանուր 302 միավոր հրետանային միջոցներ, որոնց տեսակը սակայն հայտնի չէ․ դրանք կարող են լինել և ականանետներ, և քարշակվող ու ինքնագնաց հրանոթներ, և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Բացի այդ Ադրբեջանի սպառազինությունում կան նաև անհայտ քանակով 120մմ ականանետներ՝ մոնտաժված SandCat մեքենաների վրա, որոնք այդպիսով վերածվել են ինքնագնաց հրետանային համակարգերի։

              Էական են եղել նաև 82մմ ու 120մմ ականանետների գնումները, որոնք կազմել են մոտ 544 միավոր։ Ցավոք դժվար է գնահատել, թե քանի ականանետ է եղել Ադրբեջանի զինանոցում 2002թ․։

              Այնուամենայնիվ այս թերի տվյալներն էլ որոշակի եզրակացությունների համար հիմք տալիս են։

              Աղյուսակ 2։ Հրետանու քանակն Ադրբեջանի բանակում։
              Սպառազինությունը 2002թ․ Գնումները 2002-2018թթ․ Սպառազինությունը 2018թ․ Տարբերությունը
              Քարշակվող 144 283 427 x3
              Ինքնագնաց 38 154 192 x5.1
              ՀԿՌՀ 53 153 206 x3.9
              Ինչպես երևում է աղյուսակից, առավել մեծ քանակով աճել է ինքնագնաց հրետանու քանակը։ Կարևոր է նաև զինանոցում տարբեր տեսակի հրետանային միջոցների տեսակարար կշռի փոփոխությունը։

              Նկար 1։ Ադրբեջանական հրետանին ըստ տեսակների 2002թ․։


              Նկար 2։ Ադրբեջանական հրետանին ըստ տեսակների 2018թ․։

              Ինչպես երևում է բերված դիագրամներից, եթե մոբիլ հրետանին (ինքնագնաց և ՀԿՌՀ) 2002թ․ կազմում էր Ադրբեջանի հրետանային զինանոցի ընդամենը 38.72%-ը, ապա 2018թ․ այն արդեն կազմում է մոտ 48.44%-ը, այսինքն՝ գրեթե կեսը։

              Համեմատության համար բերենք նաև մեր մոտավոր գնահատականները հայկական բանակի հրետանու վերաբերյալ։ Դիագրամից երևում է, որ մոբիլ հրետանին մեր բանակի զինանոցի ընդամենը 26.79%-ն է կազմում։

              Նկար 3։ Հայկական հրետանին ըստ տեսակների։

              Մաստշաբային է եղել նաև ադրբեջանական օդուժի վերազինումը։ Ընդ որում այստեղ խոսքը գործնականում ամբողջական վերազինման մասին է։ 2002թ․ դրությամբ Ադրբեջանի օդուժը զինված էր բավականին խայտաբղետ և Ադրբեջանի խնդիրներին չհամապատասխանող մեքենաներով, որոնցից առավել մեծաքանակը ՄիԳ-25 կալանիչ-կործանիչներն էին (շուրջ 50 միավոր)։ Ներկայումս Ադրբեջանն արդեն ունի հավասարակշռված և այդ երկրի խնդիրներին համապատասխանող ռազմական ավիացիա, իսկ ոչ պետքական տեխնիկան գրեթե ամբողջությամբ հանված է սպառազինությունից։ Ադրբեջանի ռազմական ավիացիայի զարգացման մասին առավել մանրամասն մենք անդրադարձել ենք Ադրբեջանի ռազմական ավիացիայի պարկը հոդվածում[4]։ Իսկ այստեղ կնշենք միայն որոշ թվային տվյալներ հիմնական ավիատեխնիկայի համար։

