Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Զանգ Մոսկվայից. Պուտինը հասկացավ եւ ընդունեց Փաշինյանին

    ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր

    23.07.2018



    Այսօր Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, քննարկելով երկկողմ հարաբերությունների ու ԵՏՄ-ի խնդիրներ: Ընդ որում, հայկական ու ռուսական պաշտոնական հաղորդագրությունների մեջ կա մի քանի փոքր տարբերություն. Հայկական տեքստում նշված է, որ քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները եւ ԵՏՄ խնդիրները, ռուսական տեքստում առաջինը հիշատակվում է ԵՏՄ-ն, այնուհետեւ երկկողմ հարաբերություններն, առանց դաշնակցային բառի:

    Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայ-ռուսական տիրույթում առաջացած որոշակի լարվածության ֆոնին. Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել, որը որոշակի անհանգստությամբ է ընդունվել Մոսկվայում, ինչը արտահայտվեց առանձին ԶԼՄ-ների ու քաղաքական գործիչների սուր ու ավանդական վիրավորական հրապարակումներով, Փանիկի միջադեպը, եւ այս իրադարձությունների կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը՝ նա Փանիկի միջադեպը համարեց հայ-ռուսական բաեկամության ու Հայաստանի ինքնիշխանության դեմ սադրանք:

    Ըստ ամենայնի, առաջացել էր ուղիղ շփման անհրաժեշտություն, խնդիրները պարզաբանելու համար:

    Այս իրադարձությունները լայն քննարկումներ են առաջացրել հայկական քաղաքագիտական-մեդիա շրջանակներում, եւ տեսակետները հիմնականում բաժանվում են երկու խմբի՝ մի մասը պնդում է, թե պետք չէ դրանից մի կաթիլ մեղր սարքել, ու այս ողջ աղմուկը հերթական պղպջակ է: Եվ այս ամենով կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ Ռուսաստանին վտանգավոր է բարկացնել:

    Բանավեճի մյուս մասն այն կարծիքին է, որ խնդիրները չբարձրաձայնելը, անտեսելը կամ տակից կարգավորելը այլասերել են հայ ռուսական հարաբերությունը, փաստացի վերացրել այն, վերածելով Հայաստանի միակողմանի կախվածության:

    Առաջին խմբի մտահոգությունները Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության տրամաբանության իներցիան են, սակայն այս դեպքում հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի վարչակարգը փաստացի գոյատեւում էր Ռուսաստանի հովանավորությամբ, ամբողջովին կախված էր նրանից, եւ նա պարզապես չէր կարող հրապարակային բարձրացնել խնդիրները, բացի մի քանի երկչոտ դեպքերից, երբ դանակը հասնում էր ոսկորին:

    Ի դեպ, այդ քաղաքականությունը չէր խանգարում, որ Ռուսաստանը պարբերաբար բարկանա եւ Հայաստանի շահերի ու արժանապատվության դեմ քայլեր ձեռնարկի, մասնավորապես՝ ապրիլյան պատերազմը, երբ Հայաստանը դրա նախօրեին ոտքով-գլխով տրվել էր Ռուսաստանի պահանջներին:

    Նոր իշխանությունը, չփոխելով արտաքին քաղաքական կուրսը, փոխում է մոտեցումները եւ դնում գործընկերության խնդիր, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլեւ մյուս ուժային կենտրոնների հետ: Բացի այդ, նոր իշխանությունը չունի արտաքին հովանավորների խնդիր, եւ ավելի անկաշկանդ է իր գործողություններում: Իսկ դրանք ուղղված են Հայաստանի ինքնիշխանության, պետական արժանապատվության աստիճանի բարձրացմանը:

    Ռուսաստանում Հայաստանի ուղղությամբ մտահոգությունները կապված չեն արտաքին քաղաքական կուրսի հետ, դրանք շատ ավելի խորքային պատճառ ունեն, որոնց թվում է թե վերոհիշյալ հանգամանքը՝ երբ ՀՀ նոր իշխանությունը չունի նախորդի խնդիրը: Սակայն ամենակարեւորը հանրային տրամադրությունների ու մտածողության փոփոխությունն է, երբ հայ հանրությունն արդեն սկսում է այլ կերպ ընկալել ու իմաստավորել ավանդական պատկերացումները քաղաքականության ու արտաքին հարաբերությունների մասին: Եվ շանտաժն ու սպառնալիքները այլեւս անցած փուլ են:

    Մասնավորապես, հայ-ռուսական ուղղությամբ ավելի ու ավելի հասկանալի է դառնում այն իրողությունը, որ միակողմանի կախվածություն չկա եւ չի կարող լինել, եւ որքան Հայաստանն է կախված Ռուսաստանից, նույնքան եւ գուցե ավելի հակառակն է: Հանրային լեգիտիմ իշխանության առկայությունը Հայաստանում թույլ է տալիս ամրագրել այս իրավիճակը եւ դնել հավասար գործընկերության խնդիրը:

    Եթե Ռուսաստանը կորցնի Հայաստանը, դա կլինի նրա հարավային ռազմավարական ուղղության լիակատար տապալումը, եւ դրա հետեւանքով առաջացած ալիքը դեպի Եվրասիայի խորքեր այլեւ անկասելի կլինի: Ռուսաստանում դա հասկանում են վաղուց, խնդիրն ամեն ինչ անելն էր, որպեսզի հայերը դա չհասկանան, կամ չօգտվեն դրանից: Դա հաջողությամբ արվում էր ԶԼՄ-ների, ագենտուրայի ու քրեական վարչակարգերի միջոցով: Դրան լծված է, ցավոք մինչ այժմ, նաեւ հայ քաղաքագետների ու փորձագետների մի մեծ խումբ, տարբեր մոտիվացիաներով, իհարկե:


    Հայաստանի իշխանությունը պետք է հետեւողական լինի իր նոր մոտեցումներում, չտրվելով շանտաժին ու սպառնալիքներին: Դա կփրկի հայ-ռուսական հարաբերությունն այլասերումից ու ի վերջո՝ խզումից՝ դրանից բխող հետեւանքներով: Այդ քաղաքականությունն ի վերջո ռուսներին կստիպի ընդունել այդ իրողությունը, որի մասին հիանալի գիտեն:

    Comment


    • Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացումը մշտական է ու ծրագրված

      Lragir.am

      23.07.2018


      Հայաստանը խստորեն հետևում է ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման իր պետական ծրագրի վեկտորներին, ինչպես նաև ռազմատեխնիկական և ռազմաարդյունաբերական զարգացման ռազմավարությանը: Արմենպրես-ի փոխանցմամբ՝ EADaily-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

      Հայաստանումռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը կրում է մշտական ու ծրագրված բնույթ՝ անկախ երկրում այս կամ այն քաղաքական ուժի՝ իշխանություն լինելուց և պաշտպանության նախարարի անձից,- ասել է նա:

      Դավիթ Տոնոյանի խոսքով՝ շեշտը դնում են այնպիսի զինատեսակների ստեղծման վրա, որոնք թույլ են տալիս բավարարել հայկական բանակի յուրահատուկ պահանջմունքները: Ինչպես նաև դրանք լուծումներ են, որոնք ունեն մեծ ներուժ իրենց նշաձողը սահմանելու զենքերի միջազգային շուկայում: Այդ նեղ մասնագիտացված լուծումների մեջ կարելի է առանձնացնել օպտոէլեկտրոնային ու ռադիոէլեկտրոնային հայտնաբերման սարքերը, թիրախավորման, ցամաքային ու օդային հեռահար կառավարման միջոցները, ոչնչացման ավտոմատացված համակարգերը,- հավելել է ՀՀ պաշտպանության նախարարը:

      Դավիթ Տոնոյանը նշել է, որ ռազմաարդյունաբերական ոլորտում առկա գիտատեխնիկական ներուժի լիակատար իրացման համար իրենք իրականացնում են կազմակերպչական և հարկային գործընթացների բարելավում, ինչպես նաև զբաղվում են ներդրումների ներգրավման ու համատեղ ձեռնարկությունների ստեղծման հարցերով:

      Comment


      • ԱԱԾ հատուկ ջոկատայինները ոչնչացրել են ադրբեջանցի դիպուկահարին (Video)

        Arshak Zakaryan (Արշակ Զաքարյան)

        23 հուլիս 2018
        ԱԱԾ հատուկ ջոկատայինները տեղեկություն էին ստացել, որ առաջնագծի տվյալ հատվածում նոր դիպուկահար է հայտնվել և դիրքավորվում է: Համբերատար և երկար սպասումներից հետո ստեղծվեց հնարավորություն դիպուկահարին վնասազերծելու հենց դիրքավորման պահին: Վարձքդ կատար սիրելի կամանդիր Արշավիր Սուրենի ջան սա էլ ձեզ տղերքի կողմից լավագույն նվերը ձեր ծննդյան կապակցությամբ: Կեցցեն մեր հզորները....
         

        Comment


        • Պիտի լինի ոչ թե պաշտպանության, այլ ռազմի նախարարություն


          1in.am LIVE
           

          Comment


          • Դավիթ Տոնոյանը գիտի, որ դա երբեք չի ներվելու

            ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

            23.07.2018



            ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, թե Ադրբեջանի որեւէ սադրանքի դեպքում չի լինի ինչպես երկու տարի առաջ ապրիլին, ու Երեւանը կարող է եւ չդիմադրել իր ամբողջ ուժով հակահարված հասցնելու գայթակղությանը:

            Դավիթ Տոնոյանը շոշափելի ցավոտ խնդիր: 2016-ի ապրիլյան պատերազմից հետո զինվորականները, քաղաքական գործիչները, փորձագետները հարց էին տալիս, թե արդյոք դա պայմանավորված պատերազմ էր, ինչու էին պատերազմի առաջին օրերին Հայաստանի ու Արցախի ղեկավարները ընդհատակ անցել, ինչու էին որոշումներն ընդունվում դաշտային հրամանատարների մակարդակով: Ո՞վ կանգնեցրեց հայկական բանակի հարձակումը եւ փրկեց արդեն հիստերիկայի մեջ ընկած ու հաշտություն խնդրող Ալիեւին: Երբ եւ որտեղ է կայացել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի գլխավոր շտաբների պետերի հանդիպումը, որի մասին չգիտեր այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատարը:

            Հարցերը շատ են, եւ պետք է ենթադրել, որ նոր իշխանության օրոք պատասխաններն աստիճանաբար կլինեն: Դավիթ Տոնոյանի հայտարարությունը փաստացի ակնարկ է այն մասին, որ 2016 թ. Հայկական կողմը ինչ որ պատճառներով չի տրվել գայթակղությանը եւ չի կիրառել ողջ արսենալը:

            Մեծ հաշվով, 2016 թ. Ապրիլյան պատերազմը դարձավ 2018 թ. Թավշյա հեղափոխության նախերգանքը: Սերժ Սարգսյանին չներվեց թե պատերազմի առաջին օրերի շփոթը, թե 800 կորցրած հեկտարի վերաբերյալ տխրահռչակ հայտարարությունները:

            Ապրիլյան պատերազմը հեղափոխությունից երկու տարի առաջ բացահայտեց Հայաստանի կոռուպցիայի ողջ խորությունը, իշխող համակարգին ի ցույց դնելով իր ողջ տգեղ մերկությամբ:

            Այն, որ հայաստանը 2016-ին չի կիրառել իր ողջ զինանոցը, վկայում է ինքնիշխանության դեֆիցիտի մասին, այն մասին, որ որոշումները ընդունվում էին ոչ Երեւանում ու Ստեփանակերտում:

            Դավիթ Տոնոյանի հայտարարությունը հայտ է առ այն, որ հաջորդ անգամ որոշումները կայացվելու են Հայաստանում: Հայաստանի նոր իշխանությունը չեն կարող ընդունել որոշումներ, որոնք չեն ներվի իրենց:

            Comment


            • Նիկոլ Փաշինյանի վիճակը շատ ծանր է․ նա պետք է կարողանա այս ամենի տակից դուրս գալ



              1in.am LIVE

              Mid-Emission, details of how very advanced Tchekoslovakian artillary is provided to Aliev via issrayel, and how our mafiosi regime is to be blamed for....

              Comment


              • Դեպի Նախիջևան ու Քուռ. մեր կենսունակության համար Հայաստանի ներկա տարածքը սարսափելի քիչ է


                ԼՐԱՏՎԱԿԱՆ ՌԱԴԻՈ FM106.5
                 

                Comment


                • Հայաստանը երաշխիք տվեց Ադրբեջանին

                  Lragir.am

                  24.07.2018


                  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, թե Ադրբեջանի որեւէ սադրանքի դեպքում չի լինի ինչպես երկու տարի առաջ ապրիլին, ու Երեւանը կարող է եւ չդիմադրել իր ամբողջ ուժով հակահարված հասցնելու գայթակղությանը:

                  Ադրբեջանը Հայաստանում նոր իշխանության հաստատումից հետո հայտնվել է բարդ իրավիճակում: Արցախի խնդրում փոխվում ու կոշտանում են Հայաստանի մոտեցումները, դրվում հստակ նախապայմաններ: Մյուս կողմից, հայկական հեղափոխությունը ահռելի քաղաքակրթական ճնշման տակ է դրել Ալիեւի ժամկետանց վարչակարգին:

                  Այս երկու հանգամանքներն անմիջական կապ ունեն հակամարտության տրանսֆորմացիայի ու հանգուցալուծման հետ: Ադրբեջանն իրեն այլ տեղ չի թողել, քան պատերազմի միջոցով հանգուցալուծումը, որի համար անհրաժեշտ են արտաքին ու լոկալ երաշխիքներ:

                  Նկատելի է, որ Ադրբեջանը փորձում է ԱՄՆ-ից ու Ռուսաստանից ստանալ պատերազմի իրավունք ու երաշխիքներ, ակտիվ այցեր կազմակերպելով այդ երկրներ: Միաժամանակ, ադրբեջանական լոբբինգի ակտիվ ներգրավմամբ Ռուսաստանի որոշակի շրջանակներում արշավ է սկսել Հայաստանի նոր իշխանության դեմ, որի հեռահար նպատակներից մեկն էլ հայ-ռուսական լարվածությունն ու Ռուսաստանից Հայաստանի դեմ պատերազմի թույլտվությունն է:

                  Պատերազմ սկսելու համար երաշխիքներից մեկն էլ այն է, որ Հայաստանը կանխատեսելի պահվածք կդրսեւորի հնարավոր պատերազմի դեպքում, ժամանակին կանգ կառնի եւ չի տրվի հակահարված հասցնելու գայթակղությանը: Երկու տարի առաջ ապրիլին Ադրբեջանն ստացավ այս ամենը եւ սկսեց ռազմական գործողությունները:

                  Հայաստանի նոր իշխանությունը Ադրբեջանին տալիս է երաշխիք, որ չի դրսեւորի այնպիսի վարք, ինչպես երկու տարի առաջ: Սա թերեւս ավելի կարեւոր է, քան գերտերությունների թույլտվությունը, քանի որ գերտերությունները կարող են եւ մի կողմ քաշվել, եւ Ադրբեջանը կմնա դեմ առ դեմ Հայաստանի հետ, որը հայտարարում է, որ կարող է եւ չդիմանալ գայթակղությանը: Թե ինչ է լինում նման դեպքերում՝ Ադրբեջանն արդեն համոզվել է:

                  Հայաստանը ներկայում երկու անելիք ունի այս ուղղությամբ՝ Ադրբեջանին զրկել պատերազմի արտաքին երաշխիքներից, դիվանագիտական աշխույժ աշխատանքով եւ ուժային կենտրոններին պատասխանատվության տակ դնելով, եւ հստակ երաշխիքներ տալ Ադրբեջանին՝ պատերազմի դեպքում կանգ չառնելու մասին:

                  Comment


                  • Նախիջևանի հատվածում պատահաբար սկսվեց ավտովթարներ տեղի ունենալ, որոնցից տուժում էին զինծառայողներ

                    Աշոտ Ասատրյան

                    24 հուլիս 2018Դավիթ Տոնոյանի հայտարարությունների միակ հովանավորները հայկական բանակի շարքային զինծառայողներն են։ Նախիջևանի հատվածում, երբ թշնամու բանակը սկսեց սադրիչ գործողություններ կատարել, հասարակության շրջանում սկսվեց հիստերիա, վախ և այլն, սակայն այդ ընթացքում հայկական կողմը լուռ կատարում էր իր առջև դրված խնդիրները։

                    Առանց ավելորդ հայտարարությունների բարելավվեցին դիրքերը, շուրջ 11 նոր դիրքեր հայտնվեցին ադրբեջանական բանակի դիրքերի դիմաց, որոնք ամեն մեկը վերահսկում էին մի քանի թշնամու դիրք։ Այդ ընթացքում մենք եղանք դիրքերից մի քանիսում ու երբ հայտնում էինք, որ թշնամու կողմից մի ոչ վերահսկում չկա, շատերը չէին հավատում ու տարբեր անուններ էին կպցնում։

                    Դրան հաջորդեց հայկական բանակի կողմից ավելի կոշտ միջոցներով պատասխանելու գործողությունները։ Արդյունքում ավրվեց թշանու նոր դիրքերի մի մասը, որոնցից շատերը պարզապես հիմնովին այրվեցին։ Նախիջևանի հատվածում պատահաբար սկսվեց ավտովթարներ տեղի ունենալ, որոնցից տուժում էին զինծառայողներ։

                    Ահա այս գործողությունները թույլ տվեցին պաշտպանության նախարարին նման կոշտ հայտարարություններով զգուշացնել ադրբեջանական կողմին, որ հայկական բանակը վերահսկում է սահմանի ամբողջ երկայնքը։ Տոնոյանը իրականում պետք է վստահ լիներ, որ նման հայտարարություններ անելուց հետո բանակը իր խոսքերը առաջնագծում կպահի։ Տղերքն էլ իրենց գործողություններով վստահեցրեցին նախարարին, որ ցանկացած հայտարարության համար իրենք պատրաստ են պատասխան տալ թշնամուն։

                    Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatr...29380807110648

                    Comment



                    • Մենք հնարավորություն ունենք կաթվածահարելու Ադրբեջանի տնտեսությունը, բայց դեռ դրա առիթը չեմ տեսնում. Արցախի Պնախարար

                      24.07.2018



                      Ադրբեջանի՝ Իսրայելից ձեռ բերված զենքերը օպերատիվ մարտավարական հրթիռներ են, որոնց հեռահարությունը 300 կմ է: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:

                      Դրանք օպերատիվ մարտավարական հրթիռներ են, որոնց հեռահարությունը 300 կմ է: Նույնատիպ զենք մենք էլ ունենք, նաեւ խոցելու հնարավորություն ունենք,-ընդգծեց Լեւոն Մնացականյանը:

                      Անդրադառնալով Մինգեչաուրի ջրամբարը ռմբակոծելու հնարավորության մասին հարցին, նախարարը պատասխանեց. Հնարավորություն ունենք կաթվածահարելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում:

                      Լուրեր Հայաստանից - NEWS.am

                      Comment

                      Working...
                      X