              Աղյուսակ 3։ Ավիատեխնիկայի ընդհանուր քանակն Ադրբեջանի ուժային կառույցներում։
              Ավիատեխնիկա Քանակը 2002թ․ Քանակը 2018թ.
              Մի-8/17 13 78
              Մի-24/35 15 50
              Սու-25 2 39
              ՄիԳ-29 0 15
              Թարմացվել են նաև ՀՕՊ միջոցները, արդիականացվել են սպառազինությունում եղած Ս-125 (թվով 108 միավոր) և Օսա-ԱԿ զենիթահրթիռային համակարգերը (թվով 36 միավոր)։ Արդիականացումից բացի արդբեջանական ՀՕՊ-ը համալրվել է նաև նոր գնված տեխնիկայով (ընդհանուր առնվազն 72 միավոր), ընդ որում՝ դրանք բոլորը շարժական համակարգեր են՝ Տ-38 Ստիլետ[5], Բուկ-Մ1[6], Ս-300ՊՄՈՒ2 Ֆավորիտ, Barak-8[7]։

              Զգալի քանակ են կազմում նաև ինժեներական և ավտոմոբիլային տեխնիկայի գնումները։ Միայն տարբեր տիպի զրահապատ և ամենագնաց ավտոմեքենաներ գնվել են առնվազն 300-400 միավոր։ Գնված, ինչպես նաև Ադրբեջանում հավաքված բեռնատար ավտոմեքենաների քանակը հասնում է մինչև մի քանի հազար միավորի։

              Հիշատակման է արժանի նաև ԱԹՍ-ների պարկը։ Ադրբեջանի սպառազինությունում կան հետախուզական և հարվածային շուրջ 10 մոդելի ԱԹՍ-ներ՝ հիմնականում իսրայելական արտադրության։ Դրանց քանակի գնահատումը բավականին բարդ է, սակայն փաստ է, որ ԱԹՍ-ները էապես բարելավելու են հետախուզությունը, հրետանային հետախուզությունը, հարվածների ճշգրտությունը և այլն։ Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանը մտադիր է տարեց տարի ընդլայնել ԱԹՍ-ների կիրառության ծավալներն իր ուժային կառույցներում։ Ադրբեջանի սպառազինությունում եղած ԱԹՍ-ներն առավել մանրամասն հետազոտել ենք Ադրբեջանի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի պարկը հոդվածում[8]։

              Ենթակառուցվածքներ

              Ինչպես նշեցինք ներածականում, Ադրբեջանը էապես բարելավել է նաև իր առանց այդ էլ զարգացած ենթակառուցվածքները։

              Ընդլայնվել և նորացվել է օրինակ՝ ավիաբազաների ցանցը։ Փակվել են ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած ավելորդ օդանավակայաններ, իսկ փոխարենը կառուցվել են նոր օդանավակայններ և ավիաբազաներ։ Միայն Արցախի սահմանների հարևանությամբ Ադրբեջանը ներկայումս ունի 4 օդանավակայան, որոնք կարող են ծառայել որպես ցատկահարթակ պատերազմի ժամանակ ուղղաթիռների և ԱԹՍ-ների համար։ Այդ օդանավակայաններից մի քանիսը կարող են ընդունել նաև հարվածային ինքնաթիռներ։ Ադրբեջանական ավիաբազաների, դրանց հնարավորությունների, նշանակության, հավանական պատերազմում դերի հարցերը մանրամասն քննվել են մեր Ադրբեջանի օդանավակայանները հոդվածում[9]։

              Արցախի սահմաններին հարակից ադրբեջանական շրջաններն առավելապես հարթավայրային շրջաններում են։ Դրա շնորհիվ դեռ խորհրդային տարիներից այդ շրջաններն ունեցել են զարգացած կոմունիկացիոն ցանց։ Մերձռազմաճակատային շրջանները Բաքվի հետ կապում են հյուսիսում Բաքու-Գյանջա, իսկ հարավում՝ Բաքու-Հորադիզ երկաթուղիները, Բաքու-Այյաթ-Ղազախ, Բաքու-Այյաթ-Հորադիզ, Բաքու-Շամախա-Եվլախ միջպետական մայուղիները։ Սրանից բացի Արցախի սահմանների հարևանությամբ կա հանրապետական նշանակության ավտոճանապարհների՝ ընդհանուր ավելի քան 550կմ երկարությամբ ցանց։

              Ադրբեջանի մերձռազմաճակատային շրջաններն ունեն նաև զարգացած ոռոգման ցանց՝ կազմված ինչպես գետերից, այնպես էլ ջրանցքներից։ Այդ պատճառով նշված շրջաններում մեծ թիվ են կազմում նաև ավտոմոբիլային և երկաթուղային կամուրջները։ Ընդհանուր առմամբ Կուր, Արաքս, Տրտու (Թարթառ), Կարկառ, Խաչենագետ գետերի, ինչպես նաև Վերին Ղարաբաղյան ջրանցքի վրա կա մոտ 80-90 կամուրջ։ Ի հավելումն դրան, Ադրբեջանը ձեռք է բերել նաև մեծ քանակով մեխանիկական կամուրջներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել գետանցումների համար։

              Նշված ճանապարհային ամբողջ ենթակառուցվածքների ներկա վիճակն առանձին հետազոտության կարիք ունի, սակայն ընդհանուր գծերով առանց դրա էլ պարզ է, որ առնվազն առավել կարևոր ճանապարհներն ու կամուրջները նորոգվում և պահվում են բարեկարգ վիճակում։

              Ամփոփում

              Ինչպես համոզվեցինք, վերջին 16 տարում Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությունում ընդգծված մեծ ուշադրություն է դարձվել շարժունակությանը։ Էապես բարձրացվել է ինչպես մոտոհրաձգային բրիգադների, այնպես էլ հրետանու, ՀՕՊ մոբիլությունը։ Արցախի հետ սահմանակից ադրբեջանական շրջաններում կա զարգացած տրանսպորտային ցանց։

              Պետք է հաշվի առնել նաև, որ Ադրբեջանի առաջնագծային բրիգադների հիմնական ուժերը տեղակայված են առաջնագծից մոտ 10-20 կմ հեռավորության վրա, իսկ ռեզերվային բրիգադները, ինչպես նաև ներքին զորքերի ու պետական սահմանապահ զորքերի զորամասերը, որոնք նույնպես ռեզերվի դեր են կատարում, գտնվում են առաջնագծից մոտ 25-45կմ հեռավորության վրա։ Անգամ Ադրբեջանի 4-րդ բանակային կորպուսի կազմում գտնվող բրիգադները, որոնք տեղակայված են խորը թիկունքում, մասնավորապես Բաքվի մերձակայքում, ռազմաճակատ կարող են հասցվել բառացիորեն մեկ օրվա ընթացքում։

              Սա նշանակում է, որ Ադրբեջանը հնարավորինս նվազագույնի է հասցրել ագրեսիա սկսելու համար անհրաժեշտ ժամանակը՝ կրճատելով այն ընդհուպ մինչև մի քանի ժամի։ Եվ չնայած այն բանի, որ հայկական կողմն Ապրիլյան պատերազմից հետո հագեցրել է Արցախի առաջնագիծը տեսադիտարկման համակարգերով, սակայն անգամ այդ դեպքում գործնականում անհնար է խուսափել անակնկալ հարձակումից։ Անգամ, եթե թշնամու զորաշարժերը ֆիքսվեն մշտական տեղակայման վայրերը լքելու առաջին իսկ րոպեից, այդ տվյալները վերլուծելու, հարվածի իրական ուղղությունը պարզելու, անհրաժեշտ որոշումներն ընդունելու և կյանքի կոչելու համար պահանջվող ժամանակը շատ ավելին է, քան կպահանջվի ադրբեջանցիներից հարձակումն սկսելու համար։

              Ստեղծված իրավիճակում հայկական բանակը պիտի պատրաստ լինի ինչպես առաջինը հարվածել, այնպես էլ թշնամու առաջին հարվածը բաց թողնելու պարագայում արագ չեզոքացնել այդ հարվածի հետևանքները։ Այս կապացկությամբ ուշագրավ և ժամանակին էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությունը, որ Ադրբեջանին թույլ չի տրվելու ունենալ էսկալացիայի տեղը, ժամանակը և մասշտաբները որոշելու մոնոպոլ իրավունք[10]։

              Ինչ վերաբերում է հայկական բանակի վերը նշված երկու խնդիրներին, ապա դրանց երկուսի լուծման համար էլ նախ և առաջ անհրաժեշտ է էապես բարձրացնել հայկական բանակի մոբիլությունը, ստեղծել մոբիլիզացիայի ավելի ճկուն և արագագործ համակարգ, մեծացնել ճշգրիտ և հեռահար սպառազինության քանակը զինանոցում։ Զինատեսակների ընտրության հարցում առհասարակ հիմնական ուշադրությունը պետք է դարձնել այնպիսի զինատեսակների, որոնք ապահովում են ավելի մեծ մարտավարական ճկունություն և մոբիլություն։

              Այս առումով առավել առաջնահերթ է ավիացիայի զարգացումը, այդ թվում՝ կործանիչ ավիացիայի, ինչի մասին մանրամասն անդրադարձել ենք Ի՞նչ կտա մեզ կործանիչ ավիացիան հոդվածում[11], ինչպես նաև տրանսպորտային ուղղաթիռների քանակի ավելացումը և ինչի ուղղությամբ ըստ ամենայնի աշխատանքներ արդեն տարվում են։

              Ցամաքային զորքերի դեպքում մեր կարծիքով առաջնահերթ է զորքերի ընդհանուր շարժունակության բարձրացումը, ինչի համար նախ և առաջ անհրաժեշտ են մեծ թվով նոր բեռնատար մեքենաներ։ Հրատապ ենք համարում նաև հրետանու մոբիլության բարձրացումն այնպես, որ այն գոնե չզիջի ադրբեջանականին, իսկ ցանկալի է, որ նաև գերազանցի։ Մոբիլությունից բացի առաջնային կարևորություն ունեն ճշգրտության և հեռահարության խնդիրները։ Հենց այս երեք սկզբունքները՝ մոբիլություն, ճշգրտություն, հեռահարություն պիտի լինեն հայկական բանակի սպառազինության հետագա զարգացման հիմնական թիրախները։

              [1] Ռազմաքաղաքական հանդես, Ադրբեջան, 2017
              [2] Ադրբեջանի սպառազինության համալրումը 2002-15 թվականներին, https://razm.info/75283
              [3] Ադրբեջանական ռազմաբազաներ շարք, https://razm.info/tag/ադրբեջանական-ռազմաբազաներ
              [4] Ադրբեջանի ռազմական ավիացիայի պարկը, Ռազմաքաղաքական հանդես, Ադրբեջան, 2017
              [5] Բելառուսն Ադրբեջանին վաճառել է 2 մարտկոց Ստիլետ ԶՀՀ. Ադրբեջանից ունի այլ խոշոր պատվեր, https://razm.info/48574
              [6] Ադրբեջանը ստացել է Բուկ-ՄԲ զենիթահրթիռային համալիրներ, https://razm.info/53537
              [7] Ադրբեջանը ցուցադրել է Իսրայելից գնված Barak-8 զենիթահրթիռային համակարգեր, https://razm.info/93896
              [8] Ադրբեջանի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի պարկը, Ռազմաքաղաքական հանդես, Ադրբեջան, 2017
              [9] Ադրբեջանի օդանավակայանները, Ռազմաքաղաքական հանդես, Ադրբեջան, 2017
              [10] Армения готовится к войне с Азербайджаном интервью с министром обороны, https://eadaily.com/ru/news/2018/07/...istrom-oborony
              [11] Ի՞նչ կտա մեզ կործանիչ ավիացիան, https://razm.info/127099

              Comment


              • Եթե Ադրբեջանը հարձակվի, մենք կշարունակենք 93 թվականի ավանդույթը

                ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար


                25.07.2018


                Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը

                Պարոն Բադասյան, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ 2016 թ. ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է և զերծ չմնալ իր զինանոցում առկա բոլոր զինատեսակների կիրառման գայթակղությունից՝ հակառակորդին տալով մասշտաբային և որոշիչ հակահարված։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

                Միանշանակ Դավիթ Տոնոյանը խոսել է ժողովրդի հայրենասեր հատվածի սրտով։ Վերջերս սկսեց նորից մտմտալ առաջին նախագահը, որը նախորդ իշխանությունների կնքահայրն է, և հայրենասիրությունը դավաճանություն է համարում։ Այսինքն՝ պետք է անպայման հողերը հանձնել, Ղարաբաղը, Զանգեզուրը, Արցախը, նույնիսկ Երևանը դնել վտանգի տակ։ Հենց նրա օրոք սկսեցին ժողովրդին վախեցնել պատերազմով, և դա շարունակվեց մինչև այս տարվա մարտ-ապրիլ։ Արցախում Բակո Սահակյանի շրջապատը նույնպես ուզում է պատերազմով վախեցնել ժողովրդին, որ պետք չէ իշխանափոխություն անել, քանի որ պատերազմի վտանգը մոտ է։ Դավիթ Տոնոյանի հայտարարությունն այս ամենին հակառակ է և մեր ժողովրդի սրտով է այն առումով, որ իրականության մեջ ոչ թե զիջողականությունն է խաղաղության հիմքը, այլ պատերազմի պատրաստակամությունը և ուժեղ բանակը, անզիջում պայքարն է խաղաղության հիմքը։ Աշխարհում վերջին հարյուրամյակում քարտեզի շատ ձևափոխություններ են եղել, և նույնիսկ երկրներ կան, որտեղ տարածքային ամբողջականությունը դրվել է մի կողմ, և զավթողականությունն ու ուժն է առաջնային համարվել։ Մեր պարագայում չկա զավթողականություն և ուժ, մեր պարագայում կա ինքնորոշում և պայքար։

                Ինչ վերաբերում է Տոնոյանի ասածին, իմ տեսանկյունից՝ եթե Ադրբեջանը շարունակի հարձակվել, մենք ավանդույթը կշարունակենք այնպես, ինչպես 93 թվականին։ 93-ի ամռանը Քարվաճառից հետո մենք կարող էինք խաղաղություն կնքել, Ադրբեջանը հարձակման անցավ և կորցրեց Աղդամը, համաձայնվեցին, որ զինադադար լինի, բայց նորից Ադրբեջանը հարձակվեց, այս անգամ էլ կորցրեց Ֆիզուլին ու Ջաբրայիլը, որից հետո կորցրեց Կուբաթլուն, նորից հարձակվեց և կորցրեց Զանգելանը, Հորադիսն ու Արաքսի ափը։ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ ժամանակ այդ ամենին ոչ թե տեղյակ չէր, այլ ամեն մի շրջան վերցնելուց հետո ամբողջ ուժով ճնշում էր հետ վերադարձնել։ Բայց մենք գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը չէինք կատարում, որովհետև ինքն այդքան ուժ չուներ։

                Դավիթ Տոնոյանի ասածն այն առումով է նաեւ ճիշտ, որ այսօր մեր ժողովուրդն արտագաղթում է այն պատճառով, որ հույս ու հավատ չունի, որ այս երկրում կարող է ապրել խաղաղությամբ, քանի որ նախորդ իշխանությունները բանակը թուլացրել էին, հասցրել ծայրաստիճան աղքատության, առանց սպառազինության։ Նախարարը չպետք է ձեռքերը ծալած նստի, բանակում դեռևս շարունակվում են նեգատիվ երևույթները, որոնք նախորդ իշխանությունների բարքերի հետևանքն են, և որևէ քայլ այս ուղղությամբ մինչև օրս չի կատարվել, բանակում շարունակվում են զինատեխնիկական ապահովման բնագավառում չարաշահումները, բանակի կադրային ապահովման հարցում նույնպես որևէ քայլ չի կատարվում։ Միայն խոսքերը և բառերը բավարար չեն, և եթե նախորդ իշխանությունները մեր առաջարկները սվիններով էին ընդունում, նոր նախարարը և իշխանությունները մեր՝ դաշտային հրամանատարներիս և վետերաններիս խորհուրդները պետք է սիրով ընդունեն և լսեն, մենք միասին պետք է հզորացնենք մեր բանակը, չպետք է պատվից ցածր համարել մեզ հետ շփվելը։

                Նախարարը պետք է իր անմիջական շփումներով մեր բոլորիս ջանքերը և հնարավորություններն օգտագործի, որպեսզի ամուր պահենք մեր բանակը, քանի որ այն ամեն ինչի հիմքն է։ Այս հեղափոխության հաղթանակի ամրապնդման հիմքն է բանակը, քանի որ նա է արտաքին գործոնը և մեր թշնամիների դեմ պայքարի միակ երաշխիքը, խաղաղության ապահովման հիմքը։ Մենք պետք է հզորացնենք բանակը, որպեսզի ունենանք խաղաղություն, բայց այսօր այնքան նեգատիվ երևույթներ կան բանակում, որոնք խորը արմատներ ունեն, մենք միասին պետք է լուծենք այս հարցերը։

                Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ իրադրությունը կայուն, հանգիստ կարելի է գնահատել, բայց լարվածության միտումներով, եւ հնարավոր է լարվածության աճ սեպտեմբեր-հոկտեմբերին։

                Լարված վիճակից հետո թուլացումը դեռևս չի նշանակում հավերժ կամ երկարատև թուլացում։ Ադրբեջանի բանակը ժամանակակից սպառազինությամբ այնքան է զարգացել, որ ցանկացած պահի նրանք կարող են առաջանալ և հետ քաշվել։ Դա հենց իրենց տակտիկան է, որ մեր աչքին և ականջներին սովորեցրին այդ քայլը և մի օր էլ հարձակվեցին։ Մեր բանակի հզորացման ամենակարևոր ինդիկատորներից մեկն այն է, թե այսօր քանի երիտասարդ է ցանկանում սովորել և սպա դառնալ։ Նախորդ տարվա համեմատ գրեթե տարբերություն չկա։ Պետք է հետևություններ անել, թե ինչու երիտասարդները չեն ուզում իրենց տեսնել որպես սպա։ Մենք պետք է պատճառները վերացնենք։ Մեր երկրում չպետք է անարգվի սպայի պատիվը, չպետք է սպայի շահերն անտեսել։ Հայոց բանակի սպան ամենամեծ պատիվը պետք է ունենա, այսօր դա չկա, և մինչև այս հարցը չլուծենք, մինչև բանակի ձեռնաքարշությունները չավարտվեն և բանակի սպառազինությունը չսկսվի, մենք չենք ունենալու հզոր բանակ։

                Իր վերջին ասուլիսում Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանը թույլ չի տա պատերազմի վերսկսում Արցախում։Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։

                Ճշմարիտ խոսքեր են, քանի որ այս խոսքերի մեջ ոչ թե հույս կա, այլ այս խոսքերով Նիկոլ Փաշինյանը դիվանագիտորեն պարտավորեցրեց Ռուսաստանին։ Ռուսաստանի պարտականությունը տարածաշրջանում պատերազմ թույլ չտալն է, այլ ոչ թե գյուղում կրակոցներ արձակելը, հայ ընտանիքին սպանելը կամ տարածքներ ականապատելը և բնակիչների համար գլխացավանք դառնալը։ Պատերազմ սկսվելու դեպքում մենք չգիտենք, թե ինչ կարող են նրանք անել, մենք կարող ենք միայն դասեր քաղելով պատմությունից՝ կռահել, թե ռուսական ռազմական ուժերը Հայաստանում ինչ կարող են անել։ Նրանք չեն կրակի պատմության մեջ միշտ իրենց ռազմավարական դաշինք համարվող Թուրքիայի վրա, Ադրբեջանի հետ էլ իրական դաշնակից են, իսկ Հայաստանի դեպքում թեև պաշտոնապես ռազմավարական դաշնակից է համարվում, բայց միշտ անարգում է հայ ժողովրդի պատիվը։ Սա պատմության մեջ միշտ եղել է։

                Comment


                • You crackers have not seen the last of me... I'll be back! LOL

                  Comment


                  • Originally posted by Serjik View Post
                    You crackers have not seen the last of me... I'll be back! LOL
                    Get lost...
                    Idiot

                    Comment


                    • Մարտի 1-ն ու ապրիլյան կորսված դիրքերը. Սերժ Սարգսյանը Խաչատուրովի մասին

                      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

                      27.07.2018



                      Մամուլում տեղեկություն է հրապարակվել, թե Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչվելուց հետո ՀԱՊԿ-ում Հայաստանի ու Յուրի Խաչատուրովի դիրքերը թուլացել են, նրան էլ չեն վստահում եւ նույնիսկ կարող են հեռացնել:

                      Յուրի Խաչատուրովը հարցաքննության էր ներկայացել հուլիսի 26-ին: Նա իհարկե մնաց երկրորդ նախագահ Քոչարյանի հարցաքննության ու նրան ներկայացված մեղադրանքի ստվերում, բայց հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ նույն մեղադրանքը առաջադրվել է նաեւ նրան:

                      Խաչատուրովին սակայն երեւի թե արժեր հարցեր տալ ոչ միայն Մարտի 1-ի մասին, այլ նաեւ ապրիլի՝ 2016 թվականի, երբ նա Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր: Այդ օրերին մամուլում եղավ տեղեկություն, թե Խաչատուրովը երեկոյան բիլիարդանոցում Կարեն Ճշմարիտյանի հետ բիլիարդ է խաղացել, թանկ խմիչքի վրա, երբ նրան հետախուզական տվյալ են զեկուցել ադրբեջանցիների կուտակումների մասին: Ըստ հրապարակման, թեեւ նրան զեկուցել են մի քանի անգամ, բայց նա չի թողել խաղը:

                      Իրակա՞ն է այդ հրապարակումը, թե ոչ, հարցը սակայն դա էլ չէ: Իրական է այն, որ հայկական զինված ուժերը ապրիլյան գրոհին եղել են մի շարք առումներով անպատրաստ, ինչի համար գլխավոր պատասխանատուներից իհարկե ոչ միակը, բայց մեկը զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է:

                      Պատերազմից մի քանի ամիս անց Խաչատուրովը պաշտոնանկ եղավ նախարար Սեյրան Օհանյանի հետ մեկտեղ: Օհանյանը չընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար աշխատելու Սերժ Սարգսյանի առաջարկը եւ դարձավ ընդդիմություն: Խաչատուրովը մի քանի ամիս աշխատեց ԱԽ քարտուղար, իսկ հետո Հայաստանից ներկայացվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, քանի որ ռոտացիոն կարգով եկել էր Հայաստանի հերթը:

                      Ընդ որում հետաքրքիր էր, որ Հայաստանից թեկնածուի ներկայացումն ու նշանակումը պարբերաբար հետաձգվում էր գրեթե մեկ տարվա ընթացքում: Գնահատականները տարբեր էին: Կային կարծիքներ, որ ՀԱՊԿ որոշ անդամներ, մասնավորապես Բելառուսն ու Ղազախստանը չէին ուզում, որովհետեւ Ադրբեջանը կնեղանար, եւ կար սակայն նաեւ կարծիք, որ իրականում Հայաստանն էր խուսանավում, հասկանալով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումն ավելի շատ ծուղակ է, քան հնարավորություն:

                      Բանն այն է, որ ՀԱՊԿ-ը իբրեւ կազմակերպություն մշտապես աչքի է ընկել Հայաստանի խդիրների հանդեպ անտարբերությամբ եւ հակառակը՝ Ադրբեջանի հետ դե ֆակտո ավելի սերտ հարաբերությամբ: Դրա վառ վկայությունն էր այն, որ 2014 թվականին Սերժ Սարգսյանը նույնիսկ բացահայտ մեղադրեց ՀԱՊԿ նախագահներին, որ հեռախոսը չեն վերցնում եւ անգամ չեն զանգում Երեւան, հարցնելու, թե ինչ խնդիրներ կան ու ինչպիսին է վիճակն անվտանգության հարցերում:

                      Եվ ահա, ՀԱՊԿ-ից Հայաստանի այդ դժգոհության պայմաններում վարքագիծը չի փոխվում, փոխարենը փոխվում է գլխավոր քարտուղարն ու նշանակվում Հայաստանի ներկայացուցիչ, ինչն այլ բան չէ, քան պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա եւ փակել Երեւանի բերանը:

                      Այդ առիթով չափազանց խոսուն ենթատեքստով արտահայտվել էր պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, երբ Խաչատուրովը նոր էր նշանակվել պաշտոնում. Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի գլխավոր քարտուղար ունենալն ինչքան խնդրի լուծում է, այնքան էլ միաժամանակ կարող է խնդրի բարդացում լինել: Որովհետև Ռուսաստանի քաղաքացի Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը այլ կշիռ ուներ, քան Հայաստանի քաղաքացի գլխավոր քարտուղարի արվելիք որևէ հայտարարությունը: Հասկանալի է, որ շատերի համար ընկալումը լինելու է այսպես՝ դե, Հայաստանի քաղաքացի է, ի՞նչ պետք է ասեր, հայտարարել էր Վիգեն Սարգսյանը:

                      Ժամանակը գործնականում հաստատեց դա, Խաչատուրովի նշանակումից հետո ՀԱՊԿ ռազմա-քաղաքական վարքագծի որեւէ փոփոխություն ըստ էության տեղի չի էլ ունեցել: Մյուս կողմից, Խաչատուրովի նշանակումով Սերժ Սարգսյանը պարզապես լուծեց նրանից ազատվելու խնդիր, լավ պատկերացնելով, որ միեւնույն է որեւէ այլ բան չի փոխվելու, փոխարենը նա Խաչատուրովին կաքսորի Մոսկվա եւ կազատվի նրանից:

                      Խաչատուրովի հայաստանյան խնդիրները չէին կարող բերել ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերի թուլացման, քանի որ Խաչատուրովը ՀԱՊԿ-ում գործնականում կապ չի ունեցել Հայաստանի դիրքերի հետ: Իսկ ահա թե ինչ կապ է ունեցել նա արցախյան այն դիրքերի հետ, որ ապրիլյան պատերազմի հետեւանքով մնացին այն կողմում, թերեւս պետք է պարզել, ինչը նույնիսկ Սերժ Սարգսյանն է ակնարկել 2017 թվականին Կիսելյովին տված հարցազրույցում: Խոսելով Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետերի հանդիպման ու հրադադարի շուրջ պայմանավորվածության մասին, նա ասել էր, թե ինքը տեղյակ չէ այդ հանդիպման մանրամասներին:

                      Տարօրինակ չէ՞, որ քառօրյա պատերազմի չորրորդ օրը Հայաստանի ԳՇ պետը Մոսկվայում հանդիպում է Ադրբեջանի ԳՇ պետի հետ, իսկ Հայաստանի Գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարում է, թե տեղյակ չէր մանրամասներից:

                      Comment

                      Working...
                      X